Ереван: Новая история старого города...

герцог фридландский
Сообщения: 3892
Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33

Re: Ереван: Новая история старого города...

Сообщение герцог фридландский »

Lion писал(а):
герцог фридландский писал(а):
Нет. Армяне это переселенцы с Балкан. Их предки работали джумшудами на стройках урартских царей.


Абсурдная теория миграции, не более. На лицо десятки свидетельств наличии армян на Армянском нагории еще с III тысячелетия д.н.э. Если Вы здесь не ради шума, а хотите обсуждения, пожалуйста, в нужных темах продолжим. А если настроены просто прокатить истерику и демагогию, то просьба - эту тему не засорять мусором.

Цитата:
Ну и что. То что мечеть не действовала столько лет позволяет вашему племени и дальше засирать ее?

А я не уверен, что люди вообще знали, что это мечеть. Увы, Ваши соплеменники забросили свое святое место и далее никак не предупреждали, что это мечеть. Таких церквей у армян и в Турции, и в Азербайджане десятки, просто мы покинули наши святые места в результата Геноцида, а ваши просто ушли.
1. Не надо ля-ля. Лучше скажите какие историки поддерживают вашу бредовую теорию о том как армяне Египет завоевали. 2. Херню не пишите Лион, даже в Википедии написано, что азербайджанцы оставили Армению в результате этнических чисток.
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история старого города...

Сообщение Lion »

герцог фридландский писал(а):
1. Не надо ля-ля. Лучше скажите какие историки поддерживают вашу бредовую теорию о том как армяне Египет завоевали. .


Ваш вопрос касается лишь hайк(сос)ов? Так при нее у нас на форуме есть целая тема, а недавно я сделал хорошее видео по этой теме, можете посмотреть. Я рад буду обсудить мои доводы с Вами, вот и тема, и видео.

А вообще... дело даже не в hайк(сос)ах - армяне упоминаются за 1.000 лет до них, hay, Armi, Armanum и тд...

Цитата:
2. Херню не пишите Лион, даже в Википедии написано, что азербайджанцы оставили Армению в результате этнических чисток


герцог, убавьте агрессию, что за стиль "Херню не пишите" - Вы не в состоянии, что ли, выражаться нормальным языком или тоном? По Википедии - мне ли Вам сказать, что там можно написать всякое? Хотите обсудить судьбу азербайджанцев в последние годы АрмССР, пожалуйста, есть нужная тема, там и можем говорить.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

ԸՆԴԴԵՄ 1724 Թ. ԵՐԵՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂՃԱՏՄԱՆ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, պատմ. գիտ. թեկն., քաղ. գիտ. դոկտ.
(սույն հոդվածը հրապարակվել է academia.edu կայքում 2023 թ. հուլիսի 22-ին)

2024 թ. լրանում է օսմանյան զավթիչների դեմ Երևանի եռամսյա հերոսամարտի 300ամյակը։ Պետք է հուսալ, որ այդ կարևոր պատմական տարեդարձը նշվելու է պետական ամենաբարձր մակարդակով։ Այդ առթիվ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովը, ինչպես նաև Հայկական բանակը, գիտակրթական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները և լայն հանրությունը, տարատեսակ միջոցառումներ ծրագրելիս, բնականաբար, ապավինելու են Երևանի պաշտպանության մասին առկա պատմագիտական ուսումնասիրություններին՝ այդտեղից քաղելու համար համապատասխան պատմական փաստերը, ներառյալ հիմնական դեպքերի ամսաթվերը։
Արդ, 1991 թ. հայկական, օսմանյան, ռուսական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական վերլուծությամբ ճշտել ենք 1724 թ. Երևանի պաշտպանության գլխավոր անցքերի ժամանակագրությունը1։ 2006 թ. շարունակել և խորացրել ենք այդ հերոսամարտի մանրակրկիտ քննությունը՝ նոր բացահայտումներով ամրապնդելով և վերահաստատելով 1991 թ. հետազոտության արդյունքները2։ 2022 թ. հրապարակված հանգամանալի ուսումնասիրությամբ պարզել ենք 1724 թ. Երևանի և շրջակա գյուղերի բնակչության ընդհանուր թվաքանակը, ինչպես նաև Երևանի պաշտպանությանը մասնակցած հայ աշխարհազորայինների թվակազմը՝ ըստ քաղաքի չորս թաղամասերի և շրջակա ութ գյուղերի կազմած զորախմբերի3։
Առաջին հոդվածում (1991 թ.), մասնավորապես, որոշվել էին Երևանի պաշարման տևողությունը՝ 1724 թ. հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 23-ը, ինչպես նաև այդ ամիսներին տեղի ունեցած ճակատամարտերի և որոշ այլ կարևոր իրադարձությունների ամսաթվերը։ Պատճառաբանվել էր, որ Աբրահամ Երևանցու բանաքաղական բնույթի երկում Երևանի պաշտպանության ժամանակագրական (իսկ ավելի ստույգ՝ ամսաթվերին վերաբերող) տվյալները չեն կարող հավաստի համարվել ինչպես միմյանց, այնպես էլ պատմական զուգահեռ տեղեկություններին ակնհայտորեն հակասելու պատճառով։ Համապատասխանաբար, մերժվել էին մինչ այդ հայկական պատմագիտության մեջ շրջանառվող (Աբրահամ Երևանցու «ամսաթվային» տվյալների վրա մասամբ կամ ամբողջությամբ հիմնվող) երեք տեսակետները, ըստ որոնց՝ Երևանի պաշարումը շարունակվել էր.
ա) երկու ամիս՝ 1724 թ. ապրիլի սկզբից (ավելի ստույգ՝ ապրիլի 7-ից) մինչև հունիսի 7-ը4.
______________________
1 Այվազյան Ա. Մ. Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին. – «Պատմա-բանասիրական հանդես» (այսուհետ՝ ՊԲՀ), 1991, №1, էջ 93-100։
2 Այվազյան Արմեն. 1724 թ. Երևանի պաշտպանությունը հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում. – «Արևելագիտության հարցեր», հ. VI։ Երևան. ԵՊՀ հրատ., 2006, էջ 51-77։
3 Այվազյան Արմեն. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին։ Եր.: «ՆՏ Հոլդինգ», 2022, էջ 198-228։
4 Աբրահամ Երևանցի. Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թոի. Յառաջաբան, բնագիր, խմբագիր օրինակ եւ ծանօթագրութիւններ, պատրաստեց Սահակ վրդ. Ճեմճեմեան. Վենետիկ–Ս. Ղազար, 1977, էջ 31: Լեո. Երկերի ժողովածու (տասը հատորով), Հայոց պատմություն, հ. 3, գիրք 2, Երևան, 1973, էջ 153-157: Հակոբյան Թ. Խ. Երևանի պատմությունը (1500-1800 թթ.)։ Երևան. ԵՊՀ հրատ., 1971, էջ 78-89: Ա. Միրզոյան. Երևանի 1724 թ. հերոսական պաշտպանությունը թյուրքական զավթիչներից. – ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր» (հաս. գիտ.), 1953, № 3, էջ 94-96: Դաւիթ Բէկ կամ «Պատմութիւն Ղափանցւոց», աշխատասիրեց Սամվել վրդ. Արամյան, Վենետիկ-Ս. Ղազար, 1978, էջ 46: Սարգսյան Ե. Հին Երևանի հիշատակությունը հայ մատենագիրների մոտ. – «Էջմիածին», 1983, Ա, էջ 40: Арутюнян П. Т. Освободительное движение армянского народа в I-ой четверти XVIII века. Москва: изд-во АН СССР, 1954, с. 168.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

բ) հինգ ամիս՝ 1724 թ. ապրիլից մինչև սեպտեմբերի վերջ, ընդ որում՝ քաղաքի` բերդից դուրս գտնվող թաղամասերն իբր ընկել էին հունիսի 7-ին, իսկ բերդն անձնատուր էր եղել սեպտեմբերի 22-ին5.
գ) երեքուկես ամիս. Աշոտ Հովհաննիսյանը, առանց տարբերակելու Երևան «քաղաքի» և Երևանի բերդի գրավումները, «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակում հպանցիկ նկատել էր. «Երևանի պաշարումը սկսվեց հունիսի 7-ին և տևեց երեք ամիս...: Սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքը անձնատուր եղավ»6: Այսպիսի թվագրման համար, սակայն, անվանի պատմաբանը որևէ հիմնավորում չէր առաջարկել7։ Երևանի պաշտպանության տևողությունը հունիսի 7-ից մինչև սեպտեմբերի վերջ թվագրելու հարցում Աշոտ Հովհաննիսյանին անքննադատաբար և դարձյալ առանց հիմնավորման հետևել է Վալտեր Դիլոյանը, թեև նա մի շարք կարևոր դրվագներ շարադրել է՝ հենվելով մեր 1991 թ. հոդվածի վրա8։ Ընդ որում, այդ սխալ տեսակետը շարադրվել է արդեն «Հայոց պատմություն» ակադեմիական նոր բազմահատորյակում՝ 2010 թ.։ Նույն տեսակետը իր տեղն է գտել նաև դպրոցական դասագրքերում9։ Եվ դա այն դեպքում, որ 1991 և 2006 թթ. հրապարակված մեր վերոհիշյալ հատուկ ուսումնասիրություններով, ինչպես նաև 1992 թ. պաշտպանած թեկնածոական ատենախոսությամբ խնդիրը հանգամանորեն քննվել և լուծվել է10։ Հարց է առաջանում. ինչո՞ւ է ակադեմիական բազմահատորյակում և դպրոցական դասագրքերում շարունակում շրջանառվել Աշ. Հովհաննիսյանի որևէ կերպ չփաստարկած հին տեսակետը, երբ 32 տարի առաջ այդ հարցով պաշտպանվել է գիտական ատենախոսություն և մասնագիտացված հանդեսներում հրապարակվել են վերոհիշյալ հատուկ գիտական ուսումնասիրությունները՝ նոր բացահայտումներով հանդերձ։ Ո՞վ պետք է օգտվի գիտական գրականությունից, եթե ոչ դասագրքերի հեղինակ հայ պատմաբանները։ Առավել ևս, որ 1991 թ. մինչև 2022 թ. մեր այդ հետազոտությունների արդյունքները որևէ քննադատության չեն ենթարկվել ու չեն մերժվել։ Իսկ 2022 թվականին կատարված այդպիսի միակ փորձի գիտական գնահատականը կտրվի ստորև։
Ինչևիցե, ժամանակին ցույց էինք տվել, որ վերը նշված բոլոր ամսաթվերում ճիշտը միայն
վերջինն է՝ Երևանի բերդն իրոք հանձնվել էր օսմանցիներին 1724 թ. սեպտեմբերի 23-ին։ Այս առումով առայժմ հպանցիկ արձանագրենք, որ Աբրահամ Երևանցու թվագրմամբ, Երևանի բերդի կայազորն անձնատուր էր եղել օգոստոսի 20-ին11, ինչը հակասում է մյուս բոլոր սկզբնաղբյուրների հաղորդումներին և սխալ է:
______________________
5 Մարտիրոսյան Վ. Մ. Անդրկովկասի ժողովուրդների համագործակցությունը և Երևանի 1724 թվականի պաշտպանությունը. – ՊԲՀ, 1965, № 2, էջ 189-190: Հակոբյան Վ. Ա. Ժամանակագրական մի փաստի ճշտման շուրջը. – «Լրաբեր հասարակական գիտությունների» (այսուհետ՝ ԼՀԳ), 1974, № 5, էջ 81: Կարապետյան Մ. Մ. Բնակչության էթնիկ կազմը և էթնիկ պրոցեսները Երևանում 1724-1800 թթ. – «ՊԲՀ», 1987, № 3, էջ 97:
6 «Հայ ժողովրդի պատմություն»։ Հ. IV. «Հայ ժողովուրդը ֆեոդալիզմի վայրէջքի ժամանակաշրջանում ԺԴ-ԺԸ դդ.»։ Պատ. խմբ.` Լ. Ս. Խաչիկյան։ Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1972, էջ 157 (հմմտ. էջ 632)։
7 Հակոբյան Վ. Ա. Ժամանակագրական մի փաստի ճշտման շուրջը, էջ 78-79 (ծնթ. 7)։
8 Տե՛ս «Հայոց պատմություն»։ Հ. III, գիրք Ա. «XVII դարի երկրորդ կես-XIX դարի վերջ»։ Պատ. խմբ.՝ Աշ. Մելքոնյան։ Երևան. «Զանգակ», 2010, էջ 40-42։
9 Տե՛ս «Հայոց պատմություն». 2021 թ. պետական ավարտական և միասնական քննությունների թեստային առաջադրանքների շտեմարան. Գիրք Բ (վերահրատարակություն)։ Խմբ. կազմ՝ Աշոտ Մելքոնյան և այլք։ Երևան.
«Զանգակ», 2021, էջ 4, 334։
10 Տե՛ս Այվազյան Ա. Մ. «Ղափանցվոց պատմությունը» և 1720-ական թվականների հայ ազատագրական շարժման ուսումնասիրությունը (դիսերտացիա պատ. գիտ. թեկնածոի գիտական աստիճան հայցելու համար). Երևան, 1992, էջ 89-101. հմմտ. Айвазян А. М. «История капанцев» и исследование армянского освободительного движения 1720-х годов. Специальность: 07.00.02 – Отечественная история. Автореферат диссертации на соискание ученой степени канд. историч. наук. Ереван, 1992, с. 10-12։
11 Աբրահամ Երևանցի, էջ 34-35:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Եվ ահա բոլորովին վերջերս՝ 2022 թ., ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը հանդես է եկել մի հոդվածով (իր խոսքերով, «սկզբնաղբյուրային նոր քննությամբ»), որում փորձ է արված մերժել 1991 թ. մեր վերոհիշյալ հետազոտության արդյունքները և հարություն տալ վերը նշված հին (և սխալ) տեսակետներից երկրորդին12։ Ա. Եղիազարյանի ամփոփիչ եզրակացությամբ, «Երևանի հայության ինքնապաշտպանությունը սկսվել է ապրիլի 9-ին և ավարտվել հունիսի 7-ին՝ տևելով 60 օր, ...որից հետո երեք ամիսների ընթացքում բերդը պաշարված է եղել: Այն հանձնվել է Հայոց Աստվածատուր Ա. Համադանցի կաթողիկոսի (1715-1725) միջնորդությամբ 1724 թ. սեպտեմբերի 21-ին»13։ Ըստ այսմ էլ հոդվածում առաջարկվում են նաև Երևանի պաշարման ընթացքում տեղի ունեցած մարտերի նոր թվագրումներ։
Ի՞նչն է, այնուամենայնիվ, Ա. Եղիազարյանն ընտրել որպես գլխավոր կռվան՝ դարձյալ հավաստի հայտարարելու համար Երևանի պաշարման տևողության մասին Աբրահամ Երևանցու՝ արդեն իսկ գիտականորեն հերքված «ամսաթվային» տվյալները։ Բանն այն է, որ Ա. Եղիազարյանն Աբրահամ Երևանցուն ավանդաբար և սխալմամբ հռչակում է 1724 թ. Երևանի հերոսամարտի «ականատես» հեղինակ14։ Նրա կարծիքով՝ «Աբրահամ Երևանցու տեղեկություններին... չվստահելու հիմքեր իրականում չկան»15, «քաղաքի պաշտպանության մասին հեղինակի (Աբրահամ Երևանցու – Ա.Ա.) մանրամասն տեղեկությունները՝ հաճախ շաբաթվա օրերի, մարտիկների քանակի և այլնի վերաբերյալ նշումներով, որևէ հնարավորություն չեն ընձեռում կասկածի ենթարկելու նրա ներկայացրած ժամանակագրական տեղեկությունները, քանի որ իրավիճակի վերաբերյալ նման խորքային տեղեկությունների տիրապետող հեղինակը անհնար է, որ չտիրապետեր դեպքերի ժամանակագրությանը»16 (ընդգծումը մերն է՝ Ա.Ա.):
Այս «երկաթյա» տրամաբանությունն էլ Ա. Եղիազարյանի (ինչպես ստորև կտեսնենք) սխալաշատ վերլուծության հիմքում ընկած ելակետն է։ Հերթով անդրադառնանք բոլոր հարցերին։

Աբրահամ Երևանցին ականատես հեղինակ չէ


Նախ, մեթոդաբանական սխալ է կարծելը, թե մանրամասն տեղեկությունների շարադրումն ինքնըստինքյան նշանակում է, որ ուշմիջնադարյան պատմիչը, տվյալ դեպքում՝ Աբրահամ Երևանցին, իր նկարագրած իրադարձությունների ականատեսն է եղել։ Եթե այդպես լիներ, ապա նրան պետք է ականատես համարենք նաև 1720-1730-ական թթ. Իրանում և Այսրկովկասում տեղի ունեցած բազմաթիվ ուրիշ զարգացումներին ու առանձին իրադարձություններին՝ հաստատ իմանալով, որ այդպես չէ։ Օրինակ, Աբրահամ Երևանցին պատմում է, թե ինչպես է մի գիշեր շահ Թահմասպ Բ-ին (1723-1732) գաղտնի այցելել նրա վեց հայ զորահրամանատարներից մեկը՝ Դավիթ-բեկը (չշփոթել 1722-1728 թթ. Սյունյաց առաջնորդի հետ) և նախազգուշացրել
______________________
12 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը. – «Հայագիտության հարցեր», 2022, № 2, էջ 55-75։
13 Նույն տեղում, էջ 74։
14 Նույն տեղում, էջ 74։ Թ. Հակոբյանը ևս Աբրահամ Երևանցուն սխալմամբ համարում էր «ականատես» պատմիչ (Հակոբյան Թ. Խ. Երևանի պատմությունը (1500-1800 թթ.), էջ 79)։
15 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 67։
16 Նույն տեղում, էջ 63-64։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Թահմասպ-կուլի խանի (ապագա Նադիր շահի) նենգ մտադրությունների մասին. «Թագայորն ողջ լինի, Թահմազ խանն քեզ ներհաք այ, քեզ գը բռնայ, քոյ թաքայորութիւնն կը տիրայ»17։ Եթե կիրառենք Ա. Եղիազարյանի առաջարկած մեթոդաբանությունը, ապա Աբրահամ Երևանցին ևս այս «ծածկաբար» կատարված գիշերային այցի մասնակիցն է եղել և անձամբ է լսել Դավիթ-բեկի և շահի զրույցը։ Բայց համատեքստից հասկանալի է, որ 1738-1750 թթ. միջև իր երկը շարադրած18 Աբրահամ Երևանցին այդ հանդիպմանն անձամբ ներկա չի եղել։ Իրականում, նա իր տեղեկություններն ինչպես այս ու բազմաթիվ այլ դեպքերի, այնպես էլ Երևանի պաշտպանության մանրամասների մասին, ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով, գրավոր կամ բանավոր եղանակով, ժողովել է իրական ականատեսներից ու մասնակիցներից։
Իսկ այժմ՝ ըստ էության։ Հատկանշական է, որ Ա. Եղիազարյանը ծանոթ չէ Երևանի պաշտպանությանը նվիրված մեր երկրորդ (2006 թ.) հոդվածին, որտեղ վերջնականապես հաստատել ենք, որ Աբրահամ Երևանցին առնվազն 1716-1724 թթ. Երևանում չի գտնվել19։ Համառոտաբար կրկնենք այդ եզրակացության համար հիմք ծառայած փաստերն ու հիմնավորումները։ Աբրահամ Երևանցին կատարում է մի շարք այնպիսի ակնհայտ սխալներ, որոնք ականատես հեղինակը թույլ տալ չէր կարող։ Այսպես՝
1) նա 1724 թ. Երևանը պաշարած օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար սխալմամբ համարում է «Քօփռօօղլի Աբդուլլայ» փաշային20, մինչդեռ մյուս սկզբնաղբյուրներից հաստատ գիտենք, որ պաշարումը ղեկավարում էր դեռևս 1723 թ. աշնանը սերասքեր (գլխավոր հրամանատար) նշանակված Դիարբեքիրի վալի Արիֆի-Ահմեդ փաշան21։ Ա. Եղիազարյանը կրկնում է Աբրահամ Երևանցու սխալը և Քյոփրուլու Աբդուլլահ փաշային հռչակում Եղվարդից Երևանի վրա արշաված օսմանյան բանակի հրամանատար22։ Ընդ որում, Ա. Եղիազարյանը լռում և թաքցնում է հակառակը փաստող պատմական հաղորդումները՝ 1721-1736 թթ. Կ. Պոլսում ռուս դեսպան Ի. Նեպլյուևի զեկուցագիրը մեջբերելիս պարզապես դուրս թողնելով Թավրիզի ուղղությամբ արշավող օսմանյան բանակի հրամանատար Աբդուլլահ փաշայի և Երևանը պաշարած բանակի հրամանատար Արիֆի-Ահմեդ փաշայի անունները։ Ահա թե ինչպես է Ա. Եղիազարյանն օգտագործել պատմաբան Վահրամ Մարտիրոսյանի հոդվածից՝ դիվանային վավերագրերի հիման վրա գրված համապատասխան հատվածը (համապատասխան հղում կատարելով հանդերձ).
______________________
17 Աբրահամ Երեւանցի, էջ 64։
18 Նույն տեղում, էջ 8։
19 Տե՛ս Այվազյան Ա. 1724 թ. Երևանի պաշտպանությունը հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում, էջ 51-77 (հատկապես՝ էջ 53-61, 76-77)։ 1724 թ. հետո էլ նա հազիվ թե երբևէ Երևան այցելած լիներ, համենայն դեպս՝ դրա հավանականությունը չնչին է 1724-1735 թթ. օսմանյան ռազմակալման օրոք` քաղաքի ավերվածության, տարածաշրջանում մշտական պատերազմական գործողությունների և ճանապարհների անապահովության պայմաններում։
20 Աբրահամ Երևանցի, էջ 23, 26, 30։
21 «Թուրքական աղբյուրները Հայաստանի‚ հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին»։ Հ. Ա։ Թարգմ., ներած., ծանոթ.՝ Ա. Խ. Սաֆրաստյանի։ Երևան. ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961, էջ 141-142: Jonas Hanway. A Historical Account of the British Trade over the Caspian Sea. The second revised and corrected ed., vol. II, London, 1754, p. 211: Lockhart, Laurence. The Fall of the Safavi Dynasty and the Afghan Occupation of Persia. London: Cambridge University Press, 1958, pp. 260-261. Shay, Mary L. The Ottoman Empire from 1720 to 1734. As Revealed in Despatches of the Venetian Baily. Urbana: The Univ. of Illinois Press, 1944, էջ 117: Լ. Դանեղյան. ԺԸ դարի նորահայտ հայկական աղբյուր իրանա-թուրքական պատերազմների և Հայաստանի պատմության վերաբերյալ. – «Արևելյան աղբյուրագիտություն»։ Հ. 1, Երևան, 1988, էջ 176:
22 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 58, 71։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Վ. Մարտիրոսյան

«Նեպլյուևը հաղորդում է, որ Աբդուլլահ փաշան Խոյը գրավելուց հետո չի շարժվել Թավրիզի վրա, քանի դեռ Երևանը չէր գրավվել։ Նույն փաշան գրել է Բարձրագույն Դռանը, որ ինքը մտադիր է եղել միանալ սերասքեր Արիֆի-Ահմեդ փաշայի հետ Երևանի մոտ, որովհետև Արիֆի-Ահմեդ փաշան ի վիճակի չէ գրավել Երևանը, քանի որ Երևանում պարսիկները և հայերը, ինչպես նաև որոշ քանակի վրացիներ, ամենևին էլ չեն ցանկանում թուրքերին հպատակվել և համառորեն պաշտպանվում են»23 (ընդգծումը մերն է՝ Ա.Ա.)։

Ա. Եղիազարյան

«Ըստ Կոստանդնուպոլսի ռուսական դիվանագիտական ներկայացուցիչ Ի. Նեպլյուևի 1724 թ. սեպտեմբերի 1-ի տեղեկագրի՝ Պարսկաստանում գործող զորքերի փաշան գրել է Բարձր դռանը, որ ցանկանում է միանալ Երևանը պաշարած զորքին, քանի որ այն ի վիճակի չէ գրավելու հայերի, պարսիկների և մի խումբ վրացիների համատեղ ուժերով պաշտպանվող քաղաքը»24։

Ա. Եղիազարյանի վերաշարադրման մեջ Աբդուլլահ և Արիֆի-Ահմեդ փաշաների անունները միտումնավոր չհիշատակելու նպատակը պարզ է՝ թույլ չտալ, որ ընթերցողը կասկածի Աբրահամ Երևանցու «ականատեսությանը»։
2) Ըստ Աբրահամ Երևանցու, Երևանի բերդը անձնատուր է եղել 1724 թ. օգոստոսի 20ին, այնինչ բոլոր մյուս աղբյուրները, միմյանց հաստատելով, հստակ նշում են, որ բերդը հանձնվել է 1724 թ. սեպտեմբերի 22/23-ին։ Ա. Եղիազարյանն այդ սխալը փորձում է «սրբագրել»՝ այն
«ձեռագրական վրիպակ» հայտարարելով (այդ մասին ավելի առարկայորեն՝ ստորև)։
3) Աբրահամ Երևանցին 1724 թ. պաշտպանության օրոք Երևանի խան սխալմամբ համարում է Մեհր-Ալի խանին («Միհրալի խան»25)։ Այնինչ 1719-1724 թթ. Երևանի Սեֆյան իշխանությունը գլխավորել է Ալի-կուլի (Ալլահ-կուլի) խանը, ով կրոնափոխ վրացի էր՝ Ցիցիշվիլիների իշխանական տոհմից26։ Իսկ Մեհր-Ալի խանը Երևանում իշխել է մոտավորապես 17091716 թթ.։ Ա. Եղիազարյանը Աբրահամ Երևանցու այդ սխալն էլ է կրկնում27։
Վերջին կետի մանրակրկիտ քննության արդյունքները ժամանակին (2006 թ. հրապարակված մեր հոդվածում) պատշաճորեն ամփոփել էինք՝ վերհանված պատմական փաստերի օգտագործումն ու շրջանառումն առավել դյուրացնելու նպատակով.

«Մինչև 1717 թ. Երևանի խան, անհայտ տևողությամբ, եղել է ոմն Միրզա Մահմուդ բեյը: 1718-1724 թթ. Երևանում իբրև խան պաշտոնավարել է շիա ուղղության մահմեդականություն ընդունած Ալի-կուլի (Ալլահ-կուլի) խանը՝ վրացի Ցիցիշվիլիների տոհմից: Սակայն նրա պաշտոնավարության օրոք՝ 1722-1724 թթ., Երևանի խան (Չուխուր Սա’դի բեկլարբեկի) են եղել ծագումով վրացի երկու այլ հավատափոխներ ևս. Մուհամմադ-կուլի խանը (նույն ինքը Կախեթի թագավոր Կոնստանտինը)՝ մոտավորապես 1722 թ. մայիսից մինչև 1724 թ. առաջին կեսը, և Ալիկուլիի եղբայր սիփահսալար Մանսուր-խանը՝ ամենաուշը 1724 թ. հուլիս-օգոստոսին: Այս երկուսն էլ ֆիզիկապես գտնվել են ու գործել Երևանից դուրս: Մուհամմադ-կուլի խանը նշանակել է Ալի-կուլիին իր փոխանորդի՝ «նայիբ»-ի պաշտոնում մոտավորապես 1722 թ. մայիսից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած միջոցին: Ալի-կուլի խանը, հետևելով շահ Թահմասպի Բ-ին, 1722-1723 թթ. հայության դեմ իրականացրել է դաժան բռնամիջոցների քաղաքականություն: 1724 թ. սկզբին, սակայն, օսմանյան ներխուժմանը հակազդելու անհրաժեշտությունից դրդված, հայերի
______________________
23 Մարտիրոսյան Վ. Անդրկովկասի ժողովուրդների համագործակցությունը և Երևանի 1724 թվականի պաշտպանությունը. – «ՊԲՀ», 1965, № 2, էջ 189-190:
24 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 59։
25 Աբրահամ Երեւանցի, էջ 24, 25, 29, 34, 98, 100, 108, 110:
26 Տե՛ս Այվազյան Ա. 1724 թ. Երևանի պաշտպանությունը հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում, էջ 53-61։
27 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 55, 56, 58, 59։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

նկատմամբ նրա վերաբերմունքը առերեսորեն փոխվել է և 1724 թ. ապրիլի երկրորդ կեսին Երևանի հայության և շիա իշխանության միջև հակաօսմանյան դաշնություն է կնքվել, սակայն ընդամենը հայերին օգտագործելու, ապա Կարբիի ու Երևանի ինքնապաշտպանությունների ժամանակ դավաճանաբար լքելու վերջնական արդյունքով:
Աբրահամ Երևանցին սխալվել է ինչպես օսմանյան բանակի գլխավոր հրամանատարի, այնպես էլ Երևանի խանի ինքնության հարցում. առաջինն Արիֆի-Ահմեդն էր (ո՛չ Աբդուլլա փաշան)28, երկրորդը՝ Ալի-կուլի խանն էր (ո՛չ Մեհր-Ալի/Միհրալի խանը, ինչպես նշվում է նրա «Պատմության» մեջ): Աբրահամ Երևանցու այս սխալները վկայում են, որ նա անձամբ 1724 թ. դեպքերի ականատեսը չի եղել, այլ քաղել է իր տեղեկությունները տարբեր աղբյուրներից, ավելի ստույգ՝ տարբեր լրատուներից: Հետևաբար, Աբրահամ Երևանցին բացակայել է Երևանից ոչ միայն 1724 թ., այլև առնվազն այն ամբողջ ժամանակահատվածում, երբ ավարտվել էր Մեհր-Ալի խանի պաշտոնավարությունը, այսինքն՝ ամենաուշը 1716 թ. սկսած»29:

Իր բանավիճային բնույթի հոդվածը գրելուց առաջ Ա. Եղիազարյանը պարտավոր էր գիտենալ դեռևս 2006 թ. բացահայտված ու ներկայացված այս առանցքային պատմական փաստերը, որպեսզի ոչ ինքը սխալների և թյուրիմացությունների ուղին բռներ, ոչ էլ ընթերցող հանրությանը ապակողմնորոշեր, այն էլ՝ Երևանի 1724 թ. պաշտպանության 300-ամյակի նախաշեմին30։ Այս առումով թերացել են նաև նրա հոդվածը հրատարակության երաշխավորած՝ վերոբերյալ փաստերին նմանապես անծանոթ ԵՊՀ-ի «Հայագիտության հարցեր» հանդեսի խմբագրությունն ու նրա նշանակած (մեզ անհայտ) գրախոսները։ Ի վերջո, Ա. Եղիազարյանը XVIII դարի ու հատկապես խառնակ 1720-ական թթ. մասնագետ չէ և նրա սիրողականությունը մասամբ օրինաչափ է։ Բայց չէ՞ որ խնդրո առարկա ծավալուն հոդվածս հրապարակվել էր ոչ այլուր, քան նույն ԵՊՀ-ի «Արևելագիտության հարցեր» քույր հանդեսում և, բացի թղթային տարբերակից, շուրջ մեկուկես տասնամյակ հասանելի էր նաև համացանցում31։ Եվ եթե այդ հոդվածի գոյության մասին տեղեկացված չեն նաև «Հայագիտության հարցեր» հանդեսի խմբագիրներն ու գրախոսները, ապա, ուրեմն, խնդիրն ավելի խորքային է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից32։

Կատարված քննության միտումնավոր անտեսում


Դեռևս 1991 թ. համեմատական վերլուծության ենք ենթարկել, մի կողմից, օսմանցի պատմագիր Չելեբի-զադե էֆենդու, մյուս կողմից՝ եվրոպական, ռուսական ու հայկական աղբյուրների զուգահեռ ժամանակագրական տեղեկությունները Երևանի 1724 թ. պաշարման մասին՝ ապացուցելով, որ դրանք միմյանց հաստատում են։ Մասնավորապես, գրել ենք.
______________________
28 Այվազյան Ա. Մ. Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին, էջ 94 (ծնթ. 11):
29 Տե՛ս Այվազյան Ա. 1724 թ. Երևանի պաշտպանությունը հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում, էջ 76-77։
30 Ա. Եղիազարյանի սխալական հոդվածն արդեն իսկ հայտնվել է գիտական շրջանառության մեջ (տե՛ս, օրինակ, Միրիջանյան Դիաննա, Հարությունյան Արսեն, Դավթյան Դավիթ, Գրիգորյան Ավետիս, Բաբաջանյան Աստղիկ. Երեվանի քաղաքաշինության առանձնահատկությունները պարսկական իշխանության շրջանում. – «ԼՀԳ», 2022, № 3, էջ 325, 330, 344 (հոդվածը զետեղվել է նաև հետևյալ կայքում՝ https://orbeli.am, 2023-01-04)։
31 Տե՛ս http://www.hayq.org, https://matenadaran.academia.edu/ArmenAyvazyan։
32 Վերջին հաշվով, գրախոսության խնդրանքով կարող էին մեզ էլ դիմել, քանի որ առնվազն 1991 թ. ՊԲՀ-ում հրապարակված վերոհիշյալ հոդվածիս մասին լավատեղյակ էին, իսկ այդ հոդվածից հետո Երևանի 1724 թ. հերոսամարտի ժամանակագրության մասին որևէ այլ գիտական վերլուծություն չէր եղել։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

«Չելեբի-զադեն հայտնում է, որ Երևանի բերդի բանալիները հանձնվում են թուրքերին 1724 թ. սեպտեմբերի 23-ին (հիջր. 1137 թ. Մուհարրեմ ամսի 15-րդ օրը)33: Չելեբի-զադեի մանրամասն և հետևողական ժամանակագրությունը վկայում է, որ հեղինակն օգտվել է պետական և բանակային վավերական աղբյուրներից. այս առթիվ հիշատակելի է, որ նա զբաղեցրել է Շեյխ-ուլ-իսլամի բարձրաստիճան պաշտոնը34:
Անգլիացի ճանապարհորդ և վաճառական Ջոնաս Հանվեյը գրում է, որ օսմանյան բանակն անցել է Արաքսը 1724 թ. հունիսի կեսերին և հասել Երևանի մատույցներին հունիսի վերջին35, դրանով իսկ հաստատելով Չելեբի-զադեի տեղեկությունների հավաստիությունը: Ըստ Հանվեյի, Երևանի բերդը հանձնվել է թուրքերին հոկտեմբերի առաջին օրերին36: Եթե նկատենք, որ եվրոպացի հեղինակները գործածել են նոր՝ գրիգորյան տոմարը, որի տարբերությունը հուլյան տոմարից 1720ականներին կազմում էր 11 օր, ապա պարզ կդառնա, որ Չելեբի-զադեի, Ի. Նեպլյուևի (ռուսները պահպանել էին հին տոմարը) և Ջ. Հանվեյի հաղորդումները Երևանի բերդի գրավման ժամանակի մասին ճշգրիտ կերպով համընկնում են 1724 թ. սեպտեմբերի 22-23-ի հետ:
Չելեբի-զադեի տվյալները Երևանի պաշտպանության տևողության վերաբերյալ (հունիսի 24ից մինչև սեպտեմբերի 23-ը, որն անում է 91 օր) յուրահատուկ ձևով հաստատվում են Կ. Պոլսում Վենետիկի դեսպանի՝ «բեյլոյի» մի հաղորդմամբ. վերջինս 1724 թ. հոկտեմբերի 29-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 18-ին) ծանուցում էր, որ «Երևանն անձնատուր եղավ 90 օր դիմադրելուց հետո»37: Այս ամենին միանում է նաև մի անանուն հայ հիշատակագրի հստակ տեղեկությունը, որն իր հոդվածում մեջբերել էր Վ. Ա. Հակոբյանը. «Թվին ՌՃՀԳ (1724) առին Երևան սեպտեմբեր ամսոյն»38:
Ինչպես տեսնում ենք, Երևանի պաշարման ժամանակագրության վերաբերյալ Չելեբի-զադեի տեղեկությունները կարելի է ստույգ համարել»39:
Ա. Եղիազարյանը շրջանցում է մեր կատարած համեմատական քննության այս սեղմ ու մատչելի հատվածը։ Վերոբերյալ տեղեկությունները (ոչ բոլորը) նա ներկայացնում է անջատանջատ՝ ցրելով դրանք իր հոդվածի շարադրանքում40, փաստորեն՝ թույլ չտալով ընթերցողին պարզորեն տեսնել պատմական տարատեսակ աղբյուրների խաչաձև և հավաստի համընկնումները։ Նա պարզապես անտեսում է այն ծանրակշիռ փաստը, որ Չելեբի-զադեի ժամանակագրական տվյալները փոխադարձաբար հաստատվում են Կ. Պոլսում Ռուսաստանի և Վենետիկի դեսպանների, 1750-ական թթ. անգլիացի անվանի հեղինակի, ինչպես նաև հայ հիշատակագրի հաղորդումներում։ Օրինակ, նա չի փորձում հերքել Ջոնաս Հանվեյի այն հաղորդումը, ըստ որի՝ օսմանյան բանակը հասել է Երևանի մատույցներին 1724 թ. հունիսի վերջին, ինչը ճշգրիտ կերպով համապատասխանում է Չելեբի-զադեի տեղեկություններին։
Փոխարենը, Ա. Եղիազարյանը՝ Չելեբի-զադեի ժամանակագրական տեղեկությունների նկատմամբ անվստահություն ներշնչելու նպատակով, անհիմն մերժում է մեր դիտարկումն առ այն, որ օսմանցի պատմիչն «օգտվել է պետական և բանակային վավերական աղբյուրներից»։ Ըստ Ա. Եղիազարյանի, «Ա. Այվազյանը հավաստի է համարում իբրև թե օսմանյան պաշտոնական փաստաթղթերից օգտված թուրք հեղինակ Չելեբի-զադեի ժամանակագրական տվյալները» (ընդգծումը մերն է՝ Ա.Ա.)41։
______________________
33 «Թուրքական աղբյուրները Հայաստանի‚ հայերի...», հ. Ա, էջ 150:
34 Նույն տեղում, էջ 128:
35 Hanway, Jonas. A Historical Account of the British Trade over the Caspian Sea, vol. II, p. 211.
36 Նույն տեղում, էջ 213։
37 Shay, Mary L. The Ottoman Empire from 1720 to 1734, p. 120.
38 Հակոբյան Վ. Ա. Ժամանակագրական մի փաստի ճշտման շուրջը, էջ 81. հմմտ. Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 3602, էջ 366ա:
39 Այվազյան Ա. Մ. Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին, էջ 95-96։
40 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 58-60, 63, 68-70։
41 Նույն տեղում, էջ 62-63։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Եթե Ա. Եղիազարյանն իրոք մտածում է, որ Օսմանյան կայսրությունում կրոնական գծով (խալիֆ-սուլթանից հետո երկրորդ) բարձրագույն պետական պաշտոնյան՝ Շեյխ-ուլ-իսլամը, այն է` սուննիների գլխավոր մուֆթին, չէր կարող օգտվել պետական դիվաններից ու փաստաթղթերից, ապա նա պարտավոր է հիմնավորել իր այդ զարմանահրաշ տեսակետը գիտական փաստարկներով, այլ ոչ թե հարցը փակված համարել «իբրև թե» քամահրական եղանակավորմամբ, այլ կերպ ասած՝ քարոզչական հնարքով։ Մինչդեռ Բարձր Դռան և օսմանյան բանակի կապերը Շեյխ-ուլ-իսլամի հետ մասնագետներին քաջ հայտնի են. մասնավորաբար՝ պատերազմների ժամանակ, անձամբ սուլթանի հայցմամբ, Շեյխ-ուլ-իսլամն արձակում էր զորքի վարքագիծը կանոնակարգող կրոնաիրավական-շարիաթական հատուկ որոշումներ՝ ֆաթվաներ42։ Միայն այսքանն արդեն բավարար է համոզվելու համար, որ, իբրև բարձրաստիճան պաշտոնյա անձ, Չելեբի-զադեն լայն հնարավորություններ է ունեցել «պետական և բանակային վավերական աղբյուրներից» (այդ թվում՝ Երևանի 1724 թ. պաշարման մասին զեկուցագրերից) օգտվելու համար։

Կամայականության հաղթարշավ («Օգոստոսի 20-ը այնքան էլ ճիշտ չէ»)

Ա. Եղիազարյանը խախտում է իր իսկ առաջադրած վերոհիշյալ (պատմագիտական առումով խիստ անկատար) մեթոդաբանական թեզերը, ըստ որոնց՝ «խորքային տեղեկությունների տիրապետող հեղինակը (իմա՝ Աբրահամ Երևանցին – Ա.Ա.) անհնար է, որ չտիրապետեր դեպքերի ժամանակագրությանը». «քաղաքի պաշտպանության մասին հեղինակի մանրամասն տեղեկությունները... որևէ հնարավորություն չեն ընձեռում կասկածի ենթարկելու նրա ներկայացրած ժամանակագրական տեղեկությունները» և «դրանց չվստահելու հիմքեր իրականում չկան»։
Իրականում, այս թյուր «մեթոդաբանությունն» Ա. Եղիազարյանի հոդվածում կիրառված է երկակի չափանիշներով։ Նա ընտրովի մոտեցում է ցուցաբերում Աբրահամ Երևանցու ժամանակագրական բնույթի հաղորդումներին՝ դրանց մի մասը (ամսաթվերը, այն էլ՝ ոչ բոլորը) ընդունելով որպես ստույգ, իսկ մյուս մասը՝ որպես սխալ, ըստ այդմ՝ կամայական վերաձևման, այն է՝ աղճատման ենթակա (ներառյալ մեկ ամսաթիվ)։ Այսպես, Ա. Եղիազարյանը պնդում է, որ Աբրահամ Երևանցու երկում քաղաքի պաշարման առաջին ու վերջին օրերը նշված են ճիշտ (1724 թ. ապրիլի 9-ը և հունիսի 7-ը)43, իսկ բերդի գրավման օրը (օգոստոսի 20-ը)՝ սխալ (իրականում՝ երեք ամսաթվերն էլ անստույգ են)։ Բացի այդ, Ա. Եղիազարյանը չի ընդունում նաև Աբրահամ Երևանցու՝ ժամանակագրական իրարահաջորդության սկզբունքով շարադրված հստակ դիպաշարը (սյուժե), որի համաձայն՝ մասնավորապես, Երևանի պաշարմանը նախորդել է Կարբի գյուղաքաղաքի 40-օրյա ինքնապաշտպանությունը։
______________________
42 Տե՛ս Aivazian Armen M. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal. Yerevan. American University of Armenia, 1997, pp. 33-36. հմմտ. Այվազյան Արմեն. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 188, 232, 557։
43 Աբրահամ Երևանցին նախ նշում է, որ քաղաքի պաշտպանությունը տևել է 60 օր (Աբրահամ Երեւանցի, էջ 25), ապա նշում է նրա գրավման օրը՝ 1724 թ. հունիսի 7-ը (էջ 31)։ Այս ոչ ստույգ ելակետային տվյալների պարզ հաշվարկն Ա. Եղիազարյանին բերում է այն սխալ եզրակացության, որ քաղաքի պաշարումը սկսվել է 1724 թ. ապրիլի 9-ին (Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 71), թեև մի ուրիշ տեղ, անուշադիր գտնվելով իր հաշվարկի նկատմամբ, այդ սկիզբը դնում է ապրիլի 7-ին (նույն տեղում, էջ 69)։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Նախ, քննենք, թե ինչպես է Ա. Եղիազարյանն ինքնահաճորեն հարմարեցրել իր եզրակացություններին Աբրահամ Երևանցու այն անստույգ հաղորդումը, ըստ որի՝ Երևանի բերդն անձնատուր է եղել իբր 1724 թ. օգոստոսի 20-ին։
Ա. Եղիազարյանը գրում է.
«Ի վերջո, անդրադառնալով [Ա. Այվազյանի] այն պնդմանը, թե Աբրահամ Երևանցու երկում Երևանի բերդի գրավման թվականը սխալ է, հարկ է նշել, որ դա այնքան էլ ճիշտ չէ: Ավելին, հեղինակի տեղեկությունն այն մասին, թե հունիսի 7-ին՝ քաղաքի անկումից հետո, Երևանի բերդը շարունակեց պաշտպանությունը մինչև օգոստոսի 21-ը, որևէ ուսումնասիրող չի քննարկել: Միայն Ա. Այվազյանն է, որ այդ վկայությանն անդրադարձել է, այն էլ՝ ցույց տալու համար Աբրահամ Երևանցու ժամանակագրական տեղեկությունների հավաստի չլինելը44: Մինչդեռ, եթե ընդունենք, որ Երևանի բերդի հանձնման ամսաթիվը՝ օգոստոսի 21-ը, ձեռագրական վրիպակ է, որն իրականում սեպտեմբերի 21-ն է, ապա ամեն ինչ կլինի իր տեղում, քանի որ կստացվի, որ Աբրահամ Երևանցին ևս ճշգրիտ է հիշատակում բերդի անկման ամսաթիվը: Եթե առաջարկված ճշգրտումը հավանական է, ուրեմն կարելի է համարել, որ գուցե իրականում բերդը հանձնվել է հենց սեպտեմբերի 21-ին և ոչ թե 22-ին, ինչպես նշում է Ի. Նեպլյուևը: Ի դեպ, Կոստանդնուպոլսում գտնվող ռուսական դիվանագիտական ներկայացուցչի սխալվելու հավանականությունն ավելի մեծ է, քան ականատես Աբրահամ Երևանցունը: Կարելի է փաստել, որ ուսումնասիրողները լիովին անտեսել են Աբրահամ Երևանցու երկում ներկայացված ժամանակագրությունը հիմնավորող տեղեկությունը»45:
Այս ոլոր-մոլոր «հիմնավորումը» տեղին է ենթարկել կառուցվածքային-իմաստաբանական վերլուծության՝ առավել պարզ պատկերացնելու համար Ա. Եղիազարյանի «հետազոտական աշխատանոցը»։ Տեքստը բաժանել ենք 6 իմաստային բաղադրամասերի.
1) Ա. Եղիազարյան. «Ի վերջո, անդրադառնալով [Ա. Այվազյանի] այն պնդմանը, թե Աբրահամ Երևանցու երկում Երևանի բերդի գրավման թվականը սխալ է, հարկ է նշել, որ դա այնքան էլ ճիշտ չէ»։
Ի՞նչ է նշանակում «դա այնքան էլ ճիշտ չէ» առաձգական արտահայտությունը։ Աբրահամ Երևանցին Երևանի բերդի՝ օսմանցիների վերահսկողության տակ անցնելու օր է համարում օգոստոսի 20-ը. «Թվին ՌՃՀԳ-ումն (=1724), օգոստոսի Ի-մին (=20), եղավ վերջ, հանդարտեցավ օսմանցին, միչ ի նոեմբերն»46։ Իսկ իրականում բերդը, ինչպես վերն արդեն ցույց է տրվել, հանձնվել է 1724 թ. սեպտեմբերի 22-23-ին։ Ուրեմն, ինչպե՞ս կարելի է ասել, որ այս ամսաթվի հարցում Աբրահամ Երևանցու սխալվելու մասին մեր եզրակացությունը «այնքան էլ ճիշտ չէ», երբ այն 100 տոկոսով ճիշտ է։
2) Ա. Եղիազարյան. «Ավելին, հեղինակի (Աբրահամ Երևանցու) տեղեկությունն այն մասին, թե հունիսի 7-ին՝ քաղաքի անկումից հետո, Երևանի բերդը շարունակեց պաշտպանությունը մինչև օգոստոսի 21-ը, որևէ ուսումնասիրող չի քննարկել։ Միայն Ա. Այվազյանն է, որ այդ վկայությանն անդրադարձել է, այն էլ՝ ցույց տալու համար Աբրահամ Երևանցու ժամանակագրական տեղեկությունների հավաստի չլինելը»։
Առաջին նախադասությամբ Եղիազարյանը, փաստորեն, ընդունում է, որ Աբրահամ Երևանցին օգոստոսի 20-ը (Եղիազարյանի սխալ ընթերցմամբ՝ օգոստոսի 21-ը) իսկապես նշել
______________________
44 Այվազյան Ա. Մ. Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին, էջ 93։
45 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 58-60, 63, 73-74։
46 Աբրահամ Երեւանցի, էջ 34-35:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

է որպես բերդի անկման օր։ Իսկ երկրորդ նախադասությամբ ու հատկապես «ավելին» շեշտադրումով նա, ըստ էության, ընթերցողի մեջ ցանկանում է տպավորություն ստեղծել, որ Ա. Այվազյանը վատ բան է արել, քանի որ «որևէ ուսումնասիրող չի քննարկել» Աբրահամ Երևանցու այդ սխալը, և «միայն Ա. Այվազյանն է, որ այդ վկայությանն անդրադարձել է»։ Փաստորեն, ըստ Ա. Եղիազարյանի, Աբրահամ Երևանցու սխալ վկայություններին անդրադառնալ չի կարելի։ Իսկ թե այդ դեպքում ինչ պետք է անի պատմաբանը, նա ասում է հաջորդ նախադասության մեջ։
1) Ա. Եղիազարյան. «Մինչդեռ, եթե ընդունենք, որ Երևանի բերդի հանձնման ամսաթիվը՝ օգոստոսի 21-ը, ձեռագրական վրիպակ է, որն իրականում սեպտեմբերի 21-ն է, ապա ամեն ինչ կլինի իր տեղում, քանի որ կստացվի, որ Աբրահամ Երևանցին ևս ճշգրիտ է հիշատակում բերդի անկման ամսաթիվը»։
Պարզվում է, ինքնագիր (!) սկզբնաղբյուրի հստակ հաղորդումը պատմաբանը կարող է իր ուզած կերպ փոխել՝ հայտարարելով, թե ուղղագրական տեսակետից լիովին ճիշտ գրված մեկ ամբողջ բառ... «ձեռագրական վրիպակ» է։ Իրականում, «ձեռագրական վրիպակ» կարող են համարվել մեկ բառում կատարված այնպիսի տառասխալները, որոնք, այնուամենայնիվ, հնարավորություն են տալիս հասկանալու այդ բառի նախնական, ճիշտ ուղղագրությունն ու նշանակությունը։ Տվյալ դեպքում Ա. Եղիազարյանը փորձում է հավատացնել ընթերցողին, թե Աբրահամ Երևանցին իր ձեռքով «սեպտեմբերի» փոխարեն «օգոստոս» է գրել՝ արհամարհելով այն փաստը, որ «սեպտեմբեր» և «օգոստոս» բառերում համընկնում են ընդամենը երկու տառ։ Այսինքն՝ «սեպտեմբեր» գրել ցանկացողը ոչ մի կերպ «օգոստոս» գրել չի կարող։ Սա արդեն գիտություն չէ (առավել ևս՝ աղբյուրագիտություն), այլ սովորական աճպարարություն։ Այլապես ուրիշ շատ տեղեկություններ ևս հանգիստ կարելի է ձեռագրական վրիպակ կոչել, որից հետո, ինչպես ասում է Ա. Եղիազարյանը, «ամեն ինչ կլինի իր տեղում»։ Կարելի է հայտարարել, օրինակ, որ Աբրահամ Երևանցին ուզեցել է գրել «Ալի-կուլի» կամ «Ալի-ղուլի», բայց ձեռագրական վրիպակ է թույլ տվել և գրել է «Միհրալի»։ Կամ ուզեցել է գրել «Արիֆի-Ահմեդ», բայց վրիպել և գրել է «Աբդուլլա» (ինչպես ասվում է ռուսերեն հայտնի սրամիտ խոսքում՝ «Если в слове “хлеб” сделать четыре ошибки, то получится слово “пиво”»)։ Բարեբախտաբար, պատմական աղբյուրագիտությունը մերժում է նման ապագիտական հնարքները։
Բացի այդ, Աբրահամ Երևանցին գրել է ոչ թե օգոստոսի 21, ինչպես կարծում է Ա. Եղիազարյանը, այլ օգոստոսի 20՝ «Թվին ՌՃՀԳ-ումն (=1724), օգոստոսի Ի-մին (=20)»։ Հայկական տառերով պարզ և բարդ թվերն առհասարակ ճիշտ արտահայտող Աբրահամ Երևանցին (օրինակ, ԻԹ=29, ԺԲ=12, ՃԾԸ=158, ԾԵ=55, ԻԵ=25, ԹՌԴՃԻԳ=9423, ԲՃԼԴ=234,
ՌԳՃ=130047 և այլն), բնականաբար, չէր դժվարանալու 21-ը ևս գրել իր ճիշտ ձևով՝ «ԻԱ», այլ ոչ թե «Ի մին»48։ Իսկ «ՌՃՀԳ-ումն»-ի «ումն»-ը և «Ի-մին»-ի «մին»-ը ընդամենը բարբառայնություններ են, որոնցով Աբրահամ Երևանցու ինքնագիրը լեցուն է։
2) Ա. Եղիազարյան. «Եթե առաջարկված ճշգրտումը հավանական է, ուրեմն կարելի է համարել, որ գուցե իրականում բերդը հանձնվել է հենց սեպտեմբերի 21-ին և ոչ թե 22-ին, ինչպես նշում է Ի. Նեպլյուևը»:
______________________
47 Աբրահամ Երեւանցի, էջ 25, 28, 29, 36, 43:
48 «Ի մինը» թյուրիմացաբար 21 է վերծանել նաև Աբրահամ Երևանցու ինքնագրի խմբագրված տարբերակի (նույն տեղում, էջ 91-169) հեղինակը՝ մխիթարյան միաբան Մատթեոս Եվդոկիացին (էջ 110), սակայն հետագայում այդ սխալն ուղղել է Սահակ վ. Ճեմճեմյանը՝ «Ի»-ն վերծանելով ինչպես հարկն է՝ 20, իսկ «մին» մասնիկի կողքին դնելով «sic» նշանը՝ ցույց տալու համար այդպիսի գործածման անսովոր և անճիշտ ձևը (էջ 35)։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Այս նախադասությամբ Ա. Եղիազարյանն ընդունում է, որ իր առաջարկած կամայական
«լուծումը» կարող է նաև անհավանական դիտվել, բայց, այնուամենայնիվ, դրա հիման վրա կատարում է ևս մեկ սխալ ենթադրություն։
5) Ա. Եղիազարյան. «Ի դեպ, Կոստանդնուպոլսում գտնվող ռուսական դիվանագիտական ներկայացուցչի սխալվելու հավանականությունն ավելի մեծ է, քան ականատես Աբրահամ Երևանցունը»։
Իսկ այս նախադասությամբ Ա. Եղիազարյանն իր քիչ առաջ թեական համարած բռնազբոսիկ ենթադրությանը շնորհում է անտարակուսելի ճշմարտության կարգավիճակ։ Ստիպված ենք այս առումով ևս մեկ անգամ կրկնել, որ Աբրահամ Երևանցին 1724 թ. Երևանի պաշտպանության ականատես չի եղել։
6) Ա. Եղիազարյան. «Կարելի է փաստել, որ ուսումնասիրողները լիովին անտեսել են Աբրահամ Երևանցու երկում ներկայացված ժամանակագրությունը հիմնավորող տեղեկությունը»։
Սա ամբողջ հոդվածի եզրափակիչ նախադասությունն է, որով Աբրահամ Երևանցու օգոստոսի 20-ը սեպտեմբերի 21-ով իր անընդունելի փոխարինումն Ա. Եղիազարյանը ներկայացնում է որպես բացառիկ պատմագիտական հայտնագործություն։
Ա. Եղիազարյանի վերը բերված «հիմնավորումները» անհնար է բնորոշել այլ կերպ, քան քարոզչական հնարքներով համեմված դասական սիրողականություն, պատմական արժեքավոր սկզբնաղբյուրի միտումնավոր աղճատում և համապատասխան գիտական գրականության անտեսում։

1800-հոգանոց «բանակ»

Անդրադառնանք նաև Կարբիի ինքնապաշտպանությանը և դրան հաջորդած որոշ դեպքերի, որոնք, ըստ Աբրահամ Երևանցու, նախորդել են Երևանի պաշարմանը։ Պատմիչը պարզ ու հստակ շարադրել է իրադարձությունների հաջորդականությունը, որը ամփոփ ներկայացրել ենք 1991 թ. հրապարակված մեր հոդվածում49։ Վերաշարադրենք այդ հատվածը։
Եվ այսպես, ըստ Աբրահամ Երևանցու, 1800-հոգանոց թուրքական մի առաջամարտիկ զորագունդ, «Արզրումցի Եալղուզ Հասանի» և «Ղոչ Ալիի» հրամանատարությամբ, 1724 թ. մարտի 6-ին իջևանում է «Արբայ-չայ» կոչված վայրում և (հավանաբար, մեկ կամ մի քանի օր անց) Եղվարդի մոտ ջարդում է Երևանի խանի ընդառաջ եկած 12000-անոց (դատելով ճակատամարտի ելքից) զինված խառնամբոխը, որը մեծ կորուստներ տալով, ցրվում է, իսկ Երևանի խանն իր հետ մնացած 800 զինվորներով վերադառնում է Երևան և ամրանում բերդում50։ Այնուհետև, օսմանյան զորագնդի զինվորները «եկան հասան Կարբի, քրիստոնի գեղն»: Կարբեցիները, սակայն, գյուղը չեն հանձնում՝ «իւրեանց գեղն լավ շինեցին, պատերն, դարբասներն, ըսկսեցին կռվիլ օսմանցուն հետ։ ...կռիվ առին, մինչ ի մեծ փաշէն եկավ Խ (40) օրէն յետ»51:
______________________
49 Այվազյան Ա. Մ. Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին, էջ 94-95։
50 Աբրահամ Երեւանցի, էջ 23-24: Ինչպես վերն արդեն նշել ենք, Երևանի խանը 1724 թ. Ալի-կուլին էր, այլ ոչ Միհրալին, ինչպես սխալվում է Աբրահամ Երևանցին։
51 Նույն տեղում, էջ 24:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Պարզ է, որ «մեծ փաշեն» Երևանի ուղղությամբ գործող օսմանյան բանակի գլխավոր զորահրամանատարն էր (այն է՝ սերասքեր Արիֆի-Ահմեդ փաշան)։ Նա կարբեցիներին 10 օր ժամանակ է տալիս՝ առանց դիմադրության զենքերը վար դնելու համար: 10 օր անց այդ պայմանը կատարվում է։ Այնուհետև 3 օրում օսմանյան բանակը Եղվարդից գալիս հասնում է Երևանի մատույցներում գտնվող «Սամբթէկի Դալմա» վայրը: Անցնում է ևս 7 օր նախքան Երևանի պաշարման սկսվելը52: Այսպիսով, եթե նույնիսկ չհաշվենք հիշատակված անցքերի միջև հնարավոր չնշված օրերը, ստացվում է, որ Երևանի պաշարումը սկսվել է 1724 թ. մայիսի 5-ից ոչ շուտ (= մարտի 6-ին + 40 օր + 10 օր + 3 օր + 7 օր): Այնուհետև Ա. Երևանցին գրում է. «Երեւանայ խանն... հրայման ետ, քաղաքի թուրքն եկավ քրիստոնի մէջն մտավ, կռիվ արին օսմանցուն հետ՝ մինչ ի Կ (60) օրն»53: Սակայն մայիսի 5-ից հետո կռիվները 60 օր շարունակվելու դեպքում Երևանի գրավումը հունիսի 7-ին անհնար է։
Նույն հոդվածում, վերհանելով և համեմատելով օսմանյան, ռուսական և եվրոպական աղբյուրներում միմյանց հաստատող տեղեկությունները, պարզել ենք, որ Երևանի (և՛ բերդի, և՛ «քաղաքի») պաշարումը սկսվել է 1724 թ. հունիսի 24-ին54։
Ա. Եղիազարյանը մերժում է մեր այս եզրակացությունները՝ գրելով բառացիորեն հետևյալը.
«Ինչ վերաբերում է Ա. Այվազյանի՝ մարտի 6-ից կատարած հաշվարկին, ապա այն այնքան միանշանակ չէ, քանի որ նա այդ մեկնակետից իր հաշվարկած 60 օրում հերթականության սկզբունքով ընդգրկել է Կարբիի կռիվների 40 օրը և փաշայի՝ կարբեցիներին ներկայացրած վերջնագրին հետևած 10 օրը: Մինչդեռ հաշվարկը հարկ էր կատարել զուգահեռության սկզբունքով՝ Կարբիի կռիվները և Երևանի վրա արշավանքն ու քաղաքի ինքնապաշտպանությունը դիտարկելով որպես զուգահեռաբար ընթացող իրադարձություններ: Դրանով իսկ Աբրահամ Երևանցու ժամանակագրական տեղեկությունները դառնում են հավաստի»55։
Բայց ինչպե՞ս կարելի է «Կարբիի կռիվները և Երևանի վրա արշավանքն ու քաղաքի ինքնապաշտպանությունը դիտարկել որպես զուգահեռաբար ընթացող իրադարձություններ», երբ Աբրահամ Երևանցին վերը նկարագրված դեպքերն աներկբայորեն դրել է մեկը մյուսից հետո՝ իրարահաջորդաբար, այլ ոչ՝ զուգահեռաբար ու միաժամանակ, ինչպես հորինում է Ա. Եղիազարյանը։ Ըստ Աբրահամ Երևանցու, օսմանյան բանակը Եղվարդից արշավել է Երևանի վրա Կարբին գրավելուց հետո միայն, ապա երեք օր անց նոր սկսել է պաշարումը56։ Փաստորեն, Ա. Եղիազարյանը, ձգտելով ամեն կերպ արդարացնել Աբրահամ Երևանցու «ամսաթվային» սխալները, միջոցների մեջ խտրություն չի դնում՝ իրարահաջորդ դեպքերը միաժամանակյա է հռչակում։ Այնուհետև Ա. Եղիազարյանը հնարում է մի մտացածին պատմություն՝ մի իսկական շիլաշփոթ57, որն աղավաղում է իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, սկզբնաղբյուրի սահուն դիպաշարն ու բուն բովանդակությունը, այնինչ դրանց հավաստիությանը կասկածելու հիմքեր գոյություն չունեն։
______________________
52 Նույն տեղում, էջ 25:
53 Նույն տեղում:
54 Նույն տեղում, էջ 95-96։
55 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 71։
56 Աբրահամ Երեւանցի, էջ 23-25:
57 Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ շիլաշփոթի մասին է խոսքը, ահա Ա. Եղիազարյանի հոդվածից մի ընդարձակ մեջբերում քննվող հարցի վերաբերյալ. «Խնդիրն այն է, որ եթե Աբրահամ Երևանցու՝ «Պատմութիւն թագայորի Պարսից» ձեռագրում Կարբիի բնակիչների դեմ կռվող օսմանյան հրամանատարներին 40 օր անց օգնության եկած փաշայի անունը բացակայում է, և բացի այդ, Կարբիի դեպքերի նկարագրությունից հետո նշվում է այն մասին, թե Երևանի ուղղությամբ օսմանյան զորքի արշավանքը սկսվում է Եղվարդից, որը հուշում է, որ օսմանյան բանակի մի մասը այնտեղ պարսկական բանակը ջախջախելուց հետո գնացել էր Կարբիի
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37161
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Հարցը դիտենք առավել առարկայական՝ ռազմապատմական տեսանկյունից։ Ըստ Ա. Եղիազարյանի, Եղվարդի ճակատամարտից հետո «օսմանյան բանակի մի մասը այնտեղ պարսկական բանակը ջախջախելուց հետո գնացել էր Կարբիի ուղղությամբ, իսկ մյուս մասը՝ Եղվարդում զորամասեր թողնելով՝ դեպի Երևան»58։ Բայց Աբրահամ Երևանցին հաղորդում է, որ այդ ճակատամարտին մասնակցել է 1800 հոգուց բաղկացած ընդամենը մեկ օսմանյան զորագունդ՝ «Արզրումցի Եալղուզ Հասանի» և «Ղոչ Ալիի» հրամանատարությամբ։ Ներկայացնել այդ փոքրաթիվ գունդը որպես «օսմանյան բանակ» նշանակում է ոչ այլ ինչ, քան պատմական տեղեկությունների միտումնավոր աղճատում59։
Ավելին, պարսկական զորքին Եղվարդի ճակատամարտում հաղթելով հանդերձ՝ այդ զորագունդն ինքն էլ, բնականորեն, կորուստներ էր կրել ու թվով պակասել։ Ճակատամարտի ընթացքում երկու կողմերի բազմաթիվ վիրավորների մասին նշված է Աբրահամ Երևանցու երկի խմբագրված տարբերակում. «Ի դիմի հարան միմեանց երկոքին դիմամարտքն, եւ յայնմ վայրի բազում վիրաւորք յերկոցունց կողմանց անկանէին»60։ Ուրեմն, ինչպե՞ս կարող էր 1800 հոգուց էլ զգալիորեն պակաս թվակազմ ունեցող օսմանյան այդ զորքը և՛ Եղվարդում զորամասեր թողնել, և՛ Կարբին պաշարել, և՛ Երևանի վրա գրոհել։ Ըստ Ա. Եղիազարյանի, կարող էր, որովհետև իբր «բանակ» էր, ահա.
«Օսմանյան բանակը Ախուրյան գետի (Արփա-չայ) ափից շարժվեց և հասավ Եղվարդ: Այստեղ նրա դեմ դուրս եկավ Երևանի Միհր-Ալի խանի 12 հազարանոց բանակը, որը պարտվեց և գրեթե լիովին ոչնչացվեց: Օսմանյան բանակը Եղվարդից տեղաշարժվեց և պաշարեց Կարբի գյուղը» (ընդգծումը մերն է՝ Ա.Ա.)61։
Պատահական չէ, որ Ա. Եղիազարյանը չի նշում ո՛չ օսմանցի զորահրամանատարներ Յալղուզ Հասանի ու Ղոչ Ալիի անունները, ո՛չ էլ նրանց գլխավորած զորագնդի թվաքանակը, որովհետև այդ դեպքում անհնար կլիներ խոսել օսմանյան «բանակի» և նրա տարբեր ուղղություններով իբր իրականացրած միաժամանակյա ռազմական գործողությունների մասին։ Մինչդեռ Եղվարդի ճակատամարտից հետո Յալղուզ Հասանն ու Ղոչ Ալին չէին կարող շարքում մնացած առավելագույնը 1200-1500 իրենց զինվորներին բաժանել երեք մասի և մոտավորապես 400-500 հոգով արշավել Երևանի վրա, 400-500 հոգով պաշարել Կարբին և 400-500 հոգով
______________________
ուղղությամբ, իսկ մյուս մասը՝ Եղվարդում զորամասեր թողնելով՝ դեպի Երևան: Ամենայն հավանականությամբ հենց այդ վերջին զորամասերն են օգնության գնացել Կարբիի դեմ կռվող օսմանցիներին: Մինչդեռ Աբրահամ Երևանցու երկի խմբագրված տարբերակում հստակ նշված է, որ Երևանի վրա Եղվարդից արշավող զորքն Աբդուլլա փաշայի բանակն էր, որ օգնության էր հասել Կարբին պաշարող օսմանյան զորքին: Աբրահամ Երևանցու տեքստում նշված հավելումները ստեղծում են այն տպավորությունը, որ Կարբիի դեմ կռվող օսմանցիներին օգնության հասած փաշան այնուհետև Եղվարդից արշավել է Երևանի ուղղությամբ: Իսկ քանի որ նա օգնության էր հասել մարտի սկզբներից Կարբիի դեմ արդեն 40 օր մարտնչող օսմանցիներին և 10 օր ժամանակ տվել կարբեցիներին հանձնվելու համար, որից հետո միայն արշավել դեպի Երևան, ստացվում է, որ, իրոք, ինչպես կարծում է Ա. Այվազյանը, օսմանյան բանակը պետք է Երևան հասներ մայիսի սկզբին: Մինչդեռ, եթե հավատարիմ ենք մնում Աբրահամ Երևանցու բնագրին, ապա կապը Կարբիում կռվող օսմանցիներին օգնության գնացած փաշայի և Եղվարդից Երևան արշաված զորքերի միջև բացակայում է, ուստի մեծ է հավանականությունը, որ Կարբիի դեպքերը և Երևանի ուղղությամբ օսմանյան բանակի գրոհը տեղի են ունեցել զուգահեռաբար: Իսկ քանի որ Աբրահամ Երևանցին հիշատակում է Կարբի եկած «մեծ փաշային», ապա կարելի է կարծել, որ նկատի ունի Եղվարդի և Կարբիի ուղղությամբ գործող օսմանյան բանակի հրամանատարին» (Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 71-72)։
58 Նույն տեղում, էջ 71։
59 Թ. Հակոբյանը, օրինակ, սկզբունքորեն չէր սխալվում՝ բնորոշելով այդ գունդը որպես Երևանի կողմերը «հետախուզության նպատակներով» ուղարկված «զորաջոկատ» կամ նույնիսկ «ջոկատ» (Հակոբյան Թ. Խ. Երևանի պատմությունը (1500-1800 թթ.), էջ 74-75)։
60 Աբրահամ Երեւանցի, էջ 96:
61 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 55-56։
Приходите в мой дом...
Ответить