Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

թագավորությանը, որը 1861 թվականին վերափոխվեց Իտալական թագավորության: 1946 թվականին, սակայն, երբ Իտալական թագավորությունը վերացավ և այն փոխարինվեց Իտալական Հանրապետությամբ, իշխանությունից զրկված Սավոյան արքայատոհմը այլ տիտղոսների շարքում իր տիտղոսաշարքում այնուհանդերձ պահպանեց ու հիմա էլ պահպանում է «թագավոր Հայոց» տիտղոսը ընդհուպ մինչև այս տողերը գրելու պահը: Այս կապակցությամբ հարկ է միաժամանակ նշել, սակայն, որ այլ տիտղոսների շարքում «թագավոր Հայոց» տիտղոսը առնվազն տեսական մակարդակում իրենց տիտղոսաշարքում ունեն նաև Բագրատունիները, որոնք, 1801 թվականին Կախեթիի թագավորության անկումից հետո զրկված լինելով իշխանությունից, այնուհանդերձ պահպանել ու հիմա էլ պահպանում են «թագավոր Հայոց» տիտղոսը ընդհուպ մինչև կրկին, ինչպես Սավոյան արքայատոհմի պարագայում է, այս տողերը գրելու պահը:
Այսպիսով՝ ժամանակակից աշխարհում գոյություն ունեն միանգամից երկու արքայատոհմեր, որոնք կարող են հավակնել «թագավոր Հայոց» տիտղոսին և այս կապակցությամբ կարելի է կարծել, որ առավելությունն այնուհանդերձ պատկանում է հենց Բագրատունիներին, քանի որ Սավոյան արքայատոհմը «թագավոր Հայոց» տիտղոսը մի քանի անգամ որպես ժառանգություն էր ստացել կանացի գծով: Այս առումով զարմանալի է, սակայն, այն հանգամանքը, որ, եթե Սավոյան արքայատոհմի տիտղոսարաշքում «թագավոր Հայոց» տիտղոսը ամրագրված է միանգամայն պաշտոնական մակարդակում, ապա Բագրատունիների տիտղոսաշարքում վերջինս այնուհանդերձ չի հիշատակվում կամ հիշատակվում է միայն միջնորդավորված, ի դեմս «թագավոր համայն Վրաց և այլոց» տիտղոսի «այլոց» տարրի:

Գլուխ 35
Բյուզանդական կայսրության վերջնական աղետի սկիզբը

1421 թվականի մայիսի 26-ին Մեհմեդ I-ի մահից հետո նրան հաջորդեց որդին՝ ուժեղ և ռազմունակ Մուրադ II-ը (1421-1444, 1446-1451): Արդյունքում վերջինս վճռական գործողությունների դիմեց արդեն Բյուզանդական կայսրության դեմ:
Վերջին հարյուրամյակում տեղի ունեցած զարգացումների արդյունքում Բյուզանդական կայսրությունից, ըստ էության, մնացել էին միայն Կոստանդնուպոլիսը և Հարավային Թրակիայի որոշ աննշան տարածքներ, իսկ Մանուիլ II-ն էլ, լիովին գիտակցելով իր պետության վրա կախված վտանգի ահռելի չափերը, ինչպես Լևոն V-ն էր վարվել նույն այս ժամանակ, գրեթե նույն պայմաններում անվերջ դեգերում էր եվրոպական արքունիքներում՝ փորձ կատարելով Օսմանյան սուլթանության դեմ պայքար մղելու համար աջակցություն գտնել: Այս ջանքերն ի վերջո անարդյունք ավարտվեցին, սակայն նույն այդ ջանքերը, ինչպես նաև Օսմանյան սուլթանության գահակալական ներքին խնդիրներին միջամտելու որոշ հանգամանքներ հաշվի առնելով էլ հենց եռանդի և կազմակերպչական ունակությունների որևէ պակաս չունեցող Մուրադ II-ը, որը 1422 թվականին վերջնականապես ոչնչացրել էր Բուլղարական թագավորությունը, որոշեց հարված հասցնել Կոստանդնուպոլսին: Նախորդ տարիներին ոչ մեկ անգամ էր եղել, որ օսմանյան ջոկատները հայտնվել էին համաքրիստոնեական երբեմնի մայրաքաղաքի պարիսպների տակ, իսկ երբեմն էլ նույնիսկ փորձեր էին կատարվել կարճատև պաշարման ենթարկել քաղաքը, սակայն այս անգամ բանը հասավ իրական պաշարման:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1422 հունիսի 8 - սեպտեմբերի 6 – Կոստանդնուպոլսի պաշտպանությունը1

Մուրադ II-ի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 100.000) պաշարեց քաղաքը Մանուիլ II-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000):
_________________________
Գեորգիոս Սֆրանձի «Փոքր ժամանակագրություն», գլուխ 10; Հովհան Կանան «Կոստանդնուպոլսի պաշարման պատմությունը»: Այս մասին հայտնում է նաև Դուկասը։
346
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

I փուլ – Հունիսի 8-ին Օսմանյան սուլթանության բանակը մի շարք գրոհներ ձեռնարկեց, որոնք, սակայն, հետ մղվեցին։
II փուլ – Օգոստոսի 24-ի լուսաբացին Օսմանյան սուլթանության բանակը անցավ վճռական հարձակման, սակայն ողջ օրը տևած մարտի արդյունքում հետ մղվեց ելման դիրքեր։
III փուլ – Մանր մարտերից հետո անհաջողության մատնված Օսմանյան սուլթանության բանակը սեպտեմբերի 6-ին թողեց քաղաքի պաշարումը և նահանջեց։
Հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 400, թշնամին` մոտ 15.000 զինվոր։

Այսպիսով` կայսրությանը մի վերջին անգամ հաջողվեց հետ մղել հարվածը: Առաջին անհանգստացնող ահազանգը, սակայն, արդեն հնչել էր և պարզ էր, որ հետագայում նորանոր և ավելի վտանգավոր զարգացումներ էին լինելու: Այս կապակցությամբ հետաքրքիր է նշել, որ օսմանյան ահազանգը նույն այս ժամանակ հնչեց նաև Տրապիզոնի կայսրության համար: Իրոք,1428 թվականի աշնանը Օսմանյան սուլթանության ծովով արշաված բանակը (մոտ 3.000, 30 նավ) ասպատակեց Տրապիզոնի շրջակայքը և նահանջեց1:

Գլուխ 36
Թեմուրյան V պատերազմը

Արևմտյան ուղղությամբ նախորդ հարվածից հետո Շահռուհը երկար տարիներ մոռացության էր մատնել այս ուղղությունը և այս հանգամանքը տեղում զգալի խնդիրներ էր առաջացրել՝ ամենից առաջ, ի դեմս Իսքանդերի ոչ միշտ հաջող, սակայն ամեն դեպքում եռանդուն գործունեության: Այսպիսով՝ Ղարա-Ղոյունլուների էմիրությունն աստիճանաբար կրկին ոտքի էր կանգնում և այս հանգամանքը ստիպեց Թեմուրյանների էմիրությանը ի վերջո հերթական անգամ անդրադարձ կատարել Արևմուտքին: Այս առումով հարկ է նաև ավելացնել, որ առաջիկա հարվածում զուտ ռազմական բաղադրիչից զատ Շահռուհը լայնորեն կիրառման մեջ դրեց նաև քաղաքական բաղադրիչը՝ օգտվելով Ղարա-Ղոյունլուների մոտ առկա հակասություններից և Իսքանդերի դեմ պայքարում գործի դնելով նաև վերջինիս եղբայրներին՝ սկզբում Աբու-Սայիդին, իսկ հետո՝ Ջահան-Շահին: Սկիզբ առավ Թեմուրյան V պատերազմը (1429-1437):
1429 թվականի նոյեմբերին Սալմաստի ճ-մ-ում Շահռուհի գլխավորությամբ Ղազվին-Սուլթանիե-Թավրիզ-Հեր-Սալմաստ երթուղով արշաված Թեմուրյանների էմիրության բանակը (մոտ 150.000) հաղթեց Իսքանդերի, Իբրահիմի, Մելիք-Մահմուդի և Շարաֆ-Էդ-Դինի գլխավորած Ղարա-Ղոյունլուների, Շամսադդինյանների, Շամբոյանների և Էյուբյանների էմիրությունների (100.000), ինչպես նաև Տարոնի իշխանության (մոտ 10.000) միացյալ բանակին2: Դրանից հետո, զարգացնելով հաջողությունն ամենից առաջ հյուսիսային ուղղությամբ, 1429 թվականի նոյեմբերին Ջահան-Շահի գլխավորած Թեմուրյանների էմիրության բանակը (մոտ 20.000) Քարթլիի թագավորության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) գրավեց3 Շամշուլդեն4: Այս հաջողությունից հետո, ձևականորեն Ղարա-
_________________________
1 Խալկոնդիլես «Պատմություն»:
2 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 46; Կիրակոս Բանասեր Ռշտունի «Ժամանակագրություն»; Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1440 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56: Եսայի Հասան-Ջալալյան «Համառոտ պատմություն Աղվանից աշխարհի», գլուխ 1; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»:
3 Ըստ Առաքել Դավրիժեցու («Պատմություն», գլուխ 30) Շամշուլդե ամրոցը գրավել է Ջահան-Շահի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը, սակայն նույն իրադարձությունների մասին խոսելիս «Քարթլիս Ցխովրեբա»-ն (Վախուշտի Բագրատունի) խոսում է Թեմուրի որդի Շահռուհի գլխավորած բանակի մասին։ Արդյունքում՝ կարելի է ենթադրել, որ ամրոցի գրավումը իրոք գլխավորել է Ջահան-Շահը, սակայն այդ արել է՝ առաջնորդելով Թեմուրյանների էմիրության բանակի մի մասին, այլ ոչ թե Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակին: Կարելի է բերել այս պնդումը հաստատող հետևյալ անուղղակի ապացույցները։ Իրոք, ոչ միայն դեպքերին ականատես, այլև հետագա հայ պատմիչները էականորեն չեն տարբերակում իրարից թաթար-թուրքմենական բանակները: Ավելին, նույնիսկ այժմ զուտ ռազմական տեսանկյունից դժվար է տարբերակել Թեմուրյանների և Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակները, քանի որ վերջիններս ունեին էթնիկ նույն արմատները, մոտավորապես նույն զինվածություն, հանդերձանքը ու մարտնչելու մեթոդները: Այս պայմաններում հավանական է ենթադրել, որ ամրոցը գրաված Թեմուրյանների էմիրության բանակը, հաշվի առնելով, որ նրան առաջնորդում էր Ջահան-Շահը, պատմիչները շփոթել են Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակի հետ։ Իր հերթին, Ջահան-Շահը, ի տարբերություն իր եղբայր Իսքանդերի, ավելի մեղմ և հաշտվողական վերաբերմունք ուներ Թեմուրյանների նկատմամբ, որոնց օգնությամբ էլ հետագայում հռչակվեց Ղարա-Ղոյունլուների էմիրության էմիր: Կարելի է ենթադրել, որ Ջահան-Շահի և Թեմուրյանների համագործակցությունը սկսվել է հենց այս ժամանակից:
4 Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 4; Անանուն Վանեցի «Ժամանակագրություն»; Մարտիրոս Խալիֆա «Ժամանակագրություն»:
347
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Ղոյունլուների էմիրության էմիր հռչակելով Իսքանդերի եղբայր Աբու-Սայիդին, Թեմուրյանների էմիրության բանակը ձմեռելու նպատակով կենտրոնացավ Արցախում։
1429 թվականի նույն նոյեմբերից մինչև դեկտեմբեր Ղարա-Ղոյունլուների էմիրության նահանջող բանակը (մոտ 50.000) իր հերթին ասպատակեց Վասպուրականը, Պարսկահայքը և Կորճայքը ու ցրվեց1: Տարածաշրջանում սկիզբ էր առնում անիշխանությունը և այս պայմաններում Շամբոյանների էմիրության բանակը (մոտ 3.000) Աղթամարի կաթողիկոս Դավիթ III-ի (1393-1433) գլխավորած Արծրունիների բանակից (մոտ 500) 1429 թվականի դեկտեմբերին գրավեց Լիմ կղզին (Վանա լճում), թալանեց այն և նահանջեց2: Սրանից կարճ ժամանակ անց, սակայն, Մելիք-Մահմուդը մահացավ և Շամբոյանների էմիրության էմիր հռչակվեց Սեդինը (1430-1432), որը ևս, սակայն, կարճ իշխեց: Նույն այս ժամանակ ակտիվացան նաև Ղարա-Ղոյունլուների ավանդական հակառակորդները Արևմուտքում և, օգտվելով առիթից, 1429 թվականի դեկտեմբերին Ուսման իբն Ղութլուղի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Արճեշը3: Վերջին անհաջողությունները ծանր հետևանքներ էին ունեցել Ղարա-Ղոյունլուների ռազմական համակարգի համար, սակայն աննկուն Իսքանդերը այնուհանդերձ ի մի բերեց սեփական ուժերը և, օգտվելով հակառակորդի անմիջական հարվածի բացակայությունից, անցավ պատասխան գործողությունների՝ փորձելով ամենից առաջ կարգուկանոն հաստատել սեփական շարքերում:
Արդյունքում՝ 1430 թվականի հունվարին Վանա լճի ճ-մ-ում Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության (մոտ 10.000) և Տարոնի իշխանության (մոտ 1.000) միացյալ բանակը մանր մարտերում հաղթեց շրջակայքն ասպատակող Շամբոյանների էմիրության բանակին (մոտ 10.000)4: Իր հերթին, 1430 թվականի մարտին Թեմուրյանների էմիրության բանակը (մոտ 50.000) Քարթլիի թագավորության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) գրավեց Լոռի ամրոցը5, որից հետո, համարելով պատերազմը ավարտված, Շահռուհը, կայազորային ուժեր թողնելով գրաված տարածքներում, հիմնական ուժերով նահանջեց ելման դիրքեր։ Իսքանդերը, սակայն, իր հերթին ամենևին էլ չէր համարում պատերազմն ավարտված և արդյունքում, օգտվելով այն բանից, որ Շահռուհի հարվածային ուժերը հետ են քաշվել, անցավ հակահարձակման:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1430 ապրիլ – Արծկեի ճ-մ6

Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության (10.000) և Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը պաշարեց քաղաքը Թեմուրյանների էմիրության բանակից (մոտ 1.000): Տեղեկանալով այս մասին՝ Թեմուրյանների էմիրության հիմնական բանակը (20.000) սկսեց սրընթաց երթով մոտենալ քաղաքին։
I փուլ – Թեմուրյանների էմիրության բանակը անցավ վճռական հարձակման, որի հենց սկզբում էլ Իսքանդերն իր թիկնապահ գնդով լքեց մարտադաշտը և դիմեց փախուստի։ Արդյունքում՝ առանց լուրջ դիմադրության ցրվեց նաև Իսքանդերի մնացած բանակը։
II փուլ – Նպատակ ունենալով բռնել Իսքանդերին` թշնամու հիմանական ուժերը սկսեցին հետապնդել վերջինիս թիկնապահ գնդին։ Հետապնդողների դեմ քաջաբար մարտնչող Ղարա-Ղոյունլուների էմիրին, սակայն, ի վերջո հաջողվեց հաջողությամբ հեռանալ։
Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 700 զինվոր։
_________________________
1 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 47; Գրիգոր Գառնեցի «Հիշատակարան 1428 թվականի»:
2 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 47:
3 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 47:
4 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 48:
5 Անանուն «Ժամանակագրություն 1576 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 111; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»:
6 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 48; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
348
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Այսպիսով` կյանքը ցույց տվեց, որ կոնկրետ ժամանակատարածային հարթության մեջ Ղարա-Ղոյունլուների էմիրությունն այնուհանդերձ բավարար ուժեր չունի Թեմուրյանների էմիրության նույնիսկ տեղական ուժերի դեմ պայքարելու համար և գործն առաջ էր գնում բացառապես միայն Իսքանդերի եռանդի ու խիզախության հաշվին: Շուտով, սակայն, Ղարա-Ղոյունլուների էմիրի դրությունն ավելի բարդացավ, քանի որ ավանդականորեն միայն մեծ թեականությամբ իրեն ենթարկվող տեղական ուժերն իրենք էլ սկսեցին վերջնականապես գործել Թեմուրյանների էմիրության օգտին:
1430 թվականի ամռանը Թեմուրյանների և Շամբոյանների էմիրություններից միացյալ բանակը (մոտ 20.000) ասպատակեց Արճեշի ու Վանի շրջակայքը, որից հետո Թեմուրյանների էմիրության բանակը նահանջեց և կենտրոնացավ Ատրպատականում1: Վերջին հանգամանքն, ի դեպ, կյանք արժեցավ նաև Ղարա-Ղոյունլուների էմիրությունում այդպես էլ իրապես իշխել չհասցրած Աբու-Սայիդին, որին Իսքանդերը ձերբակալեց և սպանեց: Այսպիսով՝ Շահռուհի ռազմական մեքենան այս անգամ ևս առժամանակ դադարեցրեց ակտիվ գործողությունները Արևմուտքում, ինչից օգտվելով էլ Իսքանդերը հերթական անգամ հակահարձակման անցավ՝ փորձելով ամենից առաջ ճնշել սեփական տիրույթների սահմաններում առկա ըմբոստ տրամադրությունները և վերացնել անհնազանդ ուժերին:
1430 թվականի սեպտեմբերին Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Արծկեի շրջակայքը` վերացնելով տեղում տիրող ապստամբական տրամադրությունները2: Ի պատասխան սրա, սակայն, 1431 թվականին Փիր-բեկի գլխավորած Շամբոյանների էմիրության բանակը (մոտ 5.000) Աղթամարի կաթողիկոս Դավիթ III-ի գլխավորած Արծրունիների բանակից (մոտ 500) գրավեց Աղթամար կղզին, որից հետո իր տիրապետությունը հաստատեց Ռշտունիքում3: Այս առումով Ղարա-Ղոյունլուների էմիրի օգտին եղավ այն հանգամանքը, որ շուտով Թեմուրյանների դեմ սկսեց գործել նաև Քարթլիի թագավորության զգուշավոր արքան:
Իրոք, 1431 թվականին Ալեքսանդր II Մեծի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000) Թեմուրյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) գրավեցին Լոռի և Շամշուլդե ամրոցները4: Դրանից հետո իրենց հերթին սրվեցին Իսքանդերի հարաբերությունները նաև Շիրվանշահերի էմիրության էմիր, Իբրահիմին հաջորդած նրա որդի Խալիլի (1417-1464) հետ:
Խնդիրը կայանում էր նրանում, որ Վասպուրականում կառավարիչ նշանակված Իսքանդերի որդի Արալին տեղի բնակչության հետ շատ վատ էր վարվում և, ի պատասխան իրեն հասնող բողոքների, Իսքանդերը որդուն ի վերջո իր մոտ կանչեց: Արալին, սակայն, ահաբեկվելով հոր հետ հանդիպումից, դիմեց փախուստի և պատսպարվեց Խալիլի մոտ, որն իր հերթին գերեց նրան և փոխանցեց Շահռուհին: Այսպիսով, ըստ էության, ներընտանեկան վեճն ի վերջո միջազգային և նույնիսկ ռազմաքաղաքական բովանդակություն ձեռք բերեց, քանի որ Խալիլի ողջ այդ վարքագծից Իսքանդերն իրեն բնականաբար անչափ խոցված զգաց:
Արդյունքում՝ 1432 թվականի գարունից մինչև աշուն Ալեքսանդր II Մեծի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000), ինչպես նաև Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) ասպատակեցին Շամախիի ու Դերբենդ ամրոցի շրջակայքը և նահանջեցին5: Որպես հետևանք այս ամենի՝ Ուտիքի հյուսիսը և Գագ ամրոցը ընկան Քարթլիի թագավորության տիրապետության տակ։ Իր հերթին, 1432 թվականի աշնանը Լոռի ամրոցի ճ-մ-ում Ալեքսանդր II Մեծի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 30.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000) հաղթեցին Թեմուրյանների էմիրության բանակին (մոտ 30.000), որից հետո, բաժանելով ուժերը երկու մասին, իրենց տիրապետության տակ գցեցին Ամբերդ և Գագ
_________________________
1 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 49, 50; Դավիթ Եղեգացի «Հիշատակարան 1432 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
2 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 50:
3 Թովմա Մինասյանց «Սուրբ Հակոբ Վանքի պատմությունը»; Թովմա Ուրանցի «Հիշատակարան 1433 թվականի»:
4 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն» 1373-1703 թվականների»; Անանուն «Ժամանակագրություն 1431-1737 թվականների»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 111:
5 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 53; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 111:
349
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

ամրոցները, թեև հետագայում այնուհանդերձ թողեցին դրանք1: Նույն այս ժամանակ Իսքանդերն իր հերթին շարունակում էր գործել նաև իրեն չենթարկվող տեղական ուժերի դեմ՝ փորձ կատարելով հնարավորինս լավ նախապատրաստվել դեպի արևմուտք սպասվող Շահռուհի հերթական հարվածին:
Հայկական լեռնաշխարհում Իսքանդերը ավանդական խնդիրներ ուներ ամենից առաջ քրդերի հետ, սակայն դրանք բոլորի համար արդեն սովորական էին դարձել, իսկ փոխարենն ավելի լուրջ խնդիրներ կային հարավում, որտեղ Ղարա-Ղոյունլուների էմիրի իշխանությունից գրեթե դուրս էր մնացել Միջագետքը: Ավելին, նույն այս ժամանակ իշխանությունից մի ժամանակ հեռացած Ասպահանն ինքն էլ գործում էր ինչ-որ տեղ Հարավային Միջագետքում և նույնիսկ համագործակցություն էր սկսել Ջելաիրյանների սուլթանության սուլթան Հուսեյն իբն Ալա-էդ-Դուլայի հետ: Պարզ չէր դրությունը, սակայն, նաև Կենտրոնական Միջագետքում, որտեղ, հաստատված Բաղդադում, գործում էր մի ժամանակ Իսքանդերին պաշտպանած, սակայն այժմ անորոշ տրամադրություններով տարված նրա մյուս եղբայր Մուհամմեդը։ Արդյունքում՝ 1431 թվականի աշնանը Իսքանդերը սրընթաց արշավանք իրականացրեց դեպի հարավ և լուրջ հաջողության հասավ, երբ 1431 թվականի նոյեմբերի 9-ին ինչ-որ տեղ Հարավային Միջագետքում Հուսեյն իբն Ալա-էդ-Դուլան անակնկալ հարձակման ենթարկվեց ու սպանվեց, իսկ Ջելաիրյանների սուլթանությունն էլ ոչնչացավ: Նույն այս ժամանակ, սակայն Ասպահանն իր հերթին գերեց և սպանեց Մուհամմեդին, որից հետո հաստատվեց Բաղդադում, իսկ նոր այս մարտահրավերի դեմ պայքարելու հնարավորություն էլ, ինչպես պարզվեց, Իսքանդերն արդեն չուներ: Ավելին, Շահռուհը շուտով առաջ քաշեց և սկսեց առավել եռանդով աջակցել Իսքանդերի մյուս եղբայր Ջահան-Շահին, որն էլ ի վերջո դարձավ Ղարա-Ղոյունլուների էմիրության հաջորդ էմիրի գլխավոր թեկնածուն:
Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Մամլուքյան սուլթանության տնտեսական դրությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով սկսում էր վատանալ, քանզի երաշտը, մորեխների ալիքները և դրանց հետևած սովն ու ժանտախտը անում էին իրենց սև գործը: Այս կապակցությամբ կարևոր է նշել նաև, որ հենց այս ժամանակ էլ սկիզբ առավ այն գործընթացը, երբ Կահիրեում սկսեցին ավելի ու ավելի ընդգծված պահպանողական դիրքեր գրավել ամեն մի նորի նկատմամբ, ինչի արդյունքում Մամլուքյան սուլթանությունը սկսեց աստիճանաբար հետ մնալ համաշխարհային զարգացումներից: Սկզբնական տասնամյակներում, մանավանդ ուժեղ հակառակորդի բացակայության պայմաններում, սա իրեն կարծես այնքան էլ զգացնել չէր տալիս, բայց հետագա տասնամյակներում իրավիճակը աստիճանաբար բարդացավ և արդյունքում մամլուքների պետությունը վերածվեց, ըստ էության, կավե ոտքերով մի հսկայի: Ինչ վերաբերում է Կիլիկիային և հարակից երկրամասերին, ապա այստեղ իր հերթին հաստատվել էր որոշակի կայունություն ու խաղաղություն, քանի որ պաշտոնական Կահիրեն ինքն այնքան էլ միջոցներ ու հնարավորություն չուներ զբաղվելու երկրամասով, իսկ թուրքմեններն էլ դեռևս ուշքի չէին եկել մամլուքների կողմից ստացած ծանր հարվածներից: Չնայած սրան, սակայն, տեղական որոշ գործողություններ տարածաշրջանում պաշտոնական Կահիրեն այնուհանդերձ իրականացնում էր և հենց դրանց արտահայտություններից մեկն էլ այն էր, որ 1433 թվականի գարնանը Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 30.000) Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Ամիդը, սակայն, չկարողանալով գրավել այն, հետ քաշվեց2: Նույն այս ժամանակ, սակայն սկիզբ էր առնում Շահռուհի հերթական հարվածն արևմտյան ուղղությամբ, որի այս անգամ արդեն կոչված էր իր հետ լուրջ փոփոխություններ բերել, այնպես որ Իսքանդերի հոգսն ամենևին էլ Արմուտքը չէր:
Դեռևս Թեմուրի և Իբրահիմի ժամանակներից Շիրվանշահերի էմիրությունը համարվում էր տարածաշրջանում Թեմուրյանների էմիրության դաշնակիցը և այժմ իրավիճակն, ըստ էության, չէր փոխվել: Ավելին, վերջին հարվածը, որը Իսքանդերը հասցրել էր Խալիլին, Շիրվանշահերի էմիրին ոչ միայն դրդել էր դիմել նույն Շահռուհին, այլև արդեն նաև Թեմուրյանների էմիրին էր պարզորեն ցույց տվել, որ Ղարա-Ղոյունլուների էմիրությունը կրկին ոտքի է կանգնում: Որպես
_________________________
1 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»:
2 Այս մասին հայտնում է իբն Այասը:
350
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

հետևանք այս ամենի՝ Շահռուհը հերթական անգամ հանգեց դեպի արևմուտք արշավանք իրականացնելու մտքին:
Արդյունքում՝ 1435 թվականի սեպտեմբերին Շահռուհի գլխավորությամբ Թավրիզ-Արտավանյան-Գողթն-Նախիջևան երթուղով առաջխաղացած Թեմուրյանների էմիրության բանակը (մոտ 150.000) Սմբատ Օրբելյանին հաջորդած նրա որդի Բեշքեն Օրբելյանի (1421-1438) գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության (մոտ 200) և Օրբելյանների (մոտ 300) միացյալ բանակից պաշարեց Երնջակ ամրոցը: Ի վերջո, սակայն, արդեն հոկտեմբերին կնքվեց գաղտնի մի հաշտություն, ըստ որի ամրոցում ապաստանած Իսքանդերի որդի Շահ-Կուվատն ու նրա մայրը պարտավորվեցին սպանել Իսքանդերին և հետագայում հնազանդվել Շահռուհին1: Միաժամանակ ճկուն գործեց նաև Ալեքսանդր II Մեծը, որը իր որդի Դեմետրեին ուղարկեց հսկայական ուժերով Թավրիզ ժամանած Շահռուհի մոտ և կարողացավ հասնել այն բանին, որ Քարթլիի թագավորությունը գոնե այս անգամ զերծ մնա Թեմուրյանների էմիրության հարվածից: Նույն այս ժամանակ աննկուն Իսքանդերն իր հերթին, քանի որ բաց ճակատամարտում հակառակորդի դիմադրելու համար այնուհանդերձ բավարար ուժեր չուներ, առկա ուժերի գլուխն անցած սկսեց սրընթաց երթով հեռանալ դեպի Հայաստանի արևմտյան շրջաններ, որտեղ նրան մի անակնկալ հաջողություն էր սպասում:
Իրոք, բազմափորձ Ուսման իբն Ղութլուղը, որը նույն այս ժամանակ տեղեկացել էր հարևան էմիրության տարածքում զարգացող իրադարձությունների մասին, հավաքել էր սեփական ուժերը և, առիթի դեպքում ավարի սեփական մասնաբաժինը ձեռք գցելու մտայնությամբ, Երզնկայից համենայն դեպս առաջացել էր մինչև Կարին՝ ճամբարելով վերջինիս մոտակայքում ու սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը: Արդյունքում, սակայն, 1435 թվականի հոկտեմբերին հենց նույն Կարինի մոտ էլ Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (3.000) անակնկալ հարձակումով հաղթեց Ուսման իբն Ղութլուղի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության ճամբարած բանակին (20.000), որից հետո սրընթաց երթով շարժվեց դեպի արևմուտք և ամրացավ Թոքաթում: Անակնկալ այս ընդհարման արդյունքն իրոք որ շլացուցիչ էր, քանի որ Աղ-Ղոյունլուները ոչ միայն կորցրին 7.000 ռազմիկ, այլև դրանց թվում իր որդիներից շատերի հետ միասին մարտում ընկավ նաև մինչ այդ ամենատարբեր փորձանքներից ամենայն հաջողությամբ ազատված և արդեն ծերունական տարիքում գտնվող Ուսման իբն Ղութլուղը2: Ուսման իբն Ղութլուղի մահից հետո Աղ-Ղոյունլուների էմիրության էմիր հռչակվեց վերջին ջարդից փրկված նրա որդի Ալին (1435-1438), սակայն մի կողմից կրած կորուստները, իսկ մյուս կողմից էլ Ալիի անձնական հատկանիշների թերություններն ի վերջո բերեցին նրան, որ Աղ-Ղոյունլուների էմիրության ռազմաքաղաքական ակտիվությունը կտրուկ անկում ապրեց և զգալի ժամանակով մնաց այդ վիճակում:
1435 թվականի նոյեմբերին Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (7.000) մի պահ առաջացավ դեպի արևելք, սակայն, կրկին խուսափելով իր դեմ շարժված Թեմուրյանների էմիրության բանակից (մոտ 30.000), հետ քաշվեց: Այս պայմաններում Թեմուրյանների էմիրության բանակն ասպատակեց Արարատը, Բարձր Հայքը և Վասպուրականը, սակայն, այդպես էլ չհասնելով հակառակորդին, նահանջեց ու ճամբարեց Թավրիզում3՝ դեպքերի վերջնական հանգուցալուծումը, փաստորեն, հետաձգելով հաջորդ տարուն:
1436 թվականի գարնանը Թեմուրյանների էմիրության բանակը (մոտ 50.000) նոր հարված հասցրեց և ասպատակեց Արարատի արևմուտքն ու Բարձր Հայքը` թույլ չտալով Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակին (40.000) անցնել Եփրատից արևելք4: Այս պայմաններում, որպեսզի բավարարում տա սեփական ռազմիկներին, 1436 թվականի արդեն
_________________________
1 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 54; Թովմա Մեծոփեցի «Հիշատակարան 1435 թվականի»; Կարապետ Վանեցի «Հիշատակարան 1435 թվականի»; Անանուն «Ժամանակագրություն 1440 թվականի»; Անանուն «Թաթարների դուրս գալը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 111; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»:
2 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 55; Թովմա Մեծոփեցի «Հիշատակարան 1435 թվականի»; Կարապետ Վանեցի «Հիշատակարան 1435 թվականի»; Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56: Անանուն «Թաթարների դուրս գալը»:
3 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 56; Հովհաննես Արծկեցի «Հիշատակարան 1438 թվականի»; Սարգիս Ախլցխեցի «Հիշատակարան 1438 թվականի»:
4 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 57; Շմավոն Սանահենցի «Հիշատակարան 1437 թվականի»; Մխիթար Սևերակցի «Հիշատակարան 1437 թվականի»; Հովհաննես Հաղպատցի «Հիշատակարան 1438 թվականի»:
351
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

ամռանը Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (10.000) Իսքանդերի համաձայնությամբ ասպատակեց Թոքաթի, Սեբաստիայի և Խարբերդի շրջակայքը1:
1436 թվականի նույն ամռանը Շահռուհի գլխավորությամբ Թավրիզ-Արտավանյան-Գողթն-Նախիջևան երթուղով առաջխաղացած Թեմուրյանների էմիրության բանակը (մոտ 70.000) Բեշքեն Օրբելյանի գլխավորած Օրբելյանների բանակից (մոտ 500) գրավեց Որոտ ամրոցը2: Ստեղծված ծանր պայմաններում, ձգտելով ապահովել իր երկրամասի բնակչության անվտանգությունը, 1436 թվականի նույն ամռանը, հետ մղելով Թեմուրյանների էմիրության հետապնդող բանակի (մոտ 15.000) հարձակումները, Բեշքեն Օրբելյանի գլխավորած Օրբելյանների բանակի (մոտ 3.000) ուղեկցությամբ Սյունիք-Վարաժնունիք-Գուգարք երթուղով շարժվեց հայ բնակչության քարավանը (մոտ 20.000)3՝ ի վերջո ապաստանելով Քարթլիի թագավորության տարածքում:
1436 թվականի նոյեմբերին Իսքանդերի գլխավորությամբ Հայաստանի արևմտյան շրջաններից կրկին դեպի արևելք առաջացող Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Դերջանը4, որից հետո, օգտվելով հակառակորդի ուժերի բացակայությունից, հասավ մինչև Ուրմիա լճի հյուսիսային ափեր: Արդյունքում, սակայն, 1436 թվականի դեկտեմբերի Սոֆիանի ճ-մ-ում (Վասպուրական, Գաբիթյան գավառի հյուսիս-արևելք) Ջահան-Շահի և Թեմուրյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 40.000), շնորհիվ այն բանի, որ Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակի հիմնական մասը մարտի ժամանակ անցավ իր կողմը, հաղթեց Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակին (մոտ 30.000)5: Դրանից հետո, հերթական անգամ կորցրած ամեն ինչ, Իսքանդերը հեռացավ մարտի դաշտից և ամրացավ Երնջակ ամրոցում: Նույն այս ժամանակ, սակայն, հաջողությունը մի վերջին անգամ այնուհանդերձ ժպտաց արդեն հարբեցողության գիրկը նետված Իսքանդերին և երկարատև ջանքերից հետո նա ի վերջո ստացավ Ղարա-Ղոյունլուների էմիրությանը ռազմական աջակցություն ցույց տալ վերաբերյալ Բարսբեկի համաձայնությունը: Իրոք, դատելով ըստ ամենայնի, Կահիրեում մի ինչ-որ պահի իրոք որ սկսել էին անհանգստանալ Ղարա-Ղոյունլուների չափից դուրս թուլությունից և մամլուքների աչքերի առաջ արդեն աղոտ կերպով սկսել էր հառնել 1400-1401 թվականների կրկնության հեռանկարը, ինչից խուսափելու համար էլ հենց նրանք ի վերջո տվեցին իրենց համաձայնությունը՝ աջակցել Իսքանդերին:
1437 թվականի գարնանը Ջահան-Շահի գլխավորած Ղարա-Ղոյունլուների և Թեմուրյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 20.000) Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 500) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Երնջակ ամրոցը: Ի վերջո, սակայն, գործեց վաղուց նախապատրաստված դավադրությունը և Իսքանդերի որդի Շահ-Կուվատը սպանեց հորը, որից հետո ամրոցի դիմադրությունը դադարեց6: Իսքանդերի մահից հետո Ղարա-Ղոյունլուների էմիրության էմիր հռչակվեց Ջահան-Շահը (1437-1467), որը մի խելացի, հեռատես, լայնախոհ, եռանդուն, դիվանագիտական և զորավարական զգալի ունակություններով օժտված անձնավորություն էր: Այս առումով հատկանշական է, որ, ամրանալով էմիրության գահին, Ջահան-Շահն անմիջապես էլ սպանել տվեց իր եղբորորդուն՝ հայրասպան Շահ-Կուվատին:
Մինչ Երնջակում տեղի էին ունենում մեր կողմից նկարագրված դրամատիկ իրադարձությունները, Իսքանդերի մահվան մասին դեռևս անտեղյակ Մամլուքյան սուլթանության բանակը (100.000, որից 60.000 հեծյալ) արդեն շարժվել էր դեպի հյուսիս և մոտեցել էր Երզնկային: Թուրքմեններին ի սկզբանե չսիրող Բուրջիները, սակայն, որոնք սրանց հետ ընդհարումներում ամեն ինչ տեսել էին, տեղում չէին վստահում ոչնչի և ոչ մեկի, իսկ շուտով նրանց
_________________________
1 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 57; Կիրակոս Բանասեր Ռշտունի «Ժամանակագրություն»:
2 Կարապետ Վարդապետ «Հիշատակարան 1435 թվականի»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56:
3 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 65:
4 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 57:
5 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 58; Կիրակոս Բանասեր Ռշտունի «Ժամանակագրություն»; Թովմա Մինասյանց «Սուրբ Հակոբ Վանքի պատմությունը»; Հովհաննես Արծկեցի «Հիշատակարան 1438 թվականի»; Սարգիս Ախլցխեցի «Հիշատակարան 1438 թվականի»; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»:
6 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 59; Կիրակոս Բանասեր Ռշտունի «Ժամանակագրություն»; Աստվածատուր Խլաթեցի «Հիշատակարան 1437 թվականի»; Ամիր Փաշա «Հիշատակարան 1441 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Խալկոնդիլես «Պատմություն»; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 3:
352
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

հասած լուրն էլ այն մասին, որ Իսքանդերը սպանված է, ընդհանրապես լարեց իրադրությունը: Արդյունքում, չնայած Ջահան-Շահի թափած ջանքերի, կողմերի հարաբերություններն արագորեն սրվեցին և 1437 թվականի գարնանը Երզնկայի ճ-մ-ում Մամլուքյան սուլթանության բանակը հաղթեց Ղարա-Ղոյունլուների էմիրության (մոտ 30.000) ու Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակին, որից հետո, ասպատակելով շրջակայքը, վերադարձավ սեփական սահմաններ1: Այսպիսով՝ Բարսբեկը, ռազմական հարված հասցնելով հակառակորդին, դրանից հետո այնուհանդերձ զերծ մնաց պատերազմական գործողությունների հետագա թեժացումից, դե իսկ Ջահան-Շահն ինքն էլ կոնկրետ պահին որևէ կերպ պատրաստ չէր դրանց, այնպես որ, չնայած փոխադարձ չարացածությանը, երկու պետությունների հարաբերություններում գործը ռազմական գործողությունների հետագա զարգացման այդպես էլ չհասավ:
Ղարա-Ղոյունլուների մոտ տեղի ունեցած իշխանափոխության այս խառը օրերին սկսեց գործել նաև Սեդինի մահից հետո Շամբոյանների էմիրության գահին նրան հաջորդած իր եղբայր Սուլթան-Ահմեդի (1432-1434) որդի, արդեն իսկ հիշատակված Փիր-բեկը (1434-1474), որը 1437 թվականի նույն գարնանը ասպատակեց Արճեշի, Արծկեի և Զարիշատի շրջակայքը2, իսկ 1437 թվականի ամռանն3 ու աշնանն էլ կրկնեց հարվածը4: 1437 թվականի նույն աշնան Ալեքսանդր II Մեծի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 30.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000) իրենց հերթին ավերեցին Արցախի թուրքմենական ձմեռոցները և նահանջեցին5:
Մեծ պատերազմը, սակայն, այսպես թե այնպես ավարտվում էր, քանի որ Շահռուհն ի վերջո հասել էր իր նպատակին և, ինչ-որ տեղ, իհարկե, ձևականորեն, բայց այնուհանդերձ իրականությանը բավականին մոտ գծերով իր իշխանությունն էր հաստատել հոր կողմից նվաճված տարածքների մի լայն հատվածի նկատմամբ, ի դեմս Ղարա-Ղոյունլուների էմիրությանը պատկանող տարածքների: Իր հերթին մյուս կողմից արդեն Ջահան-Շահն ինքը, հիանալի ծանոթ լինելով իրավիճակին, ինչպես նաև գործնական մակարդակում ականատես լինելով Իսքանդերի վարած ռազմաքաղաքական գծի վերջնական անհաջողությանը, Շահռուհի հետ իրեն անչափ զգույշ ու հնազանդ էր պահում՝ գերադասելով հավաքել ուժերը և գործել միայն հարմար առիթի դեպքում: Ահա հենց այս պայմաններում էլ իր վերջը գտավ Թեմուրյան V պատերազմը:

Գլուխ 37
Ջահան-Շահի գահակալման սկզբնական փուլը

Գործելով իր կողմից որդեգրված արդեն իսկ հիշատակված ծրագրի սահմաններում՝ արդյունքում Ջահան-Շահը կյանքի կոչեց և ավելի զարգացրեց հնարավորինս ջերմ հարաբերությունների հաստատումը նաև հայերի հետ, քանի որ նա լավ էր հասկանում, որ առանց էմիրության բնակչության գլխավոր մասը կազմող հայերի աջակցության տեղում իր իշխանությունը երբեք էլ ամուր չի լինի։ Արդյունքում՝ պատահական չէր նաև այն, որ հենց այս ժամանակից սկսած էլ Ջահան-Շահն իրեն վերագրեց և սկսեց ակտիվորեն կիրառել դեռևս իր նախնիների կողմից յուրացված «Շահարմեն» տիտղոսը: Վերոգրյալի կապակցությամբ հատկանշական էր նաև այն, որ 1440 թվականին նույն Ջահան-Շահի աջակցությամբ Հայաստանի կենտրոնական հատված տեղափոխվեց և Էջմիածնում հաստատվեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը:
Իրոք, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Սիսը, որպես կաթողիկոսական նստավայր, ըստ էության, արդեն կորցրել էր իր դիրքն ու հեղինակությունը, այն մշտական վտանգների մեջ էր և, ընդհանրապես, արդեն ուղղակի որևէ իմաստ չկար կաթողիկոսարանը պահել Հայաստանի ծայրամասերից մեկում: Այս առումով ոչ պակաս կարևորություն ունեցավ նաև այն հանգամանքի գիտակցումը, որ Ջահան-Շահն ինքն իրեն մեծապես նաև հայերի
_________________________
1 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 59; Սիմեոն Եկեղյացի «Հիշատակարան 1439 թվականի»; Կիրակոս Բանասեր Ռշտունի «Ժամանակագրություն»; Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»:
2 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 62; Հովհաննես Արծկեցի «Հիշատակարան 1438 թվականի»:
3 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 62:
4 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 62:
5 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»:
353
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

տիրակալ էր համարում և զգալիորեն հովանավորում էր Հայ առաքելական եկեղեցուն, այն դեպքում, երբ Կահիրեի անհասկանալի սուլթանների, ինչպես նաև տարացեղ թուրքմենների փոթորկալից միջավայրում Սիսում գործող նույն այդ կաթողիկոսարանը հայտնվել էր շատ անապահով դրության մեջ: Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը կրկին Հայաստանի կենտրոնական շրջաններ տեղափոխելը կարճաժամկետ առումով կարևոր նշանակություն ունեցավ ամենից առաջ Ջահան-Շահի հեղինակության և հայերի կողմից նրան որոշակիորեն դրական վերաբերվելու առումով, սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում այս ամենը անչափ դրական եղավ հատկապես հայերի համար, քանզի, նախ կաթողիկոսարանն իրոք հայտնվեց ավելի ապահով դրության մեջ, իսկ հետո էլ Հայաստանի կենտրոնական շրջանների հայահավաք համահավաք դրությունն ավելի ընդգծվեց:
Ղարա-Ղոյունլուների էմիրության ղեկին կանգնելուց հետո Ջահան-Շահը, մի քանի տարի ծախսելով սեփական տիրույթներում իր իշխանության ամրապնդման վրա, ի վերջո կրկին արտաքին ակտիվություն դրսևորեց, ընդ որում, առայժմ, որևէ կերպ չընդհարվելով Թեմուրյանների հետ, ինչպես նաև իրեն պատրաստ չհամարելով առաջանալ նաև արևմտյան ուղղությամբ, Ղարա-Ղոյունլուների նոր էմիրը հարված ուղղեց ամենից առաջ հենց Քարթլիի թագավորության դեմ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1440 մարտ 27 - մայիսի 15 – Շամշուլդե ամրոցի գրավումը1

Ջահան-Շահի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության և Սեֆյանների շեյխության միացյալ բանակը (100.000) պաշարեց ամրոցը Քարթլիի թագավորության բանակից (մոտ 2.500) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (2.000):
I փուլ – Մարտի վերջին թշնամին մի քանի գրոհներ ձեռնարկեց, որոնք, սակայն, հետ մղվեցին։ Անհաջողության մատնված թշնամու բանակը ուժեղացրեց ամրոցի պաշարումը` նախատեսելով գրավել այն սովի միջոցով։
II փուլ – Մայիսի 15-ին ծայրահեղ սովի մատնված ամրոցի կայազորը, ստանալով բավարար երաշխիքներ, դադարեցրեց դիմադրությունը և հանձնվեց։ Չնայած տրված երաշխիքներին, սակայն, ամրոցի գերի հանձնված պաշտպանները սպանվեցին։
Հայերը կորցրին 2.000, դաշնակիցը` մոտ 500, թշնամին` մոտ 2.500 զինվոր։

Զարգացնելով հաջողությունը՝ 1440 թվականի մայիսի վերջից մինչև հունիս Ջահան-Շահի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության և Սեֆյանների շեյխության միացյալ բանակը (մոտ 90.000) ասպատակեց Գուգարքն ու Տփղիսի շրջակայքը և նահանջեց2: Ավարտելով պատերազմը քրիստոնյաների դեմ՝ Ջահան-Շահը պատերազմական գործողություններ սկսեց արդեն քրդերի դեմ:
Արդյունքում՝ 1442 թվականին Ջահան-Շահի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) Շամբոյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 1.500 գրավեց Զռեյլ և Ջուլամերկ (= Ջլմար)) ամրոցները3: Նույն այս տարում էր, որ իր մահկանացուն կնքեց Շամսադդինյանների էմիրության էմիր Իբրահիմը և նրան հաջորդեց որդին՝ Հաջի-Մուհամմեդը (1442-1460):
1443 թվականի աշնանը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ կրոնական հոգսերով տարվող Ալեքսանդր II Մեծը հրաժարվեց գահից, որից հետո Քարթլիի թագավորության արքա հռչակվեց նրա որդի Վախթանգ IV-ը (1443-1446), որը, ըստ էության, շարունակեց հոր ներքին և
_________________________
1 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 66; Օհան Թմոգվեցին «Հիշատակարան 1442 թվականի»; Հովհաննես Գրիչ «Հիշատակարան 1458 թվականի»; Մխիթար Մաղարդեցի «Հիշատակարան 1440 թվականի»; Թովմա Մինասյանց «Հիշատակարան 1440 թվականի»; Անանուն «Ժամանակագրություն 1440 թվականի»; Տերունական Սանահեցի «Հիշատակարան 1441 թվականի»; Անանուն Հաղպատցի «Հիշատակարան 1441 թվականի»; Վարդան Վանեցի «Հիշատակարան 1441 թվականի»; Գալուստ Աղջոցվանեցի «Հիշատակարան 1442 թվականի»; Թովմա Մինասյանց «Հիշատակարան 1451 թվականի»; Հովհաննես Կրոնավոր «Ժամանակագրություն»; Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»; Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»:
2 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 68: Անանուն Հաղպատցի «Հիշատակարան 1441 թվականի»; Հովհաննես Գրիչ «Հիշատակարան 1458 թվականի»; Վարդան Վանեցի «Հիշատակարան 1441 թվականի»:
3 Կարապետ Վանեցի «Հիշատակարան 1442 թվականի»:
354
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

արտաքին նույն քաղաքականությունը: Միաժամանակ, սակայն, օգտվելով գահակալի փոփոխության հանգամանքից, նույն այս ժամանակ Քարթլիի թագավորության նկատմամբ հերթական հարձակումը ձեռնարկեց Ջահան-Շահը:
1444 թվականի գարնանը Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Գուգարքը և Ախալցխայի շրջակայքը1, սակայն, 1444 թվականի գարնանը Ախալցխայի ճ-մ-ում Վախթանգ IV-ի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000) մեկօրյա համառ մարտում ստիպեցին քաղաք մտած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակին (մոտ 50.000) նահանջել2: Այսպիսով՝ Ջահան-Շահը ևս մեկ անգամ ստուգեց Քարթլիի թագավորության ամրությունը և, ըստ էության, համարժեք պատասխան ստանալով, հանգիստ թողեց քրիստոնյաներին:
1438 թվականի հունիսի 7-ին Բարսբեկը մահացավ և, իր կտակի համաձայն, գահը թողեց որդուն` Յուսուֆին (1438), սակայն սուլթանի մամլուք Չաքմաքը գրեթե անմիջապես էլ գահընկեց արեց վերջինիս: Գահընկեց արված սուլթանը ապաստանեց Ասորիքում և փորձեց դիմադրություն կազմակերպել, սակայն Չաքմաքը իր հիմնական բանակային ուժերով շարժվեց դեպի Ասորիք և ճնշեց դիմադրության բոլոր օջախները՝ գերելով ու սպանելով Յուսուֆին: Մամլուքյան սուլթանության ղեկին կանգնելուց հետո Չաքմաքը (1438-1453) պատերազմ սկսեց Հիվանդախնամների օրդենի դեմ և 3 անգամ հարձակվեց Հռոդոսի վրա, սակայն մատնվեց անհաջողության: Նույն այս ժամանակ իր հերթին անշեղորեն վատանում էր Մամլուքյան սուլթանության տնտեսական դրությունը և հետագայում, ընդհուպ մինչև իր մահը, Չաքմաքը ստիպված էր չափավորել սեփական ագրեսիվ մղումները: Այս պայմաններում բնականաբար հարաբերական խաղաղություն և կայունություն հաստատվեց նաև Կիլիկիայում ու հարակից երկրամասերում, որտեղ սուլթանության գերիշխանությունը, ինչպես և գրեթե միշտ, շարունակում էր մեծ հաշվով ձևական բնույթ կրել: Միայն 1445 թվականին էր, որ Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 10.000) Հայկական բանակից (մոտ 1.000) գրավեց Կապան ամրոցը3։
1440-ական թվականների վերջին շարունակում էր դանդաղ մահանալ նաև Կիպրոսի թագավորությունը, որից օգտվելով էլ հենց, Կիլիկիայում որոշակիորեն կրկին ակտիվացան Ղահրամանյանները։ Արդյունքում՝ 1448 թվականի ամռանը Ղահրամանյանների էմիրության բանակը (մոտ 10.000) Օշին II-ի գլխավորած Կիլիկիայի և Կիպրոսի թագավորությունների միացյալ բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500) դավաճանության շնորհիվ գրավեց Կոռիկոսը4:
1446 թվականին Վախթանգ IV-ը մահացավ և նրան փոխարինեց եղբայրը՝ Գեորգի IX-ը (1446-1466): Նոր արքան, ի տարբերություն նախորդների, մի բավականին թուլակամ և դժգույն անձնավորություն էր, ինչը բավականին բարդացրեց Քարթլիի թագավորության հատկապես ներքին դրությունը, ընդ որում վիճակը պարզ չէր նաև թագավորության բաղկացուցիչ մասերում: Արդեն 1447 թվականին Ախալցխայի ճ-մ-ում հայերի աջակցությամբ գահակալական պայքար սկսած Ղվարղվարե Ջակելիի գլխավորած Սամցխեի աթաբեկության բանակի մի մասը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները անորոշ ելք ունեցած մարտում ընդհարվեցին աթաբեկ, Ղվարղվարեի եղբորորդի Աղբուղա Ջակելիի (1444-1451) գլխավորած Սամցխեի աթաբեկության բանակի մյուս մասի ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների հետ5: Այս առումով լավը, համենայն դեպս գոնե առժամանակ, այն էր, որ նույն այս ժամանակ թագավորության գլխավոր հակառակորդ հանդիսացող Ջահան-Շահը շեղվեց այլ հոգսերով և զերծ մնաց հյուսիսային ուղղությամբ դրսևորվող ակտիվությունից:
_________________________
1 Կարապետ Վանեցի «Հիշատակարան 1445 թվականի»; Թովմա Մինասյանց «Հիշատակարան 1451 թվականի»; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 4:
2 Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 112; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»: Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»; Անանուն «Ժամանակագրություն 1576 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»:
3 Կիրակոս Զեյթունցի «Հիշատակարան 1473 թվականի»:
4 Այս մասին հայտնվում է Կիպրոսի թագավորության պատմությանը նվիրված շատ աշխատություններում, սակայն կոնկրետ սկզբնաղբյուրներն ու դրանց բովանդակությունն առայժմ ինձ անհասանելի են։
5 Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»:
355
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Գլուխ 38
Ջահան-Շահի գահակալման հետագա ընթացքը

1445 թվականի մարտի 8-ին իր մահկանացուն կնքեց Բաղդադում քիչ թե շատ ինքնիշխան դիրքերում կառավարող Ասպահանը, որն իր իշխանությունը ժառանգեց Իսքանդերի որդի, մինչ այդ հոր հետ գժտված և իր մոտ ապաստանած Ալվանդին: Տեղական ուժերը, սակայն, հանդես եկան հանգուցյալի մանկահասակ որդի Փոլադ-Միրզայի օգտին, ինչի արդյունքում Ալվանդը ստիպված եղավ փախուստի դիմել: Ստեղծված իրավիճակից էլ հենց որոշեց օգտվել Ջահան-Շահը, որը արշավանք սկսեց հարավային ուղղությամբ և, 1446 թվականի հունիսի 9-ին գրավելով Բաղդադը, ամրապնդեց սեփական գերիշխանությունը արդեն նաև ողջ Միջագետքում: Ինչ վերաբերում է Ալվանդին, ապա նա նշանակվեց Մոսուլի կառավարիչ, սակայն այնուհանդերձ շարունակեց անչափ դժգոհ մնալ իրեն բաժին հասած ճակատագրից:
1447 թվականի մարտի 13-ին իր մահկանացուն կնքեց Շահռուհը, որից հետո Թեմուրյանների էմիրությունը մուտք գործեց թուլության և քաոսի ժամանակաշրջան: Հանգուցյալին հաջորդեց նրա որդի Ուղլուբեկը (1447-1449), որը մի կրթված և լուսավոր անձնավորություն էր, սակայն, իր այդ հատկանիշներով հանդերձ, վերջինս բնականաբար ոչ մի կերպ պատրաստ չէր կառավարելու Թեմուրյանների էմիրության տիպի պետական մի միավոր: 1449 թվականի աշնանը Ուղլուբեկի դեմ ապստամբեց նրա իսկ որդին և, գահընկեց անելով հորը, սպանեց, ինչից հետո Թեմուրյանների էմիրության էմիր հռչակվեց հենց այս հայրասպանը՝ Աբդուլ-Լատիֆը (1449-1450): 1450 թվականի մայիսի 9-ին, սակայն, Աբդուլ-Լատիֆն ինքը զոհ գնաց դավադրությանը, որից հետո էմիր հռչակվեց Շահռուհի մեկ այլ որդու տղա Աբդալ-Միրզան (1450-1451): 1451 թվականին հունիսին, սակայն, վերջինիս ևս գահընկեց արեցին ու սպանեցին, որից հետո ի վերջո Թեմուրյանների էմիրության էմիր հռչակվեց Միհրան-Շահի թոռ Աբու-Սայիդը (1451-1468): Նոր էմիրը առավել էր, քանի իր անմիջական նախորդները, համապատասխանում Թեմուրյանների էմիրության պատշաճ կառավարչի դերին, սակայն քաոսի մի քանի տարիներն իրենց ամեն դեպքում զգացնել տալիս էին և արդյունքում գործերը քիչ թե շատ կարգի գցելու համար վերջինիս զգալի ժամանակ պետք եղավ: Այս պայմաններում որևէ արտաքին ռազմաքաղաքական ակտիվության մասին հասկանալիորեն խոսք գնալ չէր կարող, ընդ որում Ջահան-Շահն ինքն էլ, օգտվելով առիթից, ոչ միայն հրաժարվեց Թեմուրյանների էմիրության գերիշխանությունից, այլև մինչ այդ հենց իր համար մշտական վտանգների աղբյուր հանդիսացող արևելյան ուղղությամբ սկիզբ դրեց ակտիվ նվաճողական քաղաքականության։ Արդյունքում՝ Իրանական լեռնաշխարհում գերիշխանության համար մղվող պայքարում Ղարա-Ղոյունլուների էմիրությունը լուրջ հայտ ներկայացրեց Թեմուրյանների էմիրությանը: Առժամանակ, սակայն, Ջահան-Շահին արևմուտքում պահեցին այլ հոգսեր:
1438 թվականին Աղ-Ղոյունլուների էմիրության էմիր Ալիի եղբայր Համզա-բեկը գահընկեց արեց վերջինիս և Ալին, ստանալով պաշտոնական Կահիրեի աջակցությունը, պատսպարվեց Ասորիքում, որտեղ էլ շուտով կնքեց իր մահկանացուն: Աղ-Ղոյունլուների էմիրության էմիր հռչակվեց Համզա-բեկը (1438-1444), որի օրոք այս էմիրությունն աստիճանաբար սկսեց ոտքի կանգնել: 1444 թվականին, սակայն, արդեն Ալիի որդի Ջհանգիրը գահընկեց արեց Համզա-բեկին և սպանեց, ինչից հետո Աղ-Ղոյունլուների էմիրության էմիր դարձավ նույն Ջհանգիրը (1444-1453): Վերջինս իրեն արդեն այնքան ուժեղ էր զգում, որ ի վիճակի համարեց վերսկսել պայքարը Ղարա-Ղոյունլուների դեմ։ Արդյունքում՝ արդեն 1446 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը Ջհանգիրի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Եկեղյաց գավառը և նահանջեց1: Իր հերթին, օգտվելով առիթից, Մոսուլի կառավարչի պաշտոնը վարող Ալվանդը ապստամբություն բարձրացրեց հոր դեմ և միացավ Ջհանգիրին: Ստեղծված պայմաններում Ջահան-Շահը Ջհանգիրից պահանջեց իրենց հանձնել Ալվանդին, սակայն ստացավ մերժում: Ավելին, արդեն 1448 թվականի գարնանը Ալվանդի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 5.000) ասպատակեց Արճեշը և նահանջեց2: Ահա հենց այս հոգսերն էլ առժամանակ Արևմուտքում պահեցին Ջահան-Շահին: Աղ-Ղոյունլուների դեմ
_________________________
1 Սարգիս Երզնկացի «Հիշատակարան 1446 թվականի»:
2 Անանուն «Թաթարների դուրս գալը»:
356
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

սկիզբ առած պատերազմը իրոք որ լուրջ ջանքեր էր պահանջում և արդյունքում Ջահան-Շահը, 1449 թվականը ծախսելով անհրաժեշտ նախապատրաստությունների վրա, դրա հաջորդ իսկ տարին սկիզբ դրեց ռազմական գործողությունների:
Արդյունքում՝ 1450 թվականի մարտից մինչև ապրիլ Ջահան-Շահի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (60.000) Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 500) գրավեց Երզնկան, Բաբերդը, Կոլոբերդը (Մինչեփրատյան Ծոփք, Խորձյան գավառ), Անի-Կեմախ ամրոցը, Սատաղը ու Թլկուրանը, ավերեց և նահանջեց1: Ջհանգիրի պաշտպանության առաջին գիծը ճեղքվել էր, սակայն Աղ-Ղոյունլուների պաշտպանության երկրորդ գիծն այնուհանդերձ գործեց և Ամիդի, Արզնի, Մարդինի ու Եդեսիայի դեմ 1450 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր ձգված պաշարողական գործողությունները Ջահան-Շահին հաջողություն չապահովեցին2: 1450 թվականի նույն ամռանը Ջահան-Շահի ռազմական մեքենան ոտնատակ տվեց նաև Խլաթի, Արճեշի և Բաղեշի շրջակայքը3: Շուտով, սակայն, մարտական գործողություններն ավելի մեծ ծավալ ստացան:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1450 նոյեմբերի 29 -1452 մայիսի 17 – Մարդինի պաշտպանությունը4

Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 55.000) պաշարեց քաղաքը Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100):
I փուլ – 1450 թ-ի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը մի շարք գրոհներ ձեռնարկեց, որոնք, սակայն, հետ մղվեցին։
II փուլ – 1450 թ-ի դեկտեմբերի 4-ին ձեռնարկված հերթական գրոհի ժամանակ քաղաքի պաշտպանությանը մասնակցող Աղ-Ղոյունլուների էմիրության բանակի զգալի մասը անցավ թշնամու կողմը, որի հետևանքով Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը առանց լուրջ մարտերին գրավեց քաղաքը։ Աղ-Ղոյունլուների էմիրության բանակի մնացորդները պատսպարվեցին քաղաքի միջնաբերդում։
III փուլ – Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը պաշարեց միջնաբերդը, սակայն, չկարողանալով գրավել այն, անցավ վերջինիս շրջափակմանը։
IV փուլ – 1451 թ-ի մայիսի 23-ին Ջհանգիրի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) մոտեցավ քաղաքին, սակայն կարճ ժամանակ անց, տեղեկանալով դեպի Ամիդ Ղարա-Ղոյունլուների բանակի (մոտ 20.000) առաջխաղացման մասին, շարժվեց վերջինիս դեմ:
V փուլ – Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը շարունակեց միջնաբերդի պաշարումը մինչև 1452 թ-ի մայիսի 17-ը, սակայն ի վերջո նահանջեց:
Հայերը կորցրին մոտ 50, դաշնակիցը` մոտ 600, թշնամին` մոտ 5.000 զինվոր։

1451 թվականի հունիսի 1-ին Ամիդի ճ-մ-ում Ջհանգիրի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 500) անորոշ ելք ունեցած մարտում ընդհարվեցին Ջահան-Շահի գլխավորությամբ Մարդինից առաջխաղացած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակի (մոտ 20.000) հետ, որից հետո երկու բանակներն էլ հետ քաշվեցին5: 1452 թվականի ապրիլի 7-ին, երբ մարտերը Մարդինի մոտ դեռևս շարունակվում էին, Ամիդի մոտ տեղի ունեցած հերթական ճակատամարտում Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) այնուհանդերձ հաղթեց Ջհանգիրի գլխավորած
_________________________
1 Դավիթ Խարբերդցի «Հիշատակարան 1453 թվականի»; Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»; Սարգիս Գրիչ «Հիշատակարան 1457 թվականի»; Ղազար Տևրիկցի «Հիշատակարան 1450 թվականի»; Թովմա Մինասյանց «Հիշատակարան 1451 թվականի»: Գրիգոր Երզնկացի «Հիշատակարան 1451 թվականի»; Կարապետ Վանեցի «Հիշատակարան 1451 թվականի»: Ստեփանոս Դարանաղցի «Հիշատակարան 1464 թվականի»; Հովհաննես Կրոնավոր «Ժամանակագրություն»:
2 Դավիթ Խարբերդցի «Հիշատակարան 1453 թվականի»; Սարգիս Գրիչ «Հիշատակարան 1457 թվականի»; Թադեոս Սեբաստացի «Ռումաց ժամանակագրություն»; Ավագ Սեբաստացու Շարունակող «Ժամանակագրություն»; Սարգիս Գրիչ «Հիշատակարան 1457 թվականի»:
3 Թովմա Մինասյանց «Հիշատակարան 1451 թվականի»; Հովհաննես Կրոնավոր «Ժամանակագրություն»; Մկրտիչ Տևրիկցի «Հիշատակարան 1450 թվականի»:
4 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»:
5 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»:
357
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Աղ-Ղոյունլուների էմիրության բանակին (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 100)1: Մեկ օր անց, սակայն, 1452 թվականի ապրիլի 8-ին Ջերմուկ ամրոցի ճ-մ-ում (Աղձնիք, Անգեղ տուն գավառ) Ջհանգիրի եղբայր Ուզուն-Հասանի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) իրենց հերթին հաղթեցին Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակին (մոտ 20.000)2: Շուտով, սակայն, կնքվեց հաշտություն, ըստ որի Ղարա-Ղոյունլուների էմիրությունը հրաժարվեց Մարդինի նկատմամբ հավակնությունների, սակայն Աղ-Ղոյունուլների էմիրությանն ինքն էլ ընդունեց Ղարա-Ղոյունլուների էմիրության գերիշխանությունը։
Հենց նոր ավարտված պատերազմը ծանր էր անդրադարձել ուժերի ծայրահեղ լարումով մարտնչող Աղ-Ղոյունլուների էմիրության վրա, ընդ որում Ջհանգիրի իշխանությունը զգալիորեն թուլացել էր այդ թվում նաև սեփական տոհմի ներսում: Փորձելով լուծել առկա խնդիրները՝ 1452 թվականի ամռանը Ջհանգիրի գլխավորությամբ Ամիդից առաջխաղացած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Աղձնիքի արևելքը, Մոկքը ու Հայոց Միջագետքի արևելյան մասը և նահանջեց` հնազանդեցնելով Շամբոյաններին ազգակից, Բոհթանի եզդիական կիսաքոչվոր էմիրությանը3: Շուտով, սակայն, նոր խնդիրներ ծագեցին, քանզի Ջհանգիրի դեմ գահակալական պայքար սկսեց նրա եղբայր Ուզուն-Հասանը, որը մինչ այդ, ի տարբերություն անհաջողության մատնված եղբոր, աչքի էր ընկել Ղարա-Ղոյունլուների դեմ հենց նոր ավարտված պատերազմում և զգալի հեղինակության էր հասել, ընդ որում այդ պայքարն անմիջապես էլ սուր բնույթ ստացավ։ Արդյունքում՝ Ուզուն-Հասանի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) 1452 թվական սեպտեմբերի 20-ին Ջհանգիրի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 200) գրավեց էմիրության մայրաքաղաքի դեր կատարող Ամիդը4:
Նույն այս ժամանակ, չնայած կնքված հաշտությանը և պատճառ բռնելով Աղ-Ղոյունլուների մոտ սկսված ներքաղաքական պայքարը, 1452 թվականի սեպտեմբերի վերջին Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 40.000) Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Երզնկան և դեկտեմբերի վերջին գրավեց այն5: Ավելին, այն բանից հետո, երբ 1453 թվականի ամենասկզբին Ջհանգիրը վերջնականապես հրաժարվեց իշխանությունից, Ջահան-Շահը կարողացավ հասնել այն բանին, որ Աղ-Ղոյունլուների էմիրության էմիր հռչակվի ոչ թե Ուզուն-Հասանը, այլ ծագումով Աղ-Ղոյունլուներից, սակայն իր հետ համագործակցող Խլիճ-Արսլանը (1453-1456)։ Արդյունքում՝ Ջահան-Շահի հզորությունն ավելի մեծացավ: Այս առումով Ղարա-Ղոյունլուների էմիրության էմիրի հաջողությունը մասնակիորեն մթագնվեց, թերևս, միայն այն բանով, որ 1453 թվականի գարնանը Ուզուն-Հասանի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) Աղ-Ղոյունլուների էմիրության կառավարական բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) 15 օր պաշարեց Մարդինը ու ստիպեց հանձնվել՝ ամրանալով առաջնակարգ այդ քաղաքում6: Մինչ Արևելքում տեղի էին ունենում մեր կողմից նկարագրված իրադարձությունները, սակայն, մեկ այլ խոշոր, բայց մեծապես նաև խորհրդանշական մի իրադարձություն էլ տեղի ունեցավ Արևմուտքում:

Գլուխ 39
Բյուզանդական կայսրության վերջնական աղետը

Սուլթանական գահը զբաղեցնելուց հետո անցած երեք տասնամյակներում, չնայած առկա որոշ դժվարություններին և անհարթություններին, Մուրադ II-ին հաջողվել էր մեծապես ուժեղացնել Օսմանյան սուլթանության դիրքերը: Հենց այս ընթացքում էր, որ սուլթանության դեմ
_________________________
1 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»:
2 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»; Սարգիս Գրիչ «Հիշատակարան 1457 թվականի»:
3 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»:
4 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»; Կատերինո Զենո «Ուղեգրություն», գիրք 1:
5 Ավագ Սեբաստացու Շարունակող «Ժամանակագրություն»; Ամիրաս Երզնկացի «Ժամանակագրություն»; Թադեոս Սեբաստացի «Ռումաց ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 4; Ղևոնդ Տոսպեցի «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»:
6 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»:
358
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

կազմակերպվեց երկրորդ և վերջին խաչակրաց արշավանքը, որն ավարտվեց 1444 թվականի նոյեմբերի 10-ի Վառնայի ճակատամարտով, ընդ որում այս անգամ ևս խաչակիրները, չնայած զգալի կորուստներ պատճառեցին հակառակորդին, սակայն արդյունքում ոչ միայն ջախջախիչ պարտություն կրեցին և կորցրին մոտ 20.000 ռազմիկ, այլև մարտում ընկավ արշավանքի գլխավոր, Լեհ-Հունգարական թագավորության արքա, Վլադիսլավ II Յագեյլոի որդի Վլադիսլավ III-ը (1434-1444): Այս պարտությունը, ամեն ինչից զատ, բերեց նաև մինչ այդ անձնական ունիայով միավորված Հունգարական և Լեհական թագավորությունների բաժանմանը, իսկ Լեհական թագավորությունն էլ դրանից հետո հրաժեշտ տվեց իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին և աստիճանաբար բռնեց թուլացման ուղին: Այս կապակցությամբ մինչև առաջ անցնելը հարկ է նշել հետևյալը:
Իրոք, ընդունված է կարծել, որ հայերը մասնակցել են 1444 թ-ի նոյեմբերի 10-ի Վառնայի ճ-մ-ին: Իրականում, սակայն, ճակատամարտին նվիրված սկզբնաղբյուրներում հայերի մասին միակ հիշատակությունը վերաբերում է Ժան Դ'Վավրինի տեղեկությանն այն մասին, որ հեղինակն ընդամենը հանդիպել է Աքերմանում գտնվող որոշ հայ վաճառականների և նրանցից տեղեկություններ է ստացել օսմանյան նավատորմի շարժի մասին: Մեկ այլ փաստարկ է այն, որ այս ճակատամարտին հայերի մասնակցության մասին հայտնում է նաև լեհահայ պատմության պատմահայր Սադոկ Բարոնչը1: Այս հանգամանքը, սակայն, ես առայժմ չեմ կարողացել հաստատել պատմական կոնկրետ փաստերով:
Վերադառնալով ավելի ընդհանուր հարցերին՝ նշենք, որ Օսմանյան սուլթանության դեմ խաչակրաց արդեն երկրորդ արշավանքի տապալումից հետո Եվրոպայում, ըստ էության, վերջնականապես պարզ դարձավ, որ արևելքից երկրամասին հարևան է դարձել մահմեդական բացառիկ ուժի տեր մի իշխանություն, որի դեմ ավանդական միջոցներով պայքար մղել հնարավոր չէ, ընդ որում իրենց, ըստ էության, մեծապես արդեն սպառած խաչակրաց արշավանքները, որ հաստատ այդ միջոցները չէին: Այս ամենին գումարվեց նաև այն հանգամանքը, որ Եվրոպայում նույն այս ժամանակ, ամենալայն իմաստով, վերջնականապես վերացան խաչակրաց արշավանքներ ծնող նախապայմանները և արդյունքում Օսմանյան սուլթանության դեմ պայքարի բեռը մնաց բացառապես միայն Արևելյան, իսկ մասամբ էլ Կենտրոնական Եվրոպայի պետական միավորների վրա: Ավելին, արդեն 1448 թվականի վիճակով Օսմանյան սուլթանությունն ինքն, ըստ էության, արդեն նվաճել էր ողջ Հունաստանը, իսկ նույն 1448 թվականի հոկտեմբերի 17-ից 19-ը տեղի ունեցած Կոսովոյի ճակատամարտում էլ, չնայած 40.000 ռազմիկի կորստին, վերջինս այնուհանդերձ կարողացավ հաղթել Լեհական և Հունգարական թագավորությունների ու նրանց միացած տեղական այլ ուժերի միացյալ բանակին, ինչը վերջնականապես թաղեց ցամաքից ռազմավարական շրջափակման ենթարկված ու, թերևս, արդեն միայն Կոստանդնուպոլսով ներկայացված Բյուզանդական կայսրությանն օգնության հասնելու բոլոր հույսերը:
1425 թվականի հուլիսի 25-ին իր մահկանացուն կնքեց սեփական կայսրության համար իրական արտաքին օգնություն այդպես էլ կազմակերպել չկարողացած Մանուիլ II-ը և, քանի որ նրա հետ միասին որոշ ժամանակ կառավարող Հովհաննես VII-ը (1391-1408) մահացել էր դրանից առաջ, կայսր հռչակվեց Մանուիլ II-ի որդի Հովհաննես VIII-ը (1425-1448): Նոր կայսրը մեծ հաշվով շարունակեց հոր գործունեությունը, սակայն նրա թափած դիվանագիտական ջանքերը ևս վերջին հաշվով արդյունք չտվեցին: 1448 թվականի հոկտեմբերի 31-ին իր մահկանացուն կնքեց նաև Հովհաննես VIII-ը և նրան հաջորդեց եղբայրը՝ Կոնստանդին XI-ը (1448-1453): Եռանդուն այս տիրակալը, որը աչքի էր ընկնում նաև անձնական խիզախությամբ և քաջությամբ, սեփական մայրաքաղաքի անվտանգության ապահովման ուղղությամբ շարունակեց հուսահատորեն համառ ջանքեր թափել, ընդ որում այն բանից հետո, երբ 1451 թվականի փետրվարի 3-ին Մուրադ II-ը կնքեց իր մահկանացուն, կայսրության համար վտանգը միայն ավելի մեծացավ:
Մուրադ II-ին հաջորդեց նրա որդի Մեհմեդ II-ը (1444-1446, 1451-1481), որը հոր կենդանության օրոք մեկ անգամ արդեն զբաղեցրել էր գահը, երբ, միայն իրեն հայտնի խոհափիլիսոփայական մի շարք պատճառներով, Մուրադ II-ը հրաժարվել էր գահից, սակայն հետո կրկին ընդունել է գահը, և ահա այժմ նրա որդին կրկին և արդեն վերջնականապես
_________________________
1 Տես՝ Barącz S. "Rys dziejów ormiańskich", Tarnopol, 1869, s. 63:
359
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

կանգնեց Օսմանյան սուլթանության գլուխ: Քսանմեկամյա նոր սուլթանը բացառիկ հատկանիշների տեր մի անձնավորություն էր: Լինելով ուժեղ կամքի, խելքի, ինչպես նաև ռազմական և դիվանագիտական առաջնակարգ ունակությունների տեր մի գործիչ՝ Մեհմեդ II-ը աչքի էր ընկնում նաև ծայրահեղ դաժանությամբ ու խորամանկությամբ, ընդ որում հատկանիշների այս ամբողջությունը նրանից կերտում էին հինավուրց կայսրության ամենավտանգավոր թշնամիներից մեկը: Արդյունքում, երկու տարի ծախսելով անհրաժեշտ նախապատրաստությունների վրա և հատկապես գործի դնելով նույն այս ժամանակ ռազմական գործում աստիճանաբար կիրառության մեջ մտնող պաշարողական հրետանին, 1453 թվականի գարնան սկզբին Մեհմեդ II-ը վճռական հարձակման անցավ հռոմեական հինավուրց փառքի ուղղությամբ, փառք, որից, սակայն, այժմ մնացել էր ընդամենը միայն ամուր պարիսպներով շրջապատված մի քաղաք, ըստ էության՝ քաղաք-պետություն:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1453 ապրիլի 2 - մայիսի 29 – Կոստանդնուպոլսի գրավումը1

Ցանկանալով վերջնականապես ոչնչացնել Բյուզանդական կայսրությունը` Մեհմեդ II-ի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը (200.000, ինչպես նաև 420 նավ) պաշարեց երբեմնի հզորագույն այդ պետության մայրաքաղաքը Կոնստանդին XI-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակից (6.973, այդ թվում իտալացիներ, իսպանացիներ, ֆրանսիացիներ, շոտլանդացիներ, անգլիացիներ, սերբեր, հունգարներ և գերմանացիներ, ինչպես նաև 25 նավ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 700, այդ թվում Աստվածատուր Սաթլմիշը, Սիմոն Բարիփաշան, Բաբայի որդի Այվադը և Գևորգ Հեշիմ Հաջին):
I փուլ – Ապրիլի 2-ից 16-ը Օսմանյան սուլթանության բանակը լիակատար շրջափակման ենթարկեց քաղաքը և սկսեց վերջինիս պարիսպների հրետակոծումը։
II փուլ – Ապրիլի 18-ին Օսմանյան սուլթանության բանակը անցավ գրոհի, սակայն մի քանի ժամ տևած մարտերից հետո քաղաքի պաշտպանները հետ մղեցին այն։ Թշնամին կորցրեց 200 զինվոր։
III փուլ – Ապրիլի 20-ին Ջենովայի հանրապետության 3 մարտական նավեր, ծանր կորուստներ պատճառելով Օսմանյան սուլթանության նավատորմին, մարտերով մտան Ոսկե Եղջյուր հրվանդան։ Թշնամին կորցրեց 12.000 զինվոր։ Սրան ի պատասխան Մեհմեդ II-ի հրամանով թուրքական նավատորմը անցկացվեց Մարմարե ծովը Ոսկե Եղջյուր հրվանդանից բաժանող նեղ ցամաքաշերտի վրայով և ապրիլի 22-ին տեղաբաշխվեց քաղաքի ծովահայաց պարիսպների անմիջական հարևանությամբ, ընդ որում դրանից հետո Ոսկե Եղջյուր հրվանդանի կենտրոնում մի կամրջահարթակ կառուցվեց, որի վրա տեղադրվեց հրետանին` սկսելով հարվածել ծովահայաց պարիսպներին։
_________________________
1 Գեորգիոս Սֆրանձի «Մեծ ժամանակագրություն», գիրք 3, գլուխ 3-5, 7-9; Գեորգիոս Սֆրանձի «Փոքր ժամանակագրություն», գլուխ 1, 35; Դուկաս «Բյուզանդիոնի պատմությունը», գլուխ 35-40; Նիկոլո Բարբարո «Կոստանդնուպոլսի պաշարման օրագիրը»; Նեստոր Իսկանդեր «Թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի 1453 թվականի գրավման պատմությունը»; Միքայել Կրետեվուլուս «Պատմական երկ»; Խալկոնդիլես «Պատմություն»; Կոնստանդին Օստրովցի «Ենիչերու նոթերը», գլուխ 26; Աբրահամ Անկյուրացի «Ողբ Կոստանդնուպոլսի գրավման»; Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 7; Դավիթ Խարբերդցի «Հիշատակարան 1453 թվականի»; Առաքել Բաղիշեցի «Հիշատակարան 1453 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Հովհաննես Ցիպնացի «Հիշատակարան 1457 թվականի»; Հովհաննես Համշենցի «Հիշատակարան 1464 թվականի»; Ստեփանոս Դարանաղցի «Հիշատակարան 1464 թվականի»; Անանուն «Ժամանակագրություն 1532 թվականի»; Հովհաննես Երեցի Շարունակող «Ժամանակագրություն»; Անդրեաս Եվդոկացի «Ժամանակագրություն»; Թադեոս Սեբաստացի «Ռումաց ժամանակագրություն»; Ամիրաս Երզնկացի «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 1, 51, 56; Անանուն «Մասնավոր ժամանակագրություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1550 թվականի»; Անանուն Թավրիզեցի «Ժամանակագրություն»; Անանուն Վանեցի «Ժամանակագրություն»; Գրիգոր Վարագեցի «Ժամանակագրություն»; Հակոբ Կամենացի «Վենետիկյան ժամանակագրություն»; Վարդան Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Անանուն Ամասիացի «Ժամանակագրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1654 թվականի»; Մարտիրոս Խալիֆա «Ժամանակագրություն»; Ղևոնդ Տոսպեցի «Ժամանակագրություն»; Սիմեոն Երևանցի «Ջամբռ», գլուխ 3; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատունիների թագավորության պատմություն 1452-1605 թվականների»; Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»; Լեոնտիոս Մախերոս «Պատումը Կիպրոսի քաղցր երկրի մասին», գիրք 2; Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 216-217; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»: Այս հանրահայտ իրադարձության աղբյուր է հանդիսանում նաև Առաքել Բաղիշեցու «Ողբ Ստամբուլի» երկը։ Միաժամանակ պետք է նշել, սակայն, որ, հաշվի առնելով վերջինիս յուրօրինակ գեղարվեստական բնույթը, ինչպես նաև փոքր իմֆորմատիվությունը և` ես այն այստեղ շարադրել հարկ չեմ համարում։
360
Приходите в мой дом...
Закрыто