Царство Ани: Слава венценосных Багратуни

Юстиниан
Сообщения: 8169
Зарегистрирован: 19 апр 2013, 00:59

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Юстиниан »

Lion писал(а):
И при чем тут Заур?

Подписан текст "Заур Мехтиев".
Юстиниан
Сообщения: 8169
Зарегистрирован: 19 апр 2013, 00:59

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Юстиниан »

Как Анийский царь убил православного священника

В 1041г. на престол Анийского царства вступил последний правитель этого государства – Гагик II Багратуни (3, 80). Перипетии внутриполитической борьбы между провизантийской и антивизантийской группировками знати были описаны нами в предыдущих статьях данного проекта. В итоге этих трений Гагику пришлось покинуть Ани и в 1044г. отправиться в Константинополь для ведения переговоров с ромейским императором Константином IX Мономахом (1042—1055). Итогом этих переговоров стало падение Анийского царства, поскольку . в обмен на византийские титулы, земельные наделы и звонкую монету Гагик II отдал Византии Анийское царство
По свидетельству Смбата Спарапета, Гагик даже собрался бежать к сельджукскому султану Алп-Арслану с тем, чтобы принять вассалитет и попытаться восстановить Анийское царство. Сопровождавшей его свите он приказал по пути из Константинополя насиловать и грабить византийских девушек и женщин, «ибо он намеревался никогда больше не возвращаться в Константинополь».
В «Летописи» Смбата также сохранился другой пикантный эпизод, который проливает свет на облик Анийского царя Гагика: «В это время в Кесарии жил некий митрополит по имени Маркос, весьма известный и богатый, поносящий армянскую нацию. Он<…> ненавидел армян до такой степени, что свою собаку назвал Арменом и всех собак он звал так. Царь Гагик узнал об этом, но ждал удобного случая, чтобы отомстить ему».
Далее Смбат свидетельствует о нарушении Гагиком обычаев гостеприимства и трагической гибели православного священника.
«Когда он приехал в Кесарию, остановился в доме Маркоса. Тот поневоле принял его. Когда они пообедали и повеселели после вина, Гагик обратился к Маркосу: «Слышал, что у тебя есть большой пес, я хотел бы увидеть его». Маркос кликнул пса: «Армен, Армен!». Вбежал пес, <…> царь Гагик дал знак своим воинам, они изловили пса, поместили его в заранее приготовленный мешок. Увидя это, Маркос рассердился, думая, что у него хотят отнять пса. А Гагик, насмехаясь над ним, приказал схватить Маркоса и тоже сунуть в мешок вместе с собакой. Так и сделали. Завязали мешок и упругими прутьями стали стегать пса. Тот в ярости стал терзать Маркоса до тех пор, пока Маркос не сдох». После осуществления своего коварного плана «Гагик приказал разграбить дом Маркоса и его сокровища — серебро, золото, а также скот, лошадей и мулов и ушел восвояси».
Заур Мехдиев
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Вот и говорю при чем тут Заур :) Подонок банально передергивает историческими фактами, дабы очернить нашу историю. Простой пример - он в эпизоде с собакой умалчивает всю суть напряженных отношении армян и греков и то, что сам священник назвал свою собаку "Арменом" дабы оскорбить армян.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Изображение
Крепость Лори
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

...Գրականության մեջ, հիմք ընդունելով Հովհաննես Դրասխանակերտցու բերած տվյալները, ընդունված է այն տեսակետը, որ Սաջյանների էմիրության 901 թվականի արշավանքը վերջացել է խաղաղ բանակցություններով, սակայն Շապուհ Բագրատունու աշխատության ուսումնասիրությունը մեզ բերում է այն հետևության, որ իրականում բանը վերջացել է զինված ընդհարումով և Հայկական բանակը հաղթել ու դուրս է շպրտել թշնամուն երկրից, ընդ որում վճռական ճակատամարտը տեղի է ունեցել Գնա դաշտում, որը նույնացվում է Արտաշատի մոտ գտնվող Գինո բլրի հետ: Ինչպես տեսնում ենք, Շապուհ Բագրատունու մոտ հստակորեն նկարագրված է ամեն ինչ, իսկ թե ի՞նչ պատճառներով Հովհաննես Դրասխանակերտցին չի անդրադառնում այս ճակատամարտին, դեռևս պարզաբանման կարիք ունի: Ի դեպ նույն կերպ Հովհաննես Դրասխանակերտցին չի անդրադարձել նաև որևէ կասկած չհարուցող 923 թվականի ամառվա և 927 թվականնի ապրիլից մայիս ընթացած Դվինի ճակատամարտերին, այնպես, որ մեր պատմիչի լռությունը դեռևս չի նշանակում, որ իրադարձությունը տեղի չի ունեցել: Այս առումով հետաքրքիր է, որ ճակատամարտի մասին հիշատակում է նաև Մխիթար Այրիվանցին:

Այս առումով կարծում եմ, որ արժե հիշել մեր նախնիների տարած այդ փառահեղ հաղթանակը :)

...Մինչ Սուղուրում զարգանում էին փոփոխակի հաջողությամբ ընթացած մեր կողմից նկարագրված իրադարձությունները, Սաջյանների էմիրությունում դավադրություն կազմվեց և Յուսուֆ իբն Աբու-Սաջը գահընկեց արեց ու սպանեց եղբորորդուն, ինչից հետո Սաջյանների էմիրության էմիր հռչակվեց հենց ինքը՝ Յուսուֆ իբն Աբու-Սաջը (901-928): Վերջին հանգամանքը զգալիորեն ծանրացրեց Անիի թագավորության դրությունը, քանի որ նոր էմիրը իր հանգուցյալ եղբորից ավելի խելացի և գործունյա մի անձնավորություն էր, որն օժտված էր դիվանագիտական լավագույն ունակություններով: Այսպիսով Անիի թագավորության հարավային սահմաններում հայտնվեց մի նոր և ավելի վտանգավոր մի հակառակորդ: Յուսուֆ իբն Աբու-Սաջը չթողեց իրեն երկար սպասեցնել տալ և արդեն տարվա վերջին ռազմական գործողություններ սկսեց հայերի դեմ:

901 աշուն – Գինո բլրի ճ-մ (Արտաշատից մոտ 5 կմ արևմուտք)

Յուսուֆ իբն Աբու Սաջի գլխավորած Սաջյանների ու Հերի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 100.000) Փայտակարան-Ուտիք-Տփղիս-Քվեշ ամրոց-Կարս-Շիրակ երթուղով ներխուժեց Անիի թագավորության տարածք և, շրջանցելով Սմբատ I-ի գլխավորությամբ Տաշիրում իր ճանապարհը փակել փորձող Անիի թագավորության բանակին (մոտ 80.000), շարժվեց դեպի հարավ ու մտավ Դվին: Տեղեկանալով այդ մասին` Անիի թագավորության բանակը հետապնդեց թշնամուն և, մոտենալով վերջինիս, բանակեց Արուճ գյուղում (Արարատ, Արագածոտն գավառ): Սկսված բանակցությունները վերջացան անարդյունք, որից հետո Հայկական բանակը տեղաշարժվեց դեպի հարավ-արևելք: Իր հերթին հակառակորդի բանակը թողեց Դվինը և մարտակարգ ընդունեց Արտաշատից արևելք գտնվող ընդարձակ դաշտում` Գինո բլրի ստորոտում:

I փուլ – Հայկական բանակը անցավ հարձակման և բավականին երկար տևած համառ ու արյունահեղ մարտում ի վերջո ծանր պարտության մատնեց թշնամուն: Թշնամու բանակի մնացորդները դիմեցին խուճապահար փախուստի, իսկ Յուսուֆը սակավաթիվ ուժերով պատսպարվեց Արտաշատում:
II փուլ – Հաջողությունը զարգացրած Հայկական բանակի մի մասը գրավեց Արտաշատը ու գերեց Յուսուֆին, իսկ մնացած մասը հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս:

Հայերը կորցրին մոտ 15.000, թշնամին` մոտ 50.000 զինվոր: Կնքվեց հաշտություն և Սաջյան I պատերազմը ավարտվեց: Արդյունքում Յուսուֆ իբն Աբու Սաջը ազատ արձակվեց, իսկ պարտություն կրած Սաջյանների էմիրությունը առժամանակ հրաժարվեց Անիի թագավորության նկատմամբ ոտնձգություններից:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Խաղաղություն մեր Հայաստանին, բայց մենք պետք է վառոդը միշտ չոր պահենք, ով էլ որ լինի մեր թշնամին։ Այս գեղեցիկ շաբաթ օրով եկեք հիշենք մեր նախնիների ևս մեկ հաջողություն :)

«Հայաստանը, գտնվելով Միջին և Փոքր Ասիայի, ինչպես նաև Կովկասյան երկրների մեջտեղում, հաճախ մի կողմից դեպի մյուսն արշավող ազգերի համար ծառայում էր իբրև պատնեշ: Դրա համար էլ աշխարհակալները կամ հակառակորդ ազգերը նախ և առաջ ընդհարվում էին հենց հայերի հետ ու եթե սրանց ընկճում էին, ապա միայն նոր ազատորեն շարժվում էին առաջ, իսկ եթե ընդհակառակը` ապա հետ էին քաշվում և այդպիսով Հայոց դրացիները, նույնիսկ Հայոց զոհաբերության գնով, ազատվում էին սպառնացող չարիքից: Այդպես էր դարեր ի վեր և այդպես շարունակվում էր: Եվ հենց այդ պատճառով Հայաստանի խաղաղ եղած ժամանակ նրա դրացի ազգերն էլ էին խաղաղություն վայելում: Բայց փոխանակ դրա համար քաջ կամ նահատակ հայերին շնորհակալ լինելու, ընդհակառակը` Հայոց շնորհիվ ձեռք բերած այդ խաղաղության արդյունքը որ լինում էր իրենց զորանալը, գործ էին դնում հենց բարերար դրացու դեմ: Այդպես էլ արին աբխազները»

Մուրացանի իմ սիրած խոսքերն են «Գևորգ Մարզպետունուց», որոնք կարդացել եմ դեռ շատ մանկուց, սակայն որոնց պատմական բովանդակությանը հասու եղա միայն Տարեգրքիս վրա աշխատելու ընթացքում։ Եվ այսպես.

943 ամառ – Կուրի ճ-մ (Գուգարք, Արդահան գավառ)

Բերի գլխավորած Աբխազական թագավորության բանակը (մոտ 40.000) ներխուժեց Անիի թագավորության տարածք և բանակեց Կուր գետի հյուսիսային ափին: Տեղեկանալով այս արշավանքի մասին` արքայից-արքա Աբբաս Քաջը և սպարապետ Գոռ Մարդպետունին, չսպասելով վասալ ուժերի հավաքվելուն ու նպատակ ունենալով արգելակել թշնամու հետագա առաջխաղացումը, միայն Ոստանիկ բանակով (մոտ 40.000) շարժվեցին հակառակորդի բանակին ընդառաջ և ճամբար զարկեցին վեջինիս դիմաց` Կուր գետի հարավային ափին: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայոց արքան չէր շտապում մարտի մեջ մտնել, քանի որ սպասում էր օգնության շարժվող Մարզպանական բանակի (մոտ 40.000) ժամանելուն:

I փուլ – Մի քանի օր տեղի ունեցան մանր ընդհարումներ և մենամարտեր հակառակորդ ճամբարների ռազմիկների միջև:
II փուլ – Զգալով, որ ժամանակը իր օգտին չի աշխատում` Բերը մի օր լուսաբացին իր ողջ բանակով անակնկալ անցավ Կուրը և հարձակվեց Հայկական ճամբարած բանակի վրա: Վերջինս, սակայն, խուճապի չմատնվեց, ընդ որում Հայոց արքայի կողմից արագորեն մարտական պատրաստության բերված Հայկական հեծելազորը ինքը գրոհեց հակառակորդի վրա և, ծանր պարտության մատնելով վերջինիս, շպրտեց գետի մյուս ափ:
III փուլ – Հայկական բանակը գետանցեց Կուրը և սկսեց հետապնդել ու կոտորել հակառակորդի փախչող բանակին:
Հայերը կորցրին մոտ 8.000, թշնամին` մոտ 25.000 զինվոր:

Բերը գերվեց, կուրացվեց և միայն հետագայում մեծ փրկագնով ազատ արձակվեց:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

... 937 թվականի աշնանը մի շարք ուշագրավ իրադարձությունների արդյունքում, որոնց վրա հիմա կանգ չենք առնի, Ատրպատականում իշխանության հասավ տեղական ռազմական առաջնորդ, ռազմաշունչ Լաշքարի իբն Մարդը։

Ի տարբերություն իր նախորդների՝ Անիի թագավորության հարավ-արևելյան սահմաններին հայտնված նոր այս հարևանն իրեն բավականին ուժեղ էր համարում հայերի դեմ հարձակողական գործողություններ իրականացնելու համար, իսկ այն հանգամանքն էլ, որ հայերի որոշակի աջակցություն վայելող վերջինիս երբեմնի հակառակորդ Դայսամ Իբրահիմ ալ-Քուրդին ապաստանել էր Անիի թագավորության տարածքում, միայն մեծացնում էր հարձակման հավանականությունը: Արդյունքում բռնկվեց Գիլանյան պատերազմը (938), որը, սակայն, կարճ ընթացք ունեցավ:

Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

938 սեպտեմբերի սկիզբ – Խոր-Վիրապ ամրոցի ճ-մ (Արարատ, Ոստան Հայոց գավառ, Արտաշատի մոտ)

Լաշքարի իբն Մարդի, ինչպես նաև Հերի և Գողթնի էմիրությունների միացյալ բանակի մի մասը (13.000), արշավանք սկսելով դեպի հյուսիս, առանց լուրջ դիմադրության հանդիպելու մտավ Դվին: Տեղեկանալով թշնամու արշավանքի մասին` արքայից-արքա Աբբաս Քաջը և սպարապետ Գոռ Մարդպետունին, չսպասելով Մարզպանական ու Ոստանիկ բանակի հիմնական ուժերի հավաքվելուն, միայն Ոստանիկ բանակի մի մասով (մոտ 10.000) ելան վերջինիս ընդառաջ: Ստացվեց այնպես, սակայն, որ սրընթաց երթի արդյունքում Ոստանիկ բանակը մասնատվեց ու հետևակը հետ մնաց հեծելազորից: Արդյունքում Խոր-Վիրապ ամրոցի դիմացի ընդարձակ հարթավայրում մարտակարգ ընդունած հակառակորդի բանակին Հայոց արքայի անձնական ղեկավարությամբ մոտեցավ միայն Ոստանիկ բանակի հեծելազորը:

I փուլ – Հայկական հեծելազորը անցավ հարձակման ողջ ճակատով և, ջախջախելով հակառակորդին, փախուստի մատնեց վերջինիս, որից հետո առանց մարտերի մտավ Դվին:
II փուլ – Հաջորդ օրը հակառակորդի բանակը Խոր-Վիրապ ամրոցի դիմացի հարթավայրում կրկին մարտակարգ ընդունեց: Ի պատասխան դրա՝ Հայկական հեծելազորը կրկնեց հարձակումը թշնամու բանակի վրա, ինչի արդյունքում բռնկվեց համառ մարտ:
III փուլ – Մարտադաշտ հասավ Գագիկ արքայի գլխավորած Վասպուրականի թագավորության բանակը (մոտ 20.000) և, ընթացքից գետանցելով Արաքսը, ջախջախիչ հարված հասցրեց հակառակորդի բանակի ձախ թևին ու փախուստի մատնեց վերջինիս:
IV փուլ – Հայկական բանակը ճակատային ու թևային համակցված հարված հասցրեց հակառակորդի բանակի կենտրոնին և, ջախջախելով նաև այն, վերջնականապես փախուստի մատնեց հակառակորդի ողջ բանակին:
V փուլ – Հայկական բանակը հետապնդեց հակառակորդի բանակին մինչև Նախիջևան և ծանր կորուստներ պատճառեց նրան:
Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` 8.000 զինվոր:

Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` 8.000 զինվոր:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Լավ տիրակալի մասին...

Աշոտ I Մեծը (855-884, 884-891՝ արքա), որը ԶՈՒՏ ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ թագավորել էր 5-ից 7 տարի, իրականում, ըստ էության, նույն միապետի լիազորություններով, կանգնած էր երկրի գլխին ամբողջ 36 տարի՝ այդ ընթացքում իր ժողովրդի համար անելով ԻՐԱՊԵՍ ԱՅՆ ԱՄԵՆՆ, ինչ ստեղծված պայմաններում հնարավոր էր անել:

Իրոք, այս արքան իր խոհեմ կառավարմամբ, ըստ էության, հանգիստ և առանց լուրջ դիմադրության հանդիպելու վիճակը հասցրեց նրան, որ, ԲԱՑԱՌԻԿ ՄԻ ԴԵՊՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, Հայաստանի նկատմամբ հավակնություններ ունեցող տարածաշրջանի երկու գերտերությունների առաջնորդները ոչ միայն չէին դիմադրել Հայոց այս տիրակալի արքայական նկրտումներին, այլև՝ ԻՐԵՆՔ ԷԻՆ ԹԱԳ ՈՒՂԱՐԿԵԼ վերջինիս: Ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Աշոտ I Մեծը կարողացավ մեկ բռունցքի մեջ հավաքել զարգացած ֆեոդալական հասարակական հարաբերություններով պայմանավորված քրիստոնեական մասնատված տարածաշրջանը՝ միաժամանակ կենտրոնացնելով և իր շահերին ծառայեցնելով նաև սեփական տոհմի արդեն վաղուց ի վեր վերընձյուղված ճյուղավորումները:

Եվ վերջապես, որպես այս արքայի անուրանալի ձեռքբերում, կարելի է արձանագրել այն, որ վերջինս իր խոհեմ ներքին քաղաքականությամբ, ըստ էության, ԱՄՈՒՐ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ ԴՐԵՑ երկրի ներքին կյանքը՝ վերջնական տեսք տալով թագավորության պետաիրավական ու վարչական համակարգին:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Լավ տիրակալի մասին...

Աշոտ I Մեծը (855-884, 884-891՝ արքա), որը ԶՈՒՏ ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ թագավորել էր 5-ից 7 տարի, իրականում, ըստ էության, նույն միապետի լիազորություններով, կանգնած էր երկրի գլխին ամբողջ 36 տարի՝ այդ ընթացքում իր ժողովրդի համար անելով ԻՐԱՊԵՍ ԱՅՆ ԱՄԵՆՆ, ինչ ստեղծված պայմաններում հնարավոր էր անել:

Իրոք, այս արքան իր խոհեմ կառավարմամբ, ըստ էության, հանգիստ և առանց լուրջ դիմադրության հանդիպելու վիճակը հասցրեց նրան, որ, ԲԱՑԱՌԻԿ ՄԻ ԴԵՊՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, Հայաստանի նկատմամբ հավակնություններ ունեցող տարածաշրջանի երկու գերտերությունների առաջնորդները ոչ միայն չէին դիմադրել Հայոց այս տիրակալի արքայական նկրտումներին, այլև՝ ԻՐԵՆՔ ԷԻՆ ԹԱԳ ՈՒՂԱՐԿԵԼ վերջինիս: Ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Աշոտ I Մեծը կարողացավ մեկ բռունցքի մեջ հավաքել զարգացած ֆեոդալական հասարակական հարաբերություններով պայմանավորված քրիստոնեական մասնատված տարածաշրջանը՝ միաժամանակ կենտրոնացնելով և իր շահերին ծառայեցնելով նաև սեփական տոհմի արդեն վաղուց ի վեր վերընձյուղված ճյուղավորումները:

Եվ վերջապես, որպես այս արքայի անուրանալի ձեռքբերում, կարելի է արձանագրել այն, որ վերջինս իր խոհեմ ներքին քաղաքականությամբ, ըստ էության, ԱՄՈՒՐ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ ԴՐԵՑ երկրի ներքին կյանքը՝ վերջնական տեսք տալով թագավորության պետաիրավական ու վարչական համակարգին:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Երբ տիրակալը կործանում է երկիրը շարքից...

...Անիի թագավորությանը տիրելու գործում ռազմական ոլորտում մատնվելով վերջնական անհաջողության՝ պաշտոնական Կոստանդնուպոլիսը Անիի հարցով որոշեց գործել ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ:

Արդյունքում իր ժամանակի դիվանագիտական երաշխիքների զինանոցի ողջ կիրառմամբ կազմվեց և Գագիկ II-ին (1041-1044) ուղարկվեց ՄԻ ՈՒՂԵՐՁ, որով վերջինս, կարծես թե հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու նպատակով, հրավիրվում էր Կոստանդնուպոլիս: Իրավիճակը իր ողբերգականությամբ ԿՐԿՆՈՒՄ ԷՐ չարաբաստիկ 368 թվականը և, եթե այն ժամանակ Արշակ III-ը (344-368) և իր սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնելով Տիզբոն ՈՒՂՂԱԿԻ ՍԽԱԼՎԵՑԻՆ, ապա այժմ Գագիկ II-ը կարծես թե նույնիսկ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՍԽԱԼՎԵՑ՝ այդպես էլ չլսելով բազմափորձ սպարապետ Վահրամ Պահլավունուն ու տեղի տալով իր արքային արդեն վաղուց դավաճանած քսու պալատական Վեստ Սարգսի, ինչպես նաև ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԹԵՐևՍ ԱՄԵՆԱԱՆՀԱՋՈՂ ԿԱԹՈՂԻԿՈՍ Պետրոս I Գետադարձի (1019-1058) պնդումներին:

Արդյունքն ավելի քան սպասելի էր, քանի որ, այն բանից հետո, երբ արքայից-արքա Գագիկ II-ը մեկնեց Կոստանդնուպոլիս, այստեղ նա գերվեց և այլևս Անի չվերադարձավ։ Իր հերթին ստեղծված ծանր պայմաններում բուն Անիում ծվարած դավաճաններին հաջողվեց ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ անզիջում պայքարի կողմնակից ու անկախության ջատագով Վահրամ սպարապետին, զրկել նրան իր կողմնակիցների աջակցությունից և, կապ հաստատելով թշնամու հետ, 1045 թվականի սկզբին Անին, իսկ արդյունքում նաև ողջ թագավորությունը, հանձնել Բյուզանդական կայսրությանը…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Ծանր օրեր շատ ենք ունեցել, հայեր, բայց միշտ էլ ոտքի ենք կանգնել և ոտքի ենք հանել մեր պետականությունը: Գլուխներս բարձր!

...910 թվականի ամռանը Ձկնավաճառի հովտի ճ-ակատամարտում կրած ծանր պարտությունը ԱՄԵՆԱԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱՎ Անիի թագավորության ռազմաքաղաքական հետագա ճակատագրի վրա, քանզի դրանից հետո մինչ այդ աննկատ ընթացող և մեծ ջանքերի գնով զսպվող ապակենտրոնացվածության ու կենտրոնական իշխանության քայքայման գործընթացն արդեն բացահայտ տեսք ստացավ, ընդ որում ինչ-որ տեղ խորհրդանշական էր, որ երկարատև ընդմիջումից հետո հակառակորդը հարված հասցրեց արդեն նաև Հայոց ՄԻՋՆԱՇԽԱՐՀԻՆ, երբ 910 թվականի ամռանը Սաջյանների էմիրության մասերի բաժանված բանակը ասպատակեց Արարատ նահանգը: Ստեղծված ծանր պայմաններում Հայոց արքան ապաստանեց խիստ ամրացված Կապույտ ամրոցում, իսկ Հայոց առանձին պետական միավորներն էլ փակվեցին սեփական սահմաններում՝ փորձ կատարելով այս կամ այն կերպ անցկացնել ծանր ժամանակները:

911 թվականի ամռան վիճակով Սմբատ I-ն ամրացած մնում էր Կապույտ ամրոցում, որն օղակել, սակայն որին ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՏԻՐԵԼ ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Սաջյանների էմիրության բանակը: Ստեղծված ծանր պայմաններում, սակայն, Հայոց արքան ընդունեց մի խիստ վիճահարույց որոշում և, ի վերջո դադարեցնելով դիմադրությունը, ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ պատերազմի դեմն առնելու մտայնությամբ ներկայացավ Սաջյանների էմիրության էմիր Յուսուֆ իբն Աբու-Սաջին (901-928): Այս քայլը, սակայն, ինչպես եղավ արժանահիշատակ Արշակ III-ի (344-368) և Վասակ Մամիկոնյանի պարագայում, ըստ էության, ոչ մի արդյունքի չբերեց, այլ ուղղակի հանգեցրեց միայն Սմբատ I-ի ԿՈՐԾԱՆՄԱՆԸ:

Հայոց արքայի գերվելուց հետո կարծես թե նույնիսկ իրավաբանորեն էլ վերացավ «Հայոց արքա» տիտղոսի առաջնային կրողը և Գագիկ Արծրունին (903-908, 908-944՝ արքա), սեփական քեռու կործանման, ազգին հասցրած դաժան փորձությունների ու Հայոց պետականության բաժին հասած ծանր կորուստների գնով այնուհանդերձ ԹԵՐևՍ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՐԴԵՆ ԳՈՀ ԼԻՆԵԼ, քանզի «Հայոց արքա» տիտղոսի կրողն, ըստ էության, մնում էր միայն ինքը, ընդ որում, վայելելով Սաջյանների էմիրի աջակցությունը, վերջինս կարծես միանշանակ առաջնային դեր էր ստանում նաև բոլոր այլ հայկական և ոչ հայկական պետական միավորների ղեկավարների շարքում:

Հարկ է նշել, սակայն, որ ստեղծված դրությունն վերջնական բավարարում չբերեց, սակայն, այնուհանդերձ նաև Գագիկ Արծրունուն, քանզի պարզից էլ պարզ էր, որ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՉԷՐ Սաջյանների էմիրության ռազմատենչ էմիր Յուսուֆ իբն Աբու-Սաջն այսքան ջանքերից հետո, ըստ էության, տապալել Բագրատունյաց տիրակալին, որ այժմ վերջինիս փոխարիներ Արծրունիներից ելած Հայոց հերթական արքայով: Գագիկ Արծրունի, ըստ էության, զոհ գնալով ՃՂՃԻՄ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ և ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ, փաստորեն միայն հաջող մի գործիք էր հանդիսացել Սաջյանների էմիրի համար և այդ հանգամանքն այժմ արդեն՝ Սմբատ I-ի գերվելուց հետո, լիովին պարզ դարձավ: Ավելին, ՎԱԽԻ և ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ԱՅՆ ԾԱՆՐ ՄԹՆՈԼՈՐՏԸ, որը ստեղծվել էր Վասպուրականի նորելուկ արքայի շուրջը, նրանից վանում էր նաև այլ իշխանների և արդյունքում, ըստ էության, զրկված իր հզոր հովանավորի իրական աջակցությունից, Գագիկ Արծրունին ի վերջո ստիպված եղավ բավարարվել միայն Վասպուրականով: Իր հերթին տրամադրություններն Անիի թագավորությունում, չնայած ստեղծված ծանր դրությանը, իրոք որ ՄԱՐՏԱԿԱՆ ԷԻՆ, ընդ որում Սմբատ I-ի գերվելը, իսկ հետագայում էլ նույնիսկ արդեն սպանվելը մինչ այդ սեփական տիրակալի հետ մանրախնդիր հաշիվներ մաքրող Հայոց իշխաններին ի վերջո կարծես թե հասկացնել տվեց, որ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ԱՐԴԵՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԱՅԴ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Գրքիս վրա եմ աշխատում և դրանով հաղթահարում եմ հոգեկան ճգնաժամս: Տեսեք, թե ինչ հետաքրքիր հատված ստացվեց.

…Հարկ է նշել, սակայն, որ ստեղծված դրությունն, ըստ էության, վերջնական բավարարում չբերեց նաև Գագիկ Արծրունուն (903-908, 908-944՝ արքա), քանզի պարզից էլ պարզ էր, որ նրա համար չէր Սաջյանների էմիրության ռազմատենչ էմիր Յուսուֆ իբն Աբու-Սաջն (901-928) այսքան ջանքերից հետո, ըստ էության, տապալել Բագրատունյաց տիրակալին, ՈՐ ԱՅԺՄ ՎԵՐՋԻՆԻՍ ՓՈԽԱՐԻՆԵՐ Արծրունիներից ելած Հայոց հերթական արքայով:

Գագիկ Արծրունի, ըստ էության, զոհ գնալով ճղճիմ փառասիրությանը և ընտանեկան հին վիրավորանքներին, փաստորեն միայն ՀԱՋՈՂ ՄԻ ԳՈՐԾԻՔ ԷՐ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ Սաջյանների էմիրի համար և այդ հանգամանքն այժմ արդեն՝ Սմբատ I-ի (891-913) գերվելուց հետո, լիովին պարզ դարձավ: Ավելին, ՎԱԽԻ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ԱՅՆ ԾԱՆՐ ՄԹՆՈԼՈՐՏԸ, որը ստեղծվել էր Վասպուրականի նորելուկ արքայի շուրջը, նրանից վանում էր նաև այլ իշխանների ու արդյունքում, ըստ էության, զրկված իր հզոր հովանավորի իրական աջակցությունից, Գագիկ Արծրունին ի վերջո ստիպված եղավ բավարարվել միայն Վասպուրականով:

Իր հերթին տրամադրություններն Անիի թագավորությունում, չնայած ստեղծված ծանր դրությանը, ԻՐՈՔ ՈՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԷԻՆ, ընդ որում Սմբատ I-ի գերվելը, իսկ հետագայում էլ նույնիսկ արդեն սպանվելը մինչ այդ սեփական տիրակալի հետ մանրախնդիր հաշիվներ մաքրող Հայոց իշխաններին ի վերջո կարծես թե հասկացնել տվեց, որ վտանգի տակ է ԱՐԴԵՆ Հայոց պետականությունն ինքը՝ վերջին տասնամյակների այդ մեծագույն ձեռքբերումը…


Կարծես ներկայիս Հայաստանի մասին լինի...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

…1044 թվականին ռազմական ոլորտում մատնվելով վերջնական անհաջողության՝ պաշտոնական Կոստանդնուպոլիսը Անիի հարցով որոշեց գործել դիվանագիտական դաշտում:

Արդյունքում իր ժամանակի դիվանագիտական երաշխիքների զինանոցի ողջ կիրառմամբ կազմվեց և Գագիկ II-ին (1041-1044) ուղարկվեց մի ուղերձ, որով վերջինս, կարծես թե հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու նպատակով, հրավիրվում էր Կոստանդնուպոլիս: Իրավիճակը իր ողբերգականությամբ ԿՐԿՆՈՒՄ ԷՐ չարաբաստիկ 368 թվականը և, եթե այն ժամանակ Արշակ III-ը (344-368) և իր սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնելով Տիզբոն ուղղակի սխալվեցին, ապա այժմ Գագիկ II-ը կարծես թե նույնիսկ գիտակցաբար սխալվեց՝ այդպես էլ չլսելով բազմափորձ սպարապետ Վահրամ Պահլավունուն ու տեղի տալով իր արքային արդեն վաղուց դավաճանած քսու պալատական Վեստ Սարգսի, ինչպես նաև բոլոր ժամանակների Հայոց թերևս ԱՄԵՆԱԱՆՀԱՋՈՂ կաթողիկոս Պետրոս I Գետադարձի (1019-1058) պնդումներին:

Արդյունքն ավելի քան սպասելի էր, քանի որ, այն բանից հետո, երբ արքայից-արքա Գագիկ II-ը մեկնեց Կոստանդնուպոլիս, այստեղ նա գերվեց և այլևս Անի չվերադարձավ։ Իր հերթին ստեղծված ծանր պայմաններում բուն Անիում ծվարած դավաճաններին հաջողվեց մեկուսացնել անզիջում պայքարի կողմնակից ու անկախության ջատագով Վահրամ սպարապետին, զրկել նրան իր կողմնակիցների աջակցությունից և, կապ հաստատելով թշնամու հետ, 1045 թվականի սկզբին Անին, իսկ արդյունքում նաև ողջ թագավորությունը, հանձնել Բյուզանդական կայսրությանը…

Ահա այսպես, կորցրինք, չհասկանալով էլ, որ միայն պետականություն չէ, որ կորցնում ենք…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37106
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Изображение
Царство Ани.
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6211
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Gitunik »

Lion писал(а):
Изображение
Царство Ани.


Картли и Армения вместе,и грузинские Багратионы это Армянская Багратуни?
Мир всем
Ответить