Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Ани: Слава венценосных Багратуни

Сообщение Lion »

Для некоторых соседей с востока, которые свято верят, что у армян не было ни царство, ни царей. Смотрим: Будущий царь Киликии Левон II (1269-1289).

Ниже рисунок из французского "Livre des merveilles" ("Книга чудес мира") - это иллюминированная рукопись, созданная во Франции около 1410-1412 годов. На картинке автор изобразил финальный этап трагической для армян битвы у крепости Мар 23-25 августа 1266 года, когда 15.000-ая армия царства Киликии под началом царевичей Тороса и Левона потерпела поражение от 45.000-ой армии Мамлюкского султаната, в итоге которого, в частности, Торос погиб, а Левон был пленен.

Принц Торос убит (справа внизу), принц Левон - захвачен в плен (в центре).
1.jpg
1.jpg (91.37 КБ) 12 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Алиевские пропагандисты часто утверждают, что у армян не было царей. Далее, как "простой довод" говорится, что не сохранились изображения армянских царей. Жаль таких вот жертв бакинской агитации, которых банально дурят...

Встречаем - царь Киликии Левон II (1269-1289), полноправный носитель титула "царь армян".

На картинке Левон II со своей женой, королевой Керан и детьми.

Соседи с востока, не будьте дураками, уважайте себя.
1.jpg
1.jpg (111.08 КБ) 10 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Ռուբեն Ռուբինյան: Իշխել է 1079-ից 1095 թվականներին: Կիլիկիայի Ռուբինյանների իշխանության հիմնադիրը:

Ռուբենը ծնվել էր 990 ական թվականների վերջին, կոնկրետ տարին հայտնի չէ:

Դեռևս երիտասարդ տարիներին անցնելով կայսերական ծառայության՝ Ռուբենը 1018 թ-ին նշանակվեց Հելլադա բանակաթեմի ղեկավար և կառուցեց Թերմոպիլեի հայտնի պարիսպը, որը հիացնում էր ժամանակակիցներին: Հետագա տասնամյակում Ռուբենը տեղափոխվեց կայսրության արևելյան շրջաններ և մի որոշ ժամանակ զբաղեցրեց Պիրի կառավարչի պաշտոնը: Եվ վերջապես այն բանից հետո, երբ 1041 թ-ին Ռուբենի հեռավոր ազգական Գագիկ Երկրորդը հռչակվեց Անիի թագավորության արքա, վերջինս ծառայության անցավ Անիի արքայի թիկնազորում ու մնաց Հայոց արքայի մոտ մինչև 1045 թ-ը:

1079 թ-ի նոյեմբերին, լսելով այն մասին, որ Մանդալե եղբայրները գերել և սպանել են Գագիկ II-ին, Ռուբենը, օգտվելով Կիլիկիայում Բյուզանդական կայսրության շատ թույլ իշխանության առկայությունից, կայսրության բանակից ազատագրեց Լեռնային Կիլիկիայում գտնվող Բարձրաբերդը, ինչպես նաև Կոպիտառ և Կոռոմզոլ ամրոցները՝ հիմնելով Ռուբինյանների իշխանությունը:

Ապրելով մինչև խոր ծերություն՝ Ռուբենը մահացավ 1095 թ-ի նոյեմբերի 20-ին՝ իրեն հաջորդած որդի Կոնստանդինին թողնելով Ռուբինյաննների փոքրիկ, բայց ամուր իշխանությունը:
1.jpg
1.jpg (82.72 КБ) 9 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Կոնստանդին Ռուբինյան: Իշխել է 1095-ից 1100 թվականներին: Ռուբեն Ռուբինյանի որդին:

Կոնստանդինը ծնվել էր 1030-ական թվականներին, կոնկրետ տարին հայտնի չէ:

Դեռևս երիտասարդ տարիներից մասնակցել է հոր ձեռնարկումներին: Ակտիվորեն աջակցել է Խաչակրաց առաջին արշավանքին, որի ընթացքում 1097 թ-ի սեպտեմբերի կեսին Սելջուկյան սուլթանության բանակից ազատագրել է Վահկա ամրոցը՝ դարձնելով այն իր պետության մայրաքաղաքը:

Դրական հարաբերություններ է հաստատել Խաչակրաց առաջին արշավանքի ղեկավար կազմի հետ՝ միաժամանակ նաև սեփական ուժերով իր մասնակցությունը բերելով արշավանքին: 1097-1098 թվականների ձմռանը Անտիոքի պաշարման ծանր օրերին զգալի քանակի պարենամթերք է տրամադրել խաչակիրներին՝ մեղմելով քաղաքը պաշարողների մոտ առկա սովը և նպաստելով վերջինիս գրավմանը: Որպես պարգև ստացել է դքսի և մարկիզի տիտղոսներ:

Մահացել է 1100 թ-ին և նրան փոխարինել է իր որդի Թորոսը:

Ստորև՝ Կիլիկիայի թագավորության դրոշը, 1334 թվական:
1.jpg
1.jpg (20.6 КБ) 9 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Թորոս Ռուբինյան: Իշխել է 1100-ից 1129 թվականներին: Կոնստանդինի որդին: Ծնվել է 1070 ական թվականներին, կոնկրետ տարին հայտնի չէ:

1104 թվականի աշնանը Բյուզանդական կայսրության բանակից գրավել է Անարզաբան:

1107 թվականի աշնանը Իկոնիայի սուլթանության 12000 հոգանոց բանակը ասպատակեց Անարզաբայի շրջակայքը, սակայն Բերդուս ամրոցի ճակատամարտում Թորոս Ռուբինյանի ու Վասիլ Գող Կամսարականի միացյալ բանակը ջախջախեց վերջինիս:

1108 թվականի ամռանը Թորոսը Իկոնիայի սուլթանության բանակից գրավեց Ամուտա Թիլ ամրոցը:

1111 թվականի գարնանը Գագիկ Երկրորդին սպանած Մանդալե եղբայրներից գրավեց Կիզիստրա ամրոցը: Եղբայրները սպանվեցին, իսկ Թորոսն էլ հետ խլեց Գագիկ Երկրորդի դրոշը:

1112 թվականի գարնանը հետ մղեց Իկոնիայի սուլթանության բանակին:

1115 թվականի հոկտեմբերի սկզբին գերեց իր մոտ ժամանած սեփական եղբայր Լևոնի փեսա Վասիլ Տղա Կամսարականին և հանձնեց Եդեսիայի կոմսությանը:

1118 թվականի մարտին ապաստան տվեց խաչակիրների կողմից պարտության մատնված եղբայրներ Աբլղարիբ և Լիկ Պահլավունիներին: Նույն թվականից էլ սկսեց աջակցել Անտիոքի դքսությանը: Արդյունքում՝ Լևոն Ռուբինյանի գլխավորած Ռուբինյանների իշխանության բանակը մեծ դեր խաղաց Ազազի ճակատամարտում շահած հաղթանակում, իսկ հետո էլ մասնակցեց Հալեպի շրջակայքի ասպատակմանը:

1119 թվականի օգոստոսին Թորոս Ռուբինյանը խաչակիրների հետ մասնակցեց Թերեպի հաղթական ճակատամարտին:

Թորոս Ռուբինյանը մահացավ 1129 թվականի փետրվարի 17-ին, որից հետո մի քանի ամսով նրան հաջորդեց որդին՝ Կոնստանդինը: Նույն 1129 թվականին, սակայն, Լևոն Ռուբինյանը գահընկեց արեց Կոստանդինին և վանք աքսորեց, որտեղ էլ հենց Կոնստանդինը մահացավ, իսկ իշխան էլ հռչակվեց Լևոնը:
1.jpg
1.jpg (79.4 КБ) 8 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Լևոն Ռուբինյան: Իշխել է 1129-ից 1137 թվականներին: Թորոսի եղբայրը, մասնակցել է վերջինիս ձեռնարկումներին:

1129 թ-ին գահընկեց արեց Կոստանդինին, դարձավ իշխան և ասպատակեց Դանիշմանյանների էմիրության տարածքը:

1131 թ-ին հարավից Ռուբինյանների իշխանության տարածք մտավ Անտիոքի դքսության, իսկ հյուսիսից էլ՝ Դանիշմանյանների էմիրության բանակը, սակայն, Լևոնը հասավ նրան, որ Անարզաբայի մոտ հասած թշամու բանակները ընդհարվեցին: Խաչակիրները ջախջախիչ պարտություն կրեցին, սակայն հետ քաշվեցին նաև Դանիշմանյանները:

1131 թ-ի փետրվարի վերջին Լևոնը Բյուզանդական կայսրության բանակից գրավեց Մամեստիան:

1132 թ-ի գարնանը Դանիշմանյանները ասպատակեցին Կիլիկիայի հյուսիսը: Լևոնը պարտավորվեց հարկ վճարել, սակայն որևէ պարտավորություն չկատարեց:

1133 թ-ի մարտին Ռուբինյաց իշխանը կայսրության բանակից գրավեց Ադանան և Տարսոնը:

1135 թ-ի գարնանը Լևոնը Սարվանդիքարի մոտ հաղթեց Անտիոքի դքսության բանակին և մտավ ամրոց, սակայն շուտով ուխտադրժորեն գերվեց։ Ազատության փոխարեն Լևոնը զիջեց Ադանան, Տարսոնը, Մամեստիան և Սարվանդիքարը:

1135 թ-ի ամռանը Ռուբինյաց իշխանը կայսրության բանակից գրավեց Սելևկիան, իսկ 1136 թ-ի ամռանն էլ առանց լուրջ մարտերի հետ վերցրեց Ադանան, Տարսոնը, Մամեստիան և Սարվանդիքարը:

1137 թ-ի մարտին կայսրության բանակը և Դանիշմանյանները միաժամանակ առաջացան: Արդյունքում՝ Անարզաբայում համառ դիմադրության անցած Լևոնը, ինչպես նաև նրա որդիներ Ռուբենը և Թորոսը գերվեցին: Ռուբենը տանջամահ արվեց, իսկ Լևոնն էլ, չդիմանալով այդ տեսարանին, սրտի կաթված ստացավ: Լևոնի մյուս որդիներ Մլեհն ու Ստեփանեն ապաստանեցին Անտիոքում: Որպես Ռուբինյանների իշխանության ղեկավար մնաց դեռևս գերության մեջ գտնվող Թորոսը:
1.jpg
1.jpg (67.51 КБ) 7 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Թորոս Ռուբինյան: Մաս Առաջին:

Իշխել է 1137 ից 1168 թվականներին: Lևոնի որդին: Ծնվել է 1118 թվականին:

1137 թ-ին հոր և մեծ եղբոր հետ գերվել է: 1145 թ-ի գարնանը վերադարձել է՝ տիրելով Ամուտա Թիլ ամրոցին:

1145 թ-ի ամռանը Ռաբանի մոտ հաղթեց Իկոնիայի սուլթանության 3000 հոգանոց բանակին, ինչից կարճ ժամանակ անց առանց մարտերի մտավ Անարզաբա, ինչպես նաև Թիլ-Համտուն, Կապան և Սատարա ամրոցներ:

1151 թ-ի աշնանը Թիլ-Համտուն ամրոցի ճակատամարտում հաղթել է Բյուզանդական կայսրության բանակին, որից հետո առանց մարտերի մտավ Ադանա, Մամեստիա և Սիս:

1152 թ-ի հունիսի վերջից մինչև հուլիս ասպատակեց Կապադովկիան և նահանջեց, իսկ նույն թ-ի աշնանն էլ Մամեստիայի ճակատամարտում ծանր պարտության մատնեց արդեն բուն կայսրության բանակին, ինչից հետո տիրեց Տարսոնին:

1154 թ-ի մայիսին Դարպսակ ամրոցի ճակատամարտում Ստեփանե Ռուբինյանի գլխավորած Ռուբինյանների իշխանության բանակը ջախջախեց Իկոնիայի սուլթանության 3000 հոգանոց բանակին:

1155 թ-ի հունվարին մասնակցեց Իկոնիայի սուլթանության դեմ Զանգյանների աթաբեկության ձեռնարկած հարձակմանը, իսկ մայիսին էլ հետ մղեց նույն սուլթանության պատասխան հարվածը: Նույն թ-ի ամռանը Տարսոնի ճակատամարտում հաղթեց Կիպրոսից առաջխաղացած Բյուզանդական կայսրության բանակին, աշնանը տիրեց Գաստոն ամրոցին, իսկ դեկտեմբերին էլ հետ մղեց ամրոցի ուղղությամբ առաջացող Անտիոքի դքսության բանակին:

1156 թ-ի գարնանը Իկոնիայի սուլթանության բանակը պաշարեց, սակայն չկարողացավ գրավել Մամեստիան, իսկ նույն թ-ի ամռանն էլ Ստեփանե Ռուբինյանը մտավ Մարաշ, թեև չկարողացավ ամրանալ քաղաքում:
1.jpg
1.jpg (36.27 КБ) 6 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

1332 թվականի գարնանը Կիլիկիայի թագավորության արքա Լևոն IV-ը (1320-1342) մեծ հանդիսավորությամբ տոնեց իր երկրորդ ամուսնությունը Սիցիլիայի թագավորության արքա Ֆեդերիկո II-ի (1295-1337) դուստր Էլեոնորայի հետ: Մինչ այդ, սակայն, Հայոց արքան ապագա խնամիների մի լավ նվեր արեց: Ստորև՝

Լևոն IV-ի արտոնագիրը՝ տրված սիցիլիացիներին 1331 թվականի նոյեմբերի 24-ին (Séville, Archivo General Fundacion Casa Ducal Medinaceli, Archivo Historico, 277-27R).
1.jpg
1.jpg (60.14 КБ) 5 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Людовик IX Святой, король Франции в 1226-1270гг., принимает армянских послов (Saint Louis, book 19) – Grandes Chroniques de France, c.1332-1350 AD. – British Library...

Ах, ах, ах, армяне не имели государственности, но король Франции принимает послов... их государства...
1.jpg
1.jpg (62.22 КБ) 5 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Царь Киликии Левон IV (1320-1342) в горной крепости, 1330-1340гг. Histoire ancienne jusqu’à César, (f.193r.) c. 1330–1340 AD. – British Library.

А ведь некоторые свято верят, что портретов армянских царей не сохранились, а следовательно (?!!) у них не было государственности. Учите матчасть, соседи, ваш султан вас обманывает.
1.jpg
1.jpg (46.03 КБ) 5 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Թորոս Ռուբինյան: Մաս Երկրորդ

1156 թ-ի ամռանը Թորոսը Տարսոնի ճակատամարտում հաղթեց Կիպրոսից արշաված Բյուզանդական կայսրության բանակին, իսկ 1157 թ-ի գարնանն էլ Մլեհի ու խաչակիրների բանակները հարված հասցրին Կիպրոսին: Նույն այս ժամանակ Ստեփանեն պայքար էր մղում Իկոնիայի սուլթանության դեմ, որը շարունակվեց մինչև աշուն:

1159 թ-ին կայսրության խոշոր բանակը մտավ Կիլիկիա, սակայն Թորոսն ու իր եղբայրները Բարձրաբերդի մոտ պարտության մատնեցին իրենց դեմ ելած թշնամու ուժերին: Ավելին, 1160 թ-ին Ռուբինյանները կայսրությունից գրավեցին Տարսոնը, Ադանան, Մամեստիան և Սոլեն, ինչպես նաև Լուլուա ամրոցը:

1164 թ-ի օգոստոսի Թորոսն ու Մլեհը մասնակցեցին քրիստոնյաների պարտությամբ ավարտված Խարիմի ճակատամարտին: Նույն թ-ի աշնանը Ռուբինյանները ասպատակեցին Մարաշի շրջակայքը, իսկ հետո էլ հետ մղեցին Զանգյանների պատասխան հարվածը:

Արձագանքելով Ստեփանեի նենգադավ սպանությանը՝ 1164 թ-ի աշնանը Թորոսը գրավեց Անարզաբան և Կոռիկոսը, ինչպես նաև Հումուս ու Պայաս ամրոցները:

1165 թ-ի նոյեմբերին Տարսոնի ճակատամարտում հայերը ծանր պարտության մատնեցին Բյուզանդական կայսրության հարձակման անցած հերթական բանակին:

Թորոս Ռուբինյանը մահացավ 1168 թ-ի ամռանը, որից հետո իշխան հռչակվեց նրա մանկահասակ որդի Ռուբենը:
1.jpg
1.jpg (103.05 КБ) 5 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Пользуясь смутой, наступивший после разгрома Византийской империи в 1071 году, на обширных территориях юго-западной Армении и даже временами в северней Сирии бывших доместик-схол Империи Филартос Варажнуни создал свое княжество, которое просуществовало до 1087 год.

Ниже: монета Филартоса Варажнуни, благодаря которому, кстати, мы можем в некоторой степени судить о внешности этого выдающегося человека.
1.jpg
1.jpg (32.06 КБ) 4 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Ռուբեն Ռուբինյան: Իշխել է 1175-ից 1187 թվականներին: Ստեփանեի որդին: Հաջորդել է իր հորեղբայր Մլեհին:

Ծնվել է 1145 թ-ին: Մասնակցել է հոր ձեռնարկումներին:

1178 թ-ի դեկտեմբերից մինչև 1179 թ-ի մարտի վերջ խաչակիրների հետ միասին մասնակցել է Խարիմի անհաջող պաշարմանը:

1180 թ-ի օգոստոսին Ռուբենի եղբայր Լևոնը հաղթել է քոչվոր թուրքմեններին։ 1180 թ-ի սեպտեմբերի վերջին Սալահ-էդ-Դինը հայերից գրավեց Մենաքիր ամրոցը, որից հետո, սակայն, մինչև հոկտեմբեր, ենթարկվելով Ռուբինյանների անկանոն հարվածներին, արշավեց Մենաքիր-Մամեստիա երթուղով: Հոկտեմբերի սկզբին, սակայն, կնքվեց հաշտություն և Սալահ-էդ-Դինը հետ քաշվեց:

1182 թ-ի ապրիլին Ռուբենն ու Լևոնը Բյուզանդական կայսրության բանակից գրավեցին Կոռիկոսը և Սելևկիան՝ վերջնականապես ազատագրելով Կիլիկիան կայսրության ուժերից:

1185 թ-ի երկրորդ կեսին Ռուբենը, նպատակ ունենալով աջակցել խաչակիրներին, բանակային զգալի ուժերով ժամանեց Անտիոք: 1186 թ-ի ապրիլին, սակայն, խաչակիրները գերեցին Ռուբենին, ինչից հետո ասպատակեցին Սարվանդիքար, Գաստոն, Սատարա ու Դարպսակ ամրոցների շրջակայքը, բայց, խուսափելով Լևոնի գլխավորած բանակից, նահանջեցին: Արդյունքում Ռուբինյանները Ռուբենի ազատության փոխարեն Անտիոքի դքսությանը զիջեցին Մամեստիան և Ադանան, ինչպես նաև Սարվանդիքար, Ճկեր ու Թիլ-Համտուն ամրոցները: Այն բանից հետո, սակայն, երբ Ռուբենը ազատություն ձեռք բերեց, հայերն անմիջապես էլ հետ խլեցին դրանք:

1186 թ-ի մայիսին Անտիոքի դքսության բանակը ասպատակեց Ալեքսանդրեկ գավառը և նահանջեց, ինչից հետո կնքվեց հաշտություն:

1187 թ-ի սկզբին Ռուբենը վանք հեռացավ և մի քանի տարի անց մահացավ, իսկ Ռուբինյանների իշխանության իշխան էլ հռչակվեց Լևոնը:
1.jpg
1.jpg (88.19 КБ) 4 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Լևոն Ռուբինյան, մաս առաջին: Իշխել է 1187-ից 1198 թվականներին որպես իշխան, իսկ 1198-ից 1219 թվականներին էլ՝ որպես արքա: Ստեփանեի որդին: Հաջորդել է իր եղբայր Ռուբենին:

Ծնվել է 1150 թ-ին: Մասնակցել է հոր և եղբոր ձեռնարկումներին:

Ռուբենի վանք հեռանալուց հետո 1187 թ-ի մայիսին Սիսի մոտ գտնվող Ռավին դաշտում ծանր պարտության է մատնել Ռուստամի գլխավորած Իկոնիայի սուլթանության 10000 հոգանոց բանակին, ընդ որում Ռուստամին անձամբ հաղթել և սպանել է նիզակամարտում: Նույն 1187 թ-ի նոյեմբերին Հառնի ամրոցի ճակատամարտում ջախջախել է նաև Էյուբյանների սլութանության բանակին:

1188 թ-ի ամռանը Լևոնի զորքերը Իկոնիայի սուլթանության կայազորից պաշարեցին Պռականա ամրոցը, սակայն անհաջողության մատնվեցին: Արդյունքում ամրոցը գրավվեց միայն այն բանից հետո, երբ իր հիմնական ուժերով հարձակման անցավ Ռուբինյաց իշխանը, ընդ որում թշնամու կայազորը ջախջախվեց բաց ճակատամարտում, իսկ վերջինիս հրամանատար Թիպիլին էլ մենամարտում հաղթեց և սպանեց Լևոնը:

Աջակցելով Խաչակրաց Երրորդ արշավանքին՝ 1189 թ-ի վերջին տիրեց Պաղրաս ամրոցին:

1193 թ-ի ապրիլին Գաստոն ամրոցի մոտ Լևոնի 200 հոգանոց բանակը անակնկալ հարձակումով գերեց բանակցությունների պատրվակով Ռուբինյանց իշխանին բռնել պատրաստվող Անտիոքի դուքս Բոհեմունդ Պուատիեցուն և նրա շքախմբին, ինչից հետո ասպատակեց Անտիոքի շրջակայքն ու նահանջեց։ Արդյունքում՝ արդեն 1194 թ-ի գարնան սկզբին կողմերը պայմանավորվեցին, որ Անտիոքի դքսությունը Ռուբինյաններին է փոխանցում Պաղրաս ամրոցից Այաս ընկած տարածքը, իսկ Բոհեմունդի որդի Ռայմոնդն էլ ամուսնանում է Լևոնի արդեն հանգուցյալ եղբայր Ռուբենի դուստր Ալիծի հետ՝ պայմանով, որ նրանց որդին ժառանգի Ռուբինյանների և Անտիոքի դքսության միացյալ գահերը:

1193 թ-ի գարնանը Լևոնը Իկոնիայի սուլթանության բանակից գրավեց Բերդուս ամրոցը: Միաժամանակ սահմանային որոշ ամրություններ էլ Լևոնը հանձնեց Տաճարականների օրդենին, որը պարտավորվեց ռազմական օժանդակություն ցույց տալ Ռուբինյաց իշխանին:

1195 թ-ի փետրվարին, աջակցելով Իկոնիայի սուլթանությունում գահակալական պայքար մղող Տուղրիլ-Շահին, Կեսարիայի ճակատամարտում հաղթեց սուլթան Քութբ-էդ-Դինի բանակին, ինչի հետևանքով մի քանի կարևոր սահմանային ամրություններ անցան Ռուբինյանների իշխանությանը:
1.jpg
1.jpg (71.82 КБ) 3 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36608
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

1289 թվականի փետրվարի 7-ին Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Հեթում II-ը (1289-1293, 1293-1294, 1295-1296, 1298, 1299-1305)` «ներհակությունների արքան», ինչպես դարեր անց նրան կկոչի Հայկ Խաչատրյանը : Այս արքան թագավոր հռչակվելուց առաջ դավանափոխ էր եղել և դարձել էր Ֆրանցիսկյանների միաբանության անդամ: Հեթում II-ը չէր սիրում շքեղությունը, շքեղ հանդերձներն և կերուխումները, նա խստաբարո էր ու քաջարի, բայց միաժամանակ նաև՝ փոփոխամիտ և կրոնապաշտ:

Ստորև՝ մեր այս ուշագրավ արքայի պատկերը, որը սիրալիր կերպով վերականգնեց ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը: Գեղեցիկ պատկեր է, տպավորիչ տիրակալ է եղել...
1.jpg
1.jpg (30.24 КБ) 2 просмотра
Приходите в мой дом...
Ответить