Юриспруденция от Мгера Акопяна

Gitunik
Сообщения: 6208
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Gitunik »

Մհեր, կարաս ասես որտեղից գտնեմ 1995 թվի Սահմանադրությունը և մնացած թվերին ը?
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

Ինտերնետում կա, ապեր...
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6208
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Gitunik »

https://www.arlis.am/documentview.aspx?docID=1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

1995թ

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Мир всем
Gitunik
Сообщения: 6208
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Gitunik »

https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015թ
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

1.23` ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին: Հարցեր.

1. Ո՞ւր է մուտքը:
2. ՃԵԿ կանոններում ի՞նչ է գրված 1.23.1 գծանշանի մասին (գրվածը 1.23 գծանշանի մասին է),
3. Ինչո՞ւ է 1.23-ով նշված մի բան, որը նկարված է որպես 1.23.1,
4. Ի՞նչ վարքագիծ պետք է ունենա վարորդը 1.23 և 1.23.1 գծանշման առկայության դեպքում,
5. Ո՞ւր են 1.23.2 և 1.23.3 գծանշանների նկարագրությունները,
6. և այլն:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

Եթե խնդիր կա ունենալ մարդկային մեծ խմբերի արդյունավետ գործունեության դրությո՞ւն, ապա դրա կազմակերպման ԱՄԵՆԱԷՖԵԿՏԻՎ ՁԵՎԸ պետությունն է: Հենց պետությունն է կազմակերպման այն բարձրագույն ձևը, որը մարդկային մեծ խմբերին թույլ է տալիս գործել առավել արդյունավետությամբ, կիրառել բոլոր հնարավորությունները և ունենալ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ, սա ընդունենք որպես աքսիոմատիկ ճշմարտություն է:

Մեր այս ծանր վիճակում հայ ժողովրդի, որպես մարդկային մեծ խմբի, կազմակերպման ամենաարդյունավետ ձևը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որն ունի ռեսուրսներ և տեղեկատվություն, ինչպես նաև կազմակերպչական ու կառավարչական միջոցներ և փորձ: Սրանից դուրս ցանկացած կազմակերպական ձև, ինչ էլ որ այն լինի, իր արդյունավետությամբ զիջելու է նախորդին: Այո, կարող են լինել արդյունավետության որոշակի աստիճան ունեցող կազմակերպման այլ ձևեր ևս, երբ, օրինակ, գործին ձեռք կզարկի, ասենք, հսկայական ռեսուրսներ ունեցող մի ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ: Նույնիսկ այս դեպքում, սակայն, զիջում լինելու է, ընդ որում դա դեռ չասած այն պարագայում, որ այդ դեպքում փաստորեն կսկսի գործել «զուգահեռ պետություն», իսկ դրան էլ դեմ դուրս կգա արդեն նույն Հայաստանի Հանրապետությունը՝ խանգարելով և լրացուցիչ իջեցնելով վերջինիս արդյունավետությունը:

Օրինակ բերեմ, որ պարզ լինի – եթե հիմա մի որևէ հայ մեծահարուստ զինված բանակ կազմի և փորձի բացել Լաչինի միջանցքը, նա ոչ միայն որևէ կերպ գործնականում չի հասնի պետական մակարդակին և որպես թշնամի կունենա Ադրբեջանին, այլև նրա դեմ կսկսի ՊԱՅՔԱՐԵԼ ՆԱԵՎ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մեկ տարածքում կարող է լինել միայն մեկ պետական իշխանություն: Իր հերթին, Հայաստանի Հանրապետությունը էլ պատրաստ կլինի համակերպվել այդ «զուգահեռ ուժի» հետ առավելագույնը ՄԻՆՉԵՎ ՄԻ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆ, երբ այդ «զուգահեռ ուժը» հսկելի չափի թույլ կլինի և իրեն չի սպառնա: Դրանից այն կողմ՝ վերջ, պետությունն այդ ուժին կոչնչացնի: Կրկին օրինակ՝ պետությունը համակերպվում և նույնիսկ խթանում է տարատեսակ «ՈՄԱ»-ների գործունեությունը, որովհետև դրանում իր իշխանության համար վտանգ չի տեսնում, սակայն մյուս կողմից էլ նույն այդ «ՈՄԱ»-ները այդ պարագայում ՉԱՓԱԶԱՆՑ ԹՈՒՅԼ ԵՆ՝ որևէ ինքնուրույն նշանակություն ունենալու և մանավանդ Լաչինի միջանցքի բացման տիպի խնդրներ լուծելու համար:
Ես, ինչպես նաև իմ սոցիալական ստատուսն ունեցող ցանկացած մեկը սովորական, միջին վիճակագրական հնարավորություններով օժտված մարդիկ ենք, որ այս ծանր վիճակում կարող ենք անել… ԳՐԵԹԵ ՈՉԻՆՉ: Խոսել հանրային լսարան ապահովող Ֆեյսբուքում և երբեմն հարցազրույցներ տալ, սրանից ավել մեր տիպի մարդիկ անել ուղղակի ոչինչ չեն կարող: Իհարկե, կարող ենք նաև իջնել փողոց և գոռալով վազել, ԽԵԼԱԳԱՐԻ ՆՄԱՆ ԱՂԱՂԱԿԵԼՈՎ մեր օրհասական դրության մասին, բայց դրանից էլ օգուտ չի լինի: Ու դա դեռ չասած, որ մենք նաև բազում կենցաղային խնդիրներ ենք լուծում և ի վերջո՝ տարրական փող ենք աշխատում՝ մեր ու մեր ընտանիքի կենցաղային գոյատևման համար:

ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, որպես հայ ժողովրդի կազմակերպման բարձրագույն ձև, սակայն մի շարք պատճառներով, որոնց մասին այժմ չեմ խոսի, այն չի գործում:

Ի՞նչ անել…
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6208
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Gitunik »

:roll: նամակով կասեմ ինչ չանել :D
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

Իսկ հիշում ե՞ք, թե 2019 թ-ի վերջին ոմանք ինչպես էին ԹՄԲԿԱՀԱՐՈՒՄ, թե Բալային համակարգը, «պարտադիր վերադաս, հետո նոր դատարան» և 5.000 դրամանոց տուգանքի համար 4.000 դրամ պետական տուրքի սահմանումը կբերի մեր երթևեկության անվտանգության բարձրացմանը:

Изображение


Թե բա արդյունավետ բարեփոխում…

Ցավակցություններս զոհերի մտերիմներին և արագ ապաքինում վիրավորներին:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

2019 թ-ին ամենավերջին՝ Շանթի ստուդիայում…

…Այս ժամանակ դեռ չէր եղել այդ անիծյալ պատերազմը, իսկ ինձ մոտ էլ հավատի դեռևս վերջին նշույլները կային, որ գործող իշխանություններն ուզում են ինչ որ բան փոխել, ուղղակի իրենց հուշել է պետք…

Խոսում ենք այդ ժամանակ դեռևս նոր ներդրվող Բալային համակարգի և իրավական մի շարք հարցերի մասին, որոնք հիմա էլ արդիական են…

Վիդեո
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

Երեկվա ողբերգական ավտովթարի... և ոչ միայն դրա մասին՝ Factor TV եթերում:

Վիդեո

Խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճանապարհատրանսպորտային պատահարները դարձել են օրվա լրահոսի անբաժան մասը: Օր չկա, որ պատահար չլինի, ավաղ, շատ են նաև մահվան ելքով վթարները: Հատկապես մահվան ելքով վթարների դեպքում մեկ-երկու օր կխոսվի, թե ինչ չի արվել, ինչպես պատահեց, գուցե անգամ քրեական գործ հարուցվի, իսկ օրեր անց սա կդառնա հնացած լուր, և դրա մասին գուցե կհիշեն այն ժամանակ, երբ կրկին մեծամասշտաբ վթար տեղի կունենա: Ասֆալտապատ ճանապարհներ, պարեկային ոստիկանություն, ԱՊՊԱ համակարգի ներդրում, բալային համակարգ և այլն: Այս բոլոր փոփոխությունները, ըստ դրանք իրականացնողների, միտված էին կտրելու վթարների շղթան, բայց մեր ունեցած պատկերն այլ բանի մասին է վկայում: Իրավաբան Մհեր Հակոբյանն ասում է՝ ունենք շատ բարդ համակարգային խնդիր, որը հանգում է պետական կառավարման որակին:

«Մեր պետությունը վատ է կառավարվում: Այդ վատ կառավարումը տեսնում ենք բոլոր ոլորտներում: Այդ վատ կառավարման մի մասնավոր մասը տեսնում ենք ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում: Պարեկային ծառայությունն, ըստ էության, հաջողություն է գրանցել միայն կոռուպցիայի՝ մի քիչ կանխարգելման հարցում: Պետք է ընդունենք, որ պարեկները չեն վերցնում գումար այնպես, ինչպես նախկին ճանապարհային ոստիկանները: Բայց ունենք ծառայողական որակի, օրենսդրական կարգավորումների, իրավակիրառության և իրավակարգավորման խնդիր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Վերջին նկատառման՝ իրավակարգավորման վերաբերյալ մանրամասնում է. «Մեր երթևեկությունն ունի կարգավորման խնդիր, որը հանգում է և՛ իրավական, և՛ տեխնիկական կարգավորումների: Օրինակ՝ գծանշումները վատն են, մաշված են, ճանապարհների վիճակը տեխնիկապես վատ է, իսկ իրավական մասում ունենք կարգավորումներ, որոնք հաճախ անտրամաբանական են, ձևական են, հանգում են ոչ իրական պահանջների: Այս պահին ունենք քարսիթի խնդիր, այն պարտադիր է բոլորի համար, բայց հիմնականում հատկապես այն մեքենաներում, որոնք ամեն օր օգտագործվում են կենցաղում, քարսիթ չունեն: Ունենք նաև անտրամաբանական կարգավորումների խնդիր, օրինակ՝ ամրագոտու պարտադիր կրումը Երևանի պայմաններում, երբ խցանումներ են ու դանդաղ երթևեկություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ բոլոր խնդիրները թաքնված են կառավարման որակի մեջ: «Եթե այդ որակը դրական եղավ, այն դրական կդարձնի կոնկրետ երևույթի արտացոլումը, օրինակ՝ կունենանք ավելի որակյալ ճանապարհ, տրամաբանական կարգավորումներ: Մեկնաբանում են, որ հայերը չեն սիրում օրենքին հետևել, համաձայն չեմ: Ուղղակի հային օրենքը չպետք է պարտադրես, այլ նա ներքուստ պետք է վստահ լինի, որ դա իրեն պետք է և այդ կարգավորմանը կհետևի: Օրինակ՝ Երևանում միջին արագությունը 30-40 կմ/ժ է, այն էլ այս շոգին ստիպում են մարդկանց ամրագոտի կապել, սա տրամաբանակա՞ն կարգավորում է: Դժվա՞ր է այնպես անել, որ այն տեղերում, որտեղ արագությունը X-ից բարձր է, պարտադիր լինի ամրագոտիով մեքենա վարելը: Մեկ այլ խնդիր է ԱՊՊԱ-ի ոլորտը: Որպես գաղափար այն լավն է, բայց կիրառման մեջ կարգավորումները թերի են արվել՝ հօգուտ ապահովագրական խոշոր ընկերությունների և ի վնաս վարորդների: Մասնավորաբար, պրոբլեմները հանգում են բոնուսմալուս համակարգի անարդար կարգավորմանը, առանձին խնդիր է վնասի գնահատումը և այլն»,-հավելում է իրավաբանը:

Հակոբյանն ասում է՝ իր խոսքում պարեկներին ուղղված դրական կարծիք հնչեց, սակայն համամիտ չէ այն տեսակետի հետ, որ հեղափոխական փոփոխություն եղավ նրանց հայտնվելով: «Հսկայական ծախս արվեց՝ համազգեստ, մեքենաներ, բարձր աշխատավարձ: Իմ համեստ կարծիքով, սակայն, դրա օգտակար գործողության գործակիցը բավականին ցածր է»,-նշում է մեր զրուցակիցը: Իրավաբանի կարծիքով, 2018 թ.-ին հասարակության լայն շերտերի աջակցությամբ իշխանության եկած մարդիկ կորցրել են կապը հասարակության հետ: «Երբ ինչ-որ ոլորտում ռեֆորմ են անում, չեն լսում այդ ոլորտի հասարակական թևի ներկայացուցիչներին: Ես այս ոլորտի իրավաբան եմ, հսկայական պրակտիկա ունեմ, երբ ոստիկանությունը ռեֆորմ է անում, ինչո՞ւ բաց քննարկումների չի կանչում այդ ոլորտի մասնագետներին, փաստաբաններին: Նման քննարկումներ և հանդիպումներ չեն կազմակերպվում: Մեր իշխանություններն աստիճանաբար վերածվեցին փակ ռեժիմի»,-եզրափակում է Մհեր Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

Изображение


Երկխոսությունը վերցրել եմ ՖԲ ընկերներիցս մեկի ստատուսի տակի խոսակցությունից: Տեսեք, ՖԲ ընկերս ստատուսում գրել է, որ հիանալի է մասնակցությունը Գմբեթ-2-ի կառուցմանը, մյուս զրուցակիցն ասում է, որ ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ Էր, հետո նորից պատասխանում է առաջին գրողը…

Ասել եմ և կասեմ - պետությունը պետք է ամեն ինչ անի՝ ՀԱՏԿԱՊԵՍ պաշտպանական ոլորտում: ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Մարդկային մեծ խմբերի կազմակերպման ավելի արդյունավետ ձև մարդկությունը չի հորինել: ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ այլ ավելի արդյունավետ ձև ՉԿԱ: Հակառակ պարագայում կլինեն ամենատարբեր խնդիրներ՝ սկսած ռազմական նյուանսներից և ֆինանսերից, վերջացրած ահա նման կազմակերպչական հարցերով…

Ի դեպ, բացի որակի պակասից այս կամավորությունը ՄԵԿ ԱՅԼ ՎՏԱՆԳ ևս ունի - պետական մարմիններն ու պաշտոնյանները սկսում են սովորել կամավորությանը, նրանք սկսում են չաշխատել և չձգտել իրենց որակի բարձրացմանը, իսկ արդյունքում էլ պետական համակարգը չի զարգանում ու ճահճանում է: Ինչո՞ւ ձգտել, կարելի է օր ձգել, պաշտոնի բարիքները վայելել, աշխատավարձ և այլ առավելություններ ստանալ, իսկ պետքական դեպքում էլ… կամավորները:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

2 ժամ հերթի մեջ երեկ, 4 ժամ հերթի մեջ այսօր՝ պետռեգիստրում, երբ ընդամենը նոր անձնագրիս տվյալները պետք է մուտք արվեր անհատ ձեռնարկատիրոջս վկայականի մեջ: Ընդ որում միայն ես չէի՝ 5-6 ժամով կանգնողներ կային...

Բիզնես միջավայր, էլեկտրոնային կառավարում...

Изображение


Ես ուղղակի չեմ հասկանում, եթե անձնագիրս փոխվել էր, դժվար է՞ր այնպես անել, որ անձնագրային ծառայությունը այդ տվյալներն ուղղակի... հարկային փոխանցի:

Միասնական բազա՞ - չէ, չենք լսել...

Հ.Գ. Ականջդ կանչի, Levon Barseghyan, երբ մի քանի օր առաջ նման թեմայի մեջ էիր...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

Տարվա վերջ է...

Հարգելի վարորդներ, ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ ԲԱԼԵՐԻՆ, ինչ որ մի չնչին անուշադրության պատճառով ձեր վարորդական վկայականները կասեցնում են...

Մտեք ներքևի հղումով, հետո ընտրեք «ֆիզիկական անձանց համար այլընտրանքյաին մուտք», հետևեք հրահանգներին և ստուգեք ձեր բալերը: Չարժե մի քանի օրվա համար վարորդական վկայականի 6 ամսվա կասեցում որպես «նվեր» ստանալ:

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

«Քանի որ հնարավոր են մեքենաների կուտակումներ փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանզի կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կներեք..., իսկ այստեղ խնդիր չկա՞ այնպիսի մի «մանրուքի» հետ կապված, ինչպիսին այն հանգամանքն է, որ որևէ պաշտոնատար անձ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ իր որոշմամբ փոփոխել պետության համար հավաքագրվող միջոցների չափը: Այսինքն՝ հավաքագրվող միջոցը պետական կամ համայնքային սեփականությունն է, ՏԻՄ ղեկավարը ի՞նչ իրավական հիմքով է փոփոխում դրանց հավաքագրման կարգը՝ ՔՉԱՑՆԵԼՈՎ ԴՐԱՆՔ փաստացի վնաս պատճառելով համայնքային բյուջեին:

Գիտակցվում է՞, որ սա ուղղակի ապօրինություն է:

Изображение
Приходите в мой дом...
Ответить