Բաայց խնդիրն այն էր, որ, ուժերի ստեղծված հարաբերակցության պայմաններում հենց սկզբից էլ իրական չէր բաց դաշտային ճակատամարտում հաղթել Այասի մոտի ընդարձակ ճամբարում ամրացած թշնամուն, մանավանդ որ վերջինս ցանկացած պահին կարող էր համալրում ստանալ: Դրա համար էլ հայերը որոշեցին գործել խորամանկությամբ. անակնկալ ներխուժել թշնամու ճամբար, այնտեղ առաջացնել խառնաշփոթ և, դիմելով փախուստի ու իրենց հետևից տանելով թշնամու հիմնական ուժրին, դրանով իսկ հնարավորություն ընձեռնել գերիներին փախչել:…
1322 հունիս ջամբռլայն-ասպետ Հեթում Հեթումյանի ու նրա փոքր եղբայր Կոստանդինի, ինչպես նաև ասպետներ Օշին Հեթումյանի և Վահրամ Զուրիկի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (600 հեծյալ) անակնկալ հարձակվեց Այասիի մոտ տեղակայված Մամլուքյան սուլթանության բանակի (մոտ 2.000) ճամբարի վրա: Ստեղծված խառնաշփոթում հայ գերիների հիմնական մասին հաջողվեց ազատվել, բայց հենց իր` այս խիզախ հարձակումը գործած ջոկատի ճակատագիրը ողբերգականորեն դասավորվեց:
Մամլուքներին, որոնք անակնկալ հարձակման ենթարկված լինելուց զատ զրկվել էին նաև իրենց ավարի հիմնական մասից ու դրանից ավելի էին կատաղել,Մամեստիայի մոտ հաջողվեց ընդհուպ մոտենալ Այասից նահանջող հայերին: Այս պայմաններում հայերի վերջապահը կազմող 25 ռազմիկները Հեթումի և Կոստանդինի գլխավորությամբ փակեցին թշնամու ճանապարհը: Բռնկված անհավասար ու խենթորեն խիզախ այդ մարտում, մինչև վերջ կատարելով իրենց պարտքը Հայրենիքի ու զինակիցների նկատմամբ, թշնամու հսկայական ուժերի մեջ սեղմված մի բուռ հայերը բոլորն էլ ընկան` դրանով իսկ, սակայն, հնարավորություն տալով իրենց ջոկատի հիմնական մասին պոկվել թշնամուց և հեռանալ…
Կիլիկիան ողողած թշնամու ուժերը, որոնք ծանր վնաս էին պատճառել Հայոց թագավորությանը, այնուհանդերձ իրենք էլ զգալի կորուստներ էին կրել: Թշնամու վիճակը նաև բարդաացել էր նրանով, որ հենց նույն տարվա փետրվարին էլ մի բավականին լուրջ ապստամբություն սկսվեց հենց բուն սուլթանության սրտում` Եգիպտոսում: Մշտական ճնշումների ենթարկված քրիստոնեական համայնքը ապստամբել էր և սկսվել էին ընդհարումներ մահմեդականների հետ: Այս պայմաններում արդեն անհեռանկար համարելով իրենց հետագա ներկայությունը Հայոց թագավորության տարածքում` Մամլուքյան սուլթանության, Ղարամանյանների էմիրության և Թեմուրտաշի միացյալ բանակը հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից: Արդյունքում սուլթանությունում բռնկված ապստամբությունը հանգեց, բայց հայերի հետ պատերազմ վարելն էլ արդեն անհնար էր:
Արդյունքում հենց նույն տարում էլ սկսվեցին հաշտության բանակցություններ և Հայ-Մամլուքաղարամանաթեմուրտաշյան պատերազմն ավարտվեց: Արդյունքում Հայկական կողմը տարածքային կորուստներ չունեցավ, բայց դրա փոխարեն վճարեց խոշոր ռազմատուգանք և պարտավորվեց սահմանափակել հետագա շփումները Եվրոպական պետությունների հետ…
"...Իսկ մեր արևմտյան հարևանները, որոնք գիտեին տեղի ունեցող թեժ մարտերի մասին, մեզ շնորհակալական ջերմ խոսքեր էին հղում, բայց այդպես էլ երբեք օժանդակ ուժեր չուղարկեցին..."