Մեր 2-րդ Յօդուածում ցոյց տուեցինք՝ որ երկնային Ցուլը երկրի վրայ համապատասխանում է Հայկական Տաւրոս լեռնաշղթային: (Պատկեր«29»)
Պատկեր «29» Հայկական Տաւրոս լեռնաշղթայ.png (160.47 КБ) 103 просмотра
Սակայն աստղագիտականօրէն՝ Ցուլ կենդանակերպը պատկերւում է միայն Ցլի գլխով ու կոտոշներով, առանց իրանի:
Այս հանգամանքը մեզ մղեց յայտնաբերելու՝ որ սոյն կենդանակերպը երկրի վրայ արտայայտուած է «Տաւրոյ Բերան»-ով միայն, այլապէս՝ Ցուլի բացուած մռութով, որի ուրուագծերն էլ յետագայում ընկալուել են որպէս «Ցուլի Կոտոշներ»:
Վերանայման ենթակայ մի հանգամանք կայ Ցուլ կենդանակերպի պատկերման խնդրում:
Ոմանք ընդունում են որ Ցլի «դէմքն» ուղղուել է դէպի արեւմուտք, իսկ ոմանք էլ՝ դէպի արեւելք: Մինչդեռ աշխարհագրականօրէն՝ նա ուղղուել է արեւելք, ուստի տօմարի արարման ժամանակներում նրա «կոտոշները» նո՛յնպէս դէպի արեւելք ուղղուած պիտի լինեն՝ երկու լեռնային կորեր գծելով Վանայ լճի արեւմտեան կէսի շուրջ (տես՝ Պատկեր «30»-ը):
Ցուլ կենդանակերպի մեծագոյն աստղի անուանումը մեզ է հասել միջնադարեան արաբ աստղագէտների միջոցով՝ եւ կոչւում է «Ալ-Դաբարան» (Ալ-Դաբարան): Դա գտնւում է Ցլի երկու ծնօտների միացման հանգոյցի վրայ (կամ երկու կոտոշների արմատների միջեւ), եւ աշխարհագրականօրէն համապատասխանում է Հայկական Տաւրոսի Նեմրութ/Սարակն լեռան:
Մի աւանդութեան համաձայն՝ Ալդաբարանը համարուել է «Ցուլի աչքը»: Եւ իսկապէս, Ալդաբարան-Նեմրութն իր գագաթին ունի մի լճակ, որով այն երկնքից դիտելիս՝ նման է աչքի (Տես՝ Պատկեր «31»-ը):
Ստուգաբանութիւն.-
«Al-Dabaran» աստղանունն առաջացել է նոյն «Տաւրոյ Բերան»-ից, երբ գիտենք թէ «ւ»-ն բարբառներում վերածւում է «բ»-ի, ուստի «Տաւ(ա)րոյ»-ի «Տաւար»-ը դարձել է «Տաբար», այնուհետեւ «Տաբարոյ-Բերան»-ը դարձել է «Տաբար-Բարան», ու երկու հատուածների «բար»-երից մէկի սղուելով՝ մնացել է մի «բար», որից էլ «Տաբարան»-ը՝ աղաւաղուած «Դաբարան» գրութեամբ:517
«Al-Dabaran» անունը նաեւ հիմք է ունեցել Նօյ նահապետի երեց Զրուան-սէմ որդու՝ կրտեսրագոյն «Տարբան» որդու անունը, որից են սերել Տարօնցիք՝ ըստ պատմահայր Խորենացու:
Այսպիսով պարզւում է՝ որ սոյն գլխաւոր աստղը կրում է կենդանակերպի բուն անուանումը:
Կենդանակերպի միւս աստղերից հիւսիսային « »-ն համապատասխանում է Սիփան լեռան (4434 մ.), «T» աստղը՝ Բլեջան լեռան, հարաւային «» եւ «» աստղերը՝ երկգագաթ Կապուտկող լեռան, «»-ն՝ «Ընծաքիարս» լեռան:
Ցուլ կենդանակերպին հարող Պլէյադի աստղն ու աստղաբոյլը հայերէնի են թարգմանել «Բազում» կամ «Բազումք»:
Սակայն «Բազումք» լեռնաշղթան բաւական հեռու է Տաւրոսից (Փոքր Կովկասում է) եւ չի կարող Ցուլ կենդանակերպի հետ առնչուել: Մանաւանդ, որ աստղագիտականօրէն «Պլէյադի»-ն «Ցուլ»-Տաւրոսի եւ «Խոյ»-«Հայկական Պար»-ի միջեւ է:
Պլէյադի աստղահոյլը հաւանաբար կազմուած լինի՝
1.Ցլի «Բերան»-ում գտնուող Վանայ լճի կղզիներից:
2.Ռուսական աստուածութիւնների շարքում Վելեսա աստուածութիւնը ինչպէս տեսանք՝ ծագումնաբանական կապ ունի Աբեղ-Աբելի հետ, երբ Աբեղեաններից մի մասը հաստատուել է Վանայ լճի հարաւ-արեւմտեան կողմում, ու հիմնադրել է Բաղէշ քաղաքը: Ահա եւ Բաղէշի տարածքի լեռնազանգուածի հետ կարող է առնչուել Պլէյատ աստղահոյլը, որովհետեւ ռուսերը Վելեսա-ն վերագրել են Պլէյատին:
«Ցուլ»-ը՝ այբուբենում.-
Արաբական ու ասորական այբուբենների առաջին տառի պատկերը նման է «1» թուին՝ առանց վերին սլաքի: Նրա անունը (նաեւ եբրայերէն) «ալէֆ» է, ինչպէս յունարէնի առաջին տառը՝ «ալֆա»-ն:
Այդ լեզուներում «ալէֆ»-ը բացատրւում է որպէս «ցուլ» («տաւար»):
Ինչպէս տեսնում ենք՝ «ալէֆ» տառի «ا» պատկերն ու բառի «ցուլ» իմաստը իրար հետ չեն կապակցւում ուղղակիօրէն: Սակայն այդպիսով ցոյց է տրւում Ցուլի «առաջինը» լինելու հանգամանքը:
Մինչդեռ հայերէնի առաջին տառը կոչւում է «այբ», եւ մեծատառ այբը պատկերւում է «Ա»: Այստեղ էլ «այբ» անունը «ցուլ»-ի կամ «տաւար»-ի հետ ուղիղ առնչութիւն չունի:
Այսպիսով, իւրաքանչիւր լեզուի կամ մշակոյթի կրած իմաստութիւնն ինքնին ի զօրու չի մեզ հասցնելու բացարձակ ճշմարտութեան:
Բայց համատեղելով նշեալ այբուբենների խորհուրդները՝ անհնարինը դառնում է հնարաւոր:
Այսպէս.-
Հայոց «Ա» տառը եթէ շրջենք 90օ դէպի արեւելք՝ կը ստանանք՝
1.Առասպելական «Ցուլի մռութ»-ի,
2.Աշխարհագրական «Տաւրոյ Բերան»-ի,
3.Աստղաբաշխական «Ցուլ»-ի կոտոշների գեղագիտօրէն ձեւաւորուած պատկերը (գծ. «1»):
«Ա» գծ. «1».gif (1.25 КБ) 103 просмотра
Այսպիսի նշանի հանդիպում ենք նաեւ ժայռապատկերներում:
Հետեւեութիւն.-
Որպէս երկիրը ծածկող ջրերից յայտնուած առաջին ցամաք՝ Հայկական Տաւրոսի «Տաւրոյ Բերան»-ը նախապատւութիւնն է ունեցել ներկայացնելու հայոց այբուբենի առաջին տառն ու «1» թիւը:
Ժայռապատկերներում «Ցուլ» կենդանակերպն ու «Ա» տառը արտայայտուել են գծ. «2»-ի նման, իսկ աշխարհագրական «Հայկական Տաւրոս»-ը՝ գծ. «3»-ի նման:
գծ. «2» գծ. «3» .gif (1.15 КБ) 103 просмотра
Ճիշդ այսպիսի պատկերագրերն էլ կոչուել են «Խազեր», «Խազագրութիւն», առաւել եւս՝ «Նոխազագրեր», ուր «նոխազ»-ը «առաջնորդող ու հարուածող խազ»-«այծ»-ն է, ուստի եւ ժայռապատկերներում մասնաւորաբար տեսնում ենք «այծակերպ» նշաններ:518
Ահա թէ ո՞ւր պէտք է փնտրել ժայռապատկերների բանալիները:
«Երբ թագավորությունն իջեցվեց երկնքից, (նախ) Էրիդուում էր թագավորությունը: Էրիդուում Ալուլիմը (դարձավ) թագավոր եւ իշխեց 28800 տարի»:165
Ա. Մովսիսեանի կազմած առաջին քարտէսում «Էրիդու» քաղաքը տեղադրուել է Սումէրում, Ուրից հարաւ:
Մեկնաբանութիւն.-
Չենք բացառում, որ մարդկային պատմութեան միջանկեալ մի հատուածի ընթացքում այդտեղ էլ կառուցուած լինի Էրիդու անունով մի քաղաք՝ սակայն դա չէր կարող լինել առաջին թագաւորութեան նստավայր Էրիդուն:
Քանզի «երկնքից իջեցուած առաջին թագաւորութիւնը» առնչւում է արաբական առասպելի «երկնքից իջաց հրեշտակին» (Անգեղին)՝ որն իր ոտները հենել է (հաստատուել է) Ցուլ-Տաւրոսի մէջքին: Հետեւաբար բուն Էրիդուն պէտք է փնտրել Հայկական Տաւրոս լեռնաշղթայի հարաւային միջնամասի տարածքում:
Հիմք ընդունելով եւ զուգադրելով այդ երկու սկզբնաղբիւրները՝ «Էրիդու» տեղանուան արմատում որոնեցինք Տաւրոսը:
«Տաւրոս» անունը «տաւ-ար-ոս»-ից բացի՝ հնարաւոր է բաժանել նաեւ «տաւ-էր-ոս» արմատների: Համարենք թէ «ոս»-ը վերջածանց է: Իսկ «տաւ»-ի ու «էր»-ի տեղերը դրափոխելով՝ կ՛ունենանք «Էր-տաւ», որից էլ «Էրի-տաւ»-«Էրիտօ», աղաւաղ՝ «Էրիդու»-ն:
Յուսով ենք, որ ընթերցողը «Էրիտօ»-ն կը համեմատի Հայոց պատմութիւնից յայտնի «Երատօ» թագուհու անուան հետ:
Սումէրական արքայացանկում բերուած առաջին «թագաւորի» «Ալուլիմ» անուան հիմքը «Այլ»-ն է՝ «հրեշտակ»-ը:166
«Էրիդու»-ի տեղադրութիւնը առաւել ճշգրտելու համար՝ մեզ օգնութեան եկան երկնքի համաստեղութիւնները: Նրանցից մէկը կոչւում է «Էրիդան», լատ. «Eridanus», որ հայկական «Լուծ» համաստեղութիւնն է: Այն գտնւում է Օրիոնից արեւելք, եւ երկրի վրայ պատկերում է Տաւրոյ Բերանից հարաւ ու հարաւ-արեւելք ընկած Կորդուած, Ագարակի, Նպատական լեռնաշղթաների, եւ Հայկական Միջագետքի Արարադ լեռան միջակայքը, թէեւ ըստ յունա-հռովմէական առասպելաբանութեան՝ «Eridanus» համաստեղութիւնը «աստղային գետ» է, ինչը կարող է երկրի վրայ պատկերուած լինել թէ՛ որպէս «հոսող ջուր»՝ եւ թէ՛ որպէս լեռնազանգուած: Աշխարհագրական-աստղաբաշխական համեմատութիւնը ցոյց է տալիս՝ որ երկրի վրայ նա արտայայտուել է լեռնազանգուածով:
Ահա հնագոյն եւ առաջին «Էրիդու» թագաւորանիստ քաղաքի տեղորոշման շրջանակը:
Եւս մի փաստ: Ուրարտական «Երիդիա»-«Երիդուա» երկրամասում հանդիպում ենք նոյնարմատ «Երիդիանի» քաղաքանուան (ինչը կարելի է կարդալ «Էրիդիանի»), որ «Գտնվում էր Տուշպա-Վան մայրաքաղաքի շրջանում, եւ անունը պահպանվել է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Երիտունիք գավառանվան մեջ: Եղել է Ուրարտական պաշտամունքային նշանավոր կենտրոններից»:167
Պատահականութիւն է թէ ոչ՝ ջրհեղեղից յետոյ կառուցուած առաջին բնակավայրն էլ ստեղծուել է նոյն տարածաշրջանում, եւ կարծում ենք թէ «Էրիդու» անունը եղած լինի Հայոց Միջագետքեան Արարադ լեռան նախաջրհեղեղեան եւ հնագոյն անուան մի տարբերակը:
«Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական Նիիթ կամ Նայթ անունը, որ… եւ համարվում էր զգոնության, արիության, բեղմնավորության ու նյութական առատության մի մեծ դիցուհի, նաեւ գիշերային երկինք Ռայի, այսինքն Արեւի՝ դիցահոր մայր: Հնդիկների հին գրքերում (Վեդաներում) էլ լսվում է Նիյաթե անունը… Նշանաւոր է նաեւ հռովմեացիների Դիանա անունը, որը հակառակ ընթերցմամբ (աջից) կարդացվում է Անաիդ»:…Եվ հայտնի չէ՝ որտեղից եւ որ ազգից է նրա ծագումը: Հայտնի է միայն, որ բոլոր ազգերից ավելի հայերն էին անահիտապաշտ, եւ ըստ Քրայցեր հմուտ դիցաբանի՝ հայոց Անահիտն է բոլոր անահիտների նախատիպը»:230
Մեկնաբանութիւն.-
Անշուշտ պէտք չկայ Հռովմէացիների «Դիանա»-ն կարդալ հակառակ կողմից՝ քանզի դա հայերէնով «Տի+Աննա»-«Մեծ Մայր»-ն է, ետջրհեղեղեան «Նախամայր»-ը:
Քննարկում.-
1.Ըստ յունական առասպելաբանութեան՝ «Թեմիս»-ը Պրոմեթեւս-Մեծ Մհերի մայրն է, որ նոյնինքն «Ար+թեմիս»-«Արտեմիս»-ն է, Հայոց առասպելաբանութեան «Ծովինար»-ը, հետեւաբար նա Ծուռ Դաւիթ-Նօյի տատն է, որ կոչուել է նաեւ «Դեմետրա» (Տի+մատր»)՝ որպէս հանուր մարդկութեան կամ ամբողջ երկրի «Մեծ Մայր»-ը:
Խորենացին ասում է՝ թէ Տիգրան Մեծը Յունաստանից բերուած «Արտեմիդայ պատկերը կանգնեցրել է Երիզայում», երբ գիտենք թէ վերջինս Անահիտի պաշտամունքային կենտրոնն էր:
Հետեւում է, որ նախամայր Ծովինար-Արտեմիսի պատկերը դրուել է նրան յաջորդող ետջրհեղեղեան նախամայր Անահիտին նուիրուած քաղաքում ու սրբարանում:
2.Ագաթանգեղոսի պատմութեան մէջ Հայոց Տրդատ Մեծ թագաւորն ասում է՝ թէ Մայր Անահիտը «Ծնունդ է մեծին արին Արամազդայ»,231 ինչը կարելի է հասկանալ՝ որ.
ա.Մայր Անահիտը Արամազդ-Առիւծ Մհերի սերնդից էր՝ բայց ո՛չ անպայման նրա աղջիկը:
բ.Մայր Անահիտը եղել է Արամազդ-Առիւծ Մհերի աղջիկը՝ ուստի եւ Ծովինար-Արտեմիսի թոռը:
Եթէ հայական դիւցազնավէպով առաջնորդուենք՝ ապա քանի որ Ծուռ Դաւիթը Արամազդ-Առիւծ Մհերի որդին էր, հետեւաբար այս պարագայում Դաւիթն ու Անահիտը կը լինեն եղբայր եւ քոյր:
Կը հետեւի, որ Առիւծ Մհերն ունեցել է մի աղջիկ՝ նախքան ծնունդ է տուել իր ժառանգորդին, Ծուռ Դաւթին:
3.Մինչդեռ Աստուածաշունչում Նօյ-Ծուռ Դաւիթը Մաթուսաղայ-Արամազդի թոռն է՝ եւ Ղամէքի որդին է:
(2.)-ի «բ» տարբերակն այս տեսանկիւնից դիտարկելով՝ Անահիտը կը լինի Ծուռ Դաւիթ-Նօյի հօրաքոյրը:
Հետեւութիւն.-
Ակնյայտ է, որ մեզ հասած տեղեկութիւնները հակասական են ու անհամատեղելի:
Մեր տեսակէտը.-
Եգիպտական «Նիիթ»232 աստուածուհու առաւել հին եւ իրականութեան մօտիկ «Նայթ» ընթերցումը՝ ինքնին մատնում է նրա կապը «Նօյ» հնչող «Նայ»-ի հետ:
«Նայթ»-ի Եգիպտական պատկերագիրը աւելի ճիշդ պիտի լինէր վերընթերցել «Նայիտ»՝ որի «Նօյիտ» հնչիւնից էլ առաջացել են անուան խեղաթիւրուած «Նիւտ, Նիւթ-Նիիթ-Նեթ» ձեւերը:
Նախամաշտոցեան շրջանում հայկական «Անահիտ»-ը աւանդուած պիտի լինէր «Անայիտ» ուղղագրութեամբ («Անայիս»-ի նման),233 որ խտացնում է «Աննա» (մեծ մայր) եւ «Նայիտ» մասերը:
Հետեւաբար զարմանալի չէ, որ եգիպտական արձանագրութիւններում ներկայացուել է «Նայթ» տարբերակով` որպէս «Նօյի կին»,234 բայց յետագայում երբ նա արժանացել է «Նախամայր» կոչուելու պատուին՝ «Նայիտ»-ին կցուել է «Աննա»-ն, ու դարձել է Աննա-Նայիտ>Անայիտ:
Ալիշանը աւելացնում է.
«Բայց եթե մեկը ցանկանա Անահիտին համանուն մի հին երկիր գտնել, պետք է ընդունի երկրի բոլոր գավառներից հնագույնը եւ նախաջրհեղեղյանը, ուր առաջնածին մարդը՝ (թշվառ) Կայենը, “բնակեցաւ յերկրին Նայիդ, յանդիման Եդեմայ”»:
Աստուածաշնչով մեզ աւանդուած «Նայիդ» ձեւը հաւաստում է «Անահիտ»-ի «Նայիտ»-«Անայիտ» տարբերակի հաւանականութիւնը:
Տողատակում Ալիշանն ասում է.
«Հռոմեացիների թարգմանությունը (նկատի ունի Սուրբ Գրքի - Մ.Ն.) տեղանքի հատուկ անունը չի դնում, այլ ասում է, որ Կայենը փախավ Եդեմի արեւելյան կողմը»:
Ըստ սուրբ Գրքի հայկական թարգմանութեան՝ Կայենի ապաստանած տեղը, «երկիրն Նայիդ»-ը Եդեմի «յանդիման» է եղել, եւ ո՛չ թէ «Եդեմի արեւելյան կողմը»՝ ինչպէս հռովմէացիների մօտ:
Ըստ մեզ, «Երկիրն Նայիդ»-ը համապատասխանում է Մայր Անահիտի «երկրին»՝ որ աշխարհագրականօրէն «Անահտական Աթոռ» կոչուած լեռնային տարածքն է, եւ գտնւում է Եդեմի արեւմտեա՛ն կողմը՝ Բարձր Հայքում, այժմեան Մնձուրեան լեռներից հիւսիս:235
Թէեւ Կայեն-Գաբեղն իր գործած ոճրից յետոյ ապաստանել է Դրախտի այգու (Բասէնի) արեւմուտքում՝ Մայր Անահիտի մօտ, սակայն նրա որդիներն ու սերունդները մնացել են իրենց բնօրրանում՝ Դրախտի այգուց արեւելք գտնուող Գաբեղեանք գաւառում: Դրանից էլ առաջացել է շփոթմունքը:
Համեմատութիւն.-
Զենոն Կոսիդովսկին յիշատակում է Քանանացիների (եւ Փիւնիկեցիների) պտղաբերութեան աստուածուհի «Անատ»-ին՝ որին ի պատիւ հողագործները բերքի յարութեան օրը տօնական շքերթներ են կատարել, օրհներգեր են երգել ու պարել են:236
Քանանացի-Փիւնիկեցինների «Անատ»-ը մի տարբերակն է Հայոց «Անայիտ»-ի՝ որին ընծայուած օրերը Հայոց մօտ կոչուել են Անահտական տօներ:237
Համեմատէ՛ք խնդրեմ «Անահտական»-ի «Անահտ»-ն ու Փիւնիկեան-Քանանեան «Անատ»-ը:
Յաւելուած.-
1.Երկրային մարդկանց բարեկեցութիւն պարգեւող «Երկնքի տիկնոջ» մասին առասպել ունեն «Օնեյդա» կոչուող ամերիկեան հնդիկացիները:238
Նրանց «Օնեյդա» ինքնանուան ծագումն իսկ «Անայիտ»-ից է՝ եւ ցոյց է տալիս որ նրանք եղել են Անայիտապաշտ:
2.Բուլղարների մօտ «Անայիտ»-ը պահպանուել է «Անատիցա» եւ «Անատա» ձեւերով:239
230. Ղեւոնդ Ալիշան, նոյն, էջ 136:
231. Տես՝ “Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց», Ղուկասեան Մատենադարան, Թիֆլիս 1914, էջ 36:
232. Կարդացուած նաեւ “Նիւտ»-«Նիւթ»-«Նեթ»։
233. “Անայիս»-ը «Աննայի եւ Նօյի սերմ» է նշանակում, եւ հաւանաբար Նօյի ու Անահիտի աղջկայ անունը լինի:
234. “Նայթ»-ը բաղադրուած է Նօյ հնչող «Նայ»-ից եւ այն ամբողջացնող «թ»-«թիւ»-ից։ Տղամարդուն ամբողջացնող «թիւ»-ըէ նրա «կինն» է։ Ուստի Անայիտը Նօյի ո՛չ քոյրն է, ո՛չ էլ հօրաքոյրը, այլ՝ կինը։
235. Տես՝ Ատլաս, էջ 6, Գ-3 քառակուսում, “Անահտական լեռներ»-ը։
236. Զենոն Կոսիդովսկի, “Բիբլիական Ավանդապատումներ», Երեւան, 1970, էջ 303։
237. Տես՝ Յօդուած «5»-ը, էջ 228։
238. Andrew Collins, նոյն, էջ 87։
239. Տես՝ Անտ Ադաեւ, «Քաղաքկրթութեան խորանները», ռուս․ լեզուով, Մոսկուա, «Վեչէ» հրատ․, 2004 թ։ (Анг Адаев, «Алтари Цивилизаций»)։
[Եւս մի փաստ: Ուրարտական «Երիդիա»-«Երիդուա» երկրամասում հանդիպում ենք նոյնարմատ «Երիդիանի» քաղաքանուան (ինչը կարելի է կարդալ «Էրիդիանի»), որ «Գտնվում էր Տուշպա-Վան մայրաքաղաքի շրջանում, եւ անունը պահպանվել է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Երիտունիք գավառանվան մեջ: Եղել է Ուրարտական պաշտամունքային նշանավոր կենտրոններից]
Սա ավելի հավանական է։
Բայց,ես կարծում էի Էրիդուն միջագետքում էր `Ուրուքին մոտ։
Փիւնիկերէնում, ասորերէնում, եբրայերէնում եւ արաբերէնում երկրորդ տառի («ب» =«Բ»-ի) անունն է «բէտ» կամ «բէյտ»՝ որը նշանակում է «տուն»:
Հայերէնում էլ «բնակարան» բառի «բն»-ը բխում է «բոյն»-«տուն»-ից, երբ «Բ» տառի անունն էլ «բեն» է, եւ փիւնիկա-արաբա-եբրայական լեզուներում «բենէ»-ն (ﻰﻨﺑ) նշանակում է «կառուցել», «բինա՛» (ﺀﺂﻨﺑ)՝ «շինութիւն»:
Հին Եգիպտացիների մօտ Խեցգետին կենդանակերպը համարուել է «հորիզոնի դարպասը» կամ «երկնքի դարպասը»:
Բաբելացիների մօտ այն համարուել է «մարդկանց դարպասը»՝ որտեղից դուրս գալով մարդկային հոգիները մարմնաւորուել են երկրի վրայ:
Բաբելոնեան աստղաբաշխութեան մէջ Խեցգետին կենդանակերպը անուանուել է NANGAR, որպէս «Մսուր»:523
523. Տես՝ Բ. Վան-Դեր Վարդէն, «Աստղաբաշխութեան Ծնունդը», հատոր 2, Մոսկուայ, ռուս. էջ 107:
Սոյն «Մեծ Առիւծ»-ը որպէս «Զիգոն Բասիլիկոն»՝ սահմանուել է այսպէս.- «Լեռնաշղթայ Անտիտաւրոս լեռնահամակարգում, նրա արեւելեան հատուածում: Արեւելեան վերջաւորութիւնը հասնում է մինչեւ Եփրատ եւ Արածանի գետերը: Բառացի նշանակում է “արքայական գիծ”: Հիշատակւում է “Աշխարհացոյցում”»:525
525. «Հայաստանի եւ Հարակից Շրջանների Տեղանունների Բառարան»:
Հին Բաբելոնեան աստղագիտութեան մէջ Spica-ն կոչուել է «Ab Sin»՝ եւ պատկերուել է որպէս ցորենի հասկ,
Անահտական Աթոռի տարածքում (Երիզայի շրջան) պէտք է որոնել Խեթական արձանագրութիւններում տեղ գտած Հայասայի (Բարձր Հայքի) հնագոյն քաղաքներից մէկը՝ «Գադկուսա»-ն (գրուել է նաեւ Գադկուշա), որի առաջին արմատն է «Գադ»=սուրբ»-ը (նաեւ God= Աստուած), եւ «կուշա»-ն՝ «Կոյս»-ը, որ նոյն Սուրբ Կոյս-ի կենդանակերպն է, ու համապատասխանում է Մայր Անահիտի Աթոռի տիրոյթին երկրի վրայ:
Կշեռք կենդանակերպը յունական աստուածների շարքում ներկայացուել է Ափրոդիտէ537 աստուածուհու կերպարանքով՝ Հայոց Աստղիկ աստուածուհիով :
Պարխարեան լեռներ
Բաղկացած է «պար » եւ «խար » արմատներից, երբ «խար »-ը այս պարագայում աթոռն է, գահը:538
Պարխարեան լեռները պարուրում -ընդարձակում են ու պաշտպանում գահաթոռը՝ Անահտական Աթոռը :
Արմէն Դավթեանն իր «Աստղապաշտության Դրսեվորումներ Հայասական Դիցարանում » յօդուածում գրում է . «Շում . GIR.TAB-«կարիճ» համաստեղության դիմաց ուղղակի գրված է . “Իշխարա դիցուհի, երկրի (հողի ) տիրուհի ”: Սա մի դիցուհի է, որի պաշտամունքը տարածված է ամբողջ Առաջավոր Ասիայում : Միջագետքում նա կոչվում է Էշխարա, Ուգարիտում՝ ՈՒժխարա, խուռիների մոտ՝ Իշխարա, Էլամում Աշխարա եւ այլն »:
Ինչպէս նկատելի է «Պարխար » եւ «Իշխարա » անուններում առկայ է «խար »-«աթոռ »-Գահը : Եւ «Իշխարա »-ն կարող է նշանակել 1. «իշխող գահ », 2. «գահի իշխան -իշխանուհի »: Դա նոյնանում է ետջրհեղեղեան մարդկութեան նախամայր Անահիտի անձի եւ նրա զբաղեցրած գահաթոռի հետ՝ եւ ո՛չ թէ Կարիճի:
537. Ըստ յունական առասպելների՝ «Արեսի կինը Ափրոդիտեն է», երբ «Արես»-ը «Խոյ» կենդանակերպն է եւ Կշեռք-Աստղիկի հանդիպակաց զոյգն է: Տես՝ Ն. Կուն, նոյն, էջ 54:
538. Անգլ. chair=խար-աթոռ: «Ոչխար»-ը «ոչ նստելի» կենդանին է, «Խարբերդ»-ը «աթոռանիստ բերդ» է եղել
Ըստ յունական առասպելի՝
«”Pan ” աստուածը ներկայացնում է Տիեզերքը, այսինքն ամբողջ գոյութիւնը …»:
Եթէ «Pan »-ը յունարէնից հայերէնի տառադարձենք՝ ապա կ՛ունենանք «Բան »-ը, որն «ի սկզբանէ էր », եւ որ նոյն ինքն «բանող» Արարիչն է՝ սակայն …:
Ըստ նոյն առասպելի՝ նա զարհուրելի մի տեսք է ունեցել, քանզի ծնուել է այծի կոտոշներով ու երկար մօրուքով : Այդ պատճառով էլ նա միայնակ թափառել է՝ հեռու մարդկանցից եւ աստուածներից (հրեշտակներից ), անտառների եւ լեռների մէջ՝ զբաղուելով սրինգ նուագելով : Նա յատկապէս սիրել է երաժշտութիւն եւ պար :
Մի անգամ նա հանդիպել է հարիւր գլխանի Թիֆոնին՝ ու վախենալով նետուել է ջուրը : Այդ օրուանից նա դարձել է ջրային աստուածութիւն ` եւ նրան նկարագրել են ձկան պոչով : Դրանից յետոյ Զեւսը նրան բարձրացրել է երկինք՝ ուր վերածուել է Այծեղջիւր կենդանակերպի:
Որովհետեւ հիւսիսից հարաւ երկարող ձուկը կոչւում է Piscis Borea, որը բառացիօրէն նշանակում է «Ձուկ Բեւեռային»՝ հիւսիսային բեւեռից եկող ձուկ, այսինքն Փոքր Արջի տարածքից եկող ձուկ, երբ այդ տարածքն ընդգրկում է Ջաւախքից մինչեւ Արագած լեռան հարաւը, եւ պատկերում է Հայոց «Է» տառը:
Մայր Անահիտ Կոյսի Աթոռի լեռների հանդիպակած զոյգն է Մայր Արաքսը:
Հիմա պարզ է դառնում՝ թէ ինչո՞ւ Արաքս գետը Մայր Արաքս է կոչուել:
Եթէ տեսել էք Ձուկ կենդանակերպի հնագոյն պատկերը՝ դա ներկայացնում է կանացի արգանդի երկու ձուարաններն ու նրանց հոսքագիծը:
«Ձուկ» կենդանակերպը բնականաբար պիտի պատկերէր Հայոց այբուբենի «ձ» տառը, բայց փոքրատառը, որի ձեռագրային տարբերակը առաւել եւս շեշտում է «ձկան» կերպարանքը: Նաեւ Փիւնիկեան այբուբէնում նոյնկերպ է պատկերուել «ձ»- ն, եւ անունն էլ «սամեխ» կամ «սամեկ» է, որ նշանակում է «ձուկ»:
Աճառեանի մօտ՝ Արեգը «Հայոց ութերորդ ամսուայ անունն է»:545
Բ. Վան-Դեր Վարդէնն իր ներկայացրած 7- րդ գծագրի տակ գրում է. «Իքու՝ որ համապատասխանում է Պեգաս համաստեղութեան եւ նրա շրջապատին»
Ըստ այս քարտէսի՝ Երասխը ներկայացնող հորիզոնական ճիւղի հարաւակողմում է գտնւում LU.HUN.GA-ն, ինչպէս եւ Aries կենդանակերպը որ Խոյն է՝ եւ աշխարհագրականօրէն ներկայացնում է երկգագաթ Արարատն ու նրանից արեւելք շարունակուող ծայրամասային բլուրները :
Aries-ից արեւմուտք է գտնւում Աշշուրների կողմից Apin կոչուած համաստեղութիւնը՝ որ ներկայիս անուանւում է «Եռանկիւնի», եւ ըստ Արմէն Դաւթեանի՝ «Խոփ» է կոչուել մեր մատենագրութեան մէջ: Այս Եռանկիւնին երկրի վրայ պատկերում է Հայկական Պար լեռնաշղթայի արեւմտեան մասը, մինչեւ Աղտոձոր լեռնանցքը :
Պեգասի Հայկական աստղաբանական անունը ըստ մեզ կոչուել է "Անդաստան"։
Մեծ Մասիսը համապատասխանում է Խոյ կենդանակերպի «Hamal»553 աստղին, իսկ Փոքր Մասիսը՝ «Sheratan»- ին:
553. Արաբերէն Hamal նշանակում է «Խոյ կենդանակերպ», նաեւ՝ «կրել», «կրող», որի մէջ կայ «յղի լինելու» իմաստային երանգը, եւ ակնարկում է արարչութեան վայր լինելուն: Նոյն բառի «Գամալ» տարբերակը արաբերէնում «ուղտ» է նշանակում, որի սապատն էլ առնմանութեամբ՝ խորհրդանշում է «Մեծ Մասիս»-ը:
Մի հատ տիկին գնում է բախտագուշակի մոտ և ասում է որ ամուսնացած է տաս տարի և կույս է։
Բախտագուշակը ապշած հարցնում է`բա էդ ոնց ՞ կլինի։
Տիկինը ասում է `ամսով է կույս։
Հին հույն պատմագետներ Կտեսիասն ու Պլուտարքոսը նկատել և գրառել էին այն փաստը, որ մեծն թագավորի անունը եկել է Kuros անունից, որը նշանակել է Արև, հասկացություն, որը թարգմանվել է Արևի նման նշանակությամբ՝ Khurvash՝ հաշվի առնելով այն, որ պարսկերենում արև գոյականը թարգմանվել է որպես khor, իսկ -vash վերջածանցը պարսկերենում օգտագործվել է նման իմաստով[2]։
Cyril (also Cyrillus or Cyryl) is a masculine given name. It is derived from the Greek name Κύριλλος (Kýrillos), meaning 'lordly, masterful', which in turn derives from Greek κυριος (kýrios) 'lord'.
Cyriacus is a given name of Greek origin. The Greek Κυριακός (Kyriakos) means "belonging to the lord".
The reduced form Cyricus gave rise to the Latin spelling Quiricus. Other derived names include Cyrianus, Cyricius and Cyrillus (whence Cyril).
The "Lord's Day": Historically, the Greek word for Sunday is kyriake (the Lord's day). In Eastern Christian and Greek traditions, the name was often given to boys born on a Sunday.
... and Kiraki, coming from the word Krak, meaning "fire", is Sunday, referring to the sun as a fire. Apostle John, in Revelations 1:10, refers to the "Lord's Day", Greek: Κυριακή ἡμέρα (kyriakḗ hēmera), that is, "the day of the Lord", possibly influencing the Armenian word for Sunday.
Կարծում եմ «Կիրակոս» անունը ճիշտ է մի տեղ կարելի է համարել փոխառություն, բայց նրա արմատական ծագումնաբանությունը բնիկ հայերեն է և առաջացել է «կիրակի» (կրակ, արեգակ) բառից։
Գուցե, երբեմն, հայոց մեջ շատերն են եղել այս անունով, բայց ժամանակի ընթացքում նա կորցրել է իր պատմական հետքը և այսօր մենք չունենք ոչ մի հիշատակում այդ մասին (մինչև հույների ի հայտ գալը)։
za-gin[3] = զ-ակն - «թանկարժեք քար, ակնեղեն, գոհար»։ Այս բառը նշանակում էր «փայլուն, շողշողուն» ընդհանրապես և մասնավորապես՝ «կապույտ, կապտականաչ (երկնքի գույն)», այստեղից՝ «կապույտ հանքաքար», «կապույտ ներկ(անյութ)», «կապույտ քար՝ լաջվարթ, հայքար ևն»։ Այս բառը թարգմանում ենք կապուտակ, որ հայ.-ում լիարժեքորեն արտահայտում է վերև նշված իմաստները։ 1. ԿԱՊՈՒՏԱԿ - «1. Կապույտ, կապուտկեկ, երկնագույն 2. մանուշակագույն», 2. ԿԱՊՈՒՏԱԿ - «1. կապույտ ներկած իր 2. հանքային նյութ, որից ստացվում է գեղեցիկ երկնային կապույտ գույն, լազվարթ կամ լաջվարթ 3. Թանկագին քարի մի տեսակ»[31]։
za-gin[3]-KUR-ra, ըստ Լաբայի, նշանակում է «կապույտ հանքանյութ, կապույտ ներկանյութ»[32]։ AD-ն բերում է ZA.GIN[3].KUR-RA ձևով, «blue dye - կապույտ ներկանյութ» թարգմանությամբ և հետևյալ մեկնաբանությամբ. «...the qualification of the lapis lazuli dye as genuine (KUR.RA) may refer to a special shade[33] - Լապիս լազուլի ներկանյութի բնորոշումը որպես բուն-իսկական (KUR-RA) կարող է վերաբերել առանձնահատուկ երանգին»։ Այսինքն՝ KUR-RA գրվածը հասկացել-մեկնաբանել են «իսկական» նշանակությամբ, որ, մեր կարծիքով, ճիշտ չէ։ Այստեղ KUR-ra նշանակում է «երկրի, լեռնաշխարհի»։
Եթե ծիրան մրգի դեպքում գրում են hashur-KUR-ra (= (շում.) ar-ma-nu = (ակկ․) armannu) և հասկանում են Հայկական խնձոր՝ ծիրան, ապա ակնհայտ է, որ KUR - «լեռնաշխարհի» գաղափարագրի տակ նկատի է առնվել առաջին հերթին Հայկական լեռնաշխարհի։ Նույն տրամաբանությամբ գրված է za-gin[3]-KUR-ra = զ-ակն Հայկական - Հայկական (թանկարժեք) քար, Հայքար։ Հմմտ․ hashur-KUR-ra = խնձոր KUR-ի = Հայկական խնձոր = Prunus armeniaca
za-gin[3]-KUR-ra = ակն KUR-ի = Հայկական քար = լատ. Lapis armenus։
էջ 49
[na4]za-gin[3] duru[5]-ի հարցում կարող է լինել նաև այլ կարծիք։ Ըստ PSD-ի, շում․ duru[5] նշանակում է նաև «soft - փափուկ»։ Այսինքն՝ այստեղ գրված է [na4]za-gin[3] duru[5] - «կապույտ քար՝ փափուկ, կակուղ» կամ «լաջվարթ՝ փափուկ»։ Ըստ մեզ, այս քարը պետք է նույնացնել հայքար կոչվածի հետ «(Հանք.) խաժաքարի տեսակներից մեկը, կապուտակ և կակուղ, գոճազմի նման։ Armenite, Pierre d'Armenie»[37]։ Բադախշանի լաջվարթը կարծր է, իսկ հայկական քարը՝ փափուկ։ Այսինքն՝ «Փափուկ լաջվարթ» ասելով՝ պետք է հասկանալ հայկական քար՝ հայքար։ Եթե duru[5] - «ջուր, թաց, ոռոգել» բառը հասկանանք բայական իմաստով՝ ջրել, ապա այստեղ գրված է [na4]za-gin[3] duru[5] - քար za-gin[3]՝ ջրելու։ Սա նույնն է, ինչ հայ․ ոսկեջրել - «ոսկով զօծել, պատել, բարակ շերտով ծածկել»։ Այսպիսով, ջրելու քարը զօծելու, պատելու, ներկելու քար է։ Այս հատկանիշով [na4]za-gin[3] duru[5]-ն կրկին նույնանում է հայքարի հետ, որ տարածված ներկանյութ էի հին աշխարհում։
էջ 50
"Inana, the lady of all the lands, has not run away from the primacy of her city, Aratta, nor has she stolen it for Unug; she has not run away from her E-zagina, nor has she stolen it for the shrine E-ana; she has not run away from the mountain of the shining me, nor has she stolen it for brick-built Kulaba; she has not run away from the adorned bed, nor has she stolen it for the shining bed; she has not run away from the purification for the lord, nor has she stolen it for the lord of Unug, the lord of Kulaba. Inana, the lady of all the lands, has surrounded Aratta, on its right and left, for her like a rising flood. They are people whom she has separated from other people, they are people whom Dumuzid has made step forth from other people, who firmly establish the holy words of Inana. Let the clever champion and the ...... of Dumuzid whirl about! Quickly, come now, ....... After the flood had swept over, Inana, the lady of all the lands, from her great love of Dumuzid, has sprinkled the water of life upon those who had stood in the face of the flood and made the Land subject to them."
557. Ինանան՝ երկրների տիկինը, գերակայությունից
558. իր քաղաքի, (գերակայությունից) Արատտայի՝ ձեռք չի վերցրել և չի տվել այն Ունուգին,
559. իր Էզագի տաճարի (գերակայությունից) ձեռք չի վերցրել և չի տվել այն Էաննայի սրբավայրին
560. Սուրբ հմայությունների երկրի (գերակայությունից) ձեռք չի վերցրել և չի տվել այն աղյուսաշեն Կուլաբին։
561. զարդարված մահճի (գերակայությունից) ձեռք չի վերցրել և չի տվել այն փայլփլուն մահճին,
562. իր տիրակալի մաքրագործման (գերակայությունից) ձեռք չի վերցրել և չի տվել այն Ունուգի և Կուլաբի տիրակալին։
563. Արատտան աջից ու ձախից
564. Ինանան՝ տիկինը երկրների,
565. ջրհեղեղի բարձրանալուն պես՝ շրջափակել է
566. և նրա մարդկանց զատել մյուս մարդկանցից։
567. Նրանք ժողովուրդ են, ում [դիք]Դումուզին վեր է հանել մյուս ժողովուրդներից,
568. ով հաստատ է պահում Ինանայի սուրբ պատգամը։
569. Թող իմաստուն մարտիկը և [դիք]Դումուզին ...-ը շրջեն
570. շտապի՛ր, խնդրեմ, պատանի ? ...
571. Նրանք կանգուն էին (մնացել) ջրհեղեղի դեմ
572. ջրհեղեղի հորդելուց հետո։
573. Ինանան՝ տիկինը երկրների,
574. վասն [դիք]Դումուզիի մեծ սիրո,
575. Կենաց ջուրը ցողեց նրանց վրա
576. և նրա՛նց ենթարկեց երկիրը։