Все о луках и лучниках: Они действовали на дистанции...

Аватара пользователя
Lion
Сообщения: 36644
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Все о луках и лучниках: Они действовали на дистанции...

Сообщение Lion »

...В время отступлении 10.000 греков КСЕНОФОНТА через Армению в 401 году д.н.э., этот профессиональный воин, которого в военном деле трудно было чем либо удивить, все же С УДИВЛЕНИЕМ писал: "Враги сильно наседали, а так как дорога проходила через теснины, то они, подойдя на близкое расстояние, стреляли из луков.... В это время пали доблестный лаконец Леоним, пораженный стрелой в бок ЧЕРЕЗ ЩИТ И КОЖАНЫЙ ПАНЦИРЬ, а так же Басий-аркадянин, у которого голова была пронзена НАСКВОЗЬ" (4.1). Он же несколько позже прямо констатирует: "Стрелы их ПРОБИВАЛИ щиты и панцири. Когда эллины овладевали стрелами, то пользовались ими КАК ДРОТИКАМИ, снабдив их ремнями" (4.2).

Вражеские полководцы, объясняя свои неудачи, часто сетовали на прекрасный армянский лук и стрелы. Армянский широкий составной лук и впрямь имел ВНУШИТЕЛЬНЫЕ ХАРАКТЕРИСТИКИ. Так, в 1978 году у села Арени, а в 1979 году у села Ширакаван в Армении были найдены огромные, почти в 2 метра длиной луки и стрелы до 1 метра длиной. Это было "ДЛИННОЙ РУКОЙ" армянской армии и подобные луки и стрелы применяли лишь избранные воины. Удар из подобного лука часто насквозь прошибала человека. "...Стрела, пройдя НАСКВОЗЬ между плеч, вонзается в землю",- говорит Мовсес Хоренаци (1.11) имея ввиду Айка и Бела, а Павстос Бюзанд про похожий эпизод говорит относительно битвы у Авана уже 379 года нашей эры (5.41).

Стрела, выпущенная из армянского широкого составного лук царем Араратского царства Ара IV (713-685 д.н.э.) ПРОЛЕТЕЛА 492 метра. Для сравнения - лук АПАЧЕЙ бросал стрелу на 110 метра, дальность стрельбы из АНГЛИЙСКОГО длинного лука доходила до 304 метра, ТУРЕЦКИЙ лук дотягивал до 439 метра, а МОНГОЛЬСКИЙ лук времен Чингиз-хана (1206-1227), согласно одной надписи на камне, которая впрочем иногда оспаривается, доходила до 509 метра. Стоит отметить, однако, что вышеуказанный результат спортивный и она весьма сильно зависела от ветра, при том данная цифра справедлива для навесной стрельбы: дальность прицельного удара в боевых условиях не превышала 70 метров. Тот же монгольский лук в боевых условиях с боевыми стрелами максимум дотягивал до 150 метров, а реально же ее применяли на дистанции до 100 метров. Более того, при стрельбе "на дальность" применяли особые стрелы - очень ЛЕГКИЕ И КОРОТКИЕ по сравнению с боевыми. В этой связи не случайны слова Ксенофонта, что армяне ударили стрелами по тяжело бронированным греческим гоплитам лишь: "...подойдя на БЛИЗКОЕ расстояние".

И наконец, кроме пробивной силы, сюрпризом для противника представлял и наконечник стрел: последний был иногда слабо прикреплен к основной части древка стрелы и было очень трудно вынуть ее из раны тянув с древка. Иногда же имевший особые "крюки" наконечник вырывался из тела вместе с внушительным "грузом", что быстро приводило к смерти.

Ниже редкое фото. Один из армянских князей сделал ее с помощью своего телефона в время того исторического собрания, когда Айк Наhапет собрал армянских князей на собрание перед тем, как выедет походом на вторгнувшегося в Армению Бела. Обратите внимание на лук Айка, на которую он собственно и указывает своим воинам - этим луком скоро будет убит Бел...

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36644
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Все о луках и лучниках: Они действовали на дистанции...

Сообщение Lion »

Изображение
Сельджукский лучник с турецким луком.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36644
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Все о луках и лучниках: Они действовали на дистанции...

Сообщение Lion »

«Թշնամիները ուժեղ հարձակում գործեցին և, որովհետև ճանապարհը անցնում էր նեղ տեղով, ապա նրանք մոտենալով նետահարում էին ու պարսատիկներով հարվածում, ուստի հելլենները ստիպված էին լինում նրանց հետապնդել և վերադառնալ, որի պատճառով էլ ընթացքը դանդաղում էր: Քսենոֆոնը ևս հաճախ էր պատվիրում կանգ առնել, քանի որ թշնամիները ուժեղ ճնշում էին: Խեյրիսոփոսը, երբ նրան այդ մասին հաղորդում էին, հաճախ կանգ էր առնում, սակայն այս անգամ նա կանգ չառավ, այլ շտապ առաջ անցավ և պատվիրեց հետևել իրեն, որի հետևանքով պարզ եղավ, որ արտակարգ դեպք է կատարվել: Այնուհանդերձ ժամանակ չեղավ առաջ գնալ դրա պատճառն իմանալու, այնպես, որ վերջապահ զորամասի առաջընթացը նմանվեց փախուստի: Այստեղ էլ սպանվեցին քաջարի Լեոնիմոս Լակոնացին, որը վահանի և կաշվե լանջապանակի միջով կողից նետահարվել էր, ինչպես նաև Բասիաս Արկադիացին, որի գլուխը միջաթափանց ծակվել էր նետով» (Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 4, գլուխ 1):

«Նրանք ամենալավ նետաձիգներն էին, աղեղներ ունեին մոտավորապես երեք կանգուն երկարությամբ, իսկ նետերն ավելի քան երկու կանգուն էին: Նետ արձակելիս նրանք լարը ձգում էին` ձախ ոտքը դնելով աղեղի ցածի ծայրի վրա: Նրանց արձակած նետերը ծակում էին վահանների և զրահները, իսկ հելլենները, երբ այդպիսի նետեր էին ձեռք բերում, կաշվե փոկեր հարմարեցնելով դրանց, օգտագործում էին տեգի փոխարեն» (Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 4, գլուխ 2):
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36644
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Все о луках и лучниках: Они действовали на дистанции...

Сообщение Lion »

Ռազմական պատմաբանները կիմմերների, իսկ հետագայում էլ նաև սկյութների հաջողությունները Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում բացատրում են, հաճախ գերագնահատելով այս փաստը, նրանց` հիանալի նետ ու աղեղով զինված մասսայական թեթև հեծելազորի առավելությամբ: Վերջինս իրոք արագաշարժ էր իր հակառակորդների առանց այդ էլ համեմատականորեն սակավաթիվ հեծելազորներից, սակայն ողջ ռազմական պատմության վերլուծությունն իր հերթին ցույց է տալիս, որ թեթև հեծելազորը, այս առավելությամբ հանդերձ, ունի նաև ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որոնցից ամենագլխավորը կանոնավոր մարտ վարելու անկարողությունն է: Նպատակ չունենալով այստեղ խորանալ այս թեմայի մեջ, նշեմ միայն, որ թեթև հեծյալների դեմ պայքարելու արդյունավետ միջոցները բազում են և միայն սույն զորատեսակի կիրառմամբ հաջողության հասնելը բավականին դժվար է:

Սրա հետ կապված պետք է նշել նաև, որ արդյունքում սխալ է այն մոտեցումը, ըստ որի Առաջավոր Ասիայի և Մերձավոր Արևելքի պետությունների զարգացման օրինաչափությունները, այնտեղի պետական կառույցներում, այդ թվում նաև բանակում, գոյություն ունեցող հարաբերությունները մեխանիկորեն վերագրվում են Արարատյան թագավորությանը: Իրականում Արարատյան Հայոց թագավորությունը, ունենալով իր առանձնահատկությունները, որոնցից ամենակարևորը, որպես միասնական ազգային հենքի և պետականության կրողի ԻՐ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՆԵՆԱԼՆ ԷՐ, զարգանում էր իր յուրօրինակ ուղով: Այսպիսով` կարծում եմ, որ ճիշտ չէ համաշխարհային ռազմական պատմագիտության մեջ շրջանառվող այն վիճահարույց թեզը, թե Կիմմերական կամ Սկյութական թագավորությունների բանակները անվիճելի առավելություն ունեին Առաջավոր Ասիայի և Մերձավոր Արևելքի պետությունների բանակների նկատմամբ ու, առավել ևս, դրա մեխանիկորեն վերագրումը նաև Արարատյան թագավորությանը:
1.jpg
1.jpg (24.7 КБ) 4 просмотра
Խնդիրը նեղ մարտավարական տեսանկյունից դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ Հայկական բանակը, որը ի տարբերություն իր մյուս հարևանների, այս ժամանակ արդեն իսկ ուներ հեծելազորային մոտ մեկ և կես հազարամյա փառահեղ պատմություն ու ավանդույթներ և արդյունքում ուներ տարածաշրջանում լավագույն հեծելազորներից մեկը, Ի ՀԱՄԵՄԱՏ ՀԵՆՑ ՆՈՒՅՆ Ասորեստանի թագավորության բանակի, ի վիճակի էր ավելի հաջող գործել Կիմմերական կամ Սկյութական թագավորությունների բանակներ դեմ: Բացի այդ, կրկին անդրադարձ կատարելով մարտավարական մակարդակին, հարկ է նշել, որ կիմմերական, իսկ հետագայում էլ սկյութական գովերգված աղեղը, որը ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾԸ պահում էր 120 մետրի վրա, իր մարտական որակներով ևս մեղմ ասած առնվազն չէր գերազանցում այդ ժամանակ Հայկական բանակի սպառազինության մեջ գտնվող նույն զինատեսակին: Խոսքը հայկական աղեղի այն տեսակի մասին է, որով արձակած նետն, օրինակ, իր առավելագույն թռիչքի մեջ մի անգամ հասավ 476 մետրի՝ բնականաբար մահացու հարվածի ուժը պահելով առնվազն մոտ 150 մետրի վրա, և որով սրանից չորս հարյուրամյակ անց հայ նետաձիգները ՄԻՋԱԹԱՓԱՆՑ ԾԱԿՈՒՄ ԷԻՆ հունական նահանջող բանակի հոպլիտների վահաններն ու զրահները:

Այսպիսով` Հայկական բանակը, իր կազմում ունենալով նման զինատեսակով զինված թեթև հետևազոր և հզոր հեծելազոր, դրան գումարած ծանր հետևազորն ու մարտակառքերը, անկասկած ի վիճակի էր արժանի հակահարված տալ տափաստանային եկվորներին, որոնց միակ առավելությունը այս պարագայում մնում էր ԹՎԱԿԱՆ ԳԵՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ:

Արդյունքում կարծում եմ, որ Կիմմերական և Սկյութական թագավորությունների բանակների հաջողությունները Հայաստանի հարակից երկրներում ավելի շատ պետք է բացատրել Առաջավոր Ասիան ու Մերձավոր Արևելքը, բայց մեծապես ոչ Հայաստանը, այդ ժամանակաշրջանում հյուծող սոցիալ-տնտեսական և դրանից բխող քաղաքական ճգնաժամերով, երբ հին տիպի պետությունները իրենց վերջին ժամերն էին ապրում, իսկ նոր տիպի պետությունները դեռևս կամ չէին առաջացել, կամ էլ ձևավորման փուլում էին: Այս առումով կրկին խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում տափաստանային քոչվորները Հայաստանում ՈՐԵՎԷ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՈՒՆԵՑԱՆ:
Приходите в мой дом...
Ответить