Армянская церковь в современном мире: Что и как...

Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Gitunik »

Մեր եկեղեցիները և խաչքարերը ավելի շքեղ են։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

...Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված Հայոց Եկեղեցու ԳԼՈՒԽԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է (Եփես. Ա 22)...

...Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, ՄՇՏԱՊԵՍ ՋԱՏԱԳՈՎՆ Է ԵՂԵԼ Հայոց անկախ պետականության գոյության և առավելագույն չափով սատարել և այսօր ևս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ ՀԱՅՐԵՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱՇՏՊԱՆՆ ՈՒ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ հայ ժողովրդի հարատևության և ազգային իղձերի իրականացման...
1.jpg
1.jpg (104.09 КБ) 39 просмотров
...Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է և ՈՒՂԻՂ ՀԱՐՎԱԾ Է Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը...

...Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)...

(с) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունից:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

1.jpg
1.jpg (151.05 КБ) 25 просмотров
2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Gitunik »

Ամենայն Հայոց Կաթողիկոսը
ընդունեց ԱԺ պատգամավորների

_________

Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։

Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը ողջունեցին խմբակցությունների ղեկավարներ տիար Նարեկ Կարապետյանն ու տիկին Աննա Գրիգորյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր խոսքում նշեց. «Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այն չէր ապահովվել: Այդ իսկ պատճառով «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եկել է Մայր Աթոռ` օրհնություն ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսից»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրեց, որ իբրև Հայոց Եկեղեցու զավակներ և նաև ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորներ, իրենց հոգևոր պարտքն էր այսօր այցելել Վեհափառ Հայրապետին։ «Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը», - ընդգծեց նա։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։
Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսեց երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին։

«Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց Եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», - նշեց Վեհափառ Հայրապետը։

Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծեց․ «Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք, և այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության և իղձերի մարմնավորման։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը»։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ Եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։

Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը և հանձնառություններին՝ գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման և ի բարօրություն ժողովրդի։ Նորին Սրբությունը նաև պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդին և պատգամավորներին մաղթեց արդյունավոր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։

Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը։

Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Սկզբունքորեն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ Ամենայն Հայոց կաթողիկոսին բացահայտ կամ թաքնված վիրավորելու, հեգնելու, ծաղրելու կամ ցանկացած այլ կերպով նսեմացնելու ՑԱՆԿԱՑԱԾ գործողություն։

Խնդիրն այստեղ, ըստ իս, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով էլ որ լինի վերջինս և ինչ գործողություն էլ որ անի, իր դիրքի իսկ բերումով ազգային խորհրդանիշ է՝ Ներսես Մեծ, Ավարայր, մշակույթ, դիվանագիտություն, Հայոց պետականության «պահեստային հարթակ», Խրիմյան Հայրիկ, և այլն, և այլն, և այլն...

Ինչ էլ ասի կաթողիկոսը, ով էլ դրան ինչպես վերաբերվի, ցանկացած նախասիրությունից ելնելով բացահայտ կամ թաքնված ցանկացած վիրավորանք, հեգնանք, ծաղր կամ կաթողիկոսի կոչման կամ անձի ցանկացած կերպով նսեմացում անձամբ ես ընկալում եմ նույն այդ գործողությունները՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ։ Առավել ևս՝ չեմ ընդունում կաթողիկոսի նկատմամբ նման վերաբերմունք ինչ-ինչ քաղաքական նախասիրություններից ելնելով։

ՎԱՏ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ, հանգիստ թողեք հայ ժողովրդի խորհրդանիշները և հայի ինքնության տարրերը, սա իմ անձնական, սակայն՝ անսասան մոտեցումն է:
1.jpg
1.jpg (20.5 КБ) 13 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Մեր հոգեւոր եղբորը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Երկու Վեհափառներս մնայուն կապի մեջ ենք իրար հետ եւ խորհրդակցում ենք մեր Հայրենիքին ու ազգին հուզող խնդիրների շուրջ։ Մեր խորը ընդվզումն ենք հայտնել Գարեգին Վեհափառին եւ նույնիսկ առաջարկել ենք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցչին ուղարկել։

Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Gitunik »

Հայեր,Իրանցինները իրենց հոգևոր առաջնորդին հարգում էին և պաշտպան կանգնում։
Իսկ դուք՞ ։
Ինչ ասեմ,եթե դուք ձեր վեհափառին և հոգեվոր Հայրապետին պաշտպան չկանգնեք,ուրեմն սրբություն չունեք։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

1.jpg
1.jpg (86.51 КБ) 8 просмотров
Иуда Арман Сароян. Взгляд полицейского говорит о многом.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

...Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված Հայ առաքելական սուրբ եկեղեցու ԳԼՈՒԽԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է (Եփես. Ա 22), իսկ նրա տեղապահը երկրի վրա Ամենայն Հայոց կաթողիկոսն է...

...Եթե դուք Հայ առաքելական եկեղեցու ՀԵՏԵՎՈՐԴ ԵՔ, ապա, Ամենայն Հայոց կաթողիկոսին բացահայտ կամ թաքնված վիրավորելու, հեգնելու, ծաղրելու կամ ցանկացած այլ կերպով նսեմացնելու ՑԱՆԿԱՑԱԾ գործողություն դուք ուղղում եք մեր Տեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի, ԴԵՄ, քանզի Ամենայն Հայոց կաթողիկոսը նրա տեղապահն է երկրի վրա և գործում է նրա կամքով: Ձեր գործողությամբ դուք կասկածի տակ եք դնում մեր Տեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի, աստվածային անմեկնելի կամքը և վիրավորում եք նրան: Սա հաշվի առեք և իմացեք, որ դուք սրբապղծություն ու աստվածուրացություն եք անում՝ վիրավորելով Աստծուն, ինչը ծանրագույն մեղք է ու արժանանում է ամենածանր պատժի և հատուցման:

Եթե դուք Հայ առաքելական եկեղեցու ՀԵՏԵՎՈՐԴ ՉԵՔ, ինչը բնականաբար լիովին ձեր իրավունքն է, ապա ես ձեզնից այնուհանդերձ պահանջում եմ հարգանքով մոտենալ հայ ժողովրդի կրոնական գլխավոր կառույցին և չվիրավորել նրա ղեկավարին՝ մեր Տեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի, տեղապահին, նույնիսկ եթե այդ կառույցը ձերը չէ: Ես նաև պահանջում եմ չոտնձգել իմ և ինձ նման մտածող մարդկանց հավատքի գլխավոր կրիչ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու գլուխ, մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսի, դեմ: Գնացեք և հավատացեք ձեր կրոնական կառույցներին ու դրանց հավատքի հանգանակներին կամ մի հավատացեք ոչ մի բանի: Չէ՞ որ այդ կապակցությամբ ես ձեզ չեմ վիրավորում ու ոչնչի չեմ պարտադրում, սակայն իմ և ինձ նման մտածող մարդկանց կրոնական ու ազգային զգացմունքներն էլ դուք ձեր հերթին ՄԻ վիրավորեք և դրանք մի ոտնահարեք:
1.jpg
1.jpg (67.57 КБ) 6 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Ամենից առաջ միանգամից և միանշանակ հստակեցնեմ՝ Հայաստանի Հանրապետությունը ԱՇԽԱՐՀԻԿ պետություն է: Ըստ իմ խորին համոզման՝ այդպես ճիշտ է և այդպես լավ է, քանզի ժամանակակից ժողովրդավարական պետության ՀԻՄՔԸ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ Է, իսկ նա կարող է դավանել ցանկացած կրոն կամ չդավանել ոչ մի կրոն: Արդյունքում՝ ժամանակակից ժողովրդավարական պետությունը չի կարող ունենալ մեկ պաշտոնական կրոնական ուղղություն, քանզի, հասկանալի է, չի կարող այնպես լինել, որ բոլոր ազատ քաղաքացիները նույն կրոնական հայացքներն ունենան:
Աշխարհիկ պետությունում կրոնական կառույցներն անջատված են պետությունից: Այսինքն՝ մի կողմից ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ որևէ իրավունք չունի մասնակցել պետական կառավարմանը, օրինակ՝ նշանակել կամ ստիպել, որ նշանակեն նախարարներ, որոշել այդ նախարարի ոլորտում իրականացվող քաղաքականությունը և այլն, իսկ մյուս կողմից էլ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔԸ իրավունք չունի միջամտել հավատքի հետ կապված կրոնական կառույցի ներքին գործերին: Եվ այսպես, մեր դեպքով պարզ ասած՝ եկեղեցին չի կարող, օրինակ, առողջապահության նախարար նշանակել կամ որոշել, թե առողջության անվճար ապահովման համակարգը պ՞ետք է լինի, թե՞ ոչ: Մյուս կողմից էլ, սակայն, պետական որևէ պաշտոնատար անձ կամ մարմին չի կարող ասել եկեղեցական ղեկավարին, օրինակ, թե նա խաչակնքվի ա՞յս, թե՞ այլ կերպ, մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսի ծնունդը նշի դեկտեմբերի 25-ի՞ն, թե՞ հունվարի 6-ին: Սա աշխարհիկ պետության կարևորագույն հատկանիշն է, ընդ որում միշտ չէ, որ այդպես է եղել և սա ժամանակակից ձեռքբերում է: Այն, ինչ մենք հիմա վայելում ենք այնքան սովորական, ինչքան շնչվող օդը, ընդամենը վերջին մի քանի հարյուրամյակի ձեռքբերում է, երբ հազարամյակներ շարունակ այլ կերպ է եղել...
...Սկսած 301 թ-ից մի կողմից կայսրերն ու արքաներն էին մշտապես ձգտում խառնվել եկեղեցու գործերին, իսկ մյուս կողմից էլ եկեղեցին ինքն էր ձգտում մասնակցել պետական կառավարմանը: Հայտնի է Հայոց արքաների IV դարի կոնֆլիկտը կաթողիկոսների հետ, որն ավարտվեց 428 թ-ին, երբ Մեծ Հայքի թագավորությունը ընկավ: Անիի գահակալների հետ կաթողիկոսները նմանաոճ կոնֆլիկտ չեն ունեցել, իսկ Կիլիկիայի թագավորության պարագայում էլ եղել է կոնֆլիկտ, սակայն՝ ավելի թույլ: ԱՅԼՈՑ ՄՈՏ ևս եղել են կոնֆլիկտներ՝ Բյուզանդական որոշ կայսրեր լրջորեն ընդհարվում էին Կոնստանդնուպոլսի որոշ պատրիարքների հետ և՝ կրկին կրոնական հարցերին միջամտելու հիմքով - հիշենք պատկերապաշտներին և պատկերամարտներին: Եվրոպայում ևս կար այդ խնդիրը, հիշենք Հռոմեական Սրբազան կայսրության կայսրերի մշտական կոնֆլիկտը Հռոմի պապերի հետ, ինչպես նաև Անգլիկան եկեղեցու առաջացման պատմությունը: Խնդիրը բնականաբար կար նաև ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ լիովին վերևում նկարագրված ոճի մեջ:
Սկսած 301 թ-ից հոգևոր առաջնորդներն իրենք էին հավակնոտ, իսկ աշխարհիկ իշխանությունները պաշտպանվողի դերում էին, նույնիսկ՝ անկախ այն բանից, որ որոշ աշխարհիկ տիրակալներ երբեմն պատասխան հարվածներ էին հասցնում: ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ, սակայն, երբ սկսեց ուժեղանալ բուրժուազիան, աշխարհիկ տիրակալների դիրքերը ևս ուժեղացան, իսկ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ էլ ստեղծվեց մի դրություն, երբ որոշ աշխարհիկ տիրակալներ դուրս էին գալիս հոգևոր պաշտոնական իշխանության տակից և այլ ուղղություն էին ընտրում: Կրկին հիշենք ԱՆԳԼԻԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ առաջացման պատմությունը:
1.jpg
1.jpg (35.57 КБ) 6 просмотров
Սա, սակայն, մեկ այլ խնդիր առաջացրեց, քանզի, երբ «Պետությունը ես եմ» սկզբունքով գործող Անգլիական թագավորության արքա Հենրիխ VIII-ը (1509-1547) հեռանում էր Կաթոլիկ եկեղեցուց, նա ավտոմատ կերպով համարում էր նաև, որ իր երկրի բնակչությունը ևս պետք է նույնն անի ու հավատքը փոխի, բայց չէ՞ որ նրա հպատակները կարող էին այլ կարծիք ունենալ: Սկսած XV դարից սա շատ մեծ արյունահեղության բերեց, մարդիկ չէին ուզում հետևել տիրակալին և հավատք փոխել, իսկ 1648 թ-ին էլ, երբ ավարտվեց Երեսնամյա պատերազմը (1618-1648) Վեստֆալյան հաշտության պայմանագրով ամրագրվեց ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ինչ հավատքի էլ որ լինի տիրակալը, նա իրավունք չունի իր հպատակներին որևէ հավատք պարտադրել: Սա իրոք կարևորագույն, ըստ էության հեղափոխական մի հանգրվան էր, որը դրեց ազատ քաղաքացու առաջացման հիմքերը: Դե իսկ հաջորդ հանգրվանը 1789 թ-ի ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ էր, որը վերջնականապես տարանջատեց պետությունն ու կրոնական կառույցը: Ծնվեց խոսքիս սկզբում ասած ժամանակակից ԱՇԽԱՐՀԻԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:
ՀԻՄԱ ԱՍԱԾՍ Ի՞ՆՉ Է – աղոթելը այս կամ այն կերպ, որևէ մեկին կրոնական կոչում տալը կամ դրանից զրկելը աշխարհիկ Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կառույցի ղեկավարի ԲԱՑԱՌԻԿ, ԻՐ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑՆ Է: Պետական մարմինը, ի դեմս դատարանի, արգելել է կաթողիկոսին իր կառույցի կրոնական ներքին գործերին վերաբերող հարցով որոշում կայացնել, կաթողիկոսը, համաձայն աշխարհիկ պետության սկզբունքի, չի ենթարկվել այդ արգելանքին, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՀԵՆՑ նրան քրեական հետապնդման են ենթարկում: Այսինքն՝ մենք հետ ենք գնացել ոչ թե նույնիսկ 1789 թ-ից, այլ՝ 1648 թ-ից էլ հետ, երբ տիրակալը՝ պետական մարմինը, ուղղակի ՄԻՋԱՄՏՈՒՄ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԵՐԻՆ:
Պատեկրացնո՞ւմ եք սա ինչ է: Մենք, որ ապրում ենք ՆՈՐԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ, այս հարցում նույնիսկ դեպի ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ չենք հետ գնացել, 1648 թ-ն չենք հասել, մենք ուղիղ ՄԻՋՆԱԴԱՐ ենք մտել, երբ Հայոց արքան կամ Բյուզանդական ու Հռոմեական Սրբազան կայսրությունների կայսրերը միջամտում էին Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կոստանդնուպոլիս պատրիարքի կամ Հռոմի պապի ներքին կրոնական գործերին: Մենք հրաժարվել ենք Ֆրանսիական Մեծ հեղափոխության կողմից 1789 թ-ին ծնած աշխարհիկ պետության կոնցեպտից, մենք մերժում ենք տիրակալների և իր հպատակների հարաբերություններում խղճի ու դավանանքի ազատության սկզբունքը և սրընթաց կերպով ընկնում ենք... ՄԻՋՆԱԴԱՐ - գրողը տանի, XXI դարից մենք հայտնվում ենք Միջնադարում, բոլորիս մոտ XXI դարի տեխնիկա է, սակայն մեր պետաիրավական կառույցը ստանում է միջնադարյան բնույթ:
Ես, որպես իրավաբան, իսկ մի քիչ էլ նաև՝ պատմական ու քաղաքական գործեր կարդացած մարդ, ՀԵՆՑ ՆՈՒՅՆԻՍԿ ՏԵՍԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՍԱ ԸՆԴՈՒՆԵԼ՝ անկախ այսրոպեական ցանկացած քաղաքական շահից և հետաքրքրությունից: Դուք համաձա՞յն եք սրա հետ, հա՞շտ եք այն բանի հետ, որ, ինչպես Միջնադարում, տիրակալը որոշի ձեր կրոնի ու դավանանքի հարցը: Ձեր ընտրությունն է, վարվեք ինչպես գիտեք, ուրեմն դուք արժանի եք դրան, բայց ես համաձայն ՉԵՄ, ոչ մի կերպ համաձայն չեմ:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Gitunik »

Հարգելի Մհեր,իմ ընկեր։
Հանգստացի։
Ովքեր ոտընձգություն են կատարում Ազգի հավատքի վրա,ստանում են շատ դաժան պատասխան։
Այդ անասունների անունները գրանցված է և շուտով կստանան շատ դաժան պատասխան։
Հանգիստ,ձեզնից մնում է ոտքի ելնել ազգովի և հակագրոհի անցնել։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) ԽՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն առնչվող ներկայիս իրավիճակի կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատոր, եպիսկոպոս դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմը և կազմակերպության գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյը։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ որպես քրիստոնեական եկեղեցիների համաշխարհային ընկերակցություն, ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐԸ հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական ընտանիքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչները միաժամանակ մտահոգություն են հայտնել Եկեղեցու ներքին գործերին հնարավոր ՈՉ ՊԱՏՇԱՃ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ կապակցությամբ: «Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ առկա հակամարտությունը լուծվի այնպես, որը կնպաստի ամբողջ հայ ժողովրդի բարօրությանը: Այս բարդ ժամանակաշրջանում մենք մեր աղոթքներով և համերաշխությամբ սատարում ենք Հայ եկեղեցուն ու նրա հավատացյալներին»,- ընդգծել են Բեդֆորդ-Շտրոմը և Փիլեյը...
Вложения
1.jpg
1.jpg (42.43 КБ) 1 просмотр
Приходите в мой дом...
Ответить