Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

գերիշխանության ճանաչումն էր: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում շարունակվում էր ավանդական քաոսը, սակայն, նաև Օսմանյան սուլթանության տարածքում:
1781 թվականի Սեբաստիայի բնակիչներից կազմված ապստամբները (մոտ 5.000) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) կառավարական բանակից (մոտ 500) գրավեցին քաղաքապետարանը ու հրկիզեցին1: Իրավիճակն իր հերթին նույն այս ժամանակ չէր հանգստանում նաև Կիլիկիայում:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1782 – Քյուրդին կիրճի ճ-մ (Զեյթունի մոտ)2

Ալի փաշայի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 15.000) արշավանք սկսեց դեպի Զեյթուն: Տեղեկանալով այդ մասին` Ճկիր իշխանի գլխավորած Զեյթունի իշխանության բանակը (մոտ 3.000, որից 300 հեծյալ) դարան դրեց թշնամու բանակի շարժման ուղղության վրա գտնվող կիրճում:
I փուլ – Հայկական բանակը դարանը գցեց թշնամուն և գլխովին ջախջախեց:
II փուլ – Ճկիր իշխանի գլխավորած հեծելազորը հետապնդեց թշնամու բանակին մինչև Մարաշ և ծանր կորուստներ պատճառեց:
Հայերը կորցրին մոտ 800, թշնամին` մոտ 8.000 զինվոր, որոնց թվում ստացած վերքերից կարճ ժամանակ անց մահացած Ալի փաշան:

Մինչ Զեյթունում հայերը պահում էին դիրքերը, տեղական ուժերը որոշեցին հարված հասցնել նաև Օսմանյան սուլթանության տարածքում գործող ևս մեկ հայկական կիսաանկախ իշխանության: Այս անգամ էլ, սակայն, գործն անհաջողությամբ ավարտվեց:
Իրոք, նույն 1782 թվականին Սավուրի ճ-մ-ում Սավուրի իշխանության բանակը (մոտ 1.000) հաղթեց Ամիդի փաշայի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակին (4.500), ընդ որում թշնամին կորցրեց 500 զինվոր3: Սավուրին ևս մեկ հարված հասցվեց 1785 թվականին, սակայն հայերին այս անգամ ևս հաջողվեց պահել դիրքերը4: Եվ վերջապես ևս մեկ անգամ Սավուրի հայերը հետ մղեցին կենտրոնական իշխանության հարվածն արդեն 1798 թվականի գարնանը5: Իր հերթին, նույն 1785 թվականին քրդերը (մոտ 25.000) ասպատակեցին Էրզրումի, Սեբաստիայի և Թոքաթի շրջակայքը, ինչպես նաև Կապադովկիայի արևելքը6:
1783 թվականի ամռանը քաղաքի ապստամբած կայազորը (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20) Կախեթիի թագավորության ու Ղարաբաղի խանության միացյալ բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 20) գրավեցին
_________________________
1 Հովհաննես Սեբաստացի «Սեբաստիայի պատմությունը», գլուխ 13:
2 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Զեյթունի բանավոր ավանդույթներում: Տես՝ Պողոսյան Հ. Մ. «Զեյթունի պատմությունը», Երևան 1969, էջ 121:
3 Այս իրադարձության համար աղբյուր եմ ընդունել Հայկական սովետական հանրագիտարանի «Սավուր» հոդվածը, որում մասնավորապես նշվում է. Ինչպես Ս-ի, այնպես էլ հարևան Իսյան (Իսքյան) գավառների բնակչության զգալի մասը հայեր էին (մասամբ՝ քրդախոս: Մինչև XIX դ. 2-րդ կեսը ապրում էին կիսանկախ ավատապետական կյանքով: Թուրք կառավարության ոտնձգությունների դեպքում հաճախ դաշնակցում էին Իսյանի բնակչությանը: Նրանց հնազանդեցնելու թուրք, փորձերը (1782, 1785, 1798 ևն) ձախողվել են: Հայ տղամարդիկ շրջում էին սպառազեն, իրենց զավակներին մանկուց վարժեցնում զենքի: Ղ, Ինճիճյանը Ս-ի հայերին նկարագրում է հաղթանդամ ու բարձրահասակ, որոնք շրջակա քրդերից զանազանվելու համար գլխներին կրում էին ճերմակ փաթաթոց»: Տես նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 71:
4 Այս իրադարձության համար աղբյուր եմ ընդունել Հայկական սովետական հանրագիտարանի «Սավուր» հոդվածը, որում մասնավորապես նշվում է. «Ինչպես Ս-ի, այնպես էլ հարևան Իսյան (Իսքյան) գավառների բնակչության զգալի մասը հայեր էին (մասամբ՝ քրդախոս: Մինչև XIX դ. 2-րդ կեսը ապրում էին կիսանկախ ավատապետական կյանքով: Թուրք կառավարության ոտնձգությունների դեպքում հաճախ դաշնակցում էին Իսյանի բնակչությանը: Նրանց հնազանդեցնելու թուրք, փորձերը (1782, 1785, 1798 ևն) ձախողվել են: Հայ տղամարդիկ շրջում էին սպառազեն, իրենց զավակներին մանկուց վարժեցնում զենքի: Ղ, Ինճիճյանը Ս-ի հայերին նկարագրում է հաղթանդամ ու բարձրահասակ, որոնք շրջակա քրդերից զանազանվելու համար գլխներին կրում էին ճերմակ փաթաթոց»: Տես նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 71:
5 Այս իրադարձության համար աղբյուր եմ ընդունել Հայկական սովետական հանրագիտարանի «Սավուր» հոդվածը, որում մասնավորապես նշվում է. «Ինչպես Ս-ի, այնպես էլ հարևան Իսյան (Իսքյան) գավառների բնակչության զգալի մասը հայեր էին (մասամբ՝ քրդախոս: Մինչև XIX դ. 2-րդ կեսը ապրում էին կիսանկախ ավատապետական կյանքով: Թուրք կառավարության ոտնձգությունների դեպքում հաճախ դաշնակցում էին Իսյանի բնակչությանը: Նրանց հնազանդեցնելու թուրք, փորձերը (1782, 1785, 1798 ևն) ձախողվել են: Հայ տղամարդիկ շրջում էին սպառազեն, իրենց զավակներին մանկուց վարժեցնում զենքի: Ղ, Ինճիճյանը Ս-ի հայերին նկարագրում է հաղթանդամ ու բարձրահասակ, որոնք շրջակա քրդերից զանազանվելու համար գլխներին կրում էին ճերմակ փաթաթոց»: Տես նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 71:
6 Այս մասին տեղեկացնում են օսմանյան արխիվային նյութերը, որոնք ի մի են բերված Յանքուիերի «Օսմանյան կայսրության պատմություն» աշխատությունում (հատոր 1, էջ 317-318) և առայժմ ինձ անհասանելի են:
661
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Գանձակը: Արդյունքում՝ Գանձակի խանության խան հռչակվեց Շահվերդիի որդի Ռահիմը (1783-1786)1:
Այս առումով հարկ է նշել, որ Աֆշարների շահությանը հերթական անգամ պատած քաոսը, ինչպես նաև տեղի քրիստոնյաների մշտական դրդումները Ռուսական կայսրության իշխող վերնախավում նույն այս ժամանակ ուժեղացրել էին ցանկությունները տիրել Կովկասյան լեռնաշղթայից հարավ ձգվող տարածքներին: Միաժամանակ իր պետության համար հարևաններից եկող հարաճուն սպառնալիքներ էր զգում նաև Հերակլի II-ը: Արդյունքում՝ 1783 թ-ի հուլիսի 24-ին կնքվեց Գեորգիևյան համաձայնագիրը, ըստ որի Ռուսական կայսրությունն, ըստ էության, իր հովանավորության տակ էր վերցնում Կախեթիի թագավորությանը՝ պարտավորվելով այստեղ մշտապես պահել երկու գումարտակ հետևակային և 4 հրանոթ։ Արդյունքում՝ արդեն 1783 թվականի հոկտեմբերի 11-ին Մուղանդի գյուղի ճ-մ (Կախեթի, Ալազանի գետի հովտում) գեներալ-մայոր Ալեքսանդր Սամոյլովի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (1.800, 4 հրանոթ) հաղթեց Աղվանքը, Ուտիքը, ինչպես նաև Գուգարքի արևելքը ասպատակած և անտառում ամուր դիրքեր գրաված Լեզգիական խանության բանակին (մոտ 1.000), որից հետո Հերակլի II-ի գլխավորությամբ մարտադաշտին մոտեցած Կախեթիի թագավորության բանակի (մոտ 5.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 1.500) հետ միասին հետապնդեց և ոչնչացրեց թշնամուն, ընդ որում թշնամու ռազմիկներից շատերը խեղդվեցին գետում2: Դրանից հետո 1784 թվականի մայիսի 28-ին Սակաշետիի ճ-մ-ում (Գորիից մոտ 25 կմ հյուսիս) գեներալ-մայոր Ալեքսանդր Սամոյլովի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (200), ինչպես նաև Կախեթիի թագավորության բանակը (500 հեծյալ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 150) հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 2.000, այդ թվում լեզգիներ) այն բանից հետո, երբ Կախեթիի թագավորության բանակի հեծելազորի հարձակումով ու կեղծ նահանջով թշնամին դրդվեց հարձակվել Ռուսական կայսրության բանակի հետևազորի վրա3:
1784 թվականի ամռանը մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Աղվանքի տարածքում գերակշռության հասած Ղուբայի խանության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Ուտիքի կենտրոնական և հարավայի մասը, ինչպես նաև Արցախի արևելքը ու հարավը և նահանջեց4: Նույն այս ժամանակ, սակայն, քրիստոնյաներին հակառակորդ դարձավ Հյուսիսային Կովկասի լեռնական առաջնորդներից այդ ժամանակ ամենաուժեղն, ի դեմս Ավարական խանության խան Ումմայի (1774-1801): Ուժեղ, գործնական, ռազմական և դիվանագիտական առաջնակարգ ունակություններով օժտված Ումման մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում կարողացել էր Ավարական խանության հովանու ներքո միավորել Հյուսիսային Կովկասի զգալի հատվածն, այդ թվում նաև լեզգիներին, ինչի արդյունքում զգալի ուժի տեր էր դարձել: Սրան հակառակ, նույն այս ժամանակ աստիճանաբար ծանրանում էր Կախեթիի թագավորության դրությունը, իսկ նրա ռազմական ուժն էլ թուլանում էր:
Իրոք, ռազմական բարեփոխումը, որն իր կառավարման ամենասկզբում հղացել էր Հերակլի II-ը և որը սկզբում դրական արդյունք էր տվել, այժմ, այդպես էլ ավարտուն ու վերջնական տեսք չստանալով, Կախեթիի թագավորության համար արտահայտվել էր թուլությամբ: Խնդիրը կայանում էր նրանում, որ Հերակլի II-ը, հրաժարվելով հնից և ձգտելով պետության ռազմական մեքենան կայացնել իր ժամանակի չափանիշների համապատասխան, այն համալրում էր տարվա որոշակի օրերին զինվորական ծառայության պարտականություն ունեցող սեփական հպատակների հաշվի: Այս բարեփոխումը ուժեղացրեց արքայական իշխանությունը և թուլացրեց նրա կախվածությունը տեղական իշխաններից, սակայն մյուս կողմից էլ նույն այդ բարեփոխումը ավարտուն տեսք, ինչպես արդեն ասվեց, այդպես էլ չստացավ և հետագայում վերածվեց ձևականության, իսկ տեղական իշխանների ուժերն էլ դրա փոխարեն անկում ապրեցին: Ռազմական բարեփոխումների ոլորտում, թերևս, միակ արդյունքը եղավ ուժեղ հրազենի, ինչպես նաև ժամանակակից հրանոթների ձեռք բերումը, սակայն դրանք քանակապես քիչ էին և չէին կարող փոխհատուցել բացթողումները մնացած ոլորտներում: Արդյունքում, արդեն մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում, Կախեթիի թագավորության ռազմական հզորությունն, ինչպես
_________________________
1 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129:
2 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129:
3 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Ջևդեթ «Պատմություն»:
4 Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5:
662
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

արդեն ասվեց, սասանվեց, իսկ բանակն էլ թվաքանակի լուրջ խնդիրներ ունեցավ: Իր հերթին, նույն այս ժամանակ իրեն արդեն զգացնել էր տալիս նաև ռազմավարական բնույթ ունեցող գաղափարական խզումը հայերի հետ: Այս առումով հետաքրքիր է նշել, որ նույն այս ժամանակ, հիանալի գիտակցելով ու գնահատելով սեփական իշխանության սահմաններում հայերի դերն և նշանակությունը, ընդհակառակը, Ղարաբաղի խանության խան Իբրահիմն աստիճանաբար ավելի ու ավելի էր սիրաշահում տեղի հայերին և Խամսայի մելիքներին՝ արդյունքում նույն այն տարիներին, երբ Կախեթիի թագավորությունը զրկվում էր հայերի աջակցությունից, հենց ինքն այդ աջակցությունն ապահովելով սեփական խանության համար:
1785 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև նոյեմբեր Ավարական խանության բանակը (30.000) ասպատակեց Աղվանքը, Ուտիքը, ինչպես նաև Գուգարքի արևելքը և նահանջեց1: Այս ընթացքում 1785 թվականի սեպտեմբերի 26-ին Ավարական խանության բանակը (մոտ 10.000) Կախեթիի թագավորության բանակից (մոտ 500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 250) գրավեց Լոռի ամրոցը2, իսկ 1785 թվականի սեպտեմբերի 29-ին էլ տիրեց Օձունին (Լոռու մոտ)3: Դրանից հետո Ումմայի ռազմական մեքենան հանգիստ առավ Ախալցխայում, որից հետո, խոշոր ռազմատուգանք ստանալով Հերակլի II-ից, 1786 թվականի գարնանը Երևանի և Ղարաբաղի խանությունների տարածքներով վերադարձավ ելման դիրքեր: Նույն այս ժամանակ էր, որ, տեսնելով Ումմայի ռազմական հզորությունը, Ղարաբաղի խան Իբրահիմը խնամիական կապ հաստատեց վերջինիս հետ՝ որպես կին վերցնելով Ումմայի քրոջը։ Արդյունքում՝ Ղարաբաղի խանության դիրքերը զգալիորեն ուժեղացան, երբ վերջինս առիթի դեպքում սկսեց վայելել ռազմաշունչ Ումմայի աջակցությունը, իսկ Ավարական խանությունն ինքն էլ փոխարենը հնարավորություն ստացավ դեպի հարավ շարժվել նախկինում աննախադեպ խորությամբ:
1785 թվականին Թամրազ Մելիք-Բեգլարյանը կնքեց իր մահկանացուն և նրան փոխարինեց որդին՝ Աբով Քաջը (1785-1828): Գյուլիստանի նոր մելիքը, ի տարբերություն հոր, մի եռանդուն և գործունյա անձնավորություն էր, որը, ինչպես և Մեջլում Մելիք-Իսրայելյանը, աչքի էր ընկնում անձնական մեծ քաջությամբ: Նույն այս ժամանակ, սակայն, Ղարաբաղի խան Իբրահիմը, աչքի տակ ունենալով այս մելիքների հնարավոր համագործակցության իր համար սպառնալից հեռանկարը, բանակցությունների նպատակով մի հանդիպում կազմակերպեց, որի արդյունքում նենգաբար գերեց երկու մելիքներին և բանտարկեց Շուշիի բանտում:
1786 թվականի գարնանը Նախիջևանի ճ-մ-ում Կախեթիի թագավորության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000), ինչպես նաև Երևանի ու Գանձակի խանությունների միացյալ բանակը (մոտ 6.000) հաղթեցին Նախիջևանի խանության բանակին (մոտ 10.000)4, սակայն Ումմայի հասցրած թիկունքային հարվածը ստիպեց քրիստոնյաներին հետ դառնալ։ Արդյունքում՝ 1786 թվականի ամռանը Հաղպատձորի ճ-մ-ում Հայկական աշխարհազորը (մոտ 500) հետ մղեց Ավարական խանության բանակին (մոտ 2.000)5: Դրանից հետո 1786 թվականի ամառը Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 40.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000) ասպատակեցին Գանձակը ու նրա շրջակայքը և, գահընկեց անելով Ռահիմին ու Գանձակի խանության խան դարձնելով նրա եղբայր Ջավադին (1786-1804), հետ քաշվեցին6: Խնդիրը, սակայն, սրանով չսպառվեց, քանզի Ռահիմը փախուստի դիմեց և ապաստանեց Ղարաբաղի խանությունում, ինչը երկարատև լարվածություն հերթական փուլն առաջացրեց Ղարաբաղի ու Գանձակի խանությունների հարաբերութուններում: Իր հերթին հարկ է նշել, որ որպես դաշնակից Ավարական հզոր խանությանը ձեռք բերելը նույն այս ժամանակ իրոք մեծապես թևավորել էր Իբրահիմին, որը, կարծես թե, նաև սանձած վերջին ըմբոստ երկու մելիքներին, նույն այս ժամանակ փորձ կատարեց ձեռնամուխ լինել արտաքին նվաճումների:
_________________________
1 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Իեսե Բարաթաշվիլի «Ինքնակենսագրություն և կտակ»; Օման Խերխուլիձե «Հերակլի II-ի պատմությունը»; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»; Հարություն Արարատցի «Ճշմարտացի պատմություն», մաս 1; Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 14; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 6; Ջևդեթ «Պատմություն»; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Հեյդար-բեկ Գենիչուտլինյան «Ումա խան Նուցալ Մեծը»:
2 Ջևդեթ «Պատմություն»:
3 Այս մասին տես՝ «Յիշատակարան ազգային արդեան պատմության համար» «Կռունկ Հայոց աշխարհին» 1862, էջ 282:
4 Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
5 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 360:
6 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129:
663
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Արդյունքում՝ սակայն 1786 թվականի ամռանը Հերի ճ-մ-ում Հերի էմիրության բանակը (մոտ 5.000) հանդիպակաց մարտում հաղթեց Ղարաբաղի խանության առաջխաղացած բանակին (մոտ 10.000)1: Ավելին, սրան շուտով հետևեց նաև մեկ այլ հարված, երբ 1786 թվականի նույն ամռանը Դելի Մահրասանի, Թյուլի Արզումանի, Չալաղան յուզբաշու2 և Զարգար-Մելքումի գլխավորած Հայկական ջոկատը (մոտ 20) Ղարաբաղի խանության բանակից (մոտ 50) անակնկալ գրոհով գրավեց Շուշիի բանտը և, ազատելով բանտում գտնվող Մեջլում Քաջ Մելիք-Իսրայելյանին ու Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանին, հեռացավ3:
Իր խնամու և դաշնակցի կրած անհաջողությունները, ինչպես և սպասելի էր, ոտքի հանեց Ումմային, ինչի հետևանքով սկիզբ առավ ավարական աննախադեպ հարվածը հարավային ուղղությամբ։ Արդյունքում՝ 1787 թվականի գարնանը Ավարական խանության բանակը (մոտ 20.000) Նախիջևանի խանության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Նախիջևանը4:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1787 գարուն – Նախիջևանի ճ-մ5

Մահմեդի (1785-1795, 1796-1800) գլխավորած Երևանի, Հուսեյն-աղայի (մոտ 1747-1800) գլխավորած Մարաղայի, Մուստաֆայի (1763-1797) գլխավորած Ղարադաղի, Ֆաթ-Ալիին հաջորդած նրա որդի Ալիի (1762-1781) եղբայր Մուհամմեդ-գուլիի (1781-1799) գլխավորած Ուրմիայի, Քալբ-Ալիի (1779-1797) գլխավորած Նախիջևանի, Շահբազ-գուլիի (մոտ 1747-1797) գլխավորած Հերի և Հուսեյնի (մոտ 1786-1797) գլխավորած Մակվի խանությունների միացյալ բանակը (մոտ 30.000, այդ թվում քրդեր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100) մոտեցան Ումմայի գլխավորած Ավարական և Ղարաբաղի խանությունների միացյալ բանակին (մոտ 25.000):
I փուլ – Դաշնակից բանակը հարձակվեց Ավարական խանության բանակի վրա, սակայն, պարտություն կրելով, հետ շպրտվեց:
II փուլ – Ավարական խանության բանակը անցավ հակահարձակման և, հետ շպրտելով հակառակորդին, որը կորցրեց 500 ռազմիկ, վերադարձավ ելման դիրքեր:
III փուլ – Դաշնակից բանակը կրկին հարձակման անցավ և ստիպեց հակառակորդին նահանջել, սակայն, չկարողանալով զարգացնել հաջողությունը, օրվա վերջում հետ քաշվեց Արաքսի ուղղությամբ:
Հայերը կորցրին մոտ 50, դաշնակիցը` մոտ 3.000, թշնամին` մոտ 800 զինվոր:

Այս արշավանքի ժամանակ Իբրահիմը դաշնակցել էր Ումմային և, չկարողանալով վերջնականապես հաշիվ տեսնել ավարների հետ, սակայն, օգտվելով Ումմայի ուժերի հետ քաշվելուց, տեղական խանություններն հարված հասցրին Ղարաբաղի խանությանը։ Արդյունքում՝ 1787 թվականի գարնանը Ղարադաղի խանության բանակը (մոտ 5.000) ասպատակեց Արցախը6, սակայն 1787 թվականի գարնանը Խուդափերինի կամրջի ճ-մ-ում Ավարական և Ղարաբաղի խանությունների միացյալ բանակը (մոտ 15.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 150) հաղթեցին Ղարադաղի խանության նահանջող բանակին (մոտ 5.000)7: Ավելին, անցնելով Արաքսի հարավային ափ, 1787 թվականի գարնանը դաշնակից ուժերը ասպատակեցին Վարդանակերտ գավառը և նահանջեցին8:
_________________________
1 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 14:
2 Այս քաջարի ռազմիկի իսկական անունը ևս մեզ չի հասել: Աղբյուրներում պահպանվել է միայն նրա մականունը` «Չալաղան յուզբաշի», որը թարգմանաբար նշանակում է. «հափշտակող կամ ասպատակող հարյուրապետ»:
3 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում: Տես՝ Րաֆֆի «Խամսայի մէլիքութիինները», Թիֆլիս 1882, էջ 134-135:
4 Հեյդար-բեկ Գենիչուտլինյան «Ումմա խան Նուրսալ Մեծը»; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5:
5 Հեյդար-բեկ Գենիչուտլինյան «Ումմա խան Նուրսալ Մեծը»; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 13:
6 Հեյդար-բեկ Գենիչուտլինյան «Ումմա խան Նուրսալ Մեծը»:
7 Հեյդար-բեկ Գենիչուտլինյան «Ումմա խան Նուրսալ Մեծը»:
8 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 12; Հեյդար-բեկ Գենիչուտլինյան «Ումմա խան Նուրսալ Մեծը»:
664
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Գլուխ 53
Ռուս-Թուրքական VII պատերազմը

Նույն այս ժամանակ հերթական անգամ սրվել էին Օսմանյան սուլթանության և Ռուսական կայսրության հարաբերությունները, երբ առաջինը որևէ կերպ չէր ուզում համակերպվել նախորդ պատերազմում իր կրած անհաջողության ու դրա արդյունքների հետ, իսկ երկրորդն էլ ուզում էր ավելի մեծացնել սեփական հաջողությունները: Այս առումով հարկ է նշել, որ մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում պաշտոնական Սանկտ-Պետերբուրգն, ի դեմս Ռուսական կայսրությանը հարվածային հսկայական ուժ հաղորդած տաղանդավոր Եկատերինա II Մեծի (1762-1796), Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքները աստիճանաբար արդեն դիտարկում էր որպես Օսմանյան սուլթանության հետ պատերազմի հերթական մի ճակատ, ընդ որում Աֆշարների շահությունում շարունակվող քաոսը միայն ուժեղացնում էր այս մղումները:
Արդյունքում՝ 1787 թվականի սեպտեմբեր Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000), Ռուսական կայսրության բանակը (մոտ 2.000), ինչպես նաև Խամսայի մելիքության բանակը (մոտ 5.000) Ջավադի գլխավորած Գանձակի խանության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեցին Գանձակը, սակայն, քանի որ Ռուսական կայսրության բանակը ըստ ստացած հրամանի շուտով նահանջեց, նահանջեցին նաև վերջինիս դաշնակիցները1: Այս ընթացքում էր, որ 1787 թվականի սեպտեմբերին Զեյվայի ճ-մ-ում դաշնակիցները հաղթեցին Իբրահիմի գլխավորած Ղարաբաղի խանության բանակին, սակայն ի վերջո, հաշվի առնելով Գանձակի մոտից Ռուսական կայսրության բանակի նահանջը, չզարգացրին հաջողությունը և հետ քաշվեցին2: Իրոք, 1787 թվականի օգոստոսի 13-ին սկիզբ էր առել Ռուս-Թուրքական VII պատերազմը (1787-1791) և Կովկասյան լեռնաշղթայից հարավ ձգվող տարածքներում ռազմական գործողությունների մեջ ներքաշվել, այն էլ հեռանկարում ընդհարվելով Աֆշարների շահության տարածքում գերիշխանության հասած այս կամ այն ուժի հետ, Սանկտ-Պետերբուրգում ուղղակի վախեցան: Միաժամանակ հարկ է նաև ավելացնել, որ նախորդ պատերազմի հետ միաժամանակ պաշտոնական Ստամբուլը ներքաշվեց նաև մեկ այլ պատերազմի մեջ, երբ սկիզբ առավ Ավստրո-Թուրքական VIII պատերազմը (1788-1791), ինչը լրացուցիչ ծանրություն հաղորդեց Օսմանյան սուլթանության համար ստեղծված առանց այն էլ բարդ դրությանը: Այս առումով մինչև առաջ անցնելը նշենք, որ Ռուս-Թուրքական VII պատերազմի կարևորագույն իրադարձություններից մեկը հանդիսացած և Ռուսական կայսրության բանակից (50.000) 1788 թվականի հունիսի վերջից մինչև դեկտեմբերի 17-ը ընթացած Օչակով ամրոցի պաշտպանությունը գլխավորեց հայազգի Ղազի Հասան փաշա Ալժիրցին, ընդ որում ամրոցն ի վերջո ընկավ3:
1788 թվականի գարնանը Ղարաչաղի ամրոց ճ-մ-ում (Ախալցխայի մոտ) արքայի թոռ Հովհան Բագրատունու գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 8.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000) հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 12.000, այդ թվում լեզգիներ)4, իսկ 1789 թվականի աշնանն էլ արդեն արքայի մյուս թոռ Դավիթ Բագրատունու գլխավորած ուժերը Օսմանյան սուլթանության բանակից գրավեցին Վաչանի և Կուլալասի ամրոցները (Ախալցխայի մոտ)` կանխելով Օսմանյան սուլթանության ու Լեզգիական խանության հետագա հարձակումները Կախեթիի թագավորության վրա5: Նույն այս ժամանակ պաշտոնական Տփղիսը շարունակեց մարտական գործողությունները նաև հարավում։ Արդյունքում՝ 1788 թվականի հունիսից մինչև օգոստոս Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանի և Մեջլում Քաջ Մելիք-Իսրայելյանի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000), ինչպես նաև Խամսայի մելիքության (մոտ 5.000)
_________________________
1 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129:
2 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
3 Այս իրադարձության սկզբնաղբյուրները չեն նշվել` ելնելով Օսմանյան սուլթանության բանակում ոչ հարկադիր ծառայած և իսլամ ընդունած հայերի հետ կապված իրադարձությունները լուսաբանելու իմ որդեգրած դիրքորոշումից:
4 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129:
5 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129:
665
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

միացյալ բանակը Գանձակի խանության բանակից (մոտ 5.000) հերթական անգամ պաշարեցին Գանձակը, սակայն անհաջողության մատնվեցին1:
1789 թվականի ամռանը Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000), Մեջլում Քաջ Մելիք-Իսրայելյանի և Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանի գլխավորած Խամսայի մելիքության բանակը (մոտ 5.000), ինչպես նաև Շաքիի ու Ղուբայի խանությունների միացյալ բանակը (մոտ 10.000) ասպատակեցին Շամքորի շրջակայքը և նահանջեցին2: 1789 թվականի նույն աշնանը պաշտոնական Տփղիսի հովանու ներքո գտնվող ուժերը հարված հասցրին արդեն նաև Շուշիի շրջակայքին, սակայն այստեղից ևս հետ քաշվեցին3, մանավանդ որ 1789 թվականի աշնանը Լեզգիական խանության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Աղվանքը, Ուտիքը, ինչպես նաև Գուգարքի արևելքը և նահանջեց4: Իր հերթին, 1790 թվականի ամռանը Ղազախի ճ-մ-ում Կախեթիի թագավորության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000) հաղթեցին Շաքիի խանության առաջխաղացած բանակին (մոտ 10.000)5:
1790 թվականի գարնանը Դավիթ Բագրատունու գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 300), շարունակելով պայքարը արևմտյան ուղղությամբ, Օսմանյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 150, այդ թվում լեզգիներ) գրավեցին Ինջադարա, Ժոմուլի և Փոլդերեվան ամրոցները (Կարսի մոտ)6, իսկ 1790 թվականի նույն գարնանն էլ պաշարեցին Ղզլչախչախ գյուղը (Կարսի մոտ), սակայն հետ քաշվեցին7: Իր հերթին, 1790 թվականի նույն գարնանը Կարսի ճ-մ-ում Դավիթ Բագրատունու գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 900) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 270) հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 2.000, այդ թվում լեզգիներ և քրդեր), որից հետո, ասպատակելով քաղաքի շրջակայքը, նահանջեցին՝ ձեռք գցելով 1.000 գերի8: Միաժամանակ հարկ է կրկին նշել, որ հերթական պատերազմի սկսվելը արևմտյան ճակատում Օսմանյան սուլթանության արևելքում իր արձագանքը գտավ սպասելի քաոսի տեսքով:
Արդեն 1788 թվականի գարնանը Լիվանօղլու գլխավորությամբ պայքարը վերսկսած Խոզանօղլուները (մոտ 1.000) ասպատակեցին Կիլիկիան` առանց լուրջ մարտերի իրենց տիրապետության տակ գցելով Սիսը, Վահկան, Լամբրոնը, Անարզաբան ու Հանգիտը և նրանց շրջակայքը9: Իր հերթին, 1790 թվականի ամռանը Յուսուֆի գլխավորած Խոզանօղլուների մեկ այլ հատված (մոտ 1.000) ասպատակեց Կիլիկիան` հաստատելով սեփական կիսաանկախ դրությունը10:
Մինչ Կիլիկիայում կենտրոնական իշխանության բացակայության պայմաններում թուրքմեններն իրենց հաշիվներն էին պարզում, 1790 թվականի մարտից մինչև օգոստոսի 10-ը Սեբաստիայի բնակիչներից կազմված ապստամբները (մոտ 5.000) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) կառավարական բանակից (մոտ 500) գրավեցին քաղաքապետարանը11: Քաղաքի կառավարիչ Թուրունճօղլի փաշան ամրացավ Բռգնիկ վանքում, ուժեղացնելով վանքի պաշտպանությունը հրետանային մարտկոցով, սակայն շուտով հեռացավ: Դրանից հետո 1791 թվականի աշուն Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 5.000) ասպատակեց Սեբաստիան` վերացնելով տիրող ապստամբական տրամադրությունները12: 1791 թվականի նույն աշնանը Գազբելի ճ-մ-ում (Կիլիկիա) Խոզանօղլուները (մոտ 20.000) հետ մղեցին Օսմանյան սուլթանության բանակին (30.000)13: Վերջին իրադարձությունը, սակայն իր հետագա
_________________________
1 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 365:
2 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
3 Օման Խերխուլիձե «Հերակլի II-ի պատմությունը»:
4 Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
5 Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
6 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
7 Իսահակ Սահրադյան «Պատմություն»:
8 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»; Իսահակ Սահրադյան «Պատմություն»:
9 Ղուկաս Կարնեցի «Նամակ Մելիք-Ավետիքին», գլուխ 1:
10 Ղուկաս Կարնեցի «Նամակ Մելիք-Ավետիքին», գլուխ 1:
11 Հովհաննես Սեբաստացի «Սեբաստիայի պատմությունը», գլուխ 13:
12 Հովհաննես Սեբաստացի «Սեբաստիայի պատմությունը», գլուխ 13:
13 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 3, մաս 2, էջ 250:
666
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

զարգացումը չստացավ, քանի որ 1791 թվականի օգոստոսի 4-ին ավարտվեց Ավստրո-Թուրքական VIII պատերազմը, իսկ 1791 թվականի դեկտեմբերի 29-ին էլ իր ավարտը գտավ Ռուս-Թուրքական VII պատերազմը, ինչի արդյունքում պաշտոնական Ստամբուլն արդեն ի վիճակի էր լուրջ ուժերով գործել Արևելքում:
1789 թվականի ապրիլի 7-ին Ռուսական կայսրության դեմ դեռևս ընթացող պատերազմում կրած իրար հաջորդող անհաջողությունների ֆոնին սրտամկանի կաթվածից իր մահկանացուն կնքեց Աբդուլ-Համիդ I-ը և նրան հաջորդեց Մուստաֆա III-ի որդի Սելիմ III-ը (1789-1807): Նոր սուլթանը շատ էր ուզում ընթացող պատերազմներում գոնե մի որևէ հաջողություն գրանցել և նոր միայն հաշտություն կնքել, սակայն եվրոպական առաջնակարգ չափանիշներին համապատասխանող Ռուսական և Հռոմեական Սրբազան կայսրությունների ռազմական մեքենաները Օսմանյան սուլթանության բանակին նման ոչ մի հնարավորություն այդպես էլ չտվեցին։ Արդյունքում՝ պաշտոնական Ստամբուլը վերջնականապես կորցրեց Դնեստրից արևելք ընկած բոլոր տարածքները, ինչպես նաև որոշ զիջումներ արեց պաշտոնական Վիեննային: Այս առումով հարկ է նշել, որ Սելիմ III-ը՝ իր ժամանակի օսմանյան տիրակալներից ամենավճռականորենը տրամադրված այդ բարեփոխիչը, որը հիանալի տեսնում էր սեփական սուլթանության ռազմավարչական հետամնացությունն և քայքայվածությունը, դրանից հետո մի շարք վճռական քայլեր իրականացրեց, սակայն էական արդյունք այդպես էլ չգրանցեց, թեև մարզերում իրավիճակը որոշակիորեն այնուհանդերձ կայունացավ:

Գլուխ 54
Աֆշարների շահության անկումը և Ղաջարների շահության ստեղծումը

Սկսած արդեն 1790 թվականի աշունից մինչև 1794 թվականի աշուն Խամսայի մելիքության բանակը (մոտ 3.000) ասպատակեց Շուշիի շրջակայքը` ահաբեկելով Ղարաբաղի խան Իբրահիմին, ոչնչացնելով վերջինիս գույքը և նրա իշխանությունը փաստացի սահմանափակելով միայն Շուշի քաղաքով1: 1791 թվականի գարնանը Ղազախի ճ-մ-ում քոչվոր թուրքմենները (300) անակնկալ հարձակումով հաղթեցին շրջակայքն ասպատակող Գանձակի խանության բանակին (3.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 100), երբ պարտվողները կորցրին 800 գերի2: Կրած անհաջողությունը սրեց երեկվա դաշնակիցների հարաբերությունները։ Արդյունքում՝ 1791 թվականի ամռանը Գյուլիստանի ճ-մ-ում Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանի բանակը (300) հաղթեց Գանձակի խանության առաջխաղացած բանակին (մոտ 1.000)3: Իր հերթին, հանգիստ լինելով հյուսիսում սեփական պայքարով զբաղված հայերից, 1791 թվականի ամռանը Իբրահիմի գլխավորած Ղարաբաղի ու Ավարական խանություններից միացյալ բանակը (մոտ 10.000) ասպատակեց Նախիջևանի շրջակայքը և նահանջեց4: Նույն այս ժամանակ, սակայն, իր վերջին օրերն ապրող Աֆշարների շահության տարածքում տեղի էին ունենում խիստ ուշագրավ իրադարձություններ, որոնք կրկին ուժեղացնելու էին կենտրոնական իշխանության դիրքերը հյուսիսում:
Իրոք, Աղա Մուհամմեդը, որ սկսած դեռևս 1779 թվականից համառ պայքար էր մղում Զենդյանների խանության, ինչպես նաև Աֆշարների շահության տարածքում գործող այլ ուժերի դեմ, նույն այս ժամանակ արդեն լուրջ հաջողություններ էր գրանցել, ըստ էության, ոչնչացնելով իր բոլոր հիմնական հակառակորդներին, այդ թվում նաև Զենդյանների խանությունից, երբ Զենդյանների խանության խան Լոթֆ-Ալին (1789-1794) նույն այս ժամանակ արդեն գտնվում էր կործանման եզրին: Այսպիսով՝ Իրանական լեռնաշխարհը գործնականում արդեն կրկին միավորվել էր, այս անգամ արդեն Ղաջարների հովանու ներքո և, որպես հետևանք այս ամենի, խնդիր դնելով վերականգնել գերիշխանությունը նաև Արաքսից հյուսիս գտնվող տարածքների
_________________________
1 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում: Տես՝ Րաֆֆի «Խամսայի մէլիքութիինները», Թիֆլիս 1882, էջ 154-155:
2 Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
3 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում: Տես՝ Րաֆֆի «Խամսայի մէլիքութիինները», Թիֆլիս 1882, էջ 145-148:
4 Անանուն ժամանակագիր «Այլևայլ անցքերի նկարագրություն»; Օման Խերխուլիձե «Հերակլի II-ի պատմությունը»:
667
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

նկատմամբ, 1791 թվականից Ատրպատականում վերջնականապես ամրացած Աղա Մուհամմեդը որոշեց հարված հասցնել հյուսիսային ուղղությամբ:
1793 թվականի մարտին Աղա Մուհամմեդի գլխավորությամբ ասպատակելով առաջխաղացած Ղաջարների խանության բանակը (մոտ 50.000) Իբրահիմի գլխավորությամբ քաղաքի ներսում և դրսում գործող Ղարաբաղի խանության (մոտ 5.000) բանակից ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000) պաշարեց Շուշին, սակայն, չկարողանալով հասնել հաջողության, նահանջեց1: Դատելով ըստ ամենայնի՝ Աղա Մուհամմեդը լրջորեն թերագնահատել էր հյուսիսում գործող ուժերին և արդյունքում որոշվեց այս ուղղությամբ հարված հասցնել միայն բոլոր խնդիրները լուծելուց ու լավ նախապատրաստություններից հետո:
Աղա Մուհամմեդի հեռանալուց հետո, սակայն, տեղական ուժերը մի ինչ-որ պահ կրկին վերադարձան տեղական խնդիրներին, թեև այդ ամենի ժամանակն արդեն անցնում էր: Արդյունքում՝ 1793 թվականի ապրիլի 19-ին Գանձակի խանության բանակը (մոտ 2.000) ասպատակեց Ղազախի շրջակայքը (Ուտիք, Աղվե գավառի հյուսիս) և նահանջեց` վերացնելով տիրող ապստամբական տրամադրությունները2: Հարավում, սակայն, նույն այս ժամանակ կրկին վճռական իրադարձություններ էին զարգանում:
Իրոք, 1794 թվականի մարտի 20-ին վերջնականապես պարտություն կրած և գերված Լոթֆ-Ալին սպանվեց, ինչն էլ, ըստ էության, ամրագրեց Զենդյանների խանության կործանումը: Դրանից հետո, 1794 թվականի արդեն ամռանը, հյուսիսին հարված հասցնելու Ղաջարների ծրագրի շրջանակներում, Հերի խանության բանակը (մոտ 5.000) ասպատակեց Երևանի շրջակայքը և նահանջեց3: Սա, սակայն, դեռևս միայն սկիզբն էր:
1795 թվականի հունիսին Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000), ինչպես նաև Մեջլում Քաջ Մելիք-Իսրայելյանի ու Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանի գլխավորած Խամսայի մելիքության բանակը (մոտ 5.000) Ջավադի գլխավորած Գանձակի խանության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 20) գրավեցին Գանձակը, սակայն, չկարողանալով գրավել միջնաբերդը, նահանջեցին4: Նույն այս ժամանակ էլ, ահա, հենց սկիզբ առավ Աղա Մուհամմեդի նախատեսած հերթական հարվածը հյուսիսային ուղղությամբ, ընդ որում թիրախում էին ինչպես Երևանը և Շուշին, այնպես էլ՝ Տփղիսը: Այս պայմաններում առավելագույնը, որ կարողացավ անել Հերակլի II-ը, դա Իմերեթիայի թագավորության աջակցությունն ապահովելն էր:
Իրոք, 1784 թվականին անժառանգ մնացած Սողոմոն I Մեծի մահից հետո նրան փոխարինել էր Գեորգի VIII-ի որդի Դավիթը (1784-1789), սակայն նույն այս ժամանակ գահակալական նկրտումներ ուներ նաև Հերակլի II-ի աղջկա հետ ամուսնացած Սողոմոն I Մեծի եղբայր Արչիլի որդի Սողոմոնը: Արդյունքում, ստանալով մորական պապի աջակցությունը, վերջինս պայքար սկսեց Դավթի դեմ և 1789 թվականին գահընկեց արեց վերջինիս։ Արդյունքում՝ Իմերեթիայի թագավորության արքա հռչակվեց Սողոմոնը՝ Սողոմոն II-ը (1789-1810), ինչը հերթական անգամ սերտացրեց Իմերեթիայի թագավորության հարաբերությունները Կախեթիի թագավորության հետ, իսկ այդ հանգամանքն էլ պաշտոնական Տփղիսին մեծապես օգտակար եղավ արդեն մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում:
1795 թվականի հուլիսի կեսից մինչև օգոստոսի կես Ղաջարների խանության բանակը (20.000) Մահմեդի գլխավորած Երևանի խանության բանակից (4.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (3.000) 35 օր պաշարեց Երևանը ու ստիպեց հանձնվել, ընդ որում Մահմեդը գերվեց և ուղարկվեց Աղա Մուհամմեդի մոտ5: Ի տարբերություն Երևանի, սակայն, Շուշիի ուղղությամբ ամեն ինչ ավելի բարդ տեսք ունեցավ: Իրոք, 1795 թվականի հուլիսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբ Աղա Մուհամմեդի գլխավորած Ղաջարների խանության բանակը (100.000, որից 50.000 հեծյալ, այդ թվում ֆրանսիական սպաներ) 33 օր շարունակ պաշարեց Շուշին քաղաքի ներսում և դրսում Իբրահիմի գլխավորությամբ գործող Ղարաբաղի խանության
_________________________
1 Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 5; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7:
2 Անանուն «Ժամանակագրություն 1798 թվականի»:
3 Ղուկաս Կարնեցի «Նամակ Մելիք-Ավետիքին»:
4 Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»:
5 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 15; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 6; Անանուն «Ժամանակագրություն 1795 թվականի»; Վարդան Օձնեցի «Պատմություն»; Այս մասին տես նաև՝ «Յիշատակարան ազգային արդեան պատմության համար» «Կռունկ Հայոց աշխարհին» 1862, էջ 284:
668
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

բանակից (մոտ 3.000), վարձկան լեզգիներից (3.000), ինչպես նաև Աբբաս Դաժան Մելիք-Եգանյանի գլխավորությամբ քաղաքի հարավային ու հարավ-արևելյան կիրճերը պաշտպանող և թշնամու ռեդուտներից մեկը գլխովին ջախջախած Դիզակի մելիքության բանակից (մոտ 2.000), սակայն, այդպես էլ չկարողացավ գրավել այն1:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1795 սեպտեմբերի 8-11 – Կրցանիսի գյուղի ճ-մ2

Աղա Մուհամմեդի գլխավորած Ղաջարների խանության բանակի (մոտ 80.000) առաջապահը (35.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 30, այդ թվում Մեջլում Քաջ Մելիք-Իսրայելյանը, Դելի Մահրասանը և Թյուլի-Արզումանը) մոտեցան Հերակլի II-ի ու Սողոմոն II-ի ընդհանուր ղեկավարությամբ ամուր պաշտպանական դիրքեր գրաված Կախեթիի (5.000) և Իմերեթիայի (2.000) թագավորությունների միացյալ բանակին ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.500` այդ թվում Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանը, մայոր Գաբրիելը և Սայաթ-Նովան):
I փուլ – Սեպտեմբերի 8-ին Կախեթիի և Իմերեթիայի թագավորությունների միացյալ բանակը հետ մղեց հակառակորդի բանակի առաջապահի (5.000) գրոհները` ծանր կորուստներ պատճառելով վերջինիս հատկապես հրետանային կրակով:
II փուլ – Սեպտեմբերի 9-ին Ղաջարների խանության բանակը կրկին հարձակման անցավ, սակայն ողջ օրը տևած մարտում հետ մղվեց ելման դիրքեր:
III փուլ – Սեպտեմբերի 10-ին Ղաջարների խանության բանակը մի շարք գրոհներ ձեռնարկեց, սակայն այս անգամ ևս որևէ հաջողության չհասավ: Նույն օրն էլ, սակայն, հիմնական ուժերով մարտադաշտ հասավ Աղա Մուհամմեդը, ընդ որում վերջինիս հետ էր նաև Գանձակի և Երևանի խանությունների միացյալ բանակը:
IV փուլ – Սեպտեմբերի 11-ին, օգտվելով մարտադաշտը պատած մառախուղից, Ղաջարների խանության բանակը հիմնական ուժերով վերսկսեց գրոհը և ի վերջո ճեղքեց հակառակորդի պաշտպանությունը:
V փուլ – Հերակլի II-ը իր բանակի մնացորդներով մեծ դժվարությամբ ճեղքեց հակառակորդի բանակի շարքերը ու ծանր մարտերով սկսեց դժվարությամբ հեռանալ, ընդ որում այդ ընթացքում Հերակլի II-ը շրջապատվեց և, միայն մեծ դժվարությամբ խուսափելով գերվելուց, կարողացավ հեռանալ, այն դեպքում, երբ Գաբրիելը, հրետանային անակնկալ հզոր կրակով ապահովելով արքայի նահանջը, քաջաբար մարտնչելով զոհվեց:
VI փուլ – Ղաջարների խանության բանակը զարգացրեց հաջողությունը և արդեն օրվա վերջում, առանց որևէ դիմադրության հանդիպելու, մտավ Տփղիս` հիմնովին ավերելով քաղաքը ու սպանելով կամ գերեվարելով 15.000 խաղաղ բնակիչ: Այս ընթացքում սպանվեց նաև մեծ փիլիսոփա և աշուղ Սայաթ-Նովան:
Ընդհանուր շարքից դուրս եկած 6.850 զինվորից հայերը կորցրին մոտ 1.450, դաշնակիցները` մոտ 5.400 զինվոր: Թշնամին կորցրեց մոտ 10.000 զինվոր:

Տփղիսի գրավումից հետո Կախեթիի թագավորության նվաճումը համարելով ավարտված՝ Աղա Մուհամմեդը, իր բանակի հիմնական ուժերով ասպատակելով շրջակայքը, հեռացավ Ատրպատական: Այսպիսով՝ Հերակլի II-ը փաստորեն լիուլի քաղեց գեղեցիկ մտահղացումը թերի միջոցներով կյանքի կոչելու իր նույն այն քաղաքականության պտուղները, որն իրականացնում էր վերջին տասնամյակներում: Իրոք, այլ թերացումների շարքում զուտ ռազմական առումով
_________________________
1 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 7, 15; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 6; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»; Անանուն «Ժամանակագրություն 1798 թվականի»:
2 Սերոբ Գրիչ «Պատմություն Տփղիս քաղաքի ավերման»; Հարություն Արարատցի «Ճշմարտացի պատմություն», մաս 2; Ղուկաս Կարնեցի «Ժամանակագրություն», գլուխ 1; Անանուն «Ժամանակագրություն 1798 թվականի»; Անանուն «Ժամանակագրություն 1795 թվականի»:
Իսահակ Սահրադյան «Պատմություն»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 16; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 6; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Ջևդեթ «Պատմություն»:
669
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Կախեթիի թագավորության արքան նույն այս ժամանակ փաստորեն ստեղծել էր մի իրավիճակ, երբ, չնայած առաջադեմ և ավելի համապատասխան ժամանակի ոգուն, սակայն իր թագավորության զինված ուժերը քանակապես այնուհանդերձ չափից դուրս էին զիջում հակառակորդին, ինչի արդյունքն էլ վրա հասավ աղետը: Այս կապակցությամբ ի պատիվ Հերակլի II-ի այնուհանդերձ պետք է ասել, որ կրած ծանր հարվածը չկոտրեց այս տիրակալի պայքարի կամքը և նա շարունակեց դիմադրությունը: Եվ վերջապես վերջին իրադարձությունների հետ կապված պետք է նշել նաև ևս մեկ կարևոր հանգամանք, քանզի դրանք վերջնականապես բաժանեցին մինչ այդ միասնաբար գործող երկու քաջարի մելիքների ճանապարհները՝ Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանը ընտրեց հավատարմությունը Կախեթիի թագավորությանը, իսկ Մեջլում Քաջ Մելիք-Իսրայելյանն էլ ընտրեց Ղաջարների կողմը՝ ակտիվորեն նպաստելով Տփղիսի գրավմանը:
Ժամանակակիցները, իսկ որոշ չափով նաև՝ սերունդները, սովորաբար փնովում են Մելիք-Իսրայելյանների մելիքի այս ընտրությունը և, առանց խորանալու իրավիճակի մեջ, քաջարի Մեջլումին սովորաբար ուղղակի մեղադրում են պարզագույն դավաճանության մեջ: Այս առումով կարծում եմ, սակայն, որ դա ինքնին այնքան էլ արդարացի մոտեցում չէ, քանի որ Հերակլի II-ն ինքն էլ ինչպես հայերի, այնպես էլ Խամսայի մելիքների նկատմամբ հետևողական երկդեմի քաղաքականություն էր վարում: Այս պայմաններում որևէ հիմք չկա, ըստ էության, թերևս, միայն քաղաքական ընտրությանը հանգած Մեջլում Քաջ Մելիք-Իսրայելյանի քայլը դավաճանության լույսի տակ դիտարկելու, թեև ինքնին քննարկման իհարկե այլ հարց է, թե ճի՞շտ էր արդյոք նրա ընտրությունը զուտ ռազմաքաղաքական առումով, թե՞ ոչ:
1796 թվականի հունվարի վերջից մինչև մարտի վերջ Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 25.000, այդ թվում ավարներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 8.000), Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանի գլխավորած Գյուլիստանի մելիքության բանակը (մոտ 1.000), ինչպես նաև Իբրահիմի գլխավորած Ղարաբաղի խանության բանակը (մոտ 5.000) պաշարեցին Գանձակը Ջավադի գլխավորած Գանձակի խանության բանակից (մոտ 1.000), ինչպես նաև Մեջլում Քաջ Մելիք-Իսրայելյանի, Դելի Մահրասանի ու Թյուլի-Արզումանի գլխավորած Ջրաբերդի մելիքության բանակից (մոտ 500), ընդ որում նպատակ էր դրվել ի վերջո գահընկեց անել Աղա Մուհամմեդի կողմն անցած Ջավադին և Գանձակի խանության խան հռչակել նույն այս ժամանակ Իբրահիմի մոտ ապաստանած Ռահիմին: Քաղաքի պաշարումը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ և Ջավադը կարող էր լիովին գոհ լինել առկա արդյունքից: Ավելին, այս ընթացքում ծանր կորուստներ կրեցին հայերը, երբ, մասնավորապես, զոհվեցին Մեջլումը, Դելի Մահրասանը և Թյուլի-Արզումանը: Իրոք, Մեջլումը, կատարելով անակնկալ գիշերայց, հաղթեց պարսպի պահապան կարգված, սակայն ապստամբած և իրեն գերել փորձող պարսիկ ռազմիկներին ու սպանեց նրանց, սակայն ինքն էլ ձեռնամարտում մահացու վերք ստացավ և մի քանի օրից մահացավ: Հետախուզության մեկնած Դելի Մահրասանն իր հերթին քաղաքի մատույցներում գտնվող այգիներից մեկում շրջապատվեց ավարների խմբի կողմից և, թեև անսահման խիզախություն դրսևորած խենթ աբեղան հաղթեց բոլոր թշնամիներին, սակայն, այն բանից հետո, երբ մարտից հոգնած ու վիրավոր վիճակում նստեց մի ծառի տակ, դեռևս կենդանի ավարներից մեկը ատրճանակի կրակոցով սպանեց նրան: Մարտերում թշնամու գնդակից ընկավ նաև Թյուլի-Արզումանը1:
1796 թվականի նույն մարտին, սակայն, մինչ հարաբերություններն էին պարզվում Գանձակի մոտակայքում, Աղա Մուհամմեդը գրավեց Մեշխենդը: Արդյունքում՝ վերջինս գերեց վաղուց արդեն իրական իշխանություն չունեցող, սակայն Աֆշարների շահության իրավաբանական իշխանության կրողը հանդիսացող ծերացած ու դեռևս տասնամյակներ առաջ կուրացված Շահռուհին և դաժան կտտանքներից հետո սպանեց նրան՝ բնականաբար վերացնելով նաև Աֆշարների շահությունը։ Արդյունքում՝ 1796 թվականի ապրիլին, ինչպես դրանից ուղիղ վաթսուն տարի առաջ վարվել էր դեռևս Նադիր-շահը, Աղա Մուհամմեդը, վերջին տարիներին երկրում արդեն իսկ անբեկանելի իր իշխանությունը վերջնականապես ամրապնդելու մտայնությամբ, այդ ուղղությամբ արեց վերջին քայլը՝ Մուղանի հարթավայրում հատուկ այդ նպատակով հավաքված խորհրդակցությունում հարց դնելով իրեն շահ հռչակելու մասին:
_________________________
1 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում: Տես՝ Րաֆֆի «Խամսայի մէլիքութիինները», Թիֆլիս 1882, էջ 85:
670
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Խորհրդակցությունը տվեց սպասված արդյունքը, ինչ հետևանքով Աֆշարների ոչնչացված շահությանը փոխարինեց Ղաջարների նորաստեղծ շահությունը, որի ղեկավար էլ հռչակվեց նրա հիմնադիր Աղա Մուհամմեդը: Այս կապակցությամբ ավելորդ չէ նշել, որ նորաստեղծ շահության մայրաքաղաքը Աղա Մուհամմեդը վերջնականապես հաստատեց Ռեյից մոտ 10 կմ հարավ գտնվող և նույն այս ժամանակ արդեն մեծապես ծաղկում ապրող Թեհրանում:
Այսպիսով՝ Իրանական լեռնաշխարհում իրար հաջորդող պետական միավորների շարքում փակվեց հերթական դարաշրջանը և բացվեց մյուսը՝ երբեմնի հսկայական հեղինակություն վայելող Նադիր-շահի թողած նույն այդ հեղինակությունը անվերադարձորեն մսխած վերջինիս հետնորդների կողմից ղեկավարվող Աֆշարների շահությունը ոչնչացավ, իսկ դրան էլ հաջորդեց սեփական ջանքերով մեծ հեղինակության հասած Աղա Մուհամմեդի հիմնադրած պետությունը՝ Ղաջարների շահությունը: Այս առումով հարկ է նշել, սակայն, որ, ինչպես Սեֆյանների և Աֆշարների պարագայում, այս անգամ ևս տեղի ունեցավ, ըստ էության, թերևս, միայն գահատոհմի փոփոխություն, իսկ որևէ այլ հեղափոխական փոփոխության մասին էլ հասկանալիորեն խոսք գնալ չէր կարող: Իրոք, Ղաջարների նորաստեղծ շահությունը իր արմատներով բնականաբար գնում էր դեպի Աֆշարների շահություն և իր բնույթով այն վերջինիս փաստորեն ընդամենը միայն զարգացած ու ժամանակակից տեսք ստացած շարունակությունն էր: Վերջ, Իրանական լեռնաշխարհը հերթական անգամ միավորվեց, սակայն այս անգամ արդեն ահեղ ներքինիի երկաթյա ձեռքով իրար բերված և Ղաջարների խանության հիմքի վրա ստեղծված Ղաջարների շահության հովանու ներքո:
1796 թվականի ամռանը Հերի ճ-մ-ում Հերի էմիրության բանակը (1.200) գիշերային հանդիպակաց մարտում հաղթեց Վանի փաշայության առաջխաղացած բանակին (3.000, 4 հրանոթ)1, որի կորուստները կամեցին 2.900 հոգի: Նույն այս ժամանակ Կովկասյան լեռնաշղթայից դեպի հարավ հերթական անգամ առաջանալ էր ձգտում, սակայն, նաև իր զարգացման գագաթնակետին հասած Ռուսական կայսրությունը:
Արդյունքում՝ 1796 թվականի նոյեմբերի 13-ին Հերակլի II-ի գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 25.000, այդ թվում ավարներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 8.000), Ռուսական կայսրության բանակը (մոտ 12.000), Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանի գլխավորած Գյուլիստանի մելիքության բանակը (մոտ 1.000), ինչպես նաև Իբրահիմի գլխավորած Ղարաբաղի խանության բանակը (մոտ 5.000) Ջավադի գլխավորած Գանձակի խանության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 50) առանց լուրջ մարտերի գրավեցին Գանձակը2: Չնայած ձեռք բերված հաջողությանը, սակայն, Ռուսական կայսրության բանակը շուտով հերթական անգամ նահանջեց, քանի որ 1796 թվականի նոյեմբերի 6-ին Եկատերինա II Մեծի մահից հետո գահ բարձրացած նրա որդի Պավելը (1796-1801), սկզբունքորեն դեմ լինելով մոր վարած արտաքին քաղաքականությանը, սեփական բանակին հրամայեց հետ քաշվել: Այս պայմաններում իր դիրքերը պահել կարողացավ նաև Ջավադը, ընդ որում վերջինիս օգտին եղավ այն հանգամանքը, որ նույն այս ժամանակ Իբրահիմի մոտ գտնվող Ռահիմը կնքեց իր մահկանացուն:
Ստեղծված պայմաններում, օգտվելով հօգուտ իրեն դասավորված զարգացումներից, համաիրանական գերիշխանության հասած Աղա Մուհամմեդը, որը մեծ դժգոհությամբ էր ընդունել իրանական ավանդական ազդեցության գոտի համարվող տարածքներում Ռուսական կայսրության առաջխաղացման փաստը և մինչ այդ առանց այդ էլ հսկայական նախապատրաստություններ էր տեսել հյուսիս արշավելու համար, անմիջապես էլ գործի դրեց իր ռազմական մեքենան: Հարվածի առաջնային թիրախը Շուշին էր, որը, ի տարբերություն նախորդ անգամվա, Իբրահիմն այս անգամ հանձնեց առանց մարտի: Չնայած սրան, սակայն, 1797 թվականի մայիսի վերջի Թարթառ գետի ճ-մ-ում Իբրահիմի գլխավորությամբ նահանջող Ղարաբաղի խանության բանակը (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 50) հաղթեցին Աղա Մուհամմեդի գլխավորությամբ Արցախ մտած և իրենց հետապնդող Ղաջարների
_________________________
1 Մարտիրոս Խալիֆա «Ժամանակագրություն»:
2 Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 6; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Ջևդեթ «Պատմություն»; Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 17; Հարություն Արարատցի «Ճշմարտացի պատմություն», մաս 2; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Անանուն «Ժամանակագրություն 1798 թվականի»:
671
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

շահության բանակի (100.000) մի մասին (2.000), որից հետո Իբրահիմն ապաստանեց Հյուսիսային Կովկասում գտնվող իր խնամի Ումմայի մոտ1: Այս ընթացքում մի վերջին անգամ Իբրահիմի օգտին խաղաց Ումմայի հետ ունեցած խնամիական կապը, քանի որ, մինչ Ղաջարների կողմից ուղղորդվող լեզգիների ոչ փոքր մի ջոկատ ուզում էր գերել իրենց տարածքներում հայտնված Ղարաբաղի խանին, վերջիններիս հետ բանակցությունների մեջ մտավ Իբրահիմի կինը ու Ումմայի քույրը և, ներկայացնելով իր ով լինելը, կանխեց հետագա ոչ բարենպաստ զարգացումները, ինչից հետո յուրայինների հետ միասին հաջողությամբ պատսպարվեց եղբոր մոտ:
Ասիական արևելքում վրա հասնող Նոր ժամանակները, սակայն, իրենց անհաղթահարելի օրինաչափությամբ կարծես պետք է ազդեին նաև Աղա Մուհամմեդի վրա, որը անհույս կերպով մնացել էր միջնադարում և որի ամենատարբեր առիթներով դրսևորվող դաժանությունն, ի դեպ, արտառոց էր նույնիսկ նույն այդ միջնադարի համար։ Արդյունքում՝ 1797 թվականի հունիսի 5-ին Շուշիի պալատի սեփական սենյակում իր իսկ թիկնապահները սպանեցին Աղա Մուհամմեդին, որի հետևանքով էլ անկազմակերպ ամբոխի վերածված վերջինիս բանակը հապճեպորեն հեռացավ Ատրպատական:
Աղա Մուհամմեդի մահից հետո Ղաջարների շահության շահ հռչակվեց և դաժան ներքինիի թողած ժառանգության տեր դարձավ նրա հորեղբորորդի Ֆաթ-Ալին (1797-1834), որը, ի տարբերություն իր նախորդի, ավելի մեղմ, բայց նաև ռազմաքաղաքական եռանդի պակասով աչքի ընկնող մի անձնավորություն էր: Ֆաթ-Ալիի օրոք առաջնային դերերի վրա էր նրա որդի, 1789 թվականին ծնված Աբբաս-Միրզան: Վերջինս, չնայած փոքրահասակությանը, ակտիվորեն գործում էր սկզբում իր օգնականների միջոցով, իսկ հետո արդեն՝ ինքնուրույն: Աբբաս-Միրզան, իրենից ներկայացնելով եռանդուն և գործունյա մի անձնավորություն, մեծապես փոխհատուցում էր հոր պասիվությունը, ընդ որում, չնայած սուր խելքին և հասարակական զարգացումները ընկալելու զգալի ունակությանը, խորաթափանցությունը Աբբաս-Միրզային այնուհանդերձ որոշակիորեն չէր հերիքում: Այսպիսով, ինչ-որ տեղ որոշակիորեն իհարկե խորհրդանշական մակարդակում, հենց հին աշխարհին պատկանող Աղա Մուհամմեդի մահով և Ղաջարների շահության գահին Ֆաթ-Ալիի հաստատումով էլ, թերևս, կարող ենք փաստել Նոր ժամանակների վերջնականապես վրա հասնելը նաև Իրանական լեռնաշխարհում գերիշխող պետական միավորներում:
Ղաջարների շահությունում տեղի ունեցած գահակալական փոփոխությունը, որն այստեղ բնականաբար սպասելի անհարթություններ առաջացրեց, իր հետ բերեց նաև կենտրոնական իշխանության, համենայն դեպս գոնե առժամանակյա, թուլացում հյուսիսում։ Արդյունքում՝ կրկին մի ինչ-որ պահ, բոլորը վերադարձան իրենց սովորական դերերին, սակայն դա արդեն երկար չէր տևելու:
1797 թվականի օգոստոսի 19-ին Հուսեյնի գլխավորած Մակվի խանության բանակը (մոտ 2.000) Երևանի խանության բանակից (մոտ 500) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) առանց լուրջ մարտերի գրավեց Երևանը2, սակայն 1797 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանը խանություն վերադարձած Երևանի խան Մահմեդի բանակը (մոտ 5.000) առանց լուրջ մարտերի հետ գրավեց քաղաքը Մակվի խանության բանակից (մոտ 500) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 10)3: Այս գործողությունը Հուսեյնին նաև Մակվի խանություն արժեցավ, երբ Աբբաս-Միրզայի հրամանով նա կորցրեց վերջինիս գահը և այստեղ նրան փոխարինեց Ալին (1797-1828): Լուծելով Մակվի խանության խնդիրը՝ Աբբաս-Միրզայի գլխավորած Ղաջարների շահության բանակը (մոտ 30.000) 1797 թվականի հոկտեմբերի Հերի ճ-մ-ում հաղթեց արդեն Շահբազ-գուլի խանի գլխավորած Հերի խանության բանակին (մոտ 5.000)4: Կենտրոնական իշխանության հերթական հաջողությունը այս անգամ իշխանություն արժեցավ արդեն նաև Շահբազ-գուլիին, որը գահընկեց արվեց և Հերի խանության խան հռչակվեց Հուսեյնօղլին (1797-1799):
_________________________
1 Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 8; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 6; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 19; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 129; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»; Իսահակ Սահրադյան «Պատմություն»:
2 Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 4, էջ 243-244:
3 Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 4, էջ 244:
4 Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5:
672
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1798 թվականի հունվարի 11-ին կյանքից հեռացավ Կախեթիի թագավորության արքա Հերակլի II-ը, որից հետո արքա հռչակվեց վերջինիս որդի Գեորգին՝ Գեորգի III-ը (1798-1800): Նոր արքան, սակայն, ի տարբերություն իր հոր և պապի, եռանդից, իսկ ինչ-որ տեղ նաև խելքից բացարձակապես զուրկ մի գորշ անձնավորություն էր, որի օրոք երկրում անմիջապես էլ սրվեցին գահակալական հարաբերությունները: Գեորգի III-ին հակասական մի ժառանգություն էր հասել, ի դեմս հոր թողած բարեփոխված, սակայն հարվածների ենթարկված և անավարտ տեսքով մնացած ռազմավարչական համակարգի, որը կարգի գցելու ուղղությամբ, սակայն, նա որևէ քայլ այդպես էլ չարեց: Գեորգի III-ը՝ անգործունյա ու վախկոտ այդ տիրակալը, իր անձնական հատկանիշներով և հատկապես քաղաքական ուղով ութ հարյուրամյակի տարբերությամբ, ըստ էության, կրկնությունն էր Անիի թագավորության արքա Հովհաննես-Սմբատի: Երկու այս անձիք զարմանալի կերպով նման էի իրար ամենից առաջ ֆիզիկապես, երկուսն էլ անչափ գեր էին, սակայն դրանից զատ նրանք կրկնում էին միմյանց նաև և բնավորության գծերով, և քաղաքական ուղով, և քաղաքական այն պայմանների համադրությամբ, որի մեջ գործում էին: Իրոք, եթե Հովհաննես-Սմբատը բոլոր պայմանները ստեղծեց այն բանի օգտին, որ սեփական թագավորությունն անցնի Բյուզանդական կայսրությանը, ապա ութ հարյուրամյակ անց նրան հաջորդած իր տոհմակից Գեորգի III-ն էլ վարվեց լիովին նույն կերպ՝ արդեն Ռուսական կայսրության պարագայում:
1798 թվականի գարնանը արքայազն Դավիթ Բագրատունու գլխավորած Կախեթիի թագավորության ու Ավարական խանության միացյալ բանակը (մոտ 15.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) ասպատակեցին Գուգարքի ու Ուտիքի հյուսիսը և նահանջեցին` ճնշելով արքաեղբայր Ալեքսանդրի գլխավորած խռովությունը1: Դրանից հետո 1798 թվականի ամռանը Կարսի ճ-մ-ում Դավիթ Բագրատունու գլխավորած Կախեթիի թագավորության բանակը (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 300) հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 1.500, այդ թվում լեզգիներ և քրդեր), որից հետո, ասպատակելով քաղաքի շրջակայքը, նահանջեցին2:
1798 թվականին Սուլթան-Տափի ճ-մ-ում (Մարտակերտի մոտ, Թարթառ գետի աջ ափին) Մեջլումին հաջորդած նրա որդի Ռուստամ Քաջ Մելիք-Իսրայելյանի (1796-1798) և Տեր-Հարությունի գլխավորած բանակը (մոտ 3.000) համառ մարտում ստիպեց Գանձակի խանության բանակին (մոտ 7.000) նահանջել: Մարտի ընթացքում Ռուստամը հարձակվեց հսկայական մարմնով ու մեծ ուժով աչքի ընկնող թշնամու առաջնորդի վրա և ատրճանակի կրակոցով տապալեց վերջինիս ձիուն, երբ սպանված ձիու տակ հայտնված ու շարժունակությունից զրկված թշնամու առաջնորդը խորամանկեց և առերևույթ հանձնվեց: Դրանից հետո, վերջինս, սակայն, որսալով հարմար պահը, ատրճանակի կրակոցով սպանեց Ռուստամին, թեև ինքն էլ սպանվեց տեղ հասած Տեր-Հարությունի կողմից, որը հետագայում ինքը ևս զոհվեց3: Ջրաբերդի մելիքությունում Ռուստամին հաջորդեց նրա եղբայր Հաթամը (1798-1828), որը մեծ հաշվով հաջողությամբ շարունակեց իր նախնիների քաղաքականությունը:
1799 թվականի ամռանը Հերի ճ-մ-ում Ղաջարների շահության բանակը (մոտ 40.000) հաղթեց Երևանի և Հերի խանությունների միացյալ բանակին (ընդհանուր մոտ 25.000), որից հետո առանց մարտերի մտավ Հեր4: Արդյունքում Հուսեյնօղլին գահընկեց արվեց և նրան փոխարինեց Ջաֆար-գուլին (1799 - մոտ 1806): Դրանից հետո, սակայն սահմանի արդեն այն կողմում, 1800 թվականի գարնանը Ռստամկետուկ գյուղի ճ-մ-ում (Մուշի մոտ) Մուշի փաշայության բանակը (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100) հաղթեցին Բայազեդի փաշայության առաջխաղացած բանակին (մոտ 2.000)5: Իր հերթին, 1800 թվականի ամռանը Մուշի փաշայության բանակը (մոտ 500) ասպատակեց Մուշի շրջակայքը և վերադարձավ քաղաք6:
_________________________
1 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 21; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7:
2 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 130; Անանուն «Կախեթի պատմության շարունակությունը»; Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 21; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7:
3 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում: Տես՝ Րաֆֆի «Խամսայի մէլիքութիինները», Թիֆլիս 1882, էջ 280-281:
4 Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 4, էջ 244:
5 Անանուն Սուրբ Կարապետցի «Ժամանակագրություն»:
6 Անանուն Սուրբ Կարապետցի «Ժամանակագրություն»:
673
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1800 թվականի մայիսի կեսից մինչև հունիսի վերջ Ղաջարների շահության բանակը (12.000) Մահմեդի գլխավորած Երևանի խանության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Երևանը և ստիպեց դադարեցնել դիմադրությունը1: Արդյունքում՝ այս անհաջողությունը Երևանի խանության խան Մահմեդին ևս պաշտոն արժեցավ, նա գահընկեց արվեց և Երևանի խան հռչակվեց Մեհտի-գուլին (1800-1806): Դրանից հետո 1800 թվականի հուլիսի վերջին Շորագյալ ամրոցի ճ-մ-ում Երևանի խանության բանակը (12.000) հաղթեց Կախեթիի թագավորության բանակին (400) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 200)2:
Սա հազվադեպ մի բան էր, որ Երևանի խանության բանակը կարողանար հաջողության հասնել Կախեթիի թագավորության նկատմամբ, սակայն դրա բացատրությունը կայանում էր նրանում, որ վերջինս սկսել էր վայելել Ղաջարների շահության ուժեղ աջակցությունը, իսկ Կախեթիի թագավորությունն էլ հայտնվել էր ճգնաժամի մեջ: Նշմարվում էր Ղաջարների շահության հերթական հարվածը հյուսիսային ուղղությամբ և նոր ընդհարումը Կախեթիի թագավորության հետ, սակայն շուտով հենց հյուսիսում տեղի ունեցան նոր զարգացումներ, որոնք կտրուկ կերպով փոխեցին իրերի դրությունն այստեղ: Իրոք, Կախեթիի թագավորության տարածքում նույն այս ժամանակ խիստ ուժեղացել էին պաշտոնական Սանկտ-Պետերբուրգի դիրքերը և այս հանգամանքն իր վրա ամենից առաջ զգաց Ումման, թեև շուտով այլ հետևանքներ ևս լինելու էին:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1800 նոյեմբերի 7 – Կակաբետիի ճ-մ (= Սագարեջոյի ճ-մ) (Իորի գետի ափին)3

Գեներալ-մայոր Իվան Լազարևի գլխավորած Ռուսական կայսրության (1.500, 60 հրանոթ), ինչպես նաև Տփղիսի քաղաքապետ Հովսեփ Բեհբությանի գլխավորած Կախեթիի թագավորության (6.500) միացյալ բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) մոտեցան Ումմայի գլխավորությամբ առաջխաղացած Ավարական ու Լեզգիական խանությունների միացյալ բանակին (20.000, որից 15.000 հեծյալ), որից հետո, գրավելով ամուր դիրքեր, ճամբարեցին:
I փուլ – Երեկոյան Ավարական և Լեզգիական խանությունների միացյալ բանակը բոլոր կողմերից համընդհանուր հարձակման անցավ հակառակորդի ճամբարի ուղղությամբ, սակայն, ընկնելով ուժեղ հրետակոծության ու գնդակոծության տակ, ծանր կորուստներով հետ շպրտվեց ելման դիրքեր:
II փուլ – Ռուսական կայսրության բանակը անցավ վճռական հակահարձակման և, փախուստի մատնելով թշնամու բանակին, գրավեց վերջինիս ճամբարը:
III փուլ – Ռուսական կայսրության բանակը հետապնդեց Ավարական ու Լեզգիական խանությունների միացյալ բանակին և ծանր կորուստներ պատճառեց:
Ընդհանուր շարքից դուրս եկած 13 զինվորից հայերը կորցրին մոտ 3, դաշնակիցները` մոտ 10 զինվոր: Թշնամին կորցրեց 2.000 զինվոր, որոնց թվում ծանր վիրավորվեց նաև Ումման:

1800 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 9-ը Գանձակի ճ-մ-ում Գանձակի խանության բանակը (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100) հաղթեցին Ավարական ու Լեզգիական խանությունների միացյալ բանակին (մոտ 2.000) և, ոչնչացնելով թշնամուն, շպրտեցին Կուրի ձախ ափ4: Այս երկու անհաջողությունների արդյունքում Ավարական խանությունը ծանր հարված ստացավ, որից այլևս ուշքի չեկավ: Իր հերթին, այդպես էլ չապաքինված Ումման 1801 թվականի մարտի 22-ին կնքեց իր մահկանացուն, ինչն էլ
_________________________
1 Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 4, էջ 244-245:
2 Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 4, էջ 245:
3 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 23; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 130; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 9; Հեյդար-բեկ Գենիչուտլինյան «Ումմա խան Նուրսալ Մեծը»:
4 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 23; գեներալ-լեյտենանտ Կարլ Կնորինգին ուղղված գեներալ-մայոր Իվան Լազարևի 04.12.1800 թվականի զեկուցագրից; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 9:
674
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37113
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

նշանավորեց ավարների միակ այդ թռիչքի վերջը: Վերջ, Ավարական խանությունը այդուհետ իջավ հյուսիս-կովկասյան սովորական լեռնային իշխանությունների մակարդակին: Եվ վերջապես նույն այս ժամանակ հայերի կողմից ռազմաքաղաքական տարաբնույթ իրադարձություններին նրանց մասնակցության պատկերը լիարժեք տալու համար անհրաժեշտ է մի քանի խոսք ասել նաև Նապոլեոնյան պատերազմների մասին:
XVIII դարի վերջին ֆեոդալական հասարակական հարաբերությունները Եվրոպայում գործնականում վերացել էին և, ըստ էության, մնացել էին ընդամենը մի քանի ժամանակավրեպ տարրեր: Գործընթացը հատկապես խորը զարգացում էր ապրել Արևմտյան Եվրոպայի երկրներում, որտեղ վերջին հարյուրամյակներում տեղի էին ունեցել մի քանի բուրժուական հեղափոխություններ, որոնք լրջորեն սահամանափակել էին ոչ միայն ֆեոդալական միապետության հիմքերը, այլև նույնիսկ ստեղծել էին մի դրություն, երբ վերջինիս հաջորդած նույնիսկ բուրժուական կամ, այսպես կոչված, «լուսավոր միապետության» դիրքերն էին հայտնվել լուրջ հարվածի տակ։ Արդյունքում, թեև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում նույն այս ժամանակ դեռևս առկա էին «լուսավորյալ» բուրժուական միապետություններ, սակայն Արևմտյան Եվրոպայում վերջիններիս ժամանակն արդեն անցնում էր: Ավելին, նույն այս ժամանակ Բրիտանական կայսրությունում արդեն իսկ հաստատվել էր սահմանադրական միապետությանը շատ մոտ մի դրություն, իսկ Հոլանդական հանրապետությունում էլ միապետություն ընդհանրապես չկար:
Վերևում նկարագրված գործընթացը, սակայն, XVIII դարի վերջում առավել սուր տեսք ստացավ Ֆրանսիական թագավորությունում, որտեղ 1789 թվականին սկիզբ առավ, ըստ էության, բուրժուական մի հեղափոխություն, իսկ արդյունքում էլ Ֆրանսիական թագավորության փոխարեն ստեղծվեց Ֆրանսիական հանրապետությունը: Հետագայում, սակայն, Ֆրանսիական Հանրապետությունը փոխարինվեց կրկին բուրժուազիայի շահերն արտահայտող Ֆրանսիական կայսրությամբ, որի հիմնադիր և ակնառու ղեկավարի դերում հաստատվեց Նապոլեոն I-ը (1799-1814, 1815)։ Արդյունքում՝ Եվրոպայում սկիզբ առան Նապոլեոնյան պատերազմները, որոնց կապակցությամբ, սակայն, ես բնականաբար կանեմ միայն հայերի հետ կապված ընդհանուր բնույթի մի քանի դիտարկումներ, քանի որ մի կողմից թեման անչափ ծավալուն է, իսկ մյուս կողմից էլ՝ ոչ վատ ուսումնասիրված
1798 թվականի մարտից մինչև 1802 թվականի մարտի 25 Եգիպտոսում մղվող Եգիպտա-Ֆրանսիական պատերազմին Օսմանյան սուլթանության և Ֆրանսիական Հանրապետության բանակների կազմում մարտերին մասնակցեցին մոտ 500 հայ ռազմիկներ, որոնց թվում նավատորմի հրամանատար Նիկողայոս Հայը, Ռուստամ Խաչատուրյանը (մասնակցեց Բուրգերի ճ-մ-ին, որից հետո նվիրվեց Նապոլեոնին), Հովհաննես-Պետրոսը (մասնակցեց Բուրգերի ճ-մ-ին, որից հետո անցավ Ֆրանսիական Հանրապետության բանակի կողմը, վերջինիս կազմում աչքի ընկավ Հելիոպոլսի ճ-մ-ում, նիզակի հարվածով ոտքից վիրավորվեց Մատարեի ճ-մ-ում), ինչպես նաև Բուրգերի ճ-մ-ից հետո Ֆրանսիական Հանրապետության բանակի կողմն անցած Արմեն Փոքրը, Ազարիա Մեծ Թիֆլիսցին, Ազարիա Մեծը, Ազարիա Փոքրը, Անտուան-Հովհաննեսը, Բաղդասարը, Թունիս Հայը, Հակոբ Սալմաստեցին, Հովհանը, Հովհան-Հովհաննեսը, Հովհաննես-Անտուանը, Հովհաննես-Մարտիրոսը, Հովհաննես-Մուստաֆան, Հովհաննես Չերքեզը, Հովհաննես Սալմաստեցին, Հովհաննես Փոքրը, Հովսեփ Ալման, Հովսեփ Սերան, Միրզա Մեծը, Միրզա Փոքրը, Շահենը, Շամասը, Պետրոսը, Ռուստամը, Սարգիս-Թովման և Սերաֆիմ-Գագդոն1:2
Իր հերթին, 1803 թվականի մայիսից մինչև 1815 թվականի հուլիսի 7-ին Եվրոպայում մղվող Նապոլեոնյան պատերազմներին Ֆրանսիական և Ռուսական կայսրությունների բանակների կազմում իրենց մասնակցությունը բերեցին Հայ ռազմիկները: Ֆրանսիական կայսրության բանակի կազմում նախկին մամլուքների հատուկ հեծյալ ջոկատում (150) մարտերին մասնակցեցին նախկին մամլուքներ Ռուստամ Խաչատուրյանը (1799 թվականից Նապոլեոն I-ի
_________________________
1 Ա. Ալբոյաջյանը և Ն. Տեր-Միքայելյանը կարծում են, որ հայ է եղել նաև Եգիպտոսի փաստացի տիրակալ Մուրադ-բեյը (1775-1777, 1778-1786, 1791-1801: Հաշվի առնելով, սակայն, որ առայժմ չկան այս պնդումը հաստատող բավարար ապացույցներ, ես զերծ կմնամ այդ տեսակետը պաշտպանելուց:
2 Այս իրադարձությունը լայնորեն ներկայացված է աղբյուրներում: Միաժամանակ, սակայն, հաշվի առնելով դաշնակցային պատերազմների հետ կապված սկզբնաղբյուրները միայն իմ ուզած խորությամբ ներկայացնելու ձգտումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հետ անմիջականորեն չկապված լայնածավալ ռազմական գործողությունների աղբյուրագիտական ներկայացումը մեծ հաշվով միայն ավելորդ կերպով կծանրաբեռնի աշխատանքս, առայժմ բավարարվում եմ միայն բունը փաստի ամրագրմամբ:
675
Приходите в мой дом...
Закрыто