Модели государства: Пути развития...
Re: Модели государства: Пути развития...
Ձևական թղթի կտոր, ոչ մի անգամ ոչ մեկի օրոք էս թղթի կտորի հետ ոչ ոք հաշվի չի նստել։
𒋩𒂗
Re: Модели государства: Пути развития...
Բայց դա վատ է, եղբայր, սա է հարցը...
Приходите в мой дом...
Re: Модели государства: Пути развития...
Մեծ սխալը մեզանից յուրաքանչյուրի մեջ է, ոչ թե թղթի վրա, մենք խեղաթյուրված ենք, արմատներից կտրված, պատմության կեսից ազգովի մոլորված։ Պետք է հետ գնանք մեր արմատներին ու այնտեղ փնտրենք ճշմարտությունը, ոչ թե վազենք ժամանակակից քաղաքականությունների հետևից, վազելով սրա-նրա հետևից մենք շարունակաբար միայն կործանվում ենք։ Մենք կամ կվերանանք կամ կշարունակենք քաշ տալ մեր գոյությունը, քանի դեռ արդարությունը ամենից չենք գերադասել։
𒋩𒂗
Re: Модели государства: Пути развития...
Եղբայր, առաջինը չես, որ խնդիրները լուծումը անցյալի բարոյական իդեալականացվող արժեքների մեջ է փնտրում: Այն ժամանակներում ևս, սակայն, ամեն ինչ իդեալական չի եղել, դեռ չասած, թե ինչպե՞ս այդ կողմերը «գնալ»...
Приходите в мой дом...
Re: Модели государства: Пути развития...
Մտավորականի միտքը կարող է գտնել լուծումը, բայց քանի դեռ այն իրականացնողը չի հայտնվել լուծումը կմնա վերացական:
Ակնհայտ է, որ նախկինում է իդեալական(երկրի վրա իդեալական չի էլ լինում) չի եղել, թե չէ անկում չէր լինի: Որոշ հայ մտավորականներ փորձել են համապարփակ հետազոտություն անցկացնել, բայց հասարակության կամ իշխողների(բոլոր ժամանակների) քանի տոկոսն է ծանոթ, քանի՞ս են փորձել շտկել հայ մարդու խեղումը:
Ակնհայտ է, որ նախկինում է իդեալական(երկրի վրա իդեալական չի էլ լինում) չի եղել, թե չէ անկում չէր լինի: Որոշ հայ մտավորականներ փորձել են համապարփակ հետազոտություն անցկացնել, բայց հասարակության կամ իշխողների(բոլոր ժամանակների) քանի տոկոսն է ծանոթ, քանի՞ս են փորձել շտկել հայ մարդու խեղումը:
𒋩𒂗
Re: Модели государства: Пути развития...
Ըստ իս՝ փակուղային ուղի է, բայց ես պատրաստ եմ քննարկումների...
Приходите в мой дом...
Re: Модели государства: Пути развития...
Լավ, ենթադրեն բոլորս համոզվեցին, որ դա փակուղի է, դու ի՞նչ կառաջարկես:
𒋩𒂗
Re: Модели государства: Пути развития...
Ես առաջարկում եմ ունենալ ժամանակակից ժողովրդավարական երկիր՝ հիմնված ազատ տնտեսական հարաբերությունների և մարդու իրավունքների վրա: Դա է, այս պահին դրանից լավ մոդել չկա:
Приходите в мой дом...
Re: Модели государства: Пути развития...
Ոչ, ոչ մի կերպ ոչ: Մենք առավելագույը հիբրիդային երկիր ենք: 2018 թ-ին մենք լավ շանս ունեինք դառնալ ժողովրդավարական երկիր, բայց Նիկոլը գերադասեց անորակ Վանո դառնալ...
Приходите в мой дом...
Re: Модели государства: Пути развития...
Այսի՞նքն մեր մոտ ժողովրդա-ավտոկրատ համակարգ է, առավել ընգծված ավտոկրա՞տ դրսևորմամբ:
𒋩𒂗
Re: Модели государства: Пути развития...
Եղբայր, մեզ մոտ հիբրիդ է: Ավտորիտարիզմ չէ, սակայն հաստատ դասական ժողովրդավարություն էլ չէ:
Приходите в мой дом...
Re: Модели государства: Пути развития...
Ի՞սկ համացանցում նյութ կա հիբրիդային ժողովրդավարության թեմայով: Երբեք չեմ հանդիպել նման ձևակերպմանը:
𒋩𒂗
Re: Модели государства: Пути развития...
Եղբայր ջան, եվրոպական զեկույցները որ նայես, այնտեղ հաճախ է նման տերմին կիրառվում...
Приходите в мой дом...