Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

604 հունվար - հոկտեմբեր – Դարա ամրոցի գրավումը1

Խոսրով II-ի ընդհանուր ղեկավարությամբ գործող Պարսից թագավորության բանակը (մոտ 150.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000) մոտեցան ամրոցին, որտեղ Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 1.500) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) անցան համառ պաշտպանության:
I փուլ – Հունվար ամսից մինչև հոկտեմբեր հարձակվողները պաշարողական տեխնիկայի լայն կիրառմամբ մի շարք փորձեր կատարեցին տիրելու ամրոցին, սակայն դրանք ավարտվեցին անհաջողությամբ: Միաժամանակ, ամրոցի շրջափակման համար թողնելով անհրաժեշտ ուժեր, Պարսից թագավորության բանակի հիմնական ուժերը ներխուժեցին ու ասպատակեցին Հայոց Միջագետքը:
II փուլ – Հոկտեմբերի առաջին կեսին հարձակվողները, պաշարողական տեխնիկայի կիրառմամբ, ինչպես նաև պարսպի տակ փորված թունելի օգնությամբ փլելով պարսպի մի քանի հատվածներ, վճռական գրոհով տիրեցին ամրոցի պարիսպների առաջին շարքին, սակայն ամրոցի կայազորը, համառ դիմադրելով, հետ քաշեց ուժերը և դիմադրությունը շարունակեց պարիսպների երկրորդ շարքում:
III փուլ – Հարձակվողները գրոհեցին ամրոցի պարիսպների երկրորդ շարքը և գրավեցին այն:
IV փուլ – Կայսրության բանակի ռազմիկների միայն փոքր մասին հաջողվեց ճեղքել պաշարման օղակը և հեռանալ:
Հարձակվողներից հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 5.000, պաշտպանվողներից հայերը` մոտ 400, դաշնակիցը` մոտ 1.300 զինվոր:

Դարա ամրոցի մոտ ծավալվող իրադարձությունների հետ միաժամանակ, ինչպես արդեն ասվեց այն ձգձգվեց մոտ տասն ամիս, Պարսից թագավորության բանակը իր հիմնական ուժերով, ինչպես և նախորդ անգամները, շարունակեց առաջխաղացումը դեպի արևմուտք, ընդ որում, հաշվի առնելով ապստամբական դրության մեջ գտնվող Ներսեհ Կամսարականի պարագան, հարվածի սուր ծայրում այս անգամ արդեն Աբգար V Մեծի հինավուրց քաղաքն էր, որի մոտ, փորձ կատարելով վերացնել ապստամբական դրությունը մինչև պարսկական հիմնական ուժերի հայտնվելը, նույն այս ժամանակ գործում էին նաև Արևելքի նոր հրամանատար նշանակված Հերմանոս Փոենիկացու գլխավորած կառավարական զգալի ուժեր:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

604 մարտ – Եդեսիայի ճ-մ2

Արևելքի հրամանատար Հերմանոս Փոենիկացու գլխավորած կառավարական բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000) պաշարեցին քաղաքը Ներսեհ Կամսարականի գլխավորած բանակից (մոտ 2.000) ու նրա կազմում գտնվող Հայկական ռազմիկներից (մոտ 1.500):
I փուլ – Կառավարական բանակը մի շարք գրոհներ ձեռնարկեց, սակայն դրանք բոլորը հետ մղվեցին:
II փուլ – Դարա ամրոցից առաջխաղացած Պարսից թագավորության բանակը (մոտ 40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) մոտեցան քաղաքին և, լուսաբացին անակնկալ հարձակվելով կայսերական կառավարական բանակի վրա, գլխովին ջախջախեցին այն:

_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 31; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 86; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 25; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:
2 Սեբեոս «Պատմություն», գլուխ 31; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:

811
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Հաղթողներից հայերը կորցրին մոտ 50, դաշնակիցը` մոտ 1.000, պարտվողներից հայերը` մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 5.000 զինվոր, ընդ որում ծանր վիրավորված Հերմանոսը շուտով մահացավ:

Հյուսիսային ու Հայոց Միջագետքի ուղղությամբ հասցված հարվածի հետ միաժամանակ պարսից ռազմական տեսաբանները նախատեսել էին հարված նաև Սատրապական Հայաստանի ուղղությամբ, ընդ որում այս ուղղությամբ հրամանատար էր նշանակվել Ջան-Վեհը: Արդյունքում՝ 604 թվականի ամենասկզբին Ջան-Վեհի գլխավորությամբ առաջխաղացած Պարսից թագավորության բանակը (մոտ 50.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) մտան Դվին, որից հետո, արդեն մարտ ամսին, փորձեցին ավելի առաջանալ դեպի հյուսիս, սակայն Եղվարդի ճ-մ-ում (Արարատ, Արագածոտն գավառ) Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000) խոշոր հաղթանակ տարան ու հետ շպրտեցին հակառակորդին1։ Ջան-Վեհի կրած պարտությունը, որը նրան կյանք արժեցավ, 604 թվականին կասեցրեց պարսից առաջխաղացումը Սատրապական Հայաստանի ուղղությամբ, սակայն հարավում առաջխաղացումը շարունակվում էր:
Դարա ամրոցի պաշարման սկզբից կարճ ժամանակ անց, ինչ-որ տեղ 604 թվականի մարտին, Պարսից թագավորության բանակը պաշարեց Արևելքում կայսրության պաշտպանական ամրացված ևս երկու կարևոր կետեր՝ Մծբինից մոտ 70 կմ հյուսիս գտնվող Հիսն-Քեֆը (= Ժայռի բերդ), ինչպես նաև Մարդինը: Հիանալի պաշտպանական հնարավորություն ունեցող այս ամրությունների հետ, սակայն, գործերը ձգձգվեցին և հակառակորդի խորը թիկունքում մնացած Հիսն-Քեֆն ընկավ միայն 606 թվականի մարտին2, իսկ Մարդինը՝ 607 թվականի մարտին3: Մի քանի այս ամրությունների թեկուզ և հերոսական դիմադրությունը, սակայն, ի զորու չէր փոխել իրերի ընդհանուր դրությունը, երբ, լիակատար կերպով տիրելով օպերատիվ, իսկ գուցե ինչ-որ տեղ արդեն նաև ռազմավարական նախաձեռնությանը, Պարսից թագավորության հսկայական բանակը անկասելի մի լավայի պես առաջացավ:
604 թվականի վերջի վիճակով կայսրության դրությունը ծանր էր արևելյան ճակատի հատկապես հարավային հատվածում: Արդեն ընկել էր Դարա ամրոցը, Եդեսիայի տակ կայսրության բանակը մի զգալի անհաջողություն էր կրել, ստացած վերքերից մահացել էր Արևելքի նախկին հրամանատարը, իսկ պարսից սպառնալիքներն էլ գնալով ահագնանում էին: Ստեղծված ճգնաժամն ի վերջո ստիպեց ամբողջովին Բալկանյան թերակղզով տարված և պատերազմի հենց այդ թատերաբեմին ձգտող ու հենց դրան հիանալի ծանոթ Փոկասին ի վերջո միջոցների դիմել նաև Արևելքում։ Արդյունքում՝ Արևելքի հրամանատար նշանակվեց կայսեր մերձավոր օգնական Լեոնտիոսը, որը, սակայն, դատելով ըստ ամենայնի, ռազմական փորձառություն ընդհանրապես չուներ, իսկ կայսեր եղբորորդի Դոմենցիոլոսն էլ՝ պալատական գործերի կառավարիչ Դոմենցիոլոսի որդին, նշանակվեց Միջագետքի հրամանատար: Դրանից հետո, հավաքելով առկա ուժերը և զգալի համալրումներ ստանալով բալկանյան ճակատից, կայսրության զորավարները փորձեցին կասեցնել արյաց արքայի հարվածը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

604 նոյեմբեր – Արքսամունի ճ-մ (Մարդինից հարավ-արևմուտք)4

Խոսրով II-ի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 120.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000) մոտեցան Արևելքի հրամանատար Լեոնտիոսի, ինչպես նաև Միջագետքի հրամանատար Դոմենցիոլոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 60.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000): Հաջորդ օրը կողմերը մարտակարգ ընդունեցին:
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 31, 32:
2 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 25; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:
3 Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 86; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 25; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17:
4 Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»:

812
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

I փուլ – Կողմերն անցան հանդիպակաց հարձակման, ինչի արդյունքում բռնկվեց և ողջ օրը շարունակվեց համառ մարտ, ընդ որում մի պահ բանը հասավ նույնիսկ նրան, որ կայսրության բանակի ռազմիկներից մեկը արյաց արքայի վրա օղապարան նետեց, սակայն Մուշկան անունով Մատյան գնդի ռազմիկներից մեկը կարողացավ ժամանակին հատել այն և փրկել արքային: Օրվա վերջում կողմերը վերադարձան ելման դիրքեր:
II փուլ – Երկրորդ օրը կողմերը կրկին մարտակարգ ընդունեցին, որից հետո Պարսից թագավորության բանակը, մարտի նետելով նաև փղերի գունդը, անցավ վճռական հարձակման: Բռնկվեց համառ մարտ, ինչի արդյունքում կայսրության բանակն ի վերջո ծանր պարտություն կրեց:
III փուլ – Պարսից թագավորության բանակը հետապնդեց հակառակորդի փախչող բանակին և ծանր կորուստներ պատճառեց:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 12.000, պարտվողներից հայերը` մոտ 5.000, դաշնակիցը` մոտ 30.000 զինվոր:

Հենց նոր ավարտված ճակատամարտը ավելի ծանրացրեց առանց այդ էլ ողբալի վիճակի մեջ գտնվող կայսերական բանակի դրությունը Արևելքում: Վերջ, սրանից հետո արդեն որևէ խոշոր գործողության մասին, որը կոչված կլիներ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը Արևելքում, ըստ էության, մտածել արդեն հնարավոր չէր: Նախորդ պարտությունից հետո կայսրը պաշտոնանկ արեց Արևելքի հրամանատար Լեոնտիոսին, կանչեց Կոստանդնուպոլիս և ձերբակալեց, որից հետո Արևելքի հրամանատար նշանակեց իր եղբորորդի Դոմենցիոլոսին, իսկ Միջագետքի հրամանատար էլ՝ Հովհաննեսին, սակայն իրերի առկա ծանր դրությունը դա քիչ փոխեց:
605 թվականին Խոսրով II-ը, մեծ հաշվով գոհ հարավում ձեռք բերած արդյունքներից, պատրաստվեց հարված հասցնել նախորդ տարի իրեն անհաջողություն բերած հյուսիսային ուղղությամբ: Ակնհայտ էր, որ Խոսրով II-ն և նրա ռազմական տեսաբանները որոշել էին որևէ առաջխաղացում չիրականացնել Ասորիքի ուղղությամբ, մինչև վերջնականապես չեն ամրանա Հայկական լեռնաշխարհում: Սրանով, սակայն, արյաց արքան ամեն ինչից զատ փաստորեն, նաև հիշելով հին հաշիվները և բաժանվելիս իրեն ասված Ներսեհի խոսքերը, ըստ էության, բախտի քմահաճույքին թողեց Կամսարական իշխանին, ինչից էլ պատրաստվեց օգտվել Փոկասը:
Որպես հետևանք այս ամենի՝ 605 թվականի մարտին, օգտվելով այն հանգամանքից, որ հակառակորդն առժամանակ դադարեցրել է առաջխաղացումը հարավային ուղղությամբ, կայսրության զորավարները որոշեցին ի վերջո լուծել Ներսեհ Կամսարականի հարցերը, ընդ որում Հովհաննեսը հարավ-արևելքում գտնվող կայսրության բանակի ուժերի մի մասով մոտեցավ Եդեսիային, իսկ Դեմոնցիոլոսն էլ՝ Մեմբիջին, ուր նահանջել և ամրացել էր Ներսեհը: Արդյունքում, մանր մարտերից հետո տալով ապահովության երաշխիքներ, Հովհաննեսը հասավ նրան, որ Եդեսիան հանձնվեց1: Ինչ վերաբերում է Մեմբիջին, ապա, կրկին մանր մարտերից հետո Արևելքի հրամանատար Դոմենցիոլոսից ստանալով անձնական ապահովության երաշխիքներ, դիմադրությունը դադարեցրեց ու քաղաքի հետ միասին հանձնվեց նաև Ներսեհը, թեև կյանքը ցույց տվեց, որ մեծ հաշվով դա սխալ որոշում էր, քանի որ Կամսարական իշխանին տեղափոխեցին Կոստանդնուպոլիս և այստեղ Փոկասի հրամանով ի վերջո հրակեզ արեցին2: Դաժան այդ հաշվեհարդարը, սակայն, օգուտի փոխարենը Փոկասին ավելի շատ վնաս տվեց, քանզի Արևելքում և հատկապես արևելյան բանակում հսկայական հեղինակություն ունեցած զորավարի նման դաժան մահապատիժը ընդամենը միայն ավելի սրեց կայսեր նկատմամբ առկա ատելությունը տեղում՝ միաժամանակ բարոյալքելով նաև բանակը: 605 թվականի նույն մարտ ամսին, երբ հարավում ճնշվում էր Ներսեհ Կամսարականի ապստամբությունը, պաշտոնական Տիզբոնը հարված հասցրեց Սատրապական Հայաստանի ուղղությամբ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 25; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 85:
2 Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:

813
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

605 մարտ – Գետիկ գյուղի ճ-մ (Շիրակ, Երազգավորսից մոտ 3 կմ արևմուտք)1

Դատոյան Պարսիկի գլխավորությամբ Դվինից դեպի հյուսիսի առաջխաղացած Պարսից թագավորության բանակը (մոտ 50.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) մոտեցան Շիրակավանում տեղակայված Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 30.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000), որոնք, տեղեկանալով այդ մասին, հետ քաշվեցին, անցան Ախուրյան գետը և ճամբարեցին նրա ափին գտնվող գյուղի մոտ: Գետանցում իրականացրեց նաև հակառակորդը, որից հետո կողմերը մոտեցան միմյանց և մարտակարգ ընդունեցին
I փուլ – Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման և, առավելության հասնելով, փախուստի մատնեց հակառակորդին:
II փուլ – Շրջակա գյուղերի հայկական աշխարհազորը, ցանկանալով օժանդակել կայսրության բանակին, թիկունքային հարվածով ներխուժեց վերջինիս ճամբար և, հասնելով առավելության, ձեռք բերած ավարով հեռացավ:
III փուլ – Ելման դիրքեր վերադարձած Պարսից թագավորության բանակը, ականատես լինելով սեփական ճամբարի ավերմանը, մոտեցավ և առանց լուրջ դիմադրության տիրեց Էրգինա ամրոցին (Գետիկի մոտ), որից հետո ասպատակեց շրջակա 30 գյուղերը ու ձեռք բերած գերիներով և ավարով հետ քաշվեց Դվին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 5.000, պարտվողներից հայերը` մոտ 10.000, դաշնակիցը` մոտ 5.000 զինվոր:

Այսպիսով՝ 605 թվականին պաշտոնական Տիզբոնը մի խոշոր հաջողության հասավ նաև հյուսիսային ուղղությամբ, որը բոլոր հիմքերը ստեղծեց հետագա առաջխաղացման համար, ընդ որում, սրան հակառակ, պաշտոնական Կոստանդնուպոլիսն այդպես էլ չկարողացավ որևէ իրական հակաքայլ ձեռնարկել: Ավելին, Լանգոբարդական թագավորությունը, որը ռազմավարական նախաձեռնության և ուժերի հսկայական գերակշռության լիակատար առկայության պայմաններում շարունակում էր բզկտել կայսրության տիրույթները Ապենինյան թերակղզում, 605 թվականի ապրիլին գրավեց Բանյարեյան ու Ուրբիսվետիսը (Կենտրոնական Իտալիա)2։ Այս պայմաններում, չունենալով այլ ելք, պաշտոնական Կոստանդնուպոլիսը Լանգոբարդական թագավորությանը զիջեց նաև Օրվիենտոն (Կենտրոնական Իտալիա) և, վերջինիս վճարվելով 25 կգ ոսկի, միայն մեծ դժվարությամբ հասավ հաշտության կնքմանն ու լանգոբարդների հետագա առաջխաղացման կասեցմանը:
Նույն այս ժամանակ, սակայն, ամենևին հանդարտ չէր դրությունը նաև բուն Կոստանդնուպոլսում, որտեղ Կոնստանդինեն ու Հերմանոսը Փոկասի դեմ հերթական դավադրությունը կազմեցին, սակայն այս անգամ ևս անհաջողության մատնվեցին և, որպես արդյունք, 605 թվականի հունիսի 7-ին Եվտրոպիայի ծովապատնեշի վրա՝ նույն այն վայրում, որտեղ կյանքից հեռացել էին Մավրիկոսն ու նրա որդիները, գլխատվեցին3: Այս ժամանակ էր նաև, որ Կոստանդնուպոլսում մի խոշոր հրդեհ բռնկվեց, որը ծանր հետևանքներ ունեցավ:
606 թվականին, ցանկանալով զարգացնել հաջողությունը հյուսիսային ուղղությամբ, Պարսից թագավորության բանակը հերթական առաջխաղացումն իրականացրեց Սատրապական Հայաստանում: Այս շարժն իր հերթին բերեց խոշոր հետևանքների:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

606 մարտ – Անգղ ամրոցի ճ-մ4

Սենի Տամ-Խոսրով Միհրանյանի գլխավորությամբ Դվինից առաջխաղացած և ամրոցին մոտեցած Պարսից թագավորության բանակը (մոտ 50.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) շրջապատեցին Հայաստանի հրամանատար
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 32:
2 Պողոս Սարկավագ «Լանգոբարդների պատմություն», գիրք 4, գլուխ 30:
3 Пигулевская Н. В. “Византия и Иран на рубеже VI-VII веков”, Москва 1946, стр. 180:
4 Սեբեոս «Պատմություն», գլուխ 32; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն Քաղկեդոնացի «Հայոց պատմության համառոտագրություն»:

814
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Թեոդորոս Խորխոռունու գլխավորությամբ ամրոցում և նրա հարակից գյուղում ճամբարած Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 15.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 5.000):
I փուլ – Օրվա սկզբին, օգտվելով կայսրության բանակի անգործությունից՝ հակառակորդի ռազմիկները մոտեցան և հուժկու ու մեծածավալ նետաձգություն իրականացրին վերջինիս դիրքերի ուղղությամբ` զգալի կորուստներ պատճառելով քրիստոնյաներին, առաջացնելով խուճապ և անկարգություններ ու հասնելով նրան, որ հակառակորդի բանակի նժույգների մեծ մասը կտրեց կապերը և փախավ:
II փուլ – Օրվա երկրորդ կեսին զարգացնելով հաջողությունը՝ Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման և ծանր պարտության մատնեց հակառակորդին:
III փուլ – Թեոդորոս Խորխոռունին փրկված փոքրաքանակ ռազմիկների հետ միասին հետ քաշվեց և դիրքեր գրավեց ամրոցում, սակայն, սկսված բանակցությունների արդյունքում ստանալով բավարար երաշխիքներ, հանձնվեց:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 1.000, պարտվողներից հայերը` մոտ 4.000, դաշնակիցը` մոտ 8.000 զինվոր: Թեոդորոս Խորխոռունին փոխադրվեց Պարսից թագավորություն, որտեղ, թեև արժանացավ լավ ընդունելության, սակայն ի վերջո սպանվեց:

Ծանր հարված հասցնելով կայսրության բանակին և, ըստ էության, ոչնչացնելով այն, պարսից ռազմական տեսաբաններն այս անգամ որոշեցին ի վերջո շարունակել առաջխաղացումը դեպի արևմուտք արդեն նաև հայաստանյան ուղղությամբ: Արդյունքում, առաջանալով հյուսիս-արևմտյան ուղղությամբ, Սենի Տամ-Խոսրով Միհրանյանի գլխավորած բանակը հասավ հակառակորդին ու վերջինիս նկատմամբ ևս մեկ հաղթանակ տարավ արդեն Բասենում1: Հետագա առաջխաղացման ճանապարհին, սակայն, կանգնած էր ամրացված Կարինը, որի գրոհին Պարսից թագավորության բանակն այդ պահին դեռևս պատրաստ չէր:
607 թվականի մարտին Սենի Տամ-Խոսրովին հայաստանյան ուղղությամբ փոխարինեց Աշտատ-Հեզտայարը, որի առջև խնդիր դրվեց զարգացնել հետագա հաջողությունը այս ուղղությամբ և ավելի առաջանալ դեպի արևմուտք: Նույն այս ժամանակ, ցանկանալով այնուհանդերձ կասեցնել հակառակորդին, կայսրության զորավարները Կարինի մոտակայքում խոշոր ուժեր կենտրոնացրին, սակայն արդյունքում Որդորուի ճ-մ-ում (Արարատ, Բասեն գավառ) Աշտատ-Հեզտայարի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) հաղթեցին Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 15.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 5.000), որոնց մնացորդներին հետապնդեցին մինչև Սատաղ2: Պարտության մատնելով կայսրության դաշտային բանակին և վերջնականապես վերացնելով բաց ճակատամարտում դիմադրություն կազմակերպելու կայսրության ռազմական մեքենայի բոլոր հնարավորությունները՝ Աշտատ-Հեզտայարն ի մի բերեց ուժերը և մոտեցավ Կարինին: Սկիզբ առան պաշարողական գործողություններ, սակայն դրանք երկար չտևեցին, քանի որ ստեղծված պայմաններում մի կողմից քրիստոնյաները պատրաստ չէին երկարատև դիմադրության, մյուս կողմից էլ պաշարյալներին կոչով դիմեց մի վերջին անգամ պատմության թատերաբեմում երևացած Կեղծ-Թեոդոսիոսը: Այս ամենը հաշվի առնելով Կարինի կայազորը դադարեցրեց դիմադրությունը և հանձնվեց3:
608 թվականի մարտին, լիովին տիրելով նախաձեռնությանը տեղում, Աշտատ-Հեզտայարի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 32; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն Քաղկեդոնացի «Հայոց պատմության համառոտագրություն»:
2 Սեբեոս «Պատմություն», գլուխ 33; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 17; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 32; «Քարթլիս-Ցխովրեբա», Արսեն Սափարացի «Վրաց և Հայոց բաժանման մասին»:
3 Սեբեոս «Պատմություն», գլուխ 33; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 17; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 2, 3; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 32; Հովհաննես Ավագերեց «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն Քաղկեդոնացի «Հայոց պատմության համառոտագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Արսեն Սափարացի «Վրաց և Հայոց բաժանման մասին»:

815
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ռազմիկները (մոտ 2.000) Բյուզանդական կայսրության բանակից (ընդհանուր՝ մոտ 2.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) առանց լուրջ մարտերի գրավեցին Սատաղը, Առուստայը, Նիկոպոլիսը և Կիթառիճ ամրոցը1: Այսպիսով՝ կայսրության անհաջողությունները Հայաստանում, կարծես թե, ամբողջանում էին, սակայն նույն այս ժամանակ Փոկասին պատուհասեց ևս մեկ ու ավելի հեռուն տանող անհաջողություն, քանզի նույն 608 թվականի ամռանը ապստամբեց արդեն Եգիպտոսը, որտեղ իշխանության գլուխ էին կանգնած հայերը։ Արդյունքում՝ 608 թվականի գարնանը Ալեքսանդրիայի ճ-մ-ում (Եգիպտոս, Միջերկրական ծովի ափին, Նեղոսի դելտայի մոտ) Աֆրիկայի ապստամբած էքսարքոս և Արևելքի երբեմնի հրամանատար, պատրիկ Հերակլես Ավագ Հայի, նրա որդի Հերակլես Կրտսեր Հայի, եղբայր Գրիգոր Հայի, վերջինիս որդի Նիկիտա Հայի ու Վահանի Զորականի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000) հաղթեցին ամուր պաշտպանական դիրքեր գրաված Բյուզանդական կայսրության կառավարական բանակին (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 500), որից հետո մտան քաղաք2:
Կոստանդնուպոլսում գտնվող Փոկասը, որին նրա կողմնակիցները եռանդուն կերպով տեղյակ պահեցին Եգիպտոսում զարգացող իրադարձությունների մասին, սկզբում աչքաթող արեց դրանք, բայց հետո մտքափոխ եղավ և որոշեց ակտիվ գործողությունների անցնել: Այս ժամանակ կայսեր հավատարիմ օգնական Վոնոսը գտնվում էր Ասորիքում և, իրականացնելով լայն ծավալներ ստացած բռնություններ, փորձում էր ամրապնդել կայսեր դիրքերը տեղում: Արդյունքում, սակայն, ստանալով Փոկասի հրամանը, Վոնոսը որոշեց շարժվել դեպի Եգիպտոս, որտեղ գործող Փոկասի համակիրներն արդյունքում ավելի ակտիվացան։ Որպես հետևանք, 608 թվականի ամռանը Վոնոսի գլխավորությամբ ծովով և ցամաքով Ակկայից առաջխաղացած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000), օգտվելով այն բանից, որ մարտի ժամանակ տեղում գործող իրենց կողմնակիցները թիկունքից հարվածեցին հակառակորդին, Մանուֆի ճ-մ-ում (Եգիպտոս, Միջերկրական ծովի ափին, Նեղոսի դելտայի մոտ) հաղթեցին Վահան Զորականի գլխավորած ապստամբների բանակին (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000), ընդ որում Վահանն ընկավ մարտում3: Այսպիսով՝ կառավարական բանակի համար, կարծես թե, հարմար նախապայմաններ ստեղծվեցին հարված հասցնելու համար արդեն Ալեքսանդրիային:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

608 ամառ – Ալեքսանդրիայի ճ-մ4

Վոնոսի ընդհանուր հրամանատարությամբ գործող Բյուզանդական կայսրության կառավարական բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) սկսեցին մոտենալ Նիկիտայի գլխավորությամբ քաղաքում ամուր պաշտպանական դիրքեր գրաված ապստամբների բանակին (մոտ 8.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 3.000):
I փուլ – Կառավարական բանակը քաղաքին մոտեցավ վերջինիս ծովահայաց կողմից, սակայն, ընկնելով քարանետների հարվածի տակ և կրելով որոշակի կորուստներ, հետ քաշվեց:
II փուլ – Քաղաքին մոտեցած կառավարական բանակի հիմնական ուժերն անցան հարձակման, սակայն, ընկնելով քարանետների, նետողական այլ մեքենաների և նետաձիգների հուժկու հարվածի տակ, կորուստներով հետ շպրտվեցին:
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 33; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 2; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Արսեն Սափարացի «Վրաց և Հայոց բաժանման մասին»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն Քաղկեդոնացի «Հայոց պատմության համառոտագրություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», Հավելված 5:
2 Հովհաննես Նիկյուացի, «Ժամանակագրություն», գլուխ 107; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:
3 Հովհաննես Նիկյուացի, «Ժամանակագրություն», գլուխ 107:
4 Հովհաննես Նիկյուացի, «Ժամանակագրություն», գլուխ 107, 108:

816
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

III փուլ – Ապստամբների բանակն անցավ հուժկու արտագրոհի և պարտության ու փախուստի մատնեց հակառակորդին՝ հետապնդելով վերջինիս և ծանր կորուստներ պատճառելով:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 1.400, պարտվողներից` հայերը մոտ 1.000 զինվոր, դաշնակիցը` մոտ 1.000 զինվոր:

Նախորդ անհաջողությունից հետո Վոնոսը հետ քաշվեց դեպի Նիկյուա և սկսեց հավաքել ցրված ու արդեն բավականին փոքրաթիվ իր ուժերը: Դրանից հետո վերջինս փորձ կատարեց ասպատակել Ալեքսանդրիայի շրջակայքը, սակայն, այն բանից հետո, երբ Նիկիտայի հրամանով կտրվեցին հակառակորդի առաջխաղացման ուղու վրա գտնվող պարանե կամրջի ամրանները, այդ մտադրությունը խափանվեց1: Հույսը կտրելով հաջողության հասնել զուտ զինվորական միջոցառումներով՝ Վոնոսը փորձ կատարեց անցնել քաղաքական սպանությունների վաղուց փորձված մեթոդին, սակայն այս անգամ ևս անհաջողության մատնվեց, քանի որ նրա ծառաներից ինչ-որ մեկը մատնեց դաշույնը ծոցում պահած Նիկիտային մոտենալ փորձող մարդասպանին և նրան հենց տեղում էլ գլխատեցին: Դրանից հետո Նիկիտայի գլխավորած բանակն ինքը ասպատակեց Նիկյուայի և Մանուֆի շրջակայքը՝ Եգիպտոսից վերջնականապես դեպի արևելք դուրս մղելով Վոնոսի գլխավորած կառավարական բանակին2: Ամեն ինչ կորցրած Վոնոսն անցավ Պաղեստին, իսկ հետո էլ վերադարձավ մայրաքաղաք՝ զեկուցելով Փոկասին իր անհաջողության մասին: Կայսեր շուրջ օղակն աստիճանաբար սեղմվում էր:
609 թվականին հայաստանյան ուղղությամբ Աշտատ-Հեզտայարին փոխարինեց Շահեն Վահմանզադականը, որի առջև խնդիր դրվեց ավարտել Սատրապական Հայաստանի նվաճումը և դուրս գալ Կապադովկիա: Հենց այս ժամանակ էլ պաշտոնական Կոստանդնուպոլիսը մի վերջին փորձ կատարեց կասեցնել հակառակորդին, սակայն որևէ հաջողության չհասավ: Իրոք, 609 թվականի մարտին Շահեն Վահմանզադականի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 40.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000) Կարինի մոտ հաղթեցին Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 30.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 3.000)3, որից հետո, ցրելով ուժերը, 609 թվականի ապրիլից մինչև մայիս կայսրության հեռացող բանակից առանց լուրջ մարտերի գրավեցին Տիգրանակերտը, Ամիդը, Ռաշ-Այնը, Եդեսիան, Պիրը, ինչպես նաև Թլպաշար ամրոցը (Կիլիկիայի արևելք, Թլպաշար գավառ, Պիրից մոտ 40 կմ հարավ-արևմուտք)4։ Հաջողությունները հսկայական էին և, կարելի էր արդեն արձանագրել, որ 609 թվականի սկզբին Պարսից թագավորության տիրապետության տակ հայտնվեց Հայաստանի մեծ մասը, բացառությամբ, թերևս, միայն Փոքր Հայքի և Կիլիկիայի:
Սկսած արդեն 609 թվականի ամռանից մինչև 610 թվականի գարուն Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի և Խարդարիգանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Պարսից թագավորության համալրված բանակը (մոտ 120.000) ասպատակեց Անդրեփրատյան Ծոփքը, որից հետո ոտնատակ տվեց Կապադովկիան, Լյուկիան ու Պիսիդան: Բանը հասավ նույնիսկ նրան, որ Շահեն Վահմանզադականի ջոկատները, աննախադեպ մի երևույթ երկար հարյուրամյակների ընթացքում, հասան մինչև Քաղկեդոնի շրջակայք, թեև այս անգամ, ոտնատակ տալով այն, այնուհանդերձ հետ քաշվեցին5։ Այս առումով հակառակորդի առաջխաղացման դեմ հանդես եկող միակ պատվարը, թերևս, պաշտպանությունը լիովին ձախողած Արևելքի հրամանատար Դոմենցիոլոսին փոխարինած նրա հորեղբայր և Փոկասի եղբայր Կոմենցիոլոսն էր, որը ուժերը կենտրոնացրել էր Անկյուրայի մոտակայքում ու սպառնում էր փակել Քաղկեդոնի մոտ հայտնված հակառակորդի նահանջի ուղին:
_________________________
1 Հովհաննես Նիկյուացի «Ժամանակագրություն», գլուխ 108, 109:
2 Հովհաննես Նիկյուացի «Ժամանակագրություն», գլուխ 109:
3 Սեբեոս «Պատմություն», գլուխ 33; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:
4 Սեբեոս «Պատմություն», գլուխ 33; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Դիոնիս Տել-Մահրացի «Տարեգրություն», մաս 4; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 25; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 86; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 78:
5 Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 88; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 78:

817
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

610 թվականին Փոկասի անփառունակ կառավարման շրջանը հասավ ինչպես իր գագաթնակետին, այնպես էլ՝ ավարտին: Իրոք, Եգիպտոսում գործող Հերակլես Ավագն ու նրա ընտանիքի անդամները, որոնք ապստամբել էին դեռևս 608 թվականին, տեղում ամրապնդելով դիրքերը, արդեն 609 թվականին որոշեցին վերջնականապես գահընկեց անել աստիճանաբար հարբեցողության տրվող և կառավարման սանձերը ձեռքից բաց թողնող Փոկասին, ընդ որում այս հարցում նրանց աջակցում էր Կոստանդնուպոլսի էքսարքոս նշանակված Պրիսկոսը, որը, թեև Փոկասի փեսան էր, սակայն կայսրը մի դատարկ առիթով թշնամացել էր նրա հետ ու հալածանքների էր ենթարկում: Իրոք, Փոկասին դուր չէր եկել այն հանգամանքը, որ 607 թվականին կրկեսային միջոցառումներից մեկի ժամանակ Պրիսկոսի արձանը տեղադրվել էր իր արձանի հետ համահավասար: Այս պայմաններում, ահա, զգալով, որ իր վիճակը դառնում էր վտանգավոր, Պրիսկոսը կապ հաստատեց Եգիպտոսի ապստամբների հետ և նրանց մայրաքաղաք հրավիրեց։ Արդյունքում՝ 610 թվականի ամռանը, օգտվելով Փոկասի ռազմական մեքենայի լիակատար քայքայումից, Հերակլես Ավագը և նրա եղբայր Գրիգորը որոշեցին տիրել ոչ միայն Կոստանդնուպոլսին, այլև՝ կայսերական գահին: Հետաքրքիր է, սակայն, որ, որպես գահի թեկնածուներ, Եգիպտոսի էքսարքոսն ու նրա եղբայրը առաջ քաշեցին իրենց որդիներին՝ Հերակլես Կրտսերին և Նիկիտային, ընդ որում որոշվեց, որ նա կդառնա կայսր, ով առաջինը կհասնի Կոստանդնուպոլիս և գահընկեց կանի Փոկասին: Իրավիճակին լրացուցիչ դրամատիկություն էր հաղորդում այն հանգամանքը, որ Հերակլես Կրտսերի մայրն ու նշանածը գտնվում էին Կոստանդնուպոլսում և, իմանալով Եգիպտոսում սկիզբ առած ապստամբության մասին, Փոկասի գլխակերները ձերբակալել էին այդ կանանց ու պահում էին խիստ հսկողության տակ: Եվ վերջապես նույն այս ժամանակ Կոստանդնուպոլսում բացահայտվեց Փոկասի դեմ ուղղված հերթական դավադրություններից ևս մեկը ու նրա մասնակիցները դաժան պատիժների արժանացան:
Արդյունքում՝ որոշվեց Կոստանդնուպոլսի վրա հարձակում իրականացնել միանգամից երկու ճանապարհով՝ ցամաքով ու ծովով, ընդ որում ծովային հարձակումը պետք է գլխավորեր Հերակլեսը, իսկ ցամաքայինը՝ վերջինիս հորեղբայր Գրիգորի որդի Նիկիտան: Բոլոր առավելությունները, սակայն, ծովով ավելի արագ առաջացող Հերակլես Կրտսերի կողմում էին և արդյունքում 610 թվականի հոկտեմբերի 4-ին նրա գլխավորած ծովային ուժերը մոտեցան Աբիդոսին: Հերակլեսի նավատորմի մոտենալու մասին լուրը ստանալուն պես կայսեր եղբայր Դոմենցիոլոսը, որին հանձնարարված էր Երկար պարիսպների հսկողությունը, թողեց իրեն վստահված դիրքը և ապաստանեց բուն քաղաքում: Այստեղ ևս, սակայն, Փոկասի դիրքերը ամուր չէին, քանզի, կայսեր իրականացրած դաժան բռնությունների տարիներ տևած քաղաքականության պատճառով կայսրության մայրաքաղաքում նրանից դժգոհ էին գործնականում բոլորը։ Արդյունքում՝ քաղաքի աշխարհազորը Պրիսկոսի աննկատ աջակցությամբ ապստամբեց, ընդ որում ապստամբական գործողություններն անմիջականորեն գլխավորում էր Փոտ անունով մեկը, որի կնոջը Փոկասը ժամանակին բռնաբարել էր։ Արդյունքում՝ Փոկասի պահակազորի մի մասը դիմադրելիս զոհվեց, մի մասն էլ ցրվեց և գործնականում արդեն միայնակ մնացած Փոկասն ընկավ Փոտի ձեռքը, որը, իր ուզածի պես վրեժ լուծելով գերյալից, ի վերջո ծովով անցավ Աբիդոս և, մորուքից քարշ տալով բերելով, Փոկասին հասցրեց Հերակլեսի մոտ1:
Հերակլեսի հրամանով գերուն բերեցին այն նավի վրա, որտեղ գտնվում էր նա ինքը և, ասում են, թե նույնիսկ այդ պայմաններում էլ նախկին ռազմիկն իրեն հավատարիմ է մնացել: Իրոք, տեսնելով Փոկասին, Հերակլեսը չկարողացավ իրեն զսպել և արհամարհանքով նետեց. «Ուրեմն, թշվառական, այդ դո՞ւ էիր այսպես կառավարում պետությունը», ինչին Փոկասը պատասխանեց. «Իսկ դու, ի՞նչ է, մտադրվել ես ավելի լա՞վ կառավարել»: Հանդգնությունը,
_________________________
1 Հովհաննես Նիկյուացի «Ժամանակագրություն», գլուխ 109, 110; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Անանուն «Արաբա-բյուզանդական ժամանակագրություն 741 թվականի», մաս 6; Դիոնիս Տել-Մահրացի «Տարեգրություն», մաս 4; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 90; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 25; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9; Սեբեոս «Պատմություն», գլուխ 34; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 17; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 32; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»; «Քարթլիս-Ցխովրեբա», «Քարթլիի մատյանը»; Հովհան Սարկավագ «Վենետիկյան ժամանակագրություն», գիրք 1, գլուխ 21; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:
818
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

սակայն, չփրկեց Փոկասին և Հերակլեսի հրամանով նրան հենց տեղում էլ պատժեցին՝ կտրեցին ձեռքերն ու ոտքերը, իսկ հետո էլ սրահար արեցին, որից հետո նախկին կայսեր բզկտված մարմինը տեղափոխեցին Կոստանդնուպոլիս և, ժողովրդին ի ցույց դնելուց հետո, այրեցին: Քաղաք մտած հաղթական Հերակլեսն ու նրա կողմնակիցները Փոկասի կողմնակիցների մի իսկական ջարդ իրականացրին, երբ սպանվեցին կայսեր եղբայր Դոմենցիոլոսը, Արևելքի երբեմնի հրամանատար Լեոնտիոսը, կայսեր մերձավոր Վոնոսը և շատ ուրիշներ: Փրկվեց, թերևս, միայն Դոմենցիոլոսի որդի Դոմենցիոլոսը, որին վանքից հանված Ֆիլիպիկի հետ միասին Հերակլեսը որպես պատվիրակ ուղարկեց Արևելքի գործող հրամանատար, Փոկասի եղբայր Կոմենցիոլոսի մոտ: Կոմենցիոլոսը, սակայն, որևէ կերպ չցանկանալով դադարեցնել դիմադրությունը, ձերբակալեց Ֆիլիպիկին և սկսեց ակտիվ նախապատրաստություններ տեսնել Կոստանդնուպոլսին հարվածելու համար, սակայն 610 թվականի աշնանը սպանվեց Մավրիկոսի խնամի Հերմանոսի որդի Հուստինոսի կողմից, ինչից հետո Հերակլեսի իշխանությունը վերջնականապես ամրապնդվեց: Ինչ վերաբերում է Դոմենցիոլոսին, ապա, թերևս հաշվի առնելով նրա վերջին այդ գործունեությունը, նրան թույլ տրվեց մասնավոր կյանքի անցնել:
Փոկասը վերջինն էր Բյուզանդական կայսրության գահին բազմած ռոմանականացված գերմանացիների սերնդից, որի անկումով էլ գերմանական էջը կայսրության կյանքում վերջնականապես փակվեց: Վերջ, այդուհետ և հավետ կայսրության կյանքում առաջնային դերերի վրա էին հայտնվելու հույներն ու հայերը, ընդ որում, ձևականորեն լինելով, կարծես թե, հունական պետություն, առաջիկա կես հազարամյակում Բյուզանդական կայսրությունն իրենից ներկայացնելու էր, ըստ էության, ռազմաքաղաքական ավելի մեծ ակտիվություն դրսևորող հենց հայերի մի յուրօրինակ պետական միավոր:
Այսպիսով՝ Բյուզանդական կայսրության կայսր հռչակվեց Հերակլեսը՝ Հերակլես I-ը (610-641), որի կառավարումով էլ բազմամյա կայսրության կյանքում մի նոր դարաշրջանի սկիզբ դրվեց, դարաշրջան, որը բնորոշվում էր մի քանի հատկանիշներով: Այս առումով ամենից առաջ պետք է նշել, որ հենց Հերակլես I-ի գահակալումով էր, որ կայսրության կյանքում վերջնականապես սկսեց իշխել իշխանության ժառանգման դինաստիական սկզբունքը, երբ կառավարող կայսրը ձգտում էր իշխանության ղեկը փոխանցել որդուն: Իհարկե, նախկինում ևս կային նման երևույթի սաղմեր, երբ, օրինակ, Հուստինոս I-ից սկսած իշխանությունը մի քանի սերունդ մնաց նույն տոհմի ձեռքում, կամ այն հանգամանքը, որ Մավրիկոսն ինքն էր պատրաստվում իշխանության ժառանգորդ դարձնել սեփական որդիներին, սակայն այժմ ամեն ինչ վերջնական և առավել ամբողջական տեսք ստացավ, թեև հստակ գահաժառանգման համակարգ այնուհանդերձ այդպես էլ չստեղծվեց: Մյուս հանգամանքը, որը պետք է առանձնացնել, քաղաքակրթական մակարդակի էր և կայանում էր նրանում, որ, ըստ էության, հենց այս ժամանակից սկսած էլ անտիկ դարաշրջանն, իրեն բնորոշ հատկանիշներով, վերջնականապես պատմության գիրկն անցավ: Վերջ, այսուհետ Բյուզանդական կայսրությունն իրենից, սեփական առանձնահատկություններով հանդերձ, ներկայացնելու էր միջնադարյան ռազմաֆեոդալական տիպի մի պետություն, որը հիմնվելու էր ամենից առաջ տեղական ուժերի վրա: Իրենց հերթին տեղական ուժերից ռազմական առումով առավել կազմակերպվածը հենց հայերն էին և հենց այս հանգամանքն էր, որ մոտական հարյուրամյակներում առաջ էր մղելու հենց նրանց:
Հերակլես I-ին բաժին էր հասել բացառիկ ծանր վիճակում հայտնված մի պետություն: Երեսունհինգամյա կայսեր գահ բարձրանալու պահին կայսրությունն Արևելքում փաստացի արդեն զրկված էր Հայաստանի հիմնական մասից, ինչի արդյունքում ուղղակի սպառնալիք էր կախված արդեն նաև Փոքր Ասիայի և Ասորիքի վրա: Խաղաղ չէր, սակայն, նաև բալկանյան սահմանում, որտեղ, չնայած Մավրիկոսի դրսևորած համառ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաջողությանը, այժմ սլավոնները, մանր խմբերով անցնելով Դանուբը և օգտվելով Փոկասի օրոք լիակատար քայքայում ապրած ռազմական համակարգի բացակայությունից, բառացիորեն ողողել էին Բալկանյան թերակղզին՝ ըստ էության խաղաղ ճանապարհով հասնելով նրան, ինչին չէին կարողացել հասնել նախորդ տասնամյակների համառ ռազմական գործողությունների արդյունքում: Ինչ վերաբերում է Ապենինյան և Պիրենյան թերակղզիներին, ապա այստեղ կայսրությունը ևս շարունակում էր դանդաղ, բայց հաստատուն կերպով զիջել դիրքերը:
819
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Կայսրության գահին բազմելու հետ գործնականում միաժամանակ Հերակլես I-ը նաև ամուսնացավ, ընդ որում երիտասարդ կայսեր ընտրյալ Ֆաբիան կամ, ինչպես նրան սկսեցին կոչել արդեն որպես կայսրուհի՝ Եվդոկիան, այն կինն էր, որի հետ Հերակլեսը նշանված էր դեռ մանկուց և հարաբերությունները, կարծես թե, հիմնված էին սիրո վրա: Կյանքը, սակայն, գեղեցիկ այն տեսքը չունեցավ, ինչը լինում է հեքիաթներում, երբ երիտասարդ արքայազնը հաղթում է չարին ու ազատում գեղեցկուհուն, և այս հարցում իրականությունը Հերակլես I-ին մի դաժան անակնկալ մատուցեց: Փոկասի կառավարման վերջին տարիներին, ինչպես արդեն ասվեց, իմանալով Հերակլես Ավագ Հայի ու նրա որդու ապստամբության մասին, Փոկասի հրամանով Հերակլես I-ի մայրն ու հարսնացուն ձերբակալվել էին: Ձերբակալության հետ կապված վախե՞րն էին, թե՞ այլ պատճառ կար, սակայն ամուսնության հենց սկզբից էլ պարզվեց, որ Եվդոկիան հոգեկան զգալի շեղումներ ունի, ընդ որում ժամանակի հետ նրա վիճակը աստիճանաբար ավելի բարդացավ: Այսպիսով՝ երիտասարդ կայսրը ընտանեկան կյանքում հենց սկզբից էլ ականատես եղավ ծանր մի դժբախտության, որն իր հերթին հետագայում նոր զարգացումներ էր ունենալու:
Բացվում էր 611 թվականը և Հերակլես I-ի դիմաց իրենց ողջ հասակով հառնում էին բոլոր այն խնդիրները, որոնք ծագել էին դեռևս չարաբաստիկ Փոկասի օրոք: Բալկանյան սահմաններում սլավոնական առաջխաղացումն արդեն գործնականում անդառնալի բնույթ էր ստացել և գերմանական, ինչպես նաև ռոմանականացված գերմանական տարրն անկասելիորեն զիջում էր դիրքերը: Իրենց հերթին կայսրության իրական տիրույթները, մի ժամանակ դժվարությամբ մնալով Դանուբի միջին հոսանքում, այժմ անկասելիորեն սեղմվում էին դեպի ավելի հարավ, իսկ թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածն էլ, այսպես կոչված Դալմացիան, որով ապահովվում էր կայսրության ցամաքային կապը Ապենինյան թերակղզու հետ, աստիճանաբար հայտնվում էր լուրջ վտանգի տակ: Այս առումով, թերևս, պատահական չէր, որ արդեն 611 թվականի ամռանը Ավարական խաքանության բանակը սլավոն ռազմիկների զգալի աջակցությամբ տիրեց Դալմացիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իստրոս թերակղզուն1, ինչից հետո զգալիորեն սասանվեցին կայսրության դիրքերը ողջ Դալմացիայում: Առավել մեծ վտանգ, սակայն, Հերակլես I-ի տերությանը սպառնում էր, այսպես թե այնպես, Արևելքից: Արդյունքում, փորձ կատարելով կասեցնել արևելյան վտանգը, կայսրության գահին բազմելուց անմիջապես իսկ հետո Հերակլես I-ը հատուկ ուղերձով դիմեց Խոսրով II-ին և, ընդգծելով, որ Մավրիկոսի վրեժը լիուլի լուծված է, խնդրեց դադարեցնել ռազմական գործողությունները: Արյաց արքան, սակայն, որի համար Մավրիկոսի համար վրեժը ակնհայտորենը ընդամենը միայն պատերազմ սկսելու համար հարմար առիթ էր, այդ առաջարկին որևէ կերպ չընդառաջեց:
611 թվականի ամռանը, առաջանալով Հայաստանից, Շահեն Վահմանզադականի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 60.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000) քաղաքում գտնվող հրեաների դավաճանության շնորհիվ քաղաքի պաշտպանության ժամանակ անձնական մեծ խիզախությամբ աչքի ընկած ու մարտում էլ զոհված Վասակ Քաջ Արծրունու գլխավորած Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) գրավեցին Կեսարիան2։ 576 թվականին Պարսից թագավորության խոշոր բանակը մի պահ փորձել էր մոտենալ Կապադովկիայի այս գլխավոր քաղաքին և հետ էր մղվել, սակայն այժմ հաջողությունը պարսկական զենքի օգտին եղավ: Սա մի լուրջ հայտ էր տիրելու արդեն ողջ Կապադովկիային, իսկ այդ հանգամանքը Կոստանդնուպոլսում աչքաթող անել որևէ կերպ չէին կարող: Արդյունքում, օգտվելով այն բանից, որ քաղաքի անկումից հետո հակառակորդի խոշոր ուժերը հետ էին քաշվել, Հերակլես I-ը նորից ռազմական ուղու վրա դրեց վերջին տասնամյակում քաղաքացիական պաշտոնների անցած բալկանյան ճակատի հերոս Պրիսկոսին, հավաքեց բոլոր հնարավոր ուժերը և վերջինիս հետ դրանք ուղարկեց Արևելք:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Պողոս Սարկավագ «Լանգոբարդների պատմություն», գիրք 4, գլուխ 40:
2 Սեբեոս «Պատմություն», գլուխ 33; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 92; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 1; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9:

820
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

611 աշուն - 612 գարուն – Կեսարիայի ճ-մ1

Արևելքի հրամանատար Պրիսկոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) պաշարեցին քաղաքը Շահեն Վահմանզադականի գլխավորած Պարսից թագավորության բանակից (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 2.000):
I փուլ – 611 թ-ի աշնանից մինչև 612 թ-ի գարուն կայսրության բանակը մի շարք գրոհներ ձեռնարկեց քաղաքի ուղղությամբ, սակայն որևէ հաջողության չհասավ:
II փուլ – 612 թ-ի գարնանը Պարսից թագավորության բանակը անակնկալ արտագրոհ իրականացրեց և, ծանր պարտության մատնելով, փախուստի մատնեց կայսրության բանակին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 400, դաշնակիցը` մոտ 4.000, պարտվողներից հայերը` մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 8.000 զինվոր:

Այսպիսով՝ Պրիսկոսը, որպես Արևելքի հրամանատար, լիակատար անհաջողության մատնվեց, ինչով էլ, ըստ էության, հակասական ընթացք ունեցած այս զորավարի ռազմական ուղին ավարտվեց: Իրոք, հիասթափված Պրիսկոսից, Հերակլես I-ը դրանից հետո վերջինիս հետ կանչեց մայրաքաղաք և, զրկվելով պաշտոնից, թույլ տվեց կրկին վանական կարգվել: Պրիսկոսից հետո Արևելքի հրամանատար նշանակվեց զորավարների կրկին հին դարաշրջանի սերնդին պատկանող Ֆիլիպիկը՝ Մավրիկոսի քրոջ ամուսինը, որը ժամանակին զոհ էր գնացել նույն Մավրիկոսի կասկածներին, իսկ իր անկումից քիչ առաջ էլ վերջինս նույնիսկ հրամայել էր ձերբակալել Ֆիլիպիկին: Մավրիկոսի գահազրկումից հետո ազատության ստացած Ֆիլիպիկը մի պահ իր ծառայություններն էր առաջարկել Փոկասին, սակայն ուղղամիտ այդ ռազմիկը վճռականորեն մերժել էր համագործակցության ամեն մի առաջարկ՝ ընդգծելով, որ, եթե ինչ-որ մեկը դավաճանել է իր կնոջ եղբորը, ինչպե՞ս կարող է ինքը վստահել նրան: Դրանից հետո Ֆիլիպիկը, փրկվելով հետագա կասկածներից, իր հերթին համենայն դեպս վանական էր կարգվել և պատսպարվել էր իր իսկ հիմնադրած վանքերից մեկում, սակայն այժմ, սուր կերպով զգալով փորձառու զորավարների պակաս, Հերակլես I-ը որոշեց կրկին գործի դնել վերջինս:
612 թվականի ամռանը, առաջանալով Տրապիզոն-Բարձր Հայք-Արարատ-Վաղարշապատ երթուղով, Արևելքի հրամանատար Ֆիլիպիկի գլխավորությամբ արշաված Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000) սրընթաց երթով մոտեցան Նիգ գավառին, սակայն հակառակորդին օպերատիվ անակնկալի բերել չհաջողվեց, քանզի վերջինս ինքը ևս թիկունքում զգալի ուժեր ունեն։ Արդյունքում՝ Պարսից թագավորության բանակը (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) մոտեցան Ֆիլիպիկի բանակին և անակնկալ գիշերային հարձակումով հաղթեցին վերջինիս առաջապահին, թեև ծանր կորուստներից այս անգամ հաջողվեց խուսափել, քանզի, ինչքան սրընթաց առաջացել էին, նույնքան սրընթաց էլ կայսրության հիմնական ուժերը Արագածոտն-Շիրակ-Վանանդ-Աբեղյանք-Բասեն-Կարին-Բարձր Հայք-Տրապիզոն երթուղով հետ քաշվեցին2։ Այսպիսով՝ Ֆիլիկիպը ևս, ինչպես և Պրիսկոսը, թեև խուսափեց ծանր կորուստներից, բայց այնուհանդերձ որևէ հաջողության չհասավ։
Արդյունքում՝ Հերակլես I-ը հրաժարվեց նաև այս զորավարի ծառայությունից և Ֆիլիկիպը, հետևելով Պրիսկոսի օրինակին, կրկին վանք մտավ: Դրանից հետո, ձեռքի տակ չունենալով այլևս և ոչ մի հարմար մարդ, կայսրը որոշեց ինքն անձամբ իրականացնել Արևելքում գործող բանակի հրամանատարությունը՝ բացառիկ մի բան կայսրության պատմության մեջ, ընդ որում նման բան չէր եղել 491 թվականից ի վեր, դե իսկ իրականացված գործողությունների խորության առումով էլ, ընդհանրապես՝ 363 թվականից ի վեր:
613 թվականի ամռանը Կարինից արշաված Պարսից թագավորության բանակը (մոտ 50.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) Բյուզանդական կայսրության
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 34; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1:
2 Սեբեոս «Պատմություն», գլուխ 34; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1:

821
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 1.000) գրավեցին Մելիտեն1։ Հասունանում էր, սակայն, Հերակլես I-ի հղացած պատասխան հարվածը, ընդ որում կայսրը նախատեսել էր այն հասցնել ամենից առաջ հարավային ուղղությամբ: Արդյունքում, սակայն, 613 թվականի սեպտեմբերի 8-ին Անտիոքի ճ-մ-ում Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 60.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000) կատաղի մարտում հաղթեցին Հերակլես I-ի ու կայսրեղբայր, Արևելքի հրամանատար Թեոդորոսի գլխավորությամբ Կիլիկիայից առաջխաղաց Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 60.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 6.000), որից հետո մտան Անտիոք, Հալեպ, Կիննասրին, Խառան ու Մեմբիջ2։ Անհաջողության մատնված Հերակլես I-ին չէր մնում այլ բան, քան, հակառակորդի անմիջական հետապնդման պայմաններում, արագորեն հետ քաշել իր պարտված ուժերը։ Արդյունքում՝ միայն 613 թվականի սեպտեմբերի կեսին Պլատանա կիրճում տեղի ունեցած ճակատամարտում էր, որ կայսրության նահանջող հիմնական բանակի վերջապահը կարողացավ հետ մղել հակառակորդի առաջապահին և թույլ տալ հիմնական բանակի շարունակել նահանջը3։ Դա, սակայն, չէր փրկելու Կիլիկիան:
Իրոք, 613 թվականի սեպտեմբերի վերջին Կիլիկիա մտած Պարսից թագավորության բանակը (մոտ 40.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000) կայսրության բանակից գրավեցին Տարսոնը, ընդ որում այս քաղաքը, բացառությամբ Տրապիզոնի, թերևս, վերջինն էր Հայաստանում գտնվող կայսրության ամրացված կետերից4: Այսպիսով, ըստ էության, փաստվեց Կիլիկիայի անկումը և, ինչպես իր զորավարները նախորդ տարիներին, այս անգամ արդեն անհաջողության մատնված Հերակլես I-ն ինքը ստիպված եղավ հետ քաշվել, ինչով էլ առաջիկա մի քանի տարիների կտրվածքով վերացավ Պարսից թագավորության դեմ ակտիվ դաշտային ճակատամարտում դիմադրություն կազմակերպելու ամեն մի փորձ:
Կայսրության ռազմական ակտիվությունը վերջնականապես ճնշելուց հետո Խոսրով II-ի և նրա ռազմական տեսաբանների առջև իր ողջ հասակով, սակայն, հառնեց ռազմական գործողությունների հետագա շարունակման հնարավոր ուղղությունների ընտրության հարցը: Հարձակման մի ուղղությունը փոքրասիականն էր, սուր ծայրում ունենալով Կոստանդնուպոլիսը, իսկ մյուս ուղին տանում էր դեպի հարավ: Հակառակորդի ընտիր պաշտպանված մայրաքաղաքին անծանոթ ճանապարհով հարված հասցնելու առաջարկը, սակայն, դեռևս պարթևական ժամանակներից արիական ռազմական մտքին հիանալի ծանոթ ասորիքյան ուղղությամբ հասցվող հարվածի համեմատ ի վերջո պակաս հմայիչ թվաց, ընդ որում այս դեպքում հարվածի վերջնակետում համեմատականորեն խոցելի և հարուստ Եգիպտոսն էր։ Արդյունքում՝ Խոսրով II-ն և նրա զորավարներն ի վերջո որոշեցին գոնե սկզբում գնալ ծանոթ ճանապարհով՝ հարվածելով հարավում:
613 թվականի հոկտեմբերի վերջին Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 150.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000) Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեցին Դամասկոսը5։ Հաջորդը քրիստոնյաների սուրբ քաղաք համարվող Երուսաղեմն էր, որին Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի հարվածային ուժերը մոտեցան 614 թվականի մարտի 26-ին: Երուսաղեմի պաշարումը երկար չտևեց և այն ընկավ նույն թվականի ապրիլի 15-ին: Բացառիկ այս պատերազմի ընթացքում սա
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 34:
2 Սեբեոս «Պատմություն», գլուխ 34; Անանիա Շիրակացի «Մատենագրություն», էջ 208; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 17; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 25, գիրք 11, գլուխ 1; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 78; Հովհաննես Նիկյուացի «Ժամանակագրություն», գլուխ 109:
3 Սեբեոս «Պատմություն», գլուխ 34; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»:
4 Սեբեոս «Պատմություն», գլուխ 34; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3:
5 Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Անանուն «Արաբա-բյուզանդական ժամանակագրություն 741 թվականի», մաս 4; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 1; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 92; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 78; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:

822
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ինքնին մի բացառիկ բան էր, ընդ որում խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ պարսիկները, ինչպես նաև քրիստոնեության հետ իրենց հին հաշիվներն ունեցող հրեաները հենց քաղաքի անկումից անմիջապես հետո տեղի քրիստոնյաների մի իսկական ջարդ կազմակերպեցին: Բացառիկ էր այն հանգամանքը, որ քրիստոնյաների սրբության սրբոցը համարվող Փրկչական խաչը, որ գտնվում էր Երուսաղեմում, հայտնվեց զրադաշտականների գերության մեջ, ինչը ժամանակակիցների կողմից ընկալվեց որպես աշխարհի վերջի նման մի բան1: Տիրելով Սուրբ քաղաքին՝ Պարսից թագավորության բանակը շուտով առանց լուրջ մարտերի իր վերջնական տիրապետությունը հաստատեց նաև Ասորիքի, Փյունիկիայի և Պաղեստինի նկատմամբ:
Արևելքում տեղի ունեցած աղետի հետ միաժամանակ դանդաղ, սակայն անշեղորեն շարունակեց ծանրանալ կայսրության դրությունը նաև Արևմուտքում և ամենից առաջ Բալկանյան թերակղզում, որտեղ 614 թվականի ամռանը Ավարական խաքանության բանակը ու սլավոնները (մոտ 10.000) կայսրության բանակից գրավեցին Էպիդավրոսը (Դալմացիայի հարավ, Ադրիատիկ ծովի արևելյան ափին)2՝ հետագայում պատրաստվելով առաջանալ դեպի ավելի հարավ: Եվ ահա, այն բանից հետո, երբ 615 թվականի ամռանը Ավարական խաքանության բանակը ու սլավոնները (մոտ 30.000) համառ մարտերից հետո ի վերջո խուճապի մատնված և դեպի նավահանգիստ շարժված Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 10) գրավեցին նաև Սալոնան, Դալմացիան վերջնականապես ընկավ Ավարական խաքանության տիրապետության տակ3: Դալմացիայի հարցերը լուծելուց հետո ավարա-սլավոնական հորդան շարունակեց շարժվել դեպի հարավ և արդեն 616 թվականի ամռանը Բայան I-ին հաջորդած Բայան II-ի (602-630) ռազմական մեքենան գրավեց Նաիսն ու Սերդիկան (Բուլղարիա), ինչի արդյունքում Ավարական խաքանության տիրապետության տակ ընկավ արդեն Հյուսիսային Թրակիան4: Հաջորդը Թեսալոնիկեն էր, որին թշնամին մոտեցավ նախորդ դեպքերից կարճ ժամանակ անց, սակայն ծովից ու ցամաքից միաժամանակյա հարձակման անցած սլավոնները այս քաղաքի պարիսպների տակ անհաջողություն կրեցին5։
Արևմուտքում գործերի ծանրացումը, սակայն, չսահմանափակվեց միայն Բալկանյան թերակղզով, քանի որ Ապենինյան թերակղզում շարունակում էր սպառնալից դիրք գրավել Լանգոբարդական թագավորությունը, իսկ Պիրենյան թերակղզում էլ հերթական անգամ ոտքի կանգնեց արդեն նաև Վեսթգոթական թագավորությունը: Իրոք, Վեսթգոթական թագավորության արքա Սիսեբատը (612-621), մի քիչ ուշ, սակայն ի վերջո գիտակցելով, թե ինչ ծանր դրության մեջ է հայտնվել պաշտոնական Կոստանդնուպոլիսը, սկսած արդեն 615 թվականից աստիճանաբար ուժեղացող թափով սկսեց ճնշում գործադրել Պիրենյան թերակղզու հարավում գտնվող կայսերական տարածքների վրա, ընդ որում համատեղ գործողություններ կազմակերպելու նպատակով վերջինս մշտական ուղերձներ էր հղում նաև Լանգոբարդական թագավորության արքա Ագիլուլֆոսին։ Արդյունքում՝ Սիսեբատը, աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը կայսրության տարածքների նկատմամբ, բայց միաժամանակ, սակայն, նաև հաշվի առնելով Ագիլուլֆոսի հետ համագործակցության չստացվելը, սկզբնական մի քանի տարիներին շեշտը
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 34; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 10; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Անանիա Շիրակացի «Պատմություն»; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 17; Շապուհ Բագրատունի «Պատմություն», գլուխ 2; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3, 6; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 32; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Հովհաննես Ավագերեց «Ժամանակագրություն»; Հովհաննես Երեց «Ժամանակագրություն»; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 92; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 1; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9; Անանուններ «Ալեքսանդրիայի պատրիարքների պատմությունը»; «Քարթլիս-Ցխովրեբա», «Քարթլիի մատյանը»; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 78; Գիյոմ Տյուրացի «Անդրծովյան երկրների պատմությունը», գիրք 1, գլուխ 2; Հովհան Սարկավագ «Վենետիկյան ժամանակագրություն» գիրք 1, գլուխ 21; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Օրուջ-բեկ Բայաթ «Պատմություն», գիրք 1, գլուխ 10:
2 Այս մասին հայտնում է Թովմա Սպլիտացին:
3 Այս մասին հայտնում է Թովմա Սպլիտացին:
4 Հովհան Թեսալոնիկացի «Սուրբ Դմիտրիոս Սալոնիկացու հրաշագործությունները», մաս 2, գլուխ 2; Թովմա Սպլիտացի, Կոնստանդին Ծիրանածին:
5 Հովհան Թեսալոնիկացի «Սուրբ Դմիտրիոս Սալոնիկացու հրաշագործությունները», մաս 2, գլուխ 1; Հովհաննես Նիկյուացի «Ժամանակագրություն», գլուխ 109:

823
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

հիմնականում դրեց բանակցությունների վրա, որոնք, առանց որևէ էական արդյունքին, ձգձգվեցին բավականին երկար1:
Հյուսիսից առաջացող սպառնալիքի հետ միաժամանակ դանդաղ, բայց անշեղորեն վատանում էր պաշտոնական Կոստանդնուպոլսի դրությունը նաև Արևելքում, որտեղ 616 թվականի աշնանը Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի, Սայիդի, Շահինի և Բուդի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 120.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000) Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեցին Պելուզիան, Ալեքսանդրիան ու Կարթագենը, ինչի արդյունքում Պարսից թագավորությունը իր տիրապետությունը հաստատեց Եգիպտոսի և Լիբիայի վրա2։ Արդյունքում՝ փաստորեն, Խոսրով II-ն այնպիսի մի հաջողության հասավ, ինչպիսին չէր հասել ոչ Սասանյան և ոչ էլ Արշակունի արքաներից և ոչ մեկը՝ մի հաջողություն, որը Սասանյան այս տիրակալին մոտեցնում էր առաջին Աքեմենյանների մակարդակին: Խնդիրներն, իհարկե, դեռևս առջևում էին, բայց առայժմ, այսպես թե այնպես հարավ-արևմուտքում հարցերը համարելով լուծված, պարսից զորավարներն իրենց հարվածային բռունցքն ուղղեցին դեպի հյուսիս-արևմուտք:
617 թվականի գարնանը Շահեն Վահմանզադականի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 100.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000) Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեցին վերջին տարիներին փոքրասիական բանակային ուժերի հավաքատեղի հանդիսացող Անկյուրան3, իսկ արդեն ամռանն էլ իրենց վերջնական տիրապետությունը հաստատեցին Կիլիկիային վրա: Դրանից հետո Պարսից թագավորության տիրապետության տակ ընկավ նաև Հռոդոսը4:
617 թվականի ամռանը Շահեն Վահմանզադականի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 120.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000), ըստ էության, ոտնատակ էին տալիս արդեն Փոքր Ասիայի արևմուտքը և, որպես գագաթնակետ այս ամենի, 618 թվականի ամռանը նրանք տիրեցին նաև Քաղկեդոնին: Ինչպես Եգիպտոսի պարագայում, այս անգամ ևս հաղթահանդեսն իսկական էր և գոնե այդ տարի Խոսրով II-ը իրեն լիուլի կարող էր համարել առաջին Աքեմենյանների գործի շարունակող: Հարկ է նշել, սակայն, որ Քաղկեդոնն ընկավ այն բանից հետո, երբ Հերակլես I-ը Շահենի հետ բանակցություններ սկսեց և համոզեց վերջինիս թողնել քաղաքի պաշարումը, սակայն Խոսրով II-ը ընդհատեց հետագա բոլոր շփումները, հետ կանչեց ու մահապատժի ենթարկեց Շահենին, իսկ նրա բանակին էլ հրամայեց մնալ տեղում, ասպատակել քաղաքի շրջակայքը և գրավել այն5: Այսպիսով, գտնվելով հաջողության գագաթնակետում, արյաց արքան արդեն երկրորդ անգամ փակեց բանակցությունների բոլոր դռները և պատրաստվեց պատերազմը շարունակել մինչև դրա լիակատար ու հաղթական ավարտը, ընդ որում նա ոչ մի կերպ հաշվի չէր առնում այն հանգամանքը, որ չափազանց ձգված հաղորդակցման ուղիներն և հենց նոր ձեռք բերված, սակայն իրապես չնվաճված տարածքները նույնիսկ Սասանյանների տերության տիպի ուժի համար ձեռքում պահելն աստիճանաբար վերածվում էր դժվարին մի գործի:
_________________________
1 Ֆրեդեգար «Ժամանակագրություն», գիրք 4, գլուխ 3:
2 Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Անանուն «Արաբա-բյուզանդական ժամանակագրություն 741 թվականի», մաս 4; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 1; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 92; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9; Սեբեոս «Պատմություն», գլուխ 38; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Շապուհ Բագրատունի «Պատմություն», գլուխ 2; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Հովհաննես Ավագերեց «Ժամանակագրություն»; Անանուններ «Ալեքսանդրիայի պատրիարքների պատմությունը»; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:
3 Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 96; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 3:
4 Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 17; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:
5 Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Սեբեոս «Պատմություն», գլուխ 38; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 78; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 1; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 9; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»:

824
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Հարկ է նշել, որ պարսկական առաջխաղացման հետ միասին պաշտոնական Կոստանդնուպոլսի շուրջ օղակը հյուսիսից փորձում էր սեղմել նաև Բայան II-ը, որի գլխավորած Ավարական խաքանության բանակը (մոտ 120.000, այդ թվում սլավոններ, բուլղարներ, գեպիդներ և լանգոբարդներ) 618 թվականի սեպտեմբերի սկզբին հերթական անգամ մոտեցավ Թեսալոնիկեին, սակայն, 33 օր մնալով այս քաղաքի պարիսպների տակ, հոկտեմբերի սկզբին ստիպված եղավ այնուհանդերձ հետ քաշվել1: Վերջին անհաջողությունը Բայան II-ը փորձ կատարեց ծածկել Կոստանդնուպոլսին մոտենալով, ինչը կատարվեց արդեն 619 թվականի ամռանը: Քաղաքից հյուսիս-արևմուտք տարածվող Երկար պարիսպները, սակայն, մի վերջին անգամ բարի ծառայություն մատուցեցին կայսրությանը, քանզի այն անցնել թշնամին ի վերջո չկարողացավ: Ստեղծված պայմաններում Բայան II-ը, որն ինչպես պետքն էր ոտնատակ էր տվել Թրակիան, այն բանից հետո, երբ չկարողացավ խորամանկությամբ գերել բանակցությունների մեկնող Հերակլես I-ին, ինչպես նաև տեղեկացավ իր թիկունքում բուլղարների բարձրացրած ապստամբության մասին, խոշոր փրկագին ստանալուց հետո թողնեց սկսած գործն ու նահանջեց2։
620 թվականը կարող էր համարվել պարսկական զենքի հաջողության գագաթնակետի տարի: Խոսրով II-ի ռազմիկները կանգնած էին Բոսֆորի ափերին, արդեն քանի տարի էր, որ նրանք տնօրինություն էին անում Ասորիքում, Եգիպտոսում և Լիբիայում, իսկ երբեմնի հզոր կայսրությունն էլ սեղմվել էր Կոստանդնուպոլսում, նրա շրջակայքում ու Հունաստանում, չհաշված իհարկե հեռավոր և ծայրամասային որոշ շրջաններ: Թվում էր, թե Սասանյաններին ի վերջո հաջողվել էր հետ բերել Աքեմենյանների փառահեղ ժամանակները, սակայն այդ ամենն, ըստ էության, միայն արտաքին նմանություն էր, մեծապես պայմանավորված էր Բյուզանդական կայսրության ներքին խնդիրներով և ամեն ինչ ամենևին հարթ չէր հենց արյաց արքայի տիրույթներում:
Այս առումով ամենից առաջ պետք է նշել, որ, տիրելով հսկայական տարածքների, պաշտոնական Տիզբոնը նվազագույն փորձ իսկ չարեց ներառել դրանք համապարսկական քաղաքակրթության շրջանակում կամ գոնե հասնել մի վիճակի, երբ նվաճված տարածքի բնակչությունը լուրջ շահագրգռվածություն կունենար իրեն համարելու արյաց արքայի հպատակը: Պարսկական կողմը նվաճված տարածքներին ու նրա բնակչությանը վերաբերվում էր բացառապես որպես միայն պարզագույն եկամտի մի աղբյուրի՝ թալանի աստիճան շահագործելով հիշատակված տարածքում հայտնված մարդկանց և պարզագույն կերպով կողոպտելով ու բուն պարսից տիրույթներ տեղափոխելով տեղի նյութական արժեքները: Որպեսզի պարզ լինի, թե վերջին պարագայում բանը մինչև ուր էր հասնում, նշենք, որ պարսից պաշտոնյաները պատերից պոկում և տեղափոխում էին նույնիսկ շենքերի մարմարյա արտաքին քարե ծածկերը: Այսպիսով՝ քաղաքակրթական այն մեծ խոչընդոտը, որը զրադաշտականության ընկալման հարցում առկա էր հարևան ազգերի ներկայացուցիչների մոտ, պաշտոնական Տիզբոնի կողմից ոչ միայն չհաղթահարվեց, այլև այդ ուղղությամբ նույնիսկ որևէ փորձ իսկ չձեռնարկվեց և նույնիսկ ավելին՝ ամեն ինչ արվեց առանց այդ էլ դժվար ընկալելի զրադաշտականությունից մարդկանց վանելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ստեղծվեց մի վիճակ, երբ Լիբիայի անապատներում և Քաղկեդոնի պարիսպների տակ կանգնած արյաց արքայի ռազմիկների թիկունքում գտնվում էին հսկայական տարածքներ, որտեղ առկա էր ստորացված, թալանված և, արդյունքում, չարացած ու պաշտոնական Տիզբոնի նկատմամբ խորը ատելություն տածող տեղական բնակչության մի մեծ հատված, իսկ այդ ամենն էլ այն պայմաններում, երբ Պարսից թագավորության ամենից առաջ հենց մարդկային ռեսուրսները սահմանափակ էին:
Պարսից թագավորությունն, այո, հանդիսանում էր տարածաշրջանի առաջատար ուժերից մեկը, այո, այն մի իսկական տերություն էր և ի վիճակի էր ոտք մեկնել հինավուրց հռոմեական փառքի հետ, սակայն, վերևում այս մասին արդեն խոսվեց, վերջինս այնուհանդերձ հենց ազգային պետություն էր՝ պարսիկ ազգի հոգևոր ու մշակութային արժեքների, ինչպես նաև զրադաշտական հավատքի միահյուսման արդյունքում ստեղծված և պետականության մակարդակի բարձրացված յուրօրինակ մի սիմբիոզ: Որպես հետևանք սրա՝ պարսկական պետական մեքենայի և ամենից
_________________________
1 Հովհան Թեսալոնիկացի «Սուրբ Դմիտրիոս Սալոնիկացու հրաշագործությունները», մաս 2, գլուխ 2:
2 Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»:

825
Приходите в мой дом...
Закрыто