Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Բարի ճանապարհ գիրքն ուսումնասիրելիս


Ես վաղուց էի նախատեսում նման մի աշխատանք գրել, քանզի Տարեգրքիս վրա աշխատելու ընթացքում մոտս կուտակված հսկայական տեղեկատվությունը, ինչպես նաև դրա վերլուծության արդյունքում ի հայտ եկած մտքերն ու գաղափարները համառորեն իրենց համակարգված շարադրանքի պահանջն էին առաջադրում: Արդյունքում՝ այս գրքում շարադրվեց այն ամենը, ինչի մասին չէր ասվել Տարեգրքումս:
Սույն գրքի վրա աշխատանքի զգալի մասն արվեց 2019-2020 թվականներին՝ երբ ես, ուղղակի չկարողանալով ինձ զսպել, ձեռք զարկեցի վերջինիս շարադրանքին, իսկ հետո էլ եկավ թագավարակի տարին, որին հետևեց Արցախյան III (2020)՝ ողբերգական այդ պատերազմը: Չեմ թաքցնի, ընթերցող, ինքս շատ ծանր տարա վերջին այդ պատերազմի ընթացքը, և, հատկապես, արդյունքը, ինչը, փաստորեն, կազմեց իմ կյանքի ամենամեծ հոգեբանական հարվածներից մեկը, եթե ոչ՝ ամենամեծը: 2020 թվականի նոյեմբերի 10-ի ազգակործան համաձայնագրից հետո հոգուս պատած փոթորիկը ինձ, երևի թե, շատ անկառավարելի հեռուներ կտաներ, սակայն ես իմ ելքը գտա ստեղծագործելու մեջ: Ահա և արդյունքում վերջնական տեսքի բերվեց այս գիրքը՝ հերթական նվերս իմ ժողովրդին:
Դե ինչ, ընթերցող, թերթիր հաջորդ էջերը և եկ միասին ուսումնասիրենք մեր ժողովրդի անցած ուղին, գուցե մենք այնտեղ պատասխաններ գտնենք, որոնք կօգնեն մեզ ավելի լավ պատկերացնել անցյալը, հասկանալ ներկան ու փորձ կատարել կանխագուշակել ապագան, գուցե մենք այնտեղ գտնենք մեր պատասխանները…
16
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Մաս I
Շումերա-աքքադական աշխարհը և Հայաստանը


Գլուխ 1
Պատմական Հայաստանն ու նրա սահմանները

Պատմական Հայաստանը երկրագնդի վրա համապատասխանում է այն միջատարածքին, որ ձգվում է.
- Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս,
- Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք,
- Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք,
- 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս մինչև Սև ծով,
- Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ,
- Կուր գետով մինչև Կասպից ծով,
- Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Ուրմիա լճի արևելյան ափին գտնվող Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք՝ 46.3 արևելյան երկայնություն,
- 46.3 արևելյան երկայնությամբ՝ Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ,
- նրանից ուղիղ դեպի արևմուտք՝ Արասխ գետ և Զագրոսյան լեռնաշղթա,
- նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ՝ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք,
- Ամանոսյան լեռներով հարավ՝ մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ
սահմանագծի միջև ընկած տարածքին:
Պատմական Հայաստանն ընդգրկում է Մեծ Հայքի 15 նահանգները, ինչպես նաև Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան: Պատմական Հայաստանը սա է` անկախ ցանկացած քաղաքական փոփոխությունից:
Պատմական Հայաստանը աշխարհագրորեն գտնվում է Հայկական լեռնաշխարհում, ինչն, ըստ էության, կազմում է Փոքր Ասիա կոչվող միկրոտարածաշրջանի մի մասը: Փոքր Ասիան, իր հերթին, ըստ էության, կազմում է Առաջավոր Ասիա տարածաշրջանի մի մասը, որն իր մեջ ընդգրկում է նաև Մերձավոր ու Միջին Արևելքները: Եվ վերջապես Առաջավոր Ասիան մասն է կազմում Ասիա մայրցամաքի, որը, Եվրոպայի հետ միասին դիտարկելիս, կոչվում է մեկ ընդհանուր անունով՝ Եվրասիա: Երկիր կոչվող մոլորակի մի զգալի հատվածի վրա տարածվում է Եվրասիա մայրցամաքը, որը կազմում է երկրագնդի ընդհանուր ցամաքային տարածության մի քիչ ավելին, քան մեկ երրորդը, ընդ որում հենց այս տարածքի վրա էլ, ավելացված թերևս միայն Հյուսիսային Աֆրիկան, ընթացել են մարդկության գիտակցական պատմության հիմնական իրադարձությունները:

Գլուխ 2
Եվրասիան և նրա աշխարհաքաղաքական կառուցվածքը

Մ.թ.ա. IV հազարամյակի երկրորդ կեսին և, հատկապես, վերջին երկար հազարամյակների ուղի անցած մարդկությունը մուտք գործեց զարգացման նոր դարաշրջան, որը ամենից առաջ բնորոշվում է պետականության կայուն ինստիտուտների ստեղծմամբ։ Խնդիրը մինչև վերջ լուսաբանված չէ և այստեղ կարիք էլ չկա փորձ կատարել այն լիարժեք լուսաբանել, սակայն, թերևս, կարող ենք ամրագրել, որ գործընթացի հիմքում ընկած էին մի կողմից սոցիալ-տնտեսական զարգացումները, մյուս կողմից էլ՝ բնակլիմայական գործոնները:
Իրոք, հենց այս ժամանակ էր, որ արտադրության զարգացած գործիքներն ի վերջո ստեղծեցին մի իրավիճակ, երբ հասարակության մի որոշակի շերտի մոտ ի հայտ եկավ ունեցվածքի ավելցուկ, ինչն էլ իր հերթին անհրաժեշտության բերեց պաշտպանել նույն այդ
17
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ունեցվածքը ամենատարբեր միջոցներով՝ ընդհուպ մինչև իրավական կարգավորումները և ռազմական բնույթի միջոցառումները: Կար, սակայն, նաև բնակլիմայական գործոնը: Դեռևս Սառցե դարաշրջանում մարդիկ հյուսիսից շարժվում էին դեպի հարավ, որտեղ ներկայիս Սահարայի անապատի, ինչպես նաև Արաբական թերակղզու անապատների փոխարեն այդ ժամանակ տարածվում էին տայգայատիպ անտառներ, որոնք հետագայում փոխարինվեցին տափաստանների: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում, սակայն, Սառցե դարաշրջանն իր հերթին վաղուց արդեն ավարտվել էր և երկրագնդի միջին ջերմաստիճանը, դանդաղ, սակայն անշեղորեն աճում էր1։ Արդյունքում՝ մ.թ.ա. IV հազարամյակի սկզբից սկսված և արդեն հազարամյակի երկրորդ կեսում աղետալի չափերի հասած երկրագնդի տաքացումն ու կլիմայի չորացումը բերեցին նրան, որ մարդկային հոծ խմբեր, զրկված իրենց բնակության նախկին վայրերից և անապատացման արդյունքում դուրս քշված իրենց բնակության սովորական շրջաններից, մտան շարժի մեջ՝ սեղմվելով խոնավությունն ու բնակլիմայական քիչ թե շատ տանելի պայմանները դեռևս պահպանած մեծ գետերին: Արդյունքում՝ արդեն մ.թ.ա. IV հազարամյակի երկրորդ կեսին և, հատկապես, վերջին երկրագնդի տարբեր մասերում գործնականում միաժամանակ առաջացան մի շարք պետական համակարգեր:
Պետություննները, մարդիկ, ինչպես նաև հասարակական ամենատարբեր միավորներ մշտապես ունեն որոշակի շահեր, որոնք պետք է սպասարկվեն: Սա անբեկանելի կանոն է և կործանման է դատապարտված հասարակական ցանկացած սուբյեկտ, որը չի սպասարկի այդ շահերը կամ, առավել ևս, դեմ կգնա դրանց սպասարկմանը: Այսպիսով՝ հասարակական ցանկացած սուբյեկտ, բայց հատկապես պետությունները, իրենց շուրջ առաջացնում են շահերի յուրօրինակ համակցություններ, որոնք անվերջ կերպով պետք է սպասարկվեն: Մարդկանց կամ ներպետական հասարակական այլ միավորների շահերի համակցությունները պայմանավորված են դրանց ունեցած, լայն իմաստով, սոցիալական դերակատարությամբ, իսկ պետությունների շահերն էլ որոշվում են, համապատասխանաբար, դրանց զբաղեցրած աշխարհագրական դիրքով: Հենց սա էլ կազմում է մի որևէ պետության աշխարհաքաղաքական դերակատարությունը, որը սպասարկելուն էլ ուղղված է նույն այդ պետության ողջ գործունեությունը: Ստորև փորձ կարվի դիտարկել Եվրասիական աշխարհաքաղաքական դասավորվածությունը և կլուսաբանվի նույն այդ տարածքում գործող պետությունների աշխարհաքաղաքական դերակատարությունները, ընդ որում հետաքրքր է նշել, որ, անկախ ժամանակից կամ նույնիսկ դարաշրջանից և նույնիսկ հաշվի չառնելով էլ նույն այդ պետությունների ազգային կամ սոցիալական կառուցվածքը, աշխարհաքաղաքական շահերն ու առաջնահերթությունները, ի դեմս աշխարհաքաղաքական դերակատարության, մնում են անփոփոխ:
Եվրասիայի ծայր արևելքում՝ Չինաստանի տարածքում՝ Հուանհե և Յանցզի գետերի հովիտներում տարածվող Չինական մեծ հարթավայրում, մ.թ.ա. արդեն III հազարամյակի սկզբում հիշատակվում է լեգենդների քողով պատված Երեք իշխանների և Հինգ տիրակալների կողմից հիմնադրված Սյայի թագավորությունը՝ որպես չինական առաջին պետականության ներկայացուցիչ: Այս կապակցությամբ հարկ է հատկապես ընդգծել, որ Սյայի թագավորությունը, ինչպես նաև վերջինիս հաջորդող գահատոհմերը, անկախ իշխանական վերնախավի փոփոխությունից, մեծ հաշվով իրենցից ներկայացնում էին չինական պետականության արտահայտողներ՝ այս կամ այն չափով ընդգրկելով և որպես կորիզ ունենալով ներկայիս Չինաստանի հյուսիս-արևելքն ու արևելքը: Հարկ է նաև նշել, որ չինական պետականությունը իրենից մեծ հաշվով ներկայացնում էր զարգացած քաղաքակրթության գործնականում միակ օրրանը իր տարածաշրջանում և այս հանգամանքը վճռական դեր խաղաց այն բանում, որ հարևան մարդկային խմբերը, տոհմերն ու ցեղերը, հետագայում աստիճանաբար միավորվեն չինական պետականության դրոշի ներքո՝ ի վերջո ստեղծելով միացյալ և հզոր չինական տերությունը: Սյայի թագավորության մասին տվյալները խիստ սակավ են, լեգենդար և հատվածական, սակայն, անդրադառնալով վերջինիս բանակին, կարող ենք, թերևս, փաստել, որ այն առաջին պետականություններին բնորոշ ու իր հիմքում հետևազորն ունեցող մի բանակ էր, որը կիրառում էր պարզունակ հարվածային և պաշտպանողական զենքեր:
_________________________
1 Տես՝ Brooks, Nick. Cultural responses to aridity in the Middle Holocene and increased social complexity (англ.) // Quaternary International (англ.) русск.: journal. — 2006. — Vol. 151, no. 1. — P. 29—49.
18
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Եվրասիայի ծայր արևելքում գտնվող չինական թագավորությունը, անկախ գահատոհմերի փոփոխությունից, աշխարհաքաղաքական առումով պահպանում էր իր հստակ և որոշակի դերը, որը դրսևորվում էր հետևյալում.
- մշտապես ի մի բերել և միավորել Հուանհե ու Յանցզի գետերի հովիտներում ստեղծված պետական միավորները և հավաքել դրանք մեկ բռունցքի մեջ,
- պաշտպանվել հյուսիսից մշտապես եկող սպառնալիքից,
- ծավալվել հարավային, հյուսիսային և արևմտյան ուղղություններով:
Ահա սրանք էին այն հիմնական ուղենիշները, որոնք աշխարհաքաղաքական առումով ընկած էին չինական թագավորության զարգացումների հիմքում, ընդ որում կյանքը ցույց տվեց, որ, եթե հաճախ հաջողվում էր ստեղծել միասնական և հզոր մի պետականություն, ապա ոչ պակաս անգամներ էլ չինական պետականությունը տրոհվում էր մանր մասերի՝ որպես կանոն, զոհ գնալով հյուսիսից եկող հարվածներին: Այսպես թե այնպես, սակայն հյուսիսում հենց Մեծ տափաստանի արևելքը, արևմուտքում՝ Տիբեթյան լեռները, իսկ հարավում էլ Հնդկաչին թերակղզու ջունգլիներն էին, որ գծեցին չինական պետականության և նույնիսկ քաղաքակրթության սահմանները, որոնցից ներս թափանցել ու այնտեղ քիչ թե շատ երկար ժամանակ գերիշխել չէր հաջողվում և ոչ մի ուժի, բայց որի սահմաններից դուրս գալ էլ նույն այդ չինական պետականությունն իր հերթին ինքն էլ, որպես կանոն, ի վիճակի չէր լինում: Մեկ միասնականության մեջ հանդես գալիս չինական պետական միավորները, հատկապես միջնադարում, ի վիճակի էին գործել մինչև մեկ միլիոնի հասնող, իսկ երբեմն էլ այդ թիվն անցնող ռազմիկներ ունեցող ռազմական մեքենաներով, թեև նման դեպքերն անչափ հազվադեպ էին և հիշատակված քանակի ռազմիկները նույնիսկ մեկ օպերատիվ ուղղությամբ գործնականում չէին կիրառվում:
Չինաստանից հյուսիս սկսվում և ընդհուպ մինչև Արևելյան Եվրոպա տարածվում է հսկայական մեծության մի հարթավայր, որը կոչում է ու որը մենք ևս այսուհետ կկոչենք Մեծ տափաստան: Մեծ տափաստանի հյուսիսային սահմանը արևելքից արևմուտք եզերվում է Սիբիրյան անտառապատ տայգայով, Ուրալյան լեռնաշղթայով և հյուսիսռուսական տայգայատիպ անտառներով, որոնցից հյուսիս էլ տարածվում են բևեռային անտառազուրկ տունդրաները: Ինչ վերաբերում է Մեծ տափաստանի հարավային սահմանին, ապա արևելքում այն սկսվում է Չինական մեծ հարթավայրի հյուսիսից, որից հետո ձգվում են Տիբեթյան լեռները, Իրանական լեռնաշխարհը, Կովկասյան լեռնաշղթան իրենց հյուսիսային սահմաններով, ինչպես նաև Սև ծովի հյուսիսային ափերը:
Մեծ տափաստանն ինքը, որոշակիորեն պայմանականորեն, բայց այնուհանդերձ կարելի է բաժանել երեք մեծ մասերի1.
- Չինաստանից հյուսիս սկսվող հատվածը, որը, որոշակիորեն պայմանականորեն, հարմարության համար հետագայում կկոչենք Մեծ տափաստանի արևելք: Այս հատվածի սահմանները արևմուտքում Ալթայի լեռներն են, հարավում՝ Չինական մեծ հարթավայրի հյուսիսային սահմանը և Տիբեթյան լեռների արևելյան հատվածը, իսկ հյուսիսում էլ վերջինիս սահմանն անորոշ է ու սահուն կերպով վերջանում էր սիբիրյան տայգաների հարավային հատվածներով՝ ամենամոտավոր իմաստով առավելագույնը հասնելով Բայկալ լճի հարավային ափերին:
- Ալթայի լեռներից արևմուտք և մինչև Վոլգա գետ տարածվող հատվածը համապատասխանում է Մեծ տափաստանի կենտրոնական հատվածին ու այն սովորաբար անվանում են Միջին Ասիա: Հարավից վերջինիս սահմաններն էին կազմում Տիբեթյան լեռների արևմտյան հատվածը և Իրանական լեռնաշխարհը: Հյուսիսից, ինչպես նախորդի պարագայում, սահմանը կրկին անորոշ էր և սահուն կերպով վերջանում էր սիբիրյան տայգաների հարավային հատվածներով՝ Ուրալյան լեռնաշղթայի հարավով, ինչպես նաև վերջինիցս դեպի արևմուտք ձգվող հատվածով, մինչև Վոլգա գետը,
_________________________
1 Լև Գումիլևն առաջարկում է Մեծ տափաստանը բաժանել երկու մասի՝ փաստացի միավորելով իմ կողմից առաջարկվող Կենտրոնական և Արևմտյան մասերը։ Ուշագրավ այս գիտնականը բաժանման հիմքում դնում է բնակլիմայական գործոնը, երբ, ըստ այս հեղինակի, Մեծ տափաստանի արևելքն ավելի հարուստ և դրական բնակլիմայական պայմաններ ունի՝ ի տարբերություն վերջինիս զիջող Մեծ տափաստանի մյուս շրջանների: Տես՝ Гумилев Л. Н. “Тысячелетие вокруг Каспия”, Москва 2002, стр. 101-102։
19
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

- Վոլգայից մինչև Արևելյան Եվրոպա և, մասնավորապես Դանուբ գետի միջին և ստորին հովիտ ու Կարպատյան լեռնաշղթա ձգվող հատվածը, ամենաընդհանուր իմաստով, համապատասխանում է Մեծ տափաստանի արևմտյան հատվածին, որը կարելի է անվանել Մերձսևծովյան և Նախակովկասյան տափաստաններ: Այն արևելքում սկսվում է Վոլգայից, իսկ արևմուտքում էլ վերջանում է Դանուբ գետով, վերջինիս հատկապես միջին և ստորին հովտում: Հարավից վերջինս սահմանակից է Կովկասյան լեռնաշղթային և Սև ծովի հյուսիսային ափերին, իսկ հյուսիսից էլ վերջանում է հյուսիսռուսական տայգայատիպ անտառներով։
Մարդկության պատմության ընթացքում Մեծ տափաստանում և նրա երեք հատվածներում ամենատարբեր ժամանակներում գերիշխանության են հասել ամենատարբեր ուժեր: Այնուհանդերձ, չնայած դրան, բոլոր այս ուժերի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները հիմնականում եղել են նույնը: Այսպես.
- Մեծ տափաստանի արևելքում գերիշխանության հասած ուժը, զուտ տարածքային ընդգրկման տեսանկյունից լինելով ամենամեծաքանակը, ունենալով ավելի դրական բնակլիմայական պայմաններ1, իսկ արդյունքում նաև՝ մյուս երկու հատվածների նկատմամբ լինելով ամենաուժեղը, մի կողմից ձգտում էր գերիշխանության հասնել դեպի ավելի հարավ տարածվող չինական պետականության ներկայացուցիչների նկատմամբ, մյուս կողմից էլ՝ հարված հասցնել արևմտյան ուղղությամբ: Այս առումով կա ևս մեկ առանձնահատկությունը՝ Մեծ տափաստանի արևելքում իշխանության համար պայքարում պարտություն կրած ուժը, որպես կանոն, շարժվում էր դեպի արևմուտք՝ անցնելով Ջունգարյան դարպասները և, այնուհանդերձ լինելով ավելի ուժեղ իր արևմտյան հարևանների նկատմամբ, իր գերիշխանությանը ենթարկելով Միջին Ասիան:
- Միջին Ասիայում գերիշխանության հասած ուժը, զիջելով Մեծ տափաստանի արևելքում գործող իր հարևանին, սակայն իր հերթին, կրկին քանակական և տարածային գործոնը հաշվի առնելով, ուժեղ լինելով Մեծ տափաստանի արևմուտքում գործող հարևանի նկատմամբ, աշխարհաքաղաքական առումով ձգտումով էր ծավալվել ամենից առաջ հարավային, իսկ հետո՝ արևմտյան ուղղություններով: Այս պարագայում ևս, ինչպես նախորդ դեպքում, տարածաշրջանում գերիշխանության համար մղվող պայքարում անհաջողության մատնված ուժը շարժվում էր դեպի հարավ կամ արևմուտք և, վերջին դեպքում անցնելով Վոլգան, իր գերիշխանությանն էր ենթարկում Մերձսևծովյան տափաստանները ու Նախակովկասյան տափաստանները, կամ էլ ցրվում էր Իրանական և Հայկական լեռնաշխարհներով:
- Մերձսևծովյան և Նախակովկասյան տափաստաններում գերիշխանության հասած ուժը, զիջելով նախորդ երկուսին, որպես կանոն, որևէ կերպ չէր ծավալվում արևելյան ուղղությամբ՝ փոխարենը աշխարհաքաղաքական առաջնություն տալով ծավալմանը Կովկասյան լեռնաշղթայից հարավ, ինչպես նաև Դանուբից ու Կարպատյան լեռնաշղթայից արևմուտք ձգվող տարածքների նկատմամբ:
Ընդհանրացնելով ասվածը, թերևս, կարող ենք փաստել, որ, ընդհանուր առմամբ, Մեծ տափաստանում արևելքից արևմուտք ուղղությամբ, որպես կանոն, գործում էր «ընկնող դոմինոներ»-ի սկզբունքը, երբ Մեծ տափաստանի արևելքը թեկուզ և ստիպողաբար լքած ուժն այնուհանդերձ իր տիրապետությունն էր հաստատում Միջին Ասիայի նկատմամբ, իսկ այստեղից վտարված ուժն էլ, որպես կանոն, այնքան ուժեղ էր լինում, որ գերիշխանության էր հասնում Մերձսևծովյան ու Նախակովկասյան տափաստաններում: Այս առումով հարկ է ավելացնել, որ Մեծ տափաստանն ինքը, մեկ ամբողջության մեջ դիտարկելիս, իրենից զգալի մի ուժ էր ներկայացնում ամենից առաջ հենց քանակական տեսանկյունից, չնայած Մեծ տափաստանի ռազմական մեքենան որակական առումով ևս վատը չէր: Այնուհանդերձ, մարդկության պատմության ընթացքում շատ հազվադեպ են հանդիպում դեպքերը, երբ Մեծ տափաստանը հանդես էր գալիս որպես մեկ ամբողջություն, երբ նրա երեք մասերը սովորաբար գործում էին առանձին-առանձին՝ հաճախ թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով մեկը մյուսի նկատմամբ:
Տափաստանային քոչվորների բանակի հիմնական մարտական ձեռագիրը անկանոն մարտավարությունն էր, որը հանգում էր քոչվոր մասսաների անկանոն հարվածին և կանոնավոր
_________________________
1 Տես՝ Гумилев Л. Н. “Тысячелетие вокруг Каспия”, Москва 2002, стр. 102։
20
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

պատերազմից խուսափելուն՝ մանավանդ ուժեղ հակառակորդի առկայության պարագայում: Մեկ ամբողջության մեջ դիտարկելիս Մեծ տափաստանի արևելքում գերիշխող ուժը ամենաընդհանուր գնահատականի պարագայում ի վիճակի էր մարտադաշտ հանել մինչև 500.000 ռազմիկ, Միջին Ասիան այս առումով հասնում էր մինչև 300.000 ռազմիկի, իսկ Մերձսևծովյան տափաստաններում գերիշխող ուժն էլ՝ նախորդից մի քիչ քիչ՝ հազվադեպ հասնելով 300.000 ռազմիկի և սովորաբար սահմանափակվելով դրանից քիչ քանակի ռազմիկներով: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Մեծ տափաստանի հարվածային ուժը միջինացված մակարդակում հանգում էր մոտ 1.000.000 ռազմիկի, որոնք, սակայն, ինչպես արդեն ասվեց, գործնականում երբեք հանդես չէին գալիս որպես մեկ ամբողջություն: Միաժամանակ հատկապես կարևոր է ընդգծել, որ մարդկության գիտակցական պատմության արշալույսին Մեծ տափաստանը ռազմաքաղաքական իմաստով դեռևս չուներ այն տեսքը, ինչը հենց նոր նկարագրվեց և ինչին մենք սովոր ենք հետագայում: Այստեղ, որպես կենցաղին և ռազմական գործի կարևոր միավոր, դեռևս բացակայում էր ձին, իսկ սոցիալական առումով էլ մենք տեսնում ենք պարզագույն կենցաղ ու տնտեսություն վարող և իրենց մարտունակությամբ առանձնապես աչքի չընկնող տարաբնույթ ցեղեր:
Տիբեթյան լեռներում գործող ուժերը իրենց ռազմաքաղաքական եռանդն ամենից առաջ ուղղում էին դեպի Չինական մեծ հարթավայր և, առավելագույնը, ընդհարման մեջ էին մտնում Մեծ տափաստանի արևելքում գործող ուժերի հետ: Իրավիճակի բացատրությունը, թերևս, նրանում էր, որ Տիբեթյան լեռներն արևելքում ավելի հարթ են բարձրանում, այն դեպքում, երբ արևմուտքում դրանք, որպես կանոն, անչափ դիք են և մի բարձր պատի պես կարծես փակում են ինչպես դեպի արևմուտք շարժվելու հնարավորությունը, այնպես էլ նույն այդ արևմուտքից հարված ստանալու հավանականությունը:
Իրանական լեռնաշխարհը, որպես աշխարհաքաղաքական մեկ ամբողջություն, ևս ուներ իր ռազմաքաղաքական հստակ ուղենիշները: Մեր կողմի քննարկվող ժամանակաշրջանում Իրանական լեռնաշխարհի հարավային, իսկ գուցե նաև կենտրոնական և նույնիսկ հյուսիսային շրջանները, նվազող քանակական կորագծով, զբաղեցված էին Հնդկաստանի հարավից աստիճանաբար առաջացած դրավիդյան ցեղախմբերի կողմից, որոնց, թերևս, միակ պետական միավորը տարածաշրջանում Էլամի թագավորությունն էր1: Էլամի թագավորությունը, մեծ հաշվով խորթ լինելով Իրանական լեռնաշխարհում հետագայում միմյանց հաջորդած արիական պետական միավորներին և բյուրեղացնելով արևելքից ժամանող դրավիդյան տարրի ռազմական եռանդը, ուներ միայն մեկ ռազմաքաղաքական առաջնահերթություն՝ հետ մղել արևմուտքից եկող սպառնալիքներն, ի դեմս միջագետքյան, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող տարբեր պետական միավորների, և իր հերթին փորձ կատարել այս կամ այն չափով ծավալվել նույն արևմտյան ուղղությամբ: Մեր կողմից քննարկվող ժամանակաշրջանի կապակցությամբ Էլամի և նրա բանակի մասին տվյալները խիստ սակավ են ու հատվածական, սակայն, հաշվի առնելով այս թագավորության դրավիդյան էությունը, կարող ենք, թերևս, պնդել, որ վերջինիս ռազմական մեքենան իրենից, ըստ էության, ներկայացնում էր մինչարիական Հնդկաստանի տարածքում գոյություն ունեցած պետական միավորների ռազմական մեքենաների կրկնօրինակներից մեկը՝ բնականաբար, միջագետքյան և հայկական որոշակի ազդեցությամբ: Չնայած առանձին հաջողություններին, Էլամի ազդեցության ոլորտում գտնվող տարածքները այնուհանդերձ, որպես կանոն, սահմանափակվում էին Իրանական լեռնաշխարհի հարավային և մասամբ միայն կենտրոնական շրջաններով, ինչի արդյունքում էլ Էլամի թագավորությունն ի վիճակի էր մարտադաշտ հանել մինչև 50.000 ռազմիկ՝ զինված իրենց ժամանակին բնորոշ զինատեսակներով ու զենքերով:
Դրավիդյան քաղաքակրթությանն էր պատկանում նաև Հնդկաստանի հյուսիսում գտնվող և ներկայումս Մոհանջո-Դարո ու Հարապպա պայմանական անունները կրող երկու ազգակից քաղաք պետությունների կողմից ներկայացվող ենթաքաղաքակրթությունը: Այս առումով հարկ է նշել, որ, պայմանավորված Հնդկաստանի և, մասնավորապես, Հյուսիսային Հնդկաստանի հարուստ բնական ռեսուրսներով, ինչպես երկու այս քաղաքակրթության ներկայացուցիչները, այնպես էլ Հյուսիսային Հնդկաստանում նրանց հետագայում հաջորդող պետական միավորները,
_________________________
1 Տես՝ Дьяконов М. М. “Очерк истории древнего Ирана”, Москва 1961, стр. 34։
21
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

որպես կանոն, զերծ էին մնում ագրեսիվ ու Հնդկաստանի սահմաններից դուրս ուղղվող արտաքին-նվաճողական գործունեությունից: Սրան հակառակ, Հյուսիսային Հնդկաստանը մարդկության գիտակցական պատմության ողջ ընթացքում ենթակա էր ավելի սահմանափակ ռեսուրսների տիրապետող հարևան տարածաշրջաններում գործող ուժերի հարվածներին՝ ամենից առաջ արևմուտքից: Աշխարհաքաղաքական այս դասավորությանը հանդիպեցին դեռևս Մոհանջո-Դարո ու Հարապպա քաղաքակրթության ներկայացուցիչները, սակայն նրանք այն որպես ժառանգություն հետագայում փոխանցելու էին Հյուսիսային Հնդկաստանում գործող բոլոր պետական միավորներին և նրանց հարևաններին: Այս առումով կարևոր է անել ևս մեկ դիտարկում: Իրոք, եթե Չինական մեծ հարթավայրում աստիճանաբար միասնական արժեհամակարգի շուրջ ձևավորվող չինացիներին ի վերջո հաջողվեց ստեղծել մեկ միասնական մի պետություն, ապա Հնդկաստանի տարածքում գործող տարաբնույթ ժողովուրդներին և ցեղերին այդպես էլ չհաջողվեց միավորվել մեկ միասնական ամբողջության մեջ, ընդ որում Հյուսիսային Հնդկաստանի բնակչությունն ինքն էլ իր հերթին հետագայում հստակորեն տարանջատվում էր Հնդկական թերակղզու կենտրոնական և, հատկապես, հարավային հատվածի բնակչությունից:
«Շումերական առեղծված»-ը մինչև այժմ էլ զբաղեցնում է ուսումնասիրողներին, որոնք չեն կարողանում հասկանալ, թե Միջագետքում ի վերջո որտեղի՞ց հայտնվեց տարօրինակ այս ժողովուրդը։ Շումերները բնիկներ չէին և այս հանգամանքը չի վիճարկվում։ Նրանք Միջագետք էին ներգաղթել դրսից։ Միաժամանակ, հաշվի առնելով հիմնականում այն հանգամանքը, որ շումերների հայտնի առաջին քաղաք-պետությունը, որը ավանդականորեն ընդունված է կոչել Էրիդու, առաջացել է Միջագետքի ամենահարավում, կարծիք է հայտնվել, որ շումերները եկել են հարավից՝ ծովով, «շումերական դրախտ» համարվող լեգենդար Դիլմուն երկրից։ Այս տեսակետը, սակայն, ունի թույլ կողմեր, որոնցից կարելի է, մասնավորապես, մատնանշել իր ժամանակի ծովագնացության ցածր մակարդակը, «Դիլմուն» երկրի տեղորոշման անորոշությունը և այլն1։ Մեկ այլ և ավելի տարածված տեսակետի համաձայն շումերները հայտնվել են Միջագետքում այստեղ տեղափոխվելով հյուսիսից՝ Հայկական լեռնաշխարհից։ Այս տեսակետի օգտին վկայող փաստերը բազմաթիվ են և հավանական կարելի է համարել թերևս հենց այն։ Այստեղ են և շումերական հավատալիքներում սրբազան համարվող լեռնային երկրի մասին պատկերացումները, և շումերական հավատալիքների ու հոգևոր ընկալումների վերլուծությունը, և բազում այլ հանգամանքներ2։ Ու, թեև այս տեսակետի վերջնականապես հիմնավորված լինելը հաստատվելու համար դեռ շատ ճանապարհ ունի անցնելու, սակայն կարելի է կարծել, որ, ի դեմս շումերների, մենք գործ ունենք Հայկական լեռնաշխարհից հեռացած գաղութարարների մի խմբի հետ, որը, ամենից առաջ առևտրական նպատակներով հաստատվելով Միջագետքում, ի վերջո մերվեց տեղական բնակչության հետ և մեծապես կորցրեց իր ազգային նկարագիրը՝ խորը հոգեկան պատկերացումներում, սակայն, պահպանելով կապը Հայկական լեռնաշխարհի հետ։ Այս մասին, ի դեպ, անուղղակիորեն կարող է վկայել նաև շումերական առաջին քաղաք-պետության անվանումը։ Եթե մի պահ վերանանք ավանդականորեն ընկալվող «Էրիդու» անվանումից, ապա այստեղ հնարավոր է տեսնել «Ա(Է)ր(ի)ա (դ)տտ (ու)ա» անվանման արձագանքը։ Իրավիճակը քաղաքական իմաստով ամենամոտավոր կերպով համապատասխանում է, օրինակ, Անգլիային և այնտեղից դուրս եկած գաղութարարներին, որոնք Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր-Զելանդիայում և այլուր հիմնեցին իրենց «Նյու Յորքները և Նյու Ջերսիները», իսկ էթնիկ իմաստով էլ՝ Իսպանիային, իսպանացիներին և Հարավային Ամերիկային, երբ Իսպանիայից դուրս եկած իսպանացիներն ի վերջո մերվեցին Հարավային Ամերիկայի տեղաբնիկների հետ ու սկսեցին առանձնանալ որպես նոր ազգություններ։
Իրանական լեռնաշխարհից արևմուտք և Հայկական լեռնաշխարհից հարավ տարածվում են երկու երկրամասեր՝ Տիգրիս և Եփրատ գետերի միջատարածքը, որն ընդունված է կոչել Միջագետք, ինչպես նաև Եփրատ գետից մինչև Միջերկրական ծով ու Եգիպտոս, իսկ հարավում էլ՝ մինչև անորոշ կերպով Արաբական թերակղզու հյուսիսային սահմաններն առաջացող տարածքը, որը ավանդականորեն կոչվում է Ասորիք: Միջագետքն և Ասորիքը շատ հազվադեպ
_________________________
1 Տես՝ Մովսիսյան Ա. Ե. «Սրբազան լեռնաշխարհը», Երևան 2006, էջ 33։
2 Տես՝ Մովսիսյան Ա. Ե. «Սրբազան լեռնաշխարհը», Երևան 2006:

22
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

էին հանդես գալիս որպես մեկ ամբողջություն, իսկ այդ հազվադեպ դեպքերն էլ հիմնականում վերաբերում էին մեկ այլ՝ երրորդ ուժի, հովանու տակ միավորվելու դեպքերին:
Մեր կողմից դիտարկվող դարաշրջանում զուտ շումերական քաղաքակրթության բանակը ուժերի լիակատար կենտրոնացման դեպքում կարող էր կազմել մոտ 150.000 ռազմիկ, սակայն պետք է ընդգծել, որ նման կենտրոնացման դեպքերը, եթե եղել էլ են, ապա ավելի շուտ իրենցից ներկայացրել են բացառություններ, երբ, համենայն դեպս գոնե մեզ, նման օրինակներ հայտնի չեն։ Այսպիսով` շումերների հարևանները, որպես կանոն, գործ էին ունենում լավագույն դեպքում մինչև 20.000 կամ առավելագույնը 30.000 ռազմիկ կազմող ուժերի հետ, ինչը հաճախ նրանց քանակական առավելություն էր ապահովում՝ նույնիսկ ռազմուժի ընդհանուր քանակով շումերներին զիջելու պարագայում էլ (օրինակ՝ Էլամի դեպքում)։ Այս առումով պետք է նշել, որ Արատտայի քրմապետությունը և հետագայում վերջինիս փոխարինած Հայոց թագավորությունը ևս, միավորված ուժերով հանդես գալու պարագայում ի վիճակի լինելով մարտադաշտ դուրս բերել մոտ 120.000 ռազմիկ, երբեմն որոշակի քանակական առավելություն ունեին շումերների նկատմամբ, սակայն հայերի պարագայում վերևում հիշատակված միասնությունն ապահովելը այս կամ այն պատճառով կրկին հաճախ դժվար էր լինում։ Այս առումով Միջագետքին լրացուցիչ ուժ էր հաղորդում այն հանգամանքը, որ այստեղ գերիշխանության հասած ուժերը հաճախ կարողանում էին ձևակերպել և մարտական տեսք տալ Արաբական թերակղզուց ելնող սեմիտական մարդկային մեծաքանակ մասսային, դրանով իսկ իրենց հարևանների նկատմամբ արդեն ձեռք բերելով քանակական էական առավելություն։ Արդյունքում՝ հենց Միջագետքում էր, որ ձևավորվեցին առաջին ռազմաքաղաքական այն համակարգերը, որոնք պետական ապարատը և պատերազմը դիտարկում էին որպես յուրօրինակ բիզնես մի գործունեություն, երբ ստեղծվեցին նույնիսկ իրենց ժամանակի համար մեծապես վերազգային բնույթ ունեցող բիզնես-պետությունների առաջին ներկայացուցիչները: Այս առումով հարկ է նշել, որ մեծ հաշվով նույն օրինաչափություններն էին գործում նաև Ասորիքի պարագայում, թեև այստեղ իրավիճակն ավելի ծանր էր և, ի տարբերություն նույն Միջագետքի, Ասորիքը գործնականում երբեք չմիավորվեց: Այս առումով մինչև առաջ անցնելը հետաքրքիր է նշել, որ, սկսած արդեն այս ժամանակներից, հետագա հազարամյակների համար Ասորիքում և Միջագետքում ստեղծվում էր ուժերի դասավորության հետաքրքիր մի իրավիճակ:
Բանը կայանում էր նրանում, որ Ասորիքն ինքն իրենից ներկայացնում էր, ըստ էության, երկու առանձին մասերի մի ամբողջություն, երբ Հարավային Ասորիքի կենտրոն էր հանդիսանում Դամասկոսը, իսկ Հյուսիսային Ասորիքինը՝ Հալեպը: Իրավիճակն, ըստ էության, նույն տեսքն ուներ նաև Միջագետքի պարագայում, երբ Հարավային Միջագետքի կենտրոն էր հանդիսանում աշխարհաքաղաքական նույն դերակատարությունն ունեցող Բաբելոնը կամ Բաղդադը, իսկ Հյուսիսային Միջագետքինն էլ՝ Նինվեն կամ Մոսուլը, ընդ որում երկու երկրամասերի հարավային ու հյուսիսային մասերն էլ հաճախ գտնվում էին տարբեր և հաճախ միմյանց հետ մրցակցող ուժերի ձեռքում: Սա, ըստ էության, բխում էր այս երկրամասերի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առանձնահատկություններից՝ երբեմն, սակայն, ընդհատվելով կենտրոնական միասնական իշխանության հաստատման ժամանակաշրջաններով: Այն դեպքերում, սակայն, երբ կենտրոնական հզոր իշխանությունը, որը կկարողանար ապահովեր միասնությունը, բացակայում էր Ասորիքն և Միջագետքը վերադառնում էին իրենց սովորական դրությանը ինչպես միմյանց նկատմամբ հարաբերություններում, այնպես էլ իրենց ներսում: Այս պայմաններում ուժային կենտրոններից և ոչ մեկն, ըստ էության, չէր կարողանում իր լիակատար ազդեցության տակ ունենալ մյուս կենտրոնը, երբ, օրինակ, Հալեպում իշխող ուժը նույնիսկ ռազմական հաջողության պարագայում էլ թույլ դիրքեր էր ունենում Դամասկոսում և հակառակը, իսկ Նինվեում կամ Մոսուլում իշխող ուժն էլ չէր կարողանում ազդեցիկ լինել Բաբելոնում կամ Բաղդադում, ինչպես, թերևս, նաև՝ հակառակը: Այս առումով հետաքրքիր է նշել նաև, որ նմանատիպ հարաբերություններ էին առկա նաև «հորիզոնական» մակարդակում Նինվեի կամ Մոսուլի և Հալեպի, ինչպես նաև Բաբելոնի կամ Բաղդադի ու Դամասկոսի միջև: Այսպիսով` Միջագետքի և Ասորիքի համար բնականորեն, ըստ էության, ավելի բացատրելի էր հենց բաժանվածության կարգավիճակն ինչպես մեկը մյուսի, այնպես էլ հարավի ու հյուսիսի պարագայում, իսկ այս ամենի ֆոնին էլ Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության տարածքում
23
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ներկայումս ստեղծված վիճակը մեծապես բացատրելի է ամենից առաջ հենց պատմականորեն: Այս կապակցությամբ, սակայն, կա ևս մեկ օրինաչափություն:
Այսպես, Մերձավոր Արևելքի պատմության ընթացքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբեմն, կապված Ասորիքի հյուսիսային ուղղությամբ գերիշխող ուժի հզորացման կամ թուլացման կամ, ընդհակառակը, հարավում գոյություն ունեցող Եգիպտոսի տարածքում գործող պետական միավորի ուժեղացման կամ թուլացման հետ, կամ հարավն էր այս կամ այն կերպ իր գերիշխանությունը տարածում Հյուսիսային Ասորիքի և նույնիսկ հարակից որոշ երկրամասերի նկատմամբ, կամ էլ, ընդհակառակը, ինքն է կորցնում Հարավային Ասորիքը` տեղի տալով հյուսիսից առաջխաղացող ուժին: Հետաքրքիր է, սակայն, ու հենց սրանում է օրինաչափության յուրօրինակությունը, որ երկու դեպքում էլ կողմերից և ոչ մեկին մեծ հաշվով չի հաջողվում ամրապնդվել հակառակորդի ազդեցության ոլորտին պատկանող տարածքում` հարավը ավանդականորեն թույլ էր լինում հյուսիսում, իսկ հյուսիսն էլ երբեք չէր կարողանում ամրապնդվել հարավում: Այսպիսով, Ասորիքի և հարակից երկրների հարաբերություններում առկա են առնվազն երկու օրինաչափություններ.
- Ասորիքը, որպես կանոն, չի կարող հանդես գալ որպես մեկ վարչաքաղաքական և ռազմական ամբողջություն, իսկ եթե նույնիսկ լինում էլ էին բացառություններ, ապա դրա արդյունքում ստեղծված միավորը ներքնապես լինում էր թույլ, իսկ, որպես հետևանք էլ, ներքին կապերի բացակայության ու արտաքին ճնշումների հետևանքով, այն ի վերջո վերադառնում է իր հին, հյուսիսի ու հարավի միջև մասնատված վիճակին,
- Հարավային Ասորիքում գերիշխում է Եգիպտոսի տարածքում գոյություն ունեցած պետական միավորը, իսկ Հյուսիսային Ասորիքն էլ գտնվում է ավելի հյուսիս գտնվող քաղաքական ուժի գերիշխանության տակ,
- Ասորիքը, ինչ չափով էլ, որ այն ընդգրկված լինի Եգիպտոսի տարածքում գոյություն ունեցած պետական միավորի կազմում, որպես կանոն, թույլ է հսկվում վերջինիս կողմից և, երբ Եգիպտոսի տարածքում գոյություն ունեցած պետական միավորում կենտրոնական իշխանությունը թուլանում է, Ասորիքում անմիջապես գլուխ են բարձրացնում անջատողական տրամադրությունները ու ամենից առաջ հենց այստեղ էին ապաստանում տարաբնույթ ապստամբները, որոնք հմտորեն օգտվում էին այն բանից, որ տեղական բնակչության ու Եգիպտոսի կենտրոնական իշխանության շահերը, որպես կանոն, չեն համընկնում:
Մարդկության գիտակցական պատմության արշալույսը քաղաքակրթական մյուս կենտրոնների հետ միասին սեփական քաղաքակրթության ստեղծմամբ նշանավորվեց նաև Նեղոսի հովտում, որտեղ ստեղծվեց Եգիպտական թագավորությունը: Վերջինս հյուսիս-արևելքից սահմանակից էր Հարավային Ասորիքին, հյուսիսից Միջերկրական ծովն էր, հարավում երկրամասի սահմաններն ավարտվում էին Վերին Եգիպտոսի լեռներով, իսկ արևմուտքում էլ դրանք անորոշ կերպով ձգվում էին դեպի Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական շրջաններ: Եգիպտոսի տարածքում տարբեր ժամանակներում ստեղծված իշխանությունները, որպես կանոն, երեք առաջնահերթություններ ունեին՝ առաջանալ արևելյան, հարավային կամ արևմտյան ուղղությամբ: Արևմտյան ուղղությամբ առաջխաղացումը, որպես կանոն, հանգում էր այս ուղղությամբ գործող քոչվոր կամ կիսաքոչվոր ցեղերին այս կամ այն չափի հպատակություն պարտադրելով: Նույնն էր նաև հարավային ուղղությունը։ Ինչ վերաբերում է արևելյան ուղղությամբ առաջխաղացմանը, ապա այստեղ առաջնայինն ամենից առաջ հենց Ասորիքին տիրելն էր: Այս կապակցությամբ հարկ է նշել, սակայն, որ, պայմանավորված ամենից առաջ աշխարհագրական, բայց, երբեմն, նաև ազգագրական, իսկ հաճախ էլ նաև՝ քաղաքական գործոններով, Եգիպտոսի տարածքում գործող ուժին, ըստ էության, այդպես էլ երբեք չէր հաջողվում ամուր կերպով տիրել Ասորիքին: Այս առումով հետաքրքիր է նշել, որ Եգիպտոսը և Ասորիքը մեկ միասնական պետության մեջ միավորելու ամենավերջին փորձը, որը տեղի ունեցավ 1950-ական թվականների վերջին, 1960-ական թվականների վերջին կրկին ավարտվեց անհաջողությամբ, ինչը պատմական առումով միանգամայն բացատրելի էր:
Մարդկության գիտակցական պատմության արշալույսին պետականության յուրօրինակ մի օջախ էլ առաջացավ Ամերիկա մայրցամաքում, ի դեմս Մայաների պետության, սակայն մի կողմից այս պետականության պատմությունը դեռ շատ վատ է ուսումնասիրված և դեռևս բազմաթիվ
24
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

չպարզաբանված ու վիճելի հարցեր կան, իսկ մյուս կողմից էլ այս պետությունն և նրա պատմությունը ոչ մի կերպ չեն առնչվում Հայաստանի ու հարակից երկրների պատմությանը, այնպես որ այստեղ կսահմանափակվենք միայն Մայաների պետականության առաջացման փաստը ամրագրելով։ Մարդկության գիտակցական պատմության արշալույսին պետական միավորները բացակայում էին Փոքր Ասիայում, իսկ Եվրոպան էլ դեռևս գործում էր պարզունակ ցեղապետությունների մակարդակում՝ չունենալով որևէ էական դեր կամ նշանակություն: Եվ վերջապես Հայաստանն և Հայկական լեռնաշխարհը։

Գլուխ 3
Հայոց առաջին պետականությունը

Հայերն ապրել են Հայկական լեռնաշխարհում ի սկզբանե՝ մարդկության գիտակցական պատմության սկզբից։ Արդեն առաջին շումերական, իսկ հետագայում աքքադական աղբյուրները մանրամասն խոսում են հայերի առաջին պետության՝ Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին1, որին հետո փոխարինեց արդեն Հայկազունիների Հայոց թագավորությունը։ Քննարկվող դարաշրջանում Հայոց պետականության սահմանների մասին խոսելը դժվար է՝ մի կողմից կոնկրետ տեղեկատվության խիստ սակավության, մյուս կողմից էլ այն պատճառով, որ պետությունը դեռևս պահպանում էր տոհմատիրական կարգերի զգալի մնացուկներ, իսկ միջագետքի ուղղությունից էլ զատ այլ ուղղություններում ձևավորված պետություններ դեռևս չկային, ինչը դժվարացնում է Հայոց պետականության սահմանների գծանշման հարցը: Ամենաընդհանուր իմաստով կարելի է ենթադրել, սակայն, որ վերջինս այս կամ այն չափով իր իշխանության տակ ուներ Հայկական լեռնաշխարհը, որով էլ հենց բնականաբար սահամանափակվում էին հայ ժողովրդի տարածման հիմնական սահմանները: Այս առումով հարկ է կրկին նշել, որ քիչ թե շատ հստակ էր, թերևս, միայն հարավային սահմանը, որը, համապատասխանելով Հայկական լեռնաշխարհը հարավից եզերող լեռներին, սահմանակից էր Հյուսիսային Միջագետքի և Հյուսիսային Ասորիքի հարթավայրերին։ Արևմուտքում, ենթադրաբար, հայ էթնոսի տարածման սահմանը անկում ապրող քանակությամբ ավարտվում էր ինչ-որ տեղ Արևելյան Կապադովկիայում, հյուսիսում, նույն սկզբունքով՝ վրացական հարթավայրերում, իսկ արևելքում, ինչպես և հետագայում էր, Հայոց էթնոսի տարածման առավելագույն սահմանը ամենայն հավանականությամբ Կուր գետն էր, թեև բացառված չէ նաև հայերի որոշակի քանակության առկայություն նաև Կուրի ձախ ափին։ Այս առումով պետք է հաշվի առնել նաև Կասպից ծովի մակարդակի տատանումները, որոնք պատմական տարբեր ժամանակներում հասնում էին մոտ 15 մետրի։ Արդյունքում, որոշ դեպքերում Փայտակարան նահանգի արևելյան հատվածը, ներկայումս հայտնի որպես Մուղանի հարթավայր, ինչպես նաև նույնիսկ պատմական Ուտիքի հարավային գավառները երբեմն հայտնվում էին ջրի տակ, իսկ Կուր և Արաքս գետերն էլ Կասպից ծովն էին լցվում միմյանցից առանձին։
Արատտայի քրմապետությունը իր բնույթով աստվածապետական պետություն էր։ Երկրի գլխին էր կանգնած և անսահմանափակ լիազորություններով էր օժտված Մեծ քուրմը, որը, ըստ ավանդության, նշանակվում էր «Տիեզերքի տիրուհու»՝ Մայր աստվածուհու, կողմից։ Այս առումով հարկ է նշել, որ, հաշվի առնելով Մովսես Խորենացու տեղեկությունները այն մասին, թե Սլկունիները, հնարավոր է, պատկանում են մինչհայկազունյան դարաշրջանին, կարելի է զգուշորեն ենթադրել, որ Արատտայի քրմական տոհմը կազմված էր հենց Սլկունիներից: Արատտայի տիրակալը նստում էր ոսկե գահի վրա՝ ոտքերի տակ ունենալով ոսկե աթոռակ։ Նրան կից գոյություն ուներ խորհրդակցական մարմին՝ Ավագների ժողովը, որի հետ Մեծ քուրմը խորհրդակցում էր կարևոր հարցերով։ Բանակը ղեկավարում էր «Գլխավոր շտաբ»-ի գործառույթներն իրականացնող մի մարմին, որը շումերական աղբյուրներում կոչվում էր «Արշավանքի տուն»։ Այն զարդարված էր թանկարժեք քարերով պատված զենքերով։ Գոյություն ուներ մշտական և մասնագիտացված բանակ, որը պատերազմի ժամանակ համալրվում էր
_________________________
1 Տես՝ Մովսիսյան Ա. Ե. «Սրբազան լեռնաշխարհը», Երևան 2006; Մովսիսյան Ա. Ե. «Բարեպաշտ արքաների աշխարհակալություն: Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ», Երևան 1997; Մովսիսյան Ա. Ե. «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», Երևան 2005; Մովսիսյան Ա. Ե. «Հայոց պատմության աշխարհակալությունները», Երևան 2008 և այլն։
25
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

աշխարհազորային ուժերով1։ Առկա տվյալները շատ քիչ են և հատվածական, սակայն, թերևս, կարելի է պնդել, որ այս ժամանակաշրջանում Հայկական բանակը ուներ հստակ կառուցվածք և կազմակերպում, իսկ զինվածության հարցով էլ գերազանցում էր իր բոլոր հարևաններին, քանի որ Հայկական լեռնաշխարհը հարուստ էր մետաղով, որն էլ հենց հայերը առաջին անգամ սկսեցին մասսայաբար կիրառել զինագործության մեջ։ Քննարկվող ժամանակաշրջանում Հայկական բանակն իրենից ներկայացնում էր զարգացած քաղաքակրթության մի բանակ, որը, սակայն, պահպանում էր տոհմատիրական կարգերի զգալի մնացուկներ։ Պետք է նշել, որ հենց Արատտայի քրմապետությունում ձին առաջին անգամ սկսեցին կիրառել մարտական նպատակներով2, որը, սկսած մ.թ.ա. 2200 թվականից, որոշ ժամանակ հսկայական ռազմական և հոգեբանական առավելություն ապահովեց Հայկական բանակին։ Ինչ վերաբերվում է Հայկազունիների Հայոց թագավորությանը, ապա այն մեծ հաշվով շարունակեց Արատտայի հոգևոր-քաղաքական ավանդույթները, ուղղակի քրմապետին փոխարինեց արքան։

Գլուխ 4
Մարդկության գիտակցական պատմության սկզբնական
շրջանի աղբյուրագիտությունը

Շումերա-աքքադական դարաշրջանի աղբյուրագիտությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի։
Առաջին խումբն իրենից ներկայացնում է շումերական, իսկ հետո արդեն աքքադական և ավելի ուշ շրջանի սեպագիր արձանագրությունները, որոնք իրենց հիմնական հայտնի մասով հրատարակվել ու բավարար չափով վերլուծվել են։ Այս աղբյուրները բնականաբար ամենից առաջ տեղեկացնում են Միջագետքում՝ իր ժամանակի Շումերում և Աքքադում, ծավալվող իրադարձությունների մասին, սակայն երբեմն տալիս են նաև հետաքրքիր տեղեկություններ հարևան երկրների, այդ թվում նաև հայերի ու Հայաստանի մասին։ Այս առումով հարկ է նշել, որ այս սկզբնաղբյուրները իրադարձությունները ներկայացնում են սեփական տեսանկյունից՝ բնականաբար աչքաթող անելով իրենց քաղաքակրթությանը չվերաբերվող կամ բացասական տեղեկատվությունը և ներկայացնելով, հաճախ չափազանցնելով, սեփական կողմի համար դրական տեղեկատվությունը։
Քննարկվող ժամանակաշրջանի պատմական սկզբնաղբյուրների երկրորդ խումբը կազմում են հետագայում՝ հազարամյակներ անց, ստեղծված մատենագիտական սկզբնաղբյուրները՝ պատմական մատյանները, որոնք, իրենց հատվածական, հաճախ ոչ ճշգրիտ և վիպականացված տվյալներով հանդերձ, քննարկվող դարաշրջանի վերաբերյալ երբեմն այնուհանդերձ հայտնում են խիստ արժեքավոր տեղեկություններ՝ որպես հիմք ունենալով իրենց ստեղծման ժամանակի գոյություն ունեցած և, հնարավոր է, մեզ չհասած սեպագրերը կամ այլ աղբյուրները։ Քննարկվող դարաշրջանի իրադարձությունները լուսաբանելու առումով պատմագիտության մեջ սկզբնաղբյուրների այս խմբի նկատմամբ ավանդականորեն առկա է խիստ բացասական և ժխտողական մոտեցում, երբ, որպես կանոն, ամրագրվում է վերջիններիս ոչ թե պատմական, այլ վիպական արժեքը։ Այս կապակցությամբ գտնում եմ, սակայն, որ առկա մոտեցումը մեծապես սխալ է և, չընկնելով իհարկե հակառակ ծայրահեղության մեջ, թերևս կարող ենք փաստել, որ վերջիններիս համընդհանուր ժխտումը ճիշտ մոտեցում չէ, քանի որ հաճախ, թեև վիպականության քողի տակ, այս աղբյուրները հայտնում են խիստ արժեքավոր տեղեկություններ, որոնք ոչ մի կերպ չի կարելի անտեսել։
Արդյունքում գտնում եմ, որ պետք է առաջնորդվել սեպագիր և մատենագիտական սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման մեթոդով՝ ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և, նախապատվությունը չտալով ոչ մեկին, անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալներն՝ դրանց քննարկման ու սեպագիր աղբյուրներից հայտնի իրադարձությունների հետ
_________________________
1 Մանրամասն տես՝ Մովսիսյան Ա. Ե. «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», Երևան 2005, էջ 92-99։
2 Տես՝ Մովսիսյան Ա. Ե. «Հայոց պատմության աշխարհակալությունները», Երևան 2008, էջ 9, Gamkrelidze Th. V., Ivanov, V. V. 1990. The Early History of Indo-European Languages. — Scientific American, vol. 262, No. 3, March, Кушнарева К.Х., Марковкин В.И. “Эпоха бронзы Кавказа и Ср. Азии. Ранняя и средняя бронза Кавказа”, Москва 1994, стр. 53, 56։

26
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

համադրման արդյունքում հասնելով տրամաբանական և հիմնավորված եզրահանգման։ Այսպիսով, պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ։ Օրինակ, ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ և հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած սխալներ, իսկ այդ դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները՝ բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված և համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ ու համաշխարհային հանրության աչքում արժեզրկելով և ծիծաղելի դարձնելով մեր պատմությունը։ Փոխարենը, կարծում եմ, անհրաժեշտ է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառը և վերջինիս իրական տեղը Հայոց պատմության մեջ՝ իր հերթին չընկնելով հակառակ ծայրահեղության մեջ՝ այդ ամենը համընդհանուր ժխտելով ու հեքիաթային կամ վիպական հռչակելով։

Գլուխ 5
Շումերա-Աքքադական ռազմական մեքենան

Ռազմաքաղաքական համայնապատկերի տեսանկյունից շումերա-աքքադական աշխարհն իրենից ներկայացնում էր իրար հաջորդած մի քանի փուլերի ամբողջություն, որոնք, երևույթը որոշակիորեն պայմանական բաժանման ենթարկելիս, կարելի է դասակարգել 4 փուլերի.
1. Շումերական միասնական Ոսկեդար (մ.թ.ա. մոտ 3000-2600 թթ.),
2. Շումերական պառակտված Անկում (մ.թ.ա. մոտ 2600-2300 թթ.),
3. Աքքադական դարաշրջան (մ.թ.ա. մոտ 2.300-2200 թթ.),
4. Շումերական վերածնունդ և վերջնական անկում (մ.թ.ա. մոտ 2200-2000 թթ.)։
Շումերա-աքքադական դարաշրջանում այս քաղաքակրթության ներկայացուցիչների ձեռքում գտնվող բանակի բաղադրատարրերը պայմանականորեն կարելի է բաժանել 2 մեծ խմբի.
1. Քաղաքային միլիցիա՝ իր հիմքում քաղաք-պետությունների ռազմական մեքենան ունեցող ռազմական համակարգ, որի դասական կիրառումը մենք տեսնում ենք 1-ին, 2-րդ և 4-րդ փուլերում,
2. Քոչվոր կամ կիսաքոչվոր աշխարհազոր՝ իր հիմքում Արաբական թերակղզուց դուրս եկած սեմիտական ցեղական աշխարհազորի հիման վրա հիմնված ռազմական մեքենա, որն ակնհայտ էր հատկապես 3-րդ փուլում։
«Քաղաքային միլիցիա» տերմինի տակ ամենաընդհանուր իմաստով հասկացվում են քաղաքային իշխանության կազմում գործող ուժային կառույցներն և նրանց ներկայացուցիչները, որոնք կոչված են իրականացնել քաղաքի արտաքին (պատերազմական գործողությունների դեպքում) ու ներքին (պարեկային ծառայություն) անվտանգության ապահովությունը։ Մարդկության պատմության ընթացքում քաղաքային միլիցիա ունեցել են գործնականում բոլոր բնակավայրերը, սակայն երևույթն ինքնին, հասկանալի է, իր ավարտուն, կայացած և կատարելագործված տեսքը ստացավ ամենից առաջ հատկապես խոշոր քաղաքներում՝ իրենց ժամանակների այդ յուրօրինակ մեգապոլիսներում։ Այս քաղաքները, ինչպես թերևս նաև նրանց հաջորդները, առևտրի և արհեստների կենտրոններ էին, որոնք կարիք ունեին պաշտպանության, այսինքն` սրանք կարիք ունեին մի կառույցի, որը կպաշտպաներ իրենց գործունեության պտուղները արտաքին հարձակումներից՝ լինեին դրանք իրենց նման քաղաք-պետություններ, առանձին ավազակախմբեր, քոչվոր ցեղեր, թե՞ առանձին անհատներ։ Արդյունքում՝ ստեղծվեցին առաջին «քաղաքային բանակներ»-ը կամ, ըստ առաջարկված տերմինոլոգիայի՝ քաղաքային միլիցիաները։ Քաղաքային միլիցիայում, որպես կանոն, ծառայությունն էին իրականացնում հենց տվյալ քաղաքի բնակիչները՝ խաղաղ ժամանակ վարձու, իսկ պատերազմական դրության դեպքում՝ կամավոր կամ զորակոչային սկզբունքներով։ Քաղաքային միլիցիայի ռազմիկները ժամանակի ընթացքում աստիճանաբար ձևավորեցին իրենց ռազմական մեքենայի մարտական կիրառման առանձնահատկությունները, ընդ որում քաղաքային միլիցիայի միջին ռազմիկը, այլ հավասար պայմանների դեպքում, որպես կանոն ավելի բարձր միջին մարտական հատկանիշների տեր էր՝ ի հաշիվ բարձր մոտիվացման, «հետևումս տունս է» սկզբունքի համաձայն, լավ զինվածության, քաղաքների բնակիչները, որպես կանոն, նյութապես ավելի ապահովված էին և
27
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

այստեղ արհեստավորների մակարդակն ու ընդհանուր քանակն ավելի շատ էր, ինչպես նաև խմբակային գործողություններում համագործակցության ավելի բարձր մակարդակի հաշվին։
Շումերական խոշոր քաղաքներից կամ քաղաք-պետություններից էին Ուրուկը, Ուրը, Լագաշը, Քիշը և այլն։ Այս քաղաք-պետություններից ամենախոշորներն իրենց քաղաքային միլիցիայի կազմում ունեին մինչև 10.000 ծանր զինված ռազմիկներ, որոնց թիվը բնականաբար քչանում էր հավասար համեմատական քաղաքի ծավալների փոքրացման, երբ ամենափոքր քաղաքները կարող էին ունենալ նույնիսկ մինչև 100 ռազմիկ։ Շումերական քաղաքային միլիցիան հանդես էր գալիս դասական ֆալանգային մարտակարգով, որը հետագայում իր մաքուր և ավարտուն տեսքով տեսնելու ենք հունական քաղաք-պետությունների պարագայում։ Արդյունքում՝ շումերական ֆալանգը լավ էր գործում հարթ տեղանքում հզոր ճակատային հարված հասցնելիս, սակայն թույլ էր լեռնային կամ կտրտված տեղանքում, շարժուն կամ հեռամարտ մղող հակառակորդի դեմ, ինչպես նաև մարտակարգը խախտելիս կամ մարտադաշտում բարդ մանևրեր իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու պարագայում։ Մատնանշված խնդիրներին գոնե մասնակի լուծում տալու նպատակով շումերական ֆալանգի թևերում տեղադրվում էին քառանիվ, ծանրաշարժ մարտակառքեր, սակայն այս միջոցառումը որևէ կերպ չէր լուծում առկա խնդիրները և լավագույն դեպքում միայն որոշակիորեն մեղմում էր դրանք։ Քաղաքային միլիցիան, առիթի և համապատասխան պայմանների առկայության դեպքում, բնականաբար կարող էր համալրվել նաև ցեղային աշխարհազորով, թեև կառուցվածքային առումով բանակային այս մասերը գործում էին իրարից առանձին1։
Հայ ժողովրդի ռազմական պատմության մեջ առնչությունը շումերական քաղաքներ-պետությունների բանակների հետ մշտական էր և պետք է ասել, որ քննարկվող ժամանակաշրջանի շումերական ֆալանգի դեմ պայքարում հայկական պետական միավորներին հաջողվել էր բավականին գործուն միջոցներ մշակել։ Իրոք, ինչպես ցույց է տալիս փորձը, իր ժամանակի հայ զորավարները, լավ ըմբռնելով շումերական ֆալանգի ուժեղ ու թույլ կողմերը, ձգտում էին վերջինիս դեմ մարտի մեջ մտնել լեռնային և (կամ) կտրտված տեղանքում՝ դրանով հասնելով վերջինիս մարտակարգի դասավորության խախտմանը։ Իր հերթին, որպես ֆալանգի դեմ կիրառվող հակամիջոց, մեր նախնիները գործադրել են «սեպաձև» դասավորությունը, ինչպես նաև հաջողությամբ կիրառել են հեռամարտը։

Գլուխ 6
Առաջին տիրակալները

Մ.թ.ա. III հազարամյակը նշանակալից էր ողջ մարդկության համար։ Հենց այս հազարամյակում էր, որ մարդկությունն, ըստ էության, մուտք գործեց իր գիտակցական դարաշրջանը։ Հետաքրքիր է, որ հենց այս ժամանակից ի վեր է նաև, որ մենք պատմական սկզբնաղբյուրներից սկսում ենք տեղեկություններ ստանալ կոնկրետ ռազմաքաղաքական իրադարձությունների և քաղաքական գործիչների մասին։
Մարդկության պատմության մեջ հայտնի առաջին տիրակալը լինելու պատիվը, թերևս, կարող են վիճարկել երկու անձիք՝ Եգիպտական թագավորության փարավոն Պենաբուն (մ.թ.ա. 3300-3250) և Էրիդուի էնսի (կառավարիչ) Ալիլումը (մ.թ.ա. 3110-3082)։ Արդյունքում՝ թեև վերջինս ձևականորեն ավելի քան մեկ հարյուրամյակով ավելի ուշ է սկսել կառավարել, քան Եգիպտոսի առաջին փարավոնը, այնուհանդերձ առայժմ առկա տվյալների մակարդակով դժվար է Պենաբուին միանշանակորեն շնորհել «մարդկության պատմության ընթացքում հայտնի առաջին տիրակալ» տիտղոսը, քանի որ երկու այս տիրակալների կառավարման տարիները հայտնի չեն մեծ ճշգրտությամբ։ Մի խոսքով, «մարդկության պատմության ընթացքում հայտնի առաջին տիրակալ» տիտղոսը առայժմ չի կարող տրվել ոչ Պենաբուին և ոչ էլ Ալիլումին, ընդ որում դա մեծապես նաև խորհրդանշական է, քանի որ մարդկության գիտակցական պատմության
_________________________
1 Շումերական բանակի մասին տես մասնավորապես՝ Коростовцев М. А. “История древнего востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Ч. I. Месопотамия”, Москва 1983, стр. 184-186; Струве В. В. “История древнего Востока”, Москва 1941, стр. 71-72, 85.
28
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

դարաշրջանը մեծ հաշվով միաժամանակ սկիզբ առավ և Միջագետքում, և Նեղոսի ափերին։ Շումերական միասնական Ոսկեդարին վերաբերող կոնկրետ ռազմաքաղաքական տեղեկություններ մենք գրեթե չունենք և, մեծ հաշվով, ընդամենը միայն գիտենք այն, որ իրար են հաջորդել Էրիդույում կառավարած մոտ 50 տիրակալներ, իսկ հենց դարաշրջանի վերջում էլ տեղի է ունեցել մի մեծ ջրհեղեղ, որը ոչ միայն հսկայական տպավորություն է թողել ժամանակակիցների վրա ու մնացել է սերունդների հիշողության մեջ, այլև, ըստ էության, վերջ է տվել Շումերական միասնական Ոսկեդարի դարաշրջանին1։

Գլուխ 7
Առաջին հիշատակումը հայերի մասին

Միջագետքը հեղեղած մեծ ջրհեղեղին անմիջապես հաջորդած ժամանակաշրջանում էլ հենց պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում են հայերը, ընդ որում հենց «հայ» անունով, որը նրանցից անբաժան էր մնալու հետագա 5 հազարամյակներում։ Սրա հետ միաժամանակ հիշատակվում է նաև հայերի պետական միավորը՝ «Արմե»-ն, մի անվանում, որը հետագա 5 հազարամյակներում անփոփոխ կերպով և միայն նրբերանգային չնչին ու ոչ էական փոփոխություններով ուղեկցելու էր հայերի բոլոր պետական գլխավոր միավորներին՝ իհարկե, որպես օտարների կողմից տրվող անվանում2։ Այս առումով հատկանշական էր, որ «Արմե» անունով Հայոց պետությունը կոչում էին Էբլա քաղաք-պետության բնակիչները, այսինքն` դա օտարի կողմից Հայոց պետությանը տրվող անվանում էր, իսկ ինչ վերաբերվում է հայերին, ապա նրանք իրենց պետությունը կոչում էին հենց այնպես, ինչպես և մինչ այժմ՝ Հայաստան, բնականաբար իր ժամանակից բխող արտահայտչական նրբերանգներով։
Ինչպես արդեն նշվեց, հայերն և Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. XXVIII դարում, ընդ որում կարևոր է ընդգծել, որ այդ ու դրան հաջորդող հիշատակություններում մեր առաջ հառնում է արդեն իսկ զգալի կայացածության մակարդակ ունեցող մի ազգ և արդեն իսկ որոշակիորեն ձևավորված մի պետություն։ Այսպիսով, թեև հայերի առաջին հիշատակումը պատկանում է մ.թ.ա. XXVIII դարին, որը համաշխարհային պատմության մեջ ինքնին բացառիկ մի արդյունք է, քանի որ հայերը կարող են համարվել ներկայումս գոյություն ունեցող աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, սակայն հավանական է կարծել, որ հայերը գոյություն են ունեցել և սկսել են կազմավորվել դրանից դեռևս մի քանի հարյուրամյակ նույնիսկ առաջ։ Իրոք, եթե մ.թ.ա. XXVIII դարի վերաբերյալ մենք տեղեկություն ունենք արդեն իսկ զգալի կայացածության մակարդակ ունեցող մի ազգի և արդեն իսկ որոշակիորեն ձևավորված մի պետության մասին, ապա պարզ է, որ այդ գործընթացը ոչ թե «օդից» կամ միանգամից է հայտնվել մ.թ.ա. XXVIII դարում, այլ սկիզբ է առել դրանից գոնե մեկ կամ մի քանի հարյուրամյակ առաջ՝ կոպիտ գնահատականներով՝ մ.թ.ա. IV հազարամյակի վերջում կամ մ.թ.ա. III հազարամյակի սկզբում։ Այս առումով հարկ է միայն ավելացնել, որ, եթե մ.թ.ա. XXVIII դարի վերաբերյալ մենք ունենք «հայ»-ի և «Արմե» տերմինների առաջին հիշատակումը, ապա արդեն նույն հարյուրամյակի վերջի վերաբերյալ առկա է պատմության մեջ առաջին հաղորդումը հայերի կողմից վարված ռազմական գործողության մասին։ Այս կապակցությամբ չի խանգարի մի քանի խոսք ավել ասել։

Գլուխ 8
Հայոց հնագույն պատմության հայեցակարգային
աղավաղումը

Ինչպես արդեն նշվեց, արդեն առաջին շումերական աղբյուրները մանրամասն խոսում են ինչպես հայերի, այնպես էլ հայերի առաջին պետության` իր բնույթով աստվածապետական պետություն հանդիսացած Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության
_________________________
1 Տես՝ Մովսիսյան Ա. Ե. «Սրբազան լեռնաշխարհը», Երևան 2006, էջ 39-43։
2 Տես՝ Gelb I.J. "Hurrians and Subarians", Chikago 1944, page 94-98; "Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначальной структуры текста гимна Вахагну", ИФЖ, N 4, Ереван 1983; Մովսիսյան Ա. Ե. «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», Երևան 2005 (այսուհետ՝ Մովսիսյան Ա. Ե. «Սրբազան լեռնաշխարհը», Երևան 2006, էջ 57
։

29
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

մասին, իսկ աքքադական և էբլայական աղբյուրների «Արմանում»-ն ու «Արմի»-ն էլ լրացնում են այդ տեղեկությունները1։ Նույնաբովանդակ տեղեկատվություն են փոխանցում նաև հայկական աղբյուրները, ի դեմս Մովսես Խորենացու և վերջինիս համար սկզբնաղբյուր հանդիսացած պատմիչների2, ինչպես նաև բաբելոնյան, հունական, ասորական, պարսկական (պահլավական) և այլ աղբյուրների3: Այսպիսով՝ հինարևելյան աղբյուրները, ինչպես նաև անտիկ և միջնադարյան պատմական ավանդույթը հայերին ավանդաբար համարել է ապրած Հայկական լեռնաշխարհում մարդկության արարումից անմիջապես հետո կամ, ժամանակակից լեզվով ասած` մարդկության գիտակցական պատմության սկզբից։ Հայոց հնագույն պատմության նկատմամբ վերաբերմունքը, սակայն, սկսեց փոխվել XIX դարի սկզբից և այս գործընթացը իր գագաթնակետին հասավ նույն դարի վերջին ու հատկապես XX դարի երկրորդ կեսին։
1802 թվականին հայտնաբերվեց հին պարսկական սեպագիրը վերծանելու գաղտնիքը, իսկ հետագա տասնամյակներում էլ մի շարք մասնագետներ կարողացան կարդալ նաև ասորեստանյան և բաբելոնյան արձանագրությունները։ Հենց այս ժամանակներում էր, որ Հայաստանի տարածքում ավելի ու ավելի մեծ չափերով սկսեցին հայտնաբերվել արձանագրություններ, որոնք սկզբում, կարծես թե, նման էին ասորեստանյան արձանագրություններին։ Հետագայում, սակայն, պարզվեց, որ գիտնականները գործ ունեն արձանագրությունների նոր մի տեսակի հետ, որը հենց այդ ժամանակ էլ անվանվեց ոչ այնքան հաջող, սակայն իր ժամանակի գիտական մակարդակի համար ընդունելի թվացող «ուրարտական» տերմինով։ «Ուրարտական» արձանագրությունները վերծանելիս մասնագետները սկսեցին օգտվել ասորեստանյան արձանագրությունների վերծանման ժամանակ կիրառվող մեթոդիկայից և արդյունքում, ոչ այնքան ճշգրիտ ու բառացի, բայց այնուհանդերձ շուտով կարողացան կարդալ դրանց զգալի մասը, ընդ որում` մասնագետներին այդպես էլ չզարմացրեց այն հանգամանքը, որ արձանագրությունները վերծանվում են որոշակիորեն արհեստական, ոչ խոսակցային լեզվով։
Արդյունքում առաջ քաշվեց որոշակիորեն քաղաքական ենթատեքստ ունեցող և 1960-ականների կեսերին հայերի արթնացող անկախականության շարժմանը հարվածելուն կոչված «Ուրարտական միֆ»-ը, որը դրանից հետո դեռ երկար էր շարունակելու իր գոյությունը և, ըստ էության, լինելով փակուղային, հետագա տասնամյակներում ավելի ու ավելի էր դեպի փակուղի տանելու իրենց ընտրած ուղղության անհեռանկարությունը այդպես էլ չընդունած գիտնականներին։ Այսպիսով՝ սկսեցին ակտիվորեն շրջանառվել արհեստական ու փաստացի բովանդակազուրկ «Ուրարտու» ու «ուրարտացիներ» տերմինները, որոնց արդյունքում առաջ քաշվեցին նաև համապատասխան տեսություններ չգիտես որտեղից հայտնված և ուր կորած «ուրարտացի»4 էթնոսի մասին։ Այս գործընթացի գագաթնակետը հանդիսացան ոչ անհայտ Ի. Մ. Դյակոնովի աշխատությունները5։
Միայն իրեն հատուկ դոգմատիկ համառությամբ, կրքոտությամբ, անառարկելիության տոն ստացած մոլեռանդությամբ և իր ընդդիմախոսներին գիտական ու գործնական շրջանակներից դուրս մղելու նպատակ հետապնդող անձնական6 և գործնական7 հստակ հարձակումների
_________________________
1 Տեղագրական և տերմինաբանական հարցերի մանրամասն և ժամանակակից վերլուծությունը տես` Մովսիսյան Ա. Ե., «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)», Երևան 2005, էջ 16-55, 63-64 և այլն։
2 «Հայոց պատմություն»-ում Մովսես Խորենացին հայտնում է առնվազն 3 անձանց մասին, որոնք իրենից առաջ գրել են Հայոց պատմությունը։ Սրանց շարքում նախ և առաջ պետք է նշել ոչ անհայտ Մար Աբաս Կատինային, որի մասին պատմիչը մանրամասն տվյալներ է հաղորդում աշխատության սկզբում և չի զլանում անդրադառնալ վերջինիս նաև աշխատության այլ մասերում։ Մյուսը պատմիչը Անի-Կեմախի քուրմ Օղյումպն է, որի հաղորդումները Խորենացին ևս խիստ բարձր է գնահատում (գիրք 2, գլուխ 48)։ Եվ վերջապես պետք է նշել նաև Բարդածան Եդեսիացու մասին, որն ապրել է II-III դարերում (գիրք 2, գլուխ 66)։
3 Սրանց մասին Մովսես Խորենացին մանրամասն խոսում է իր աշխատության առաջին գլխում։
4 «Էթնոս»-ի անվանումն իսկ խոսում է նրա արհեստականության մասին, քանի որ ակնհայտ է, որ այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե ժողովրդի անվան հետ, այլ մի տերմինի հետ, որը կարգավորում է անձի իրավական հարաբերությունները պետության հետ։ Համեմատության համար տես «ռուս» և «ռուսաստանցի» տերմինների տարբերությունը։
5 Ամենից առաջ` Дьяконов И. М “Предыстория армянского народа։ (История Армянского нагорья с 1500 по 500 гг. до н. э.։ Хурриты, лувийцы, протоармяне)”, Ереван, 1968. Մանրամասն տես այստեղ - http։//www.gerginakkum.ru/bibliography/diakonov/.
6 Իր հոդվածներում Դյակոնովը զերծ չի մնում գիտության հետ որևէ կապ չունեցող անձնական բնույթ կրող որակումներից։ Մասնավորապես, հանկարծ պարզվում է, որ Կիֆիշինը գրում է. «անհեթեթություններ», իսկ Գ. Բ. Ջահուկյանը, Վ. Վ. Իվանովը և այլք, որոնք հանդես են գալիս «Միգրացիոն տեսության» դեմ, ընդամենը հանդիսանում են. «մերձգիտական շրջանակներ»-ի ներկայացուցիչներ (Дьяконов И. М., Древняя Эбла (раскопки в Сирии), М., 1985, с. 336)։ Ընդ որում սա գրում է մի մարդ, որն իր հուշերում բացահայտորեն խոստովանում է, որ իր «Մարաստանի պատմություն»-ը գրել է պատվերով (տես` Дьяконов И. М., “Книга воспоминаний”, СПб 1995, с 731)։
7 Գիտական մակարդակում Ի. Մ. Դյակոնովին հակադրվելու համար իրենց գիտական ու մասնագիտական կարիերայով հատուցեցին մասնավորապես Սանկտ-Պետերբուրգի համալսարանի դոցենտ Լև Ալեքսանդրի Լիպինը (1908-1970), որը կորցրեց հրատարակվելու

30
Приходите в мой дом...
Закрыто