Մինչև քրիստոնեությունը Վարդավառը Աստղիկ աստվածուհու տոնն էր՝ սիրո, ջրի ու գեղեցկության։ Աստղիկը Վահագնի սիրուհին էր, և ամեն տարի այս օրը նրան վարդեր էին նվիրում ու վարդաջուր ցողում։ Դրանից էլ մնացել է «վարդ» + «վառ» անունը՝ վարդերով զարդարված տոն։
Հետո 301 թվականից հետո եկեղեցին այն կապեց Պայծառակերպության հետ։ Ավանդության համաձայն՝ Քրիստոսը Թաբոր լեռան վրա պայծառացավ, և աշակերտների վրա ցող իջավ։ Այդ ցողի խորհուրդը հիմա մենք շարունակում ենք ջրով իրար օրհնելով։