Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

բարեփոխել Կախեթիի թագավորության ռազմավարչական համակարգը և հասարակական կյանքը՝ ուժեղացնելով երկիրը: Այս առումով հարկ է նշել, սակայն, որ իրականացվող բարեփոխումները, որոնք սկզբում շոշափելի օգուտ տվեցին, հետագայում վերջնական և համակարգված տեսք այդպես էլ չստացան, ընդ որում դրանք, ըստ էության, վերացնելով հինը ու չստեղծելով լիարժեք նորը, Հերակլի II-ի գահակալման վերջին շրջանում ինչ-որ տեղ նույնիսկ ավելի թուլացրին Կախեթիի թագավորությունը, քան այն կար մինչ այդ:
Նույն այս ժամանակ հարավում զարգանում էին վճռական փոփոխություններ, երբ այս ուղղությունից գործող Զենդյանների խանության խան Քերիմը իրար էր բերել իր ողջ ռազմական մեքենան և, Ուրմիայի ու Ղարաբաղի խանությունները հնազանդեցնելուց հետո, պատրաստվում էր իրեն ենթարկեցնել հյուսիսում տարածվող արդեն նաև մյուս խանություններին և իշխանություններին։ Արդյունքում՝ 1762 թվականի մայիսին Ղարա-Չամանի ճ-մ-ում (Հերի մոտ) Զենդյանների խանության բանակը (մոտ 80.000) հաղթեց Բաքվի, Գանձակի, Ղուբայի, Շաքիի, Շիրվանի, Թալիշի, Դերբենդի, Մուղանի, Սալյանի, Կյուրինի, Թավրիզի, Մակվի, Արդեբիլի, Նախիջևանի, Հերի, Ուրմիայի, Մարաղայի և Ղարադաղի խանությունների միացյալ բանակին (մոտ 40.000)1, ինչի հետևանքով պարտված խանությունները ընդունեցին Զենդյանների խանության գերիշխանությունը: Այսպիսով՝ Քերիմ խանը վերականգնեց Աֆշարների շահության իշխանությունը նաև հյուսիսում, ընդ որում Կախեթիի թագավորության հետ հետագա ընդհարումից խուսափել հաջողվեց միայն այն բանի շնորհվին, որ Հերակլի II-ը եռանդուն դիվանագիտական միջոցառումներ ձեռնարկեց, որոնց թվում էր նաև այն, որ իր կողմնակիցների հետ միասին նա Քերիմ խանին հանձնեց աֆղան ռազմիկների երբեմնի առաջնորդ, նույն Ազատին: Այս առումով հատկանշական էր, որ Քերիմ խանը ոչ միայն որևէ բռնության չենթարկեց իր երբեմնի հակառակորդներին, այլև սրանց ընդգրկեց սեփական ռազմական համակարգում, իսկ Շիրազում հաստատված Ազատն էլ, վայելելով պետական աջակցություն, 1781 թվականին մահացավ բնական մահով։ Արդյունքում՝ Քերիմ խանը, իր ուզած ձևով վերջնականապես կարգավորած գործերը Աֆշարների շահության տարածքում, դադարեցրեց ակտիվ ռազմաքաղաքական միջոցառումները և անցավ ներքին հարցերի կարգավորմանը: Նույն այս ժամանակ, սակայն, իրավիճակը որևէ կերպ չէր հանդարտվում հարևան սուլթանությունում:
1760 թվականի գարնանը Գելիգուզանի ճ-մ (Սասուն) Պողոս Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (800) հաղթեց քրդերին (3.000)2: Իր հերթին, 1760 թվականի ամռանը լևադները (մոտ 2.000) ասպատակեցին Տևրիկեի շրջակայքը3, թեև 1760 թվականի նույն ամռանը Տևրիկեի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության բանակը հաղթեց նրանց4: 1761 թվականի ամռանը լևադները (մոտ 1.000) ասպատակեցին արդեն բուն Տևրիկեն5, իսկ 1762 թվականի գարնանն էլ նույն նրանք (20.000) կրկին ոտնատակ տվեցին Տևրիկեի շրջակայքը6: 1762 թվականի գարնանը, սակայն, Թուխութ գյուղի ճ-մ-ում (Տևրիկեի մոտ) Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 5.000) հաղթեց լևադներին (մոտ 3.000), որոնց մնացորդները շարժվեցին դեպի Սեբաստիա7: 1762 թվականի նույն գարնանը արդեն Սեբաստիայի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 2.000) կրկին հաղթեց Տևրիկեից նահանջող լևադներին (մոտ 1.500)8, որից հետո իրավիճակը որոշակիորեն խաղաղվեց, սակայն լևադների շարժումը չվերացավ: Մինչ Աֆշարների շահությունում իրավիճակը աստիճանաբար կայունանում էր, իր հերթին քայքայման եզրին էր հայտնվել, սակայն, Մեծ Մողոլների տերությունը, որի վիճակն առանց այդ էլ լավ չէր և որն այդպես էլ ուշքի չէր եկել Նադիր-շահի կողմից ստացած հարվածներից:
_________________________
1 Այս իրադարձությունը բավականին ներկայացված է արևելյան աղբյուրներում, որոնք, սակայն, այժմ ինձ անհասանելի են: Միաժամանակ, հաշվի առնելով դաշնակցային պատերազմների հետ կապված սկզբնաղբյուրները միայն իմ ուզած խորությամբ ներկայացնելու ձգտումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հետ անմիջականորեն չկապված լայնածավալ ռազմական գործողությունների աղբյուրագիտական ներկայացումը մեծ հաշվով միայն ավելորդ կերպով կծանրաբեռնի աշխատանքս, առայժմ բավարարվում եմ միայն բունը փաստի ամրագրմամբ:
2 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Սասունի բանավոր ավանդույթներում: Տես՝ Պետոյան Վ. «Սասունն անցյալում և Սասունի ազատագրական շարժումները», Երևան 2005, էջ 84:
3 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
4 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
5 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
6 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
7 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
8 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
646
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Գլուխ 47
Մեծ Մողոլների տերությունը և հայերը

Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Մեծ Մողոլների տերության նկատմամբ լուրջ հավակնություններ ուներ Դուռանիների խանությունը տերության մակարդակին բարձրացրած Ահմեդ-շահը: Այս առումով հետաքրքիր է նշել, որ ծայրահեղ թուլացած Մեծ Մողոլների տերությունը մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում ինքն էլ արդեն, ըստ էության, չէր տիրապետում սեփական տարածքներին և Դուռանիներն ավելի շատ հանդես էին գալիս որպես վերջինիս ժառանգության հավակնորդներ: Մեծ Մողոլների ժառանգության այլ հավակնորդներ, սակայն, նույն այս ժամանակ ևս կային և խոսքն ամենից առաջ վերաբերում է հնդկական բնույթ ունեցող Մարատխայի տերությանը, որը տարածվում էր Հնդկաստանի կենտրոնական տարածքներում: Եվ վերջապես հարկ է նշել, որ առժամանակ աննկատ, սակայն Մեծ Մողոլների ժառանգության հարցով ամենաուժեղ հավակնորդը նույն այս ժամանակ այնուհանդերձ Հնդկական թերակղզում դիրքերն արդեն մեծապես ամրապնդած Բրիտանական կայսրությունն էր: Այսպես թե այնպես, սակայն արդեն 1760-ական թվականների սկզբներին Մեծ Մողոլների ժառանգության հարցով վճռական պայքարի համար իրար եկան Դուռանիների խանությունը և Մարատխայի տերությունը:
Արդյունքում՝ 1761 թվականի հունվարի 14-ին Դելիի մոտ գտնվող Պանիպատի ճակատամարտում՝ նույն այն վայրում, որտեղ 1526 թվականի ապրիլի 26-ին իր հաղթահանդեսն էր տոնել Բաբուրը և քիչ հեռու այն վայրից, որտեղ 1739 թվականի փետրվարի 24-ին մեկ այլ հաղթահանդես էր կազմակերպել Նադիր-շահը, Ահմեդ-շահի գլխավորած Դուռանիների խանության 73.000 հոգանոց բանակը, իր բոլոր մարտավարական նրբություններով ամենայն հաջողությամբ կիրառելով հրազենի գործադրման դեռևս Նադիր-շահի կողմից մշակած մարտական փորձը, ուղղակի ջախջախեց Մարատխայի տերության հարձակման անցած 250.000 հոգանոց տարացեղ ու անկազմակերպ բանակին, ընդ որում պարտվողները կորցրին 120.000 ռազմիկ, այն դեպքում, երբ Ահմեդ-շահի բանակի կորուստները կազմեցին 20.000 ռազմիկ: Հենց նոր ավարտված ճակատամարտը ծանր հարված հասցրեց Մարատխայի տերության ռազմաքաղաքական հզորությանը, որը դրանից հետո աստիճանաբար դեպի քայքայում գնաց, սակայն հեշտ չեղավ նաև Դուռանիների խանության համար, որի հակառակորդին քանակապես այսպես թե այնպես զգալիորեն զիջող ռազմական մեքենան ևս զգալի կորուստներ էր կրել։ Արդյունքում՝ Ահմեդ-շահը բանակցություններ սկսեց հակառակորդի հետ և կողմերը Դելիի սուլթանության վրա ազդեցության պահպանման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի կապակցությամբ փոխհամաձայնության եկան, որից հետո Դուռանիների խանության բանակը հետ քաշվեց: Որպես ընդհանուր հետևանք այս ամենի՝ Հնդկաստանում այդուհետ ավելի ակտիվացավ հենց Բրիտանական կայսրությունը, որը տեղում իր հստակ տնտեսական շահերն ուներ: Այս առումով հարկ է նշել, որ բրիտանական Օստ-հնդկական ընկերությունը ամենաագրեսիվ միջոցառումների կիրառմամբ նույն այս ժամանակ ձգտում էր տնտեսապես ամրանալ տեղում, իսկ այդ մղումներն էլ հարվածի տակ էին դնում Հնդկական թերակղզում ավանդականորեն գործող այլ ազգի պատկանող վաճառականների, այդ թվում նաև հայերի շահերը։ Արդյունքում, թերևս, պատահական չէր, որ Հնդկաստանի թերակղզում սկիզբ առած հակաբրիտանական պայքարին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին նաև հայերը, որոնց առևտրական դիրքերը տեղում ավանդականորեն բավականին ուժեղ էին:
Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում իրավաբանորեն դեռևս Մեծ Մողոլների տերության մասը կազմող, բայց փաստացի անկախ Բենգալիայի նավաբությունում բրիտանական աջակցությամբ հենց նոր գահին էր բազմել նավաբ, կրոնով շիա-մահմեդական Միր-Կասիմը (1760-1763): Շատ շուտով, սակայն, Միր-Կասիմը պարզորեն զգաց բրիտանական գիշատիչ քաղաքականության հետևանքները տեղում և որոշեց պայքար սկսել վերջինիս դեմ: Հենց այս ժամանակ էլ նրա մոտ հայտնվեց հայերի փայլուն մի համաստեղություն, որը իրեն հիանալի դրսևորեց ռազմաքաղաքական բնագավառում և հսկայական ազդեցություն ունեցավ հետագա իրադարձությունների վրա:
647
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1761 թվականի ամռանը Գրիգոր Այվազյանի և Հակոբ Գրիգորյանի գլխավորած Բենգալիայի նավաբության բանակը (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) Բենգալիայի նավաբ Միր-Կասիմի և նրա խան Գրիգոր Հարությունյանի դեմ ապստամբած կայազորից (մոտ 700) անակնկալ գիշերային հարվածով գրավեցին Բաքսար ամրոցը (Բենգալիա, Ռուբաս գավառ)1: Դրանից հետո՝ 1761 թվականի նույն ամռանը նոր ճակատամարտում Գրիգոր Հարությունյանի գլխավորած Բենգալիայի նավաբության բանակը (40.000, որից 15.000 հեծյալ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100, այդ թվում Մարգար-Հովհաննես Քալանթարյանը, Հարություն Այվազյանը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատրյանը, Մարտիրոս Գրիգորյանը, Ղազար Հակոբյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Նազարյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մելքոն Աստրախանցին, Նիկողայոս Երևանցին, Հակոբ Գրիգորյանը և Հարություն Մարգարյանը) միաժամանակյա համակցված հարվածով հաղթեցին Բրիտանական կայսրության կայազորներին (ընդհանուր՝ մոտ 10.000), ընդ որում հատկապես աչքի ընկավ Հարություն Մարգարյանի հեծելազորի հազարյակը, որը գրավեց Մուրիշտաբադը2։ Արդյունքում՝ Բենգալիան հռչակվեց անկախ, Միր-Կասիմը հռչակվեց վերջինիս իշխան, իսկ Գրիգոր Հարությունյանը՝ նավաբ: Հասնելով նախնական հաջողությունների՝ 1762 թվականի գարնանը Բենգալիայի նավաբության բանակը (մոտ 8.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 50, այդ թվում Մարգար-Հովհաննես Քալանթարյանը և Ղազար Հակոբյանը) ասպատակեցին Նեպալի թագավորության տարածքը և նահանջեցին3:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1763 գարուն – Փաթնայի ճ-մ (Հյուսիսային Բենգալիա)4

Բրիտանական կայսրության բանակը (5.000) սրընթաց երթով մոտեցավ քաղաքին, որի կայազորը (մոտ 500) պատրաստ չէր դիմադրության:
I փուլ – Բրիտանական կայսրության բանակը գիշերային անակնկալ հարձակումով մտավ քաղաք:
II փուլ – Մարգար-Հովհաննես Քալանթարյանի և Ղազար Հակոբյանի գլխավորած Բենգալիայի նավաբության բանակը (մոտ 7.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 700) անակնկալ հարձակում գործեցին հակառակորդի բանակի վրա և փախուստի մատնեցին վերջինիս՝ մտնելով քաղաք: Բրիտանական կայսրության բանակը կորցրեց 1.370 զինվոր:
III փուլ – Գրիգոր Այվազյանի, Մկրտիչ Զաքարյանի և Նիկողայոս Ջուղայեցու գլխավորած ջոկատը (մոտ 2.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 200) անակնկալ հարձակվեցի թշնամու նահանջող մնացորդների վրա և ծանր կորուստներ պատճառեցին վերջինիս:
Հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 4.000 զինվոր:

1763 թվականի գարնանը Մարգար-Հովհաննես Քալանթարյանի գլխավորած Բենգալիայի նավաբության բանակը (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 50) Բրիտանական կայսրության բանակից (մոտ 700) գրավեցին Բիրանա ամրոցը (Բենգալիա) :
_________________________
1 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 115:
2 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 114-115:
3 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 115:
4 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 117:
5 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 118:
648
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Դրանից հետո՝ 1763 թվականի նույն գարնանը, Գանգեսի ճ-մ-ում (Բենգալիա) Մկրտիչ Զաքարյանի, Մելքոն Աստրախանցու և Նիկողայոս Երևանցու գլխավորած Բենգալիայի նավաբության բանակը (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 70) հաղթեցին Բրիտանական կայսրության բանակին (մոտ 5.000)1:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1763 հունիս – Սանտա-Դարիայի ճ-մ (Հնդկաստան, Բենգալիա, Գանգես գետի ափին)2

Բրիտանական կայսրության բանակը (մոտ 5.000) մոտեցավ ամուր պաշտպանական դիրքեր գրաված Բենգալիայի նավաբության բանակին (21.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 200, այդ թվում Մարգար-Հովհաննես Քալանթարյանը, Հարություն Այվազյանը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատրյանը, Մարտիրոս Գրիգորյանը, Ղազար Հակոբյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Նազարյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մելքոն Աստրախանցին, Նիկողայոս Երևանցին, Հակոբ Գրիգորյանը և Հարություն Մարգարյանը):
I փուլ – Օրվա սկզբում Բրիտանական կայսրության բանակը հարձակման անցավ թևերում, սակայն համառ մարտից հետո հետ մղվեց ելման դիրքեր:
II փուլ – Կեսօրին Բրիտանական կայսրության բանակը հարված հասցրեց կենտրոնում և ստիպեց հակառակորդին նահանջել:
III փուլ – Օրվա վերջում Բրիտանական կայսրության բանակը, զարգացնելով կենտրոնում ձեռք բերած հաջողությունը, հարվածեց հակառակորդի թևերին և վերջնական պարտության մատնեց վերջինիս:
Հայերը կորցրին մոտ 70, դաշնակիցը` մոտ 7.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր:

1763 թվականի հուլիսի սկզբին Բիրբունայի ճ-մ-ում (Հնդկաստան, Բենգալիա, Գանգես գետի ափին) Բրիտանական կայսրության բանակը (մոտ 10.000) չորսժամյա մարտում հաղթեց հզոր հարձակում ձեռնարկած և սեփական շարքերի խորքերը թափանցած Բենգալիայի նավաբության բանակին (մոտ 15.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 150, այդ թվում Մարգար-Հովհաննես Քալանթարյանը, Հարություն Այվազյանը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատրյանը, Մարտիրոս Գրիգորյանը, Ղազար Հակոբյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Նազարյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մելքոն Աստրախանցին, Նիկողայոս Երևանցին, Հակոբ Գրիգորյանը և Հարություն Մարգարյանը) և ստիպեց նահանջել3: 1763 թվականի հուլիսի կեսին Գանգեսի ճ-մ-ում (Հնդկաստան, Բենգալիա, Գանգես գետի ափին) Բրիտանական կայսրության բանակը (մոտ 10.000) անակնկալ հարձակումով հաղթեց Բենգալիայի նավաբության բանակին (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 100, այդ թվում Մարգար-Հովհաննես Քալանթարյանը, Հարություն Այվազյանը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատրյանը, Մարտիրոս Գրիգորյանը, Ղազար Հակոբյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Նազարյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մելքոն Աստրախանցին, Նիկողայոս Երևանցին, Հակոբ Գրիգորյանը և Հարություն Մարգարյանը)4:
1763 թվականի օգոստոսի 11-ին, սակայն, Գրիգոր Հարությունյանը դավադրաբար սպանվեց, ինչից հետո, օգտվելով կազմակերպված դիմադրության բացակայությունից, Բրիտանական կայսրության բանակը գրավեց Բենգալիայի նավաբության տարածքը: Ավելին,
_________________________
1 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 118:
2 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 119-120:
3 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 120:
4 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 120-121:
649
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1763 թվականի օգոստոսի կեսից մինչև սեպտեմբերի սկիզբ Բրիտանական կայսրության բանակը (մոտ 15.000) Բենգալիայի նավաբության բանակից (մոտ 2.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 50, այդ թվում Մարգար-Հովհաննես Քալանթարյանը, Հարություն Այվազյանը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատրյանը, Մարտիրոս Գրիգորյանը, Ղազար Հակոբյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Նազարյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մելքոն Աստրախանցին, Նիկողայոս Երևանցին, Հակոբ Գրիգորյանը և Հարություն Մարգարյանը) պաշարեց Փաթնան և ի վերջո ստիպեց պատվավոր անձնատվության ենթարկվել1։ Արդյունքում՝ Միր-Կասիմը հեռացավ Բենգալիայից, որի կառավարիչ նշանակվեց Բրիտանական կայսրության դրածո Միր-Ջաֆարը (1757-1760, 1763-1765): Եվ վերջապես 1763 թվականի աշնանը Միր-Կասիմի գլխավորած Բենգալիայի նավաբության բանակը (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 50, այդ թվում Մարգար-Հովհաննես Քալանթարյանը, Հարություն Այվազյանը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատրյանը, Մարտիրոս Գրիգորյանը, Ղազար Հակոբյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Նազարյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մելքոն Աստրախանցին, Նիկողայոս Երևանցին, Հակոբ Գրիգորյանը և Հարություն Մարգարյանը) ասպատակեցին Բենգալիայի նավաբության տարածքը, սակայն ի վերջո նահանջեցին2: Սրանով էլ հենց, ըստ էության, ավարտվեց այս ժամանակ ընթացած հայերի մասնակցությունը Բենգալիայում ընթացող հակաբրիտանական պայքարին:

Գլուխ 48
Հովսեփ Էմինի գործունեությունը

Զենդյանների խանության գերիշխանության հաստատումը Աֆշարների շահության տարածքում, ինչպես արդեն նշվեց, այստեղ մեծապես հանդարտեցրել էր կրքերը: Իրավիճակից, սակայն, հատկապես սկզբում, իրենց հերթին մեծապես օգտվեցին նաև քրիստոնյաները, որոնք զգալի չափով վերականգնեցին դիրքերը: Հենց այս ժամանակին է վերաբերում նաև Հովսեփ Էմինի գործունեությունը՝ հայրենասիրական գեղեցիկ հովերով տարված այդ ազնիվ մարդու ճանապարհորդությունը դեպի Հայրենիք, որը, սակայն, որևէ էական արդյունք չապահովեց, թեև ունեցավ նաև ռազմական բաղադրիչ: Իրոք,1763 թվականի գարնանը Ալանաց դուռ լեռնանցքի ճ-մ-ում Հովսեփ Էմինի գլխավորած Աստրախանի Հայ կամավորները (մոտ 500) հետ մղեցին Լեզգիական խանության բանակի (մոտ 2.000) հարձակումը3: Դրանից հետո 1763 թվականի հունիսին Հաղպատի ճ-մում Հովսեփ Էմինի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (24) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20) 8 ժամ տևած մարտում հաղթեցին Լեզգիական խանության բանակին (մոտ 100)4:
Հովսեփ Էմինի գործունեությունը, սակայն, չնայած սկզբնական բավականին դրական արձագանքին, հետագայում այնուհանդերձ վերջնական դրական մոտեցում չունեցավ ոչ Հերակլի II-ի, ոչ էլ նույն այս ժամանակ այս կամ այն չափով հայերին ներկայացնող Էջմիածնի կողմից: Ավանդականորեն ընդունված է կարծել, թե այդ հետադիմական ֆեոդալական ուժերն էին, որ չաջակցեցին առաջադիմական ազնիվ գաղափարներ կրող Հովսեփ Էմինին, սակայն, այս ամենին ավելի իրատեսական հայացքով նայելու պարագայում, թերևս, պարզ է դառնում, որ տեղական ուժերն ուղղակի, ի տարբերություն ազնիվ, սակայն տեղական պայմաններին այնուհանդերձ անծանոթ Էմինի, ավելի լավ էին պատկերացնում իրերի ընդհանուր դրությունը: Իրոք, Քերիմ խանը նույն քրիստոնյաների համար տեղում բավականին տանելի դրություն էր ապահովել, բայց
_________________________
1 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 121:
2 Այս մասին տեղեկություններ են պահպանվել իր ժամանակի եվրոպական, ինչպես նաև հնդկական և հնդկահայ աղբյուրներում: Տես՝ Աբրահամյան Ռ.Ա. «Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը», ՊԲՀ N 3, Երևան 1960, էջ 122:
3 Այս իրադարձությունը լայնորեն ներկայացված է աղբյուրներում: Միաժամանակ, սակայն, հաշվի առնելով դաշնակցային պատերազմների հետ կապված սկզբնաղբյուրները միայն իմ ուզած խորությամբ ներկայացնելու ձգտումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հետ անմիջականորեն չկապված լայնածավալ ռազմական գործողությունների աղբյուրագիտական ներկայացումը մեծ հաշվով միայն ավելորդ կերպով կծանրաբեռնի աշխատանքս, առայժմ բավարարվում եմ միայն բունը փաստի ամրագրմամբ: Ավելացնենք նաև, որ խնդիրը ներկայացված է նաև Հովսեփ Էմինի կենսագրական տվյալներում:
4 Այս մասին հայտնվում է Հովսեփ Էմինի հուշագրություններում: Տես նաև՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 294:
650
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

մյուս կողմից էլ նա ճնշող ռազմական հզորություն ուներ, իսկ քրիստոնյաներն իրենք էլ հազիվ ապահովում էին հավասարակշռությունը տեղական խանությունների դեմ պայքարում: Այս առումով իրավիճակը մխիթարական չէր նաև Օսմանյան սուլթանության պարագայում, որը, նույնիսկ ճգնաժամային վիճակում էլ, այնուհանդերձ կրկին ճնշող ռազմական առավելություն ուներ:

Գլուխ 49
Աֆշարների շահության Մեծ քաոսի հետագա ընթացքը

1763 թվականի ամռանը պատվավոր գերու կարգավիճակով Շիրազում գտնվող Փանահը փորձ կատարեց մեռած ձևանալով փախուստի դիմել իբր այն պատրվակի տակ, որ մտերիմներն իր դիակը Շուշի տեղափոխեն, սակայն Քերիմ խանը, հասկանալով իրերի իրական դրությունը, պատասխան քայլ արեց։ Արդյունքում՝ Զենդյանների խանը հատուկ մարդիկ ուղարկեց և, իբր հանգուցյալին հատուկ պատիվներ տալու համար նրա դիակը մշակելու նպատակով, ըստ էության, հրամայեց ուղղակի դուրս թափել Փանահի փորոտիքը, երբ փորձված այդ աղվեսն ի վերջո փաստորեն իր իսկ փորած թակարդն ընկավ: Փանահի մահից հետո նրան հաջորդեց վերջինիս որդի Իբրահիմը (1763-1806), որը իր անձնական և գործնական հատկանիշներով ոչ միայն չէր զիջում հորը, այլև նույնիսկ գերազանցում էր նրան՝ շարունակելով և ավելի զարգացնելով վերջինիս կողից վարվող քաղաքականությունը: Միաժամանակ, սակայն, հետաքրքիր է նշել նաև, որ Իբրահիմը, շարունակելով անդուլ քաղաքական մրցակցությունն և ատելությունը հայերի հետ, իրական պայմանները հաշվի առնելով այնուհանդերձ ավելի հանդուրժողական վերաբերմունք դրսևորեց նրանց նկատմամբ: Արդյունքում, թեև փոխադարձ թշնամանքի և անվստահության պայմաններում, բայց վերջինս հայ մելիքների հետ հարաբերություններում ի վերջո հասավ յուրօրինակ դաշնադրության մի դրության՝ դրանով ավելի մեծացնելով Ղարաբաղի խանության հզորությունը:
1764 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր Տրապիզոնից առաջխաղացած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Գուգարքի արևմուտքը ու Վրաստանի հարավ-արևմուտքը և նահանջեց1: Իր հերթին, 1765 թվականի մայիսի երկրորդ կեսին Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (12.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) ասպատակեցին Երևանի շրջակայքը և նահանջեցին2: Նույն այս ժամանակ, սակայն, կրկին սրվեց պայքարը Գանձակի խանության վրա ազդեցություն ունենալու համար, ինչը ստիպեց պաշտոնական Տփղիսին ուշադրությունը կենտրոնացնել այս ուղղությամբ:
1765 թվականի ամռանը Գանձակի ճ-մ-ում Շիրվանի խանության բանակը (մոտ 20.000) հաղթեց Մուհամմեդ-Հասանի գլխավորած Գանձակի խանության (մոտ 8.000) և Հաթամ Մելիք-Իսրայելյանի գլխավորած Խամսայի մելիքության (մոտ 3.000) միացյալ բանակին3՝ տեղում հաստատելով իր գերիշխանությունը: Չհամակերպվելով այս փաստի հետ, սակայն՝ 1766 թվականի գարնանը Գանձակը պաշարեցին արդեն Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000), սակայն, չհասնելով որևէ հաջողության, նահանջեցին4: Այսպիսով՝ արդեն այս ժամանակ սկսեց իր բացասական պտուղները տալ Թեյմուրազ II-ի և Հերակլի II-ի կողմից հայերի նկատմամբ վարվող երկդեմի քաղաքականությունը, երբ, սրան հակառակ, նույն Գանձակի խանությունում, իհարկե իրենց շահերի համատեքստում, հայերին ավելի լավ էին վերաբերվում և նրանց ներուժն օգտագործում էին այդ թվում նաև Կախեթիի թագավորության դեմ:
Նոր էին քրիստոնյաները նահանջել Գանձակի պարիսպների տակից, երբ 1766 թվականի ամռանը Գանձակի նկատմամբ իր հավակնություններով առաջ եկավ նաև Ղարաբաղի խանությունը և Գանձակը պաշարեց արդեն Իբրահիմի գլխավորած Ղարաբաղի խանության (մոտ 10.000), ինչպես նաև Շահնազար Դավաճան Մելիք-Շահնազարյանի գլխավորած Վարանդայի մելիքության (մոտ 1.000) միացյալ բանակը, սակայն այս անգամ ևս Գանձակի խանության (մոտ
_________________________
1 Վասիֆ «Պատմություն»:
2 Սիմեոն Երևանցի «Ջամբռ», գլուխ 4; Իեսե Բարաթաշվիլի «Ինքնակենսագրություն և կտակ»:
3 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 300:
4 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 300:
651
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1.000) ու Հաթամ Մելիք-Իսրայելյանի (մոտ 1.000) միացյալ բանակը կարողացավ հարվածը հետ մղել1: Շուտով, սակայն, Գանձակի խան Մուհամմեդ-Հասանի դեմ հենց քաղաքում մի ապստամբություն պայթեց և արդյունքում 1766 թվականի նույն ամռանը Իբրահիմը այնուհանդերձ տիրեց Գանձակին2:
1766 թվականի ամռանը Սևանա լճի ճ-մ-ում Հովսեփ Էմինի գլխավորած վարձկան լեզգիները (մոտ 400) հաղթեցին քրդերին (մոտ 2.000), ընդ որում հակառակորդը կորցրեց 816 գերի3: Դրանից հետո, 1766 թվականի նույն ամռանը, կրկին Սևանա լճի ճ-մ-ում Հովսեփ Քաջ Մելիք-Բեգլարյանի բանակը (մոտ 1.000) վաղ լուսաբացին անակնկալ հարձակումով հաղթեց Հովսեփ Էմինի գլխավորած լեզգիներին (մոտ 3.000)` ազատելով գերված քրդերին4: Առաջնայինը, սակայն, այնուհանդերձ Գանձակի համար մղվող պայքարն էր:
1766 թվականի աշնանը Գանձակի ճ-մ-ում Իբրահիմի գլխավորած Ղարաբաղի խանության (մոտ 10.000), ինչպես նաև Շահնազար Դավաճան Մելիք-Շահնազարյանի գլխավորած Վարանդայի մելիքության (մոտ 1.000) միացյալ բանակը հաղթեց Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակին (մոտ 30.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 12.000), Գանձակի խանության (մոտ 2.000), ինչպես նաև Հաթամ Մելիք-Իսրայելյանի (մոտ 1.000) առաջխաղացած միացյալ բանակին5: Չնայած այս անհաջողությանը, սակայն, 1767 թվականի գարնանը Կախեթիի թագավորության բանակը (մոտ 30.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000), Գանձակի խանության (մոտ 2.000), ինչպես նաև Հովսեփ Քաջ Մելիք-Բեգլարյանի և Հաթամ Մելիք-Իսրայելյանի գլխավորած Խամսայի մելիքության (մոտ 10.000) միացյալ բանակը առանց լուրջ մարտերի գրավեցին քաղաքը այնտեղից նահանջող Ղարաբաղի խանության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100)6: Գանձակի համար պայքարի հերթական փուլը հենց սրանով էլ ավարտվեց և տեղում այնուհանդերձ վերահաստատվեց Մուհամմեդ-Հասանը՝ պաշտոնական Տփղիսի հովանու ներքո:
Քիչ թե շատ կարգավորելով հարցերը Գանձակի խանությունում՝1767 թվականի հունիսին, Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000) ասպատակեցին Երևանի շրջակայքը և նահանջեցին7: Շուտով պարզվեց, սակայն, որ Գանձակի ուղղությամբ դեռ ևս էլի զարգացումներ են լինելու:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1767 ամառ – Գետաշենի ճ-մ (Մեծ Կուենք գավառ)8

Գանձակի խանության (4.500) և Հաթամ Մելիք-Իսրայելյանի գլխավորած Ջրաբերդի մելիքության (մոտ 1.000) միացյալ բանակը արշավանք սկսեց դեպի Գյուլիստանի մելիքություն, սակայն, պարզելով արշավանքի նպատակը, Հաթամը իր բանակով ոչ միայն հեռացավ Գանձակի խանության բանակից, այլև վերջինիս արշավանքի մասին տեղեկացրեց Հովսեփ Քաջ Մելիք-Բեգլարյանին: Ստանալով թշնամու բանակի արշավանքի մասին լուրը՝ Հովսեփը սեփական մշտական բանակը (40) իր որդի Բեգլարի գլխավորությամբ ուղարկեց թշնամու բանակին ընդառաջ` խնդիր դնելով ժամանակ շահելու նպատակով հնարավորինս երկար կասեցնել վերջինիս առաջխաղացումը: Իր հերթին, հաշվի առնելով թշնամու բանակի քանակական ճնշող գերակշռությունը, Բեգլարի ջոկատը, գրավելով ամուր պաշտպանական դիրքեր, պատրաստվեց լեռնային պաշտպանողական մարտ վարել:
I փուլ – Հայկական բանակը ողջ օրը տևած մարտում հետ մղեց թշնամու բանակի գրոհները: Հայերը կորցրին 4 սպանված և 1 վիրավոր` թշնամին` 40 սպանված ու 300 վիրավոր: Հաջորդ օրը Գանձակի խանության բանակը խոշոր համալրում (10.000)
_________________________
1 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 300:
2 Այս մասին հայտնվում է Հովսեփ Էմինի հուշագրություններում: Տես նաև՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 304:
3 Այս մասին հայտնվում է Հովսեփ Էմինի հուշագրություններում: Տես նաև՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 303:
4 Այս մասին հայտնվում է Հովսեփ Էմինի հուշագրություններում: Տես նաև՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 303-304:
5 Այս մասին հայտնվում է Հովսեփ Էմինի հուշագրություններում: Տես նաև՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 304:
6 Այս մասին հայտնվում է Հովսեփ Էմինի հուշագրություններում: Տես նաև՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 304:
7 Օման Խերխուլիձե «Հերակլի II-ի պատմությունը»; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
8 Այս մասին հայտնվում է Հովսեփ Էմինի հուշագրություններում: Տես նաև՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 304-305:
652
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

ստացավ: Միաժամանակ, սակայն, Հովսեփի գլխավորությամբ նաև պաշտպանվողներին միացան նոր ուժեր (535):
II փուլ – Երրորդ օրը թշնամու բանակն անցավ հարձակման, սակայն օրվա ողջ առաջին կեսը տևած մարտում վերջինիս գրոհները հետ մղվեցին:
III փուլ – Օրվա երկրորդ կեսին, օգտվելով հերթական անհաջող գրոհից հետո թշնամու բանակի շարքերում առաջացած շփոթից և խուճապից, աննկատ մարտադաշտին մոտեցած Մելիք-Բեգլարյանների հիմնական բանակը (մոտ 2.000) դարանից անակնկալ հարված հասցրեց Գանձակի խանության բանակին ու ծանր պարտության մատնեց:
IV փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակին մինչև Գանձակ և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս:
Հայերը կորցրին մոտ 700, թշնամին` մոտ 5.000 զինվոր: Հաթամ Մելիք-Իսրայելյանը թողեց Գանձակը և իր բանակով հաստատվեց Գյուլիստանի մելիքության տարածքում:

Նույն այս ժամանակ պաշտոնական Տփղիսն իր հերթին ստիպված եղել միջամտել նաև Իմերեթիայի թագավորությունում ծավալվող իրադարձություններին: Իրոք, դեռևս 1701 թվականին Սիմոնը սպանվել էր, սակայն նրա մահից հետո էլ Իմերեթիայի թագավորությունում արքայական ամուր իշխանություն չէր հաստատվել։ Արդյունքում՝ Իմերեթիայի թագավորության գահին հայտնվել էր Գեորգի III-ի որդի և Գուրիայի իշխանության իշխան Մամիան (1701-1702, 1711, 1713-1714), որի իշխանությունը, սակայն, սկզբում վիճարկեց Գեորգի Աբաշիձեն անձամբ, հայտնի դառնալով որպես Գեորգի V-ը (1702-1707), իսկ հետո էլ արքա հռչակվեց Ալեքսանդր IV-ի հերթական ապօրինի որդի Գեորգի VI-ը (1707-1711, 1711-1713, 1714-1716, 1716-1720): Գեորգի VI-ի իշխանությունն իր հերթին երկու անգամ վիճարկեց Մամիայի որդի Գեորգին՝ Գեորգի VII-ը (1716, 1720), սակայն արդեն Գեորգի VI-ի մահից հետո վերջինիս ավագ որդի Ալեքսանդր V-ը (1720-1741, 1742-1752) ի վերջո համեմատականորեն ամուր կերպով հաստատվեց իր նախնիների գահի՝ միայն մեկ անգամ այն զիջելով իր եղբայր Գեորգի VIII-ին (1741-1742), սակայն ի վերջո կրկին վերահաստատվելով գահին:
Ալեքսանդր V-ին հաջորդեց նրա ավագ որդի Սողոմոնը՝ Սողոմոն I Մեծը (1752-1766, 1768-1784), որի դեմ էլ հենց գահակալական պայքար սկսեց Գեորգի VI-ի թոռ Թեյմուրազը: Արդյունքում պաշտոնական Ստամբուլի աջակցությամբ Իմերեթիայի թագավորության արքա հռչակվեց Թեմուրազը (1766-1768), սակայն Սողոմոն I Մեծն էլ իր հերթին դիմեց արդեն պաշտոնական Տփղիսին։ Արդյունքում՝ 1768 թվականի ամռանը Թեյմուրազը պարտություն կրեց, իսկ Գորիի ճ-մ-ում1 էլ Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000) հաղթեցին Թեյմուրազի օգտին գործող լեզգիներին (մոտ 10.000), որոնք փորձում էին ձեռք բերած ավարով ու գերիներով վերադառնալ իրենց երկիր2: Որպես ընդհանուր վերջնարդյունք՝ Թեյմուրազը գերվեց և 1772 թվականին կնքեց իր մահկանացուն, իսկ Սողոմոն I Մեծն էլ վերահաստատվեց սեփական գահին: Նույն այս ժամանակ, սակայն, հանգիստ չէր նաև Մուստաֆա III-ի տիրույթներում, որտեղ ոչ մի կերպ չէր հաջողվում հաշիվ տեսնել լևադների և այլ ապստամբ տարրերի հետ:

Գլուխ 50
Ռուս-Թուրքական VI պատերազմը

1765 թվականի ամառվանից մինչև աշուն լևադները (մոտ 1.000) ասպատակեցին Տևրիկեի շրջակայքը և, ի վերջո ստանալով խոշոր փրկագին, նահանջեցին3: 1765 թվականի նույն ամռանը Մուրսալ գյուղի ճ-մ-ում (Տևրիկեի մոտ) Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 100) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10) հաղթեցին լևադների մի մասին (մոտ 100), երբ լևադները կորցրին 6 սպանված ու զգալի քանակի վիրավորներ4: 1766 թվականի ամռանը Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 30.000) ասպատակեց Տարոնը` փորձելով վերացնել
_________________________
1 Այս ճակատամարտի տեղի խիստ մոտավոր է, սակայն շատ հավանական է կարծել, որ այն տեղի է ունեցել Գորիի մոտակայքում:
2 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129:
3 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
4 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
653
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

հայերի և քրդերի մոտ առկա ապստամբական տրամադրությունները1: 1766 թվականի նույն ամռանը լևադները (մոտ 3.000) կրկին ասպատակեցին Տևրիկեի շրջակայքը2, սակայն կարճ ժամանակ անց՝ կրկին 1766 թվականի ամռանը, Ղարասարի ճ-մ-ում (Տևրիկեի մոտ) Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100) հաղթեցին նրանց (մոտ 1.000)3: Չնայած սրան՝ 1767 թվականի ամռանը Տևրիկեի շրջակայքը կրկին ենթարկվեց լևադների (մոտ 3.000) ասպատակությանը4: Նույն այս ժամանակ, սակայն, արևմուտքում խոշոր փոփոխություններ եղան:
1768 թվականի սեպտեմբերի 25-ին սկիզբ առավ Ռուս-Թուրքական VI պատերազմը (1768-1774), որը տևեց մինչև 1774 թվականի հուլիսի 10-ը: Այս պատերազմին Ռուսական կայսրության բանակի կազմում իրենց մասնակցությունը բերին Հայ ռազմիկները (մոտ 100, այդ թվում Մարկոս Սերեբրյակովը)5: Արդյունքում, թեև պատերազմական գործողությունները հիմնականում ընթացան բալկանյան ճակատում, սակայն առանձին գործողություններ բաժին հասան նաև Արևելքին: Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Օսմանյան սուլթանության բանակը իր բոլոր հատկանիշներով արդեն վճռականորեն զիջում էր Յոթնամյա պատերազմի մարտական դպրոցն անցած Ռուսական կայսրության բանակին:
Իրոք, Մուստաֆա III-ի բարեփոխումները՝ ոչ լրիվ, ոչ ամբողջական և հատվածական, նույն այս ժամանակ որևէ շոշափելի արդյունք չէին տվել ու օսմանյան ռազմական մեքենայի միակ հույսը մնում էր քանակական առավելությունը, ինչպես նաև առանձին ռազմիկների եռանդը: Այսպիսով, եթե Ռուս-Թուրքական V պատերազմի ժամանակ Օսմանյան սուլթանության բանակը դեռևս ինչ-որ հնարավորություններ ուներ հետ մղելու Ռուսական կայսրության ռազմական մեքենայի հարվածը, ապա Ռուս-Թուրքական VI պատերազմի պարագայում այդ հնարավորություններից և ոչ մեկն արդեն չկար: Այս առումով պաշտոնական Ստամբուլի դրությունը միայն ավելի բարդացրեց այն հանգամանքը, որ պատերազմի ընթացքում ապստամբեցին և փաստացի անկախության հասան Պելոպոնեսյան թերակղզու հույները, Եգիպտոսի փաշան և Պաղեստինի տիրակալը: Հերթական ծանր պատերազմի սկսվելն իր հերթին անմիջապես էլ իր արձագանքը գտավ Օսմանյան սուլթանության արևելյան տարածքներում:
Արդեն 1769 թվականի ամռանը լևադները (մոտ 3.000) ասպատակեցին Սեբաստիայի և Տևրիկեի շրջակայքը6, թեև 1769 թվականի նույն ամռանը Տևրիկեի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության բանակը (1.000) շրջապատեց նրանց (մոտ 800) ու ոչնչացրեց7: 1769 թվականի հոկտեմբերին Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 40.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000) իրենց հերթին ասպատակեցին Կարսի ու Երևանի շրջակայքը և նահանջեցին8, սակայն շուտով պարզվեց, որ Կախեթիի տիրակալը պետք է գործ ունենա Արևելքում ակտիվություն դրսևորող օսմանյան ավելի լուրջ ռազմական մեքենայի հետ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1770 ապրիլի 17-20 – Ասպնջակի ճ-մ (Գուգարք, Ասպնջակ գավառ)9

Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (7.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.500), ինչպես նաև գեներալ-մայոր Հենրիխ ֆոն
_________________________
1 Տես՝ Պողոսյան Հ. Մ. «Սասունի պատմություն», Երևան 1985, էջ 27-28:
2 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
3 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
4 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
5 Այս իրադարձությունը լայնորեն ներկայացված է աղբյուրներում: Միաժամանակ, սակայն, հաշվի առնելով դաշնակցային պատերազմների հետ կապված սկզբնաղբյուրները միայն իմ ուզած խորությամբ ներկայացնելու ձգտումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հետ անմիջականորեն չկապված լայնածավալ ռազմական գործողությունների աղբյուրագիտական ներկայացումը մեծ հաշվով միայն ավելորդ կերպով կծանրաբեռնի աշխատանքս, առայժմ բավարարվում եմ միայն բունը փաստի ամրագրմամբ:
6 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»; Հովհաննես Սեբաստացի «Սեբաստիայի պատմությունը», գլուխ 12:
7 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
8 Իեսե Բարաթաշվիլի «Ինքնակենսագրություն և կտակ»; Օման Խերխուլիձե «Հերակլի II-ի պատմությունը»; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»; «Սիմեոն Երևանցի «Ջամբռ», գլուխ 4; Սիմեոն Երևանցի «Հիշատակարան»; Գրիգոր Եղվարդցի «Պատմություն»; Իսահակ Սահրադյան «Պատմություն»:
9 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129:
654
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Տոտելբենի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (3.500) պաշարեցին Ածղուրին Օսմանյան սուլթանության բանակից (300, այդ թվում լեզգիներ):
I փուլ – Ապրիլի 17-ին քրիստոնյաները մի շարք գրոհներ իրականացրին Ածղուրիի ուղղությամբ, սակայն որևէ հաջողության չհասան:
II փուլ – Ապրիլի 18-ին քրիստոնյաները շարունակեցին գրոհը, սակայն կրկին առանց հաջողության, իսկ օրվա վերջում էլ Ածղուրիի կայազորը Ախալցխայից ժամանած համալրում (900) ստացավ: Ստեղծված պայմաններում Տոտելբենը, որևէ կերպ չհամաձայնեցնելով իր գործողությունները Հերակլի II-ի հետ, թողեց պաշարումը և ապրիլի 19-ին նահանջեց Սուրամի: Իր հերթին, տեղեկանալով, որ իրեն է մոտենում Օսմանյան սուլթանության հերթական մի բանակ (20.000), սեփական ուժերով սկսեց նահանջել նաև Հերակլի II-ը:
III փուլ – Ապրիլի 20-ին ուժերը միավորած Օսմանյան սուլթանության բանակը Ասպնջակի մոտ հասավ Հերակլի II-ի բանակին, ընդ որում, ցանկանալով շրջապատել վերջինիս, այն ուժերի մի մասով անցավ Կուրը: Հերակլի II-ը, սակայն, աննկատ շարքից հանելով այդ վայրում գործող և հակառակորդի թիկունքում մնացած Կուրի միակ կամուրջը, այնուհետև հարձակման անցավ։ Արդյունքում՝ Կախեթիի թագավորության բանակը հաղթանակ տարավ` գլխովին ոչնչացնելով գետն անցած թշնամու բանակին:
Հայերը կորցրին մոտ 250, դաշնակիցները` մոտ 1.000, թշնամին` 6.000 զինվոր:

1770 թվականի հունիսի 24-ից 26-ը ընթացած Չեսմենի ծովամարտում (Փոքր Ասիայի արևմտյան ափին) Ռուսական կայսրության նավատորմը (30 նավ) հաղթեց, այդ թվում նաև հայազգի կապուտան Ղազի Հասան փաշա Ալժիրցու1 գլխավորած Օսմանյան սուլթանության նավատորմին (73 նավ)2: Այս պարտությունը, սակայն, ընդամենը մեկն էր պարտությունների այն երկար շարանի, որը արևմտյան ճակատում նույն այս ժամանակ վիճակվեց ճաշակել պաշտոնական Ստամբուլին: Իր հերթին, սակայն, նույն այս ժամանակ քաոսը պատել էր նաև Արևելքին:
1771 թվականի ամռանը լևադները կրկին (մոտ 2.000) ասպատակեցին Տևրիկեի շրջակայքը3, սակայն 1771 թվականի ամռանը Տևրիկեի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100) հաղթեցին նրանց (մոտ 1.000)4: 1772 թվականի ամռանը լևադները (մոտ 3.000) այնուհանդերձ կրկին ասպատակեցին Տևրիկեի շրջակայքը5, իսկ 1773 թվականի գարնանն էլ Վանի փաշայության բանակը (մոտ 7.000) ասպատակեց Արծկեի շրջակայքը և նահանջեց6:
Նույն այս ժամանակ ակտիվ էր նաև Կախեթիի թագավորության արքան, երբ 1772 թվականի գարնանը Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 30.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000) Նախիջևանի խանության բանակից (մոտ 1.000) գրավեցին Նախիջևանը և, ասպատակելով քաղաքի շրջակայքը, նահանջեցին7: Դրանից հետո, 1774 թվականի աշնանը Կիսիկի ճ-մ-ում (Կախեթիի հյուսիս) Կախեթիի թագավորության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000) հաղթեցին Լեզգիական ու Ավարական խանությունների միացյալ բանակին (մոտ 10.000)8:
Մինչ զարգանում էին վերևում նկարագրված իրադարձությունները, հետաքրքիր դրություն էր ստեղծվել Արցախում, երբ, տեղի տալով Իբրահիմի կողմից վարվող նպատակամղված քաղաքականությանը, փաստացի վերջինիս կողմն էր անցել նաև մինչ այդ էլ բավականի պասիվ վարքագծով աչքի ընկնող Խաչենի մելիքությունն, ի դեմս 1763 թվականին Ալավերդի Հասան-Ջալալյանի մահից հետո վերջինիս փոխարինած նրա որդի Միրզախանի (1763-1783): Սա
_________________________
1 Հայազգի Ղազի Հասան փաշա Ալժիրցին (1713-1790), որն իր «Ալժիրցի» մականունը ստացել էր որոշ ժամանակ Ալժիրի ծովահենների հետ գործելու պատճառով, 1790 թվականի հունվարի 2-ից մարտի 30-ը վարեց մեծ վեզիրի պաշտոնը:
2 Այս իրադարձության սկզբնաղբյուրները չեն նշվել` ելնելով Օսմանյան սուլթանության բանակում ոչ հարկադիր ծառայած և իսլամ ընդունած հայերի հետ կապված իրադարձությունները լուսաբանելու իմ որդեգրած դիրքորոշումից:
3 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
4 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
5 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
6 Անանուն Վանեցի «Ժամանակագրություն»; Մարտիրոս Խալիֆա «Ժամանակագրություն»:
7 Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
8 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129:
655
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Իբրահիմի համար, կարծես թե, դրական հիմքեր էր ստեղծում գոնե Դիզակի մելիքության հետ հաշիվ տեսնելու համար: Արդյունքում, սակայն, 1775 թվականին Տող ամրոցի ճ-մ-ում Եսայի Մելիք-Եգանյանի գլխավորած Դիզակի մելիքության բանակը (մոտ 3.000) հաղթեց ամրոցը պաշարած Փանահի գլխավորած Ղարաբաղի խանության (մոտ 10.000), ինչպես նաև Շահնազար Դավաճան Մելիք-Շահնազարյանի գլխավորած Վարանդայի և Միրզախան Ուրացող Հասան-Ջալալյանի գլխավորած Խաչենի մելիքությունների միացյալ բանակին (մոտ 1.000)1:
1774 թվականի հուլիսի 10-ին իր ավարտը գտած Ռուս-Թուրքական VI պատերազմը ամրագրեց Օսմանյան սուլթանության ծանր պարտությունը, երբ պաշտոնական Ստամբուլը, այլ կորուստների հետ միասին, ըստ էության, կորցրեց նաև Ղրիմի խանությունը, որը 1783 թվականին վերջնականապես ոչնչացավ, իսկ նրա տարածքն էլ անցավ Ռուսական կայսրությանը: Այս առումով հարկ է նշել, որ, ականատես լինելով իր կրած ծանր անհաջողություններին, 1774 թվականի հունվարի 21-ին կյանքից հեռացավ Մուստաֆա III-ը և նրան փոխարինեց եղբայրը՝ Աբդուլ-Համիդ I-ը (1774-1789): Նոր սուլթանը, որը մի թույլ և անկարող անձնավորություն էր, մի քանի անվճռական փորձերից հետո դադարեց կյանքի կոչել եղբոր բարեփոխական քաղաքականությունը, ինչի արդյունքում, սակայն, Օսմանյան սուլթանությունը վերջինիս օրոք ավելի թուլացավ: Այս ամենը, բնականաբար, ուժեղացրեց քաոսը նաև Արևելքում: Ավելի, այս ուղղությամբ լևադների ավանդական ակտիվությանը շուտով գումարվեց նաև քրդերի ըմբոստությունը, իսկ իրավիճակին էլ վերջնական ծանր տեսք հաղորդեց Քերիմ խանի կողմից սկիզբ դրված ռազմական գործողությունները, երբ սկիզբ առավ Թուրք-Պարսկական IX պատերազմը (1775-1779):

Գլուխ 51
Թուրք-Պարսկական IX պատերազմը

1775 թվականի ապրիլին Զենդյանների խանության բանակը պաշարեց Բասրան և 1776 թվականի ապրիլի 16-ին գրավեց այն: Իր հերթին, 1776 թվականի գարնանը Զենդյանների խանության մասերի բաժանված բանակը (ընդհանուր` 50.000) ասպատակեց Կարսի, Կաղզվանի ու Էրզրումի շրջակայքը, ինչպես նաև Բասենը և նահանջեց2: Դրանից հետո տեղում գործող լևադների ակտիվությունը կրկին աճ ապրեց:
1775 թվականի ամռանը լևադները (մոտ 1.000) ասպատակեցին Տևրիկեի շրջակայքը3, որից հետո հարվածը կրկնեցին 1776 թվականի գարնանը4: 1776 թվականի նույն գարնանը Տևրիկեի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100) հաղթեցին լևադներին (մոտ 1.000)5, սակայն 1776 թվականի ամռանը լևադները (մոտ 2.000) կրկին ասպատակեցին Տևրիկեի շրջակայքը6: Ավելին, 1776 թվականի նույն ամռանը Կասման գյուղի ճ-մ-ում (Տևրիկեի մոտ) լևադները (մոտ 1.000) հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 100)` գերելով առաջնորդներին, որոնք հետագայում միայն փրկագնով ազատ արձակվեցին7: Զենդյանների խանության դեմ մղվող պատերազմում լևադների ուժեղացրած քաոսին, սակայն, նույն այս ժամանակ շուտով միացավ նաև թուրքմենների ակտիվությունը Կիլիկիայում:
Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Ռամադանյաններին հաջորդել էին նրանցից սերված Խօզանօղլուները, որոնց գլխավորում էր Յուսուֆը, սակայն վերջիններիս շարքերում ազդեցիկ էին նաև ոմն Լիվանօղլու դիրքերը, որը բանը հասցրել էր նույնիսկ նրան, որ իրեն սերած էր հայտարարում Կիլիկիայի թագավորության արքա Լևոն V-ից: Վերջին հանգամանքը իր տակ բնականաբար որևէ հիմք չուներ և ժամանակակիցներից ոմանք հստակորեն խոսում են այդ
_________________________
1 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում: Տես՝ Րաֆֆի «Խամսայի մէլիքութիինները», Թիֆլիս 1882, էջ 100-101:
2 Այս մասին տեղեկացնում են օսմանյան արխիվային նյութերը, որոնք ի մի են բերված Ի. Ուզունչարշու «Պատմություն» աշխատությունում (հատոր 4, էջ 437) և առայժմ ինձ անհասանելի են:
3 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
4 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
5 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
6 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
7 Հակոբ Տևրիկցի «Տարեգրություն»:
656
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

մասին, սակայն այս ամենը Լիվանօղլուն որևէ կերպ չէր խանգարում առաջ տանել սեփական հավակնությունները Խոզանօղլուների շարքերում ՝ արդյունքում պայքար մղելով Յուսուֆի դեմ և իշխանության հավակնելով Կիլիկիայի տարածքում: Այս առումով հետաքրքիր է նշել, որ Ռամադանյաններն, իսկ հետո էլ արդեն նրանցից սերած Խոզանօղլուներն իրենք շատ հեռավոր կապ ունեին Կիլիկիայի Հայոց թագավորության հետ և ընդամենը միան վերջինիս անկումից հետո որոշ ժամանակ տիրել էին Սիսին: Այսպես թե այնպես, սակայն արդյունքում 1777 թվականի ամռանը Յուսուֆի գլխավորած Խոզանօղլուները (մոտ 1.000) ասպատակեցին Կիլիկիան` հալածելով Լիվանօղլուն և առանց լուրջ մարտերի իրենց տիրապետության տակ գցելով Սիսը, Վահկան, Լամբրոնը, Անարզաբան, Հանգիտը (վերջինը` Անարզաբայի մոտ) և Հարգանը (= Հաճն) ու նրանց շրջակայքը1: Դրանից հետո 1777 թվականի նույն ամռանը Յուսուֆի գլխավորած Խոզանօղլուները (մոտ 500) ասպատակեցին նաև Սիսի շրջակայքը2:
1779 թվականի մայիսի 26-ին Վանի փաշայության բանակը (մոտ 10.000) Բոհթանի էմիրության բանակից (մոտ 500) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Բաղեշը, սակայն, չկարողանալով գրավել այն, ասպատակելով շրջակայքը և ստանալով խոշոր փրկագին, հունիսի 21-ին նահանջեց3: Իր հերթին, 1779 թվականի ամռանը Օմեր փաշայի գլխավորած քոչվոր թուրքմենները (մոտ 2.000) պաշարեցին Մարաշը քաղաքի աշխարհազորից (մոտ 500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 250), սակայն անհաջողության մատնվեցին4: Նոր հարձակումը, սակայն, որ Օմեր փաշայի գլխավորած քոչվոր թուրքմենները (մոտ 2.000) Մարաշի ուղղությամբ ձեռնարկեցին արդեն 1779 թվականի աշնանը, ավարտվեց հաջողությամբ և քաղաքն ընկավ5: Դրանից հետո Օմեր փաշան հարձակում ձեռնարկեց Զեյթունի ուղղությամբ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1780 փետրվար - նոյեմբեր – Զեյթունի ճ-մ6

Օմեր փաշայի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 20.000) պաշարեց քաղաքը Զեյթունի իշխանության բանակից (մոտ 5.000):
I փուլ – Փետրվարից մինչև նոյեմբեր Հայկական բանակը համառորեն հետ մղեց թշնամու բոլոր գրոհները: Չնայած ձեռք բերված հաջողությանը` պարենի պակասը աստիճանաբար սկսեց ծանրացնել պաշտպանվողների վիճակը:
II փուլ – Նոյեմբերին Հակոբ Յաղուբյանը, խոյի մորթին վրան գցած խառնվելով ոչխարի հոտին, աննկատ մոտեցավ Օմեր փաշայի վրանին և, երբ վերջինս դուրս եկավ առավոտյան աղոթքի, ատրճանակի կրակոցով սպանեց նրան: Գրեթե միաժամանակ էլ Հայկական բանակը հուժկու հարձակման անցավ և ծանր պարտության մատնեց թշնամուն:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 7.000 զինվոր:

1778 թվականին Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000), Իբրահիմի գլխավորած Ղարաբաղի խանության (մոտ 10.000), ինչպես նաև Շահնազար Դավաճան Մելիք-Շահնազարյանի գլխավորած Վարանդայի ու Միրզախան Ուրացող Հասան-Ջալալյանի գլխավորած Խաչենի մելիքությունների միացյալ բանակը (մոտ 1.000) Մուհամմեդ-Հասանի գլխավորած Գանձակի խանության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ
_________________________
1 Ղուկաս Կարնեցի «Նամակ Մելիք-Ավետիքին», գլուխ 1:
2 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 249:
3 Անանուն Վանեցի «Ժամանակագրություն»; Մարտիրոս Խալիֆա «Ժամանակագրություն»:
4 Այս մասին հայտնվում է Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրություն, չորից մաս անց աշխարհի, մասն առաջին» աշխատությունում (էջ 373), թեև իրադարձության թվականի վերաբերյալ հեղինակն ամենայն հավանականությամբ որոշակիորեն սխալվում է և ավելի հավանական է մեր բերած թվականը: Այս կապակցությամբ Տես՝ Պողոսյան Հ. Մ. «Զեյթունի պատմությունը», Երևան 1969, էջ 118-119:
5 Այս մասին հայտնվում է Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրություն, չորից մաս անց աշխարհի, մասն առաջին» աշխատությունում (էջ 373), թեև իրադարձության թվականի վերաբերյալ, ինչպես նախորդ դեպքում, հեղինակն ամենայն հավանականությամբ այս անգամ ևս որոշակիորեն սխալվում է և ավելի հավանական է մեր բերած թվականը: Այս կապակցությամբ Տես՝ Պողոսյան Հ. Մ. «Զեյթունի պատմությունը», Երևան 1969, էջ 118-119:
6 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Զեյթունի բանավոր ավանդույթներում: Տես՝ Պողոսյան Հ. Մ. «Զեյթունի պատմությունը», Երևան 1969, էջ 119-121:
657
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

ռազմիկներից (մոտ 100) գրավեցին Գանձակը, որից հետո, գերելով Մուհամմեդ-Հասանին, նահանջեցին1: Արդյունքում՝ Գանձակի խանությունը սկսեց կառավարել Հերակլի II-ի կողմից նշանակված Մուհամմեդ-Հասանի եղբայր Մուհամմեդը (1778-1780), իսկ երկու տարի անց էլ վերջինիս մահից հետո նրան փոխարինեց արդեն Իբրահիմի կողմից նշանակված Հազրաթօղլուն (1780-1783)՝ պաշտոնական Տփղիսի ներկայացուցչի հետ միասին: Այս փոփոխությունը, սակայն, ոչինչ էր այն փոփոխության համեմատ, որը նույն այս ժամանակ տեղի ունեցավ հարավում:
Իրոք, 1779 թվականի մարտի 1-ին կյանքից հեռացավ Քերիմ խանը, որն իր հետ գերեզման տարավ նաև Զենդյանների խանության հզորությունը: Հանգուցյալին հաջորդեց նրա տասնիննամյա որդի Մուհամմեդ-Ալին (1779), որի օրոք էլ հենց դրվեցին գահակալական ապագա պայքարի հիմքերը: 1779 թվականի հունիսի 19-ին Մուհամմեդ-Ալին հանկարծամահ եղավ և նրա հաջորդեց եղբայրը՝ Աբուլ-Ֆաթհը (1779), սակայն նույն տարվա օգոստոսի 22-ին նրան գահընկեց արեցին, որից հետո Զենդյանները վերջնականապես խրվեցին գահակալական պայքարի քաոսում: Հենց այս ժամանակ էր նաև, որ, փաստացի իր վերջը գտավ նաև Թուրք-Պարսկական IX պատերազմը, որը որևէ փոփոխության չհանգեցրեց: Այս ժամանակ էր նաև, որ Զենդյանների մոտ երեք տասնամյակից ավել պատվավոր գերու կարգավիճակով գտնվող Մուհամմեդ-Հասան խան Ղաջարի արդեն երեսունյոթնամյա որդի, արդեն իսկ հիշատակված Մուհամմեդը հեռացավ Իրանական լեռնաշխարհի հյուսիս և, իրար բերելով Ղաջարների ցրված ուժերը, վերականգնեց Ղաջարների խանությունը:

Գլուխ 52
Աֆշարների շահության Մեծ քաոսի վերջին փուլը

Արդյունքում՝ Մուհամմեդը կամ, ինչպես նրան արդեն կոչում էին՝ Աղա Մուհամմեդը (1779-1796, 1796-1797՝ շահ), օգտվելով Զենդյանների մոտ թափ առնող ներքին խառնաշփոթից, պայքար սկսեց բարձրագույն իշխանության համար: Այսպիսով՝ Իրանական լեռնաշխարհը 15 տարով կրկին սուզվեց քաոսի մեջ, ինչն իր սպասելի հետևանքներն ունեցավ ծայրամասերում, երբ այստեղ գտնվող իշխանությունները կրկին սկսեցին իրենց շատ ազատ զգալ: Հենց այս գործընթացի սահմաններում էր նաև, որ սկիզբ առավ նաև մի ինչ-որ պահի, կարծես թե, մարած պայքարը Հայաստանի և հարակից խանությունների ինչպես միմյանց, այնպես էլ Կախեթիի թագավորության դեմ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1779 սեպտեմբերի սկիզբ - նոյեմբերի սկիզբ – Երևանի ճ-մ2

Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (40.000, այդ թվում լեզգիներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000), Իբրահիմի գլխավորած Ղարաբաղի խանության (մոտ 10.000), ինչպես նաև Շահնազար Դավաճան Մելիք-Շահնազարյանի գլխավորած Վարանդայի ու Միրզախան Ուրացող Հասան-Ջալալյանի գլխավորած Խաչենի մելիքությունների միացյալ բանակը (մոտ 1.000) պաշարեցին քաղաքը Երևանի խանության բանակից (մոտ 3.000, այդ թվում լեզգիներ):
I փուլ – Սեպտեմբերի կեսերին դաշնակից ուժերը, ասպատակելով Բայազետի շրջակայքը, պարտության մատնեցին տեղի քրդերին և վերացրին իրենց բանակի վրա թիկունքից հարձակման վտանգը:
II փուլ – Դաշնակից ուժերը ուժեղացրին քաղաքի պաշարումը, որի ընթացքում արտագրոհներից մեկի ժամանակ, երբ թշնամին կայազորային հիմնական ուժերը դուրս հանեց Գեորգի արքայազնին գերելու նպատակով, Երևանի խանության բանակը հզոր հարձակման ենթարկվեց անձամբ Հերակլի II-ի գլխավորած ուժերի կողմից և ծանր պարտություն կրեց:
_________________________
1 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
2 Օման Խերխուլիձե «Հերակլի II-ի պատմությունը»; Իեսե Բարաթաշվիլի «Ինքնակենսագրություն և կտակ»; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Հարություն Արարատցի «Ճշմարտացի պատմություն», մաս 1; Անանուն Արարատցի «Հիշատակարան 1774 թվականի»; Ղուկաս Կարնեցի «Ժամանակագրություն», գլուխ 1:
658
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

III փուլ – Դաշնակից ուժերը շարունակեցին քաղաքի պաշարումը, սակայն ի վերջո, ստանալով խոշոր փրկագին և հնազանդության երաշխիքներ, նահանջեցին` դեպի Կախեթիի թագավորության տարածք գաղթեցնելով նաև Երևանի խանության հայ բնակչությանը:
Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 700, թշնամին` մոտ 800 զինվոր:

Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ պաշտոնական Տփղիսը այս անգամ ևս արեց նույն այն կոպիտ սխալը, որ մինչ այդ Կախեթիի տիրակալների կողմից թույլ էր տրվել հայերի նկատմամբ: Վերջին հանգամանքն իր հերթին արդեն անդառնալի հետևանքներ ունեցավ:
Իրոք, արդեն մի քանի անգամ մատնանշվեց և հիմնավորվեց այն հանգամանքը, որ վրաց պետական միավորները, որպես կանոն, հաջողության մեջ էին լինում այն պարագայում, երբ համագործակցում էին վրաց պետականության հաջողության գործում կենաց ու մահու մակարդակում շահագրգռված հայերի հետ: Ահա նաև այժմ, երբ Իրանական լեռնաշխարհը սուզվել էր հերթական քաոսի մեջ, իսկ Կախեթիի թագավորությունն էլ հարավում առաջ էր եկել իր հավակնություններով, մանավանդ այն բանի ֆոնին, որ Երևանի խանությունն իրոք թույլ էր, ամեն առումով զիջում էր Կախեթիի թագավորությանը և մինչ այդ էլ ենթակա էր նրան, հայերը սկսեցին պաշտոնական Տփղիսի հետ մեծ հույսեր կապել: Արդյունքում, ինչպես Քարթլիի թագավորության լավ ժամանակներում էր, հայերի մոտ հույս առաջացավ ազատվել մահմեդականների տիրապետությունից և ի վերջո ընդունել դեռևս հարազատ ընկալվող Բագրատունիների իշխանությունը: Սրան հակառակ, սակայն, Հերակլի II-ը, հայերի հարցով կրկնելով ինչպես իր հոր, այնպես էլ նրան նախորդած Կախեթիի այլ տիրակալների սխալը, արդյունքում ոչ միայն չարդարացրեց նույն այդ հայերի հույսերը, այլև ավելին՝ հայերին, ըստ էության, վերաբերվեց որպես նվաճված տարածքի սովորական մի ժողովրդի:
Որպես հետևանք այս ամենի, դաժան ասպատակության մեջ գերեվարելով հսկայական քանակի հայ բնակչության և ի վերջո սովորական ավազակության հանգած այդ գործողության ընթացքում ձեռք գցելով տեղի հայերի ունեցվածքը, Հերակլի II-ի հրամանով ճանապարհին բազում տանջանքների ենթարկված մարդկանց, ինչպես նաև նրանց ունեցվածքը տեղափոխեցին հյուսիս: Ավելին, արդեն Կախեթիի թագավորության տարածքում ամեն ինչից զրկված մարդկանց բաժանեցին տեղի իշխաններին և հայերը փաստորեն հայտնվեցին ավելի իրավազուրկ մի վիճակում, քան մինչ այդ էր: Այս առումով ոչ պակաս կարևոր էր նաև այն, որ Հերակլի II-ը փաստորեն խաբեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմոն Երևանցուն (1763-1780), որը մինչ այդ լավ հարաբերություններ ուներ Կախեթիի տիրակալի հետ և վերջինիս հետ ազատագրական որոշակի ծրագրեր էր կապել: Ավելին, ըստ էության, լուրջ վնաս կրեց նաև հենց իր՝ Սիմոն Երևանցու, անձնական հեղինակությունը, քանի որ այլոց թվում ամենից առաջ նաև հենց նա էր, որ երաշխիք էր հանդիսացել տեղի հայերին, թե Հերակլի II-ի կողմից նրանց նկատմամբ որևէ բռնություն տեղի չի ունենա, և մարդիկ չէին հեռացել իրենց տեղերից:
Այսպիսով` Երևանի հետ կապված տխուր և Հայոց պատմության մեջ ոչ այնքան հայտնի այս դեպքը, ըստ էության, վերջին այն իրադարձությունն էր, որը կարծես մի թավ գիծ քաշեց ու հայերին վերջնականապես օտարացրեց ոչ միայն վրաց Բագրատունիներից, այլև վրաց պետականության իր ժամանակի հիմնական կրողից, ի դեմս Կախեթիի թագավորության: Հերակլի II-ը դաժան վարվեց հայերի հետ, սակայն մեծ քաղաքականությունն իր օրինաչափություններն ունի, որոնցից մեկն էլ արդեն բազմիցս նշվեց՝ վրաց պետականության հաջողության կարևորագույն գրավականներից մեկը հայերն էին։ Արդյունքում՝ արդեն հաջորդ տասնամյակում մինչ այդ թվում էր թե հզորության հերթական գագաթնակետն ապրող և 1747-1752 թվականների վիճակին ինչ-որ տեղ, կարծես թե, նույնիսկ կրկին մոտենալ սկսող Կախեթիի թագավորությունը, սրան հակառակ, թուլության հերթական շրջանն ապրեց, իսկ արդեն մյուս տասնամյակում էլ դրությունն ավելի ծանրացավ՝ ի վերջո ավարտվելով ռազմաքաղաքական խոշոր մի աղետով: Նույն այս ժամանակ, սակայն, հերթական անգամ սրվեցին նաև Ղարաբաղի խանության խան Իբրահիմի և հայերի հարաբերությունները:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
659
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1780 աշուն – Տող ամրոցի պաշտպանությունը1

Իբրահիմի գլխավորած Ղարաբաղի խանության (մոտ 10.000), ինչպես նաև Շահնազար Դավաճան Մելիք-Շահնազարյանի գլխավորած Վարանդայի և Ալահվերդի Ուրացող Հասան-Ջալալյանի գլխավորած Խաչենի մելիքությունների միացյալ բանակը (մոտ 1.000) պաշարեց ամրոցը խրամատներում դիրքավորված Եսայի Մելիք-Եգանյանի գլխավորած Դիզակի մելիքության բանակից (1.500):
I փուլ – Թշնամու բանակի հեծելազորը ամրոցի արևելյան կողմից անցավ հարձակման, սակայն սրընթաց արշավող թշնամու հեծյալները դեմ առան Հայկական խրամատների առջև փորված քողարկված փոսերին, որի արդյունքում նրանց մի մասը ընկավ փոսերը և սպանվեց, իսկ մյուս մասն էլ կանգ առավ: Օգտվելով դրանից` Հայկական բանակը կրակի տակ առավ թշնամու ռազմիկներին և ծանր կորուստներ պատճառեց նրանց:
II փուլ – Թշնամու բանակը մի քանի գրոհներ ևս ձեռնարկեց, սակայն Հայկական բանակը հետ մղեց դրանք:
Հայերը կորցրին մոտ 70, թշնամին` մոտ 2.000 զինվոր, վերջինիս կողմում հանդես եկող հայերը՝ մոտ 50 զինվոր:

Հերթական անգամ անհաջողության մատնվելով Դիզակի մելիքության դեմ պայքարում՝ Իբրահիմը բանակցությունների դիմեց, սակայն այս անգամ ևս գործն ավարտվեց նենգությամբ։ Արդյունքում՝ Շուշիում հյուրընկալված Եսայի Մելիք-Եգանյանը 1781 թվականի գարնանը նենգորեն սպանվեց, որից հետո, կարծես որպես մի ինչ-որ փոխզիջումային տարբերակ, Դիզակի մելիքությունում հաստատվեց նախորդ մելիքին ազգակից Բախտամ Մելիք-Եգանյանը (1781-1795): Քիչ թե շատ հաջողությամբ, կարծես թե, ի վերջո լուծելով Դիզակի խնդիրը՝ Իբրահիմը լեզգիների միջոցով հարված հասցրեց արդեն Մելիք-Բեգլարյաններին, ընդ որում հաջողության հույս, կարծես թե, տալիս էր այն հանգամանքը, որ 1780 թվականին Հովսեփ Քաջ Մելիք-Բեգլարյանը մահացել էր և նրան հաջորդել էր որդին՝ Բեգլարը (մոտ 1780 - ուղ. 1781):
Արդյունքում՝ 1781 թվականի գարնանը Գորանի գետի ճ-մ-ում (Արցախ, Մեծ Կուենք գավառ) Բեգլար Մելիք-Բեգլարյանի գլխավորությամբ ամուր պաշտպանական դիրքեր գրաված Գյուլիստանի մելիքության բանակը (մոտ 1.000) հետ շպրտեց հարձակման անցած Լեզգիական խանության բանակին (մոտ 5.000), սակայն մարտի ընթացքում սեփական թիկնապահը թիկունքից կրակելով սպանեց Մելիք-Բեգլարյանների մելիքին2: Բեգլարի մահից հետո Գյուլիստանի մելիքության մելիք հռչակվեց նրա եղբայր Թամրազը (1781-1785): Այս ժամանակ հին սերնդի մելիքներից կենդանի էր դեռևս փաստորեն միայն Հաթամ Մելիք-Իսրայելյանը, սակայն նա էլ իր մահկանացուն կնքեց 1783 թվականին և նրան փոխարինեց որդին՝ Մեջլումը (1783-1796): Ջրաբերդի նոր մելիքը ուժեղ, խելացի, եռանդուն, ինչպես նաև զորավարական մեծ ունակություններով, քաջությամբ և խիզախությամբ աչքի ընկնող մի անձնավորություն էր, որը հաջողությամբ շարունակեց հոր գործը ու անդուլ պայքարը հայրենի ժառանգությունը հետ բերելու ուղղությամբ:
Նույն այս ժամանակ շարունակվում էր նաև Հերակլի II-ի պայքարը Երևանի խանության դեմ, երբ Տփղիսում որոշեցին վրեժ լուծել նախորդ անհաջողության համար: Արդյունքում՝ 1781 թվականի հուլիսի 6-ից մինչև հուլիսի վերջ Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000) ասպատակեցին Երևանի շրջակայքը և նահանջեցին3։ Արդյունքում՝ առավելագույնը, սակայն, որին հաջողվեց հասնել, դա Երևանի խանության կողմից նախորդ պայմաններով Կախեթիի թագավորության
_________________________
1 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում: Տես՝ Րաֆֆի «Խամսայի մէլիքութիինները», Թիֆլիս 1882, էջ 103:
2 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում: Տես՝ Րաֆֆի «Խամսայի մէլիքութիինները», Թիֆլիս 1882, էջ 105-108:
3 Անանուն Վանեցի «Ժամանակագրություն»; Մարտիրոս Խալիֆա «Ժամանակագրություն»; Հարություն Արարատցի «Ճշմարտացի պատմություն», մաս 1:
660
Приходите в мой дом...
Закрыто