Армянская церковь в современном мире: Что и как...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Կաթողիկոսն էլ ընտրվեց՝ ԱՍՏԾՈ ԿԱՄՔՆ Է, նրա ձեռքին է ամենի ինչ...
Լսեք մասնագիտական կարծիք:

Վիդեո
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

- Մհեր ջան , ոնց հասկանանք «կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից», կմանարամասնեք,- հարցնում է իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը:

- ՇԱՏ ՊԱՐԶ,- պատասխանեցի ես,- կրոնական կազմակերպությունը ՉԻ կարող որևէ գործառույթ իրականացնել, որը բնորոշ է պետությանը և իրականացնում է ՄԻԱՅՆ այն: Օրինակ՝ հայկական ավանդական իրավունքում Հայ առաքելական եկեղեցին դատական գործառույթ էր իրականացնում, հիմա նա չունի և չի կարող ունենալ այդ գործառությունը: Դատական գործը՝ արդարադատությունը, իրականացնում է ՄԻԱՅՆ պետությունը: Նաև՝ ՀԱԵ-ն, որպես կրոնական կազմակերպություն, չի կարող, օրինակ, հարկեր հավաքել, երկրի պաշտպանության համար զինված խմբեր ստեղծել, համայնքային կառավարում իրականացնող մարմիններ ունենալ՝ գյուղապետի նման, և այլն:

Մյուս կողմից՝ պետությունը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ խառնվել կրոնական կազմակերպության գործին: Իրավունք չունի ասել, թե, օրինակ, սրան հավատա, նրան մի հավատա, այս կերպ հավատա, այն կերպ հավատա, կուսակրոն եղիր, կուսակրոն մի եղիր և այլն, սա պետք է քո ղեկավարը լինի, սա չպետք է քո ղեկավարը լինի և այլն:


- Դե եկեք չխառնվենք, ու լուռ ու մունջ հետև ենք, թե ոնց և երբ պետականությունը քանդուքարափ կանեն,- ասում է մեկ այլ օգտատեր:

- Հարգելիս,- պատասխանում եմ ես,- եթե որևէ մեկը, անկախ ով կլինի՝ բանվոր, զինվոր, գյուղացի, քաղաքական գործիչ, բիզնեսմեն և այլն, «քարուքա՞նդ» է անում պետությունը, դրա համար կան ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐ: Ոչ մի տեղ գրված չէ, որ եկեղեցականը ենթակա չէ իրավական պատասխանատվության:

Միաժամանակ նաև հստակ է, որ պետությունը ՉՊԵՏՔ Է խառնվի եկեղեցական գործերին, իսկ եկեղեցին էլ պետք է պետական կառավարման որևէ գործառույթ ՉՈՒՆԵՆԱ: Սա ճիշտ մոտեցում է…
1.jpg
1.jpg (58.2 КБ) 66 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է հայ ժողովրդից անբաժան, իսկ երբ մեր պետական կառույցները տկարացել են, նա նույնիսկ արտաքին դիվանագիտական գործունեություն է ծավալել՝ ուղղված հայ ժողովրդի ազատագրմանը:

Հայ առաքելական եկեղեցին ազգային արժեք է!

Վիդեո
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

...Նախորդ տարիներին Արևելքում վարվող ռազմական գործողությունները մղվել էին հարավային և հյուսիսային ուղղություններով, ընդ որում երկու դեպքում էլ հաջողությունը եղել էր Պարսից թագավորության կողմում: Արդյունքում, չցանկանալով մարտի մեջ մտնել հակառակորդի կողմից ավերված տարածքներում և միաժամանակ նաև ցանկանալով առաջանալ պատերազմական գործողություններից համեմատաբար զերծ մնացած տարածքներով, ինչպես նաև ապահովել ռազմավարական անակնկալ ու միաժամանակ նաև վնաս հասցնել Խոսրով I-ին (531-579), կայսերական զորավարներն այս անգամ որոշեցին հարված հասցնել Մարզպանական Հայաստանի ուղղությամբ: Պարսից հետախուզությունը, սակայն, արդյունքում ԼԻՎԻՆ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵՑ հակառակորդին:
1.jpg
1.jpg (39.07 КБ) 65 просмотров
Իրոք, տեղեկանալով այն մասին, որ կայսերական զորավարները պատրաստվում են հարված հասցնել Մարզպանական Հայաստանին, պարսկական կողմն ամենից առաջ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾԵՑ, թե Ատրպատականում հավաքված արյաց արքայի բանակում ժանտախտի համաճարակ է բռնկվել և վերջինս իր ուժերը հետ է քաշել Միջագետք: Ավելին, ԵՐԿԱԿԻ ԽԱՂԻ մեջ ներքաշվեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Քրիստոփոր I-ը (539-545), որը, որպես Խոսրով I-ի դեսպան ներկայանալով Հայաստանում գտնվող կայսերական զորքերի հրամանատար Վալերիանոսին, իրավիճակը ներկայացրեց այնպես, թե իբր արյաց արքան, ձգտելով խաղաղության, սպասում է Հուստինիանոս I-ի (527-565) դեսպանախմբին: Միաժամանակ, հակառակորդին մոլորեցնելու ուղղությամբ կատարվեց ևս մեկ քայլ, երբ կաթողիկոսի եղբայրը, ԿԱՐԾԵՍ ԹԵ, գործելով կայսրության օգտին և պարսկական կողմից գաղտնի, տեղեկացրեց, թե իրականում արյաց արքայի դեմ ապստամբել է նրա որդիներից մեկը, համաճարակն իրոք մեծ չափերի է հասել ու Խոսրով I-ը հակված է խաղաղության: Այսպիսով՝ պարսկական կողմը ոչ միայն գուշակեց հակառակորդի հարվածի հավանական ուղղությունը, այլև ԼԻԱԿԱՏԱՐ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵՑ վերջինիս գործնականում ռազմավարական մակարդակում:

Դե իսկ հետագան հայտնի է՝ Բյուզանդական կայսրության բանակը ծանր պարտություն կրեց 543 թ-ի մարտի Անգղ ամրոցի ճ-մ-ում, ինչի արդյունքում Խոսրով I-ը փաստորեն հետ մղեց հարվածը և ռազմավարական նախաձեռնությունը Արևելքում շարունակեց մնալ պաշտոնական Տիզբոնի ձեռքում...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

«Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտության տեղը, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի, և մեր կանանց չէին հափշտակի… ՎԱՆՔԵՐԻՑ ԾԱԳԵՑ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ՝ սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…»:

Վերջերս այնքան եմ լսել Րաֆֆու այս խոսքերը, որ չեմ կարող չարձագանքել…
1.jpg
1.jpg (90.7 КБ) 64 просмотра
Թարգեք, էլի, Րաֆֆու այս խոսքերը տեղին ու անտեղին մեջբերելը! Րաֆֆին այս խոսքերը գրել է այն ժամանակ, երբ հոգևորականներն, հատկապես Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը, ամեն կերպ ԴՈՒՐՍ ԷԻՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԵՐԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՄ, այս խոսքերը իր ժամանակվա կղերին են ուղղված:

Ու նաև՝ մերոնք ամրություններ էլ են կառուցել, եթե Րաֆֆու խոսքերին ուղիղ մոտենանք, ու նաև բանակի վրա էլ ենք լավ փող դրել՝ ԽՆԴԻՐԸ ԲԵՐԴՆ ՈՒ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՉԷԻՆ, ՈՉ ԷԼ ԲԱՆԱԿԸ: Մի պարզ օրինակ բերեմ, որ հասկանալի լինի.

Մոնղոլական տերությունը ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն ռազմիկ ուներ, սա ես պատասխանատու հայտարարում եմ որպես ռազմական պատմաբան, Խորեզեմի սուլթանությունն ու Լենկ-Թեմուրի տերությունը հասնում էին մինչև 400.000-ի, իսկ օրինակ Անիի թագավորությունն, իր ամենալավ ժամանակ ու ամենաիդեալում, ուներ մինչև 100.000 ռազմիկ, ընդ որում Բյուզանդական կայսրությունն անընդհատ թիկունքից հարվածում էր, մենք ուժեր էինք շեղում նաև այլ ուղղություններով:

Հիմա ես չեմ ուզում մի ամբողջ վերլուծություն շարադրեմ, թե ինչո՞ւ այսպես եղավ, այլ ոչ՝ այլ կերպ, բայց, հարգելիներս… հիմնական մեղավորը ՀԱՍՏԱՏ եկեղեցին չէր...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

- Քրիստոնեականը ՄԻԱՅՆ կրոնականը չէ,- ասում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան,- քրիստոնեականը մի ամբողջ մշակույթ է, աշխարհայացք է, կենցաղ է, կենսակերպ է, մտածողություն է, հոգեբանություն է, ճարտարապետություն է, երաժշտություն է։ Քրիստոնեություն ասող մարդիկ հասկանում են միայն աղոթել՝ ծնկաչոք, սարսափած, հասկանո՞ւմ եք։ Քրիստոնեությունը ծնկաչոք, սարսափած աղոթքի կրոն չէ։ Եվ քրիստոնեությունը ՄԻԱՅՆ կրոն չէ։

Քրիստոնեությունը ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է։ Քրիստոնեությունը մարդու, Արարչի, բնության, քաղաքի, երկրի նկատմամբ հարգանքի ուսուցում է։ Այս ամենը քրիստոնեություն է։
1.jpg
1.jpg (30.37 КБ) 62 просмотра
Դուք քրիստոնեություն ասելով միայն Տերունական աղոթքն եք հասկանում և «ալելուիա, տեր ողորմյա»-ն։ Բայց էդպես չէ։ Իհարկե, դա էլ է քրիստոնեություն, բայց ՄԻԱՅՆ ԴԱ ՉԷ։

Առաջին քրիստոնյա պետությունը պետք է ունենա քրիստոնյա հասարակություն, այլապես դադարեք օգտագործել առաջին քրիստոնյա պետություն տերմինը...

Օրվա իշխանություններ և այլք, ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ Հայ առաքելական եկեղեցին, մի գնացեք մեր ազգի թշնամիների ընտրած ճանապարհով, ՊԱՀԵՔ, ՓԱՅՓԱՅԵՔ և ՈՒԺԵՂԱՑՐԵՔ մեր ազգային այս հիանալի արժեքը, իսկ ցավալի առիթի դեպքում էլ՝ Հայոց պետականության պահեստային հարթակը: Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի համար անչափ կարևոր հոգևոր, մշակութային և սոցիալական կառույց է:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Ամենայն հարգանքով առ ազգային փոքրամասնությունները, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր բնույթով ամենից առաջ հենց հայերի պետությունն է: Հայ առաքելական եկեղեցին հայերի կյանքում ավանդականորեն հսկայական ԴՐԱԿԱՆ դեր է ունեցել և մեզ մոտ ունի մոտավորապես այն կարգավիճակը, ինչ, ասենք, կաթոլիկությունը Իսպանիայում կամ Իտալիայում:

Մենք երեխաներին ծանոթացնում ենք մեր ազգի կրոնական դիմագծին՝ սկզբնական մակարդակում: Երեխան, երբ մեծանա, ազատ է ցանկացած կրոնական ուղղությունն ընտրել:

Որևէ պարտադրանք չկա և պետք չէ անտեղի տարածական մեկնաբանել խղճի ու դավանանքի ազատության մասին իրոք առաջադեմ, ժողովրդավարական նորմը:
1.jpg
1.jpg (51.36 КБ) 61 просмотр
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Էն վանքում, հայոց ազգին պահապան,
Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.
Աղոթք էր անում իր հոգու համար,
Իր ազգի համար, աշխարհքի համար...

Հայաստանի Առաքելական Եկեղեցին 1700 տարի եղել է իր ազգի զավակների հետ, ահա և այժմ...

...Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.
Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,
Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։
1.jpg
1.jpg (20.32 КБ) 59 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Հայն ու իր եկեղեցին... ;)

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Ես իհարկե հասկանում եմ հոգևորականի հետ կապված իրավիճակի քաղաքական աստառը, բայց փաստերն անտեսել որևէ կերպ ևս չարժե։ Փաստերը սրանք են.

1. ՀԱԵ-ն միապետական բնույթ ունեցող հիերարխիկ կրոնական կառուց է, որի ղեկավարը սահմանում է կառույցի գործունեության կանոնները։ Այսինքն` նա է որոշում նաև, թե ով կարող է լինել հոգևորական, այդ անձը ինչ հատկանիշներ պետք է ունենա և ով չի կարող լինել հոգևորական,
2. ՀԱԵ-ն ունի իր սեփականությունը, որի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը որոշում է ՀԱԵ միիշխան ղեկավարը` Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Այսինքն, ինչպես ՀՀ գրանցված ցանկացած այլ կրոնական կառուց, այնպես էլ ՀԱԵ-ն ու նրա ղեկավարը կարող են պահանջել, որ որևէ անձ, այդ թվում նաև կառույցի նախկին հոգևոր սպասավորը, մուտք չունենա այդ սեփականություն,
3. Պետությունն առանձնացված է եկեղեցուց, այս մասին շատ ենք խոսել և սա չի վիճարկվում։ Այսինքն` ցանկացած պաշտոն զբաղեցնող անձ ՀԱԵ նկատմամբ իր վերաբերմունքը կարող է արտահայտել որպես մասնավոր անձ, ոչ երբեք որպես պաշտոնատար անձ,
4. ՀԱԵ-ն, որպես կրոնական կառույց, ինքն է որոշում բոլոր հարցերը` կապված այդ թվում նաև և՜ իր ղեկավարության, և՜ սպասավորների, և՜` հավատավոր հոտի հետ,
5. Որպես հետևանք, եթե որևէ պաշտոնատար անձ, գործելով ոչ որպես պաշտոնյա, վիրավորում է ՀԱԵ ղեկավար կաթողիկոսին կամ չի ընդունում նրա այդ կարգավիճակը, ապա իրեն դուրս է դնում ՀԱԵ կարգավորումներից` կրոնական և վարչական մակարդակում։ Քրիստոնեական հավատքը կոչ է անում ներել, բայց նաև բազում են նախադեպերը, երբ անձը նզովվում է և հեռացվում եկեղեցուց,
6. Իր հերթին, սակայն նախորդ կետում նշված անձը նաև իրավունք չունի կարծիք արտահայտել ՀԱԵ ղեկավարության կամ նրա հավատքի հետ կապված ցանկացած հարցի շուրջ։ Ինչպես ես, օրինակ, չլինելով Եհովայի վկա, իրավունք չունեմ կարծիք հայտնել կամ, ավելին, հավակնել, որ այն կյանքի կոչվի այնպիսի հարցերի կապակցությամբ, ինչպիսիք են Եհովայի վկաների ղեկավարի ով լինելը, նրանց հավատո հանգանակը, կրոնական ծեսերը, դրանց մասնակցելու կարգը և այլն։

Փաստերը սրանք են։ Մնացածը քաղաքական նախասիրության հարց է։
1.jpg
1.jpg (25.87 КБ) 52 просмотра
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6213
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Gitunik »

Lion писал(а): 20 июн 2026, 19:15 «Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտության տեղը, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի, և մեր կանանց չէին հափշտակի… ՎԱՆՔԵՐԻՑ ԾԱԳԵՑ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ՝ սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…»:

Վերջերս այնքան եմ լսել Րաֆֆու այս խոսքերը, որ չեմ կարող չարձագանքել…
1.jpg
Թարգեք, էլի, Րաֆֆու այս խոսքերը տեղին ու անտեղին մեջբերելը! Րաֆֆին այս խոսքերը գրել է այն ժամանակ, երբ հոգևորականներն, հատկապես Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը, ամեն կերպ ԴՈՒՐՍ ԷԻՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԵՐԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՄ, այս խոսքերը իր ժամանակվա կղերին են ուղղված:

Ու նաև՝ մերոնք ամրություններ էլ են կառուցել, եթե Րաֆֆու խոսքերին ուղիղ մոտենանք, ու նաև բանակի վրա էլ ենք լավ փող դրել՝ ԽՆԴԻՐԸ ԲԵՐԴՆ ՈՒ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՉԷԻՆ, ՈՉ ԷԼ ԲԱՆԱԿԸ: Մի պարզ օրինակ բերեմ, որ հասկանալի լինի.

Մոնղոլական տերությունը ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն ռազմիկ ուներ, սա ես պատասխանատու հայտարարում եմ որպես ռազմական պատմաբան, Խորեզեմի սուլթանությունն ու Լենկ-Թեմուրի տերությունը հասնում էին մինչև 400.000-ի, իսկ օրինակ Անիի թագավորությունն, իր ամենալավ ժամանակ ու ամենաիդեալում, ուներ մինչև 100.000 ռազմիկ, ընդ որում Բյուզանդական կայսրությունն անընդհատ թիկունքից հարվածում էր, մենք ուժեր էինք շեղում նաև այլ ուղղություններով:

Հիմա ես չեմ ուզում մի ամբողջ վերլուծություն շարադրեմ, թե ինչո՞ւ այսպես եղավ, այլ ոչ՝ այլ կերպ, բայց, հարգելիներս… հիմնական մեղավորը ՀԱՍՏԱՏ եկեղեցին չէր...
Ռաֆֆին մասամբ ճիշտ է`բերդեր պետք էր կառուցել։
Բայց Ռաֆֆին նաեվ սխալ է որ մեղքը վերագրում է եկեղեցուն։
Հայերը ոչինչ չէին կարող անել արևելքից ծլած միլիոնավոր քոչվորների դեմ։
Հայերը թերևս կռվէին եղածը պահելու համար։
Мир всем
Gitunik
Сообщения: 6213
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Gitunik »

Lion писал(а): 21 июн 2026, 00:31 Ամենայն հարգանքով առ ազգային փոքրամասնությունները, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր բնույթով ամենից առաջ հենց հայերի պետությունն է: Հայ առաքելական եկեղեցին հայերի կյանքում ավանդականորեն հսկայական ԴՐԱԿԱՆ դեր է ունեցել և մեզ մոտ ունի մոտավորապես այն կարգավիճակը, ինչ, ասենք, կաթոլիկությունը Իսպանիայում կամ Իտալիայում:

Մենք երեխաներին ծանոթացնում ենք մեր ազգի կրոնական դիմագծին՝ սկզբնական մակարդակում: Երեխան, երբ մեծանա, ազատ է ցանկացած կրոնական ուղղությունն ընտրել:

Որևէ պարտադրանք չկա և պետք չէ անտեղի տարածական մեկնաբանել խղճի ու դավանանքի ազատության մասին իրոք առաջադեմ, ժողովրդավարական նորմը:
1.jpg
Այո։

Օրինակ ես բոլոր աղանդները ուսումնասիրեցի։
Ինձ դուր չեկավ որ որոշ տեղեր տասանորդ են վճարում։
Կամ մի տեղ արգելում են արյան փոխներարկումը և բանակում ծառայելը։

Ես մնում եմ Հայ Առաքելական Եկեղեցու հետեվորդ։
Դա իմ ընտրությունն է որպես չափահաս մարդ։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Gitunik писал(а): 21 июн 2026, 22:05
Lion писал(а): 20 июн 2026, 19:15 «Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտության տեղը, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի, և մեր կանանց չէին հափշտակի… ՎԱՆՔԵՐԻՑ ԾԱԳԵՑ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ՝ սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…»:

Վերջերս այնքան եմ լսել Րաֆֆու այս խոսքերը, որ չեմ կարող չարձագանքել…
1.jpg
Թարգեք, էլի, Րաֆֆու այս խոսքերը տեղին ու անտեղին մեջբերելը! Րաֆֆին այս խոսքերը գրել է այն ժամանակ, երբ հոգևորականներն, հատկապես Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը, ամեն կերպ ԴՈՒՐՍ ԷԻՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԵՐԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՄ, այս խոսքերը իր ժամանակվա կղերին են ուղղված:

Ու նաև՝ մերոնք ամրություններ էլ են կառուցել, եթե Րաֆֆու խոսքերին ուղիղ մոտենանք, ու նաև բանակի վրա էլ ենք լավ փող դրել՝ ԽՆԴԻՐԸ ԲԵՐԴՆ ՈՒ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՉԷԻՆ, ՈՉ ԷԼ ԲԱՆԱԿԸ: Մի պարզ օրինակ բերեմ, որ հասկանալի լինի.

Մոնղոլական տերությունը ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն ռազմիկ ուներ, սա ես պատասխանատու հայտարարում եմ որպես ռազմական պատմաբան, Խորեզեմի սուլթանությունն ու Լենկ-Թեմուրի տերությունը հասնում էին մինչև 400.000-ի, իսկ օրինակ Անիի թագավորությունն, իր ամենալավ ժամանակ ու ամենաիդեալում, ուներ մինչև 100.000 ռազմիկ, ընդ որում Բյուզանդական կայսրությունն անընդհատ թիկունքից հարվածում էր, մենք ուժեր էինք շեղում նաև այլ ուղղություններով:

Հիմա ես չեմ ուզում մի ամբողջ վերլուծություն շարադրեմ, թե ինչո՞ւ այսպես եղավ, այլ ոչ՝ այլ կերպ, բայց, հարգելիներս… հիմնական մեղավորը ՀԱՍՏԱՏ եկեղեցին չէր...
Ռաֆֆին մասամբ ճիշտ է`բերդեր պետք էր կառուցել։
Բայց Ռաֆֆին նաեվ սխալ է որ մեղքը վերագրում է եկեղեցուն։
Հայերը ոչինչ չէին կարող անել արևելքից ծլած միլիոնավոր քոչվորների դեմ։
Հայերը թերևս կռվէին եղածը պահելու համար։
Իր ժամանակին բնորոշ ծայրահեղության մեջ է...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

…Սիրում եմ, էլի, մեր մարտական կաթողիկոսներին, նրանց, որոնք, գործնական տեսքով դագանակ վերցնելով կամ, որ ավելի տեղին էր, փեշերը քշտելով նժույգի վրա ցատկելով՝ լուծում էին աշխարհիկ հարցեր…

…1459 թ-ը Հայաստանում բացվեց իսկական անտերությամբ: Հայաստանի կենտրոնական և արևելյան մասերի տիրակալ, Ղարա-Ղոյունլուների էմիրության էմիր Ջահան-Շահն (1438-1467) արդեն երկրորդ տարին էր, որ իր հիմնական բանակային ուժերով գտնվում էր Աֆղանստանի լեռներում և, չնայած հաջող պատերազմում էր, սակայն մեր կողմերում նրա մասին շատերն արդեն հասցրել էին մոռանալ: Արդյունքում՝ տեղում ակտիվացել էին քրդերը և, եթե Վասպուրականում իշխող Շամբոյանները մեծ հաշվով լավ հարաբերություններ ունեին հայերի հետ, ապա Բաղեշի Ռոժակիները մեզ ավանդականորեն չէին սիրում: Այս պայմաններում էլ հենց Շամսադդինյանների էմիրության էմիր Հաջի-Մուհամմեդը (1442-1460) ոտքի հանեց իր ազգակից Սայիդ-Ալիին, որպեսզի սա թալանի Ախթամար կղզում տեղակայված կաթողիկոսությունը…

Պետք է ասել, սակայն, որ Սայիդ-Ալին իրոք անբախտ աստղի տակ էր ծնվել: Իրոք, նույն այդ ժամանակ, երբ նա ուզում էր թալանել Ախթամարը, այստեղ կաթողիկոս էր Արծրունիներից սերող Զաքարիա III-ը (1434-1464), որը, ոչ մեկ անգամ ձեռք զարկելով աշխարհիկ հարցերին, լավ հարաբերություններ ուներ Ջահան-Շահի հետ, որը, դրան գումարած, իր հերթին ինքն էլ ըմբոստ Ռոժակիներին չէր սիրում…
1.jpg
1.jpg (20.79 КБ) 41 просмотр
- Հազիվ էինք մի փոքր դադար առել,- այս կապակցությամբ հայտնում է անհայտ անունով Մակվեցի հեղինակը,- երբ եկավ պիղծ ու անիծյալ Սեյիդալին, որը Տյառնընդառաջի օրերին թալանեց Գավաշա երկիրը՝ կողոպտելով քրիստոնյաների գույքը: Այս Սեյիդալին 12 օր նստեց Ախավանց գյուղում, ինչից հետո Աղունի գեղջուկներից երկու երերուն փուռ վերցրեց և կամեցավ անառիկ Ախթամար մտնել: Նա ասում էր, թե բոլորին պետք է սուր սուսերով մաշեցնի, արյունը ծովը թափի, սուրբ եկեղեցին քանդի և սրբությունները գերի տանի: Սուրբ Խաչի զորությամբ, սակայն, այդ պիղծ և անիծյալ Սեյիդալին հաղթվեց ու ամոթալի կորստյան մատնվեց: Իրոք, երբ պատվական ու ընտրյալ ազգատեր Զաքարիա կաթողիկոսն այդ մասին իմացավ, քաջ զորականի պես եղավ և, Աստծուց արիացած ու նրանից զորություն ստացած, Սուրբ Խաչով անօրենների դեմ պատերազմի ելավ: Նա երկու փուռն էլ գրավեց և բերեց Ախթամար՝ փրկելով քրիստոնյաներին այդ անօրեններից, որոնք ամոթահար իրենց տեղերը գնացին,- գոհունակությամբ վերջացնում է իր խոսքը Անանուն հեղինակը:

…Ու հիմա պատկերացրեք Հաջի-Մուհամմեդի դեմքը, երբ նա Բաղեշում հանդիպեց Ախթամարի կաթողիկոսի կողմից ջարդ կերած Սայիդ-Ալիին…

Հայ ժողովուրդն անցել է պատմական ծանր, երբեմն անկրկնելի ուղի, որն էլ ազդել է մեր ժողովրդի կայացման վրա: Արդյունքում՝ իր անկրկնելի տեսքն են ստացել նաև Հայ առաքելական եկեղեցին ու նրա առաջնորդները: Եվ, եթե ինչ որ տեղ Անգլիայի խորքերում քրիստոնեական կրոնական առաջնորդը կարող էր կտրվել աշխարհիկ հոգսերից ու ապրել բացառապես միայն կրոնական հոգսերով, ապա Հայոց կրոնական առաջնորդները իրենց նման շռայլություն թույլ տալ ցավոք ոչ մի կերպ չէին կարող…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянская церковь в современном мире: Что и как...

Сообщение Lion »

Շատ էին կարծիքս հարցրել այս վիդեոյի մասին, որոշեցի արտահայտվել...

Видео
Приходите в мой дом...
Ответить