Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37034
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

- Այսօր ես երկնքից երկիր իջա: Ես տեր եմ և տիրակալ: Իմացեք, ես Հեյդարի որդին եմ, բայց ես նաև ՖԵՐԻԴՈՒՆՆ եմ, ես ԽՈՍՐՈՎՆ ու ՋՈՒՄՇՈՒԴՆ եմ, ես Զալի որդի ՌՈՒՍՏԱՄՆ եմ,- 1501 թ-ի օգոստոսի 1-ին որպես Սեֆյանների շահության շահ թագադրվելիս հպարտորեն հայտարարում էր Իսմայիլ I-ը (1494-1524): Հարյուրամյակների մոխիրների միջին կրկին վեր էր հառնում պարսից պետականությունը և նոր շահի հպարտ հայտարարությունը, որն արվեց այդ ամենակարևոր պահին, ամենևին էլ պատահական չէր...

...Բուվեհյանների անկումից հետո պարսկական քաղաքակրթությունը ԿՈՐՑՐԵՑ ԻՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏԻՉԸ: Իրոք, թեև, ինչպես ասվեց, Սելջուկյան սուլթանությունում պարսկական քաղաքակրթությունը լուրջ ներկայացվածություն ուներ, սակայն ոչ այն, ոչ նույն սուլթանության քայքայման արդյունքում Իրանական լեռնաշխարհում XII դարում ստեղծված պետական մյուս միավորները, ոչ էլ առավել ևս մոնղոլական ու դրան հաջորդած տեղական, այդ թվում նաև թուրքմենական իշխանությունները որևէ կերպ չեն կարող հանդիսանալ պարսկական պետականության կրողներ: Այլ էր իրավիճակը, սակայն, հենց նոր համապարսկական նշանակություն ունեցող Սեֆյանների շահության պարագայում, որում շիիզմը բնականաբար ոչ միայն առաջնային տեղ զբաղեցրեց, այլև, որպես պետականության դեմքը որոշող գաղափարախոսություն, դրվեց պետական ռազմավարչական ողջ մեքենայի հիմքում: Արդյունքում՝ ամենևին էլ չէր կեղծում քրդական արմատներ ունեցող, սակայն արդեն պարսկացած Սեֆյանների ներկայացուցիչ Իսմայլի I-ը, երբ, իր հայր Հեյդարի (1460-1488) որդի լինելուց զատ, իրեն հռչակում էր ՀԵՆՑ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՍԻՐԵԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՆՈՐԴ՝ որպես օրինակելի և իրական պարսկական արքաներ ընկալվող Ֆերիդուն, Խոսրով ու Ջումշուդ, ինչպես նաև՝ Ռուստամ Զալ: Սա մի ամբողջ գաղափարախոսություն էր, որը Իսմայիլ I-ը դրեց Սեֆյանների շահության հիմքում, ինչն էլ կանխորոշելու էր այս պետության ողջ բնութագիրը: Այս առումով հատկանշական է, որ, այո, թեև թյուրքական տարրը շատ մեծ, իսկ սկզբնական տասնամյակներում էլ նույնիսկ առաջնային դերակատարություն ուներ Սեֆյանների շահությունում, սակայն նույն թյուրքերն իրենք ընդունեցին շիիզմն ու պարսիկների առաջարկած գաղափարախոսությունը՝ հպարտորեն կրելով իրենց բաժին հասած մյուրիդների կարմիր գլխանոցները և կոչվելով ղզլբաշներ՝ կարմիրգլխանոցավորներ...

...Պարսից տարրի քաղաքակրթական զարգացման ճանապարհին Սեֆյանների շահությունը կրկնում էր Բուվեհյանների էմիրությանը, որն էլ, բնականաբար շիիզմի, լույսի ներքո, իր հերթն ձգտում էր ընդօրինակել Սասանյաններին: Սասանյաններն իրենց հերթին, մերժելով հելլենիստական Պարթևական թագավորությունը, ՁԳՏՈՒՄ ԷԻՆ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ ԱՔԵՄԵՆՅԱՆՆԵՐԻՆ: Ոչ Սասանյաններին, սակայն, և ոչ էլ Բուվեհյաններին չհաջողվեց իրապես հասնել Աքեմենյանների մակարդակին և ամենից առաջ՝ այդ անել քաղաքակրթական հմայքի ու ընկալելիության առումով: Իրոք, Աքեմենյանների դարաշրջանում պարսկական քաղաքակրթությունը ոչ միայն յուրօրինակ էր և գեղեցիկ, այլև՝ ԱՆՉԱՓ ԸՆԴՈՒՆԵԼԻ բոլոր հարևանների համար: Որպես հետևանք, գաղափարախոսական, իսկ երբեմն էլ նույնիսկ կոնկրետ մակարդակում ստեղծվեց «Մեծ Իրանը», երբ պարսկական քաղաքակրթական ծիրի մեջ հայտնվեց ողջ Միջին Ասիան, իսկ Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիան, Ասորիքն ու Միջագետքն էլ մեծ հաշվով դեմ չէին առնվազն համագործակցել պարսիկների հետ: Ոչ Սասանյանները և ոչ էլ Բուվեհյանները, սակայն, որոնք բյուրեղացրին պարսկական քաղաքակրթությունը, ավելին անել չկարողացան ու Աքեմենյաններին այդպես էլ չհասան: Որպես հետևանք, ինքնին փայլուն պարսկական քաղաքակրթությունը ԱՆԸՆԿԱԼԵԼԻ ՄՆԱՑ հարևանների և ամենից առաջ թյուրքերի ու արաբների համար, այն լճացավ, իսկ արդյունքում էլ դարձավ խոցելի: Սեֆյանները, փաստորեն, փորձեցին կրկնել Սասանյանների և Բուվեհյաններին, սակայն նրանց ողջ ողբերգությունը կայանում էր նրանում, որ նրանք այդպես էլ չկարղոցան կրկնել Աքեմենյաններին...

...XVI դարը բացվեց պարսկական քաղաքակրթական հաղթահանդեսով, սակայն նույն XVI դարի վերջը ականատես եղավ ՔԱՅՔԱՅՎԱԾՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆԿՄԱՆԸ, երբ մի ժամանակ իրենց մեջ շիիզմի ջերմ գաղափարնեը կրող թյուրքերը, այդպես էլ այնուհանդերձ որևէ կերպ չդառնալով պարսկական քաղաքակրթության իրական կրողներ, վերջնարդյունքում անկման էին հասցրել Սեֆյանների շահությունը: Աղետի դեմն առավ խելացի և գործունյա Աբբաս I Մեծը (1588-1629), սակայն նա ևս չկարողացավ հարևաններին հմայել պարսկական քաղաքակրթությամբ: Ավելին, այն ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ, որը վերջինս հասցրեց հայերին և վրացիներին, ինչպես նաև օսմաններին ու ուզբեկներին, վերջնականապես վերացրին պարսկական արժեհամակարգը որևէ կերպ ընկալելու, իսկ, արդյունքում էլ, պարսկական քաղաքակրությունը որևէ կերպ նաև իրենցը համարելու այս ազգերի ձգտումները: Այս հանգամանքը Սեֆյաններին վերջնարդյունքում քայքայում և անկում էր արժենալու, ինչն էլ տեղի ունեցավ արդեն XVIII դարի առաջին քառորդում...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37034
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Իսպա՞նիա, թե՞ Արգենտինա - ահա թե որն է հարցը: Վերջին անգամ 4 տարի առաջ եմ ֆուտբոլ նայել, այսօր ևս կնայեմ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37034
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Իսպանիան արժանի էր բոլոր առումներով: Հարգանքներս: Մեսսին հզոր է, բայց Արգենտինային հաղթեցին, ուղղակի հաղթեցին:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6200
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Lion писал(а): Вчера, 02:10 Իսպանիան արժանի էր բոլոր առումներով: Հարգանքներս: Մեսսին հզոր է, բայց Արգենտինային հաղթեցին, ուղղակի հաղթեցին:
:D Ընդհամենը 1։0 է հաղթել,հազիվ էլ։
Ես էլ եմ Իսպանիայի կողմից։ :roll:
Мир всем
Ответить