Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Ավարտվող տարվա արդյունքներից Հերակլես I-ի ինչքան կարող էր գոհ լինել, նույնքան էլ դրանից պետք է, որ դժգոհ մնար Խոսրով II-ը: Իրոք, կայսրական բանակին, ըստ էության, հաջողվել էր հակառակորդի բանակի ամենախորը թիկունքում իր խորությամբ ոչ միայն աննախադեպ մի մարտարշավ իրականացնել և ոտնատակ տալ արյաց տերության սիրտը համարվող շրջանները, այլև՝ մի քանի լուրջ պարտության մատնել վերջինիս բանակին ու լրջորեն վնասել հակառակորդի ընդհանուր մարտական դրությանը՝ և օպերատիվ, և ռազմավարական մակարդակում: Արդյունքում, ամեն ինչից զատ, տրորվել էր նաև արյաց արքայի մինչ այդ, թվում էր, թե անբիծ ռազմական հեղինակությունը, ընդ որում շատերն արդեն հասկանում էին, որ, թերևս, ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ պաշտոնական Տիզբոնի կողմում է:
Արյաց արքան մեկ հանգամանքից ևս պետք է, որ շատ դժգոհ մնացած լիներ, քանզի, դեռ հերիք չէր, որ նախորդ երեք տարիներին նա այդպես էլ չէր կարողացել ճնշել հայերի ապստամբությունը և ոչնչացնել դիմադրության հիմնական կենտրոն հանդիսացող Տարոնը, այլ հայերն իրենք էին, ըստ էության, հանդիսացել Հերակլես I-ի հաջողության հիմնական գրավականներից մեկը: Եվ ահա այժմ, այն բանից հետո, երբ իր փայլուն մարտարշավից հետո առաջիկա տարում կայսրը որոշեց սեփական բանակին հանգիստ տալ ու ուժերի անհրաժեշտ վերախմբավորում իրականացնել, իսկ Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր-Վարազն էլ իր ուժերը տեղակայեց կայսրության բանակի և ըմբոստ Տարոնի միջակայքում, Տիզբոնում որոշվեց ևս մեկ անգամ հարված հասցնել Տարոնին, ինչպես նաև մեկ այլ, վճռականն ու վերջինը կոչված լինելու հարված էլ հասցնել կայսրությանը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

624 գարուն1 – Կաղամախյա բլրի ճ-մ (Տարոն, Արածանի գետի ափ)2

Տիրան Մամիկոնյանի և Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000) շարժվեց Վարդուհրի գլխավորությամբ Տարոն մտած Պարսից թագավորության բանակի (50.000) դեմ` ամուր դիրքեր գրավելով բլրի մոտով հոսող գետի ափին: Շուտով գետի մյուս ափին մոտեցավ Պարսից թագավորության բանակը:
I փուլ – Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման և փորձեց գետանցում իրականացնել, սակայն Հայկական բանակը կտրուկ հակահարձակումով պարտության մատնեց թշնամուն, ծանր կորուստներ պատճառեց վերջինիս ու մատնեց փախուստի:
II փուլ – Հայկական բանակը անցավ գետը և սկսեց հետապնդել թշնամու փախչող բանակին: Այդ ընթացքում Տիրանը հանդիպեց Վարդուհրին և, հասնելով վերջինիս, մենամարտի մեջ մտավ պարսից զորավարի հետ։ Արդյունքում՝ Տիրանը հարվածեց Վարդուհրի աջ ոտքին ու հատեց այն, որից հետո իր հակառակորդին տապալեց ձիուց և գլխատեց: Նույն այդ ժամանակ Վարազը հետապնդելով նիզակահարեց մի հեծյալ հակառակորդի, իսկ մյուսը, թեև հարվածեց ու Պալունյաց իշխանի տակ սպանեց ձիուն, սակայն այս անգամ վերջինս արդեն հետևակ վիճակում հարձակվեց հեծյալ վիճակում մարտնչող հակառակորդի վրա և սպանեց նրան:
Հայերը կորցրին մոտ 13.000, թշնամին` 49.550 զինվոր:
_________________________
1 Տարոնում զարգացող իրադարձությունների այս փուլը տեղադրվել է 624 թ-ին հետևյալ հիմնավորմամբ։ Հայտնի է, որ 624 թ-ի գարնանը Հերակլես I-ի խոշոր բանակի Կեսարիա նահանջելուց հետո Պարսից թագավորությունը ոչ միայն իր իշխանությունը վերահաստատեց Հայաստանում, այլև Խոռյան Շահր-Վարազը կրկին ներխուժեց Փոքր Ասիա: Այս պայմաններում տրամաբանական է, որ հենց 624 թ-ի գարնանը, ոչ ուշ և ոչ շուտ, Պարսից թագավորությունը պետք է աներ հերթական փորձը վերջնականապես հնազանդեցնելու Տարոնի Մամիկոնյաններին և ամրապնդելու իր իշխանությունը ողջ Հայաստանում: Այս ճակատամարտի վրա ուշադրություն չի դարձվել Հովհան Մամիկոնյանին թերագնահատելու պատճառով, ինչը սխալ է: Կարելի է ենթադրել, որ այն բանից հետո, երբ Խոռյան Շահր-Վարազի գլխավորած խոշոր ուժերը շարժվեցին Փոքր Ասիա, վերջինս Վարդուհրին թողեց Հայաստանի հարավում` մի կողմից Հերակլես I-ին զսպելու, մյուս կողմից էլ Տարոնը վերջնականապես հնազանդեցնելու համար: Փաստորեն հենց այս ճակատամարտում կրած խոշոր պարտությունն էր, որ մեծապես սահմանափակեց Պարսից թագավորության հարձակողական հնարավորությունները` իր հերթին հնարավորություն տալով Հերակլես I-ին ևս մեկ ավերիչ արշավանք սկսել իր հակառակորդի թիկունքում: Այսպիսով` քննարկվող ճակատամարտը, իր ազդեցությունը թողնելով նաև Բյուզանդա-Պարսկական VI պատերազմի վրա և, ըստ էության, լրացնելով վերջինիս պակասող օղակներից մեկը, խիստ կարևորվում է նաև Պարսից թագավորության և Բյուզանդական կայսրության պատմության համար:
2 Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 3:

841
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Այսպիսով` հայերին հասցված հերթական հարվածը խոշոր անհաջողությամբ ավարտվեց: Մեկ տեղական հաջողություն արյաց արքան իր օգտին այնուհանդերձ, սակայն, կարողացավ արձանագրել, երբ նախորդ դեպքերի հետ գործնականում միաժամանակ տիրեց Համշենին (Խաղկտիք, Տրապիզոնից մոտ 120 կմ արևելք, Սև ծովի ափից մոտ 10 կմ հարավ), ավերեց այն և նահանջեց1:
Այսպես թե այնպես, սակայն ընդհանուր անհաջողությունն ակնհայտ էր, ընդ որում պաշտոնական Տիզբոնն այս անգամ ոչ ուժ ու, թերևս, արդեն և ոչ էլ հնարավորություն չուներ կրկնել հարվածը, քանի որ հենց նույն ժամանակ սկիզբ առավ վճռական հարվածը կայսրության մայրաքաղաքին: Այս առումով հետաքրքիր է նշել, որ, ուղղակի շփումների բացակայության պայմաններում, պարսից ռազմական տեսաբաններն ամեն դեպքում որոշեցին օգտվել իր հերթին վերջինն ու վճռականը կոչված լինելուն ուղղված այն մեծ հարձակումից, որը Կոնստանդին I Մեծի հիմնադրած քաղաքի ուղղությամբ պատրաստվում էր ձեռնարկել արդեն Ավարական խաքանության խաքան Բայան II-ը՝ ի մի բերած ձեռքի տակ եղած բոլոր ուժերը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

624 դեկտեմբեր - 626 սեպտեմբեր – Կոստանդնուպոլսի ճ-մ2

Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը, Շահեն Ռոզբեհանի գլխավորությամբ մի խոշոր բանակ (մոտ 100.000) թողնելով Կապադովկիայի տարբեր մասերում, Խարդարիգանի հետ միասին հիմնական ուժերով (մոտ 100.000) մոտեցավ Քաղկեդոնին և սկսեց նրա պաշարումը: Վերջինիս կայազորը կազմող Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 3.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 300) անցան պաշտպանության:
I փուլ – 624 թ-ի դեկտեմբերից մինչև 626 թ-ի հունիս Պարսից թագավորության բանակը, շրջափակելով քաղաքը, ասպատակեց ինչպես վերջինիս շրջակայքը, այնպես էլ Կապադովկիան, Փռյուգիան և Պիսիդան` փորձելով դրանով օժանդակել հյուսիսից Կոստանդնուպոլսին մոտեցող Ավարական խաքանության բանակին (300.000 , այդ թվում մեծաքանակ սլավոններ, բուլղարներ և գեպիդներ), ինչից հետո Շահր Վարազը հիմնական ուժերով հետ քաշվեց Կապադովկիա՝ Քաղկեդոնի մոտ Շահեն Ռոզբեհանի գլխավորությամբ թողնելով զգալի ուժեր (մոտ 70.000):
II փուլ – 626 թ-ի հունիսի վերջին Ավարական խաքանության բանակը մոտեցավ Կոստանդնուպոլսին և առանց լուրջ մարտերի անցավ Երկար պարիսպները` հիմնիվեր ավերելով դրանք, վառվող խարույկների միջոցով Քաղկեդոնի մոտ գտնվող Պարսից թագավորության բանակին տեղեկացնելով իր մոտենալու մասին ու պաշարելով քաղաքը Վոնոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 15.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 4.000):
_________________________
Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 3:
«Թեոդորոս Սինկելլոս «Աստվածապահ քաղաքի վրա անաստված ավարների և պարսիկների հարձակման և նրանց խայտառակ նահանջի մասին, որը տեղի ունեցավ Աստծու և Աստվածածնի մարդասիրության արդյունքում»; Անանուն «Զատկական ժամանակագրություն»; Գեորգի Պիսիդացի «Ավարական պատերազմի մասին»; «Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»; Սեբեոս «Պատմություն», գլուխ 38; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Շապուհ Բագրատունի «Պատմություն», գլուխ 2; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 3; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 98; Աբդ ալ-Հաքամ «Եգիպտոսի նվաճումը»; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:
Ավարական խաքանության բանակի թվաքանակի հարցը վիճահարույց է և վերջնականապես պարզաբանված չէ։ Ֆ. Ուսպենսկին հայտնում է իմ կողմից բերված թվի մասին (տես՝ Успенский Ф. И. “История Византийской империи”, том 1, СПб 2006, стр. 691), սակայն այլ ուսումնասիրություններում խոսվում է «30.000» թվի մասին, ընդ որում տպավորություն կա, թե Ֆ. Ուսպենսկու բերած թիվը կամայականորեն է փոքրացվել է 10 անգամ։ Ցավալին այն է, որ ռազմական այս իրադարձության որոշ սկզբնաղբյուրներ այս պահին ինձ անհասանելի են և ես ի վիճակի չեմ սեփական ջանքերով ստուգել վերոհիշյալ թվերը։ Այս առումով ավելացնեմ միայն, որ «30.000»-ը ակնհայտորեն և անբնականորեն քիչ է կեսմիլիոնանոց, իր ժամանակակի հզոր պաշտպանական կառույցներով հագեցված և 12.000 հոգանոց կայազոր ունեցող քաղաքի գրավման համար, մանավանդ այն բանի ֆոնին, որ Ավարական խաքանությանը համար «30.000»-ը ևս անընդունելի քիչ է, իսկ «300.000»-ն արդեն լիովին համապատասխանում է պետական այս միավորի ռազմական հնարավորություններին՝ պայմանով, որ զենքի տակ են դրվել զենք կրելու ունակ բոլոր անձիք:

842
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

III փուլ – 626 թ-ի հուլիսի 29-ին Ավարական խաքանության բանակը, օգտագործելով 12 պաշարողական աշտարակներ, ինչպես նաև լայն կիրառության մեջ դնելով պաշարողական այլ տեխնիկա, անցավ վճռական գրոհի, սակայն ողջ օրը տևած համառ մարտում քաղաքում գտնվող կայսերական բանակը հետ մղեց թշնամու գրոհները` ի վերջո այրելով նաև պաշարողական աշտարակները:
IV փուլ – 626 թ-ի օգոստոսի 4-ին սլավոնները մեծաքանակ նավակներով փորձեցին մոտենալ Քաղկեդոնին և Կոստանդնուպոլսի մոտ տեղափոխել Պարսից թագավորության բանակի ռազմիկներին, սակայն ծովում լիակատար գերիշխանություն ունեցող կայսերական նավատորմի (մոտ 200 նավ) գործողությունների արդյունքում ծանր պարտություն կրեցին, ընդ որում հակառակորդը կորցրեց 100 նավակ, ինչպես նաև 4.000 ռազմիկներ:
V փուլ – 626 թ-ի օգոստոսի 7-ին գեպիդները և սլավոնները, նպատակ ունենալով հաջողության հասնել գիշերային գրոհով, Ոսկեղջյուր հրվանդանի կողմից մոտեցան քաղաքի պարսպին: Ի պատասխան դրա՝ պարսպի այդ հատվածում հսկողություն իրականացնող Հայ ռազմիկները, ցույց տալով, թե իբր ապստամբություն են բարձրացրել և այրել են իրենց պաշտպանությանը հանձնված Վլախեռնայի պարսպահատվածի մի մասը, համոզեցին հակառակորդին գիշերային ափհանում իրականացնել, սակայն դրանից անմիջապես հետո էլ հարձակվեցին ափ իջած հակառակորդին ռազմիկներին վրա ու գլխովին ջախջախեցին:
VI փուլ – 626 թ-ի օգոստոսի 8-ին ծանր կորուստներ կրած Ավարական խաքանության բանակը թողեց պաշարումը և, այրելով պաշարողական տեխնիկան ու ենթարկվելով կայսրության բանակի մանր հարվածներին, նահանջեց:
VII փուլ – 626 թ-ի սեպտեմբերին կայսրեղբայր, Արևելքի հրամանատար Թեոդորոսի գլխավորված Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 50.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000), ծովով ու ցամաքով աննկատ կենտրոնանալով Քաղկեդոնի մոտ, հաղթեցին Շահեն Ռոզբեհանի գլխավորած Պարսից թագավորության բանակին (մոտ 70.000) և ցրեցին այն:
Հայերը կորցրին մոտ 2.000, դաշնակիցը` մոտ 6.000, թշնամին` մոտ 120.000 զինվոր:

Լուր ստանալով սեփական մայրաքաղաքի հաջող պաշտպանության մասին՝ Կեսարիայում իր հարվածային ուժերը կենտրոնացրած Հերակլես I-ը որոշեց սկսել հերթական արշավանքը դեպի արևելք և առաջանալ այս անգամ Հայաստանի արդեն հարավային շրջաններով՝ ակնհայտորեն նպատակ ունենալով արշավանքը վերջացնել արդեն Տրապիզոնում: Կոստանդնուպոլսի մոտ անհաջողության մատնված Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր-Վարազը, սակայն, որին նախորդ տարիները այս կապակցությամբ ինչ-որ բան կարծես այնուհանդերձ սովորեցրել էին, ուշադիր հետևում էր կայսերական բանակի տեղաշարժին և Հերակլես I-ի մտահղացումն այս անգամ, ըստ էության, չգործեց:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

626 աշուն – Ադանայի ճ-մ1

Հերակլես I-ի և Հայոց իշխան Մժեժ Գնունու գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 120.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 40.000), ելնելով Կեսարիայից, առաջացան Մելիտե-Խարբերդ-Ամիդ-Տիգրանակերտ երթուղով, սակայն, տեղեկանալով այն մասին, որ Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի գլխավորությամբ Փոքր Ասիայում գործող ուժերը կենտրոնացած Պարսից թագավորության բանակը (մոտ 140.000) Կոմանա-Կոկիսոն-Մարաշ-Այնթապ (վերջին երկուսը՝ Կիլիկիայի արևելք, Թլպաշար գավառ) –Զևգմա երթուղով շարժվում է իրենց
_________________________
1 «Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:
843
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

հետքերով, փոխեցին շարժման ուղղությունը ու շարժվեցին հակառակորդին ընդառաջ: Կայսրության բանակը մոտեցավ Պիրին, սակայն տեղում պարզվեց, որ Շահր Վարազի հրամանով գետի վրա ձգված պարանե կամուրջը վերցվել է, իսկ հակառակորդն էլ ամուր պաշտպանական դիրքեր է գրավել Եփրատի աջ ափին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կայսերական բանակը աննկատ շարժվեց դեպի Սամոսատ և, արդեն այստեղ գետանցելով Եփրատը, Մարաշի մոտով հետ քաշվեց դեպի Ադանա: Շահր Վարազն իր հերթին, տեղեկանալով այն մասին, որ հակառակորդի բանակը այնուհանդերձ թևանցել է իր բանակին և արդեն գտնվում է սեփական թիկունքում, հետ քաշեց Պարսից թագավորության բանակը և ի վերջո մոտեցավ Ադանային, որի մոտակայքում գտնվող գետի վրա ձգված կամրջի մատույցներում կայսրության բանակը ամուր պաշտպանական դիրքեր էր գրավել:
I փուլ – Պարսից թագավորության բանակը հարձակման անցավ կամրջի ուղղությամբ և, կեղծ նահանջով առաջ քաշելով կայսրության բանակի մի մասին, անակնկալ հակահարձակումով փախուստի մատնեց վերջինիս:
II փուլ – Պարսից թագավորության բանակը փորձեց զարգացնել հաջողությունը, սակայն Հերակլես I-ը, օգտվելով այն բանից, որ թշնամին կամրջի վրայով միայն փոքր խմբերով է ի վիճակի անցնել գետը, հարձակման տարավ իր հիմնական ուժերը և, ծանր կորուստներ պատճառելով, հետ շպրտեց վերջինիս, ընդ որում հենց կամրջի վրա տեղի ունեցած մենամարտում էլ կայսրը հաղթեց ու գետը գցեց հակառակորդի բանակի հսկայամարմին ռազմիկներից մեկին:
III փուլ – Կայսրության բանակը անցավ գետը և փախուստի մատնեց հակառակորդին, սակայն, խուսափելով հայտնվել դարանում, չիրականացրեց հակառակորդի հետապնդում:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 5.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր:

Կրած անհաջողությունից հետո Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր-Վարազը հավաքեց իր ցրված ուժերը և ձմեռն անցկացնելու նպատակով տեղակայվեց Կիլիկիայի արևելքում ու Անդրեփրատյան Ծոփքում, իսկ Հերակլես I-ն էլ, հավաքելով արդեն սեփական բանակը, շարժվեց դեպի Սեբաստիա, որի մոտակայքում էլ այն տեղավորեց ձմեռոցներում: 627 թվականին կոչված էր բեկումնային դեր ունենալ արդեն գրեթե 25 տարի մղվող պատերազմում և հենց այս տարում էր, որ կայսրությանը հաջողվեց պատերազմական հաջողության երկար ժամանակ տատանվող կշեռքի նժարն ի վերջո իր կողմը թեքել: Այս առումով կարևոր դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ Հերակլես I-ն ի վերջո կարողացավ ապահովել թյուրքերի աջակցությունը:
Ղարա-Չուրինի անհետ կորելուց կամ զոհվելուց հետո հերթական անգամ բորբոքված գահակալական պայքարի արդյունքում Թյուրքական խաքանությունն, ինչպես արդեն ասվեց, վերջնականապես կիսվեց երկու մասի, երբ Ջունգարյան դարպասներից արևելք ձգվող տարածքներում ձևավորվեց Արևելյան Թյուրքական խաքանությունը, իսկ նույն դարպասներից արևմուտք և ընդհուպ մինչև Դոն ձգվող տարածքներում էլ ստեղծվեց Արևմտյան Թյուրքական խաքանությունը: Արևելյան Թյուրքական խաքանությունն ի սկզբանե թույլ և չինական Սույի, իսկ հետո արդեն վերջինիս փոխարինած Տանի տերությանը ենթակա պետություն էր, որն անկում ապրեց 630 թվականին և նրա ռազմաքաղաքական ուղին մեր կողմից դիտարկվող իրադարձությունների հետ, ըստ էության, որևէ առնչություն չունի: Ինչ վերաբերում է Արևմտյան Թյուրքական խաքանությանը, ապա, ազատված գահակալական պայքար մղող տարրերի զգալի մասից, ինչպես նաև չինական պետական միավորների դեմ մղվող հյուծիչ պայքարից, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում վերջինս կայունության որոշակի շրջան մտավ:
Արևմտյան Թյուրքական խաքանության առաջին խաքանը մինչ այդ մղվող գահակալական պայքարի ակտիվ դերակատարներից մեկը հանդիսացող Իլ-Թեգին Բույրուն (603-604) էր, որը, սակայն կարճ տիրեց և շուտով սպանվեց: Նրան հաջորդեց որդին՝ Թամանը (604-612), որը, սակայն, 612 թվականին իր հերթին գահընկեց արվեց խաքանությունում ազդեցիկ դերակատարություն ունեցող Նուշիբի ցեղային միության կողմից: Ապստամբները խաքանի գահին բազմեցրին Ղարա-Չուրինի թոռ Շեգույին (612-618), սակայն նրա իշխանությունը ևս թույլ
844
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

էր և 618 թվականին այս խաքանը մահացավ։ Արդյունքում՝ խաքանության գլուխ կանգնեց Ղարա-Չուրինի մյուս թոռ Տուն-Յագբուն (618-629), որի խելամիտ և եռանդուն կառավարման շրջանում էլ հենց Արևմտյան Թյուրքական խաքանությունը հասավ իր զարգացման բարձրակետին, թեև այս պարագայում նախկին Թյուրքական խաքանության հատկապես սկզբի տարիների ամենակուլ հզորության վիճակին նույնիսկ մոտ վիճակի մասին արդեն որևէ կերպ խոսել, իհարկե, հնարավոր չէր: Ահա մեջքն ուղղած թյուրքերի հետ էլ հենց Հերակլես I-ը որոշեց դաշնակցել:
Դատելով ըստ ամենայնի, Տուն-Յագբուի հետ առաջին շփումները կայսերական դիվանագետները հաստատել էին դեռևս 620-622 թվականներին, քանի որ արդեն 623 թվականին կայսերական բանակի կազմում գործում էին Տուն-Յագբուի հպատակները համարվող խազարները: Հետագա տարիներին, սակայն, կապերն ավելի սերտացան, Հերակլես I-ը խաքանին որպես կին տվեց իր աղջկան և հակապարսկական ընդհանուր հողի վրա կողմերն ի վերջո համաձայնության եկան, ըստ որի Տուն-Յագբուի հեծյալները Պարսից թագավորության դեմ պատերազմում պետք է օգնեին Հերակլես I-ի բանակին, ընդ որում համագործակցության հիմնական արարը նախատեսվում էր իրականացնել հենց արժանահիշատակ նույն 627 թվականին:
627 թվականի հուլիսին Տուն-Յագբու խաքանի գլխավորությամբ Դերբենդի լեռնանցքից ներխուժած և Աղվանքը ու Ուտիքը ասպատակելով արշաված Արևմտյան Թյուրքական խաքանության բանակը (մոտ 100.000, այդ թվում 40.000 խազարներ) բնակչության հետ միասին քաղաքը խուճապահար լքող Պարսից թագավորության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) առանց լուրջ մարտերի գրավեց Պարտավը (Ուտիք, Ուտի Առանձնյակ, Թարթառ գետի ձախ ափին) ու ավերեց1: Թյուրքական խաքանության բանակի հիմնական նպատակակետը, սակայն, Տփղիսն էր, որտեղ ամրացել էր Գուրգեն-Գուարմի որդի ու Վրաստանի էրիսմտավար, Հյուսիսային Բագրատունիների տոհմի ակնառու ներկայացուցիչ Ստեփանոս Բագրատունին (595-627): Վերջինիս, որ, ի տարբերություն հոր, դեմ էր դուրս եկել պաշտոնական Կոստանդնուպոլիսին, այժմ հանդես էր գալիս Պարսից թագավորության օգտին և հենց այս հանգամանքը հաշվի առնելով էր, որ Տուն-Յագբուի կատաղի ռազմիկներին Հերակլես I-ը ուղղեց Վրաստանի վրա: Դիմելով հիշատակված քայլին՝ կայսրը նպատակ ուների մի կողմից պատժելու Բագրատունյաց իշխանին և հպատակեցնելու հիշատակված երկրամասը, իսկ մյուս կողմից էլ՝ սպասվող մեծաքանակ ավարով կշտացնելու թյուրքերին, ընդ որում տեղական ուժերի շարքերից առաջիկա գործողություններում կայսրը համագործակցում էր Կախեթիի իշխան Ատրներսեհ Սասանյանի հետ, որը, հանդիսանալով Իբերիայի թագավորության վերջին ու գահընկեց արված արքա Բակուր V-ի որդին, իր հին և նույնիսկ տոհմական հաշիվներն ուներ Վրաստանում գերիշխանության հասած Բագրատունիների ու հատկապես նրանց հյուսիսային ճյուղի հետ: Եվ այսպես, հասկանալով, որ հարվածի սուր ծայրում Տփղիսն է, Խոսրով II-ի օգտին գործող ուժերը հավաքվեցին այդ քաղաքում և ամրացրին այն, ընդ որում, առաջանալով հարավից, քաղաքում ապաստանեց նաև Հայոց մարզպան Շահր Պղականը:
Այս ամենի կապակցությամբ մինչև առաջ անցնելը հարկ է նաև նշել, սակայն, որ նույն այս ժամանակ հիանալի գործող կայսերական հետախուզությունն այս անգամ ևս մեծապես օգնեց սեփական բանակին, քանզի, այն բանից հետո, երբ արյաց արքան հատուկ նամակ ուղարկեց Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին և պահանջեց իր ուժերով անմիջապես շարժվել Տիզբոնին օգնության, վերջինիս գործակալները ձեռք գցեցին այդ նամակը և, փոխելով բովանդակությունը ու բանն այնպես ներկայացնելով, թե դրա կարիքը չկա, Խոսրով II-ի անունից պարսից զորավարին հրամայեցին, ընդհակառակը, մնալ տեղում և շարունակել մարտական գործողությունները Փոքր Ասիայում: Եվ այսպես, Խոսրով II-ն առժամանակ մնաց առանց իր հարվածային բանակային ուժերի, ինչն էլ խիստ ծանր դրություն առաջացրեց Պարսից թագավորության համար:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 11:
845
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

627 հուլիս - օգոստոս – Տփղիսի պաշտպանությունը1

Հերակլես I-ի և Հայոց իշխան Մժեժ Գնունու ընդհանուր ղեկավարությամբ գործող Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 70.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000), ինչպես նաև Հայաստանի հրամանատար Վահան Մամիկոնյանի2 գլխավորած Հայկական (մոտ 20.000), Ատրներսեհ Սասանյանի գլխավորած Կախեթիի իշխանության (մոտ 5.000) և Տուն-Յագբու խաքանի գլխավորած Արևմտյան Թյուրքական խաքանության (մոտ 90.000, այդ թվում 40.000 խազարներ) միացյալ բանակը պաշարեցին քաղաքը Հայոց մարզպան Շահր Պղականի ու Վրաստանի էրիսմտավար Ստեփանոս Բագրատունու գլխավորած Հայկական (մոտ 1.000, այդ թվում վրացիներ) և Պարսից թագավորության (1.000) միացյալ բանակից:
I փուլ – Հուլիսին քաղաքը պաշարողները մի շարք գրոհներ ձեռնարկեցին, սակայն որևէ հաջողության չհասան, ընդ որում պաշտպանվողները մի շարք համարձակ արտագրոհներ իրականացրին և զգալի կորուստներ պատճառեցին հակառակորդին: Հենց այս ընթացքում էլ, սակայն, մարտերից մեկում ընկավ արտագրոհները անձամբ գլխավորող Ստեփանոսը:
II փուլ – Օգոստոսին կայսրության բանակը անցավ հարձակման և համառ մարտերից հետո գրավեց քաղաքը, սակայն քաղաքի կայազորի մնացորդը հասցրեց նահանջել միջնաբերդ և ամրանալ այնտեղ:
III փուլ – Քաղաքը պաշարողները մի շարք գրոհներ ձեռնարկեցին միջնաբերդի ուղղությամբ, սակայն, որևէ հաջողության չհասնելով, ի վերջո նահանջեցին:
Հարձակվողներից հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցները` մոտ 1.500, պաշտպանվողներից հայերը` մոտ 300, դաշնակիցները` մոտ 300 զինվոր:

Այսպիսով՝ Տփղիսի պարիսպների տակ Հերակլես I-ի գլխավորած դաշնակից ուժերը անհաջողության մատնվեցին, թեև վերջիններս կարող էին որոշակիորեն սփոփվել այն բանով, որ ազատվել էին իրենց ոխերիմ հակառակորդ Ստեփանոսից, ընդ որում նրա տոհմը ևս զգալի կորուստներ էր կրել: Հաշվի առնելով ստեղծված դրությունը՝ կայսրը Վրաստանի էրիսմտավար նշանակեց Ատրներսեհ Սասանյանին (627-642), որից հետո, Տփղիսի կայազորի կողմից անձնական վիրավորանքների արժանացած Տուն-Յագբուին ձևականորեն հանձնարարելով շարունակել քաղաքի պաշարումը, ինքը քրիստոնյաների հիմնական ուժերով պատրաստվեց արշավանք իրականացնել Տիզբոնի ուղղությամբ:
Այս առումով հարկ է նշել, որ Տփղիսի կայազորի ռազմիկներն իրոք անձնապես խորը վիրավորել էին ոչ միայն Տուն-Յագբուին, նրան համեմատելով սեխի հետ, այլ նաև՝ կայսեր, որը, առաջին կնոջ մահից հետո ամուսնացած լինելով իր քրոջ աղջիկ Մարտինայի հետ և հենց նոր վերջինիցս մի տղա ունենալով, ժամանակի իր հակառակորդների կողմից հայտարարվում էր արյունապիղծ ու քրիստոնեական կանոնները ոտնահարող և հենց այս հանգամանքն էին կայսեր երես տվել Տփղիսի կայազորի ռազմիկները: Ռազմավարական անհրաժեշտությունը, սակայն, Հերակլես I-ին ստիպում էր գոնե առժամանակ մի կողմ թողնել անձնական խոցված զգացմունքները և մտածել առաջիկա պատերազմական գործողությունները հաջող վարելու մասին, ինչն էլ հաշվի առնելով վերջինս որոշեց այնուհանդերձ դեպի հարավ արշավել: Տփղիսի միջնաբերդի անառիկ պարիսպների տակ հետագայում մնալ չէր պատրաստվում, սակայն, նաև խաքանը, քանզի նրա ռազմիկները, ծանրացած ավարով, իրենք ևս որևէ հիմք չէին տեսնում արյուն թափելու իրենից, ըստ էության, արդեն ոչինչ չներկայացնող մի ամրության գրավման
_________________________
1 Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 11; «Քարթլիս-Ցխովրեբա», «Քարթլիի մատյանը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Սմբատ Դավթորդի «Բագրատունյաց պատմություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Քարթլիի դարձը»; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; «Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 79; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1:
2 Այստեղ և հետագայում հիշատակվող Վահանի տոհմանունը սկզբնաղբյուրները չեն կոնկրետացնում, սակայն լիովին տեղին է ենթադրել, որ դա Տարոնի իշխան Սմբատ Մամիկոնյանի որդին էր, քանզի պատերազմում իրեն այդքան լավ դրսևորած այլ հայազգի Վահանի մասին տվյալ ժամանակահատվածում մենք տվյալներ չունենք:

846
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

համար։ Արդյունքում՝ արդեն 627 թվականի աշնանը Տուն-Յագբուն, ասպատակելով Ուտիքը, Արցախը և Աղվանքը, իր ուժերը հետ քաշեց Նախակովկասյան տափաստաններ1՝ մարտական գործողությունների հետագա ողջ ծանրությունը թողնելով քրիստոնյաների վրա: Եվ այսպես Հերակլես I-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի հրամանատարության տակ գտնվող բանակը առժամանակ հեռու է և դեպի Պարսից թագավորության սիրտը տանող ճանապարհները կրկին, ինչպես չորս տարի առաջ, ըստ էության չեն պաշտպանվում իր ուժերին հավասար ուժերի կողմից, սրընթաց երթով իջավ դեպի հարավ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

627 դեկտեմբերի 10-12 – Նինվեի ճ-մ (քաղաքի ավերակներից մոտ 5 կմ հարավ)2

Հերակլես I-ի և Հայոց իշխան Մժեժ Գնունու ընդհանուր ղեկավարությամբ գործող Բյուզանդական կայսրության բանակը (90.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 30.000), ինչպես նաև Հայաստանի հրամանատար Վահան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 15.000), սրընթաց արշավելով Տփղիս-Վանանդ-Վարդանակերտ-Կոգովիտ-Հեր-Գաբիթյան-Թավրիզ-Գանձա երթուղով ու այդ ընթացքում ասպատակելով և ավերելով շրջակայքը, ներխուժեցին Հյուսիսային Միջագետք: Ստեղծված պայմաններում, խնդիր ունենալով ամեն գնով կասեցնել դեպի Կենտրոնական Միջագետք առաջացող հակառակորդին, Խոսրով II-ի հրամանով Հերակլես I-ի բանակի հետքերով սկսեց շարժվել Հրազատես Ռոճ-Վեհի գլխավորությամբ հապճեպ ի մի բերված Պարսից թագավորության բանակը (30.000): Իր հերթին, տեղեկանալով այս մասին, կայսրը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ մի ուժեղ ջոկատ (12.000) տեղաբաշխեց վերջապահում:
I փուլ – Դեկտեմբերի 10-ին Վահան Մամիկոնյանի վերջապահ ուժերը հարձակվեցին թշնամու մոտեցող առաջապահի վրա և, ջախջախելով այն, հետ շպրտեցին:
II փուլ – Առաջանալով դեկտեմբերի 11-ին՝ հակառակորդ կողմերի հիմնական բանակները դեկտեմբերի 12-ին մոտեցան իրար, սակայն խիստ մշուշի պայմաններում սկզբում չնկատեցին միմյանց և, ընդհուպ մոտենալով ու դրանից հետո միայն նկատելով մեկը մյուսին, անցան հանդիպակաց հարձակման: Բռնվեց համառ մարտ, որի արդյունքում Պարսից թագավորության բանակը գլխովին ջախջախվեց, իսկ նրա բոլոր բարձրաստիճան հրամանատարները սպանվեցին: Այդ ընթացքում Հերակլես I-ը մարտադաշտում հանդիպեց թշնամու բանակի բարձրաստիճան երեք հրամանատարների, հեծյալ մենամարտում ընդհարվեց նրանց հետ և հաղթեց: Ի վերջո, կայսրը հանդիպեց նաև Ռոճ-Վեհին ու, թեև հեծյալ մենամարտի ընթացքում նետի երկու թեթև հարված ստացավ դեմքին և ոտքին, սակայն ի վերջո կարողացավ նիզակահարել ու գլխատել նաև այս հակառակորդին:
Հայերը կորցրին մոտ 4.000, դաշնակիցները` մոտ 6.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր:

Նախորդ ճակատամարտում տարած հաղթանակը, ըստ էության, բերեց մի իրավիճակի, երբ դեպի հարավ շարժվող կայսերական բանակի առջև չկար և ոչ մի խոչընդոտ, ընդ որում, ի մի բերելով առկա արդյունքները, թերևս, կարելի է փաստել, որ Հերակլես I-ն և նրա բանակը, ինչպես նաև դաշնակից ուժերը օպերատիվ մարտախաղում արդեն երրորդ ու վերջին անգամ լիովին գերազանցեցին ինչպես արյաց արքային, այնպես էլ նրա ռազմական տեսաբաններին: Իրոք, Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր-Վարազը Պարսից թագավորության հարվածային հիմնական ուժերով նույն այս ժամանակ գտնվում էր ինչ-որ տեղ Հայաստանի հարավ-
_________________________
1 Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 12:
2 Սեբեոս «Պատմություն», գլուխ 38; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 12; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Շապուհ Բագրատունի «Պատմություն», գլուխ 3; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; «Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Անանուն «Արաբա-բյուզանդական ժամանակագրություն 741 թվականի», մաս 11; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն» գիրք 11, գլուխ 3; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:

847
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

արևմուտքում, իսկ զգալի ուժեր էլ ցրված էին Եգիպտոսից մինչև Քաղկեդոն ձգվող լայնարձակ տարածքներում, սակայն կոնկրետ տեղում և 627 թվականի դեկտեմբերի վերջի, ինչպես նաև 628 թվականի հունվար-փետրվար ամիսների կոնկրետ ժամանակահատվածում դրանք ոչ մի կերպ չէին կարող հայտնվել անկասելիորեն դեպի հարավ շարժվող կայսերական բանակի ու Պարսից թագավորության սիրտը համարվող Կենտրոնական Միջագետքի միջև: Չնայած այս ամենին, սակայն, ամենևին վերջնական ու հաղթական չէր կարող համարվել նաև քրիստոնյաների դրությունը:
Իրոք, Տիզբոնային քաղաքային համալիրն ինքը՝ իր ժամանակի խոշորագույն քաղաքային համալիրներից մեկը գրեթե կես միլիոնի հասնող իր բնակչությամբ, հզոր պաշտպանական համակարգեր ուներ, որոնք գրավելը, նույնիսկ եթե հաջողվեր էլ, օպերատիվ լիակատար գերակայություն և զգալի ժամանակի առկայություն էր ենթադրում, իսկ ոչ առաջինը և ոչ էլ երկրորդը Հերակլես I-ը չուներ, քանի որ այս ամենի մասին ի վերջո տեղեկացած ու շարժի մեջ մտած Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի ուժերը նույն այս ժամանակ արդեն առաջանում էին արևմուտքից: Առժամանակ, սակայն, քրիստոնյաներին դեռևս ոչինչ չէր խանգարում այնուհանդերձ ոտնատակ տալու Կենտրոնական Միջագետքի բարեբեր շրջանները և այս առումով, ինչպես 623 թվականին էր, կայսրն իր ռազմիկներին ոչ մի կերպ չսահմանափակեց:
Արդյունքում, 628 թվականի հունվարին Տիգրիսի աջ ափով իջնելով դեպի հարավ, քրիստոնյաները թեև չկարողացան և, դատելով ըստ ամենայնի, նույնիսկ լուրջ փորձ իսկ չձեռնարկեցին տիրելու Տիզբոնյան քաղաքային համալիրի, ըստ էության, մասը կազմող Վեհ-Կավատին (= Սելևկիա), սակայն փոխարենը դաժանորեն ասպատակեցին ողջ շրջակայքը1, ինչից հետո, սկսած 628 թվականի արդեն հունվարի վերջից մինչև փետրվարի կես, նույն Տիգրիս գետի հովտով սկսեցին հետ քաշվել Գանձայի ուղղությամբ` ի վերջո ճամբարելով Ատրպատականի արևմուտքում: Դրամատիկ զարգացումների խտացում հանդիսացող իրավիճակը մոտենում էր իր գագաթնակետին և թվում էր թե, ինչպես 623 թվականին եղավ, այս անգամ ևս քրիստոնյաներին հերթական կենաց ու մահու մարտեր էին սպասվում իրենց մոտեցող Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի բանակի հետ։ Այս անգամ, սակայն, իրադարձությունները մի նոր զարգացում ստացան և, դատելով ըստ ամենայնի, Հերակլես I-ը տեղյակ էր դրանց մասին ու չէր բացառում այն ամենը, ինչն ի վերջո եղավ:
Խնդիրը կայանում էր նրանում, որ Խոսրով II-ի կառավարումը, ի սկզբանե չընդունված սեփական հպատակների զգալի մասի կողմից, սակայն հետագայում մեծապես արժևորված ձեռք բերված աննախադեպ հաջողություններով, 620-ական թվականների երկրորդ կեսին, այն էլ ռազմական գործողությունների կասկածելի ընթացքի պայմաններում, Պարսից թագավորության գործնականում արդեն բոլոր խավերի համար այնուհանդերձ դարձել էր անտանելի: Արյաց արքայից դժգոհ էին իրոք բոլորը՝ ինչպես ռազմաքաղաքական ավագանին, որը մշտապես ենթակա էր բռնությունների և, զրկված լինելով հաջող պատերազմի հետ կապված օգուտներից, զոհ էր գնում մարտի դաշտում ու ներքաղաքական հաշվեհարդարներում, այնպես էլ նույն այդ պատերազմի պատճառով զոհեր տվող ու սեփական եկամուտների զգալի մասից, ըստ էության, զրկվող ավելի ցածր խավերը: Արյաց արքան, սակայն, խնդիր ուներ նաև իր ընտանիքի ներսում, եթե իհարկե շահական հսկայական հարեմը կարող էր ընտանիք համարվել, քանզի Խոսրով II-ի տիկնաց-տիկինը՝ Մավրիկոսի աղջիկ Մարիան, ըստ էության, գործում էր կայսրության օգտին և կարելի էր, թերևս, ասել, որ արյաց արքայի գործը դավաճանվել էր ամենաբարձր մակարդակով: Սրան գումարվում էր նաև արդեն իսկ դեպի իր կյանքի մայրամուտն ընթացող արյաց արքայի հետնորդի խնդիրը, քանզի Խոսրով II-ն ինքը որպես իր հաջորդ նախատեսել էր իր սիրելի կին Շիրինից ծնված որդի Մարդանշահին, այն դեպքում, երբ նրա տիկնաց-տիկին Մարիան գահի վրա բնականաբար ուզում էր տեսնել սեփական որդի Կավատին: Վերջնական խզմանը հարցում մեղքի իր բաժինն ուներ, սակայն, նաև Խոսրով II-ն ինքը:
Իրոք, արտաքինից ինչ-որ տեղ հիմնավոր, բայց վերջին հաշվով, ըստ երևույթին, ամեն դեպքում անհիմն՝ վերջին տարիներին արյաց արքայի մոտ աստիճանաբար խորը դժգոհություն էր
_________________________
1 «Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Անանուն «Արաբա-բյուզանդական ժամանակագրություն 741 թվականի», մաս 11; Շապուհ Բագրատունի «Պատմություն», գլուխ 3; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 98, 99; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 3; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Օրուջ-բեկ Բայաթ «Պատմություն», գիրք 1, գլուխ 10:
848
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

կուտակվում իր երբեմնի սիրելի զորավար Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի նկատմամբ, որին Խոսրով II-ը ոչ մի կերպ չէր կարողանում ներել ամենից առաջ հենց 623 թվականի աղետը: Դատելով ըստ ամենայնի, սակայն, իր դերն էր խաղացել նաև այն հանգամանքը, որ, երկար տարիներ գործելով Տիզբոնից հեռու և, ըստ էության՝ սեփական հայեցողությամբ, Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազն ինքն էլ արդեն որոշակի հեղինակության էր հասել ու, ամուսնացած լինելով արյաց արքայի աղջկա հետ, ինչ-որ կերպ, հնարավոր է, սկսել էր բարձրագույն իշխանությանը հասնելու հավակնություններ դրսևորել, ինչն էլ իր հերթին, գույները խտացրած տեսքով ներկայացվելով հավերժական կասկածներով պատված արյաց արքային, բերել էր վերջնական խզման։ Դատելով ըստ ամենայնի՝ Խոսրով II-ին դուր չէին եկել նաև ինչ-որ տեղ գուցե գունազարդված կերպով իրեն հասած այն լուրերը, թե Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազն արդեն բացահայտորեն հայտարարում է, որ բոլոր հաջողությունների կազմակերպիչն և իրագործողը հենց ինքն է ու Խոսրով II-ը իզուր է դրանք իրեն վերագրում: Եվ վերջապես Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի նկատմամբ դժգոհությունը վերջնականապես հասավ իր գագաթնակետին այն բանից հետո, երբ վերջինս, գուցե զորավարական բացթողման արդյունքում, իսկ գուցե ինչ-որ տեղ՝ դիտավորյալ, անհրաժեշտ արագությամբ, ըստ էության, դեմ դուրս չեկավ Հերակլես I-ին այն բանից հետո, երբ 627 թվականի վերջերից սկսած վերջինս շարժվեց ուղիղ Տիզբոնի վրա:
Արդյունքում՝ սեփական զորավարի նկատմամբ վստահությունը վերջնականապես կորցրած Խոսրով II-ը 627 թվականի վերջին նամակագրական կապ հաստատեց Արևմուտքում գործող բանակում երկրորդ տեղը զբաղեցնող Խարդարիգանի հետ՝ հրամայելով նրան սպանել Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին ու զբաղեցնել վերջինիս տեղը: Խարդարիգանը, սակայն, Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի հետ միասին անցած լինելով մարտական երկար ուղի և, ըստ էության, չցանկանալով կատարել հրամանը, պատասխան նամակում զգուշորեն առարկեց արյաց արքային ու սկսեց համոզել, որ Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը հենց այն մարդն է, որն իրոք պետք է Խոսրով II-ին: Արյաց արքան, սակայն, չընդունելով մերժումը, ևս մեկն անգամ նամակ ուղարկեց Խարդարիգանին, բայց այս անգամ ևս ստացավ նույնաբովանդակ մի պատասխան: Այդպես եղավ նաև երրորդ անգամ, որից հետո, զայրացած արդեն Խարդարիգանի վրա, Խոսրով II-ը նույնաբովանդակ պահանջով նամակ ուղարկեց արդեն Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին՝ այս անգամ պահանջելով արդեն, որ սա ինքը սպանի Խարդարիգանին։ Արդյունքում՝ Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը Խարդարիգանի հետ մի ծանր խոսակցություն ունեցավ, որի ընթացքում Խարդարիգանն ինքը մեջտեղ բերեց արյաց արքայից ստացված նամակները և ցույց տվեց իր ազնիվ վարքագիծը Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի նկատմամբ, որը դրսևորել էր մինչ այդ: Դրանից հետո մահացու վտանգի տակ հայտնված երկու զորավարները, հասկանալով, որ իրենցից յուրաքանչյուրի անկումը կարող է միայն մոտեցնել մյուսի կործանումը և միաժամանակ գիտակցելով նաև, որ կոնկրետ պահին իրենք անչափ պետք են մեկը մյուսին, առժամանակ գաղտնի պահեցին ամեն ինչ ու կարգավորեցին իրենց հարաբերությունները՝ սպասելով դեպքերի հերթական զարգացումներին, որոնք իրենց հերթին շատ չուշացան:
Իր հերթին, չստանալով դրական պատասխան Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին ուղղված իր վերջին նամակին, արդեն 627 թվականի ամենավերջին Խոսրով II-ը հերթական փակ մի նամակն ուղարկեց կրկին Խարդարիգանին և հրամայեց նրան ի վերջո ոչնչացնել Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին: Այս անգամ ստացվեց այնպես, սակայն, որ նամակը հայտնվեց կայսրության հետախույզների ձեռքում, որոնք այն հանձնեցին կայսեր, իսկ վերջինս էլ, բնականաբար, հատուկ հանդիպման ժամանակ չհապաղեց այդ մասին տեղյակ պահել Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին։ Որպես հետևանք, ստեղծված իրավիճակից վերջնականապես խոցված Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը, բնականաբար գործելով նաև ինքնապաշտպանական դրդումներով, անցավ գործի:
Արդյունքում, ցանկանալով ապահովել բանակային լայն աջակցություն, Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը, կատարելով կեղծիք, իր անվանից բացի արյաց արքայի նամակում ավելացրեց նաև ինչպես Խարդարիգանի, այնպես էլ բանակի բարձր հրամանատարական կազմին պատկանող 400 այլ զինվորականների անուններ, որից հետո
849
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

հատուկ զինվորական խորհրդում հրապարակեց նամակը և պահանջեց որոշում ընդունել: Արդյունքն ավելի քան սպասելի էր, քանի որ այս անգամ արդեն բանակի ողջ բարձր հրամանատարական կազմն իրեն խորապես խոցված և մեծ վտանգի մեջ զգաց, որից հետո, գործելով ինքնապաշտպանական նույն մղումներով, ըստ էության, բռնեց բացահայտ ապստամբության ուղին: Ահա հենց այս հանգամանքն էլ 628 թվականի հունվարյան վճռական օրերին Խոսրով II-ին զրկեց բանակային հիմնական ուժերի աջակցությունից: Իրոք, յուրայինների վերջնական համաձայնությունը ձեռք բերելուց հետո Հերակլես I-ի հետ հատուկ հանդիպման ժամանակ Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ վերջինիս հետ վերջնական համաձայնություն ձեռք բերեց, ընդ որում, որպես գրավական ձեռք բերված պայմանավորվածությունների, նա կայսեր պատանդ տվեց իր ավագ որդուն:
Եվ այսպես, 628 թվականի հունվարի երկրորդ կեսին և փետրվարի առաջին կեսին Խոսրով II-ը շարունակում էր լքված մնալ բանակային իր հիմնական ուժերի կողմից, իսկ այդ հանգամանքն էլ, կարծես ամբողջացնելով արյաց արքայի դեմ առկա բոլոր դժգոհությունները, ի վերջո բերեց պայթյունի, երբ արդյունքում 628 թվականի փետրվարի արդեն կեսին Տիզբոնում գահակալական մի հեղաշրջում տեղի ունեցավ: Ապստամբների գլխավորում էր Մավրիկոսի աղջիկ Մարիայի տղա Կավատը, որը, բացելով բանտերի և, հատկապես, հայտնի Անհուշ բերդի դռները, ազատություն ստացած ու վրեժի ծարավից տոչորվող մարդկանց խմբերին ուղղեց արյաց արքայի պալատի վրա: Ապստամբների շարքերում հատկապես ակտիվ դերակատարություն էին ստանձնել Ասպահապետներն, ի դեմս Վինդոյի որդի Ֆառուխ-Որմիզդի և վերջինիս որդիներ Ռուստամ Ֆառուխզադեի, Խոռզադ Ֆառուխզադեի ու Վինդոյի, Միհրանյաններն, ի դեմս Միհր-Որմիզդի, Միհրանի ու Վահրամ VI Չուբինի թոռ Սիյավուշի, ինչպես նաև Խանարանգեսի տոհմը: Առնվազ իրենց պասիվությամբ ապստամբների օգտին էին գործում նաև հայերը, որոնց գլխավորում էր Սմբատ Բազմահաղթ Բագրատունու որդի և Բագրատունիների տոհմապետ Վարազ-Տիրոց Բագրատունին (617-646): Միաժամանակ դավադրությունն իր պտուղները տվեց նաև Մատյան գնդում, որի ռազմիկները վերջին իրադարձություններում ևս տրորվել էին, և արդյունքում արյաց արքայի պահակախմբի կազմի մի մասն անցավ ապստամբների կողմը, իսկ մյուս մասն էլ սկսեց գործել արքայի դեմ տեղում՝ մասնավորապես հափշտակելով արքունական ձիանոցի նժույգները։ Արդյունքում՝ Խոսրով II-ը, լքված բոլորի կողմից, մնացած մեն-միայնակ:
Ժամանակին տղամարդկային ակնհայտորեն ավելի բարձր հատկանիշներով օժտված Որմիզդ IV-ը ապստամբներին դիմավորել էր գահին նստած վիճակում, թեև դա վերջին հաշվով չէր փրկել նրան, սակայն այժմ նրա որդին, որն ակնհայտորեն ավելի փոքրոգի էր, պալատից փախավ ու թաքնվեց մոտակայքում գտնվող շքեղ այգու թփուտների տակ, սակայն դա ևս նրան հաջողություն չբերեց: Իրոք, Սեպանդ Միհրանյանը շուտով հայտնաբերեց Խոսրով II-ին, ձերբակալեց և փակեց իր տանը, իսկ կարճ ժամանակ անց էլ բերեց արդեն իսկ արքա հռչակված Կավատի՝ Կավատ II-ի (628), մոտ: Ժամանակին Խոսրով II-ը սպանել էր հորը և ահա այժմ՝ գրեթե 40 տարի անց, հայրասպանության ստվերն հառնեց արդեն հենց իր վրա: Ինչպես և հոր պարագայում եղավ, այս անգամ արդեն Խոսրով II-ի նկատմամբ մի արագացված դատավարություն կազմակերպեցին, որտեղ ևս դատավճիռն արդեն պատրաստ էր, իսկ դատավարության ղեկավար Ասպադ-Գուշնասպն էլ, ըստ էության, միայն ձևական գործունեություն էր իրականացնում:
Որպես հետևանք այս ամենի՝ Խոսրով II-ի իսկ աչքի առաջ սպանեցին ինչպես գահի անհաջողակ թեկնածու Մարդանշահին, այնպես էլ վերջինիս 40 եղբայրներին և այլ տոհմակիցների, ինչից հետո արյաց ազատազրկված նախկին արքային արյաց նոր արքայի հրամանով սկսեցին սովահար անել: Շուտով պարզելով, սակայն, որ գործն այնուհանդերձ ձգձգվում է, Միհր-Որմիզդի գլխավորությամբ գործող դահիճները ավելի կոնկրետ գործողությունների անցան։ Արդյունքում՝ 628 թվականի փետրվարի 28-ին Կավատ II-ի հրամանով Խոսրով II-ին սկզբում նետահարեցին, հետո, երբ երբեմնի հզոր այդ տիրակալի մարմնում կյանքը դեռևս պլպլում էր, նրան սկսեցին խեղդել, իսկ վերջում էլ արդեն՝ տապարահար արեցին:
850
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Փետրվարի երկրորդ կեսի արյունոտ այդ օրերում Կավատ II-ը ամրապնդվեց Պարսից թագավորության գահին, սակայն դրա հետ միաժամանակ նա նաև ծանր և նույնիսկ անդառնալի կորուստներ պատճառեց սեփական Սասանյան տոհմին: Ինչ վերաբերում է քաղաքական դասավորությանը, ապա այս տիրակալի օրոք իր կողմնակիցների հետ միասին հատկապես ազդեցիկ դիրք գրավեց Փիրուզ-Խոսրովը, որն էլ ի վերջո նշանակվեց վեզիր և, ըստ էության, դարձավ Պարսից թագավորության երկրորդ մարդը: Հենց նա էր, ի դեպ, որ, գոնե ձևականորեն փրկելու համար իբր բանից անտեղյակ արյաց արքայի վարկը, մահապատժի ենթարկեց Միհր-Որմիզդին:
Ներքին խնդիրներից զատ, սակայն, դեռևս մնում էր ընթացող պատերազմը ու, թեև Կավատ II-ը դեռևս գահի հավակնորդի վիճակում գործել էր կայսեր իմացությամբ, սակայն այժմ ժամանակն էր ամեն ինչին վերջնական տեսք տալու: Ստեղծված պայմաններում պատերազմող կողմերի միջև բանակցություններ սկսվեցին, որոնց արդյունքում 628 թվականի մայիսի 15-ին կնքվեց հաշտություն և Բյուզանդա-Պարսկական VI պատերազմը, ինչպես նաև Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը գոնե իրավաբանորեն վերջացան1: Հաշտության կնքումից հետո Մարզպանական Հայաստանում մարզպան նշանակվեց Վարազ-Տիրոց Բագրատունին (628-634): Նույն այս ժամանակ սպարապետ նշանակվեց Մուշեղ Խիզախ Մամիկոնյանի որդի Համազասպի տղա Դավթի որդի Մուշեղը, այն դեպքում, երբ Սատրապական Հայաստանում հայկական բանակի ղեկավարությունն իրականացնում էր վերջինիս պապի պապի եղբոր թոռան թոռ, կայսրության Արևելքի հրամանատար Վահան Մամիկոնյանը:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ հաշտությանը հաջորդած առաջին ամիսներին կարելի էր խոսել պատերազմական գործողությունների դեռևս իրոք, թերևս, միայն իրավաբանական վերջի մասին, քանի որ, ի տարբերություն նախորդ պատերազմների, այժմ հակամարտող կողմերի բանակներն, ըստ էության, գտնվում էին մեկը մյուսի տարածքում և առնվազն գոնե մի քանի ամիս էր պետք, որ Պարսից թագավորության ուժերը հետ քաշվեն Եգիպտոսից մինչև Քաղկեդոն ձգվող հսկայական տարածքներից: Սրանից բացի, սակայն ոչ պակաս կարևոր դեր ունեցավ նաև այն հանգամանքը, որ իր համար մինչ այդ խիստ հաջող ընթացք ստացած պատերազմական գործողություններից այդքան հեշտ չէր պատրաստվում հրաժարվել նաև Տուն-Յագբուն:
Արդյունքում՝ 628 թվականի դեկտեմբերին, մինչ Հերակլես I-ի հիմնական հարվածային ուժերը գտնվում էին Հայաստանի հարավ-արևելքում, Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազն ավարտում էր իր ցրված ուժերի հետ քաշումը մինչև 591 թվականի սահման, 628 թվականի սեպտեմբերի 6-ին ժանտախտից մահացած հայրասպան Կավատ II-ին Պարսից թագավորության գահին փոխարինել էր նրա յոթնամյա որդի Արտաշիր III-ը (628-629), իսկ Պարսից թագավորությունն էլ տառապում էր սովից, Միջագետքի ջրային համակարգի խաթարման արդյունքում առաջացած ջրերից ու ցեխից, ինչպես նաև համաճարակից, Տուն-Յագբուի գլխավորած Արևմտյան Թյուրքական խաքանության բանակը (մոտ 150.000, այդ թվում մեծաթիվ խազարներ), առաջանալով Դերբենդի լեռնանցքից, կրկին մոտեցավ ուղիղ Տփղիսին: Խաքանը չէր մոռացել քաղաքի պարիսպների տակ նախորդ տարի իրեն հասցրած վիրավորանքը և այս անգամ նա վրեժխնդիր եղավ լիուլի:
Իրոք, ի տարբերություն նախկինի, այս անգամ Տփղիսը նվաճվեց ընդամենը միայն կարճատև պաշարումից հետո և անխնա ավերի ենթարկվեց, իսկ քաղաքի, ինչպես նաև շրջակա բնակչությունն էլ գերեվարվեց: Խաքանը հատկապես դաժան հաշվեհարդար տեսավ Շահր
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 39; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 12, 13; Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 3; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 17; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 3; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Անանուններ «Ալեքսանդրիայի պատրիարքների պատմությունը»; «Քարթլիս-Ցխովրեբա», «Քարթլիի մատյանը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Քարթլիի դարձը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Սմբատ Դավթորդի «Բագրատունյաց պատմություն»; Գիյոմ Տյուրացի «Անդրծովյան երկրների պատմությունը», գիրք 1, գլուխ 2; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Աբդ ալ-Հաքամ «Եգիպտոսի նվաճումը»; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:
851
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Պղականի, ինչպես նաև քաղաքի կառավարիչի հետ, որոնք սկզբում կուրացվեցին, հետո էլ մաշկազերծ արվեցին և կախվեցին1:
Ավարտելով գործերը Վրաստանում՝ Արևմտյան Թյուրքական խաքանության բանակն իջավ դեպի հարավ և, ասպատակելով Ուտիքը, Արցախն ու Աղվանքը, հիշատակված տարածքներն, ըստ էության, գցեց իր գերիշխանության տակ2: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ թյուրքերին սանձելու համար բավարար ուժեր չունեցող Հերակլես I-ը, որը նույն այս ժամանակ լիովին զբաղված էր Պարսից թագավորության դեմ ձեռք բերած հաջողությունը ամրապնդելու գործով, ոչ մի կերպ չխոչընդոտեց այդ պահին Պարսից թագավորության մաս համարվող տարածքների ավերմանը՝ մի կողմից բնականաբար խուսափելով իր համար ավելորդ և վտանգավոր մի նոր ընդհարման մեջ ներքաշվելուց, մյուս կողմից էլ ձգտելով այդ կերպ հագուրդ տալ թյուրքերին ու սանձել նրանց հետագա հավակնությունները: Ինչ վերաբերում է յոթնամյա արյաց արքային, ապա իրական իշխանություն չունեցող այս տիրակալի խորհրդականները ևս իրական ռազմական ոչ մի հնարավորություն չունեին դեմ ելնելու ահեղ Տուն-Յագբուին:
629 թվականի առաջին կեսին, չնայած այն բանին, որ նախորդ տարվա առաջին կեսին իրավաբանորեն, իսկ տարվա վերջին էլ, ըստ էության, արդեն նաև փաստացի պատերազմն իր վերջն էր գտել, տարածաշրջանը դեռևս փոթորկվում էր: Իրոք, Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի զորքերի հեռանալուց հետո կայսրության արևելքում նախկին դիրքերը վերականգնելու համար Հերակլես I-ին դեռևս զգալի ժամանակ էր պետք, քանզի, ամենից առաջ կրոնական, բայց նաև տնտեսական ու ազգային հանգամանքներով պայմանավորված մինչ այդ էլ Կոստանդնուպոլսից առանձնակի գոհ լինելու հիմքեր չունեցած տարածաշրջանում դժգոհությունները համատարած էին, իսկ որոշ տեղերում էլ բանը հասնում էր զինված դիմադրության:
Դիմադրության օջախներից ամենաակտիվը Եդեսիան էր ու, թեև սկզբնաղբյուրները անհնազանդության մեջ մեղադրում են ամենից առաջ հրեաներին, սակայն, թերևս, կարող ենք պնդել, որ դեռևս Ներսեհ Կամսարականի և Փոկասի ժամանակներից այս քաղաքում չէին սիրում Կոստանդնուպոլսի տիրակալներին: Իրավիճակը բարդանում էր նաև նրանում, որ անչափ թույլ և հեղինակազրկված կենտրոնական իշխանության առկայության պայմաններում քաղաքում տեղակայված Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի ռազմիկներն իրենք ևս առանձնակի հիմքեր չէին տեսնում զիջել դիրքերը: Խնդիրը, սակայն, 629 թվականի գարնանը հաջողվեց հարթել կայսրեղբայր, Արևելքի հրամանատար Թեոդորոսին, որը, զգալի ուժերով մոտենալով քաղաքին և սկզբի համար գործի դնելով պաշարողական տեխնիկան, ի վերջո կարողացավ Պարսից թագավորության կայազորի հետ հաշտության եզրեր գտնել ու հեռացնել վերջինիս քաղաքից, իսկ հետո էլ արդեն՝ հրեաներին ստիպել դադարեցնել դիմադրությունը: Հրեաները անձնական վիրավորանքներ էին հասցրել Թեոդորոսին և նա հասցրեց մի շարք մահապատիժներ իրականացնել վերջիններիս շարքերում, սակայն հետո տեղ հասավ կայսեր սուրհանդակը ու տեղեկացրեց, որ Հերակլես I-ը, տեղիք տալով քաղաքի համայնքի ներկայացուցիչ Հովսեփի խնդրանքներին, որոշել է ներել հրեաներին: Արդյունքում, թեև մահապատիժները դադարեցին, սակայն 12.000 հրեաներ, որոնք համարվեցին ամեն ինչի մեղավոր, ամեն դեպքում այսպես թե այնպես աքսորվեցին Եդեսիայից և նրա շրջակայքից3: Նույն այս ժամանակ վիճակը հանդարտ չէր, սակայն, նաև Պարսից թագավորությունում, որտեղ մանուկ Արտաշիր III-ը ոչ մի կերպ չէր կարող համարվել երկրի տիրակալ:
Իրոք, արյաց նոր արքան ընդամենը մի երեխա էր և այս պայմաններում, մի կողմ մղելով Փիրուզ-Խոսրովին, երկրի կառավարումն, ըստ էության, իրականացնում էր նոր վեզիր Մահ-Ադհուր Գուշնասպը, որի մայրը Խոսրով II-ի մորաքույրն էր: Վերջինս, սակայն, չնայած մի քանի կտրուկ միջոցառումների, այդպես էլ ի վիճակի չեղավ ամրացնել սեփական իշխանությունը: Իրոք,
_________________________
1 Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 14; «Քարթլիս-Ցխովրեբա», «Քարթլիի մատյանը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Քարթլիի դարձը»; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; «Քարթլիս-Ցխովրեբա», Սմբատ Դավթորդի «Բագրատունյաց պատմություն»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 79:
2 Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 14; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 10:
3 Սեբեոս «Պատմություն», գլուխ 42; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 4; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 4; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 33; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; Դիոնիս Տել-Մահրացի «Տարեգրություն», մաս 4; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 101; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 3:

852
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

629 թվականի սկզբի վիճակով Պարսից թագավորությունում չափից շատ էին արյաց արքայի գահին ձգտող մարդիկ։
Դեռևս 628 թվականի վերջից սկսած Պարսից թագավորությունում, ըստ էության, ստեղծվել էին մի քանի խմբավորումներ, որոնցից յուրաքանչյուրն ուզում էր արյաց գահի վրա տեսնել իր թեկնածուին: Ամենաազդեցիկ դերերում էր ամենից առաջ Ասպահապետների խմբավորումը, որը ներկայացնում էր վերջին տասնամյակներում կրկին ուժեղացած խոշոր հողատեր ազնվականության շահերը և որին աջակցում էին թագավորության հիմնականում հյուսիսային շրջանները: Այս խմբավորմանն ամենից առաջ հակադրվում էին Փիրուզ-Խոսրովն և նրա կողմնակիցները, որոնք հիմնականում ներկայացնում էին սոցիալական ավելի ցածր խավերը ու աջակցություն էին վայելում հատկապես երկրի հարավում: Ազդեցիկ էր նաև Խանարանգեսի խմբավորումը, որի ավանդական հենարանը երկրի արևելյան շրջաններն էին, որտեղ ուժեղ էին քոչվոր տարրերի դիրքերը: Արյաց գահի նկատմամբ սեփական պատկերացումներն ունեցող անձանց շարքերում, սակայն, քիչ չէին նաև վերջին տասնամյակները իրենց կյանքը պատերազմներում անցկացրած զինվորականները, իսկ եթե դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ բանակը ըմբոստության հարուստ փորձ ուներ դեռևս Վահրամ VI Չուբինի ժամանակներից, վիճակն առավել ծանր տեսք էր ստանում: Զինվորականներին ներկայացնող վերջին խմբավորման ղեկավարներն էին Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազն և նրա մարտական զինակից Խարդարիգանը: Եվ վերջապես իրենց յուրօրինակ դիրքորոշումն ունեին նաև Վարազ-Տիրոց Բագրատունու գլխավորած հայերը, որոնք, ակտիվորեն չմասնակցելով գահակալական պայքարին, անկախության իրենց մշտական ձգտումներով ևս այնուհանդերձ որևէ կերպ չէին նպաստում իրավիճակի կայունացմանը:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ գործող տիրակալի ենթարկվելու ոչ մի հիմք չէր տեսնում հատկապես Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը, որը, խոցված և վիրավորված դեռևս Խոսրով II-ի կողմից, այժմ, ձեռքի տակ ունենալով երկիր վերադարձած բանակային ուժերը, որոնց շարքերում իր հեղինակությունը հսկայական էր, իրեն լիովին պատրաստ էր համարում արյաց գահը զբաղեցնելու համար: Ավելին, հենց Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազն ու իր խմբավորումն էր, որ ամենից պատրաստն էին կտրուկ գործողությունների, ընդ որում պատերազմների բովով անցած և մահ տեսած այս զորականները որևէ կերպ վճռականության պակաս չունեին։ Արդյունքում՝ 629 թվականի ապրիլի երկրորդ կեսին Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի բանակային ուժերը մոտեցան Տիզբոնին և, վայելելով ամենից առաջ Փիրուզ-Խոսրովի, ինչպես նաև Խանարանգեսի խմբավորումների աջակցությունը, ապրիլի 27-ին առանց լուրջ դիմադրության հանդիպելու տիրեցին քաղաքին: Արտաշիր III-ը գահընկեց արվեց և Մահ-Ադհուր Գուշնասպի հետ միասին շուտով սպանվեց, իսկ Պարսից թագավորության արքա էլ հռչակվեց Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը (629)՝ Վահրամ VI Չուբինից հետո լինելով երկրորդ անձը, որը, չլինելով Սասանյանների տոհմից, բազմեց Սասանյանների տերության գահին:
Արյաց նոր արքան այս ժամանակ դեռևս Արևելքում գտնվող Հերակլես I-ի հետ լավ հարաբերություններ ուներ, ընդ որում մարտաշունչ տրամադրություններով ամենևին պատված չէր նաև կայսրը, որի տերությունն ինքն էլ անվերջ ռազմական գործողություններից ուժասպառ էր եղել, երբ մարդիկ իրոք մահու չափ հոգնել էին չվերջացող պատերազմից: Այսպիսով, հանգիստ լինելով կայսրության կողմից, Պարսից թագավորության գործող արքան, ըստ էության, միայն երկու խնդիր ուներ՝ ամրացնել դիրքերը երկրի ներսում և հետ մղել թյուրքերին:
Երկրի ներսում գահին բազմելուց հետո Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի հիմնական հակառակորդն ամենից առաջ սեփական զինակից նույն Խարդարիգանն էր՝ ևս մեկ մարտական զորական, որի հետ Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին կապում էին համատեղ անցած մարտական ուղին, ինչպես նաև ընդհանուր վտանգին դեմ հանդիման մեկը մյուսի նկատմամբ դրսևորած ազնիվ վարքագիծը: Այժմ, սակայն, երբ Խոսրով II-ն արդեն չկար, մարտական այս զորավարները մահացու մարտում իրար եկան։ Արդյունքում, ժամանակին հավաքելով ուժերը և օգնություն ստանալով այդ թվում նաև Հերակլես I-ից, 629 թվականի մայիսի 19-ին Տիզբոնի պարիսպների տակ տեղի ունեցած ճակատամարտում Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի կողմնակիցները վճռական հաղթանակի հասան,
853
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Խարդարիգանը սպանվեց, իսկ գործող արքայի դիրքերն էլ առժամանակ ամրապնդվեցին1: Այս դեպքերից կարճ ժամանակ անց Խանարանգեսի խմբավորումը որպես արյաց գահի սեփական թեկնածու Պարսից թագավորության արևելյան շրջաններում առաջ քաշեց ոմն Խոսրովի՝ Խոսրով III-ին (629), սակայն սա շուտով զոհ գնաց դավադրությանը և Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը ազատվեց նաև այս հոգսից:
Արյաց արքայի համար առավել բարդ էր թյուրքական խնդրի լուծումը, քանի որ Տուն-Յագբուի մարտիկները, իրենց լիովին տեր ու տնօրեն զգալով Պարսից թագավորության հյուսիս-արևմտյան տիրույթներում, ոչ մի կերպ չէին պատրաստվում հետ քաշվել: Թյուրքերին գոնե մի որևէ կերպ սանձելու նպատակով արյաց արքան դիմեց ռազմական գործողությունների, սակայն 629 թվականի մայիսի վերջին Սևանա լճի ափին տեղի ունեցած ճակատամարտում Արևմտյան Թյուրքական խաքանության բանակի (մոտ 100.000, այդ թվում մեծաթիվ խազարներ) առաջապահը (3.000), կեղծ նահանջով առաջ քաշելով Պարսից թագավորության բանակին (10.000, այդ թվում մեծաթիվ արաբներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000), գցեց հիմնական բանակի նախապատրաստած դարանը և գլխովին ջախջախեց2։ Այսպիսով՝ թյուրքական վտանգը շարունակում էր իրական մնալ, սակայն մի անակնկալ հանգամանք ինքնին լուծեց խնդիրը, քանի որ հենց նույն այն ժամանակ, երբ թյուրքերը Պարսից թագավորության բանակի նկատմամբ հաղթանակ տարան, լուր եկավ, թե Տուն-Յագբուն զոհ է գնացել Նուշիբի ցեղախմբի երդվյալ հակառակորդը հանդիսացող Դուլու ցեղախմբի անդամների կողմից հղացած հաջող դավադրությանը և Արևմտյան Թյուրքական խաքանությունում հերթական գահակալական մի ծանր պայքար է սկիզբ առել, որին, ի դեպ ասած, այս անգամ վիճակված էր արդեն վերջնականապես թաղել այս պետությանը։ Արդյունքում՝ թյուրքերը, այլևս ի վիճակի չլինելով մնալ Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներում, հետ քաշեցին ուժերը Նախակովկասյան տափաստաններ: Սրանով էլ, ըստ էության, ռազմական գործողություններն արդեն իրոք իրենց վերջը գտան, սակայն տարածաշրջանին քիչ թե շատ հարատև հանդարտություն վայելել դեռևս ամենևին էլ վիճակված չէր:
Թյուրքերի հետ քաշվելը, որը տեղի ունեցավ 629 թվականի ամռան ամենասկզբին, ինքնին անակնկալ ու թանկարժեք մի նվեր Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի համար, վերջին հաշվով այնուհանդերձ օգուտ չտվեց նաև այս տիրակալին, քանի որ 629 թվականի հունիսի 9-ին, երբ արյաց գահը զբաղեցրած նախկին զորավարը զորատես էր իրականացնում, մինչ այդ դավադրություն կազմած վերջինիս պահակազորի երեք եղբայրներ թիկունքի կողմից նետված նիզակներով հարվածեցի նրան և սպանեցին: Դավադրության հետևում, դատելով ըստ ամենայնի, կանգնած էր Ֆառուխ-Որմիզդի խմբակցությունը, որին իշխանության վերջին բաժանումից ամենաքիչն էր բաժինն էր հասել: Եվ ահա այժմ, վերացնելով Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին և կործանիչ հարված հասցնելով զինվորականների խմբակցությանը, հարված, որից վերջինս հետագայում այդպես էլ ուշքի չեկավ, Ասպահապետների առաջնորդը, բացառիկ մի դեպք Պարսից թագավորության պատմության մեջ, արյաց գահին բազմեցրեց Խոսրով II-ի դուստր Բորանդուխտին (629-630, 631-632): Նորընծա թագուհին, վայելելով խոշոր հողատեր ազնվականների աջակցությունը, որոնք հենց թեկուզ սեփական շահերից ելնելով գոնե այդ պահին ձգտում էին նրա իշխանության ամրապնդմանը, փորձ կատարեց արագորեն կարգուկանոն հաստատել երկրում՝ միաժամանակ արդեն պաշտոնապես բացասական վերաբերմունք արտահայտելով հայրասպան Կավատ II-ի ու նրա ողջ գործունեության նկատմամբ:
Մինչ Բորանդուխտը փորձում էր ամրանալ կնոջ համար այնքան անսովոր արյաց գահին՝ 629 թվականի ամռանն և աշնան սկզբին, անշտապ ճանապարհորդելով կայսերական արևելյան տիրույթներով, ցուցադրելով հենց նոր գերությունից ազատված Փրկչական խաչն և դժվարությամբ խաղաղեցված տարածքներում այդ կերպ հնարավորինս մեծ հեղինակություն ձեռք բերելով, Հերակլես I-ն իր շքախմբի հետ միասին նույն տարվա սեպտեմբերի վերջին ի վերջո ժամանեց Կոստանդնուպոլիս: Կայսրը մայրաքաղաք մտավ Ոսկե դարպասներով, ընդ որում
_________________________
1 Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 101; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 3; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»:
2 Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 16:

854
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

սեփական մուտքը մայրաքաղաք ոչ միայն նա ինքը վերածեց մի իսկական հաղթահանդեսի, այլև մայրաքաղաքն ինքը Հերակլես I-ին դիմավորեց ամենայն հանդիսավորությամբ ու սիրով:
Իրոք, բոլորին թվում էր, թե վերջ, սա վերջին պատերազմն է և հսկայական զոհողությունների ու ուժերի գերլարման ծանր գնով ձեռք բերված անհավատալի և թանկարժեք այդ հաղթանակը վերջ է տալու բոլոր ընդհարումներին: Մարդկանց հատկապես մեծ հույսեր էր ներշնչում ավանդական հակառակորդի՝ Պարսից թագավորության, թուլացումն և ամեն տեսակի հավակնություններից հրաժարումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ արյաց գահին հայտնվել է մի կին, որ դիրքերն էլ, դրան գումարած, ամուր չէին:
Մարդիկ չէին էլ կասկածում, սակայն, որ արդեն սկիզբ են առել նոր ժամանակներ։
_________________________
855
Приходите в мой дом...
Закрыто