Поздравления: Праздники и люди...
Re: Поздравления: Праздники и люди...
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս տարի այն կնշվի ապրիլի 20-ին։
Մեծ պահքը կմեկնարկի մարտի 3-ին։
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Мир всем
Re: Поздравления: Праздники и люди...
Христос Воскрес. С Пасхой.
Շնորհավոր Սուրբ Զատիկ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Շնորհավոր Սուրբ Զատիկ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Мир всем
Re: Поздравления: Праздники и люди...
Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի...
Приходите в мой дом...
Re: Поздравления: Праздники и люди...
Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը:
Приходите в мой дом...
Re: Поздравления: Праздники и люди...
21 сентябрь 2025 г.
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Երկրագնդի վրա գտնվող ազգերից քչերը անկախ պետականություն ունեն: Անկախ պետականությունը ՄԵԾ ԱՐԺԵՔ Է, որը, սակայն, մեզ համար երբեմն սովորական մի բան է թվում: Այնուհանդերձ՝ կրկնեմ - գնահատենք ունեցածը, սա մեծ արժեք է: Այս առթիվ ես միայն մեկ բան եմ ցանկանում՝ ունենալ ՈՒԺԵՂ Հայոց պետականություն՝ Հայաստանի ուժեղ Հանրապետություն, համայն հայության ձգտման մագնիսական հզոր մի կենտրոն:
Այսօր լրացավ Դավիթիս և Անահիտիս ծննդյան 11-րդ տարին: 2014 թ-ի սեպտեմբերի 21-ը իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր, ես և Tamaraն հարստացանք մեր երեխաներով...
...Մեզ ուժեղ պետություն է պետք, որ հիմա չունենք: Մեզ ուժեղ և խելացի գործիչներ են պետք, որ կերտենք այդ ուժեղ պետությունը: ՄԵՆՔ ՈՒԺ ՈՒՆԵՆՔ, ՀԻՄՔԸ ԿԱ, սակայն այդ ուժը կիրառել չենք կարողանում, մեզ այդ ուժը կիրառության մեջ դնել սովորել է պետք:
Մեզ ուժեղ պետություն է պետք, հակառակ դեպքում՝ կոչնչանանք:

9 май 2026г.
1945 թ-ի մայիսի 9-ին ռուսները հաղթեցին Հայրենական մեծ պատերազմում և գրավեցին Բեռլինը, սակայն հիմա, կորցրած այդ ամենը, պատերազմում են իրենց նախկին տարածքներում՝ ինչ որ տեղ Խարկովի մոտակայքում: 1992 թ-ի մայիսի 9-ին մենք ազատագրեցինք Շուշին, սակայնն 2020 թ-ի նոյեմբերի 10-ին այն անցավ թշնամուն:
Ռուսները նշում են իրենց հաղթանակի օրը և, անկախ Բեռլինի կորստից, շնորհավորում են միմյանց, քանզի դա իրենց նախնիների հերոսությունն էր և դա հարգանքի տուրք է իրենց նախնիների, այսինքն՝ հենց իրենց, նկատմամբ: Այս կապակցությամբ կարծում եմ, որ մենք ևս իրավունք չունենք մոռանալ մեր տոնը:
1992 թ-ի մայիսի 9-ին մենք ազատագրեցինք Շուշին և ես շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այդ տոնն իրենցն են համարում: Ես վստահ եմ, Շուշին կրկին հայկական է լինելու:

Մայիսի 28 2026 թ։
Շնորհավոր Առաջին Հանրապետության տոնը։
Շնորհավոր Առաջին Հանրապետության տոնը։
Мир всем
Re: Поздравления: Праздники и люди...
Շնորհավոր Վարդավառ։
Հեթանոսական ժամանակներից է՝ նվիրված Աստղիկ աստվածուհուն։ Ջուրը, վարդը, աղավնին նրա խորհրդանիշներն էին։ Հետո քրիստոնեությունը կապեց Քրիստոսի Պայծառակերպության հետ