Այսօր լրացավ Դավիթիս և Անահիտիս ծննդյան 10-րդ տարին: 2014 թ-ի սեպտեմբերի 21-ը իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր, ես և Tamaraն հարստացանք մեր երեխաներով, Anahit տատիկի տունը ծաղկեց, քավոր Tadevosի սանիկների թիվը ավելացավ: Դավիթս՝ տղաս, ուժեղ տղամարդ լինես, լավ հայ մարդ դառնաս, Անահիտս՝ աղջիկս, իսկական հայ կին մեծանաս, դուք երկուսդ իմ գանձերն եք:
Այսօր, սակայն, ևս մեկ հիանալի առիթ կա - ամուսնանում են Aram-ն ու Քնարիկը՝ կազմում են հիանալի մի զույգ, որի անկրկնելի էներգետիկան ուղղակի անպատկերացնելի է: Երջանիկ լինեք, ուժեղ, օրինակելի հայկական ընտանիք կազմեք, շատ երեխաներ ունենաք, դուք իրոք հիանալի զույգ եք: Պապ ջան, Տանյա ջան, Մարիամ ջան, աչքներս լույս լինի:
Էհ, Աստված առաջ - թող այս օրը հայերի ու Հայաստանի, մեզ բոլորիս համար երջանկության և հաջողության սկիզբ լինի...




