Араратское царство: Великий противник Ассирии
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով, արևելքում մինչև Կուր գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծ մասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա։ Հայկական լեռնաշխարհում համադրվում են բարձրագագաթ լեռնաշղթաներ, որոնցից մեկը հանդիսանում է Հարավարևմտյան Ասիայի ամենաբարձր գագաթը՝ Արարատը, և գոգավորություններ առավել մեղմ կլիմայով ու բերրի բնահողով։ Նախկին Վանի թագավորության տարածքի բնատեսարանները միմյանցից տարբերվում են իրենց բազմազանությամբ՝ ալպյան բարձրալեռնային գոտիներ (2700-2950 մ բարձր ծովի մակերևույթից), անապատներ, անտառածածկ գոտիներ, բերրի հարթավայրեր և այլն։ Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի 4 խոշոր գետերը՝ Տիգրիսը, Եփրատը, Արածանին և Արաքսը։ Հայկական լեռնաշխարհում տեղակայված են նաև երեք լճեր, որոնք իրենց բաղադրությամբ և հիդրոլոգիայով միմյանցից տարբերվում են։ Այդ լճերն են՝
Սևանա լիճը 1900 մ բարձրության վրա գտնվող քաղրահամ լիճ է, որը հնում հայտնի է եղել Գեղարքունի, Գեղամա ծով անվանումներով։ Այն երկրորդ ամենաբարձր քաղցրահամ լիճն է ամբողջ աշխարհում[Ն 1]։ Պատմականորեն այն գտնվել է Սյունիք նահանգի հյուսիսային մասում։ Ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման արդյունքում դարձել է թերակղզի։ Լճում աճում են իշխան, կարմրախայտ, սիգ ձկները։
Վանա լիճը 1720 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ է, որը հնում հայտնի է եղել Բզնունեաց ծով և Ռշտունեաց ծով անվանումներով։ Այն մաս է կազմել Տուրուբերան և Վասպուրական նահանգների[15]։ Լիճը ունեցել է 7 կղզի, որից մնացել են միայն 4-ը՝ Լիմ, Կտուց, Առտեր և Աղթամար կղզիները։ Լիճը հայտնի է իր տառեխ ձկով։
Ուրմիա լիճը 1275 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ, որը հնում հայտնի է եղել Կապուտան անվամբ։ Մինչև մ․թ 4-րդ դարը եղել է հայոց պետականության կազմի մեջ, ապա անցել է պարսկական իշխանության տակ։ Այն ունի 60-ից ավել կղզիներ։

Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։
Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները. ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա. 835-մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Իշպուինի թագավորի (մ.թ.ա. 825-մ.թ.ա. 810), հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786) օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծ մասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։
Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդ-ի զորքերից։ Մ.թ.ա. 735 թ. ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան, բայց չեն կարողանում այն գրավել։ Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Վանի թագավորությունը վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ։ Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ը մ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Վանի թագավորության և նրա դաշնակիցների դեմ։ Ասորեստանյան զորքերը հաղթում են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Վանի թագավորության հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը։ Այդ ամենը տեսնելով՝ Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում։ Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասորեստանյան ավերիչ արշավանքների և ապահովել թագավորության անկախությունը։ Վերջին հզոր արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ արքային սպանած որդիներին Սանեսանին և Աբդրամելեքին։ Վերջինների մասին նշում է Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ։
Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Մ.թ.ա. VII դ. վերջին քառորդին և մ.թ.ա. VI դ. սկզբին բավականաչափ հզորացել են Հայկ. լեռնաշխարհի զինակից թագավորությունները՝ Վանի, Ասքանազյանը և Մանան։ Ըստ հույն պատմագիրներ Հերոդոտոսի և Ստրաբոնի բերած տեղեկությունների, Պրոտոթիեսի ժառանգորդ Մադիեսը (հին հայկ. Աղբյուրներում՝ Պարույր Սկայորդու որդի Հրչե կամ Հրաչյա) ջախջախելով Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարես թագավորին (մ.թ.ա. 624-584), այնուհետև 28 տարի անընդմեջ գերիշխել է Մերձավոր Արևելքում։ Մ.թ.ա. VI դ. սկզբին Վանի թագավորությունը և նրան սերտորեն դաշնակցող ազգակից թագավորությունները դեռևս ունեցել են միջազգային այնպիսի կշիռ ու հեղինակություն, որ Հին Հրեաստանի առաջնորդ Երեմիան մ.թ.ա. 593-ին նրանց հորդորել է աշխարհակալ Բաբելոնի դեմ (Հին կտակարան, Մարգարեութիւն Երեմիայ, գլ. ԾԱ, 27)։ Հետևաբար արտաքին ուժերի, այսինքն՝ Վանի թագավորությանը դաշնակից Ասքանազյան իշխանության կամ Արմի-Շուպրիայից իփր թէ Վանի թագավորություն ներթափանցած (ենթադրաբար նախահայկական) ցեղերի, առավել ևս Մարաստանի կողմից հիշյալ ժամանակաշրջանում Վանի թագավորության նվաճման կամ այդ պետության կործանման մասին հապճեպ ենթադրությունները չունեն բավարար փաստարկներ։ Հետևաբար՝ ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափողություն՝ ի դեմս նոր արքայատոհմի (Երվանդունիների)։
Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Արարատյան տերության կառուցվածքը, հասարա-քաղաքական և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին։ Այն ոչ թե սոսկ հասարակա-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։
Տարածքային և պետական միասնության հասած ցեղերին ու ցեղային իշխանություններին հոգևոր-կրոնական ընդհանրությամբ շաղկապելու, հիմնավորվող ավատատիրական հարաբերությունները և քաղաքական կարգերը սրբագործելու, ինչպես նաև շրջակա երկրներից գաղափարապես սահմանազատվելու նպատակով դեռևս մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդին վավերացվել է Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանվել են աստվածությունների տեղերը («գահերը») հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատվել նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։ Ինչպես Արարատյան արքան դիտվել է իր վեհապետության ներքո համախմբված ու ենթադասված ցեղային իշխանությունների գերագույն տիրակալը և նախամեծար հայր, այնպես էլ արքայատոհմի աստված Խալդին դիտվել է նրա գերագահությամբ ենթադասված ցեղային աստվածությունների գերագույն աստված ու նախահայր։ Արքայատան գահակալներն իրենց ներկայացրել են իբրև Խալդի աստծու անմիջական սերունդ, կրել արիության և հարության ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը, իսկ նրանց արձանները զետեղվել են Արդինի-Մուսասիրի տաճարում՝ աստվածների արձանների շարքում։

Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։
Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Արամե մ.թ.ա.858 - մ.թ.ա. 844 (մ.թ.ա.859 - մ.թ.ա.843)[Ն 2]
Լուտիպրի մ.թ.ա. 844 - մ.թ.ա. 834[Ն 3]
Սարդուրի Ա մ.թ.ա. 834 - մ.թ.ա. 828 (մ.թ.ա.835 - մ.թ.ա.825)[Ն 4]
Իշպուինի մ.թ.ա. 828 - մ.թ.ա. 810 (մ.թ.ա.825 - մ.թ.ա.810)[Ն 5]
Մենուա մ.թ.ա. 810 - մ.թ.ա. 786 (մ.թ.ա.810 - մ.թ.ա.786)[Ն 6]
Արգիշտի Ա մ.թ.ա. 786 - մ.թ.ա. 764 (մ.թ.ա.786 - մ.թ.ա.764)[Ն 7]
Սարդուրի Բ մ.թ.ա. 764 - մ.թ.ա. 735 (մ.թ.ա.764 - մ.թ.ա.735)[Ն 8]
Ռուսա Ա մ.թ.ա. 735 - մ.թ.ա. 714 (մ.թ.ա.735 - մ.թ.ա.714)[Ն 9]
Արգիշտի Բ մ.թ.ա. 714 - մ.թ.ա. 680 (մ.թ.ա.714 - մ.թ.ա.685)[Ն 10]
Ռուսա Բ մ.թ.ա.680 - մ.թ.ա. 639 (մ.թ.ա.685 - մ.թ.ա.645)[Ն 11]
Սարդուրի Գ մ.թ.ա. 639 - մ.թ.ա.625
Սարդուրի Դ մ.թ.ա. 625 - մ.թ.ա.620
Էրիմենա մ.թ.ա. 620 - մթ.ա.605
Ռուսա Գ մ.թ.ա. 605 - մ.թ.ա.595 (մ.թ.ա.605 - մ.թ.ա.585)?[Ն 12]
Ռուսա Դ մ.թ.ա.595 - մ.թ.ա.585

Զինված ուժերի կորիզը կազմել է արքունի մշտական զորաբանակը (մոտ 50 հազար միավոր), որը խաղաղ պայմաններում տեղակայվել է արքունական բերդերում, ամրոցներում և սահմանային զորանոցներում։ Պատերազմների ժամանակ արքունի զորաբանակին միացել են իշխանների զորամասերը, տարբեր խավերից կազմված աշխարհազորը, հաճախ նաև դաշնակից երկրների զինված ուժերը։ Մարտիկները զինվել են պողպատե սրերով, դաշույններով, նիզակներով, տեգերով, կացիններով, գուրզերով, պարսատիկներով, լայնալիճ աղեղներով և կապարճներով, զրահավորվել մետաղապատ լանջապանակներով, բրոնզե սաղավարտներով և վահաններով։ Հեծելակային, հետևակային և մարտակառքային ուժերով համալրված զորաբանակը բաղկացած էր սակրավորներից, սուսերավորներից, նիզակավորներից, աղեղնավորներից, հետախույզներից ևն։ Մարտերում գերագույն հրամանատարին՝ արքային աջակցել են նրա առաջին և երկրորդ «թուրտաները» (սպարապետներ), գնդապետները, հարյուրապետները, հիսնապետները և տասնապետները։ Արքունիքը հետևողականորեն զբաղվել է երկրի պաշտպանական համակարգի և ռազմական արվեստի կատարելագործմամբ։ Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել տերության կենտրական և սահմանային շրջաններում։ Երկրի խորքերը տանող հիմնական ուղիներն արգելափակվել են պաշտպանական հենակետերով։
Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Հայաստանում բրոնզեդարյան նյութական և հոգևոր մշակույթի ավանդույթները պահպանվում և իրենց հետագա զարգացումն են ապրում Վանի թագավորության շրջանում։ Թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում կարևոր դեր էին կատարում ամրոցներն ու տաճարները։ Խոշոր բնակավայրերը հիմնավորապես ամրացվում էին պարիսպներով։ Բնակատեղի կենտրոնում տեղադրված էր միջնաբերդը, որն ապաստան էր ծառայում երկարատև պաշարումների ժամանակ։ Ամրոցատիպ ճարտարապետական հուշարձաններից հատկապես լավ են ուսումնասիրված Էրեբունին և Թեյշեբաինին։ Հարուստ հնագիտական նյութ է հայտնաբերվել նաև պատմական Հայաստանի՝ ներկայումս Թուրքիայի և Իրանի սահմաններում գտնվող տարածքներում։ Բերդաքաղաքների պեղումների ժամանակ բացվել են նաև պաշտամունքային զանազան կառույցներ։
Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Վանի թագավորության պաշտամունքային կառույցների շարքում բացառիկ տեղ էր զբաղեցնում տերության գլխավոր սրբավայրում՝ Մուսասիրում գտնվող Խալդի աստծո տաճարը։ Եզակի նշանակություն ունեցող այդ կառույցի ճարտարապետական տիպի մասին կարելի է պատկերացում կազմել Սարգոն II-ի (մ․թ․ա․ 722-705 թթ․) պալատի բարձրաքանդակի պատկերից՝ ասորեստանցիների կողմից Խալդիի տաճարի գրավման և կողոպտման տեսարանից։ Մուսասիրի տաճարը լիովին տարբերվել է Հին Արևելքում հայտնի պաշտամունքային կառույցներից և հիշեցնում է Հին Հունական դասական տաճարների նախատիպը։ Տաճարը կառուցվել է բարձր դիրք ունեցող հարթակի վրա և ունեցել է ճակտոնով ավարտվող երկթեք տանիք։ Տաճարի մուտքի երկու կողմերում կանգնեցված են եղել երկու արձաններ, իսկ ճակատը զարդարվել է խոյակներով պսակված վեց սյուներով։ Ասորեստանցի արվեստագետը պատկերել է նաև ուռուցիկ միջնամաս ունեցող կլոր վահաններ, որոնք տեղադրված են սյուների և ճակատային պատի վրա։ Այդ վահանները լավ հայտնի են Վանի թագավորության ժամանակաշրջանի հուշարձանների՝ Ռուսախինիլի (Թոփրաք կալեի), Ալթին թեփեի (Բարձր Հայք), Ադիլջևազի (Արծկեի մոտ) և այլ պեղումներից։ Վահաններով զարդարում էին ճարտարապետական հուշարձանների ներքին հորինվածքը։
Վանի թագավորության ճարտարապետական արվեստի համար բնութագրական է եղել շինությունները ներսից ներկերով ու բազմագույն քարերով զարդարելու արվեստը։ Զարդարվեստի փայլուն նմուշներ են Արին-Բերդի (Էրեբունի), Կարմիր Բլուրի (Թեյշեբաինի) շինություններում հայտնաբերված որմնանկարներր։ Դրանք բազմագույն են և վկայում են Վանի թագավորության ճարտարապետության մեջ գույնի առանձնահատուկ դերի մասին։ Էրեբունիի որմնանկարներից մեկում պատկերված է թագավորական որսի տեսարան, որի մասնակիցներից են ինքը՝ արքան, նրա մերձավոր մեծատոհմիկները, այրուձին ու հետևակը։ Սակայն, ընդհանուր առմամբ, քարի վրա կատարված նախշազարդերն աննշան դեր էին կատարում թագավորության ժամանակաշրջանի շինությունների ներքին ու արտաքին հարդարանքում։ Քանդակագործությունը, քարի վրա փորագրությունը ճարտարապետությունը լրացնող ու հարստացնող գործառույթ էին Վանի թագավորության հուշարձաններում։ Փորագրության արվեստր զարգացում ու տարածում չէր ստացել նույնիսկ ժայռերի մեջ փորված անձավային շինություններում։

Վանի թագավորության ժամանակներից պահպանվել են նաև ժայռափոր որմնանկար (Էրեբունի մ․թ․ա․ 8-րդ դար) շինություններ ու խորշեր, որոնք տարբեր գործառույթ են ունեցել։ Դրանց մի մասը պաշտամունքային բնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ»։ Այդ տիպի հուշարձաններից նշանավոր է Վանի «Մհերի դուռ» անվանումը ստացած ժայռախորշը, որը ունի ավելի քան 5 մետր բարձրություն։ Աստիճանները տանում էին դեպի խորշի մուտքը, իսկ ժայռի ստորոտում գտնվում էր պաշտամունքային ստորգետնյա մեկ այլ շինություն։ «Մհերի դուռ» խորշը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվել է Իշպուինիի (մ․թ․ա․ 825-810 թթ․) և Մենուայի (մ․թ․ա․ 810-786 թթ․) օրոք։ Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորված արհեստական անձավները և ընդարձակ շինություններր։ Անձավների մի մասը հավանաբար դամբարանի դեր է կատարել։
Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Էրեբունի ամրոցի հիմնադրման սեպագիր արձանագրությունը

Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Վանի թագավորությունում զարգացման բարձր մակարդակի էին հասել գեղարվեստական արհեստագործության այլևայլ ճյուղերը, հատկապես՝ մետաղագործությունը։ Մետաղյա իրերը հաճախ պատրաստվում էին թագավորի և մերձավոր շրջապատի պատվերով, աչքի էին ընկնում առանձնահատուկ շքեղությամբ և զարդարանքի հարստությամբ։ Դրանցից են առյուծների ու ցուլերի դրվագված պատկերներ կրող դեկորատիվ վահանները, որոնք զարդարված են երեք գոտիներով։ Այդպիսի վահաններ պատրաստվում էին ոսկուց, արծաթից ու բրոնզից։ Իրենց զարդապատկերներով ու շքեղությամբ ուշադրություն են գրավում նաև բրոնզյա սաղավարտներն ու կապարճները։
Мир всем
Re: Араратское царство: Великий противник Ассирии
Վանի թագավորության դարաշրջանից պահպանվել են ավելի քան 600 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա։ Մեզ են հասել նաև մեհենագրային (հիերոգլիֆային) արձանագրություններ։ Վանի թագավորության մեհենագրային համակարգը բաղկացած է շուրջ 300 նշաններից, որոնք դրվել են աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար (առանց բառանջատման)։ Մեզ են հասել շուրջ 1500 մեհենագրային արձանագրություններ և մեհենանշաններ։ Վերծանության առաջին արդյունքների հիման վրա ենթադրվում է, որ մեհենագրային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը։
Սեպագիր արձանագրությունները միատիպ են և մեծ մասամբ հաղորդում են թագավորների ձեռնարկած արշավանքների և շինարարական աշխատանքների մասին։ Այդ արձանագրությունների թարգմանությունը կապված է զգալի դժվարությունների հետ և լիակատար ու վերջնական համարվել չի կարող։
Վանի թագավորության հարուստ ու բազմազան մշակույթի ազդեցությունը տարածվել է նրա սահմաններից շատ հեռու՝ հասնելով մինչև Փոքր Ասիա, Միջերկրածովյան շրջան, Կովկաս և Իրան[16]։