Ալավիների և քրիստոնյաների ջ***ը Սիրիայում դեռևս շարունակվում է, ընդ որում զոհերի մեջ երկու հայեր էլ կան: Աշխարհը լռում է՝ շաբաթ օր է, վիկենդ, իսկ մինչ այդ Անտիոքի և Ողջ Արևելքի հունական ուղղափառ պատրիարքարանը Սիրիայի բոլոր քաղաքացիական անձանց կոչ է հղել պատսպարվել որևէ մոտակա եկեղեցում...
Ասում են, թե
ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ արդեն կազմում է մոտ 10.000 հոգի, ընդ որում մարդակերպ այդ երկոտանի կենդանիների առաջնորդն ինչ որ հատուկ «կրոնական» հրահանգ է արձակել, ըստ որի ալավիները և քրիստոնյաները
Մ**Դ Չ** համարվում, այսինքն՝ իրենց պետք է ո******ել: Ցավալի է, բայց խելոք մարդը դասեր կքաղի...
...Ի դեպ, «ալԱվի»-ն և «ալԵվի»-ն
ՏԱՐԲԵՐ հասկացություններ են: Մեկ տառ է տարբերությունը, բայց՝ տարբեր են: Այսպես, «ալԱվի»-ները շիականության մի ուղղության ներկայացուցիչներ են, նրանք հիմնականում էթնիկ արաբներ են և Սիրիայում կազմում են մոտ 10 միլիոն մարդ: Իր հերթին «ալԵվի»-ները հիմնականում ապրում են Թուրքիայում, կազմում են մոտ 1 միլիոն մարդ ու, թեև նրանց ծագման շատ հարցեր վիճահարույց են և նույնիսկ կարծիք կա, թե նրանք թրքացած հայեր են, սակայն մի բան պարզ է, որ «ալԵվի»-ների մեջ հստակ հնդեվրոպական ու թյուրքական մշակութային շերտեր կան, այսինքն նրանք չեն կարող նույնանալ հիմնականում արաբ «ալԱվի»-ների հետ:
Ասադները «ալԱվի»-ներից են և, քանի որ «ալԱվի»-ները ավանդականորեն հանդուրժող են քրիստոնյաների և, մասնավորապես, հայերի նկատմամբ, նրանց ոմանք երբեմն սխալմամբ իսլամ ընդունած կամ արաբացած հայեր կամ գոնե քրիստոնյաներ են համարում, ինչն այդպես չէ: Իր հերթին, քանի որ կա կարծիք, թե «ալԵվի»-ները գուցե երբեմնի հայեր են, երկու այս խմբերին հաճախ նույնացնում են...
...Պետք է
ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼ, իսկ ազգի ուժեղ լինելու համար մարդկությունն այլ բան չի հորինել, քան
ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Պետք է ուժեղ պետություն ունենալ, հակառակ պարագայում և հատկապես այս տարածաշրջանում, քեզ ուղղակի կո*****նեն:
Ստորև նկարում՝ մարդակերպ այդ կենդանիներին զոհ գնացած քրդուհի ուսանող-բժշկուհին...