Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

արդյունքում 1960-1980-ական թվականների ընթացքում Ի. Մ. Դյակոնովը խորացավ փակուղային հանդիսացող այս ուղղությունում ավելին, քան որևէ մեկը, ու խորացրեց փակուղային այս տեսությունը ավելին, քան որևէ մեկը արել էր և կաներ նրանից հետո։ Արդյունքում՝ արդեն XX դարի վերջին արտասահմանյան խորհրդային ու հետխորհրդային «ուրարտագիտություն»-ը հայտնվեց տեղապտույտի և գաղափարական հստակ ճգնաժամի մեջ։ Ի. Մ. Դյակոնովը մահացավ 1999 թվականի մայիսի 2-ին և նրանից հետո մեծապես հենց այս գիտնականի ջանքերով իր «փայլուն» վիճակը պահպանող տեսությունը սկսեց ռեգրես ապրել ու փլուզվել։ Պատահական չէ, որ Ի. Մ. Դյակոնովի մահվանից հետո արդեն ավելի քան քսան տարի անց էլ այս ոլորտում և անչափ շատ անպատասխան հարցեր պարունակող «դյակոնովյան» ուղղությունում այդպես էլ չի ասվել սկզբունքորեն որևէ նոր խոսք։ Արտասահմանում «ուրարտագիտություն»-ը իջավ դյակոնովյան առաջին տարիների և մինչդյակոնովյան մակարդակին ու շարունակում է մնալ այդ վիճակում առ այսօր1։ Այսպիսով` հայագիտությանը հասցվեց զգալի վնաս, քանի որ արդյունքում պարզվեց, որ մի քանի սերնդի գիտնականներ իրենց ջանքերն ու եռանդը ծախսել են, ըստ էության, փակուղային հանդիսացող մի տեսության վրա և, լավագույն դեպքում, գիտությանը չեն տվել որևէ օգուտ։ Հայագիտությանը հասցված վնասը, սակայն, դժբախտաբար, միայն սրանով չսահմանափակվեց և հասցվեց ևս մեկ ու ծանր վնաս։
«Ուրարտու»-ի և «ուրարտացիներ»-ի ի հայտ գալը անհրաժեշտություն առաջացրեց «տեղավորել» անառարկելիորեն գոյություն ունեցած այս պետությունը մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի հայոց այլ պետությունների հետ նույն ժամանակատարածային հարթության մեջ։ Արդյունքում, համարվելով «հնարովի և վիպական», Հայոց հնագույն պատմության համակարգից տառացիորեն դուրս շպրտվեցին մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի բոլոր հաղորդումները Հայոց այլ պետությունների վերաբերյալ։ Պատահական չէ, որ 1960-1980-ական թվականներին լայն թափ ստացավ վերոհիշյալ տեղեկությունների ուսումնասիրությունը հենց «վիպական» մակարդակում2։ Արդյունքում՝ Ի. Մ. Դյակոնովի հեղինակության և վարչահրամայական ճնշման ազդեցության տակ զարգացավ ու ամրապնդվեց որոշակիորեն քաղաքական աստառ ունեցող «Միգրացիոն տեսությունը», որը պատմական իմաստով ուղղակի ոչնչացրեց մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի բոլոր և նույնիսկ ամենաարժեքավոր տեղեկությունները հայոց այլ պետությունների վերաբերյալ՝ վերջ, անառարկելիորեն ընդունվեց, որ բոլոր այն տեղեկությունները, որոնք պատկանում են «մինչուրարտական» ժամանակի Հայոց պատմությանը, «հնարովի են և վիպական»3։ Այս առումով
_________________________
հնարավորությունը 1966 թվականին և որին Դյակոնովը իր հուշերում ուղղակիորեն մեղադրում է ՆԳԺԿ-ի գործակալ լինելու մեջ (տես` Дьяконов И. М. “Книга воспоминаний”, СПб; 1995, с 731 (http։//uni-persona.srcc.msu.ru/site/authors/djakonov/posl_gl.htm)), ինչպես նաև Վիտալի Ալեքսանդրի Բելյավսկին, որը նույնիսկ բացահայտ չէր էլ վիճում Դյակոնովի հետ, բայց որը նույն այդ Դյակոնովի ջանքերով կորցրեց հրատարակվելու հնարավորությունը 1970 թվականից և ավարտեց իր կարիերան ու կյանքը որպես գիշերային սովորական մի պահակ` այդպես էլ չպարզված հանգամանքներում։ Դյակոնովի կողմից հալածված անձանց շարքում կարելի է մատնանշել նաև պատմական գիտությունների թեկնածու, Սանկտ-Պետերբուրգի համալսարանի ամբիոնի գիտական քարտուղար Ռոստիսլավ Անտոնի Գրիբովին, որին ի վերջո բարեբախտաբար հաջողվեց «պահել դիրքերը»։ Սեփական հուշերում Դյակոնովը որպես իր «անձնական թշնամիներ» է որակում եգիպտաբան և ասորաբան, ներկայումս Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Լեոնիդի Վասոևիչին, որի դոկտորականը 1960-ականներին ենթարկվեց Դյակոնովի կողմից ուղղորդվող ընդդիմախոսի անհիմն հարձակմանը, բայց որը կարողացավ ժխտել իր ընդդիմախոսների բոլոր հակաթեզերը և հաղթանակ տանել, ինչպես նաև Անատոլի Գեորգիի Կիֆիշինը, որը մի քանի տարի տևած հալածանքներից հետո 1970-ական թվականների սկզբից ի վերջո զրկվեց հրատարակվելու հնարավորությունից և ձեռք բերեց այդ իրավունքը միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Հատկանշական է, որ Կիֆիշինի հոդվածը ԽՍՀՄ արևելագիտության ինստիտուտի «Բանբեր»-ում տպագրելու համար Դյակոնովի ուղարկած «զայրալից նամակի» արդյունքում սեփական պաշտոնով հատուցեց հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Լվովի Ուտչենկոն, իսկ Կիֆիշինին էլ հեռացրեցին ինստիտուտից։ Մանրամասները տես այստեղ` Акимова Л. И., “Гениальный Никто”, Киев, 2001։
1 Արևմտյան ու նախևառաջ ԱՄՆ հայագիտությունը ուներ և ունի իր խնդիրները, որոնք, բարեբախտաբար, ուղղակի ազդեցություն չեն ունեցել և ունենում հայաստանյան հայագիտության վրա։ Այնուհանդերձ հարկ է ավելացնել, որ, գործելով հայտնի քաղաքական պատվերի շրջանակներում, ԱՄՆ հայագիտությունը հստակ խնդիր է դրել ամեն կերպ խունացնել Հայոց հնագույն պատմությունը (տես` Այվազյան Ա. Ա., Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն, Երևան, 1998)։
2 Տես օրինակ՝ Աբեղյան Մ., Երկեր, հատոր 1, Երևան, 1966, Գրիգորյան Գ., Հայ ժողովրդական վիպերգերը և պատմական երգային բանահյուսությունը, գիրք 1, Երևան, 1972 և այլն։
3 Այս առումով հարկ է նշել, որ նմանատիպ խնդրի առաջ կանգնել են նաև այլ ժողովուրդներ, որոնց պատմությունը ուսումնասիրվում էր գաղութային իշխանությունների կողմից հովանավորվող պատմաբանների կողմից, պատմաբաններ, որոնք իրենց առջև հստակ խնդիր էին դրել արժեզրկել տեղական և գաղութացված ժողովրդի պատմությունը, այն հնարավորինս զրկել հերոսականությունից՝ արդյունքում գաղութացված նույն այդ ժողովրդին ներարկելով անլիարժեքության ու «մեծ եղբորը» մշտապես ենթակա լինելու տրամադրություն։ Այսպես, XIX դարում և XX դարի առաջին կեսին նմանատիպ մի գործընթաց ընթացավ, օրինակ, Հին Հնդկաստանի պատմության առնչությամբ, երբ անգլիական գաղութարարներն, ինչպես մեր պարագայում եղավ ցարական և խորհրդային իշխանությունների կողմից, մինչ Մուարյան տերության ժամանակաշրջանն ընկած պատմական գործնականում ողջ տեղեկատվությունը Հին Հնդկաստանի վերաբերյալ համարեցին «հնարովի ու վիպական»՝ զերծ ամեն տեսակի պատմական արժեքից (տես՝ V. Smith "The Early History of India", Ox., 1924, p. 4, 28.)։ Արդյունքում՝ միայն անկախ և ուժեղ Հնդկաստանի առկայությունն ազատագրեց Հին Հնդկաստանի պատմությունն այս արժեզրկումից, ինչի գիտական ամրագրումը պատկանում է արդեն XX դարի երկրորդ կեսին։ Այս առումով հատկանշական է, որ ԽՍՀՄ պատմագիտական միտքը, արդարացիորեն քննադատելով անգլիական գաղութարարների հակագիտական ողջ վերոնշյալ մոտեցումը Հին Հնդկաստանի պատմության վերաբերյալ (տես

31
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

հատկանշական էր, որ խորհրդահայ և ԽՍՀՄ գիտական միտքը զգայուն կերպով հետևում էր «Միգրացիոն տեսության» վայրիվերումներին։
Այսպես, «Միգրացիոն տեսության» կողմնակիցները սկզբում պնդում էին, որ Հայկական լեռնաշխարհում հայերը հայտնվել են միայն մ.թ.ա. VII դարի վերջում` պատմության ասպարեզից դուրս մղելով «ուրարտացիներ»-ին և «Ուրարտու»-ն։ Հետագայում, սակայն, հաշվի առնելով «Միգրացիոն տեսության» հիմքերը կասկածելիորեն խարխլող «Արմե/Ուրմե» պետության և «արմե/ուրմե»-ների մասին մ.թ.ա. XII դարին վերաբերվող սեպագրերի հաղորդումները1, «Միգրացիոն տեսության» կողմնակիցները բարեհաճեցին մասնակի «համաներում» հայտարարել մի քանի հարյուրամյակով` Հայկական լեռնաշխարհում հայերի «հայտնվել»-ը տեղափոխելով մ.թ.ա. XII դար և, ըստ էության, համակերպվելով, բայց այդպես էլ վերջնականապես չընդունելով մ.թ.ա. XII-VII դարերին վերաբերվող մատենագիր-գրավոր տեղեկությունների հավաստիությունը։
Առաջ անցնելով և որոշակիորեն թեմայից շեղվելով ասենք, որ առանց այդ էլ խարխուլ ու հիմնազուրկ «Միգրացիոն տեսությանը» նոր հարված հասցրեցին խեթական աղբյուրներից հայտնի դարձած և աստիճանաբար գիտական մեծ շրջանառություն ստացած հաղորդումները «Հայա(սա)»-ի վերաբերյալ2, էբլայական սեպագրերից հայտնի հաղորդումները «հայ» էթնոսի ու «Արմի» պետության մասին3, ինչպես նաև շումերա-աքքադական աղբյուրների «Արատտա»-ն, «Հայ»-ը և «Արմանում»-ը4։ Հարցին վերջնական պարզաբանում տալու համար ավելացնենք, որ ներկայումս Հայոց հնագույն պատմությունը Հայաստանում ազատվել է «Դյակոնովյան կապանքներ»-ից և «Միգրացիոն տեղապտույտ»-ից ու հաջողությամբ զարգանում է, այն դեպքում, երբ «Միգրացիոն տեսության» հետքերով գնացող Հայոց հնագույն պատմության մասնագետները արտասահմանում հայտնվել են խորը տեղապտույտի մեջ և, գիտակցելով հանդերձ սեփական ուղղության անհեռանկարությունը, սակայն գերի մնալով թղթին հանձնված հազարավոր էջերին ու ձեռք բերված գիտական կոչումներին, որպես կանոն, ոչինչ ավելին չեն անում, քան ծայրահեղ և անտրամաբանականության աստիճանի հասնող պահպանողականության դիրքերից արդեն փլատակների կույտի վերածված «Միգրացիոն տեսության»-ը հերթական հարվածները հասցնող փաստերը կուրորեն ժխտելը, իսկ հայաստանյան մասնագետներին էլ՝ «ազգայնամոլության» մեջ մեղադրելը5։

Գլուխ 9
Պատերազմը շումերական քաղաք-պետությունների դեմ

Մ.թ.ա. մոտ 2710 թվականին ապագա Ուրուկի տեղում այդ ժամանակ դեռևս գոյություն ունեցող ընդամենը միայն տեղական տաճարի քուրմ Մեսքիագաշերի (մ.թ.ա. մոտ 2724-2692) գլխավորած Ուրուկի բանակը (մոտ 10.000) ասպատակեց Հայոց Միջագետքը, Աղձնիքը ու Կիլիկիայի հարավ-արևելքը, սակայն, ենթարկվելով Արատտայի քրմապետության բանակի (մոտ 2.000) անկանոն հարվածներին, նահանջեց6։ Սկիզբ էր առնում մի ընդհարում, որը հսկայական հետևանքներ էր ունենալու, քանի որ շումերական քաղաք-պետությունների փառասեր տիրակալները, անձնական փառքի ձգտումից զատ բնականաբար առաջնորդվելով նաև իրենց պետությունների ռազմաքաղաքական շահերով, այդուհետ ամեն կերպ ձգտելու էին սեփական
_________________________
օրինակ՝ Бонгард-Левин Г. М., Ильин Г. Ф. “Индия в древности”, Москва, 1985, стр. 130), մեր պարագայում այնուհանդերձ առաջնորդվում էր լիովին նույն սկզբունքներով։
1 Տես օրինակ` Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան, 1968 էջ 239, 293 և այլն։
2 Տես մասնավորապես` Ադոնց Ն., «Հայոց պատմությունը», Երևան, 1972, Խաչատրյան Վ. Ն., «Հայաստանը մ.թ.ա. XV-VII դարերում», Երևան, 1998, Ավետիսյան Հ. Մ., «Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի պետական կազմավորումների քաղաքական պատմությունը մ.թ.ա. XVII-IX դդ», Երևան, 2002, Քոսյան Ա. Վ., «Հայկական լեռնաշխարհի տեղանունները (ըստ խեթական սեպագիր աղբյուրների)», Երևան, 2004 և այլն։
3 Տես մասնավորապես` Մովսիսյան Ա. Ե. «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», Երևան 2005, "Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначальной структуры текста гимна Вахагну", ИФЖ, N 4, Ереван 1983, Ուլուբաբյան Բ. Ա., Զրուցարան, Երևան, 1991 և այլն։
4 Տես մասնավորապես` «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», Երևան 2005, Ադոնց Ն., «Հայոց պատմությունը», Երևան, 1972, Гамкрелидзе Т.В., Иванов В.В., “Индоевропейский язык и индоевропейцы. Реконструкция и историко-типологический анализ праязыка и протокультуры”, Тбилиси 1984 և այլն։
5 Խնդրի մանրամասն քննարկումը տես այստեղ` Шнирельман В.А., “Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье”, Москва 2003.
6 «Նիպպուրյան արքայական ցանկ»:

32
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

վերահսկողությունը հաստատել շումերական տնտեսական կյանքում հսկայական դեր և նշանակություն ունեցող հյուսիսի՝ Հայկական լեռնաշխարհի, նկատմամբ։
Մեսքիագաշերին նրա մահից հետո հաջորդեց իր որդի Էնմերքարը (մ.թ.ա. մոտ 2692-2650), որը, եռանդով շարունակելով հոր գործը, իր կողմից կառավարվող տաճարի շուրջ կենտրոնացած բնակավայրը պատեց պարսպով և, ըստ էության, հիմնադրեց Ուրուկը՝ արդյունքում հասնելով ավելի մեծ ուժի, իշխանության ու փառքի, քան իր հայրն էր: Այս ընթացքում էր, որ Էնմերքարը հարված հասցրեց Համազիի իշխանությանը և ոչնչացրեց այն: Իր հերթին, ցանկանալով կանխել հարավի հզորացումը, մ.թ.ա. մոտ 2680 թվականին Արատտայի քրմապետության մեծ քուրմ Էնսուխքեշդանայի (մ.թ.ա. մոտ 2700-2650) գլխավորած Արատտայի քրմապետության բանակը իջավ լեռներից և ուղղվեց դեպի կենտրոնական Միջագետք։ Իմանալով այս մասին՝ Ուրուկի բանակը շարժվեց հայերին ընդառաջ։ Արդյունքում՝ մ.թ.ա. մոտ 2680 թվականին Էրեշի ճ-մ-ում (Եփրատի ափին) Էնմերքարի գլխավորած Ուրուկի բանակը (մոտ 10.000) հետ մղեց Էնսուխքեշդանայի գլխավորած Արատտայի քրմապետության բանակին (մոտ 10.000)1: Ավելին, կարծես թե, անհրաժեշտություն էր առաջանում պատժել հանդուգն լեռնականներին և ահա կարճ ժամանակ անց մ.թ.ա. մոտ 2675 թ-ին Ուրուկի համալրված բանակը Էնմերքարի գլխավորությամբ առաջացավ դեպի Հայաստան ու պաշարեց Արատտայի մայրաքաղաք Մեծամորը (Արարատ, Արագածոտն գավառ, Քասախ գետի աջ վտակ Մեծամորի ափերին)2։
«Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից աղմկոտ սուլոցով թափվում էին ողջ տարին: Օրերն անցնում էին, ամիսները երկարում, տարին բոլորեց մի ողջ շրջան»,- հետագայի վերաբերյալ տխրությամբ և իրենց կրած անխուսափելի անհաջողության գիտակցմամբ հայտնում էին շումերական տրտմած արձանագրությունները, որոնք այնուհետև պատմում են, որ արշավանքի ղեկավարը օգնություն բերելու համար կոչով դիմում է իր բանակին, այդ թվում նաև վարձկաններին, սակայն բոլորը հրաժարվում են և միայն Լուգալբանդան է, որ համաձայնում է ու մեկնում է։ Արդյունքում՝ թեև այն, թե ինչպես է ավարտվում այս պատմությունը, հայտնի չէ, քանի որ բնագրի վերջին հատվածը վնասված է, սակայն հաստատապես հայտնի է, որ ի վերջո արշավանքը նախաձեռնած Էնմերքարը ստիպված է եղել նահանջի հրաման տալ։ Այստեղ, մի պահ ընդհատելով պատումը, պետք է անել ռազմաաշխարհագրական բնույթի մի կարևոր ընդհանրացում, որը հետագայում մեզ շատ է պետք գալու և որի օրինակներին մենք հետագայում շատ ենք հանդիպելու՝ ինչպես Հայաստանի ու իր հարևան երկրների, այնպես էլ այլ լեռնային երկրների ու նրանցից ավելի ներքև տեղավորված հարևանների պարագայում։

Գլուխ 10
Լեռնականի ուժը

Բանն այն է, որ լեռնային երկրները ամենատարբեր սոցիալ-տնտեսական և քաղաքական պատճառներով ավելի դժվարությամբ են հանդես գալիս որպես մեկ ամբողջություն, քան դաշտավայրերում՝ հարթ տարածությունում, տարածվող երկրները։ Արդյունքում՝ հաճախ են իրավիճակները, երբ, այլ հավասար պայմանների առկայության դեպքում, լեռնային երկրների հետ հարաբերությունում ռազմաքաղաքական առավելությունը, ի հաշիվ ավելի բարձր կենտրոնացվածության, պատկանում է հարթավայրում գտնվող պետությանը, իսկ լեռնականներն էլ, որպես կանոն, միայն դժվարությամբ պաշտպանվում են։ Այսպես է, օրինակ, Տիբեթի իշխանությունների և չինական պետական միավորների, Աֆղանստանի ու հարավից, հյուսիսից և արևմուտքից նրան տարբեր ժամանակներում շրջապատած հարևանների, Կովկասյան լեռնականների ու հիշատակված լեռնաշղթայից հարավ և հյուսիս տարածվող ուժերի, շոտլանդիացիների ու նրանից հարավ տարածվող իշխանությունների հարաբերությունների
_________________________
1 Այս ճակատամարտի աղբյուր է հանդիսացել շումերական «Էնմերքարը և Էնսուխքեշդանան» շումերական բնագիրը, որի այլաբանական բնույթի պատճառով այն այստեղ բերելը իմաստ չունի: Համառոտ միայն նշենք, որ Արատտայի քրմապետության բանակի արշավանքը դեպի հարավ տեղի է ունեցել Համազի կործանված երկրի խնդրանքով, սակայն Էրեշ քաղաքի մոտակայքում տեղի է ունենում անորոշ ելքով ռազմական բախում, որից հետո, ըստ շումերական տեսակետի, Արատտայի տիրակալն ընդունում է Էնմերքարի առաջնությունը` կոչելով նրան «մեծ եղբայր»:
2 Տես՝ Մովսիսյան Ա. Ե. «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», Երևան 2005, էջ 59։

33
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

պատկերը և այլն։ Մի խոսքով, սա մի օրինաչափություն է, որը ուղղակի պետք է հաշվի առնել։ Միաժամանակ, սակայն, առկա է նաև մեկ այլ օրինաչափություն։
Բանն այն է, որ լեռնականները, ի տարբերություն հարթավայրերի նստակյաց բնակիչների, որպես կանոն, ավելի մարտունակ են և, այլ հավասար պայմանների դեպքում, ռազմական արդյունավետության միջին օգտակար գործունեության գործակիցը նրանց մոտ ավելի բարձր է։ Արդյունքում, երբ հարթավայրում գտնվող պետությունը, որը, ինչպես նշվեց վերևում, այլ հավասար պայմանների դեպքում ունի ռազմաքաղաքական առավելություն, հայտնվում է քաղաքական վայրիվերումների անկայունության փուլում, այսինք այս կամ այն պատճառով կորցնում է միասնական ուժով հանդես գալու հնարավորությունը, թեկուզ և իրավաբանորեն լինելով միասնական, առավելությունն անցնում է լեռնականներին, որոնք լեռներից իջնում են հարթավայր ու իրենց տիրապետությունն են հաստատում այնտեղ։ Այս սխեման, անչափ կարևոր է ոչ միայն այս, այլև հետագա իրադարձությունները լավ պատկերացնելու համար, դրա համար էլ ես հատուկ ուշադրություն եմ հրավիրում վերջինիս վրա և առաջարկում եմ հաշվի առնել այն, քանի որ հիշատակված օրինաչափությանը մենք հետագայում անընդհատ անդրադառնալու ենք։ Եվ այսպես մ.թ.ա. XXVII դարի առաջին կեսին, երբ ուժեղ ջրհեղեղից հետո շումերական Ոսկեդարը իր հոգեվարքն էր ապրում, Եվրասիան առաջին անգամ ականատես եղավ հիշատակված օրինաչափության կիրառմանը, երբ լեռնական երկիրը, իր ռազմաքաղաքական հզորությամբ ընդհանուր առմամբ զիջելով հարթավայրային հարևանին, այնուհանդերձ անցավ ակտիվ գործողությունների։
Իրոք, դատելով ըստ ամենայնի, Էնմերքարի անհաջող արշավանքը դեպի հյուսիս խիստ բացասաբար էր ազդել նրա դիրքերի ամրության վրա տեղում և մեծացրել էր նրանից դժգոհ ռազմիկների քանակությունը: Որպես հետևանք այս ամենի՝ նույն այն Լուգալբանդան, որը դեռևս Մեծամորի պաշարման ժամանակ համաձայնեց լինել Ուրուկի տիրակալի սուրհանդակը, դավադրություն կազմեց և մ.թ.ա. մոտ 2650 թվականին գահընկեց արեց Էնմերքարին։ Արդյունքում՝ Ուրուկի հիմնադիր տիրակալի գահատոհմը հեռացավ քաղաքի կառավարումից և Ուրուկի լուգալ հռչակվեց իր կյանքը որպես հասարակ հովիվ սկսած Լուգալբանդան (մ.թ.ա. մոտ 2650-2638): Իր հերթին, սակայն, Մեծամորի պաշարումը և դրան ուղեկցող իրադարձությունները հայերի հետ հարաբերություններում շումերների համար անհաշտ թշնամության դուռ էին բաց արել ու հայերն այդ հանգամանքն աչքաթող անել ոչ մի կերպ ուղղակի չէին կարող։
Արդյունքում՝ մ.թ.ա. մոտ 2650 թվականին Արատտայի քրմապետության մեծ քուրմ Դումուզիի (մ.թ.ա. մոտ 2650-2600) գլխավորած Արատտայի քրմապետության բանակը ձեռք բերեց մի մեծ հաջողություն՝ Ուրուկի բանակից գրավելով Ուրուկը (Հարավային Միջագետք՝ Եփրատի աջ ափին), ինչի արդյունքում քաղաքն և իր հարակից շրջանները ընկան Արատտայի քրմապետության գերիշխանության տակ1։ Հետագայի վերաբերյալ տվյալները խիստ սակավ են և հատվածական, բայց այնուհանդերձ հայտնի է, որ Հայկական բանակը չամրացավ Ուրուկում, այլ ի վերջո թողեց այս քաղաքն ու հետ քաշվեց դեպի հարազատ լեռները, ինչից հետո տեղում ամրացավ Լուգալբանդան։ Հարկ է նշել, որ Լուգալբանդան իր քաղաքական նախնիներին ամեն կերպ արժանի մի տիրակալ էր, բայց այս առումով ուշագրավն այն է, որ, անձնական փորձով հիանալի իմանալով Արատտայի քրմապետության հետ պայքարի ծանր և անհեռանկար բնույթը, վերջինս հյուսիսում ամեն կերպ խուսափեց հարաբերությունների հետագա սրումից՝ հիմնականում զբաղվելով ներքին կամ, առավելագույնը, համաշումերական խնդիրների կարգավորմամբ: Այս առումով հատկանշական է, որ նույն քաղաքականությունը շարունակեց նաև վերջինիս որդի և հաջորդ Գիլգամեշը (մ.թ.ա. մոտ 2638-2626), որը, հետ մղելով Քիշի ոտնձգությունները ու գերիշխանության հասնելով Հարավային Միջագետքում՝ այնուհանդերձ որևէ կերպ չոտնձգեց հայերի ուղղությամբ՝ Արատտայի քրմապետության նկատմամբ դրսևորելով պաշտանմունքի հասնող խորը խոհափիլիսոփայական հարգանք:
Շումերական քաղաքակրթության ճգնաժամը, սակայն, չնայած հայերի հեռանալուն, շարունակվում էր, իսկ, քանի որ դա անխուսափելիորեն ունենալու էր իր հետևանքները, հայերի փոխարեն հայտնվեցին նոր լեռնականներ՝ խոսքը Էլամի մասին է։ Մանրամասները այս անգամ ևս հայտնի չեն, սակայն փոխարենը արդյունքը մեծ հաշվով պարզ է։
_________________________
1 Տես՝ Մովսիսյան Ա. Ե. «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», Երևան 2005, էջ 57։
34
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Գլուխ 11
Հայկ և Բել

Եվ այսպես, երկարատև պատերազմները համայնքների միջև ծայրահեղ թուլացրեցին շումերական քաղաք-պետությունները, ինչի արդյունքում, համաձայն «Նիպպուրյան արքայացանկ»-ի1, գերագահությունն ի վերջո անցավ էլամական Ավանին։ Արդյունքում՝ մ.թ.ա. մոտ 2500 թվականին մենք արդեն տեսնում ենք, որ շումերական արքայացանկ է «ներխուժել» Էլամի արքա Մեսիլիմը (մ.թ.ա. մոտ 2500 - ուղ. 2492), որը նստում էր Ավանում, սերում էր Դեր քաղաքից և հանդես է գալիս որպես Քիշի լուգալ2։ Իրականում, սակայն, բավականին հիմքեր կան ենթադրելու, որ վերջինիս իշխանության տակ են եղել ոչ միայն Էլամը և Քիշը։
Այսպես, Լագաշում գտնվել է Մեսիլիմի անձնական իրերից մեկը և հայտնաբերվել են մի շարք առարկաներ, որոնք մակագրվել են Մեսիլիմի կողմից։ Բացի սրանից, Մեսիլիմը, որպես հաշտարար դատավոր, հանդես է եկել այսպես կոչված «Գուեդենի տարածք»-ի վերաբերյալ Լագաշի և Ումմայի միջև մղվող հողային վեճում, որի կապակցությամբ վիճաբանությունը, իսկ ավելի հավանական է՝ պատերազմը, շարունակվում էր մի քանի տասնամյակ3։ Եվ այսպես, մենք ունենք մի տիրակալ, որի իշխանության տակ են գտնվում Էլամը, ինչպես նաև Լագաշը, Ումման, Ադաբը, Քիշը և սրանց հարակից տարածքները։ Սա համապատասխանում է Հարավային և Կենտրոնական Միջագետքներին։ Միաժամանակ հարկ է նշել, որ, եթե Մեսիլիմի գոյության հետքերը Հյուսիսային Միջագետքում դեռևս չեն գտնվել, ապա, հաշվի առնելով քաղաքական զարգացումների հավանական մոդելը, ամենևին էլ չի կարելի բացառել, որ Մեսիլիմի առնվազն գոնե ձևական գերիշխանությունը չի ընդունել նաև Միջագետքի մնացած՝ հյուսիսային, մասը։ Այսպիսով` արդեն մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում հայերին հարավից հարևան դարձավ մի ուժեղ և լայնարձակ իշխանություն ունեցող, թեև պատմության մեջ այնուհանդերձ ոչ այնքան հայտնի ռազմաշունչ մի արքա, որի գործունեությունն էլ հենց իրենից ներկայացնում է «դարաշրջանի մեխն» ու որի նույն այդ գործունեությունն էլ հետագայում իր արձագանքը գտավ պատումների «Բաբելոնյան աշտարակ» շարքում։ Այս ամենի ֆոնին սխալված չենք լինի նաև, եթե պնդենք, որ, ի դեմս մատենագիր-գրավոր աղբյուրներից հայտնի «Բել»-ի4, մենք գործ ունենք հենց Մեսիլիմի հետ։
Հատկանշական է, որ Մեսիլիմի՝ Արևելքի իրապես առաջին այդ բռնակալի, «շումերական ազատության» առաջին այդ խեղդողի և Միջագետքում կենտրոնացված պետություն ստեղծելու առաջին այդ եռանդուն ջատագովի, գործունեությունը, ինչպես նաև հենց նրա պետությունն իսկ այն աստիճան էին տպավորել ժամանակակիցներին, որ դրա արձագանքները զգացվում են նաև հազարամյակներ անց։ Այսպես, օրինակ` Մովսես Խորենացին մեզ է փոխանցում տեղեկատվություն, որը, կիրառելով համադրման մեջ և դիտարկելով այն իր ժամանակի ժամանակատարածային կոնկրետ հարթությունում, ստանում է լրիվ որոշակի ռազմաքաղաքական մի իմաստ5։
Արդյունքում պարզ է դառնում, որ միջագետքյան քաղաքների հենց այս երկարատև և ավերիչ պատերազմների արձագանքներն են, որ պահպանվել են Մովսես Խորենացու մոտ, իսկ դրան հաջորդած պատմության մեջ հայտնի միջագետքյան քաղաքների քիչ թե շատ կայուն առաջին միավորումն իրականացրած Էլամի ու Միջագետքի արքա Մեսիլիմի գործունեությունն է, որ Պատմահոր կողմից ընկալվել է որպես. «… և Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և բոլոր երկիրը գրավել»։ Միաժամանակ հարկ է նշել, որ այս սխեմայում լիովին տեղավորվում են և Հայկ Նահապետի գործողությունները, որը չհամակերպվեց այս ամենի հետ, և նոր արքայի
_________________________
1 Տես՝ Մովսիսյան Ա. Ե. «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», Երևան 2005, էջ 57, Коростовцев М. А. “История древнего востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Ч. I. Месопотамия”, Москва 1983, стр. 170-171.
2 Քննարկվող ժամանակաշրջանում` քաղաքի ավագանու կողմից ընտրվող կառավարիչ-զորավարի տիտղոսը։
3 Дьяконов И. М. “История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации”, Москва 1983, с. 195, 198.
4 «Բել» տերմինը նշանակում է ընդամենը կառավարիչ, քաղաքի տիրակալ։ Այս ամենի ֆոնին խիստ հատկանշական է, որ Մեսիլիմը եղել է Քիշի, ինչպես նաև մեծ հավանականությամբ, այլ միջագետքյան քաղաքների լուգալը։ Իհարկե, տերմինն ունի ավելի ուշ-սեմիտական բովանդակություն, բայց, ի դեմս այդ փաստի մենք գործ ունենք ընդամենը տերմինների աղավաղման և մատենագիր-գրավոր սկզբնաղբյուրներում դրանց աղավաղված արտացոլման հետ։
5 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 10։

35
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

«աշխարհանվաճ» նկրտումները, որը ցանկացավ հնազանդեցնել նաև Հայկին ու նվաճել նրա երկիրը։
Այս ամենի ֆոնի վրա կարելի է ենթադրել, որ Արատտայի քրմապետությունը, որը, ելնելով սեփական շահերից, բնականաբար ամեն կերպ ձգտում էր պահպանել միջագետքյան քաղաքների մասնատվածությունը, օգնել է տեղացիներին Էլամի թագավորության դեմ պայքարում, իսկ Հայկն էլ եղել է հայկական օժանդակ զորաբանակի ղեկավարը հարավում։ Ինչ վերաբերում է Բաբելոն քաղաքին, որն արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է այս դեպքերից միայն մոտ 200 տարի հետո, այն էլ որպես երկրորդական մի քաղաք, ապա դա ամենայն հավանականությամբ կարելի է բացատրել նրանով, որ այն հիշատակված է Աստվածաշնչում և, բացի այդ, հետագա հազարամյակներում այն Միջագետքի ամենահայտնի քաղաքն էր ու պատմիչների կարծիքով ցանկացած միջագետքյան տիրակալ բնականաբար հենց այն պետք է ունենար որպես իր մայրաքաղաք։ Այս ամենի ֆոնին, ի դեպ, արդեն ամենևին էլ զարմանալի չէ, որ «Բել»-ը Հայոց Նահապետի բանակի ուղղությամբ է շարժվում հենց հետևակ բանակի մեծ բազմությամբ, քանզի ռազմական պատմության բնագավառում գոնե տարրական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կհաստատի, որ մ.թ.ա. XXVI–XXV հարյուրամյակների Մերձավոր Արևելքի առանց բացառության բոլոր բանակները դեռևս չունեին հեծելազոր և, որպես կանոն, կազմված էին բացառապես միայն հետևակից։
Եվ այսպես մ.թ.ա. մոտ 2500 թվականին Էլամին հաջողվեց իր գերիշխանությունը հաստատել Միջագետքի նկատմամբ, այսինքն` ստեղծվեց Իրանական լեռնաշխարհի հարավն ու Միջագետքը ընդգրկող մի պետություն, որն իր ռազմական հնարավորություններով գերազանցում էր Արատտայի քրմապետությանը։ Այս պայմաններում հասկանալի էր, որ մեծ պատերազմը ամենևին էլ սարերի հետևում չէր և այն, իրոք, շուտով պայթեց։ Արդյունքում՝ տեղի ունեցավ Հայ ժողովրդի ռազմական պատմության ամենաուշագրավ և արժեքավոր դրվագներից մեկը՝ մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ի Հայոց ձորի ճակատամարտը։ Մինչ առանձին նկարագրմամբ այս ճակատամարտին անդրադառնալը, սակայն, մի քանի խոսք վերջինիս վերաբերյալ։
Խնդիրը կայանում է նրանում, որ այս ճակատամարտը ավանդականորեն համարվել է վիպական և հեքիաթային, սակայն ուշադիր ուսումնասիրողը այստեղ ոչ մի «հեքիաթային» տարր չի գտնի, քանզի մարտական գործողությունները ու դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների նկարագրությունը նման ենթադրության որևէ հիմք չի թողնում։ Ինչ վերաբերում է այս ճակատամարտի թվականին, ապա տոմարագիտական հաշվարկներով վաղուց արդեն հիմնավորվել է վերջինիս կոնկրետ տարին, ամիսը և օրը։
Իր հերթին, «հեքիաթային», այն էլ զգալի վերապահումներով, կարող են համարվել թերևս միայն հաղորդումները «երկնադեզ հսկաների» և «հավերժ քաջերի» մասին, սակայն ակնհայտ է, որ «երկնադեզ հսկաներ» և «հավերժ քաջեր» ասելով Մովսես Խորենացին կամ այն աղբյուրը, որից օգտվել է նա, առաջին դեպքում ուղղակի ուզեցել են ընդգծել հակառակորդի բանակի ընտիր կազմը ու նրանում հատկապես հաղթանդամ ռազմիկների մեծ քանակությունը, իսկ երկրորդում էլ, ըստ երևույթին, նկատի է ունեցվում հետագա Աքեմենյանների և Սասանյանների Մատյան գնդի նման մի զորամասի մասնակցությունը, որի կազմը, ինչպես հայտնի է, անփոփոխ էր ու այն անվանվում էր նաև «անմահների գունդ»։ Ըստ երևույթին Մեսիլիմի «երկնադեզ հսկաներից» և «հավերժ քաջերից» կազմված այս զորագունդը հանդիսացել է հետագա աքքադական 5.400 հոգանոց վարձկան-մշտական զորաբանակի նախատիպը, որն էլ հետագայում ավելի զարգացած տեսքով, ի դեմս «անմահների» «Մատյան գնդի», հանդիպում ենք Աքեմենյանների ու Սասանյանների բանակներում։
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
36
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

2492 օգոստոսի 11 – Հայոց ձորի ճ-մ1 (Վասպուրական նահանգ, Տոսպ գավառ, Վանա լճի արևելյան ափին, Խոշաբ գետը Վանա լիճը թափվելու տեղից ոչ հեռու)2

Միջագետքին տիրած Էլամի արքա Մեսիլիմը, որն արդեն հնարավորություն էր ստացել կենտրոնացված ձևով տնօրինել տեղի ուժերը, Արատտայի քրմապետությունից պահանջեց ընդունել իր գերիշխանությունը, սակայն ստացավ մերժում: Ի պատասխան դրա՝ Մեսիլիմի գլխավորած Էլամի թագավորության բանակը (50.000) երկու զորասյունով ներխուժեց Արատտայի քրմապետության տարածք, ընդ որում վերջինս այնքան վստահ էր իր ուժերին, որ որոշեց ճակատամարտ տալ միայն իր գլխավորած գլխավոր զորասյունով:
Հայկական բանակի առաջնորդ Հայկը, Կադմոսի հետախուզական ջոկատից տեղեկանալով, որ թշնամին երկիր է ներխուժել հենց երկու զորասյունով, որոշեց գլխավոր զորասյան դեմ ճակատամարտ տալ մինչև նրանց միավորվելը՝ հակառակորդի թվական գերակշռությունը գոնե մասնակիորեն չեզոքացնելու մտայնությամբ: Իր հերթին, Հայկը ճակատամարտի համար ընտրեց այնպիսի վայր, որտեղ Հայկական բանակը կունենար դիրքային առավելություն: Այդ նպատակով ընտրվեց Խոշաբ գետի լեռնահովիտներից մեկը, որտեղ էլ Հայկական բանակը (մոտ 15.000) ամուր պաշտպանական դիրքեր գրավեց և փակեց թշնամու բանակի առաջխաղացման ճանապարհը:
Օգոստոսի 11-ին թշնամու բանակը մոտեցավ Հայկական բանակի դիրքերին և, հույս դնելով թվական գերակշռության վրա, պատրաստվեց հընթացս հարված հասցնել: Հայկական բանակը ընդունեց սեպաձև դասավորություն՝ սեպի սուր ծայրն ուղղելով դեպի թշնամու դասավորության կենտրոն, ընդ որում Հայկը հատուկ ուժեղացրեց իր բանակի մարտակարգի ձախ կողմը՝ այնտեղ տեղավորելով համեմատաբար լավ պատրաստված ռազմիկների: Իր հերթին, Էլամի թագավորության բանակը ֆալանգ կազմեց: Անմիջապես մարտից առաջ Հայկը ոգևորիչ խոսքով դիմեց իր ռազմիկներին և միաժամանակ ձևավորեց նաև Հայկական բանակի մարտական ծրագիրը՝ գլխավոր հարվածի ուղղությամբ անակնկալ ու սրընթաց հարվածով ճեղքել հակառակորդի դասավորությունը, ջախջախել բլրի վրա ամրացած Մեսիլիմի թիկնապահ գունդը և, սպանելով նրան, խուճապի մատնել թշնամու բանակին:
I փուլ – Մեսիլիմի բանակը անցավ հարձակման, ի պատասխան որի Հայկական բանակը հակահարձակման անցավ և հուժկու հարված հասցրեց հակառակորդի մարտակարգի կենտրոնին: Բռնկվեց համառ մարտ: Տեսնելով մարտի անհեռանկար բնույթը և անորոշ ելքը՝ Մեսիլիմը իր բանակին հրամայեց նահանջել դեպի թիկունքում գտնվող բլուրը՝ դիմադրությունը ավելի լավ կազմակերպելու ու երկրորդ զորասյանը սպասելու համար:
II փուլ – Հայկը իր թիկնապահ գնդով շեշտակի հարվածով ճեղքեց թշնամու բանակի մարտակարգը և մոտեցավ Մեսիլիմին: Հայկի թիկնազորը կատաղի մարտի բռնվեց Մեսիլիմի թիկնազորի հետ: Այդ ընթացքում Հայկը մոտեցավ Մեսիլիմին և իր լայնալիճ աղեղից այնպիսի ուժով նետահարեց նրան, որ նետը, ծակելով թշնամու զրահը ու, սպանելով Էլամի և Միջագետքի արքային, դուրս եկավ նրա թիկունքից ու խրվեց գետնի մեջ: Թշնամու բանակը խուճապի մատնվեց և դիմեց փախուստի:
_________________________
1 Այս ճակատամարտը ավանդորեն համարվել է վիպական և հեքիաթային, սակայն ուշադիր ուսումնասիրողը այստեղ ոչ մի «հեքիաթային» տարը չի գտնի, քանզի մարտական գործողությունները և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների նկարագրությունը նման ենթադրության որևէ հիմք չի թողնում: Խնդիրը մանրամասն քննարկված է իմ «Հայկազունիներ, մոռացված մի արքայատոհմ» աշխատությունում: Ճակատամարտը, որպես իրական ռազմաքաղաքական իրադարձություն, խորհրդահայ պատմական դպրոցի կողմից ավանդականորեն չի ընդունվել, թեև եղել են այն վերլուծության ենթարկելու առանձին փորձեր (տես օրինակ՝ Սարգսյան Ս. Վ. «Հայ ռազմական արվեստի պատմություն», Երևան 1969, էջ 28-31)։ Արդյունքում՝ ճակատամարտի վերլուծությունը, որպես կոնկրետ ռազմաքաղաքական իրադարձություն, պատկանում է արդեն հետխորհրդային ժամանակաշրջանին։ Տես օրինակ՝ Հակոբյան Մ. Ի. «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Հատոր 1», Երևան 2007, էջ 19-21, Մարտիկյան Ս. «Մեր հաղթանակները, Հատոր Ա», էջ 4-11 և այլն։
2 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 11; Սեբեոս «Պատմություն», գլուխ 1; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 2; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 2; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 15; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Վարդան Այգեկցի «Աղվեսագիրք»; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 6, 8; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 1; Ներսես Պալիենց «Հայոց իշխանների ու թագավորների պատմություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 9, 10; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»:

37
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

III փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակին և, ծանր կորուստներ պատճառելով նրան, դուրս մղեց Հայաստանի սահմաններից:
Հայերը կորցրին մոտ 3.000, թշնամին՝ մոտ 20.000 զինվոր:

III փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակին և, ծանր կորուստներ պատճառելով նրան, դուրս մղեց Հայաստանի սահմաններից:
Հայերը կորցրին մոտ 3.000, թշնամին՝ մոտ 20.000 զինվոր:

Հենց նոր ավարտված ճակատամարտը և Մեսիլիմի սպանվելը ճակատագրական նշանակություն ունեցավ նրա տերության համար, որի գոյությունը, ինչպես և կարելի էր սպասել, դադարեց։ Արդյունքում՝ էլամցիները հետ քաշվեցին դեպի իրենց լեռները, իսկ շումերները, շարունակելով «լավագույն ավանդույթները», վերադարձան հին ու մասնատված դրությանը՝ միաժամանակ, սակայն, առժամանակ զգուշանալով շարունակել բացահայտ թշնամություն անել լեռնականների հետ: Վերջին հանգամանքն իր հերթին և հայերին, և էլամցիներին ապահովեց բավականին երկար տևած հանգստի մի ժամանակաշրջան։ Իրոք, հաջորդ տեղեկությանը հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձության մասին մենք հանդիպում ենք այս դեպքերից միայն տասնամյակներ անց։ Եվ վերջապես հարկ է նշել, որ այս ճակատամարտից հետո Արատտայի քրմապետության ղեկավար դարձավ Հայկ Նահապետը (մ.թ.ա. 2492-2411), որը դրանից հետո իշխեց բավականին երկար՝ կյանքի կոչելով սոցիալ-մշակութային մի շարք բարեփոխումներ և զգալիորեն մեծացնելով իրեն բաժին հասած պետության ռազմաքաղաքական հնարավորությունները:
Հայոց ձորի ճ-մ-ից հետո Հայաստանի սահմաններում, ինչպես ասվեց, մոտ 60 տարով խաղաղություն հաստատվեց, սակայն մ.թ.ա. մոտ 2430 թվականին այն խախտվեց։ Բանն այն է, որ հենց այս ժամանակ շումերական աշխարհում հերթական գերիշխանության հասած Լագաշի կառավարիչ Էանատումի (մ.թ.ա. 2450-2425) գլխավորած Լագաշի ու նրան ենթակա քաղաք պետությունների միացյալ բանակը հարձակվեց Ուրուա, Ակշակ և Քիշ քաղաք պետությունների վրա, որոնց էլ իրենց հերթին օգնության հասավ Արատտայի քրմապետության ու Էլամի թագավորության միացյալ դաշնակից բանակը։ Դաշնակից ուժերին, սակայն, վիճակված չէր հաջողություն։
Արդյունքում՝ Էանտումի բանակը գրավեց Քիշը և իրեն ենթարկեցրեց Ակշակ քաղաք-պետությունը ։ Այսպիսով` լեռնականների հերթական փորձը, միջամտել դաշտայինների ներքին վեճերին, այս անգամ ավարտվեց անհաջողությամբ։ Որպես ընդհանուր արդյունք այս ամենի՝ շումերական Միջագետքը, թեկուզ ուժերի մեծագույն լարումով, սակայն լեռնականների դեմ պայքարում այնուհանդերձ դիմացավ, բայց մահացու հարված նրա համար նախատեսել էր Մեծ անապատը։

Գլուխ 12
Երկրագնդի բնակլիմայական վիճակի փոփոխությունների ցիկլերը և դրանց
ազդեցությունը ռազմաքաղաքական իրավիճակի վրա

Մ.թ.ա. XXIV դարի վերջին շումերական քաղաքակրթության ճգնաժամը անդառնալի չափեր ընդունեց, ընդ որում ոչ միայն ողբալի վիճակում էր գտնվում այս ամենի բնական արդյունք հանդիսացած տնտեսությունը, այլև՝ շումերների ժողովրդագրական դրությունը։ Դրան հակառակ, սակայն, ծաղկում էր ապրում շումերական քաղաքակրթությունից հարավ-արևմուտք ձգվող Արաբական թերակղզում տարածվող Մեծ անապատի ժողովրդագրական վիճակը, ինչը վաղ թե ուշ ներխուժում էր ենթադրում դեպի շումերների քաղաքակրթության սահմաններ։ Մինչև առաջ անցնելը, սակայն, անենք ևս մեկ ընդհանրացում, որը հետագայում մեզ կրկին շատ է պետք գալու։ Խոսքը երկրագնդի բնակլիմայական վիճակի փոփոխությունների ցիկլերի և ռազմաքաղաքական իրավիճակի վրա դրանց ազդեցության մասին է։
Առաջինը, թերևս, ոչ անհայտ Լև Գումիլևն էր, որ սրանից մոտ կես դար առաջ, փորձ անելով վեր հանել պատմական իրադարձությունների զարգացման իր կողմից նկատված որոշակի օրինաչափություններ, սեփական աշխատություններում սկսեց խոսել այսպես կոչված «պասսիոնարության» մասին՝ ստեղծելով մի ամբողջ տեսություն, որտեղ շեշտը դրված էր այդ թվում նաև պատմական տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած երկրագնդի
_________________________
1 Լագաշի լուգալ Էանատումին վերագրվող արձանագրությունից:
38
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

բնակլիմայական փոփոխությունների վրա։ Արդյունքում՝ յուրօրինակ այս գիտնականը, փորձելով որոշակի օրինաչափություններ տեսնել Մեծ տափաստանի և հարևան երկրամասերի հարաբերություններում, առաջ քաշեց մի տեսակետ, որը, որոշակիորեն պարզեցված տեսքով ներկայացվելիս, ունի ներքոհիշյալ տեսքը։ Եվ այսպես, ինչպես պնդում է Լև Գումիլևը, Մեծ տափաստանի և հարևան երկրամասերի ռազմաքաղաքական հարաբերությունների տեմպը որոշակիորեն բացատրվում է այն օրինաչափությամբ, որ, երբ երկրագնդի միջին ջերմաստիճանը լինում է նվազ, իսկ խոնավությունն էլ՝ շատ, Մեծ տափաստանում մարդկանց գոյության համար համեմատաբար ավելի դրական պայմաններ են ստեղծվում։ Արդյունքում՝ անջրդի հողերի և ավազի նահանջի հաշվին բուսականությունը բուռն աճ է ապրում, իսկ այս ամենն էլ բերում է Մեծ տափաստանի արտաքին ակտիվության նվազման, քանի որ Մեծ տափաստանում գործող մարդկային խմբերը զրկվում են անհրաժեշտությունից դուրս գալու վերջինիս սահմաններից։ Նախկինին հակառակ, սակայն, ըստ Լ. Գումիլևի, երբ երկրագնդի միջին ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, Մեծ տափաստանը սկսում է չորանալ, առաջընթաց է ապրում ավազը, մարդկանց գոյության համար միջոցները քչանում են և արդյունքում լիովին սպասելի կերպով սկիզբ է առնում Մեծ տափաստանից դեպի հարևան երկրամասեր ուղղվող մարդկային արտահոսքի մի շրջան, որը սովորաբար ստանում է դեպի հարևան երկրներ սկսված բռնի նվաճումների տեսք՝ ուժեղացված նախորդ դրական ժամանակաշրջանի ձեռքբերումներով։
Մարդկության պատմության 5.000-ամյա ընթացքը մեծ հաշվով ցույց է տալիս, որ, իրոք, պայմանավորված երկրագնդի բնակլիմայական վիճակով, Մեծ տափաստանի և հարակից երկրամասերի հարաբերությունների վերևում նկարագրված օրինաչափությունը զգալիորեն հիմնավորված է։ Իհարկե, առկա են սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, դասակարգային և այլ ամենատարբեր հանգամանքներ, աչքաթող անել չի կարելի նաև հանրահայտ «մարդկային գործոնը», բայց վերջին հաշվով, այդ ամենով հանդերձ, վերը բերված սխեման կարելի է մեծապես հիմնավոր համարել։ Այսպիսով, սեղմ տեսքով ասած, ըստ Լև Գումիլևի, վիճակն ունի հետևյալ տեսքը՝ երբ երկրագնդի միջին ջերմաստիճանն անկում է ապրում կամ, այլ խոսքերով ասած՝ երկրագունդը սառչում է, Մեծ տափաստանը սկսում է ծաղկել և ուժեր կուտակել, իսկ երբ երկրագունդը տաքանում է, Մեծ տափաստանը դուրս է մղում իր մեջ կուտակված ուժերը՝ հարված հասցնելով հարևան երկրամասերին1։
Հիշատակված սխեման, սակայն, Լև Գումիլևը վերջնական տեսքի բերեց շատ մեծ հարաբերականությամբ և այնտեղ առկա մնացին իր նրբությունները, որոնք հաշվի չառնեցվեցին։ Այսպես` օրինակ, հաշվի չի առնեցվում այն հանգամանքը, որ երկրագնդի տաքանալու պարագայում թեկուզ մի կողմից, այո, սկիզբ է առնում Մեծ տափաստանից սկսվող մարդկային արտահոսքի մի շրջան, սակայն մյուս կողմից էլ մեծանում են Մեծ տափաստանի սահմանները հյուսիսային ուղղությամբ, երբ տայգան աստիճանաբար տեղի է տալիս տափաստանին, իսկ մարդիկ էլ հնարավորություն են ստանում առաջանալ դեպի ավելի հյուսիս՝ յուրացնելով բնակության համար պիտանի դարձած շրջանները հյուսիսում։ Եվ սրան հակառակ՝ երկրագնդի սառչելու պարագայում էլ, երբ ըստ Լև Գումիլևի, Մեծ տափաստանի ագրեսիվությունը պետք է անկում ապրեր, ընդհակառակը, նույն հյուսիսային ուղղությամբ նվազում են Մեծ տափաստանի սահմանները, տայգան սկսում է հետ մղել տափաստանային լանդշաֆտին, իսկ արդյունքում էլ մինչ այդ դեպի հյուսիս առաջացած մարդկային խմբերը ստիպված կրկին իջնում են դեպի հարավ՝ ընդհարման մեջ մտնելով այս ուղղությամբ հաստատված մարդկային խմբերի հետ, իսկ արդյունքում էլ երբեմն, միավորված և ուժեղացած զուտ քանակապես, սակայն չկարողանալով բավարար ռեսուրսներ գտնել տեղում՝ ի վերջո դուրս գալով Մեծ տափաստանի սահմաններից։ Այսպիսով, թերևս, կարելի է գալ հետևության, որ, այո, թեև Լև Գումիլևի տեսական կառուցումներում անկասկած կան ճշմարտության տարրեր, սակայն ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է։ Եվ այսպես, շարադրելով արդեն իմ ձեռքբերումները, շարունակենք դատողությունները ու անենք մի քանի դիտարկումներ։
_________________________
1 Տես հեղինակի մասնավորապես այս աշխատությունները՝ Гумилев Л. Н. “Древняя Русь и Великая степь”, Москва 2007, Гумилев Л. Н. “Древние тюрки”, Москва 1967, Гумилев Л. Н. “Открытие Хазарии”, Москва 2007, Гумилев Л. Н. “Хунну”, Москва 1960 259, Гумилев Л. Н. “Тысячелетие вокруг Каспия”, Москва 2002:
39
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Նախ` իրոք ակնհայտ է, կրկնենք այս պարագան, որ երկրագնդի տաքանալու պարագայում Մեծ տափաստանի ագրեսիվությունը մեծանում է, ընդ որում սրա պատճառների մասին արդեն խոսվեց։ Այս իրավիճակը ես այսուհետ կկոչեմ Մեծ տափաստանի Մեծ ակտիվություն։ Երկրագնդի սառչելու պարագայում ևս, սակայն, թեև անհամեմատ ավելի փոքր չափերով, սակայն Մեծ տափաստանը այնուհանդերձ երբեմն ակտիվություն դրսևորում է։ Իրոք, թեև վերջին պարագայում անջրդի հողերի և ավազի նահանջի հաշվին բուսականությունը բուռն աճ է ապրում, ինչը մարդու գոյության համար դրական պայմաններ է ստեղծում, սակայն, սրան հակառակ, նաև ուժեղանում է ցրտերից խուսափող մարդկանց հոսքը հյուսիսից դեպի հարավ, ինչն իր հերթին գումարվում է ստեղծված դրական պայմանների արդյունքում Մեծ տափաստանում սկիզբ առած ժողովրդագրական աճին։ Արդյունքում՝ երբեմն հանդիպում են իրավիճակներ, երբ, չնայած երկրագունդը սառչում է և, ըստ Լև Գումիլևի, Մեծ տափաստանի ակտիվությունը պետք է, որ անկում ապրեր, սակայն տեղում սահմանային մի ինչ-որ չափից անցած մարդկային խմբերը այնուհանդերձ երբեմն դուրս են գալիս Մեծ տափաստանի սահմաններից նույնիսկ չնայած այն բանին, որ դրա համար բնակլիմայական նախադրյալներ, ըստ Լև Գումիլևի, կարծես այնքան էլ չկային։ Այս իրավիճակն էլ, թերևս, կարելի է կոչել Մեծ տափաստանի Փոքր ակտիվություն, քանի որ այս շարժը նախկինի համեմատ, որպես կանոն, իրոք ավելի փոքր չափեր է ունենում և, չվերաբերելով բնակչության հիմնական մասին, Մեծ տափաստանից, ըստ էության, դուրս է մղում մարդկային միայն ավելցուկ զանգվածը։
Մեծ տափաստանի ցանկացած ակտիվության պարագայում Մեծ տափաստանի բնակչության ակտիվությունը, որպես կանոն, ուղղվում է ամենից առաջ դեպի հարավ, իսկ հետո նաև՝ դեպի արևմուտք, երբ գործընթացը հանգում է Մեծ տափաստանը հարավից կամ արևմուտքից եզերող երկրամասերին հարված հասցնելուն։ Հետագայում, սակայն, սկսում է գործել արդեն նաև քաղաքական գործոնը և, եթե Մեծ տափաստանը այդ կողմերից եզրերող երկարամասերում գործող քաղաքական իշխանությունը կարողանում է հետ մղել հարվածը, այսինքն՝ փակել Մեծ տափաստանում գործող մարդկային խմբերին նույն Մեծ տափաստանի սահմաններում, ապա արդյունքում առաջնային է դառնում արդեն հյուսիսային ուղղությունը և Մեծ տափաստանում գործող մարդկային խմբերը սկսում են յուրացնել ավելի հյուսիս տարածվող շրջանները։ Եվ հակառակը, եթե Մեծ տափաստանը հարավից կամ արևմուտքից եզրերող երկարամասերում գործող քաղաքական իշխանությունը չի կարողանում պատշաճ դիմադրություն կազմակերպել, ապա հյուսիսային ուղղության վրա որևէ էական ուշադրություն չի դարձվում ու Մեծ տափաստանից ելած մարդկային խմբերը հեղեղում են Մեծ տափաստանին հարավից և արևմուտքից սահմանակից երկրամասերը։ Այսպիսով, զարգացնելով Լև Գումիլևի մտահանգումները, առաջարկում եմ շրջանառության մեջ մտցնել «Մեծ տափաստանի Մեծ ակտիվություն» և «Մեծ տափաստանի Փոքր ակտիվություն» հասկացությունները, ինչպես նաև վերջնարդյունքի վրա կլիմայական փոփոխությունների ուղղակի ազդեցությանը գումարել նաև կոնկրետ քաղաքական գործոնը։
Ընդհանրացնելով վերոգրյալը ամրագրենք, որ երկրագնդի սառչելու պարագայում Մեծ տափաստանի ակտիվությունը նվազում է, սակայն, ի հաշիվ հյուսիսից դեպի հարավ շարժվող մարդկանց խմբի, եթե առաջանում է մարդկային կուտակման մի ինչ-որ սահմանային չափը գերազանցող վիճակ, սկիզբ է առնում Մեծ տափաստանի Փոքր ակտիվությունը։ Իր հերթին, այս մասին ևս արդեն նշվեց, երկրագնդի տաքանալու դեպքում Մեծ տափաստանում գործող մարդկային խմբերը ձգտում են ամեն կերպ լքել վերջինիս սահմանները, սակայն դրանք շարժվում են դեպի հյուսիս միայն այն պարագայում, երբ առաջին ուղղությամբ մատնվում են անհաջողության։ Այս առումով հետաքրքիր է նշել, որ, վերջին պարագայում երկրագնդի միջին ջերմաստիճանի ցիկլային փոփոխության հաջորդ փուլում Մեծ տափաստանի մինչ այդ հետ մղված ուժի հնարավորություններն ավելի են մեծանում։ Իրոք, չսպառված հարավային ուղղությամբ, դեպի հյուսիս մղված մարդկային խմբերը երկրագնդի հերթական սառչելու ժամանակ արդյունքում ավելի մեծ քանակությամբ են այնուհանդերձ իջնում դեպի հարավ և այս պարագայում Մեծ տափաստանի Փոքր ակտիվությունն ավելի զգալի է լինում, իսկ հետագայում երկրագնդի տաքացման դեպքում էլ իր հերթին ավելի ուժեղ է արտահայտվում Մեծ
40
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

տափաստանի արդեն նաև Մեծ ակտիվությունը։ Այս առումով հետաքրքիր է նշել ևս մեկ հանգամանք։
Իրոք, եթե Լև Գումիլևն իր բոլոր մտահանգումները կապում էր Մեծ տափաստանի հետ, ապա ես առաջարկում եմ նրա կողմից առաջ քաշած և իմ կողմից վերևում զարգացված այս բոլոր օրինաչափությունները կիրառել արդեն նաև ոչ միայն վերջինիս, այլև Արաբական թերակղզու, իսկ մասնակիորեն նաև՝ Հյուսիսային Աֆրիկայում տարածվող Սահարայի անապատի հետ, որն այսուհետ կկոչենք Մեծ անապատ։ Այս առումով մինչև առաջ անցնել նշենք, որ, եթե Մեծ անապատի մասը կազմող Սահարայի անապատի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա այնուհանդերձ համեմատականորեն թույլ է և՝ որոշակիորեն միջնորդավորված, ապա Մեծ անապատի արևելյան մասը կազմող Արաբական թերակղզու ազդեցությունը, սրան հակառակ, ուղղակի է ու հսկայական։ Եվ այսպես, կիրառելով վերևում քննարկված մոտեցումները, փաստենք, որ երկրագնդի սառչելու պարագայում, ինչպես Մեծ տափաստանի դեպքում էր, Մեծ անապատի ագրեսիվությունն անկում է ապրում, իսկ երկրագնդի տաքանալն էլ բերում է Մեծ անապատի ագրեսիվության աճին։ Իր հերթին, սակայն, եթե երկրագնդի սառչելու պարագայում երբեմն կարելի է խոսել Մեծ տափաստանի Փոքր ակտիվության մասին, ապա նույն ժամանակահատվածում Մեծ անապատի ակտիվությունը շարունակում է անշեղորեն անկում ապրել և Մեծ տափաստանի Փոքր ակտիվությանը բնորոշ երևույթներ այստեղ չկան։ Այս նոր գործընթացի բացատրությունը կայանում է նրանում, որ, եթե Մեծ տափաստանի պարագայում ցուրտը մարդկանց խմբերին հյուսիսից քշում է դեպի հարավ, ապա Մեծ անապատի պարագայում նույն այդ գործընթացը միայն բարելավում է կյանքի պայմանները հարավում՝ թույլ տալով ծավալվել այս ուղղությամբ։ Սրան հակառակ, սակայն, երկրագնդի տաքանալը Մեծ անապատին, ի տարբերություն Մեծ տափաստանի, միջին համեմատական մակարդակում ավելի մեծ հարվածային ուժ է հաղորդում, քանի որ, եթե Մեծ տափաստանի պարագայում հարավային ուղղությամբ հետ շպրտվելու դեպքում դեռևս կա հյուսիսային ուղղությունը, ապա Մեծ անապատի պարագայում կա ընդամենը մեկ և միակ ուղղություն՝ հյուսիսայինը։ Եվ այսպես, ամրագրենք նաև, որ, եթե Մեծ տափաստանի պարագայում իրավիճակը, երբեմն, ոչ այնքան միանշանակ է և կարելի է խոսել Մեծ տափաստանի Մեծ ու Փոքր ակտիվությունների մասին, ապա Մեծ անապատի պարագայում ամեն ինչ ավելի պարզ է և հստակ՝ երկրագնդի միջին ջերմաստիճանի անկումը բերում է Մեծ անապատի ակտիվության ուղղակի անկման առանց որևէ ակտիվության, իսկ երկրագնդի միջին ջերմաստիճանի աճն էլ բերում է Մեծ անապատի ակտիվությանը միջին մակարդակում ավելի մեծ չափով։

Գլուխ 13
Շումերական անկումը

Եվ այսպես, մ.թ.ա. XXIV դարի վերջին մի կողմից հսկայական չափեր ընդունեց շումերական քաղաքակրթության ճգնաժամը, իսկ մյուս կողմից էլ զգալիորեն բարձրացավ մինչ այդ մի պահ, թվում է, թե կանգ առած երկրագնդի տաքացման գործընթացը , ինչն էլ բերեց նրան, որ Մեծ անապատի արևելյան մասը կազմող Արաբական թերակղզին ի ցույց դրեց վերևում նկարագրված գործընթացի առաջին օրինակը։ Կոնկրետ ռազմաքաղաքական մակարդակում ամեն ինչ սկսվեց Արաբական թերակղզում թափ առնող սեմիտ անհատների տարերային գաղթից դեպի ավելի բարեբեր Միջագետք, հետո բանը հասավ ընտանիքների և տոհմերի գաղթին, իսկ վերջում էլ շարժի մեջ մտան ամբողջական ցեղեր։ Գործընթացը, որ սկիզբ էր առել դեռևս մ.թ.ա. XXIV դարի սկզբին, իր ազդեցությունն ունեցավ նաև Եգիպտական թագավորության վրա, սակայն դեռևս բավարար ուժեր պահպանած այս թագավորությանը հաջողվեց հետ մղել հարվածը: Այս պայմաններում, երբ մի կողմից Եգիպտական թագավորությունը հեռու էր և այստեղ դիմադրական մեծ ուժ կար, իսկ մյուս կողմից էլ Միջագետքն ավելի մոտիկ էր ու այստեղ թուլություն էր տիրում, Արաբական թերակղզու եռանդն ամենից առաջ բնականաբար ուղղվեց հենց շումերների դեմ։ Որպես հետևանք, Միջագետքի ժողովրդագրական վիճակը կտրուկ փոխվեց և այստեղ սկսեց գերիշխել Արաբական թերակղզուց ելած սեմիտական տարրը, որին
_________________________
1 Տես՝ Gibbons, Ann. How the Akkadian Empire Was Hung Out to Dry (англ.) // Science: journal. — 1993. — Vol. 261, no. 5124. — P. 985
41
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ռազմաքաղաքական գերիշխանության հասնելու համար բոլոր դրական պայմանների առկայության պարագայում պակասում էր միայն փորձառու մի առաջնորդ։ Ժամանակն է ծնում իր հերոսին ու այս անգամ ևս այս կանոնը գործեց։ Արդյունքում՝ մ.թ.ա. XXIV դարի վերջին Միջագետքի երկնակամարում փայլեց Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261) չարագուշակ աստղը՝ աստղը քաղաքական մի գործչի, որին վիճակված էր խաղալ շումերական քաղաքակրթության դահճի դերը։
Սարգոնը ամենահասարակ ծագման տեր մի մարդ էր, որը քաղաքական իշխանության բուրգի գագաթին էր հասել ամենաներքևներից։ Այս պահին, սակայն, մեր ուսումնասիրության շրջանակների սահմաններից որոշակիորեն դուրս է այս ուշագրավ մարդու անցած ուղու, ինչպես նաև շումերական քաղաքակրթության ներկայացուցիչների նվաճման պատմության շարադրանքը, դրա համար էլ ընդամենը միայն նշենք, որ, ի դեմս Սարգոն Աքքադացու, մենք գործ ունենք ընդունակ, խելացի, հաշվենկատ և, ամենայն հավանականությամբ, անձնական մեծ հմայքի տեր մի անձնավորության հետ, մի մարդու հետ, որը, ինչպես արդեն ասվեց, վեր ելնելով հասարակության ամենաստորին շերտերից, կարողացավ ստեղծել ուժեղ ու կենտրոնացված մի բռնապետություն՝ սեփական անսահմանափակ իշխանությամբ։
Արդյունքում՝ արդեն մ.թ.ա. XXIV դարի վերջին, ինչպես դրանից մոտ 200 տարի առաջ եղել էր Մեսիլիմի պարագայում, Միջագետքը միավորվեց մեկ իշխանության ներքո, ընդ որում, եթե նախկինում առկա էր Էլամն և Միջագետքը ընդգրկող միասնական մի տերություն, ապա այժմ որպես միասնական մի ուժ սկսեցին հանդես գալ արդեն Արաբական թերակղզին ու Միջագետքը։ Որպես հետևանք նոր այս զարգացումների՝ տարածաշրջանում մինչ այդ գոյություն ունեցած ուժերի հավասարակշռության վիճակը էականորեն փոխվեց, ընդ որում՝ մեծապես ոչ հայերի օգտին, ինչը ենթադրում էր, որ հարավից Հայաստանին վաղ թե ուշ հարված է սպասվում։

Գլուխ 14
Աքքադի թագավորության ռազմական մեքենան

Սեմիտական քաղաքներն ընդհանրապես և Աքքադ քաղաք-պետությունը մասնավորապես, հանդիսանալով շումերական ավանդույթների և, բնականաբար նաև ռազմական մեքենայի օրգանական շարունակությունը, այնուհանդերձ որոշակի յուրօրինակություն հաղորդեցին վերջինիս, իսկ որոշակի իմաստով էլ՝ զարգացրին հին մարտավարությունը։ Այսպես, ի տարբերություն շումերական միլիցիայի, սեմիտական քաղաքային միլիցիան սկսեց հիմնվել ավելի ճկուն մարտավարության վրա, այն անհամեմատ ավելի լայն կիրառության մեջ դրեց վարձկան ուժերը, իսկ հեռամարտին էլ սեմիտական քաղաքային միլիցիան համեմատականորեն ավելի պատրաստված էր։ Սեմիտական տարրի վրա հիմնած խոշոր քաղաքներից կարելի է մատնանշել օրինակ Աքքադը, Իսինան, Էշնունան, Բաբելոնը, Աշշուրը, Նինվեն, Մարին և այլն։
Ինչ վերաբերում է կոնկրետ Աքքադի թագավորությանը, ապա Սարգոն Աքքադացին սեփական ռազմական մեքենայի հիմքում դրեց անձնապես իրենց նվիրված, կատաղի, հզոր և իր համար ամեն ինչի պատրաստ ռազմիկներից հավաքագրված Հատուկ գունդը: Վերջինս կազմված էր 5.400 մշտական ռազմիկներից, որոնք հատուկ ընտրություն էին անցնում, մշտապես բնակվում են այն քաղաքի շրջակայքում, որտեղ գտնվում է Աքքադի թագավորության արքան, և պատրաստ են նրա առաջին իսկ հրամանով կտոր-կտոր անել ցանկացած մեկին։ Աքքադի թագավորության բանակի երկրորդ, ավելի վատ պատրաստված, սակայն խիստ բազմաքանակ մասն էր կազմում սեմիտական աշխարհազորը, որի ռազմիկները գրեթե չունեին ռազմական կարգավորվածություն և իրենց տոհմապետերի գլխավորությամբ մարտի մեջ են մտնում տոհմերով ու խառնիխուռն: Այս տոհմապետերն իրենց հերթին գործում էին Աքքադի տիրակալի անձնական նվիրվածության, ինչպես նաև հաջող ռազմավար ձեռք բերելու մոտիվացիայով։ Աքքադի թագավորության բանակում կային նաև քիչ քանակությամբ մարտակառքեր, որոնց մնացել էին միջագետքյան նախկին բանակներից, դրանք նոր բան չէին, այնքան էլ շատ չէին և երկրորդական նշանակություն ունեին։
Ի տարբերություն շումերական բանակների, աքքադական բանակը հենց ճակատամարտի սկզբից ձգտում էր խուսափել մերձամարտից, սակայն դրա փոխարեն հակառակորդի շարքերի
42
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

վրա էր թափում նետերի և քարերի մի ամբողջ հեղեղ։ Այս բանակին սեղմում էին, իսկ այն նահանջում էր և շարունակում էր հակառակորդի վրա նետերի ու քարերի հեղեղ թափել։ Իր հերթին, սակայն, այս բանակի թերությունն այն էր, որ, եթե բանը հասներ ձեռնամարտի, այն դառնում էր բավականին թույլ՝ հատկապես լավ հանդերձավորված հակառակորդի հետ ընդհարվելիս: Այդ դեպքում վերջինիս միակ հույսը մնում է աշխարհազորայինների ուժը, կատաղությունը և նվիրվածությունը, քանզի այս բանակի ռազմիկների հիմնական մասը սովորաբար լինում էր վատ զինված, նրանց մոտ չափազանց քիչ էին երկաթե զենքերը, զրահները կամ վահանները։ Թերություն էր նաև այն, որ այս աշխարհազորայինները սովոր են իրենց տոհմական կարգերին և դժվար էին ենթարկվում կարգապահության, կամ էլ խմբովի որևէ գործողության։ Ինչ վերաբերում է աքքադական բանակի ընդհանուր թվաքանակին, ապա վերջինս, որպես մարդկային ռեսուրս ունենալով Արաբական թերակղզու և Ասորիքի սեմիտական բնակչությանը, քանակապես զգալիորեն գերազանցում էր տարածաշրջանի բոլոր խաղացողներին՝ կազմելով մոտ 300.000 ռազմիկ1։

Գլուխ 15
Պատերազմը Աքքադի թագավորության դեմ

Երկրագնդի տաքացման գործընթացը իր առաջնային դրսևորումն ունեցավ ինչպես Միջագետքում, այնպես էլ Ասորիքում, երբ Միջագետքում ոտքի կանգնեց Աքքադի թագավորությունը, իսկ Ասորիքում էլ մեծ հզորության հասավ Էբլայի թագավորությունը: Այս ամենն անխուսափելիորեն բերելու էր ընդհարման ինչպես վերջին երկուսի, այնպես էլ դեպի ավելի հյուսիս տարածվող Արատտայի քրմապետության հետ և այն իրեն իրոք սպասեցնել չտվեց:
Մ.թ.ա. արդեն 2313 թ-ին Էբլայի թագավորության բանակը (մոտ 5.000) Բատնայի ճ-մ-ում (Եդեսիայից մոտ 30 կմ հարավ-արևելք) հաղթեց Արատտայի քրմապետության բանակին (մոտ 4.000)2: Այս առումով, սակայն, հայերի համար լավն այնուհանդերձ այն եղավ, որ մի կողմից Արատտայի քրմապետությանը լուրջ հարված հասցնելու համար Էբլայի թագավորությունն ինքը բավարար ուժեր չուներ, իսկ մյուս կողմից էլ վերջինիս սպառնում էր նույն Աքքադի թագավորությունը: Արդյունքում հայերի համար առավել արդիական էր դառնում հենց Միջագետքից սպասվող վտանգը, ինչն էլ ի վերջո իրականության գծեր ընդունեց:
Իրոք, երկու տասնամյակ ծախսելով Միջագետքն և հարակից երկրները հնազանդեցնելու վրա՝ մ.թ.ա. 2305 թվականին Սարգոն Աքքադացին պատերազմ սկսեց արդեն Արատտայի քրմապետության դեմ։ Արդյունքում՝ մ.թ.ա. 2305 թվականին Հախայի ճ-մ-ում (Հայոց Միջագետքի արևմուտք, Եփրատի ձախ ափին) Սարգոն Աքքադացու գլխավորած Աքքադի թագավորության բանակը (մոտ 200.000) հետ մղեց Արատտայի քրմապետության բանակին (մոտ 100.000), որից հետո իր տիրապետության տակ գցեց Հայոց Միջագետքը և Անդրեփրատյան3 Ծոփքը4: Այս իրադարձություններում աքքադական կողմի վճռական հաջողության մասին, ըստ էության, չի հայտնվում, բայց մյուս կողմից էլ այս ճակատամարտից հետո Հյուսիսային Ասորիքի և մի շարք այլ տարածքների հետ միասին Աքքադական տիրապետության տակ է հայտնվում նաև Հայոց Միջագետք նահանգի տարածքը գրեթե իր ամբողջ կազմով։ Այս անհաջողության գործում հայերի դեմ խաղաց ամենից առաջ հակառակորդի թվական գերակշռությունը, սակայն կարելի է ենթադրել նաև, որ գուցե իր դերն է ունեցել նաև այն հանգամանքը, որ հայերը երկարատև խաղաղ դարաշրջանից հետո թերագնահատեցին թշնամուն, կամ էլ որոշակիորեն անակնկալի եկան նոր հակառակորդի անսովոր մարտավարությունից, իսկ գուցե նաև՝ թվաքանակից։ Չեմ բացառում նաև, որ կարող են դեր ունեցած լինել նաև այլ հանգամանքներ, սակայն այս հարցով ենթադրություններ անելն արդեն ուղղակի իմաստ չունի։ Եվ այսպես, Արատտայի քրմապետության տիրապետության տակից դուրս եկավ հետագա Հայոց Միջագետքի տարածքը,
_________________________
1 Աքքադի բանակի մասին տես մասնավորապես՝ Коростовцев М. А. “История древнего востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Ч. I. Месопотамия”, Москва 1983, стр. 235-236.
2 Էբլայական արձանագրությունից:
3 Մեծ Հայքի Ծոփք նահանգը Եփրատ գետով բաժանվում է երկու մասի: Այսուհետ «Անդրեփրատյան Ծոփք» բառերով կկոչենք նահանգի արևմտյան` Եփրատի աջ ափին գտնվող, իսկ «Մինչեփրատյան Ծոփք» բառերով` նահանգի արևելյան` Եփրատի ձախ ափին գտնվող մասը:
4 Սարգոն Աքքադացուն վերագրվող արձանագրությունից; Հաթթուսիլ I-ին վերագրվող արձանագրությունից:

43
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

այսինքն` Հայաստանը աննախադեպ ծանր տարածքային կորուստ կրեց։ Միաժամանակ կարելի է կարծել, սակայն, որ հեշտ չէր տրվել հաղթանակը նաև աքքադական կողմին, քանի որ այս դեպքից հետո կրկին հարաբերական անդորր է հաստատվում և Սարգոն Աքքադացու տերության հետ հայերի ունեցած որևէ էական ընդհարման մասին հետագա մի քանի տասնամյակներում որևէ տեղեկություն առկա չէ։
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, սակայն, որ, պայմանավորված Աքքադի թագավորության և Արատտայի քրմապետության ծանր ընդհարմամբ ու երկու կողմերի ուժերի որոշակի թուլացմամբ, Ասորիքում կրկին ակտիվացավ Էբլայի թագավորությունը, որը իր հարվածները կրկին ուղղեց հայերի ուղղությամբ: Որպես հետևանք, մ.թ.ա. 2301 թ-ին Էբլայի թագավորության բանակը (մոտ 20.000) Արատտայի քրմապետության բանակից (մոտ 1.000) պաշարեց Ափիշալը (Հայոց Միջագետք, Եփրատի աջ ափին), սակայն, չկարողանալով գրավել այն, հետ մղվեց ելման դիրքեր1: Չհամակերպվելով անհաջողության հետ՝ մ.թ.ա. 2299 թ-ին Էբլայի թագավորության կառավարիչ Իբբի-Զաքիրի գլխավորած Էբլայի թագավորության բանակը (4.000) ասպատակեց Հայոց Միջագետքը և նահանջեց2: Նախորդին լրիվ նման ևս մեկ հարված Իբբի-Զաքիրը Հայոց Միջագետքին հասցրեց նաև մ.թ.ա. 2295 թ-ին, սակայն այս անգամ ևս որևէ էական հաջողության չհասավ3: Դրանից հետո Էբլայում որոշակի խաղաղվեցին, մանավանդ որ երկրի վրա կախվել էր Էբլայի երդվյալ հակառակորդ Մարիի թագավորության դրդումներին ենթարկվող Սարգոն Աքքադացու հարվածի վտանգը:
Իրոք, մ.թ.ա. 2285 թ-ին Աքքադի և Մարիի թագավորությունների միացյալ բանակը մեծ արշավանքի ելավ Էբլայի թագավորության դեմ և, պարտության մատնելով հակառակորդին ու համառ մարտերով գրավելով նաև Էբլան, վերջ տվեց Էբլայի թագավորության հետագա գոյությանը: Վերջնականապես ամրանալ հյուսիսում, սակայն, Սարգոն Աքքադացուն մեծ հաշվով կրկին չհաջողվեց: Ավելին, կյանքը ցույց էր տալու, որ աքքադական բռնակալը ի վիճակի չէր լինելու պահպանել նույնիսկ հայերի դեմ ծանր պայքարում իր ձեռք բերածը։
Մ.թ.ա. 2260-ական թվականների սկզբներին, երբ Սարգոն Աքքադացին արդեն ծեր տարիքում էր, նրա դեմ մի լայնամասշտաբ ապստամբություն բռնկվեց։ Արդյունքում՝ ոտքի ելան Աքքադի տիրակալի տիրապետության տակ գտնվող գրեթե բոլոր երկրները, այդ թվում նաև Հայոց Միջագետքի տարածքում դրանից հետո իշխանության հասած Արշաները, որոնք գործում էին, կարելի է կարծել, Արատտայի քրմապետության ոչ բացահայտ աջակցությամբ4։ Ապստամբներին օժանդակում էր նաև Էլամը և արդյունքում Աքքադի տերության համար ստեղծվեց բացառիկորեն ծանր մի դրություն։ Հիշատակված իրադարձությունների ընդհանուր ընթացքն այնքան էլ պարզ չէ, իսկ աքքադական գոռոզ և ինքնահավան արձանագրություններն էլ ամեն կերպ ձգտում են հօգուտ իրենց ներկայացնել իրավիճակը, սակայն միայն այն, որ ապստամբները կարողացել են պաշարել Աքքադ քաղաքը և արդյունքում զարգացող իրադարձություններից մեկի ժամանակ Սարգոն Աքքադացին իր կյանքը փրկելու համար ստիպված է եղել նույնիսկ ցատկել հոտած մի ջրանցք ու թաքնվել այնտեղ, ինքնին վկայում է, որ ապստամբների հաջողությունները ամենևին էլ համեստ չեն եղել։ Իհարկե, արդյունքում Աքքադի թագավորությունը չոչնչացավ, սակայն մի բան փաստ է, որ այն կորցրեց իր լայնարձակ տիրապետությունների զգալի հատվածն, ի դեմս ամենից առաջ հյուսիսային տարածքների։ Այս առումով Հայաստանի համար լավ եղավ այն, որ արդյունքում Հայոց Միջագետքում ինքնուրույնություն ձեռք բերեց նաև Արշաների իշխանատոհմը, ի դեմս Թուփկիշի (մ.թ.ա. մոտ 2265-2200), որին հաջորդեցին Թիշարին (մ.թ.ա. մոտ 2200-2150), Շատարմատը (մ.թ.ա. մոտ 2150-2100), Արիշեն (մ.թ.ա. մոտ 2100-2050) և Անարին (մ.թ.ա. մոտ 2050-2000)։
Աքքադի թագավորության դեմ պատերազմը, որոշակիորեն թուլացող ուժով, շարունակվեց նաև հաջորդ տարիներին։ Այսպես, մ.թ.ա. մոտ 2262 թվականին Աքքադի թագավորության բանակը հարձակման անցավ Հայաստանի ուղղությամբ և ներխուժեց Կորճայքի հարավ-
_________________________
1 Այս մասին տեղեկանում ենք Էբլայական արձանագրությունից, որի տեքստը, սակայն, այս պահին ինձ հասանելի չէ:
2 Էբլայական արձանագրությունից:
3 Էբլայական արձանագրությունից:
4 Սարգոն Աքքադացուն վերագրվող արձանագրությունից:

44
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

արևելյան Մահկերտ-տուն գավառ։ Հարձակումը, սակայն, կարելի է կարծել հայկական կողմի ակտիվ դիմադրության արդյունքում, վերջացավ առանց որևէ արդյունքի և թշնամին նահանջեց1։
Մ.թ.ա. 2261 թվականին Սարգոն Աքքադացին մահացավ և նրան հաջորդեց որդին՝ Ռիմուշը (մ.թ.ա. 2261-2252), սակայն մ.թ.ա. 2252 թվականին նրան սպանեցին իր իսկ գրագիրները՝ ծեծելով քարե կնիքներով: Դրանից հետո Աքքադի թագավորության գահը զբաղեցեց հանգուցյալի եղբայր Մանիշտուսուն (մ.թ.ա. 2252-2237)։ Այս առումով հարկ է նշել, որ իրենց մեծ հորը հաջորդած այս անհաջողակ արքաները ոչ մի կերպ չկարողացան վերականգնել Աքքադի տերության նախկին ուժն ու հզորությունը և հազիվ միայն զբաղված էին սեփական իշխանության ու առկա սահմանների պահպանմամբ։ Իրավիճակը, սակայն, փոխվեց Մանիշտուսուի որդի Նարամ-Սուենի (մ.թ.ա. 2237-2200) օրոք, որը, մ.թ.ա. 2237 թվականին սպանելով հորն և զբաղեցնելով նրա տեղը, իր փառքի գագաթնակետին, բայց նաև անկմանը հասցրեց Աքքադական թագավորությունը։
Նարամ-Սուենն ամեն ինչով նման էր իր մեծ պապին, ընդ որում նմանությունը տարածվում էր ոչ միայն այս մարդկանց ֆիզիկական, այլ նաև հոգեկան հատկանիշների վրա։ Ինչպես և Սարգոն Աքքադացին, Նարամ-Սուենը լավ կազմակերպիչ էր և կարողանում էր ի նպաստ իրեն դասավորել իրադարձությունները, ընդ որում պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ նա լիուլի կարողանում էր սեփական անձնական հմայքի հաշվին գրավել դյուրավառ սեմիտների սրտերը։ Ավելին, Նարամ-Սուենը, նույնիսկ ավելի առաջ գնաց և, ի տարբերություն սեփական պապի, վերջնականապես կազմակերպեց Աքքադի թագավորության պետական կառավարման համակարգը։ Եվ այսպես, գործի դնելով վերջնականապես ձևավորված ռազմավարչական կառավարման հզոր մի համակարգ, Նարամ-Սուենը ձեռնամուխ եղավ Աքքադի հինավուրց սահմանների վերականգման գործին, իսկ դա նշանակում էր ամենից առաջ մի բան՝ պատերազմ է սպասվում պաշտոնական Աքքադի ու նրա բոլոր հարևանների, այդ թվում նաև հայերի միջև։
Արդյունքում՝ մի քանի կտրուկ և մտածված քայլերով կարգի գցելով իր տերության գործերը, մ.թ.ա. 2234 թվականին Նարամ-Սուենը հարձակման անցավ Հայաստանի ուղղությամբ։ Հարվածը նախատեսված էր հասցնել Տիգրիս գետի հովտով դեպի հյուսիս, հյուսիս-արևմուտք ուղղությամբ։ Ձեռքերը ծալած նստած չէին, սակայն, նաև հայերը, որոնք, հավաքելով առկա ուժերը, ելան թշնամու հսկայական բանակի դեմ։ Որպես հետևանք, Տիգրիսի ձախ վտակ Խոշր գետի ափին, ներկայիս Մոսուլից մոտ 40 կմ հյուսիս գտնվող Թալխուդ վայրում տեղի ունեցավ մի խոշոր ճակատամարտ, որի արդյունքում Աքքադական թագավորության բանակը հետ նահանջեց2։
Առաջին այս հարվածի անհաջողությունը, սակայն, հարված, որը, կարծես, ուժերի փորձարկում լիներ, չկանգնեցրեց Աքքադի երիտասարդ և փառասեր տիրակալին, որը մյուս տարի կրկին մեծ ուժեր դրեց շարժի մեջ և այս անգամ հարվածն ուղղեց արդեն դեպի Հայոց Միջագետքի տարածք՝ Եփրատի աջ ափին, գտնվող Ափիշալ քաղաքի ուղղությամբ։ Հարվածն այս անգամ անակնկալ կերպով զգալի արդյունք ապահովեց, քանի որ առայժմ անհայտ հանգամանքների պատճառով Ափիշալ սահմանային այդ քաղաքում էր գտնվում Արատտայի մեծ քուրմ Ռիշիադադը (մ.թ.ա. մոտ 2270-2233), որը, երբ քաղաքը գրավվեց, գերվեց3։ Նարամ-Սուենն իր թողած արձանագրություններից մեկում պարծենկոտ կերպով հայտնում է, որ Ափիշալի պալատի դիմաց անձամբ է մենամարտել Ռիշիադադի դեմ և հաղթել է նրան ու, թեև այս հաղորդման ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը լիովին մնում է Նարամ-Սուենի խղճին, սակայն, ընդհանուր առմամբ, պարզ է, որ Արատտայի քրմապետությունը անակնկալորեն ծանր մի հարված էր ստացել, ընդ որում քրմի գերվելուց զատ ոտքի տակ գնացին նաև Հայոց Միջագետքի, Կոմագենեի և Եկեղյաց գավառների տարածքները, ինչպես նաև Կիլիկիայի արևելքը4։
Ռիշիադադի գերվելն և Արատտայի քրմապետության արևմտյան նահանգների ասպատակումը ծանր հարված էր, բայց Հայոց պետության բուն ռազմական ուժերը այնքան էլ չէին տուժվել ու վճռական ընդհարումները դեռևս առջևում էին։ Եվ ահա, կենտրոնացնելով
_________________________
1 Սարգոն Աքքադացուն գործունեությանը նկարագրող արձանագրությունից:
2 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրությունից:
3 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրությունից; Սարգոն Աքքադացուն գործունեությանը նկարագող արձանագրությունից:
4 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրություններից:

45
Приходите в мой дом...
Закрыто