Иран: Американские корабли в Персидском заливе

Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

7 апрель 2026г.

Բրիգադի գեներալ, երկու գնդապետ և մեկ լեյտենանտ՝ Իրանի հայտարարված կորուստները օդաչուին փրկելու հետ կապված ԱՄՆ ռազմագործողության ժամանակ: Պարզ է, որ լրիվ չեն, հասարակ զինվորներին չեն հաշվում կամ դրանց մասին չեն հայտարարում...

Ամեն ինչից զատ սա նշանակում է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել մեծ խորությամբ և, ոչ թե միայն «ավտոմատի կռիվ» է եղել, այլ՝ ԱՄՆ-ը հարված է հասցրել իրանական կառավարման հանգույցներին...

...Երեկ մեր իրանասերները պտտում էին մի հին և, մեր թեմայի տեսակետից, կեղծ վիդեո, ինչպես նաև՝ մի կասկածելի ֆոտո - իսկ հիմա տեսնենք, թե այս տեղեկատվությանը քանի՞սը կանդրադառնան...
1.jpg
1.jpg (44.78 КБ) 23 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

8 апрель 2026г.

Արդեն չի պահանջվում ուշադիր լինել, հիմա էլ պետք է աղոթել և աշխատել...

Գնամ աղոթեմ և, մի կես կուբ փայտ կա, կամաց կամաց աղոթելով կոտրեմ, մինչև տեսնենք... ինչ է լինում...

Չէի կարող չբերել, թող ների ինձ օգտատերը...
1.jpg
1.jpg (33.6 КБ) 22 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

8 апрель 2026г.

Ինձ մոտ տպավորություն մնաց, որ Թրամփի ադմինիստրացիան ամեն դեպքում ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ԷՐ ԻՐԱՆԻՆ՝ մարտի մեջ մտնելով սահմանափակ ուժերով...

...Այո, կար Իսրայելի օդուժը, այո, Իրանին աննախադեպորեն ծանր կորուստներ պատճառեցին, բայց, ամեն դեպքում, գործը մոտեցավ ցամաքային օպերացիային, ինչի համար կուտակված ՈՒԺԵՐԸ ՔԻՉ ԷԻՆ: Համեմատության համար - 1991 թ-ին ավելի թույլ Իրաքի դեմ հավաքվեց 800.000 զինվոր և 7 ավիակիր հարվածային խումբ (ԱՀԿ), ընդ որում կար ցամաքային ընդհանուր սահման, և դա այն դեպքում, երբ այժմ՝ Իրանի դեմ, առկա 11 ԱՀԿ-ից գործում էին, այն էլ՝ ոչ լիարժեք, 3-ը, իսկ ցամաքային զորքերի թիվն էլ կազմում էր հազիվ 50.000 հոգի՝ լավագույն դեպքում: Խնդիրը «30 տոկոսի սկզբունքի» մեջ էր՝ առանց Կոնգրեսի համաձայնության ԱՄՆ նախագահը կարող է օգտագործել ռազմուժի միայն 30 տոկոսը: Խնդիրը նաև ժամանակի մեջ էր՝ առանց Կոնգրեսի համաձայնության ԱՄՆ նախագահը կարող է պատերազմել միայն մինչև 60 օր:

Դատելով ըստ ամենայնի՝ Թրամփի վարչակազմը հույս ուներ օդային հարվածներով վերջնական պարտության մատնել Իրանին, ԻՆՉԸ ՉՍՏԱՑՎԵՑ: Երկու շաբաթվա զինադադար, որը, մեծ հավանականությամբ, չի լուծի առկա խնդիրները: Այս զինադադարն, ի դեպ, Թրամփին հնարավորություն տվեց «զրոյացնել հաշվարկը» և, օրինակ, եթե երկու շաբաթ հետո նա վերսկսի այս ամենը, կունենա «նոր 60 օր»: Նաև՝ այս երկու շաբաթում ավելի լավ կպատրաստվի՝ նոր ուժեր տեղափոխելով տարածաշրջան:

Փորձենք հասկանալ միջանկյալ արդյուքնները: ԱՄՆ-ը ՉՀԱՍԱՎ ԽՆԴԻՐ-ՄԱՔՍԻՄՈՒՄԻՆ՝ Իրանը չտապալեց: Խնդիր մինիմումը, սակայն, իրականացվեց՝ Իրանի ատոմային ծրագրերը լուրջ հարված ստացան և Իրանը տեխնիկական լուրջ կորուստներ կրեց, ինչը կգումարվի երկրի առանց այդ էլ, մեղմ ասենք, տնտեսության ոչ թեթև վիճակին: Միաժամանակ նաև՝ գործնականում ոչնչացավ Իրանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, որի ճակատագիրն աչքի առաջ ունենալով, Իրանի նոր ռազմաքաղաքական ղեկավարությունը ավելի զիջող կլինի: Իր հերթին, ԱՄՆ-ը ստացավ շատ թանկարժեք փորձ՝ ապագայի համար: Այս ամենի համար ԱՄՆ-ը ՎՃԱՐԵՑ մոտ 50 միլիարդ դոլար, մի քանի տասնյակ միավոր օդային տեխնիկա և մինչև 50 զինվոր: Նորմա՞լ գին է - ԱՄՆ քաղաքականությանը տոն տվող շահամոլ ցինիկները նույնիսկ չեն էլ ժպտա՝ աննկատ գին է, մի մեծ զորավարժության գին է և կորուստ:

Հաշվի առնելով ներդրված ջանքերը և առկա արդյունքը՝ ՀԱՂԹԵՑ ԱՄՆ-Ն, ՍԱԿԱՅՆ՝ ՈՉ ՎԵՐՋՆԱԿԱՆ: Իրանը պարտվեց, սակայն՝ ոչ վերջնական: Նորմալ է, ռազմական պատմությունը ցույց է տալիս, որ անհամեմատ ավելի հաճախ հենց նման արդյունք է լինում, այլ ոչ թե մի որևէ կողմի վերջնական հաղթանակ, ինչպես օրինակ՝ 1945 թ-ի մայիսի 9-ին:

Գրեթե նույն արդյունքն է նաև Իսրայելի և Լիբանանի, ինչպես նաև Համասի և Հոզբոլահի պահով, ընդ որում, դատելով ըստ ամենայնի, ոչինչ չի խանգարում Նեթանյահուին շարունակել բզկտել Լիբանանի հարավը - զինադադարում ինքը չկա, սակայն Իրանն իրեն չի հարվածի:

Ահա այսպիսի պատկեր՝ միջանկյալ, սպասողական արդյունքներ: Սպասում ենք և հետևում զարգացումներին...
1.jpg
1.jpg (45.34 КБ) 21 просмотр
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

8 апрель 2026г.

- Իսրայելի պետությունը հասել է զգալի հաջողությունների, այնպիսի արդյունքների, որոնք դեռ վերջերս թվում էին անհնար,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

- Իրանը այժմ ավելի թույլ է, քան երբևէ, իսկ Իսրայելը՝ ավելի ուժեղ, քան երբևէ,- շարունակել է Նեթանյահուն,- սա է այս արշավի գլխավոր արդյունքը տվյալ պահին։ Միևնույն ժամանակ, մեզ մոտ մնում են լրացուցիչ նպատակներ, որոնց մենք մտադիր ենք հասնել։ Մենք կհասնենք դրանց, կամ համաձայնագրի միջոցով, կամ ռազմական գործողությունների վերսկսմամբ։ Մենք պատրաստ ենք վերսկսել ռազմական գործողությունները ցանկացած պահի։ Մեր մատը ձգանի վրա է։

Կերազեինք...
1.jpg
1.jpg (59.19 КБ) 20 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

8 апрель 2026г.

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է․

- Իրանի 10 կետանոց ծրագիրը անընդունելի է և նետվել է աղբարկղ՝ նախագահ Թրամփի և նրա թիմի կողմից։ Այն միտքը, թե նախագահ Թրամփը կընդունի Իրանի պահանջների ցուցակը որպես համաձայնագիր, լիովին աբսուրդային և անիմաստ է։

Ինչպիսի անակնկալ, ինչպիսի զարգացում, գրոոողը տանի, առավոտվանից սկսված ինչպիսի խրախճանք հարամվեց...
1.jpg
1.jpg (34.17 КБ) 19 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

9 апрель 2026г.

Իրանական «հաղթանակի» հակառակ կողմը. խորհուրդ է տրվում կարդալ հատկապես հարգելի իրանասերներին...

Ենթադրենք, թեկուզ մեկ պահ ենթադրենք՝ թեև դա քիչ հավանական է, բայց ԵՆԹԱԴՐԵՆՔ, որ կայուն պայմանավորվածությունները կպահպանվեն, Հորմուզի նեղուցը կմնա Իրանի վերահսկողության ներքո և աշխարհում բոլորը կգան այն եզրակացության, որ Թրամփը պարտվել է իր պատերազմում։ Հե՞տո։ ԱՄՆ դեպքում պարզ է, կշարունակեն տիրել աշխարհին, իսկ Իրանի դեպքո՞ւմ ինչ կլինի...

Այս կապակցությամբ ամենից առաջ նշենք, որ Իրանը ցանկացած դեպքում մտնելու է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՎԵԼԻ ԽՈՐԸ և ՍՈՒՐ ՓՈՒԼ։ Վառելիքի հետ կապված իրավիճակը, որն արդեն դարձել էր զանգվածային բողոքների խթան, ավելի կվատթարանա։ Բյուջետային վճարումները կդժվարանան։ Ազգային արժույթը կշարունակի արժեզրկվել, իսկ գները՝ աճել։ Նույնիսկ եթե Թեհրանին հաջողվի ստանալ բաղձալի 2 միլիոն դոլարը Հորմուզի նեղուցով անցնող նավերի մի մասից (!), դա չի փրկի տնտեսությունը, որը նույնիսկ պատերազմից առաջ գտնվում էր ծանր վիճակում։ Ավելին՝ ազատվող ռեսուրսները հիմնականում կուղղվեն ռազմական ներուժի վերականգնմանը։

Իրենց հերթին, Պարսից ծոցի միապետությունները այսուհետ Իսլամական Հանրապետությանը կդիտարկեն որպես ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՀՍՏԱԿ ՍՊԱՌՆԱԼԻՔ։ «Բարդ գործընկերության» ձևաչափին վերադարձը այլևս հնարավոր չէ։ Սա ենթադրում է ոչ միայն Արաբական թերակղզու արագացված ռազմականացում, ինչի վրա ԱՄՆ-ը լավ փող կաշխատի, և Իսրայելի հետ ռազմավարական կապերի ամրապնդում, այլև՝ ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում սեփական միջուկային զենք ստեղծելու նպատակահարմարության շուրջ քննարկումների վերակենդանացում։ Որպես հավելյալ հետևանք՝ Թեհրանը կկորցնի «շեյխերի» միջոցով պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունը։

Այլ խնդիր է այն, որ Իրանը կանգնելու է նաև ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ։ Պատերազմի պայմաններում կառավարելը հաճախ ավելի հեշտ է, քան փխրուն խաղաղության պայմաններում։ Իրանի պարագայում սա հատկապես արդիական է, քանի որ վերջին շաբաթներին մի շարք բարձր կարգավիճակ ունեցող և շահավետ պաշտոններ ընկալվում էին գրեթե որպես «մահվան դատապարտվածների» համար նախատեսված դիրքեր ու մարդիկ դրանց այնքան էլ չէին ձգտում։ Այժմ, սակայն, երբ այս ընկալումը մարի, ներհամակարգային հակասությունները կսկսեն ավելի և անհամեմատ արագ սրվել, քանի որ կա իշխանության վերին պաշտոնների լուրջ դատարկություն: Այս պայմաններում «իսրայելական լրտեսների որսը», կամ այլ կերպ ասած՝ դրա անվան տակ հակառակորդների ոչնչացման գործընթացը, գրեթե անխուսափելի է, իսկ դա ներքին լրջագույն բախումների կբերի հենց իշխող իսկ ուժի շարքերում։

Լուրջ խնդիր կարող է դառնալ նաև ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍԻ ԴԵՐԻ ԿՏՐՈՒԿ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ, որը ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ցույց տվեց բարձր արդյունավետություն։ Եթե մինչ պատերազմը Կորպուսը կարելի էր բնութագրել որպես «պետություն պետության մեջ», ապա այժմ նրա ազդեցությունն ու հավակնությունները զգալիորեն աճել են։ Տարբեր գնահատականներով՝ այն նախկինում վերահսկում էր Իրանի ՀՆԱ-ի քառորդից մինչև կեսը, և առաջիկայում այդ ցուցանիշը անխուսափելիորեն կաճի՝ խորացնելով արդեն առկա տնտեսական խնդիրները։ Սա նշանակում է ռազմականացման հետագա խորացում, իսկ ընդհանուր կանոնն այն է, որ եթե զենքը անմիջական տնտեսական օգուտ չի բերում (օրինակ՝ հաջող պատերազմի և, լայն իմաստով, թալանի հաշվին), ապա այն ծանր բեռի պես նստում է տնտեսության վրա՝ այն ավելի ու ավելի ներքև քաշելով։

Եվ վերջապես նշենք, որ ՆՈՐ ԲՈՂՈՔՆԵՐԸ ԵՎՍ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ։ Իրանում կան տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք անկեղծորեն մերժում են Իսլամական Հանրապետությունը և համոզված են, որ այն երկիրը ՏԱՐԵԼ Է ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ։ Այս մասին բազմիցս խոսել եմ հենց ինքս։ Սա ոչ ամերիկյան և ոչ էլ իսրայելական քարոզչություն է, այլ՝ օբյեկտիվ իրականություն։ Թեև Թրամփի «քարե դարի» և «իրանական քաղաքակրթության ոչնչացման» մասին անխոհեմ հայտարարությունները նպաստեցին, որ իրանցիների մեծ մասը համախմբվի իշխանության շուրջ, այդ համախմբումը կարճաժամկետ բնույթ ունի։ Նույնիսկ 12-օրյա պատերազմի ընթացքում ընդդիմադիր տրամադրված շատ իրանցիներ միավորվեցին ազգային դրոշի շուրջ, սակայն դա չխանգարեց, որ արդեն 2026 թվականի հունվարին նրանք ժամանակավորապես լուրջ սպառնալիք ստեղծեն այաթոլլաների իշխանության համար։ Նման իրավիճակ կարող է կրկնվել։

Եվ այսպես, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՆԱՍԵՐՆԵՐԻ համարենք, որ Իսլամական Հանրապետությունը հաղթեց, հաղթեց պարզապես այն պատճառով, որ... կարողացավ դիմակայել։ Մարտն ավարտված է՝ ի՞նչ հետո։ Իսկ հետո այն, որ երկրի առջև կրկին ամբողջ ծանրությամբ կանգնելու են նախկին խնդիրները, որոնց մի մասը ավելի կխորանա։ Դրանց կողքին կհայտնվեն նաև նորերը։ Եթե ընդունենք, որ Իրանը հաղթեց, ապա դա ընդամենը բերեց նրան, որը Իրանն ավելի մեծ եռանդով կգնա իր ընտրած ՍԽԱԼ ուղով, երբ քաղաքակրթական ճգնաժամը ավելի կխորանա, իսկ դա հետագայում միայն ավելի կծանրացնի իրավիճակը:

Կրկնում եմ և ՏԱԼԻՍ ԲԱՆԱԼԻՆ՝ գոնե իմ պատկերացմամբ - Իրանը գտնվում է քաղաքակրթական ճգնաժամի մեջ և իրական հաղթանակը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այդ ճգնաժամից ելք գտնվի...
1.jpg
1.jpg (30.52 КБ) 18 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

13 апрель 2026г.

Իրանական զգուշացումը Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ ռազմանավին...

Անգլոսաքսոնական բիզնես-պետությանը, այն էլ ծովի վրա, այս կերպ սպառնալը լավ բաների պետք է որ չհանգեցնի...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

14 апрель 2026г.

Իրանական «թեթև հեծելազորը» սպառնում է «լեգեոներներին»...

Հույս ունեն Կրասոսի Խառանը ստանալ, բայց...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

16 апрель 2026г.

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդում է իրանական արդեն 10 նավերի մասին, որոնք հետ են դարձվել...

Այս պահի դրությամբ վերջինը եղել է մի բեռնատար նավ, որը, դուրս գալով Բենդեր-Աբբասից, փորձել է հաղթահարել շրջափակումը։ Հայտարարվում է, որ նավը շարժվել է Իրանի ափամերձ գոտու երկայնքով, սակայն ամերիկյան «USS Spruance» էսմինեցի հետ հանդիպումից հետո վերադարձել է նավահանգիստ...
1.jpg
1.jpg (62.86 КБ) 15 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

17 апрель 2026г.

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է կադրեր, որոնցում էսմինեցի ավիացիոն խումբը ստիպում է իրանական «DEEP SEA» նավթային սուպերտանկերին վերադառնալ նավահանգիստ։

Նավը ստիպված է եղել փոխել ուղղությունը և հրաժարվել նեղուցով հետագա անցումից...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

18 апрель 2026г.

Եվ ինչո՞ւ ինձ մոտ տպավորություն կա, թե Իրանում պառակտում է և երկիշխանություն...

Ցերեկը Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հորմուզի նեղուցը բաց է, սակայն շատ կարճ ժամանակ անց Հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարեց, որ այն... փակ է...
1.jpg
1.jpg (49.26 КБ) 13 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

20 апрель 2026г.

ԱՄՆ էսմինեցը 127մմ ավտոմատ հրանոթից կրակ է վարում իրանական բեռնատար նավի շարժիչային հատվածի վրա...
Դրանից հետո իջեցվել է դեսանտ և նավը գրավվել է:

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

21 апрель 2026г.

Իրանական պատերազմում երկու կողմերն էլ կիրառում են քարոզչական հնարքներ...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

22 апрель 2026г.

ԱՄՆ-ը բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող M/T Tifani տանկերը։

- Մենք կշարունակենք կասեցնել այն նավերի գործունեությունը, որոնք նյութական աջակցություն են ցուցաբերում Իրանին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք գործում,- հայտարարել են Պենտագոնում...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

22 апрель 2026г.

Մոտակա ժամանակներս մենք հավանաբար ցամաքային ինչ որ բան կտեսնենք...

Видео
Приходите в мой дом...
Ответить