Տեղանունների, աստղանունների և այլոց ստուգաբանություն

Ответить
Аватара пользователя
Воин301
Сообщения: 6993
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Տեղանունների, աստղանունների և այլոց ստուգաբանություն

Сообщение Воин301 »



Ցուլ Կենդանակերպ.jpg
Ցուլ Կենդանակերպ.jpg (10.28 КБ) 5 просмотров

Մեր 2-րդ Յօդուածում ցոյց տուեցինք՝ որ երկնային Ցուլը երկրի վրայ համապատասխանում է Հայկական Տաւրոս լեռնաշղթային: (Պատկեր«29»)
Պատկեր «29» Հայկական Տաւրոս լեռնաշղթայ.png
Պատկեր «29» Հայկական Տաւրոս լեռնաշղթայ.png (160.47 КБ) 6 просмотров
Սակայն աստղագիտականօրէն՝ Ցուլ կենդանակերպը պատկերւում է միայն Ցլի գլխով ու կոտոշներով, առանց իրանի:

Այս հանգամանքը մեզ մղեց յայտնաբերելու՝ որ սոյն կենդանակերպը երկրի վրայ արտայայտուած է «Տաւրոյ Բերան»-ով միայն, այլապէս՝ Ցուլի բացուած մռութով, որի ուրուագծերն էլ յետագայում ընկալուել են որպէս «Ցուլի Կոտոշներ»:

Վերանայման ենթակայ մի հանգամանք կայ Ցուլ կենդանակերպի պատկերման խնդրում:

Ոմանք ընդունում են որ Ցլի «դէմքն» ուղղուել է դէպի արեւմուտք, իսկ ոմանք էլ՝ դէպի արեւելք: Մինչդեռ աշխարհագրականօրէն՝ նա ուղղուել է արեւելք, ուստի տօմարի արարման ժամանակներում նրա «կոտոշները» նո՛յնպէս դէպի արեւելք ուղղուած պիտի լինեն՝ երկու լեռնային կորեր գծելով Վանայ լճի արեւմտեան կէսի շուրջ (տես՝ Պատկեր «30»-ը):

Պատկեր «30» Տաւրոյ Բերան (Ցուլի Բերան).png
Պատկեր «30» Տաւրոյ Բերան (Ցուլի Բերան).png (155.43 КБ) 6 просмотров
Ցուլ կենդանակերպի մեծագոյն աստղի անուանումը մեզ է հասել միջնադարեան արաբ աստղագէտների միջոցով՝ եւ կոչւում է «Ալ-Դաբարան» (Ալ-Դաբարան): Դա գտնւում է Ցլի երկու ծնօտների միացման հանգոյցի վրայ (կամ երկու կոտոշների արմատների միջեւ), եւ աշխարհագրականօրէն համապատասխանում է Հայկական Տաւրոսի Նեմրութ/Սարակն լեռան:

Մի աւանդութեան համաձայն՝ Ալդաբարանը համարուել է «Ցուլի աչքը»: Եւ իսկապէս, Ալդաբարան-Նեմրութն իր գագաթին ունի մի լճակ, որով այն երկնքից դիտելիս՝ նման է աչքի (Տես՝ Պատկեր «31»-ը):


Изображение

Ստուգաբանութիւն.-

«Al-Dabaran» աստղանունն առաջացել է նոյն «Տաւրոյ Բերան»-ից, երբ գիտենք թէ «ւ»-ն բարբառներում վերածւում է «բ»-ի, ուստի «Տաւ(ա)րոյ»-ի «Տաւար»-ը դարձել է «Տաբար», այնուհետեւ «Տաբարոյ-Բերան»-ը դարձել է «Տաբար-Բարան», ու երկու հատուածների «բար»-երից մէկի սղուելով՝ մնացել է մի «բար», որից էլ «Տաբարան»-ը՝ աղաւաղուած «Դաբարան» գրութեամբ:517

«Al-Dabaran» անունը նաեւ հիմք է ունեցել Նօյ նահապետի երեց Զրուան-սէմ որդու՝ կրտեսրագոյն «Տարբան» որդու անունը, որից են սերել Տարօնցիք՝ ըստ պատմահայր Խորենացու:

Այսպիսով պարզւում է՝ որ սոյն գլխաւոր աստղը կրում է կենդանակերպի բուն անուանումը:

Կենդանակերպի միւս աստղերից հիւսիսային « »-ն համապատասխանում է Սիփան լեռան (4434 մ.), «T» աստղը՝ Բլեջան լեռան, հարաւային «» եւ «» աստղերը՝ երկգագաթ Կապուտկող լեռան, «»-ն՝ «Ընծաքիարս» լեռան:

Ցուլ կենդանակերպին հարող Պլէյադի աստղն ու աստղաբոյլը հայերէնի են թարգմանել «Բազում» կամ «Բազումք»:

Սակայն «Բազումք» լեռնաշղթան բաւական հեռու է Տաւրոսից (Փոքր Կովկասում է) եւ չի կարող Ցուլ կենդանակերպի հետ առնչուել: Մանաւանդ, որ աստղագիտականօրէն «Պլէյադի»-ն «Ցուլ»-Տաւրոսի եւ «Խոյ»-«Հայկական Պար»-ի միջեւ է:

Պլէյադի աստղահոյլը հաւանաբար կազմուած լինի՝

1.Ցլի «Բերան»-ում գտնուող Վանայ լճի կղզիներից:

2.Ռուսական աստուածութիւնների շարքում Վելեսա աստուածութիւնը ինչպէս տեսանք՝ ծագումնաբանական կապ ունի Աբեղ-Աբելի հետ, երբ Աբեղեաններից մի մասը հաստատուել է Վանայ լճի հարաւ-արեւմտեան կողմում, ու հիմնադրել է Բաղէշ քաղաքը: Ահա եւ Բաղէշի տարածքի լեռնազանգուածի հետ կարող է առնչուել Պլէյատ աստղահոյլը, որովհետեւ ռուսերը Վելեսա-ն վերագրել են Պլէյատին:

«Ցուլ»-ը՝ այբուբենում.-

Արաբական ու ասորական այբուբենների առաջին տառի պատկերը նման է «1» թուին՝ առանց վերին սլաքի: Նրա անունը (նաեւ եբրայերէն) «ալէֆ» է, ինչպէս յունարէնի առաջին տառը՝ «ալֆա»-ն:

Այդ լեզուներում «ալէֆ»-ը բացատրւում է որպէս «ցուլ» («տաւար»):

Ինչպէս տեսնում ենք՝ «ալէֆ» տառի «ا» պատկերն ու բառի «ցուլ» իմաստը իրար հետ չեն կապակցւում ուղղակիօրէն: Սակայն այդպիսով ցոյց է տրւում Ցուլի «առաջինը» լինելու հանգամանքը:

Մինչդեռ հայերէնի առաջին տառը կոչւում է «այբ», եւ մեծատառ այբը պատկերւում է «Ա»: Այստեղ էլ «այբ» անունը «ցուլ»-ի կամ «տաւար»-ի հետ ուղիղ առնչութիւն չունի:

Այսպիսով, իւրաքանչիւր լեզուի կամ մշակոյթի կրած իմաստութիւնն ինքնին ի զօրու չի մեզ հասցնելու բացարձակ ճշմարտութեան:

Բայց համատեղելով նշեալ այբուբենների խորհուրդները՝ անհնարինը դառնում է հնարաւոր:

Այսպէս.-

Հայոց «Ա» տառը եթէ շրջենք 90օ դէպի արեւելք՝ կը ստանանք՝

1.Առասպելական «Ցուլի մռութ»-ի,

2.Աշխարհագրական «Տաւրոյ Բերան»-ի,

3.Աստղաբաշխական «Ցուլ»-ի կոտոշների գեղագիտօրէն ձեւաւորուած պատկերը (գծ. «1»):

«Ա» գծ. «1».gif
«Ա» գծ. «1».gif (1.25 КБ) 6 просмотров
Այսպիսի նշանի հանդիպում ենք նաեւ ժայռապատկերներում:

Հետեւեութիւն.-

Որպէս երկիրը ծածկող ջրերից յայտնուած առաջին ցամաք՝ Հայկական Տաւրոսի «Տաւրոյ Բերան»-ը նախապատւութիւնն է ունեցել ներկայացնելու հայոց այբուբենի առաջին տառն ու «1» թիւը:

Ժայռապատկերներում «Ցուլ» կենդանակերպն ու «Ա» տառը արտայայտուել են գծ. «2»-ի նման, իսկ աշխարհագրական «Հայկական Տաւրոս»-ը՝ գծ. «3»-ի նման:

գծ. «2» գծ. «3» .gif
գծ. «2» գծ. «3» .gif (1.15 КБ) 6 просмотров
Ճիշդ այսպիսի պատկերագրերն էլ կոչուել են «Խազեր», «Խազագրութիւն», առաւել եւս՝ «Նոխազագրեր», ուր «նոխազ»-ը «առաջնորդող ու հարուածող խազ»-«այծ»-ն է, ուստի եւ ժայռապատկերներում մասնաւորաբար տեսնում ենք «այծակերպ» նշաններ:518

Ահա թէ ո՞ւր պէտք է փնտրել ժայռապատկերների բանալիները:

Մովսէս Նաճարեան
Ответить