Եռատոնը չկա, այն մեզնից գողացան: Ո՞վ և ինչպե՞ս, այս պահին արդեն էական չէ, այս մասին ես շատ եմ խոսել…
ԹՈՒՐՔԸ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ Է և թուրքն ուզում է, որ մենք հուսահատվենք: Թուրքը ուզում է, որ մենք հուսահատվեք և հիասթափվենք, որպեսզի նա վերջնական դարձնի իր հաղթանակը:
Հաղթում է նա, ով ամուր է - այնքան կարևոր չէ, թե դու ինչպես ես հարվածում, որքան կարևոր է, թե դու ինչպես ես ՀԱՐՎԱԾԻՆ ԴԻՄԱՆՈՒՄ: Երբ դու ընկած վիճակից ոտքի ես կանգնում, դա ֆիզիկա չէ, դա… ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է:
Ով հայ է, նա շատ է ընկել, բայց ավելի շատ անգամներ ոտքի է կանգնել: 428 թ-ին Մեծ Հայքի թագավորությունը կործանվեց, սակայն 884 թ-ին ստեղծվեց Անիի թագավորությունը, 1045 թ-ին Անիի թագավորությունը ընկավ և 1080 թ-ին ստեղծվեց Կիլիկիայի պետականությունը, 1426 թ-ին Կիլիկիան ընկավ, բայց եկավ մեր նորօրյա պետականությունը, մեր հայրենի հողի վրա մեզ սպանեցին, բայց մենք ապրեցինք ու ուժեղացանք, 2020 թ-ին մեզ պարտության մատնեցին, բայց մենք պայքարում ենք…
Իսկ ապագայի վարագույրն Աստված փակ է պահում, ոչ ոք չգիտի, թե մեր թշնամին որտեղ կսայթաքի և մենք որտեղ կհիշեցնենք նրան այս ամենը:
Ուժեղ լինենք, չհուսահատվենք, սպասենք և հուսանք, դա է լինելու մեր ապագա հաջողության գաղտնիքը: Այս հակասական օրով ես մեզ բոլորիս ուժ և ամուր կամք եմ մաղթում: