Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1939 հոկտեմբերի 20 Մոսկվայում բացվել է հայկական արվեստի տասնօրյակը
1940 մարտի 11 Բացվել է Հկ(բ)կ տասներեքերորդ համագումարը
1940 մարտ Շահագործման է հանձնվել Երևանի Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը
1940 նոյեմբերի 24 Տեղի է ունեցել Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում
1941 մայիսի 10 Մոսկվայում սկսվել է հայ գրականության տասնօրյակը
1941 մայիսի 25 Տեղի է ունեցել Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի հանդիսավոր բացումը
1941 հունիսի 22 Ֆաշիստական Գերմանիան հարձակվել է Խորհրդային Միության վրա, սկսվել է խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմը
1941 օգոստոսի 17 Հրապարակվել է Խորհրդային Հայաստանի գիտության, արվեստի ու գրականության մի խումբ աչքի ընկնող գործիչների դիմումը արտասահմանյան երկրների բոլոր հայերին՝ ֆաշիզմի դեմ պայքարելու համար
1941 օգոստոսի 25 «Պրավդա»-ում լույս է տեսել առաջնորդող հոդված «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է » վերնագրով
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1941 դեկտեմբեր Երևանում կազմավորվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ
1942 հունվար Կերչի թերակղզում, մարտական իրադրության մեջ, ձևավորվել է 390-րդ հայկական դիվիզիան, Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, վերանվանվել է Հայկական դիվիզիա
1942 ապրիլ Հայաստանում ձևավորվել է 408-րդ Հայկական հրաձգային դիվիզիան
1942 Հիմնադրվել է Լենինի անվան հայէլեկտրագործարանը
1943 հոկտեմբերի 9 Թաման թերակղզու ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով 89-րդ հրաձգային դիվիզիային շնորհվել է Թամանյան կոչում
1943 նոյեմբերի 29 Բացվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան
1944 մարտի 18 ՄարտաՇարք է մտել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը ստեղծվել է ր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով
1944 նոյեմբերի 20 Հիմնադրվել է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությանը
1945 հունվարի 12 Երևանում բացվել է Հայաստանի կոմպոզիտորների առաջին համագումարը
1945 մարտ Ռամկավար ազատական կուսակցության, Ամերիկահայ առաջադիմական միության և հնչակյան կուսակցության միջև կայացած համաձայնությամբ ստեղծվել է Ամերիկահայ ազգային խորհուրդ
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1945 մայիսի 9 Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը
1945 օգոստոսի 27 Երևանում բացվել է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը
1945 հոկտեմբեր Երևանում բացվել են գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները
1946 մարտի 27 ՀԽՍՀ գերագույն խորհրդի Նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ մինիստրությունների վերակազմելու մասին
1946 հուլիսի 2 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան
1947 հունվարի 4 Տեղի են ունեցել ՀԽՍՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1947 ապրիլի 30 ԱՄՆ-ում հրավիրվել է համաշխարհային հայկական կոնգրես
1947 օգոստոսի 23 ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ կազմակերպվել է ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական ֆիլիալը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտը
1947 Նյու Յորքում ձևավորվել է ամերիկահայ «Միջհայրենակցական միությունը»
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1948 նոյեմբերի 12 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը
1949 մարտի 16 Բացվել է Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը
1949 նոյեմբերի 11 Գործարկվել է Սևանի հիդրոէլեկտրակայանը
1950 Շահագործման են հանձնվել Քանաքեռի ալյումինի և Երևանի պոլիվինիլացետատի գործարանները
1951 փետրվարի 25 Տեղի են ունեցել ՀԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1951 մարտի 20 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը
1951 Շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրալամպերի գործարանը, բրդյա նուրբ գործվածքների կոմբինատը և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը
1952 սեպտեմբերի 20 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը
1952 հոկտեմբերի 5 Բացվել է ՍՄԿԿ տասնիններորդ համագումարը
1952 Շահագործման են հանձնվել Շահումյանի շրջանի Լենինի անվան մետաքսի և Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատները
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1953 ապրիլի 26 Ավարտվել է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությանը
1954 փետրվարի 14 Բացվել է ՀԿԿ տասնյոթերորդ համագումարը
1955 մարտի 6 Տեղի են ունեցել ՀԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1955 Հիմնադրվել է Բեյրութի Հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնը, ԱՄՆ-ում՝ Հայագիտական ազգային ընկերությունը
1956 հունվարի 19 Բացվել է ՀԿԿ տասնութերորդ համագումարը
1956 փետրվարի 14 Բացվել է ՍՄԿԿ քսաներորդ համագումարը
1957 հունիսի 6 Ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ
1957 հոկտեբերի 11 լույս է տեսել «Երևան» (այժմ՝ «Երեկոյան Երևան») թերթի առաջին համարը
1957 նոյեմբերի 17 Շահագործման է հանձնվել Երևան-Ախտա (այժմ՝ Հրազդան) երկաթուղին
1958 հունվարի 25 Բացվել է ՀԿԿ տասնիններորդ համագումարը
1958 նոյեմբերի 2 Գործարկվել է Արզնի-Շամիրամ ջրանցքի առաջին հերթը
1958 Շահագործման են հանձնվել Երևանի մետաղահատ հաստոցների, Չարենցավանի (Լուսավանի) ներտաշ հաստոցների, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Կիրովականի ճշգրիտ հաստոցների, Լենինականի հղկող հաստոցների գործարանները
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1959 հունվարի 10 Բացվել է ՀԿԿ քսաներորդ արտահերթ համագումարը
1959 հունվարի 27 Բացվել է ՍՄԿԿ քսանմեկերորդ արտահերթ համագումարը
1959 մարտի 15 Տեղի են ունեցել ՀԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1959 նոյեմբերի 5 Գործարկվել է Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը
1959 դեկտեմբերի 3 Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը
1960 փետրվարի 10 Բացվել է ՀԿԿ քսանմեկերորդ համագումարը
1960 փետրվարի 10 Ավարտվել է Ղարաբաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը
1960 սեպտեմբերի 26 Երևանում բացվել է Հայաստանի ուսուցիչների համագումարը
1960 նոյեմբերի 30 Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը
1961 ապրիլի 29 Երևանում բացվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը
1961 օգոստոսի 12 ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը «Սևանա լճի մակարդակը բնական պայմաններին մոտ բարձրության վրա պահպանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շրջելու միջոցառումների մասին»
1961 սեպտեմբերի 21 Բացվել է ՀԿԿ քսաներկուերորդ համագումարը
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1962 մայիսի 27 Նշվել է հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը
1962 հոկտեմբերի 12 Սկսվել է արտասահմանյան երկրներում ապրող հայերի նոր զանգվածային վերադարձը Խորհրդային Հայաստան
1962 նոյեմբերի 9 Շարք է մտել Կիրովականի արհեստական մետաքսաթելի գործարանը
1963 փետրվարի 13 Գործարկվել է Լուսավանի (Չարենցավանի) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը
1963 մարտի 17 Տեղի են ունեցել Հայկական ՍՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1963 ապրիլի 29 Գործարկվել է Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատը
1963 մայիսի 28 Գործարկվել է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պնղձամոլիբդենային կոմբինատը
1963 հոկտեմբերի 26 Նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը
1964 հունվարի 7 Բացվել է ՀԿԿ քսաներեքերորդ համագումարը
1964 հունիսի 25 Երևանում հիմնադրվել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն
1965 ապրիլի 22 Հրապարակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը «Գիտության և արվեստի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին»
1965 հունիսի 17 Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի արձանը
1965 նոյեմբերի 29 Երևանում բացվել է Միքայել Նալբանդյանի արձանը
1966 մարտի 3 Բացվել է ՀԿԿ քսանչորսերորդ համագումարը
1966 մարտի 29 Բացվել է ՍՄԿԿ քսաներեքերորդ համագումարը
1966 հունիսի 1 Հայկական խորհրդային հանրագիտարանի հրատարակումը կազմակերպելու միջոցառումների մասին ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը
1967 մարտի 19 Տեղի են ունեցել ՀԽՍՀ յոթերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1967 նոյեմբերի 5 Երևանում գործարկվել է էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1967 նոյեմբերի 28 Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը
1968 մայիսի 25 Տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը
1968 օգոստոսի 13 Շարք է մտել Մխչյանի ջրհան կայանը
1968 հոկտեմբերի 16 Խորհրդային Հայաստանը պարգևատրվել է Լենինի երկրորդ շքանշանով
1968 հոկտեմբերի 18 Նշվել է Երևանի հիմնադրման 2750-ամյակը
1969 սեպտեմբեր Նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1969 նոյեմբերի 18 Ընդունվել է որոշում՝ գիտության և տեխնիկայի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ հիմնելու մասին
1969 նոյեմբեր Նշվել է Կոմիտասի ծննդյան 100-ամյակը
1970 ապրիլ Հայ ժողովուրդը տոնել է Լենինի ծննդյան 100-ամյակը
1970 նոյեմբերի 23 Տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը
1970 նոյեմբեր Լրացել է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 50-ամյակը, հանրապետությունը պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանով
1971 փետրվարի 25 Բացվել է ՀԿԿ քսանհինգերորդ համագումարը
1971 մարտի 30 Բացվել է ՍՄԿԿ քսանչորսերորդ համագումարը
1971 հունիսի 13 Տեղի են ունեցել ՀԽՍՀ ութերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1971 հունիսի 25 Երևանում հանդիսավոր նշվել է հայկական օպերայի 100-ամյակը
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1971 դեկտեմբերի 17 Նշվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը
1972 մարտի 20 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվել է պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի
1972 հոկտեմբերի 27 Ավարտվել է Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը
1972 նոյեմբերի 3 Գաբրիել Սունդուկյանի հուշարձանի բացումը Երևանում
1972 դեկտեմբերի 12 Երևանում նշվել է ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակը
1973 հունվարի 24 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է ընդունել հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին
1973 Շահագործման են հանձնվել Իջևանի «Բենթոնիտ», Չարենցավանի լիզինի արտադրության, «Արզնի» հանքային ջրերի գործարանները, Երևանի կաշվի-գալանտերեայի, Կիրովականի կահույքի ֆաբրիկաները
1974 հունիսի 14 Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի հանդիսավոր բացումը
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1974 հունիսի 26 Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի հանդիսավոր բացումը
1974 օգոստոս Շահագործման է հանձնվել Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի վերջին՝ 4-րդ էներգաբլոկը
1974 հոկտեմբերի 19 Երևանում ստեղծվել է ՍՍՀՍ առողջապահության մինիստրության կլինիկական ու փորձնական վիրաբուժության համամիութենական ինստիտուտ
1974 նոյեմբերի 28 Շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը
1975 հունվարի 10 Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը
1975 հունիսի 15 Տեղի են ունեցել ՀԽՍՀ իններորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1975 հոկտեմբերի 30 Նշվել է Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակը
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1976 հունվարի 20 Բացվել է ՀԿԿ քսանվեցերորդ համագումարը
1976 փետրվարի 24 Բացվել է ՍՄԿԿ քսանհինգերորդ համագումարը
1976 դեկտեմբերի 28 Շարք է մտել Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը
1977 փետրվարի 18 Երևանում բացվել է ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը
1977 մայիսի 18 Նշվել է Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակը
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1977 օգոստոսի 13 ՀԿԿ Կենտկոմի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի ու ՀԱՄԽ որոշումը՝ աշխատանքային ակնառու նվաճումների համար Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին
1977 հոկտեմբերի 7 ՍՍՀՄ Գերագույն խորհրդի յոթերորդ (Արտահերթ) նստաշրջանը հաստատել է ՍՍՀՄ նոր սահմանադրությունը
1977 նոյեմբերի 4 Տեղի է ունեցել Տավուշի (Շամշադինի շրջան) ջրամբարի բացումը
1978 ապրիլի 14 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը հաստատել է Հայկական ՍՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը)
1978 մայիսի 19 Նշվել է Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 100-ամյակը
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1978 մայիսի 31 Գործարկվել է Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան)
1978 հուլիսի 28 Սպիտակում տեղի է ունեցել Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հուշակաոայցի հանդիսավոր բացումը
1978 հոկտեմբերի 14 Երևանամ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին, Խորհրդային Հայաստանը պարգևատրվել է Լենինի երրորդ շքանշանով
1978 նոյեմբերի 21 Նշվել է Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակը
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Военно-исторический календарь, Памятные даты военной истории

Сообщение Gitunik »

1978 Շահագործման է հանձնվել Շամբի ՀԷԿը
1979 հունվարի 17 Սկսվել է համամիութենական մարդահամարը
1979 նոյեմբերի 19 Նշվել է Միքայել Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը
1979 դեկտեմբերի 31 Գործարկվել է Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը
1979 դեկտեմբերի 31 Տեղի է ունեցել Արփա-Սևան թունելի վերջին երկու հատվածների միակցումը
1980 փետրվարի 24 Տեղի են ունեցել ՀԽՍՀ տասներորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1980 ապրիլի 11 Նշվել է Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը
Мир всем
Ответить