Великий гражданин: Официальная идеология Сталина...

Ответить
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Великий гражданин: Официальная идеология Сталина...

Сообщение Lion »

Ողջ այս ֆիլմը իր ժամանակի տիպիկ քարոզչական պտուղ է: Նկարված է շատ որակյալ և արդյունքում ոչ միայն քարոզը, այլ իր ժամանակի ոգին է շատ լավ փոխանցում, իհարկե՝ Ստալինի կողմից քարոզվող ոգին: Ֆիլմի գլխավոր հերոսն ակնարկվում է Կիրովին, որին ֆիլմի վերջում սպանում են: Ֆիլմը, այս հերոսին գովելով, իսկ հետո նրա սպանությունը ցույց տալով, մարդկանց մոտ կարծես ոչ միայն հիմք, այլև զգայական ֆոն է ստեղծում Կիրովի սպանությանը հաջորդող բռնաճնշումներն արդարացնելու, դրանք նույնիսկ բացատրելու և հիմնավորելու համար:

Ֆիլմի կապակցությամբ հատկապես վիճահարույց է մեկ հատված, որը վեճերի տեղիք է տալիս: Խոսքը «լավ պատերազմի» մասին հատվածն է: Սրա կապակցությամբ ոմանք այն մեջտեղ են բերում, որպեսզի ցույց տան Ստալինի հարձակողական պլանները Եվրոպայի նկատմամբ 1930-ական թվականներին, իսկ ոմանք էլ պնդում են, որ դա կեղծիք է:

Յութուբի օֆիցիալ վերսիայում այդ մասն այս տեսքը չունի, այնտեղ ուրիշ բան է ասում: Մյուս կողմից, սակայն, երբ համեմատում ես այս թեմայի հատվածն ու այն օֆիցիալը, պարզ զգացվում էր, որ մոնտաժ կա: Այս ֆոնին կարծիք հանդիպեցի, որ մինչև պատերազմը ահա այս՝ թեմայում դրված, տեսքն է եղել, սակայն 1950-ականների կեսին՝ Ստալինից ու պատերազմից հետո, ԽՍՀՄ-ում իրենք մոնտաժել են, պատերազմի մասին խոսքերը հանել ու փոխել են:

Այս՝ թեմայում դրված, տեսքը ասում են, որ հայտնաբերվել է մեկ միակ մի օրինակով, որն իբր ինչ որ լրագրող գտել է ֆիլմարխիվում դեռ 1980-ականների վերջին: Իր հերթին կոմունիստներն այնուհանդերձ պնդում են, որ սա կեղծիք է, ԽՍՀՄ-ում որևէ մոնտաժ չի եղել և ի սկզբանե ֆիլմը եղել է առանց այս խոսքերի:

Ես կարծում եմ հավանական է այն, որ սկզբում սա է եղել, ԽՍՀՄ-ը 1950-ականների ինքը փոխել է, բայց այդ մեկ օրինակն այնուհանդերձ մնացել է կամ այն դիտավորյալ պահել են:
Приходите в мой дом...
Ответить