Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Միշտ խոսում ենք և հաճելի էլ է խոսել հաղթանակների մասին, սակայն... եղել են նաև պարտություններ, որոնք, իմ խորին համոզմամբ, ևս կարիք ունեն քննարկման։ Նման պարտություններից մեկը մենք կրեցինք 1266 թ-ին և իրավիճակն ըստ էության կրկնում էր 910 թ-ի ցավալի դրությունը՝ Ձկնավաճառի հովտի ճ-մ-ը։

Մեր ազգը թշնամիների պակաս երբեք չի ունեցել, ու այդ թշնամիներից մեկը Մամլուքյան սուլթանության տաղանդավոր սուլթան Բեյբարսն (1260-1277) էր։ Այդ պարտությունը մենք կրեցինք իրենից և դա իրոք թանկ արժեցավ մեզ։ Ինչո՞ւ դա եղավ՝ ես կարծում եմ պատճառն այն էր, որ մեծ հաշվով հաջողության վերջին տասնամյակները բթացրել էին մեզ։ Եղավ... իմացեք, այսպես եղավ՝ ի դեպ, այս ճակատամարտի լիարժեք շարադրանքը ոչ մի այլ տեղ չեք գտնի։

1266 օգոստոսի 23 - 25 – Մառ ամրոցի ճ-մ

Սեյֆ-էդ-Դինի, Շամս-էդ-դին Աղ-Սոնկուր ալ-Ֆարիկանի, Իզ-էդ-Դին Իգանի, Կալաունի և Շնջարի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (90.000, որից 45.000 հեծյալ ) հարավից մոտեցավ Ամանոսյան լեռներին: Տեղեկանալով այդ մասին` Հեթում I-ը օգնություն հայցելու նպատակով մեկնեց Ջեյհուն գավառում տեղակայված Էլխանության բանակի ճամբար, իսկ Սմբատ Սպարապետի, արքայորդիներ Լևոնի և Թորոսի, ինչպես նաև Կոնստանդին պայլի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակն (15.000) էլ կենտրոնացրեց Դուռն Ասորվոց կիրճի մոտակայքում: Թշնամուն դիմակայող Հայկական բանակը խնդիր ստացավ ժամանակ շահելու, ուժերը կենտրոնացնելու և Էլխանության բանակի ժամանումը ապահովելու նպատակով հնարավորինս երկար կասեցնել վերջինիս առաջխաղացումը:

Հաշվի առնելով թշնամու քանակական ճնշող առավելությունը` Կիլիկիայի թագավորության բանակը պատրաստվեց վարել լեռնային պաշտպանողական մարտ: Այդ նպատակով օգոստոսի 23-ի վաղ առավոտյան Հայկական բանակը ուղղություն վերցրեց դեպի արևելք և ամուր պաշտպանական դիրքեր գրավեց Դուռն Ասորվոց կիրճի արևելյան մուտքի մոտ` Մառ ամրոցի մոտակայքում: Հայկական բանակի թևերում արքայորդիների գլխավորությամբ տեղավորվեց հեծելազորը, իսկ կենտրոնում տարածվող անտառում` հետևակը, ընդ որում կենտրոնի առաջին գծում տեղավորվեց ծանր, իսկ երկրորդում` թեթև հետևակը: Հետևակի դիրքերը ուժեղացված էին նաև նիզականետ ու քարանետ մեքենաներով: Կենտրոնի, ինչպես նաև ողջ բանակի ղեկավարությունը իր վրա վերցրեց Սմբատ Սպարապետը: Օգոստոսի 23-ի երեկոյան Հայկական դիրքերին մոտեցած Մամլուքյան սուլթանության բանակը դադարեցրեց առաջխաղացումը և մարտակարգ ընդունեց` հիմնական ուժերը տեղաբաշխելով Հայկական մարտակարգի ձախ թևի դիմաց: Տեղեկանալով այդ մասին` նույն գիշեր էլ Հայկական բանակի հրամանատարությունը կենտրոնից և աջ թևից լրացուցիչ ուժեր տեղափոխեց ձախ թև:

I փուլ – Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման, սակայն բռնկված և մինչև օրվա երկրորդ կես շարունակված համառ մարտում Հայկական բանակը, արդյունավետ օգտագործելով նաև նիզականետ ու քարանետ մեքենաները, հետ մղեց թշնամու բոլոր գրոհները:
II փուլ – Երեկոյան թշնամու բանակը վերսկսեց կարճ ժամանակով ընդհատված մարտը: Ու թեև Մամլուքյան սուլթանության բանակի հերթական գրոհները կրկին հետ մղվեցին, սակայն նույն գիշեր էլ մի շարք դավաճան իշխաններ, ահաբեկվելով թշնամու հետագա հարձակումներից, իրենց հեծյալ գնդերով սկսեցին աստիճանաբար լքել մարտադաշտը` կազմալուծելով Հայկական բանակի թևերի պաշտպանական ողջ համակարգը:
III փուլ – Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը կրկին վերսկսեց հարձակումները` հատկապես հզոր հարվածներ հասցնելով Հայկական բանակի թուլացած թևերին: Վերսկսված մարտում, սակայն, թշնամու բանակին միայն մեծ դժվարությամբ հաջողվեց հաղթահարել շարքում մնացած Հայ ռազմիկների դիմադրությունը և գրավել Հայկական բանակի թևային պաշտպանական դիրքերը: Անհավասար այդ մարտում շատ քաջերի հետ միասին ընկան նաև արքայորդի Թորոսը, Սմբատ Սպարապետի որդի Կոնստանդինը, Կոնստանդին պայլի որդի Լիկը և ուրիշներ, իսկ արքայորդի Լևոնը, սպարապետի որդի Վասիլ Թաթարը, ինչպես նաև Ժիրարդենը, Ատոմը և այլոք գերվեցին:
IV փուլ – Կեսօրին, հաշվի առնելով թևանցման իրական վտանգը, սպարապետի հրամանով կենտրոնում մարտնչող Հայկական հետևակը ոչնչացրեց նիզականետ ու քարանետ մեքենաները և, բաժանվելով մանր խմբերի, հաջողությամբ հեռացավ մարտադաշտից:
Հայերը կորցրին մոտ 7.000, թշնամի` մոտ 20.000 զինվոր:

Այսպիսով` Հայկական բանակը ծանր պարտություն կրեց՝ իր ռազմաքաղաքական նշանակությամբ մոտավորապես հավասար այն պարտությանը, որը կրեց Անիի թագավորությունը 910 թվականի ամռան Ձկնավաճառի հովտի ճ-մ-ում և այս առումով նմանությունը միայն նրանում չէր, որ ճակատամարտը ղեկավարում էին Հայոց երկու արքայազնները, որոնցից մեկը գերի ընկավ: Ցավալի նմանությունն ամենից առաջ կայանում էր տեղի ունեցածի հետևանքում, քանզի սրանից հետո Բեյբարսի հորդան, ինչպես Յուսուֆ իբն Աբու Սաջի պարագայում եղավ 910 թվականին, ուղղակի ողողեց Կիլիկիայի թագավորության տարածքը: Այսպիսով՝ հայերի կրած պարտության հետևանքը եղավ այն, որ Մամլուքյան սուլթանության բանակը, զարգացնելով հաջողությունը և շարժվելով դեպի հյուսիս, իսկ հետո էլ՝ դեպի արևմուտք, ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք: Ի պատասխան դրա` հայերը ամրացան լեռներում ու ամրոցներում և պատրաստվեցին դիմադրության, ընդ որում հայերի օգտին էր այն հանգամանքը, որ, թեև նրանք պարտություն էին կրել, բայց, ըստ էության, պարտվել էր ընդամենը 15.000 հոգանոց մի բանակ և դա այն դեպքում, երբ երկրի մշտական բանակը կազմում էր մոտ 50.000 զինվոր, իսկ զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց զենքի տակ դնելու դեպքում էլ Հայոց արքան կարող էր մարտի դաշտ հանել մոտ 100.000 ռազմիկ: Այսպիսով, չնայած պարտությանը, մեծ հաշվով դեռ ոչինչ էլ կորած չէր, ուղղակի պետք էր որոշ ժամանակ ուժերը կենտրոնացնելու համար:

Արդյունքում 1266 թվականի օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբ մասերի բաժանված Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 6.000) գրավեց Հռոսոսը (Հռոսոս գավառ, Ալեքսանդրեկից մոտ 30 կմ հարավ), Չորք-Մարզվան, Ռաբան, Թլպաշար, Թարքուշ, Թելմեճե, Քայնուք, Հադաս, Քաֆար-Տաբ և Ամուտա Թիլ ամրոցները (Կիլիկիայի արևելք), ինչպես նաև Մամեստիան, Ադանան, Տարսոնը ու Այասը (վերջինը` Հայոց ծոցի հյուսիսային ափին)՝ ավերելով դրանք : Միաժամանակ թշնամու հարվածին այնուհանդերձ դիմացավ Վասիլ Ճանճեցու գլխավորած Կիլիկիայի թագավորության պետական բանտ հանդիսացող Բարձրաբերդը , իսկ հիմնական պայքարն էլ շարունակվեց երկրի մայրաքաղաքի պարիսպների տակ:

Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1266 օգոստոսի վերջ - սեպտեմբերի սկիզբ – Սիսի պաշտպանությունը

Ուժերը կենտրոնացրած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) պաշարեց Հայոց թագավորության մայրաքաղաքը Սմբատ Սպարապետի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000):
I փուլ – Թշնամու բանակն անցավ վճռական գրոհի և, հաղթահարելով Հայկական բանակի համառ դիմադրությունը, գրավեց քաղաքը:
II փուլ – Միջնաբերդում ամրացած Հայկական բանակը շարունակեց դիմադրությունը` 10 օրվա ընթացքում հետ մղելով թշնամու բանակի բոլոր գրոհները:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 4.000 զինվոր:

Սեպտեմբերի վերջին Կիլիկիայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից հատկապես մեծ կորուստներ կրեց Սիսում տեղակայված Մամլուքյան սուլթանության բանակը: Այս պայմաններում վերջինս դադարեցրեց միջնաբերդի պաշարումը և, հավաքելով ցրված ուժերը, հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից:

Ահա այսպես, ծանր տարի եղավ 1266 թվականը հայերի համար...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Տխրեցրի՞, ժողովուրդ, խոսելով 1266 թ-ի, մեր անհաջողության և Բեյբարսի մասին։ Շարունակեմ՝ 10 տարի անց, ահա, ռազմաքաղաքական և նույնիսկ պատմական բացառիկ ու խիստ ուշագրավ մի վրեժ, հիացեք ։)

...1276 թ-ի վիճակով Բեյբարսը նախատեսում էր, ինչպես 10 տարի առաջ, ևս մեկ հարված հասցնել Կիլիկիայի թագավորությանը: Տեսնենք.

1276 մարտի 6 – Սարվանդիքար ամրոցի ճ-մ

Բեյբարսի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000) ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք և սկսեց շարժվել ամրոցի ուղղությամբ: Տեղեկանալով թշնամու բանակի առաջխաղացման մասին` Սմբատ Սպարապետը անձամբ իրականացրեց վերջինիս ուժերի հետախուզում, որից հետո, Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 65.000) բաժանելով 6 հավասար մասերի, այն դարանեց ամրոցի մոտ գտնվող մի լեռնահովտում: Դրանից հետո, անձամբ գլխավորելով Հայկական բանակի առաջապահը (5.000), Հայոց սպարապետը շարժվեց թշնամուն ընդառաջ` նպատակ ունենալով մանր մարտերով ու առանձին ռազմիկների մենամարտերով առաջ քաշել վերջինիս և գցել Հայկական բանակի պատրաստած դարանը:

I փուլ – Հայկական բանակի առաջապահը հարձակվեց թշնամու բանակի վրա և, նետահարությամբ, առանձին մենամարտերով ու մանր մարտերով նահանջելով, վերջինիս քաշեց դեպի հիմնական բանակի պատրաստած դարանը:
II փուլ – Հայերի կեղծ նահանջից ոգևորված Մամլուքյան սուլթանության բանակը անցավ ուղղակի գրոհի` ողջ կազմով հայտնվելով ամրոցի մոտ գտնվող լեռնահովտում:
III փուլ – Հայկական հիմնական բանակը, փակելով լեռնահովտի մուտքը, շրջապատեց թշնամու բանակին և սկսեց ծանր կորուստներ պատճառել նրան: Այս ընթացքում Սմբատ Սպարապետը մարտադաշտում հանդիպեց մամլուքյան սուլթանին և մենամարտեց վերջինիս հետ: Մենամարտի ընթացքում Բեյբարսին հաջողվեց տապալել Սմբատին ձիուց, սակայն բազում մարտերում փորձված Հայոց սպարապետը չկորցրեց իրեն և, արագորեն ոտքի կանգնելով, նետահարեց կրկին իր վրա արշաված և հարվածել փորձող իր հեծյալ հակառակորդին: Ծանր վիրավորված Մամլուքյան սուլթանին այնուհանդերձ հաջողվեց վերադառնալ յուրայինների մոտ և սեփական թիկնապահների փոքր խմբով հեռանալ մարտադաշտից: Ինչ վերաբերվում է կրկին սեփական նժույգին հեծած Հայոց սպարապետին, ապա նա հաջողությամբ շարունակեց մարտը և ավարտին հասցրեց թշնամու բանակի ջախջախումը:
IV փուլ – Կիլիկիայի թագավորության բանակը սկսեց հետապնդել և ոչնչացնել թշնամու փախչող բանակին: Հենց այդ ընթացքում էլ, սակայն, սպարապետի նժույգը թափով առաջ նետվեց և, չկարողանալով դանդաղեցնել ընթացքը, հարվածեց մի հաստաբուն ծառի: Նժույգի հետ միասին ծառին զարնվեց նաև Սմբատ Սպարապետը, ուշագնաց եղավ և ընկավ ձիուց:
Հայերը կորցրին մոտ 15.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր:

Ճակատամարտից մի քանի ժամ անց, այդպես էլ ուշքի չգալով, հենց իր ծննդյան օրը Հայոց սպարապետը մահացավ` անմար թողնելով սեփական լուսավոր կերպարը ոչ միայն ժամանակակիցների, այլև սերունդների սրտում: Կիլիկիայի հայերը մինչև այժմ էլ հավատում են, որ ամեն անգամ, երբ թշնամին ոտք է դնում Հայոց հողին, իսկ հայերը մարտի են բռնվում նրա հետ և հարվածում, հայերի հասցրած հարվածներից ՄԵԿ ՌԱԶՄԻԿ ՄԻՇՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՍՊԱՆՎՈՒՄ, քանի որ Սպարապետի թուրը պոկվում է այն լեռան ծերպից, որին ի պահ է հանձնվել նրա մահից հետո, իջնում է մարտադաշտ, սպանում է թշնամու ռազմիկներից մեկին և կրկին դառնում է իր տեղը: Դա ՍՊԱՐԱՊԵՏԻ ԲԱԺԻՆ ՀԱՐՎԱԾՆ Է, որը միշտ գումարվում է սեփական հողի համար մարտնչող Հայ ռազմիկների հարվածներին:

Սարվանդիքարի 1276 թվականի ճակատամարտը որոշակի իմաստով փոխվրեժ էր Մառի 1266 թվականի ճ-մ-ի համար: Մամլուքյան սուլթանության բանակը հսկայական կորուստներ էր կրել, որը մեծ հարված հասցրեց նրա ռազմական հզորությանը և թուլացրեց վերջինիս հետագա ագրեսիվ մղումները իր հարևանների նկատմամբ: Ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ, մեծ հաշվով, հենց այս ճակատամարտի արդյունքում ի վերջո ասպարեզից հեռացավ տաղանդավոր Բեյբարսը՝ իր հեռանալով դրանից զատ կրկին սրելով երբեք էլ չմարած ներքաղաքական-գահակալական պայքարը սուլթանությունում: Այս առումով հետաքրքիրն այն է, որ իրենց պատմության ընթացքում բաց-դաշտային խոշոր ճակատամարտում սա մամլուքների ԱՌԱՋԻՆ ծանր պարտությունն էր և այն նաև խաչի ռազմիկների փաստորեն ԱՌԱՋԻՆ հաղթանակն էր մամլուքների նկատմամբ բաց-դաշտային խոշոր ճակատամարտում, այսինքն այս առումով ճակատամարտը ինքնին ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏԵՂ ՈՒՆԻ այդ թվում նաև համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ:

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Հատուկ Рудольф Степанян-ի պատվերով՝ խոսենք Հայոց պատմության ամենահակասական արքայի մասին։ Տարօրինակ մի մարդ, ուշագրավ և հակասական մի անձնավորություն, որը ինչ որ տեղ և մեկ հազարամյակ անց կրկնեց Պապ թագավորի (368-374) ճակատագիրը՝ այդ մասին ամենավերջում։

...1289 թվականի փետրվարի 6-ին իր մահկանացուն կնքեց Լևոն II-ը (1269-1289) և նոր արքա հռչակվեց հանգուցյալի ավագ որդի Հեթումը` Հեթում II-ը (1289-1293, 1293-1294, 1295-1296, 1298, 1299-1305)` «ներհակությունների արքան», ինչպես դարեր անց նրան կկոչի Հայկ Խաչատրյանը: Այս արքան թագավոր հռչակվելուց առաջ դավանափոխ էր եղել և դարձել էր ֆրանցիսկյանների միաբանության անդամ և նա չէր սիրում շքեղությունը, շքեղ հանդերձներն ու կերուխումները: Հեթում II-ը խստաբարո էր և քաջարի, բայց միաժամանակ նաև՝ փոփոխամիտ ու կրոնապաշտ:

1293 թվականի գարնանը Հեթում II-ը հրաժարվեց գահից և, արքա հռչակելով իր եղբայր Թորոսին (1293, 1294-1295), դարձավ վանական, սակայն նույն թվականի աշնանը կրկին ստանձնեց երկրի ղեկը: Սա, սակայն, անհեըևանք չանցավ և կենտրոնական իշխանության դեմ մի ելույթ սկիզբ առավ, որի դրադպատճառները, սակայն, մեզ հայտնի չեն։ Այսպես թե այնպես, սակայն 1293 թվականի աշնանը Հեթում II-ի գլխավորած Ոստանիկ բանակը (մոտ 10.000) Սիսի ճ-մ-ում անորոշ ելք ունեցած մարտում ընդհարվեց Հեթում Պատմիչ Հեթումյանի և նրա եղբայր Օշին Կանչեցու գլխավորած Մարզպանական բանակի (մոտ 10.000) հետ: Կնքվեց հաշտություն, ըստ որի Հեթում II-ը շարունակեց թագավորել: Հեթում Պատմիչ Հեթումյանը շարունակեց վարել սպարապետի պաշտոնը, բայց որոշ ժամանակ անց եղբոր հետ միասին ստիպված եղավ լքել Կիլիկիան:

1294 թվականի նույն աշնանը Հեթում II-ը կրկին հրաժարվեց գահից և, հերթական անգամ արքա հռչակելով իր եղբայր Թորոսին, դարձավ վանական: Իր հերթին, սակայն, 1295 թվականի գարնանը գահից հրաժարվեց և վանական դարձավ նաև Թորոսը, որից հետո Հեթում II-ը կրկին հռչակվեց արքա: Գահակալական այս տատանումները երկրում կրկին հուզումներ առաջացրեց, որոնք կրկին հասան ռազմական բախման աստիճանի։ Արդյունքում 1295 թվականի գարնանը Սիսի ճ-մ-ում Հեթում II-ի գլխավորած Ոստանիկ բանակը (մոտ 10.000) անորոշ ելք ունեցած մարտում ընդհարվեց Օշին Սմբատի Հեթումյանի և Օշին Հեթումի Հեթումյանի գլխավորած Մարզպանական բանակի (մոտ 10.000) հետ: Կնքվեց հաշտություն, ըստ որի Հեթում II-ը շարունակեց թագավորել: Միաժամանակ Օշին Սմբատի ու Օշին Հեթումի Հեթումյանները պահպանեցին իրենց պաշտոնները, Օշին Կանչեցին և Հեթում Պատմիչ Հեթումյանը վերադարձան Կիլիկիա, իսկ վերջինս էլ վերանշանակվեց սպարապետի պաշտոնում:

1296 թվականի գարնանը, օգտվելով Հեթում II-ի ու Թորոսի` Կոստանդնուպոլսում գտնվելուց, վերջիններիս երրորդ եղբայր Սմբատը գահընկեց հայտարարեց Հեթումին և իրեն հռչակեց արքա: Դրանից հետո 1297 թվականի ապրիլին Մահմուդ Ղազան խանի մոտից վերադարձող Սմբատ III Բռնակալի գլխավորած Ոստանիկ բանակը (մոտ 1.000) Սեբաստիայի ճ-մ-ում հաղթեց իր հերթին Կոստանդնուպոլսից վերադարձած և Մահմուդ Ղազան խանի մոտ մեկնել պատրաստվող Հեթում II-ի ու Թորոսի շքախմբին (մոտ 100), գերեց նրանց և բանտարկեց Բարձրաբերդում: 1298 թվականի հուլիսի սկզբին Սմբատի III Բռնակալի հրամանով Թորոսը սպանվեց, իսկ Հեթումը մի աչքից կուրացվեց:

1298 թվականի հուլիսի սկզբին Սիսի ճ-մ-ում արքաեղբայր Կոնստանդինի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Մարզպանական բանակը (մոտ 5.000) լուսաբացին սկսված մարտում հաղթեց Սմբատ III Բռնակալի գլխավորած Ոստանիկ բանակին (մոտ 4.000): Սմբատ III Բռնակալը փորձեց պատսպարվել Իկոնայի սուլթանության տարածքում, բայց կարճ ժամանակ անց գերվեց և բանտարկվեց Բարձրաբերդում, որից հետո կրկին Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Հեթում II-ը: Մի քանի օր անց, սակայն, Հեթում II-ը հերթական անգամ հրաժարվեց գահից և այն հանձնեց եղբորը, որից հետո Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Կոնստանդին I-ը (1298-1299):

1299 թվականի ապրիլին կրկին երկրի ղեկին տիրանալ ձգտող արքաեղբայր Հեթումի ու սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Մարզպանական բանակը (մոտ 5.000) Սիսի ճ-մ-ում հաղթեց Կոնստանդին I-ի և ազատություն ստացած նրա եղբայր Սմբատի բանակին (մոտ 4.000): Արդյունքում Կոնստանդին I-ը և Սմբատը պատսպարվեցին Կոստանդնուպոլսում, իսկ Հեթում II-ը կրկին ստանձնեց Կիլիկիայի թագավորության ղեկը:

Հեթում II-ը Հայոց բանակով շատ ծանրակշիռ մասնակցություն ունեցավ 1299-1303 թվականներին Ասորիքում Էլխանության և Մամլուքյան սուլթանության միջև մղվող պայքարին, բայց այդ մասին կմանրամասնեմ մեկ այլ անգամ, քանի որ դա առանձին և շատ մեծ մի պատմություն է։

Արդյունքում միայն կասեմ, որ դրան հաջորդած թշնամու անմիջական ռազմական ոտնձգությունները Հայոց թագավորության նկատմամբ հետ մղվեցին, բայց ամեն ինչ չէր, որ այդքան պարզ էր և, երբ Հայոց իշխանները վերադարձան մարտի դաշտից ու հավաքվեցին իրենց արքայի մոտ, ցերեկվա պես պարզ կանգնեցին մի հստակ իրողության առջև` Հեթում II-ի քաղաքական գիծը՝ անշեղ դաշինքը մոնղոլների հետ, արդեն ոչ միայն անօգուտ էր, այլ նույնիսկ՝ վնասակար: Իրոք, մոնղոլներից այլևս որևէ օգուտ չկար, իսկ հետագա դաշնակցությունն էլ միայն կբերեր Մամլուքյան սուլթանության հետ անվերջ ու ծանր մի պատերազմի: Այս պայմաններում Հայոց մեծամեծերն և անձամբ Հայոց արքան հանգեցին մի իմաստուն որոշման, որը բավականին երկար ժամանակ զերծ պահեց երկիրը հետագա ծանր պատերազմից: Արդյունքում 1305 թվականի վերջին Հեթում II-ը հրաժարվեց գահից և Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Թորոսի մանկահասակ որդի, տասնամյա Լևոնը` Լևոն III-ը (1305-1307), ընդ որում Հեթումն ինքը դարձավ թագավորահայր: Սրանով հայերը հասան նրան, որ զրկեցին Մամլուքյան սուլթանությանը Կիլիկիայի թագավորության հետ պատերազմելու նույնիսկ ձևական առիթից, քանի որ մամլուքների համար այնքան ատելի գահակալը այժմ արդեն երկրի գլխին չէր:

1307 թվականի նոյեմբերի կեսերին պաշտոնական Կահիրեի կողմից կաշառված Կիլիկիայի թագավորության տարածքում տեղակայված Էլխանության բանակի (400) հրամանատար Փիլ-Արղունը դավադրություն կազմեց` ծրագրելով գլխատել Հայոց թագավորությունը: Դավադրությունը կյանքի կոչելու նպատակով Էլխանության զորավարը խորհրդակցելու պատրվակով Անարզաբա հրավիրեց թագավորահայր Հեթումին, մանկահասակ արքա Լևոն III-ին, սպարապետ Օշին Հեթումյանին, Կոնստանդին Հեթումյանին և 40 այլ մեծամեծների: Հայոց մեծամեծները, նոյեմբերի 17-ի երեկոյան մոտենալով Անարզաբային, ճամբարեցին նրա մոտակայքում: 1307 թվականի նոյեմբերի 17-ի լույս 18-ի ուշ գիշերով «ներհակությունների արքա» Հեթումը տեսակցություն ունեցավ Փիլ-Արղունի հետ, որի ընթացքում մոնղոլ զորավարի թիկնապահները զինաթափեցին Հեթումին ու բռնեցին նրա թևերից, իսկ «Ալլահ աքբար» որոտացող Փիլ-Արղունն էլ սրի հատու հարվածով գլխատեց նրան: Դրանից հետո քաղաքից աննկատ դուրս եկած Էլխանության բանակը անակնկալ հարձակվեց քաղաքի մոտ ճամբարած հայերի վրա և դաժան ձեռնամարտում բոլորին կոտորեց: Թշնամին չխնայեց նաև պատանի արքա Լևոն III-ին, որը փորձեց պատսպարվել կանանց վրաններում, սակայն մարդասպանները սառնասրտորեն հանեցին նրան այնտեղից և հենց տեղում էլ մորթեցին:

Այսպիսով` Հայոց պետությունը ծանր ու վիրավորական մի հարված ստացավ, որի կարող էր հավասարվել թերևս միայն Պապ թագավորի սպանությանը հեռավոր 374 թվականին, ընդ որում քաղաքական առումով հատկապես ծանր էր այն, որ կյանքից հեռացավ նաև Հեթումը՝ իր թերություններով հանդերձ տաղանդավոր այդ արքան, որի փոփոխական և բուռն կյանքը նույնքան էլ բուռն վախճան ունեցավ: Տեղի ունեցած ողբերգությունը խորապես գնահատելու համար, սակայն, դեռևս ժամանակ էր պետք, իսկ առայժմ, տեղեկանալով կատարվածի մասին, Հեթում թագավորահոր եղբայրներ Օշինի ու Ալինախի գլխավորած Ոստանիկ բանակը հենց նույն նոյեմբերի 18-ի օրվա երկրորդ կեսին էլ սրընթաց երթով մոտեցավ քաղաքին և ոչնչացրեց քաղաքում տեղակայված Էլխանության ողջ բանակը: Փիլ-Արղունը դիմեց փախուստի և փորձեց պատսպարվել Էլխանության տարածքում, սակայն Կիլիկիայի թագավորության նոր արքա հռչակված Օշինի (1307-1320) պահանջով գործող էլխան Մուհամմեդ Խուդաբանդա Ուլջայթուն (1304-1317) կարճ ժամանակ անց ձերբակալեց նրան և տանջամահ արեց: Իր այս քայլով էլխանը փորձեց ցույց տալ սեփական անմեղությունը և գոնե ձևականորեն պահպանել Կիլիկիայի թագավորության հետ կնքած դաշինքը, թեև Փիլ-Արղունի կրած տանջանքներն ու մահը ոչ Հայոց մեծամեծերին կյանքի վերակոչեցին, ոչ էլ իրականում ամրապնդեցին հայերի և մոնղոլների համագործակցությունը:

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

6-ого января 1198 года Левон Рубинян, Левон I Великий (1187-1198, князь, 1198-1220), принял корону, основав Киликейское армянское царство...

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

«Իր կաթոլիկամետ քաղաքականությամբ Լևոն Մեղսագործը դաշունահարեց Կիլիկիայի թագավորությունը: Լևոնը չհասկացավ, որ ինքը կործանում է այն երկիրը, որը իր նախնիները ձեռք են բերել բազում զոհերի գնով: Եվ աշխարհասասան փոթորիկների խաչմերուկում առնականացած Կիլիկիայի թագավորությունը սկսեց տկարանալ ու արյունաքամ լինել»,- սրտի խորը կսկիծով արձանագրում է Հայկ Խաչատրյանը:

Ասված է Կիլիկիայի թագավորության արքա Լևոն IV-ի (1320-1342) մասին: Միայն նրա մասի՞ն... սակայն?!
Սովորենք Հայոց պատմությունից, այնտեղ շատ հարցերի պատասխաններ կան:
Приходите в мой дом...
AncientHistorian
Сообщения: 126
Зарегистрирован: 21 май 2017, 00:07

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение AncientHistorian »

Lion, добрый день!
Можете уточнить пожалуйста, дорогой друг, какие конкретно территории и крепости(города) отошли КА после совместной победы и взятия Алеппо Хетумом I и монголами в Сирии в 1260?
Со ссылками на первоисточники если можно :)
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Давно Вас здесь не было, приветствую.

Есть сообщение, что к концу 1250-их годов армяне освободили от Иконейского султаната Мараш, Айнтап и крепость Бехесни. Об этом говорят Геворг Скевраци, Бахрам Рабуни (современники), Аветик Тигранакертци (автор XVIII века), а так же Мюенджим Баши (арабский историк осман XVIII века). Я эти событие датирую летом 1258 года.

Уже к 1260 году можно отнести освобождение крепости Дарпсак. Об этом нет прямых сообщении в первоисточниках, но под 1237 годом крепость принадлежала Египту, а под 1267-1268 годами, когда шли переговори после битвы у Марра 23-25.08-1266 года, по данным Абул-Фида мамлюки требовали и эту крепость, то есть вероятно предположить, что армяне взяли Дарпсак именно в 1260-ом году, когда произошло основное продвижение монгол в Сирии.

И наконец Ромкла, которая тоже была захвачена к 1260 году, об этом говорит Бар-Эбрей, книга 10.

Это собственно по Киликии. По ходу продвижение в Сирии, однако, монголы взяли еще многое что...
Приходите в мой дом...
AncientHistorian
Сообщения: 126
Зарегистрирован: 21 май 2017, 00:07

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение AncientHistorian »

Да, отошел от своего хобби по углубленному изучению армянской истории. И тут буквально на днях захотел пару моментов уточнить.
Выходит, что если Мараш и Айнтап отбили у иконийских турок, то до того момента они вышли на общие границы с Алепским эмираторм? Я так понимаю после смерти Левона 1 (2).
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Мараш и Айнтап с 1173 года были под властью конейцев, когда Нур-эд-Дин пришел к миру с Кылыч-Арсланом. С эмиратом или квазиэмиратом Эюбидиов Алеппо армене практический никогда не теряли общей границы, хотя бы по линии Исского залива.
Приходите в мой дом...
AncientHistorian
Сообщения: 126
Зарегистрирован: 21 май 2017, 00:07

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение AncientHistorian »

Понял, я просто не знал, что за этот регион в треугольнике Мараш - Айнтап - Ромкла воевали иконийцы и эйюбиды.
Спасибо!
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Воевали, еще как воевали, особенно на период V крестового похода, когда иконейцы сотрудничали с крестоносцами, а так же на период первой половины 1230-их годов.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

...1266 թվականի օգոստոսի 23-ից 25-ն ընթացած Մառ ամրոցի ճ-մ Հայկական 15.000 հոգանոց բանակը, չնայած համառ դիմադրությանը, ի վերջո ծանր պարտություն կրեց Մամլուքյան սուլթանության 90.000 հոգանոց բանակից՝ իր ռազմաքաղաքական նշանակությամբ ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՎԱՍԱՐ այն պարտությանը, որը կրեց Անիի թագավորությունը 910 թվականի ամռան Ձկնավաճառի հովտի ճ-մ-ում և այս առումով նմանությունը միայն նրանում չէր, որ ճակատամարտը ղեկավարում էին Հայոց երկու արքայազնները, որոնցից մեկը գերի ընկավ:

ՑԱՎԱԼԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆ ամենից առաջ կայանում էր տեղի ունեցածի հետևանքում, քանզի սրանից հետո Մամլուքյան սուլթանության սուլթան Բեյբարսի (1260-1277) հորդան, ինչպես Յուսուֆ իբն Աբու Սաջի (901-928) պարագայում եղավ 910 թվականին, ուղղակի ՈՂՈՂԵՑ Հայոց թագավորության տարածքը: Այսպիսով՝ հայերի կրած պարտության հետևանքը եղավ այն, որ Մամլուքյան սուլթանության բանակը, զարգացնելով հաջողությունը և շարժվելով դեպի հյուսիս, իսկ հետո էլ՝ դեպի արևմուտք, ՆԵՐԽՈՒԺԵՑ Կիլիկիայի թագավորության տարածք:

Ի պատասխան դրա` հայերը ամրացան լեռներում ու ամրոցներում և պատրաստվեցին դիմադրության, ընդ որում հայերի օգտին էր այնուհանդերձ այն հանգամանքը, որ, թեև նրանք պարտություն էին կրել, բայց, ըստ էության, պարտվել էր ընդամենը 15.000 հոգանոց մի բանակ և դա այն դեպքում, երբ երկրի մշտական բանակը կազմում էր մոտ 50.000 զինվոր, իսկ զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց զենքի տակ դնելու դեպքում էլ Հայոց արքան կարող էր մարտի դաշտ հանել մոտ 100.000 ռազմիկ: Այսպիսով, ՉՆԱՅԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ, ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ԴԵՌ ՈՉԻՆՉ ԷԼ ԿՈՐԱԾ ՉԷՐ, ուղղակի պետք էր որոշ ժամանակ ուժերը կենտրոնացնելու համար:

Այսպես թե այնպես, սակայն 1266 թվականի օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբ ՄԱՍԵՐԻ ԲԱԺԱՆՎԱԾ Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 6.000) գրավեց Հռոսոսը (Հռոսոս գավառ, Ալեքսանդրեկից մոտ 30 կմ հարավ), Չորք-Մարզվան, Ռաբան, Թլպաշար, Թարքուշ, Թելմեճե, Քայնուք, Հադաս, Քաֆար-Տաբ և Ամուտա Թիլ ամրոցները (Կիլիկիայի արևելք), ինչպես նաև Մամեստիան, Ադանան, Տարսոնը ու Այասը (վերջինը` Հայոց ծոցի հյուսիսային ափին)՝ ավերելով դրանք: Միաժամանակ թշնամու հարվածին ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ ԴԻՄԱՑԱՎ Վասիլ Ճանճեցու գլխավորած Կիլիկիայի թագավորության պետական բանտ հանդիսացող Բարձրաբերդը, իսկ հիմնական պայքարն էլ շարունակվեց երկրի մայրաքաղաք Սիսի պարիսպների տակ, որտեղից թշնամին ևս ծանր կորուստներով հետ շպրտվեց:

Ավելին, նույն թվականի սեպտեմբերի վերջին Կիլիկիայում տեղի ունեցավ ավերիչ մի երկրաշարժ, որից հատկապես մեծ կորուստներ կրեց Սիսում տեղակայված Մամլուքյան սուլթանության բանակը: Այս պայմաններում վերջինս դադարեցրեց Սիսի պաշարումը և, հավաքելով ցրված ուժերը, ՀԵՌԱՑԱՎ Կիլիկիայի թագավորության տարածքից…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

…1329 թվականի հունվարի 26-ին Լևոն IV-ի պահակախումբը Ադանայում անակնկալ կերպով ձերբակալեց Օշին և Կոնստանդին Հեթումյաններին, որոնց հենց նույն գիշեր էլ գլխատեցին: ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՀՈՎ Հայոց պետականությունը մեծ կորուստներ կրեց, առավել ևս, որ արդեն բացարձակ իշխանության հասած Լևոն IV-ը ոչ երկիր կառավարելու փորձ և հմտություններ ուներ, ոչ էլ զորավարական տաղանդ ու պետական մտածելակերպ: Տմարդի և դաժան այս արարքը իր դերով, նշանակությամբ ու ՀԱՏԿԱՊԵՍ ՀԵՏևԱՆՔՆԵՐՈՎ նմանվում էր Մուշեղ Քաջ Մամիկոնյանի սպանությանը արդեն հեռավոր 376 թվականին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Հայոց թագավորությունը ծանր հարված ստացավ և դա պատճառներից մեկը հանդիսացավ նրա անկման, ընդ որում սեփական անմիտ քինախնդրության մեջ Լևոն IV-ը այնքան հեռուն գնաց, որ Օշինի գլուխը ուղարկեց Մամլուքյան սուլթանության սուլթան Մուհամմեդին (1293-1294, 1299-1309, 1310-1341), իսկ Կոնստանդինի գլուխն էլ` էլխան Աբու-Սայիդին (1317-1335): Այս արարքների համար Լևոն IV-ը վաստակեց «Մեղսագործ» մականունը, որն ավելի ամրապնդվեց այն բանից հետո, երբ աներոջ սպանությունից կարճ ժամանակ անց նա սպանել տվեց նաև իր երիտասարդ կնոջը: 1329 թվականը Հայոց թագավորության համար երկրի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ԷՐ ՍԿՍՎԵԼ, սակայն ավելի մեծ դժբախտությունները դեռևս առջևում էին:
Հակաունիթորների առաջնորդներին ոչնչացնելուց հետո Լևոն IV-ը մեկուսացրեց Բալդուին Հեթումյանին, որից հետո բացահայտորեն անցավ ունիթորների կողմը և ակտիվ հարաբերություններ սկսեց Արևմուտքի հետ՝ կատարելով մի շարք նոր նշանակումներ: Երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող պաշտոններին հայտնված մարդիկ, սակայն, մեծ հաշվով ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻԱՅՆ ԽՂՃՈՒԿ ԾԱՂՐԱՊԱՏԿԵՐՆԵՐՆ ԷԻՆ իրենց հզոր նախնիների: Հայոց թագավորության ղեկին հայտնված ԱՊԱՇՆՈՐՀ պաշտոնյաների դժգույն շարքում այս ժամանակաշրջանում միակ լուսավոր կետն ու բացառությունը երևի թե միայն սպարապետ նշանակված Լևոն Հեթումյանն էր: Իր հերթին նույն այս ժամանակ Հայոց թագավորության ռազմաքաղաքական դրությունը օրեցօր բարդանում էր:

Անհեռատես Լևոն IV-ը, որը Օշինի գլուխն ուղարկել էր մամլուքների սուլթանին և դրանով ընդամենը հագուրդ էր տվել սեփական չարությանը, նույնիսկ ՉԷՐ ԷԼ ՄՏԱԾԵԼ, թե հարևան երկրում իր այդ քայլը իրականում ինչպես կընկալվի, իսկ քայլն իրոք որ Հայոց արքայի ուզած ձևով չէր ընկալվել: Լևոն IV-ը կարծում էր, թե Օշինի գլուխը մամլուքներին ուղարկելով նա կշահի նրանց համակրանքը, բայց ստացվեց ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿԸ: Օշինը վերջին պատերազմից հետո կնքված հաշտության գլխավոր մասնակիցն էր և ավելին, նա յուրօրինակ մի գրավականն էր այն բանին, որ Հայոց թագավորությունը այլևս չի դիմի Եվրոպայի երկրներին և մամլուքների դեմ հերթական խաչակրաց արշավանքի դրդիչ չի հանդիսանա, իսկ այդ պայմաններում էլ Հայոց արքայի քայլը Կահիրեում կողմից ընկալվեց որպես ԲԱՑԱՀԱՅՏ ՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ: Դժբախտաբար Լևոն IV-ը այսքանը ՉԷՐ ՄՏԱԾԵԼ և անհեռատես այս գործողություններով ապաշնորհ այս արքան չարաբաստիկ հենց այդ տարում էլ Հայոց թագավորության համար սկիզբ դրեց նոր ու խիստ ծանր մի պատերազմի...

«Իր կաթոլիկամետ քաղաքականությամբ Լևոն Մեղսագործը ԴԱՇՈՒՆԱՀԱՐԵՑ Կիլիկիայի թագավորությունը: Լևոնը չհասկացավ, որ ինքը կործանում է այն երկիրը, որը իր նախնիները ձեռք են բերել բազում զոհերի գնով: Եվ աշխարհասասան փոթորիկների խաչմերուկում առնականացած Կիլիկիայի թագավորությունը սկսեց տկարանալ ու արյունաքամ լինել»,- սրտի խորը կսկիծով այս ամենին հետագայում արձագանքում է Հայկ Խաչատրյանը...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

…1336 թ-ի վիճակով Կիլիկիայի հայերը ՍԵՂՄՎԱԾ ԷԻՆ երկիրը ողողած մեծաթիվ հորդաների միջև և, ինչպես 15 տարի առաջ էր, կրկին նույնիսկ մտածել իսկ չէին կարող բաց ճակատամարտի մասին: ՄԻԱԿ ՀՈՒՅՍՆ և ԱՊԱՎԵՆԸ լեռնային-անկանոն պայքարն էր, բայց այդ դեպքում էլ մշտական հարվածի տակ էր մնում Դաշտային Կիլիկիան: Ստեղծված բացառիկ ծանր պայմաններում չտեսնելով այլ ելք` Լևոն IV-ը (1320-1342) իր քարտուղար Վասիլին և մոռացությունից հանված Բալդուին Հեթումյանին հաշտության բանակցություններ վարելու համար ուղարկեց Կահիրե: Քինախնդիր մամլուքները, սակայն, այս անգամ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ ՀԱՐՑԻՆ: Նրանք ձերբակալեցին Հայոց արքայի դեսպաններին և բանտարկեցին իրենց ամրոցներից մեկում, որից հետո կրկին անցան հարձակման:

1337 թվականի ապրիլից մինչև մայիս սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 20.000) անկանոն հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության, ինչպես նաև Ղահրամանյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 100.000) կրկին ասպատակեց Դաշտային Կիլիկիան: Եվ ՄԻԱՅՆ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ՀԵՏՈ ԷՐ, որ հավաքելով ցրված ուժերը, Մամլուքյան սուլթանության, բանակը հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից: Այս ընթացքում Բալդուինը բանտարկության մեջ արդեն կնքել էր իր մահկանացուն, դրա համար էլ 1337 թվականի ամռանը արդեն միայն Հայոց արքայի քարտուղար Վասիլը ազատ արձակվեց և կնքվեց հաշտություն կամ, ավելի ճիշտն ասած՝ ՄԱՄԼՈՒՔՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ԹԵԼԱԴՐԵՑԻՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Արդյունքում Ջեյհուն գետից արևելք ընկած տարածքներն անցան Մամլուքյան սուլթանությանը, Մոլևոն ամրոցի շրջակայքը` Ղահրամանյանների էմիրությանը, իսկ Կալիկանդոս գետից արևմուտք ընկած տարածքներն էլ, կտրված լինելով մայր թագավորությունից, ստիպված ընդունեցին Կիպրոսի թագավորության գերիշխանությունը:

Հաշտությունը ԲԱՑԱՌԻԿ ԾԱՆՐ ԷՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ: Իրոք, բացի այն, որ Հայոց թագավորությունը հսկայական տարածքային կորուստներ կրեց, վերջինս զրկվեց նաև իր արևելյան ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ և Ամանոսյան լեռնաշղթայի պաշտպանությունից: Նախկինում արևելքից հարձակվող թշնամուն հայերը կարողանում էին դիմադրել Ամանոսյան լեռներում ու դրանով ՄԵԾԱՊԵՍ ԴԺՎԱՐԱՑՆՈՒՄ ԷԻՆ ոչ միայն վերջինիս առաջխաղացումը, այլև՝ մարտնչող բանակի մատակարարումները և նույնիսկ նահանջը: Բացի այդ, նույնիսկ լեռնաշղթան անցնելուց հետո էլ Հայոց թագավորության կենտրոնական շրջաններ ներխուժելու համար թշնամին ԴԵՌ ՊԵՏՔ Է բավականին տարածք անցներ, այն դեպքում, երբ այժմ Ջեյհուն գետի ափերին տեղակայված թշնամու ուժերը կարող էին ՀԵՆՑ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԷԼ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ Կիլիկիայի թագավորության կենտրոնական շրջաններ, այսինք թշնամու սպառնալիքը դառնում էր ոչ միայն մշտական, այլև` իրական ու չափազանց վտանգավոր: Սրանից հետո Կիլիկիայի թագավորությունը դեպի անկում գնաց…
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6211
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Gitunik »

https://www.youtube.com/watch?v=_Bh7uuv ... V&index=39

«Ձայն Արարատի» 39 - Հայոց Կիլիկյան Թագավորություն /Armenology- Armenian Kingdom of Cilicia (Մաս 1)

Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 39-րդ թողարկումը նվիրված է Հայոց Կիլիկյան թագավորության փառահեղ շրջանին: Շուրջ 300 տարի պատմության թատերաբեմում Կիլիկյան Հայաստանը մեծ դերակատարություն է ունեցել: Այս շրջանում Խաչակրաց արշավանքները ևս կենտրոնացել են Կիլիկիայում: Առաջին թողարկման ընթացքում կներկայացվի Ռուբինյանների կառավարման շրջանը, կհասնենք մինչև Հեթումյաններ՝ Հեթում I-ի կառավարման շրջան: Հյուրն է պատմական գիտությունների թեկնածու Զոհրաբ Գևորգյանը:
Мир всем
Ответить