Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Մամիկոնյանը, իսկ կայսրության բանակի միայն խղճուկ մնացորդներին էր, որ դժվարությամբ հաջողվեց անցնել Դանուբը և փրկվել1։
Պետրոսի գլխավորությամբ կայսերական բանակի 595 թվականին կրած անհաջողությունը ջնջեց հաջողության բոլոր այն պտուղները, որը Պրիսկոսի գլխավորությամբ վերջինս ձեռք էր բերել 594 թվականին, ընդ որում դրանից հետո ռազմավարական նախաձեռնությունը գրեթե երկու տարով կրկին անցավ Բայան I-ին: Այս պայմաններում Մավրիկոսին չէր մնում այլ բան անելու, քան հրաժարվել ամեն գնով յուրայիններին տարբեր պաշտոններում առաջադրելու իր քաղաքականությունից և, պաշտոնանկ անելով եղբորը, կրկին Արևմուտքում գործող բանակի հրամանատար նշանակել Պրիսկոսին՝ ըստ էության ընդունելով, որ վերջինիս որդեգրած ռազմավարությունն ավելի հիմնավոր էր:
596 թվականի մայիսին Ավարական խաքանության բանակը (մոտ 10.000, այդ թվում մեծաթիվ բուլղարններ) կրկին առաջխաղացում իրականացրեց, պաշարեց Սինգիդունը և պարսպահար մեքենաներով նույնիսկ ավերեց վերջինիս պարիսպների զգալի մասը, սակայն Արևմուտքի փոխհրամանատար Գուդվինի գլխավորությամբ առաջխաղացած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 50.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000), ինչպես նաև Սահակ Մամիկոնյանի հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 5.000) հաղթեցին ու հետ շպրտեցին հակառակորդին2։ Սինգիդունի պարիսպների տակ կրած անհաջողությունից հետո Բայան I-ը հարվածն ուղղեց համեմատականորեն քիչ պաշտպանված Դալմացիային, սակայն Գուդվինը հաջող գործեց նաև այստեղ, երբ, հակառակորդի հիմնական բանակի հետ ընդհարվելու համար չունենալով բավարար ուժեր, 596 թվականի ամռանը Բոնի ճ-մ-ում (Դալմացիա) նա անակնկալ հարձակումով այնուհանդերձ ջախջախեց հիմնական բանակի ձեռք բերած ավարը պահպանող հակառակորդի ջոկատին (2.000)3։ 596 թվականը հանգիստ չէր, սակայն, նաև Պարսից թագավորությունում:
Որմիզդ IV-ը, ինչպես արդեն ասացինք, ամուսնացած էր 531 թվականին Խոսրով I-ի դեմ դավադրություն կազմելու մեջ մեղադրված ու մահապատժի ենթարկված Բավի Ասպահապետի որդի Շապուհի աղջկա հետ և արդյունքում Խոսրով II-ի քեռիներն էին Շապուհ Ասպահապետի որդիներ Վինդոյն ու Վիստահմը: Վերջիններս, բնականաբար սեփական շահերի համատեքստում, ժամանակին եռանդուն կերպով հանդես էին եկել Խոսրով II-ի շահերի պաշտպանության օգտին և արդյունքում վերջնական հաջողության գործում մեծ ներդրում ունեցան, սակայն դրանից հետո, երբ անցավ մի քանի տարի, քրոջորդու և քեռիների հարաբերությունները սրվեցին: Բանն ի վերջո հասավ նրան, որ արյաց արքան ձերբակալել և սպանել տվեց Վինդոյին, իսկ Վիստահմն էլ, դիմելով սրընթաց փախուստի, փրկվեց միայն մեծ դժվարությամբ՝ ապաստանելով Գիլանում ու որպես դաշնակիցներ հավաքելով ինչպես տեղացիներին, այնպես էլ Վահրամ VI Չուբինի նախկին կողմնակիցներին, ընդ որում ապստամբներին շուտով սկսեցին հարել նաև Միհրանյանները: Ստեղծված պայմաններում, կանգնելով փաստացի սկիզբ առած գահակալական հերթական պատերազմի առջև, Խոսրով II-ն իր հերթին ի մի բերեց իրեն հավատարիմ ուժերը, որոնց թվում էին նաև կայսրության ռազմիկներն, ի դեմս ամենից առաջ բյուզանդական տիրապետության տակ գտնվող հայաբնակ շրջաններից, ինչպես նաև Հայաստանի այլ շրջաններից հավաքված Հայ ռազմիկների:
596 թվականի ամռանը, շարժվելով ապստամբների դեմ՝ Խոսրով II-ի ընդհանուր հրամանատարությամբ գործող Պարսից թագավորության բանակը (86.000), ինչպես նաև Գագիկ և Մամիկ Մամիկոնյանների հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 5.000, այդ թվում Ստեփանոս Սյունին, Կոտիտ Ամատունին, Պապ Բագրատունին, Խոսրով Վահևունին և Վարդան Արծրունին) Ռեյի ճ-մ-ում հաղթեցին Վիստահմի գլխավորած ապստամբներին (մոտ 20.000, այդ թվում դելմիկներ)4։ Ստեղծված պայմաններում, ցանկանալով ամրապնդել հաջողությունը, արյաց արքան բռնություններ սկսեց ինչպես այն շրջանների բնակիչների
_________________________
1 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 7, գլուխ 5; Սեբեոս «Պատմություն», գլուխ 18; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:
2 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 7, գլուխ 7, 11; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:
3 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 7, գլուխ 12; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:
4 Սեբեոս «Պատմություն», գլուխ 21, 22; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:

796
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

շարքերում, որոնք հարել էին ապստամբերին, այնպես էլ՝ յուրայինների: Արդյունքում, մասնավորապես, դավադրաբար սպանվեց Կոտիտ Ամատունին, ընդ որում Խոսրով II-ի մոտ գտնվող հայ իշխաններից ոմանք էլ մինչ այդ ցրվել էին կամ մահացել բնական մահով: Եվ ահա ողջ մնացած հայ իշխաններն և ռազմիկների մի մասը որոշեցին թողնել արյաց արքային ու միանալ ապստամբներին:
596 թվականի ամռանը Պապ Բագրատունու և Վարդան Արծրունու հրամանատարությամբ Սպահանից հեռացած Հայոց այրուձին (մոտ 5.000), հետ մղելով իրեն հետապնդող Պարսից թագավորության բանակին (մոտ 10.000), ի վերջո ապաստանեց Հյուրկանիայում` միանալով Վիստահմի գլխավորած ապստամբներին1։ Արդյունքում, զգալիորեն համալրելով իր ուժերը, Վիստահմը փորձեց արյաց արքայի բանակի դեմ ևս մեկ անգամ բաց մարտի մեջ մտնել, սակայն 596 թվականի աշնանը Էկբատանի ճ-մ-ում Խոսրով II-ի ընդհանուր հրամանատարությամբ գործող Պարսից թագավորության բանակը (86.000), ինչպես նաև Գագիկ և Մամիկ Մամիկոնյանների հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 5.000, այդ թվում Ստեփանոս Սյունին, Կոտիտ Ամատունին,Պապ Բագրատունին, Խոսրով Վահևունին և Վարդան Արծրունին) հաղթեցին Վիստահմի գլխավորած ապստամբներին (մոտ 20.000, այդ թվում դելմիկներ), ինչպես նաև Պապ Բագրատունու ու Վարդան Արծրունու հրամանատարությամբ գործող Հայոց այրուձիուն (մոտ 4.000)2։ Երկրորդ այս անհաջողությունից հետո ապստամբների մնացորդները Վիստահմի հետ միասին նահանջեցին Գիլան՝ ապստամբական դրության մեջ մնալով ևս մի քանի տարի, ընդ որում պաշտոնական Տիզբոնն ինքը, համարելով դիրքերը ոչ այնքան ամուր և ավանդականորեն չձգտելով մարտերի մեջ մտնել Գիլանում, խուսափեց ռազմական գործողությունների հետագա շարունակումից։ Արդյունքում՝ Պարսից թագավորությունում տիրող ներքաղաքական անկայունությունը ոչ միայն իր վերջը չգտավ, այլև՝ շարունակվեց:
Վիստահմի ապստամբության ամենասկզբում Միհրանյանների տոհմի զառամյալ առաջնորդ Միհրանը, ցանկանալով խուսափել հնարավոր քաղաքական հալածանքներից և օգտվելով կենտրոնական իշխանության թուլությունից, իր տոհմի ու մեծաքանակ հպատակների հետ միասին իր հերթին շարժվեց դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով անցնել Թյուրքական խաքանության տարածք: Այն ժամանակ, սակայն, երբ փախստականները գտնվում էին դեռևս Արցախի տարածքում, նրանց հասավ Խոսրով II-ի հրամանը, որով առաջարկվում էր չհեռանալ Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս, այլ մնալ և տիրել այն տարածքին, որտեղ նրանք այդ պահին գտնվում են։ Արդյունքում՝ Միհրանի գլխավորած Միհրանյանները մնացին Արցախի տարածքում և սկսեցին հաստատվել տեղում: Դրանից հետո Միհրանը հրավիրեց մի հատուկ պատրաստված ճաշկերույթի և արդյունքում սպանեց տեղական 12 իշխանների, որից հետո տիրեց նրանց տիրույթներին։ Արդյունքում՝ Արցախ-Ուտիքի թագավորությունում իշխանությունն անցավ Միհրանյաններին, իսկ թագավորության նոր արքա էլ հռչակվեց Միհրանը (մոտ 596-600):
597 թվականի օգոստոսի կեսին Բայան I-ի գլխավորությամբ շրջակայքն ասպատակած Ավարական խաքանության բանակը (մոտ 50.000, այդ թվում սլավոններ) պաշարեց Թոմիսիան, սակայն, քաղաքի պարիսպների տակ մնալով մինչև 598 թվականի ապրիլի կես, այդպես էլ չկարողացավ գրավել այն Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 10): Ավելին, այն բանից հետո, երբ Արևմուտքի հրամանատար Պրիսկոսի գլխավորությամբ քաղաքին մոտեցան Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 50.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000), ինչպես նաև Սահակ Մամիկոնյանի ու Ատատ Խորխոռունու հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 3.000), վերջինս զինադադար կնքեց և նահանջեց3:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 23:
2 Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»; Սեբեոս «Պատմություն», գլուխ 25; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»:
3 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 7, գլուխ 12; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:

797
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

598 ապրիլի 21-23 – Յանտրուս գետի ճ-մ (Հյուսիսային Բուլղարիա, Դանուբի աջ ափին)1

Արևմուտքի փոխհրամանատար Կոմենցիոլոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000), ինչպես նաև Սահակ Մամիկոնյանի ու Ատատ Խորխոռունու հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 5.000) մոտեցան Բայան I-ի գլխավորած Ավարական խաքանության բանակին (մոտ 50.000), ընդ որում Կոմենցիոլոսը կայսր Մավրիկոսի կողմից գաղտնի հրաման ուներ կազմակերպել սեփական հրամանատարության տակ գտնվող բանակի պարտությունը՝ նախատեսելով, որ այդ կերպ վերջ կգտնեն բանակում տիրող ապստամբական տրամադրությունները:
I փուլ – Ապրիլի լույս 21-ի գիշերը թշնամական բանակի անմիջական առաջխաղացման պայմաններում կայսերական բանակը տագնապով ոտքի հանվեց, սակայն հստակ հրամանների բացակայության պայմաններում ռազմիկները լիարժեք չզինվեցին և չդիրքավորվեցին: Արդեն օրվա մեջ Ավարական խաքանության բանակը, կենտրոնացնելով երթարշավի մեջ գտնվող ուժերը, մանր մարտերից հետո դիրքավորվեց հակառակորդի հարևանությամբ, իսկ օրվա վերջում էլ կողմերը վերադարձան ելման դիրքեր:
II փուլ – Ապրիլի 22-ի առավոտյան կողմերը կրկին մարտակարգ ընդունեցին, ընդ որում Կոմենցիոլոսի կողմից դիտավորյալ տրված խառնաշփոթ և անիմաստ հրամանների արդյունքում կայսրության բանակի մարտակարգը խառնվեց, իսկ մարտունակությունն էլ ընկավ: Օրվա կեսին, իրավիճակն համարելով արդեն խիստ վտանգավոր, Կոմենցիոլոսը լքեց սեփական բանակը և դիմեց փախուստի: Տեղեկանալով այդ մասին՝ ցրվեց և անկանոն փախուստի դիմեց նաև կայսրության բանակը՝ մինչև օրվա վերջ հետապնդվելով Ավարական խաքանության բանակի կողմից ու կրելով ծանր կորուստներ, ընդ որում թշնամին գործնականում առանց մարտերի տիրեց խուճապահար փախուստի մեջ լքված լեռնային անցումները պահպանող մի շարք ամրությունների:
III փուլ – Ապրիլի 23-ին, դժվարությամբ հավաքելով ցրված ուժերը, կայսրության բանակը կարողացավ տեղային հակահարձակումներ կազմակերպել և հետ խլել լեռնային անցումները պահպանող մի շարք ամրություններ: Միաժամանակ սրընթաց առաջխաղացում իրականացրած Ավարական խաքանության բանակը հասավ մինչև Երկար պարիսպներ, սակայն, պատրաստ չլինելով դրանց գրոհին, ասպատակելով շրջակայքը ի վերջո հետ քաշվեց:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 10.000, թշնամին` մոտ 1.000 զինվոր:

Այսպիսով, չվստահելով բանակին և, ըստ էության, ցանկանալով այն թշնամու հանձնելու միջոցով ճնշել տեղում առկա ապստամբական տրամադրությունները, Մավրիկոսն ու նրա հավատարիմ զորավար Կոմենցիոլոսը բանակի մի իսկական պարտություն կազմակերպեցին, ինչի անմիջական ռազմական հետևանքը եղավ այն, որ հերթական անգամ ոտքի տակ գնաց Թրակիան: Ավարական խաքանության բանակը իրոք խորն առաջխաղացում էր իրականացրել և բանը հասավ նույնիսկ նրան, որ Երկար պարիսպների պաշտպանությունն ապահովելու նպատակով Մավրիկոսն ինքը ստիպված եղավ ոտքի հանել նույնիսկ սեփական թիկնազորին, ինչպես նաև Կոստանդնուպոլսի աշխարհազորին: Ինչ վերաբերում է այս պարտության ավելի հեռահար հետևանքներին, ապա այն դրսևորվեց նրանում, որ վերջնականապես ոչնչացավ բալկանյան բանակում մինչ այդ առանց այդ էլ ծայրահեղ ցածր աստիճանի վրա գտնվող կայսեր հեղինակությունը:
598 թվականի ապրիլի վերջին հետ քաշվելով Երկար պարիսպներից՝ Բայան I-ի գլխավորությամբ ասպատակելով առաջխաղացած Ավարական խաքանության բանակը (մոտ 40.000) Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 500) ու նրա կազմում գտնվող Հայ
_________________________
1 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 7, գլուխ 13; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»:
798
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ռազմիկներից (մոտ 10) գրավեց Դրիզիպերան1։ Շուտով, սակայն, Բայան I-ի բանակը սկսեց ծանր կորուստներ կրել տարածված համաճարակից, որի արդյունքում էլ արդեն ամռան սկզբին վերջինս հաշտություն կնքեց և նահանջեց` տարեկան վճարվող ոսկին ևս 50 կգ ավելացնելու պայմանով: Այսպիսով՝ 598 թվականին բալկանյան ճակատում ընթացող պատերազմական գործողությունները կայսրությանը որևէ հաջողություն չբերեցին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ արդեն հենց նույն այդ 598 թվականին երևացին ապագա խոշոր այն աղետի նախանշանները, որը պատուհասելու էր Մավրիկոսին և կայսրությանը դրանից մի քանի տարի անց:
Ինչպես արդեն ասվեց, բալկանյան ճակատում գործող բանակում կայսեր հեղինակությունը լիովին ոչնչացված էր, սակայն իրադրությունն առավել ծանր տեսք ստացավ այն բանից հետո, երբ բանակային հատուկ պատվիրակությունը, որի կազմում էր գտնվում, ի դեպ ասած նաև, Փոկաս անունով առայժմ ոչ այնքան հայտնի մի հարյուրապետ, ներկայացավ Մավրիկոսին և պահանջեց պատժել Կոմենցիոլոսին: Մավրիկոսը, սակայն, կարծես արդեն լիովին կտրված կյանքից ու վստահ, որ գործ ունի շախմատային անմռունչ ֆիգուրների հետ, անմիջապես էլ կազմակերպված կեղծ դատավարությունում կայսերական իր ողջ հեղինակությամբ հանդես եկավ հեղինակազրկված և, ըստ էության, պետական դավաճանություն իրականացրած Կոմենցիոլոսի օգտին՝ ի վերջո հասնելով նրան, որ դատավորներն արդարացրին այդ զորավարին: Ավելին, հենց այդ դատավարության ժամանակ էր, որ իրեն չափից ավելի հանդուգն պահած և նույնիսկ կայսեր հասցեին կոպիտ արտահայտություններ թույլ տված Փոկասն ինքը բռնությունների ենթարկվեց, երբ նրան, ըստ էության, ծեծեցին ու նույնիսկ բզկտեցին մորուքը: Այս ամենը անչափ մեծացնում էր ապագա պայթյունի հավանականությունը, սակայն Մավրիկոսն և նրա կողմնակիցները, համառորեն չցանկանալով նկատել վտանգը, ոչ միայն ոչ մի միջոց ձեռք չառան այն կանխելու ուղղությամբ, այլև ինչպես բողոք ներկայացրածներին, այնպես էլ հենց իրեն՝ Կոմենցիոլոսին, կրկին ուղարկեցին գործող բանակ:
599 թվականի սկզբի վիճակով բալկանյան ճակատում գործող կայսերական բանակում դժգոհությունները հասել էին ծայրահեղ աստիճանի և միակ զսպիչ ուժն, ըստ էության, միայն Արևմուտքի հրամանատար Պրիսկոսն էր, որի ռազմական հեղինակությունը, անձնական խիզախությունն ու ազնվությունը հաշվի առնելով, ռազմիկները դեռևս զսպվում էին: Պրիսկոսի հետ էր գտնվում, սակայն, նաև նրա տեղակալ Կոմենցիոլոսը, որը, ամեն կերպ խանգարելով Պրիսկոսին և ինչ-որ տեղ նույնիսկ ցանկանալով կրկնել բանակը հակառակորդի սրին հանձնելու իր նախորդ տարվա գործողությունը, բոլոր հնարավոր միջոցներով ամեն դեպքում հեռու էր մնում դաշտային պայմաններից՝ ինչ-որ տեղ արդարացի կերպով կարծելով, որ կատաղած ռազմիկների մոտ հայտնվելուն պես ինքն ուղղակի ինքնադատաստանի կենթարկվի: Բանակային դժգոհությանը գումարվեց, սակայն, նաև բնական աղետը, երբ 599 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած կործանիչ երկրաշարժը կայսրության բնակչությանը ծանր կորուստներ պատճառեց, իսկ եղածին էլ գումարվեց նաև այդպես էլ չվերացած ժանտախտի համաճարակի հերթական ուժեղացումը, որի պատճառած զոհերը ևս զգալի էին: Այս ամենին կայսրության հատկապես արևելյան տարածքներում իր հերթին ավելացավ նաև ծանր երաշտը, որը բերեց անբերրիության և, արդյունքում, սովի, ընդ որում փրկված բերքն էլ իր զգալի չափով զոհ գնաց մորեխների հարձակմանը: Միաժամանակ կայսրության բնակչությանը ծայրահեղ զայրացրեց, իսկ կայսեր հեղինակության մնացորդներն էլ վերջնականապես հողին հավասարեցրեց այն հանգամանքը, որ հենց այս ժամանակ Մավրիկոսը հրաժարվեց փրկագնել 12.000 քրիստոնյա գերիներին, որոնց այս ամենից խոցված ավարներն ուղղակի սպանեցին:
599 թվականի գարնանը Ռեքարեդ I-ի (586-601) գլխավորած Վեստգոթական թագավորության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Կորդովայի, Մալագայի և Կարտաքենայի շրջակայքը, սակայն Բյուզանդական կայսրության բանակի (ընդհանուր՝ մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 10) հետ մանր ընդհարումներից հետո նահանջեց2: 599 թվականի մայիսին Իտալիայի էքսարքոս Կալինիկոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 50) Ռավեննայի մոտ տեղի
_________________________
1 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 7, գլուխ 13, 14; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:
2 Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»:

799
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ունեցած մանր մարտերում հաղթեցին ներխուժած ու շրջակայքն ասպատակող Ավարական խաքանության բանակին (մոտ 10.000, այդ թվում մեծաթիվ սլավոններ և լանգոբարդներ)1, սակայն Բայան I-ի համար հիմնական իրադարձությունները զարգանալու էին ամեն դեպքում Բալկանյան ճակատում, որտեղ իր ուժերը կենտրոնացրել էր նաև Մավրիկոսը՝ առժամանակ որևէ հնարավորություն չունենալով զբաղվել Ապենինյան և Պիրենյան թերակղզիներում ծագող հոգսերով: Հենց այստեղ էր, որ կայսրության ռազմական տեսաբանները նախատեսել էին վճռական հարված հասցնել հակառակորդին, իսկ նույն այդ տեսաբաններից ոմանք էլ այդ ընթացքում կրկին չէին բացառում բանակը ուղղակիորեն հակառակորդի սրին հանձնելու տարբերակը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

599 հունիս – Վիմինսկ կղզու ճ-մ (Արևելյան Սերբիա, Բրանիչև քաղաքից մոտ 10 կմ արևելք, Դանուբի ձախ ափին)2

Արևմուտքի հրամանատար Պրիսկոսի և փոխհրամանատար Կոմենցիոլոսի գլխավորությամբ կղզուն մոտեցան Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 50.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000), ինչպես նաև Սահակ Մամիկոնյանի ու Ատատ Խորխոռունու հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 5.000) ճամբարեցին Դանուբ գետի աջ ափին, որից հետո, հսկողություն հաստատելով գետի մեջ գտնվող Վիմինսկ կղզու նկատմամբ, պատրաստվեցին այն օգտագործելով գետանցում իրականացնել: Տեղեկանալով այդ մասին` արևելքից գետին մոտեցավ նաև Ավարական խաքանության բանակը (մոտ 50.000):
I փուլ – Առաջապահ ուժերով սրընթաց անցնելով գետը` կայսրության բանակը հետ շպրտեց թշնամուն և ամրացված ճամբար զարկեց գետի ձախ ափին: Միաժամանակ, սակայն, Վիմինսկում հաստատված Կոմենցիոլոսը, չնայած գործող բանակի կողմից ժամանած բազում պատգամավորների խնդրանքներին, վճռականորեն հրաժարվեց հետևել գետն անցնող բանակին և նույնիսկ, բացելով սեփական երակները ու հասնելով արյան կորստի, հիվանդություն ձևացրեց: Ստեղծված պայմաններում Պրիսկոսը ևս, վախենալով դավաճանությունից, առժամանակ հրաժարվեց անցնել գետը, սակայն երրորդ օրվա վերջում բանակային հիմնական ուժերի հետ միասին ի վերջո այնուհանդերձ անցավ գետի մյուս ափ:
II փուլ – Փորձելով հետ մղել թշնամուն` Ավարական խաքանության բանակը 3 օր շարունակ հարձակումներ գործեց քրիստոնյաների ամրացված ճամբարի վրա, սակայն որևէ հաջողության չհասավ:
III փուլ – Չորրորդ օրը կեսօրին Պրիսկոսը ճամբարից հանեց և մարտական կարգով շարեց իր բանակը: Մարտակարգ ընդունեց նաև թշնամին, սակայն բռնկված և մինչև օրվա վերջ շարունակված մարտում Ավարական խաքանության բանակը պարտություն կրեց ու նահանջեց: Քրիստոնյաները կորցրին 300, թշնամին` 4.000 զինվոր:
IV փուլ – Երեք օր անց Ավարական խաքանության բանակը կրկին մոտեցավ քրիստոնյաների ճամբարին և կողմերը մարտակարգ ընդունեցին: Բռնկված մարտում թևանցելով հակառակորդին՝ քրիստոնյաները մինչև օրվա վերջ շարունակված կռվում կրկին առավելության հասան: Թշնամին կորցրեց 9.000 ռազմիկ:
V փուլ – Տասն օր անց Ավարական խաքանության բանակը հերթական անգամ մոտեցավ քրիստոնյաների ճամբարին և կողմերը կրկին մարտակարգ ընդունեցին: Կեսօրին բռնկված և մինչև ուշ երեկո ընթացած մարտում կայսրության բանակը, հերթական անգամ թևանցելով հակառակորդին ու համակցված հարված հասցնելով թևերում և կենտրոնում, ծանր պարտության ու վերջնական փախուստի մատնեց
_________________________
1 Այս մասին հիշատակվում է Բյուզանդիայի էքսարքոս Կալինիկոսին ուղղված Հռոմի Գրիգոր պապի 599 թ-ի ուղերձում, ինչպես նաև, որպես անցած տարվա իրադարձություն, Միլանի եպիսկոպոսին ուղղված 600 թվականի ուղերձում:
2 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 8, գլուխ 1-3; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:

800
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Ավարական խաքանության բանակին, ընդ որում թշնամու ռազմիկներից շատերը խեղդվեցին մոտակա լճում:
Հայերը կորցրին մոտ 400, դաշնակիցը` մոտ 1.600, թշնամին` 28.000 զինվոր:

Այսպիսով` Մավրիկոսը, հերթական անգամ գործի դնելով Կոմենցիոլոսին, բանակը կրկին փորձեց հանձնեց թշնամու սրին «կսպանեն նրանք, կսպանեն մեր թշնամիներին, կսպանվեն նրանք՝ կսպանվեն մեր թշնամիները» իր իսկ բարձրաձայնած հայտնի բանաձևով, սակայն փաստն այն է, որ արդյունքում կայսրության բանակը, շնորհիվ ռազմիկների քաջասրտության և Պրիսկոսի անձնական որակների, խոշոր մի հաղթանակ տարավ՝ գուցե ամենախոշորը, սկսած 587 թվականից: Իրոք, Բայան I-ը իսկական մի պարտություն էր կրել, ընդ որում նրա բանակի սիրտը կազմող լավագույն ռազմիկների հետ միասին զոհվել էին նաև նրա որդիներից շատերը:
599 թվականի հունիսին Բյուզանդական կայսրության բանակը (1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10) ասպատակեցին Սավա գետի հարավային ափերը և ավարով նահանջեցին1, սակայն հիմնական հարվածի հնարավորությունն ամեն դեպքում վերապահված էր Պրիսկոսին: Արդյունքում՝ 599 թվականի հուլիսի սկզբին Արևմուտքի հրամանատար Պրիսկոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 45.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.800), ինչպես նաև Սահակ Մամիկոնյանի ու Ատատ Խորխոռունու հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 3.800), թևերի խաչաձև հարվածի տակ առնելով կենտրոնում հարձակման անցած Բայան I-ի գլխավորած Ավարական խաքանության բանակին (մոտ 12.000), Տիսա գետի ճ-մ-ում (Արևելյան Հունգարիա) հաղթեցին վերջինիս: Դրանից հետո, հրով ու սրով անցնելով գեպիդների նախկին թագավորության, իսկ այժմ արդեն Ավարական խաքանության սիրտը կազմող տարածքներով, կայսրության բանակը գեպիդների մի իսկական ջարդ իրականացրեց՝ ձեռք գցելով հսկայական քանակի գերիների և ոչնչացնելով 30.000 խաղաղ բնակչի2։ Նախորդ դեպքերից կես ամիս անց՝ 599 թվականի հուլիսի վերջին, Տիսա գետի ափերին տեղի ունեցած ևս մեկ ճակատամարտում Արևմուտքի հրամանատար Պրիսկոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 40.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.500), ինչպես նաև Սահակ Մամիկոնյանի և Ատատ Խորխոռունու հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 3.500) ծանր պարտության մատնեցին Բայան I-ի գլխավորած Ավարական խաքանության բանակին (մոտ 30.000, այդ թվում մեծաթիվ գեպիդներ և սլավոններ): Վերջին ճակատամարտում գերվեցին 8.000 սլավոն, 3.000 ավար և 6.200 այլ ազգությունների պատկանող մարդիկ3։
599 թվականը որոշիչ եղավ Ավարական խաքանության հետ Բյուզանդական կայսրության երկարատև հակամարտության գործում, ընդ որում այն ավելի վճռորոշ էր, քան 587 թվականի հաջողությունը: Այս առումով հատկանշական է, որ, եթե 587 թվականի հերոս Կոմենցիոլոսը այժմ երակները բացած և բոլոր կողմից մերժված մղվել էր հետին պլան, ապա առաջին դերերում էր գտնվում բոլորի կողմից սիրված ու հերթական անգամ իր ազնվությունն և ռազմական ունակությունները ապացուցած Պրիսկոսը: Իրոք, մի քանի ճակատամարտերում կրած ծանր պարտությունները Բայան I-ի պետությանը ոչ միայն մարտունակ մեծաքանակ ռազմիկների ծանր կորուստներ արժանացան, այլև հարվածի տակ ընկան նաև հպատակի կարգավիճակ ունեցող խաքանի երկրորդական դաշնակիցները, որոնք, սակայն, խիստ կարևոր դեր ունեին ավարական ռազմական մեքենայի կազմում՝ խոսքը սլավոնների և գեպիդների մասին է։ Արդյունքում՝ ծանր կորուստներ կրած գեպիդները, ըստ էության, հեռացան պատմության թատերաբեմից, իսկ սլավոններն էլ զգալիորեն թուլացան, ընդ որում նույն սլավոնների մոտ աստիճանաբար սկսեց հասունանալ ավարական գերիշխանությունը թոթափելու և առաջնային դերերի վրա հայտնվելու մղումը: Իրոք, սլավոններն արդեն լիուլի գիտակցում էին, թե ինչ անխնա են իրենց օգտագործում ավարները, ընդ որում նրանք նաև հասկանում էին, որ հենց իրենք են կազմում ավարական ռազմական մեքենայի հզորության հիմնական բաղադրիչներից մեկը և այս պարագայում իրենք ինչ-որ տեղ արդեն ի վիճակի են սեփական խաղը խաղալ: Եվ վերջապես, որպես հետևանք այս
_________________________
1 Կոնստանդին Ծիրանածին «Կայսրության կառավարման մասին», գլուխ 30:
2 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 8, գլուխ 3; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:
3 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 8, գլուխ 3; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:

801
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ամենի, պետք է նշել, որ հենց այս իրադարձություններով պայմանավորված էլ վերջնական ու անդառնալի տեսք ստացավ այն գործընթացը, երբ Բալկանյան թերակղզում գերմանական կամ ռոմանականացված գերմանական տարրը իր տեղը զիջեց սլավոններին, ինչի արտահայտությունը երևալու էր արդեն մոտակա տասնամյակներում:
599 թվականը Պրիսկոսի իսկական հաղթահանդեսն էր, այն մի իսկական հաղթահանդես էր նաև կայսրության ռազմական մեքենայի համար, սակայն, փոխանակ զարգացնելու հաջողությունը և վերջնական հարված հասցնելու հակառակորդին, մշտական կասկածներով համակված Մավրիկոսը այնուհանդերձ չհապաղեց անմիջապես էլ պաշտոնազրկել տաղանդավոր Պրիսկոսին ու նրա փոխարեն կրկին Արևմուտքի հրամանատար նշանակել ամենևին էլ ռազմական ունակություններով աչքի չընկող իր եղբորը: Այսպիսով՝ կայսրը, որը հենց այս ժամանակներում արդեն աստիճանաբար կյանքի էր կոչում սեփական որդիների միջև կայսրությունն ապագայում բաժանելու ծրագիրը, ընդ որում նախատեսված էր, որ Մավրիկոսի երկրորդ որդի Տիբերիոսը պետք է տիրի Հռոմին և նախկին Հռոմեական կայսրության արևմտյան մասին, ամեն կերպ առաջ էր մղում իր ազգականներին ու ընտանիքի անդամներին՝ քաղաքական զարմանալի կուրություն դրսևորելով և այդպես էլ չգիտակցելով, թե ինչ վտանգավոր հետևանքների կարող է հասցնել իր կարճամիտ ողջ այդ ընդհանուր քաղաքականությունը:
Նախորդ աղետից հետո Ավարական խաքանության բանակի ռազմական ակտիվությունը կտրուկ անկում ապրեց և, այն էլ տեղային հատվածներում, որոշակի ակտիվություն շարունակեցին դրսևորել միայն սլավոնները: Հենց նրանք էին, որ 600 թվականի գարնանը ինչ-որ տեղ Դալմացիայում դարանը գցեցին և գլխովին ջախջախեցին ավարառությամբ զբաղվող Բյուզանդական կայսրության բանակին (1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10)1, ինչից հետո գրավեցին Կղիս ամրոցը (Դալմացիա, Սոլունից 4 կմ հյուսիս), սակայն այդ ամենը էական հետևանքների չբերեց2, իսկ դա էլ իր հերթին առանց այդ էլ անգործունյա Պետրոսին նոր գործողությունների առիթ չտվեց: Նույն 600 թվականին, սակայն, հերթական ու մի վերջին անգամ սրվեց իրավիճակը Պարսից թագավորության արևելքում:
Այս ժամանակ Խոսրով II-ը դանդաղ ու դժվարությամբ իր ձեռքն էր հավաքում երկիրը և նախորդ տասնամյակում արդեն զգալի հաջողությունների էր հասել, ընդ որում կրած ռազմական պարտություններից հետո դիմադրության հիմնական առաջնորդը համարվող Վիստահմն ինքն էլ արդեն չէր համարձակվում բացահայտ ռազմական բախման մեջ մտնել քրոջորդու հետ։ Այս պայմաններում առավելագույնը, որին նա կարողացավ հասնել, դա այն էր, որ այս կամ այն չափով իր ազդեցության տակ պահեց Գիլանը և մարտունակ դելմիկներին: Միաժամանակ նույն Վիստահմը, զգալով, որ նման կերպ շարունակելու դեպքում ժամանակն իր դեմ է խաղում և իր պարտությունը ընդամենը ժամանակի հարց է, փորձ կատարեց ապստամբական տրամադրությունների հակել նաև Պարսից թագավորության արևելյան տարածքները, ինչպես նաև, առիթի դեպքում՝ ապահովել Թյուրքական խաքանության աջակցությունը:
Իրոք, Մեծ տափաստանի զգալի ազդեցությունը կրող Պարսից թագավորության արևելյան և հատկապես հյուսիս-արևելյան շրջաններում պաշտոնական Տիզբոնի դիրքերը երբեք էլ առանձնակի ամուր չէին եղել ու այստեղ դեռևս թարմ էին հիշողությունները քուշանական և հոնա-հեփթաղական անցյալի մասին: Ահա հենց նման տրամադրությամբ վարակված տեղական իշխողների հետ էլ հենց Գիլանում ամրացած Վիստահմը բանակցություններ սկսեց՝ հեռանկարում ցանկանալով ապահովել նաև Ղարա-Չուրինի աջակցությունը: Նախատեսված այս ծրագրերին, սակայն, վիճակված չէր կյանքի կոչվել, քանի որ հենց այս ժամանակ Ղարա-Չուրինը, 599 թվականին ի վերջո հասած Թյուրքական խաքանության խաքանի գահին, ծանր պայքարի մեջ էր մտել համաչինական մակարդակի հասած Սույի տերության հետ, որը բնականաբար աջակցում էր նոր խաքանի ներքաղաքական հակառակորդներին: Այսպիսով՝ առանց այդ էլ իր հզորության գագաթնակետային շրջանն անցած Ղարա-Չուրինի Թյուրքական խաքանությունը ներքաշված էր ծանր մի հակամարտության մեջ և ոչ մի կերպ ի վիճակի չէր ու շահագրգռված էլ չէր պայքարի նոր թատերաբեմ ունենալ պարսկական սահմանում: Այս ամենին էլ շուտով
_________________________
1 Կոնստանդին Ծիրանածին «Կայսրության կառավարման մասին», գլուխ 30: Այս մասին խոսվում է նաև Հռոմի Գրիգոր պապի նամակներից մեկում:
2 Կոնստանդին Ծիրանածին «Կայսրության կառավարման մասին», գլուխ 30: Այս մասին որոշակիորեն անորոշ կերպով հայտնում է նաև Թովմա Սպլիտացին: Այս մասին խոսվում է նաև Հռոմի Գրիգոր պապի նամակներից մեկում:

802
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

գումարվեց նաև այն հանգամանքը, որ հենց այս ժամանակ Վիստահմն ինքը սպանվեց՝ զոհ գնալով Խոսրով II-ի դրդումով գործող սեփական կնոջ դավադրությանը, որը Վահրամ VI Չուբինի քույրն էր և գործում էր Խոսրով II-ի ամենահավատարիմ մերձավորներից մեկը հանդիսացող իր մյուս եղբոր ցուցումով:
Այսպիսով՝ 601 թվականին Վիստահմն արդեն կենդանի չէր և դա արյաց արքային որոշակի հիմքեր տվեց փորձ կատարել ի վերջո հնազանդեցնել դելմիկներին, իսկ այս ամենն էլ արդյունքում Պարսից թագավորության արևելքում բերեց հերթական մի հակամարտության առաջացմանը: Որպես առաջիկա իրադարձություններում իր գլխավոր զորավար՝ Խոսրով II-ը ընտրեց Սմբատ Բազմահաղթ Բագրատունուն, որը, ինչպես արդեն ասվեց, հեռանալով կայսերական ծառայությունից, հաստատվել էր Տիզբոնում և իր անձնական ու գործնական հատկանիշների շնորհիվ դարձել էր արյաց արքայի ամենամերձավոր ու վստահելի պաշտոնյաներից մեկը: Այսպիսով՝ հենց Բագրատունյաց իշխանին էլ հանձնարարվեց դելմիկների դեմ պատերազմը, սակայն սկիզբը սկսվեց անհաջողությամբ, երբ 601 թվականի դեկտեմբերին դելմիկները (մոտ 2.000), ինչպես նաև Պապ Բագրատունու և Վարդան Արծրունու հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 4.000) Խեկևանդ գյուղի ճ-մ-ում (Միջին Ասիայի հարավ-արևմուտք, Հյուրկանիա) հաղթեցին Սմբատ Բազմահաղթ Բագրատունու ու մարզպան Շահ-Վահրիճի գլխավորությամբ իրենց հետապնդող Պարսից թագավորության բանակին (մոտ 8.000), ինչպես նաև Բագրատունյաց գնդին (մոտ 1.000)1։
Դելմիկների շարքերում ակտիվորեն մարտնչում էին ժամանակին Սպահանից հեռացած հայ իշխաններն ու նրանց ռազմիկները, սակայն, թերևս, արդեն բոլորի համար պարզ էր, որ դա հայերի պատերազմը չէ։ Արդյունքում՝ Սմբատին հաջողվեց կապ հաստատել հայրենակիցների հետ և դրա հետևանքն արդեն հաջողությունը եղավ: 602 թվականի գարնանը Սմբատ Բազմահաղթ Բագրատունու գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 2.000) և Բագրատունյաց գունդը (մոտ 1.000), օգտվելով Պապ Բագրատունու ու Վարդան Արծրունու հրամանատարությամբ գործող Հայոց այրուձիու (մոտ 3.000)՝ իրենց կողմը անցնելուց, հաղթեցին դելմիկներին2, որոնք հետ քաշվեցին դեպի ելման դիրքեր և այդուհետ, գոնե ձևականորեն, համաձայնեցին ընդունել Խոսրով II-ի իշխանությունը: Արյաց արքան արժանին մատուցեց Բագրատունյաց իշխանին և նա, ամենալայն լիազորություններով, նշանակվեց Պարսից թագավորության արևելյան տարածքների տիրակալ, որտեղ իրավիճակն այնուհանդերձ դեռևս հեռու էր վերջնականապես հանգստացած լինելուց:
602 թվականի ամռանը, մեկ տարի ծախսած լինելով բանակը զինելու և համալրելու վրա, Արևմուտքի հրամանատար Պետրոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 40.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000), ինչպես նաև Ատատ Խորխոռունու հրամանատարությամբ գործող Հայոց այրուձին (մոտ 4.000) ասպատակեցին Դանուբի հյուսիսային ափերը3։ Հաջողությունը զգալի էր և ծանր անհաջողություններից ուշքի չեկած ավարներն, ըստ էության, էական դիմադրության ի վիճակի չէին: Ստեղծված պայմաններում, սակայն, ցանկանալով ամրապնդել հաջողությունը, հերթական անգամ ազատվել զգալի ծախսերից և ի վերջո նաև գործնականում ստուգել թշնամական երկրում ձմեռելու ու հենց ձմռանը սլավոնների դեմ պայքարելու սեփական վաղեմի տեսությունը, Մավրիկոսը Պետրոսի բանակին հրամայեց տեղակայվել Դանուբի հյուսիսային ափին և ձմեռն անցկացնել այնտեղ: Արդյունքում, սակայն, բավարար ուժեր չունենալով հաջողությամբ կատարելու հրամանը և պատրաստ չլինելով դրան, տառապելով վրա հասած ցրտերից, ինչպես նաև չվստահելով Պետրոսին ու նրա եղբորը և համարելով, որ դա բանակը թշնամու սրին մատնելու ընդամենը հերթական մի փորձն է, կայսերական բանակը նախորդ ըմբոստություններում արդեն իսկ աչքի ընկած հարյուրապետ Փոկասի գլխավորությամբ վերջնականապես դուրս եկավ հսկողությունից և ահեղ մի ապստամբություն բարձրացրեց:
Անգործունյա և անվճռական Պետրոսը, մի քանի անհաջող փորձ կատարելով զսպել ապստամբներին, ի վերջո զոհ գնաց կատաղած ռազմիկների ցասումին, որից հետո Փոկասի
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 24, 25:
2 Սեբեոս «Պատմություն», գլուխ 27:
3 Թեոփլիկատոս Սիմոակատտաս «Պատմություն», գիրք 8, գլուխ 5; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:

803
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

գլխավորած բանակը, չհանդիպելով որևէ լուրջ դիմադրության և նպատակ ունենալով ի վերջո հաշիվ տեսնել ատելի Մավրիկոսի հետ, շարժվեց ուղիղ դեպի մայրաքաղաք: Նույն թվականի նոյեմբերի երկրորդ կեսին էլ մոտենալով Կոստանդնուպոլսին և օգտվելով քաղաքային աշխարհազորի դավաճանությունից, քանզի մայրաքաղաքում ևս կայսրը որևէ հեղինակություն չուներ, այստեղ նրան վաղուց էին բացահայտ կերպով ծաղրում, իսկ այժմ էլ այնտեղ մի իսկական ապստամբություն էր բռնկվել, վերջինս առանց որևէ դիմադրության գրավեց Կոստանդնուպոլիսը: Մավրիկոսը իր ընտանիքի անդամների հետ միասին մեծ դժվարությամբ անցավ ասիական ափ և պատսպարվեց Քաղկեդոնի վանքերից մեկում, սակայն փախստականներին շուտով ձերբակալեցին։ Արդյունքում՝ 602 թվականի նոյեմբերի 27-ին Մավրիկոսը և նրա որդիները Եվտրոպիայի ծովապատնեշի վրա մահապատժի ենթարկվեցին, ընդ որում, գործելով առանձնակի դաժանությամբ, Փոկասի հրամանով հենց հոր աչքի առաջ սկզբում սպանվեցին կայսեր որդիները, իսկ հետո արդեն՝ ինքը:
Առժամանակ փրկվեցին միայն կայսեր կին Կոնստանդինեն, նրա երեք դուստրերը, ինչպես նաև ավագ որդի Թեոդոսիոսը, որը քննարկվող ժամանակահատվածում դեպքերի բերումով Կոստանդնուպոլսում չէր ու իր աներ, Արևելքի երբեմնի հրամանատար Հուստինիանոսի եղբայր Հերմանոսի որդի Հերմանոսի հետ միասին որս էր անում մայրաքաղաքից հյուսիս: Իրենց, հերթին, տեղեկանալով պայթած աղետի մասին, Թեոդոսիոսն և իր աները դիմեցին փախուստի ու փորձ կատարեցին ուղղություն բռնել դեպի արևելք, սակայն ստանալով հետ վերադառնալու մասին հոր հրամանը, Թեոդոսիոսը հետ վերադարձավ և շուտով ինքն էլ ընկավ Փոկասի մարդասպանների ձեռքը։ Արդյունքում՝ Թեոդոսիոսը ևս սպանվեց, թեև, ի տարբերություն հոր և եղբայրների, նրա սպանությունը գաղտնի տեղի ունեցավ ու նրա գլուխը չցուցադրվեց Կոստանդնուպոլսում, ինչն հետագայում իր հետևանքներն էր ունենալու: Իրոք, շատ արագ սկսեցին համառ լուրեր շրջել, որ Հերմանոսին հաջողվել էր կաշառել Փոկասի մարդասպանների գլխավորներից մեկը հանդիսացող նախկին զորավար Ալեքսանդրին և սա կազմակերպել էր Թեոդոսիոսի փախուստը: Սրա համար, ի դեպ, Ալեքսանդրն ինքը կյանքով հատուցեց: Այս կապակցությամբ պետք է ասել, սակայն, որ ժամանակակիցներից ու կայսեր ընտանիքին մոտ կանգնած անձանցից Թեոփլիկատոս Սիմոակատտասը իր ժամանակին հատուկ զբաղվեց այս հարցով և ի վերջո եկավ միանշանակ հետևության, որ Թեոդոսիոսն այնուհանդերձ սպանվել է:
Այսպես թե այնպես, սակայն Մավրիկոսը գահընկեց արվեց, ձերբակալվեց և իր 6 որդիների հետ միասին սպանվեց, ընդ որում նախկին կայսեր շատ կողմնակիցների հետ միասին սպանվեց նաև ոչ պակաս ատելի Կոմենցիոլոսը, իսկ բանակում զգալի հեղինակություն ունեցող Պրիսկոսն էլ, անձնական ապահովության ձգտումով, համենայն դեպս այնուհանդերձ վանք հեռացավ: Այսպիսով՝ Մավրիկոսի հետևողական քաղաքականությունը, որը, թվում էր, թե հիմնված էր ամենաամուր հաշվարկների վրա, իրականում, կտրված լինելով կյանքից և հաշվի չառնելով կոնկրետ իրողությունները, կայսեր, նրա ընտանիքի ու մտերիմների համար մի իսկական ողբերգությամբ ավարտվեց՝ հեռանկարում ծանր հետևանքներ առաջացնելով նաև կայսրության համար և, ըստ էության, ջուրը լցնելով նույն Մավրիկոսի քսանամյա ջանքերի բոլոր արդյունքները:
Մավրիկոսը նախավերջինն էր անցումային այն երկար դարաշրջանի կայսրերից, որոնք Հռոմեական կայսրության անկումից հետո դեռևս գործում էին հռոմեական հինավուրց քաղաքակրթության սահմաններում և, իրենց համարելով Հռոմեական կայսրության կայսրեր, ձգտում էին վերականգնել նույն Հռոմեական կայսրության հզորությունը, ընդ որում նա նախավերջինն էր զուտ ձևականորեն, իսկ իրականում, հաշվի առնելով հաջորդ կայսեր ողջ գործունեությունը, նա, ըստ էության, իրոք վերջինն էր: Այս առումով հատկանշական է նաև որ հենց Մավրիկոսի օրոք էր, որ կայսրության կյանքում լատիներենը հունարենի կողմից վերջնականապես դուրս մղվեց շրջանառությունից:
Մավրիկոսի մահից հետո Բյուզանդական կայսրության կայսր հռչակվեց հիսունհինգամյա Փոկասը (602-610)՝ վերջինը գերմանական կամ ռոմանականացված գերմանացիների կայսրերից և արդեն նաև իրապես վերջինը մի ամբողջ դարաշրջան իշխած կայսրերից, ընդ որում Փոկասն ինքն իրենով ու իր իշխանությամբ կարծես նաև խորհրդանշանակորեն ամփոփեց նույն այդ դարաշրջանը: Փոկասը, որպես ռոմանականացված մի իսկական գերմանացի, գործում էր դեռևս V դարի գերմանական ամենաթողության լավագույն ավանդույթներով, ընդ որում նա ինքը,
804
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

կայսրությանը վերաբերվելով ընդամենը միայն կարծես որպես նվաճված մի տարածքի, ըստ էության, ոչ միայն ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեց վերջինիս առաջ հառնած խնդիրները լուծելու ուղղությամբ, այլև իր վայրենի վարքուբարքով ավելի խորացրեց ճգնաժամը: Փոկասը, լինելով կոպիտ, անտաղանդ, ինքնասեր և բռնի գործողությունների հակված մի զինվորական, իր ողջ գործունեությամբ հետապնդում էր ընդամենը միայն մեկ մի գերնպատակ՝ մնալ կայսրության գահի վրա, ընդ որում հանուն այդ նպատակի նա պատրաստ էր ամեն ինչի: Դաժան այս կայսեր կառավարումը, թերևս, կարելի է համարել Բյուզանդական կայսրության պատմության ամենամռայլ ժամանակներից մեկը, երբ, բացառությամբ բոլոր սահմաններում իրար հաջորդող և արդեն օրինաչափությունների բնույթ ստացած անհաջողությունների, մնացած իրադարձությունների շարքում կարելի է նշել, թերևս, միայն համընդհանուր բռնությունները, մահապատիժները ամեն մի չնչին զանցանքի կամ, թերևս, միայն կասկածի համար, ինչպես նաև ծանր այլ պատիժները: Հենց Փոկասի օրոք և նրա գործադրած բռնությունների արդյունքում էր նաև, որ կայսրության ռազմաքաղաքական կյանքից վերջնականապես հեռացավ Հուստինիանոսների տոհմը: Մի խոսքով, նոր կայսրին, որը կարծես մարմնավորում էր ողջ այն դաժանն ու բռնին, որ Հռոմեական կայսրության քաղաքակրթության սահմաններ էր մտել գերմանական տարի առաջխաղացմամբ, վերապահված էր Հռոմեական կայսրության քաղաքակրթության մեջ հենց իրենով էլ փակելու մինչ այդ բացված գերմանական նույն այդ էջը:
Փոկասի գահակալումը միանշանակ չընդունվեց հայերի կողմից, ընդ որում առաջինը արձագանքեցին բալկանյան ճակատում գործող հայ նախարարներն և ռազմիկները: Իհարկե, հայերը կարող էին համարվել Փոկասի և բալկանյան բանակի ոչ միայն դաշնակիցներ, այլև նույնիսկ՝ բաղկացուցիչ տարրեր, սակայն, թերևս, արդեն պարզ էր, որ գերմանական վաղեմի մրցակցությունը տեղական տարրերի հետ հանգիստ չէր թողնելու նաև նրանց: Պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ, չնայած մեծ հաշվով իր ապազգային բնույթին, Մավրիկոսը շատերի կողմից այնուհանդերձ որպես հայ էր ընկալվում ու սա չէր կարող հերթական անգամ չսրել գերմանական տարրի թշնամությունը հայերի նկատմամբ: Եվ վերջապես Փոկասը, չունենալով ամուրի իշխանություն և մազաչափ իսկ չմտածելով ռազմական համակարգված գործողությունների մասին, առնվազն գոնե պետք է անտերության մատներ բալկանյան սահմանում գործող հայերին ու զրկեր նրանց նյութական ապահովությունից: Արդյունքում, հաշվի առնելով ողջ վերոգրյալը, բալկանյան ճակատում գործող հայ ռազմիկները որոշեցին վերադառնալ Հայրենիք:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

602 նոյեմբերի վերջ - դեկտեմբերի վերջ – Ատատի նահանջը1

Օգտվելով Փոկասի ապստամբության հետևանքով ստեղծված խառնակ իրավիճակից` Կոստանդնուպոլսում գտնվող Ատատ Խորխոռունին իր ջոկատին (մոտ 1.000) միացրեց Թրակիայից վերադարձած Հայ ռազմիկներին (մոտ 2.000) և, անցնելով ասիական ափ ու սկսելով Սատրապական Հայաստանի VII ապստամբությունը (602), ուղղություն վերցրեց դեպի Հայաստան:
I փուլ – Հայկական բանակը 18 անգամ ընդհարվեց իր առաջխաղացումը կասեցնել փորձող Բյուզանդական կայսրության կայազորային ուժերի (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 100) հետ, սակայն արդյունքում բոլոր մարտերում էլ առավելությունը մնաց վերջինիս կողմում և այն հասավ Սատրապական Հայաստան:
II փուլ – Հետապնդվելով կայսերական ուժերի կողմից՝ Հայկական բանակը ի վերջո անցավ Մարզպանական Հայաստան, մոտեցավ Նախիջևանին և ամրացավ քաղաքում:
III փուլ – Հայկական բանակը հետ մղեց կայսրության բանակի բոլոր գրոհները, որը ի վերջո, խուսափելով Պարսից թագավորության առաջխաղացած բանակից (մոտ 20.000), նահանջեց:
Հայերը կորցրին մոտ 800, թշնամին` մոտ 3.000 զինվոր:
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 30:
805
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Նախիջևանի պարիսպների տակից Բյուզանդական կայսրության բանակի հեռանալով Սատրապական Հայաստանի VII ապստամբությունն վերջացավ, քանի որ ապստամբներն, ըստ էության, չունեին այլ նպատակ, քան Փոկասի իշխանության սահմաններից հեռանալն էր: Նախորդ իրադարձություններից հետո Ատատ Խորխոռունին իր բանակով անցավ Պարսից թագավորություն, որտեղ ճոխ ընդունելության արժանանալուց հետո որոշ ժամանակ անց, սակայն, Խոսրով II-ի հրամանով դավադրաբար սպանվեց, իսկ նրա բանակն էլ ցրվեց: Ատատի սպանությունը, թերևս, վերջինն արտահայտությունն էր, չնչին բացառությունով, ի դեմս Բագրատունյաց իշխանի, հայերի ու հայ նախարարների նկատմամբ արյաց արքայի դրսևորած տմարդի, իսկ քաղաքական իմաստով էլ, իհարկե, սխալ և չհիմնավորված քաղաքականության:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ նախորդ տարիներին անբնականության աստիճան ջերմ բյուզանդա-պարսկական հարաբերությունները սկսեցին սրվել անմիջապես էլ հենց Մավրիկոսի սպանությունից հետո, ընդ որում Փոկասն ինքն էլ ոչ միայն ոչ մի առանձնահատուկ ջանք չգործադրեց դրանք պահպանելու ուղղությամբ, այլև՝ ընդհակառակը ավելի սրեց իրավիճակը: Այսպես, փոխանակ, ինչպես սովորությունն էր, իր կողմից գահը զբաղեցնելու մասին պատշաճ դեսպանախմբի միջոցով նա անմիջապես հայտներ պաշտոնական Տիզբոնին, կայսրն այդ մասին հիշեց միայն ավելի քան կես տարի անց, ընդ որում արյաց տիրակալին ուղղված կարծես առանձնահատուկ մի մարտահրավեր էր այն հանգամանքը, որ դեսպանախմբի գլխավոր նշանակվեց Լիլիանոսը՝ մի մարդ, որն Ալեքսանդրի հետ միասին անձամբ էր կազմակերպել Մավրիկոսի և նրա ընտանիքի անդամների սպանությունը: Կայսրության հետ խաղաղության պահպանման առանձնակի ձգտում չուներ, սակայն, նաև Խոսրով II-ը:
Իրոք, նախորդ պատերազմից հետո կրած լինելով հսկայական կորուստներ, Պարսից թագավորությունում ոչ մի կերպ չէին կարող գոհ լինել խաղաղության վերջնական պայմաններից, քանզի զիջումները, որոնք պարտադրվել էին պաշտոնական Տիզբոնին, աննախադեպ էին և դրանցով, ըստ էության, ջնջվել էին բոլոր այն ձեռքբերումները, որոնց Սասանյանները հասել էին 363 թվականից սկսած: Մավրիկոսի կենդանության ժամանակ Խոսրով II-ն ինքը դեռևս բավարար ներքին խնդիրներ ուներ, որոնք թույլ չէին տալիս նրան արտաքին ակտիվություն դրսևորել, սակայն նույն Մավրիկոսի մահը համընկավ Պարսից թագավորության ներքաղաքական կայունության ամրապնդման հետ: Այս առումով պակաս կարևոր չէր, սակայն, նաև թյուրքերի պարագան:
Իրոք, Ղարա-Չուրինը, արդեն որպես Թուրքական խաքանության խաքան, 599 թվականից, ինչպես արդեն ասվեց, աստիճանաբար ավելի ու ավելի էր ներքաշվել Սույի տերության դեմ մղվող պայքարի մեջ, ինչը բնականաբար խիստ սահմանափակում էր խաքանության ակտիվությունը արևմուտքում՝ պարսկական սահմանում: Այսպիսով, կարծես թե, առկա էին բոլոր նախադրյալները կայսրությանը հարված հասցնելու համար և պակասում էր միայն առիթը, սակայն պակասող առիթն էլ, ինչպես արդեն ասացինք, Փոկասը հենց ինքը տվեց՝ ոչ միայն սպանելով մի մարդու ու ոչնչացնելով նրա ընտանիքը, որի վերաբերյալ արյաց արքան, գոնե ձևականորեն, պետք է, որ շնորհակալական զգացմունքներ ունենար, այլև՝ ոչ մի քայլ չձեռնարկելով խզումը կանխելու ուղղությամբ և նույնիսկ ավելին՝ կարծես հենց ինքը գնալով դրան:
Սկզբնական ամիսներին, սակայն, չնայած ընձեռնված հարմար առիթին, կայսրության դեմ մեծամասշտաբ պատերազմ սկսելու համար Պարսից թագավորության վիճակն այնուհանդերձ դեռևս բավարար չէր, դե, ինչո՞ւ չէ՝ նաև, իր թերություններով հանդերձ, սակայն Մավրիկոսի ստեղծած ռազմական համակարգը ևս դեռևս հարակայուն մակարդակում գործում էր ու ժամանակ էր պետք ընկալելու համար, որ այն արդեն քայքայվել է: Այսպես թե այնպես, սակայն նույն 602 թվականին Խոսրով II-ն արևմտյան ուղղությամբ արձանագրեց հերթական, կարծես թե, հաջողությունից մեկը՝ ձերբակալելով և սպանել տալով Լախմյանների թագավորության արքա Նուման III-ին (579-602): Արդյունքում Լախմյանների թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն էլ արդեն սկսեց ուղղակի ենթարկվել պաշտոնական Տիզբոնին, սակայն հաջողությունն այնքանով էր հարաբերական, որ Պարսից թագավորությունը արդյունքում զրկվեց տեղական անկրկնելի պայմաններում հիանալի մարտնչող մի դաշնակցից և ոչ միայն վաստակեց տեղի
806
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

արաբների թշնամանքը, այլ նաև կորցրեց Մեծ անապատի վրա ազդեցության կարևոր գործիքներից մեկը, ինչն իրեն դեռևս զգացնել տալու էր:
Միաժամանակ հարկ է նշել, որ նույն այս ժամանակ Պարսից թագավորության արևելյան տարածքներում Վիստահմի ապստամբության հետքերը դեռևս զգալի էին, իսկ Թյուրքական խաքանության սպառնալից վարքագիծն էլ դեռևս լավատեսության առանձնահատուկ հիմքեր չէր տալիս: Ավելին, նույն այս ժամանակ Պարսից թագավորության արևելքում գործող ապստամբները բոլոր հիմքերն ունեին սպասելու, որ, թվում էր, թե արդեն ի վերջո գործերը կարգի գցած Ղարա-Չուրինն այնուհանդերձ կաջակցի իրենց և հերթական անգամ հարված կհասցնի Պարսից թագավորությանը:
Հաշվի առնելով այս ամենը՝ Արևելքում գործերը վերջնականապես կարգավորելու համար Խոսրով II-ը նշանակեց իր ամենամտերիմ պաշտոնյաներից մեկը հանդիսացող Սմբատ Բազմահաղթ Բագրատունուն, որը իր՝ հիմնականում հայերից կազմված ուժերով 602 թվականի վերջին կրկին արդեն Պարսից թագավորության արևելքում էր։ Արդյունքում՝ 603 թվականի հունվարին Սմբատ Բազմահաղթ Բագրատունու ընդհանուր ղեկավարությամբ գործող Բագրատունյաց, Վարազ-Շապուհ Արծրունու գլխավորած Արծրունյաց, Սարգիս Տայեցու գլխավորած Տայոց, Մանվել, Արտավազդ, Վստամ և Հմայակ Ապահունիների գլխավորած Ապահունյաց, Վռամ Գողթնցու գլխավորած Գողթնյաց, Սարգիս Դիմաքսյանի գլխավորած Դիմաքսյանց ու Սարգիս Տրպատունու գլխավորած Տրպատունյաց միացյալ գնդերը (2.000) Բահլի ճ-մ-ում հասան ու գլխովին ջախջախեցին ապստամբած և Թյուրքական խաքանության գերիշխանությունը ընդունած քուշաններին ու հեփթաղներին (մոտ 5.000)1: Բագրատունյաց իշխանի շահած խոշոր հաղթանակից հետո Պարսից թագավորության արևելքում իրավիճակը որոշակիորեն հանդարտվեց, քանզի ապստամբները, սպասելով թյուրքական աջակցությանը, առժամանակ զերծ մնացին հետագա բացահայտ ընդհարումներից: Միաժամանակ, սակայն, հենց այս ժամանակ էր, որ Ղարա-Չուրինը պատերազմ սկսեց Սույի տերության դեմ, որը գահակալական պայքարում հերթական անգամ աջակցել էր իր հակառակորդներին, իսկ սա էլ, որպես հետևանք, հետաձգեց խոստացված օգնության տրամադրումը Պարսից թագավորության արևելքում գործող ապստամբներին:
Այսպիսով` արևելքում սպասվող պայթյունը, որն ամենածանր հարվածն էր հասցնելու կայսրությանը, հասունանում էր դանդաղ, սակայն, դրան հակառակ, Արևմուտքը կայսրության համար չսպասեցրեց իրեն զգացնել տալ, ընդ որում մեղավորն Իտալիայի Էքսարքոս Կալլինիկոսն էր, որ գերեց Լանգոբարդական թագավորության արքա Ագիլուլֆոսի (590-616) աղջկան ու նրա ամուսնուն և նրանց բերեց Պարմա։ Արդյունքում՝ 603 թվականի հուլիսին Լանգոբարդական թագավորության բանակը (մոտ 70.000, այդ թվում ավարներ և սլավոններ) Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 10) պաշարեց Կրեմոնան (Հյուսիսային Իտալիա) և, օգոստոսի 21-ին գրավելով այն, ավերեց2։ Նույն թվականի օգոստոսի վերջին լանգոբարդները մոտեցան նաև Մանտուային (Հյուսիսային Իտալիա) և սեպտեմբերի 13-ին տիրեցին նաև այս քաղաքին, որից հետո առանց մարտերի մտան Պադուա (Հյուսիսային Իտալիա)3։ Ստեղծված ծանր պայմաններում Փոկասը պաշտոնանկ արեց Կալլինիկոսին և Իտալիայի էքսարքոս նշանակեց մինչ այդ էլ հիշատակված պաշտոնը վարած Սմարագդուսին: Վերջինիս, ազատելով գերվածներին, առժամանակ հաջողվեց խաղաղեցնել իրավիճակը, սակայն կայսրության գործերը Ապենինյան թերակղզում շարունակելու էին անշեղորեն վատանալ: Արևմուտքը, չէր, սակայն, որ շուտով պետք է անհանգստացներ Փոկասին, ոչ էլ Մավրիկոսի ծանր ճիգերով խաղաղեցված բալկանյան ճակատը, այլ Արևելքն էր վերջինիս համար կործանման դուռ բացելու, Արևելքը, որտեղից կայսրությանը շուտով վճռական հարված հասավ, որն էլ ի վերջո ծանր հետևանքներ առաջացրեց:
603 թվականի աշնան սկզբին Թյուրքական խաքանությունից սպասվող օգնությունը ի վերջո տեղ հասավ: Այս պայմաններում Պարսից թագավորության արևելքում գործող ապստամբները անցան վճռական գործողությունների:
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 28; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 17; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 17; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1:
2 Պողոս Սարկավագ «Լանգոբարդների պատմություն», գիրք 4, գլուխ 20, 28; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»:
3 Պողոս Սարկավագ «Լանգոբարդների պատմություն», գիրք 4, գլուխ 20, 28; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»:

807
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

603 հոկտեմբեր – Խրոխտ գյուղի ճ-մ (Մերվի մոտ)1

Օգտվելով նրանից, որ Հայկական հեծելազորը տեղավորվել է գավառի տարբեր մասերում, ապստամբներին օգնության եկած Թյուրքական խաքանության բանակը (30.000) պաշարեց Դատոյան Պարսիկի գլխավորությամբ և Սմբատ Բագրատունու ընդհանուր ղեկավարությամբ գյուղում ամրացած պարսկական հեծելազորին (300) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10):
I փուլ – Սմբատը հրամայեց Դատոյանին դիմադրել թշնամուն ամրությունների հետևում և ոչ մի դեպքում դուրս չգալ բաց դաշտ, որից հետո, իր հետ վերցնելով Սարգիս Դիմաքսյանին, Սարգիս Տրպատունուն և Սմբատիկին, օգնություն բերելու ու հետագա դիմադրությունը կազմակերպելու նպատակով ճեղքեց պաշարման օղակը և հեռացավ:
II փուլ – Դատոյանը, չկատարելով տրված հստակ հրամանը, հանեց իր բանակը ամրություններից և փորձեց հարվածել թշնամուն, սակայն բաց դաշտում բռնկված մարտում գլխովին ջախջախվեց:
III փուլ – Թյուրքական խաքանության բանակը, ասպատակելով շրջակայքը, հասավ մինչև Ռեյ ու Սպահան, որից հետո հետ քաշվեց:
Պարսիկները կորցրին մոտ 290, թշնամին` մոտ 400 զինվոր:

Այսպիսով` Պարսից թագավորության արևելքում իրավիճակը պաշտոնական Տիզբոնի համար ծանր տեսք ստացավ, սակայն չինական ճակատում զարգացող իրադարձությունները այս անգամ ևս Խոսրով II-ի օգտին եղան: Իրոք, 603 թվականի վիճակով Թյուրքական խաքանության լավ ժամանակներն արդեն, թերևս, անցյալում էին, իսկ Ղարա-Չուրինի իշխանության վերջին տարիներն էլ, ինչպես մի քանի անգամ արդեն ասվեց, պատված էին գահակալական ըստ էության, մշտական պայքարի, ներքին ապստամբությունների և Սույի տերության դեմ ոչ այնքան հաջող առճակատման դրվագներով: 603 թվականի աշնանը, սակայն, վիճակված էր, կարծես թե, գագաթնակետը հանդիսանալ վերևում նկարագրված գործընթացի և, այն բանից հետո, երբ նույն թվականի ամռանը չինացիների դեմ պատերազմում թյուրքերը մի քանի անհաջողություններ կրեցին, աշնան սկզբին Ղարա-Չուրինի դեմ մղվող գահակալական ներքին պայքարը նոր թափ ստացավ:
Ապստամբները գործում էին ամենայն վճռականությամբ և արդյունքում ինչ-որ տեղ դեպի իր տերության ծայրամասեր հեռացած Ղարա-Չուրինն ի վերջո անհետ կորավ: Այժմ արդեն հաստատ չենք կարող ասել, խաքանը մահացա՞վ, թե՞ նրան այնուհանդերձ սպանեցին, բայց մի բան փաստ է, որ դրանից հետո Ղարա-Չուրինի մասին որևէ տեղեկություն ոչ-ոք այդպես էլ չիմացավ, իսկ, որպես հետևանք էլ այս ամենի, Թյուրքական խաքանությունը, վերջնականապես ընկղմվեց քաոսի մեջ՝ ըստ էության բաժանվելով երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան: Արևելյան և Արևմտյան Թյուրքական խաքանությունները դրանից հետո անհաշտ թշնամությամբ պայքար սկսեցին միմյանց դեմ և արդյունքում ճնշումը արևմտյան ճակատում կտրուկ թուլացավ։ Թյուրքերի մոտ տեղի ունեցած աղետից հետո Սմբատ Բազմահաղթ Բագրատունին իր հերթին անմիջապես էլ ակտիվացրեց գործողությունները ապստամբների դեմ և նոյեմբեր ամսին կրկին մոտեցավ Բահլին:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

603 նոյեմբեր – Բահլի ճ-մ2

Սմբատ Բազմահաղթ Բագրատունու ընդհանուր ղեկավարությամբ գործող Բագրատունյաց, Վարազ-Շապուհ Արծրունու գլխավորած Արծրունյաց, Սարգիս Տայեցու
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 28:
2 Սեբեոս «Պատմություն», գլուխ 28; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 17; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 2; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 31; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3:

808
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

գլխավորած Տայոց, Մանվել, Արտավազդ, Վստամ ու Հմայակ Ապահունիների գլխավորած Ապահունյաց, Վռամ Գողթնցու գլխավորած Գողթնյաց, Սարգիս Դիմաքսյանի գլխավորած Դիմաքսյանց և Սարգիս Տրպատունու գլխավորած Տրպատունյաց միացյալ գնդերը (2.000), օգտվելով Թյուրքական խաքանության բանակի հեռանալուց, վերսկսեցին ակտիվ գործողությունները ու մոտեցան դելմիկների, քուշանների և հեփթաղների միացյալ բանակին (մոտ 6.000): Ճակատամարտից առաջ երկու բանակների մարտակարգերի միջատարածքում հանդիպեցին Սմբատը և հսկայական ուժի ու անպարտելի ռազմիկի համբավ ունեցող հակառակորդի առաջնորդը: Մենամարտը տևեց բավականին երկար, սակայն ի վերջո Սմբատին հաջողվեց հաղթանակ տանել և նիզակահար անել ու սպանել իր հակառակորդին:
I փուլ – Հայկական հեծելազորը անցավ հարձակման և պարտության մատնեց հակառակորդին:
II փուլ – Հետապնդելով փախչող հակառակորդին` Հայկական հեծելազորը ծանր կորուստներ պատճառեց վերջինիս և ի վերջո մտավ Բահլ:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 4.000 զինվոր:

Վերևում նկարագրված իրադարձությունները, գործելով «ընկնող դոմինոների սկզբունքով», անմիջապես էլ չհապաղեցին իրենց զգացնել տալ Արևմուտքում, քանզի նախկին Թյուրքական խաքանության երկու մասերը, ինչպես արդեն ասվեց, միանգամից էլ անհաշտ մրցակցության մեջ մտան միմյանց դեմ և արդյունքում Պարսից թագավորության արևելքում գործող ապստամբները զրկվեցին թյուրքական օգնության ամեն մի հնարավորությունից, ինչն էլ պայմանավորեց նրանց վերջնական անհաջողությունը: Որպես հետևանք այս ամենի՝ վերջնական արդյունքում ազատվեցին նաև Խոսրով II-ի ձեռքերը, որը հնարավորություն ստացավ ի վերջո պատերազմ սկսել արդեն իր արևմտյան հարևանի դեմ: Այսպիսով՝ 603 թվականի արդեն վերջից Պարսից թագավորության արևելյան սահմանում ամուր խաղաղություն հաստատվեց, ինչը Խոսրով II-ին հնարավորություն տվեց, Արևելքում թողնելով միայն Հայոց այրուձիու մի ջոկատ (մոտ 1.000), մնացած ուժերը կենտրոնացնել ընդդեմ Բյուզանդական կայսրության: Ինչ վերաբերում է Սմբատ Բազմահաղթ Բագրատունուն, ապա նա վերադարձավ Տիզբոն, հաստատվեց Խոսրով II-ի արքունիքում, այստեղ մեծ հարգանքի ու պատվի արժանացավ և, մեծ ազդեցություն պահպանելով նաև Մարզպանական Հայաստանում, սակայն հենց Տիզբոնում էլ մահանալով 617 թվականին, թաղվեց Դարույնք ամրոցում գտնվող Բագրատունիների տոհմական գերեզմանատանը:

Գլուխ 46
Բյուզանդա-Պարսկական VI պատերազմը

Պետք է ասել, որ իր կառավարման սկզբնական ամիսներին Փոկասը, որը գահընկեց էր արել բոլորի կողմից չսիրված Մավրիկոսին, զգալի ժողովրդական աջակցություն էր վայելում, սակայն, չէր անցել դեռ կես տարի, երբ կայսրության բնակչության գործնականում բոլոր խավերը հասցրին դժգոհությամբ լցվել Փոկասի բիրտ կառավարման հանդեպ: 603 թվականի սկզբին Փոկասի դեմ դավադրություն կազմեցին Թեոդոսիոսի ողջ լինելու մասին լուրերից ոգևորված Մավրիկոսի այրի Կոնստանդինեն ու նրա խնամի Հերմանոսը, սակայն դավադրությունը բացահայտվեց և միայն Կոստանդնուպոլսի պատրիարքի ձեռնարկած ծայրահեղ ջանքերի շնորհիվ էր, որ դավադիրները փրկվեցին մահապատժից ու փակվեցին վանքում: Այսպիսով՝ արդեն այս ժամանակից կայսրության ներքաղաքական դրությունը սկսեց սասանվել, ինչն անխուսափելիորեն հանգեցրեց սահմանների կայունության անկմանը, ընդ որում Փոկասի վարկի անկումը համընկավ Խոսրով II-ի մոտ առաջացած հնարավորության հետ՝ հարվածել կայսրությանը:
Իր հերթին, արդեն 603 թվականի կեսերին Բյուզանդական կայսրության արևելյան շրջանները ցնցվում էին տեղական հուզումներից, քանզի, ամեն ինչից զատ, Փոկասը մի նոր թափով սկիզբ էր դրել նաև քաղկեդոնականությունը պարտադրելու վաղուց ի վեր մլմլացող
809
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

քաղաքականությանը։ Արդյունքում՝ տեղում սկսվել էին տարաբնույթ հուզումներ, որոնք, սակայն, առավել լուրջ տեսք ստացան այն բանից հետո, երբ Արևելքի հրամանատար Ներսեհ Կամսարականն ինքը բացահայտ ապստամբության ուղին բռնեց և, կապ հաստատելով արյաց արքայի հետ, փորձ կատարեց ապահովել վերջինիս աջակցությունը: Այս առումով հետաքրքիր է, որ Ներսեհն ընտրել ու արյաց արքային էր ուղարկել Մավրիկոսի սպանված ավագ որդի Թեոդոսիոսին արտաքինով շատ նման մի երիտասարդի և հայտարարել էր, որ դա հենց հրաշքով փրկված գահաժառանգն է, որը պայքար է սկսում իր օրինական իրավունքների վերականգման համար: Խոսրով II-ին արդեն, թերևս, հենց միայն այս ձևական առիթն էր պակասում և արդյունքում վերջինս, հաճույքով օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ամենայն հանդիսավորությամբ կազմակերպեց այդ երիտասարդի թագադրությունը ու նրան հռչակեց Բյուզանդական կայսրության կայսր, որից հետո, հաջողությամբ խաղալով Մավրիկոսին երախտապարտ լինողի դերը, ոտքի հանեց իր ռազմական մեքենան:
Եվ այսպես, ավարտելով բոլոր նախապատրաստությունները, արյաց արքան մի մեծ զորատես կազմակերպեց, որից հետո առանձնացրեց արևմտյան ուղղությամբ նախապատրաստվող հարվածի գլխավոր հրամանատարին, ինչպես նաև՝ այլ հրամանատարների: Որպես գլխավոր հրամանատար նշանակվեց «Շահր Վարազ», այսինքն՝ արքայական վարազ, պատվավոր կոչումը ստացած Խոռյան Ռազմիոզան Ֆառուխանը, որին պետք է ենթարկվեին այլ հրամանատարներ և որը որպես կին ստացավ Խոսրով II-ի աղջկան: Զարմանալի ճակատագիր էր վիճակված մինչ այդ երկրորդական դերերի վրա գտնվող Խոռյանների տոհմին պատկանող պարսից այս զորավարին, որի տոհմը մինչ այդ, ըստ էության, ոչնչով աչքի չէր ընկել և, իր հզորությամբ ոչ մի կերպ նույնիսկ չմոտենալով էլ Պարսից թագավորության յոթ գլխավոր տոհմերին, նախնիների զորավարական սխրագործություններից կարող էր պարծենալ, թերևս, միայն մի քանի դրվագներով, ի դեմս 482 թվականի ապրիլի 30-ի Ներսեհապատի և 549 թվականի Հիպպիս գետի ճակատամարտերի, ընդ որում երկու դեպքերում էլ արդյունքները, մեղմ ասած, այնքան էլ միանշանակ չէին: Այսպես թե այնպես, սակայն երկրորդ էշելոնին պատկանող այս զորականն այժմ ամենաառաջին դերի վրա էր, սակայն անսովոր բախտ ունեցած այս մարդու համար ճակատագիրը հետո ևս անակնկալներ էր պատրաստել: Արյաց արքան ինքը չէր պատրաստվում բանակի կոնկրետ ու երկարատև հրամանատարություն իրականացնել և, բացառությամբ սկզբնական ամիսների, պատերազմի ողջ ընթացքում մարտական գործողությունների կոնկրետ ղեկավարմանը, ըստ էության, այդպես էլ որևէ մասնակցություն չունեցավ: Սկիզբ էր առնում Բյուզանդա-Պարսկական VI պատերազմը (603-628), որին կոչված էր երկու գերտերությունների հակամարտությունում լինել և ամենավերջինը, և ամենակործանարարը:
603 թվականի նոյեմբերին Փոկասի տիրապետության դեմ ապստամբած Ներսեհ Կամսարականի գլխավորած բանակը (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000) տիրեցին Եդեսիային1, ինչն էլ, ըստ էության, սկիզբ հանդիսացավ պատերազմի: Դրանից հետո, որպես առաջապահ, Խոսրով II-ը զգալի ուժերով առաջ ուղարկեց Կեղծ-Թեոդոսիոսին, սակայն արդեն 603 թվականի դեկտեմբերին Դարա ամրոցի մոտ տեղի ունեցած Բեթ-Վաշի ճ-մ-ում Արևելքի նոր հրամանատար նշանակված և զորքին դեռևս 588 թվականի դեպքերի կապակցությամբ լավ ծանոթ Հերմանոս Փոենիկացու գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 20.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) հաղթեցին կայսրության գահի այդ անհաջող հավակնորդին և հետ շպրտեցին նրա բանակին2։ Այսպիսով` առաջին հարվածը հետ մղվեց, սակայն դա, ըստ էության, արդեն ոչինչ չէր փոխելու, քանզի շուտով արյաց արքայի անձնական ղեկավարությամբ արշավի ելան Պարսից թագավորության հիմնական հարվածային ուժերը, ընդ որում, ինչպես և նախկինում, հարվածի սուր ծայրում էր Դարա ամրոցը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 31; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Դիոնիս Տել-Մահրացի «Տարեգրություն», մաս 4; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 85:
2 Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»:

810
Приходите в мой дом...
Закрыто