Мысли вслух от Мгера Акопяна...

Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Lion писал(а):
Պատկերացրեք՝ քնել եք և... արթնացել եք 500 տարի անց: Հենց այն վիճակում, ինչ քնել եք՝ չեք ծերացել, չեք հիվանդացել, իրականության մասին էլ գիտեք 2021 թ-ի մարտի 30-ի վիճակով: Աչքներդ բացում եք և ձեզ հայերեն բարևում են, ենթադրենք՝ ինչ որ հիվանդանոցում:

Առաջին հարցը որ կտայիք, ո՞րը կլիներ...

Առաջին հարցս,, Հը Հայաստանից բան մնացել է, ծովից ծով է????,,
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասել է, թե Քարվաճառը ՄԵՐԸ ՉԷՐ, որ Քարվաճառը 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեն, և Արցախը ստանար կարգավիճակ։

«Կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է Քարվաճառը քոնը չէ, տղա ջան, արագ հետ տուր, ու դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»,- ասել է նա։

Հանրային տիրույթում չեմ կոպտում, ասողն էլ տարիքով մարդ է: Այնուհանդերձ, սակայն, քանի որ խոսքը գնում է Հայաստանի սահմանների մասին, այսինքն վերաբերում է մի հարցի, որը ես շատ ցավոտ եմ ընկալում, կարճ կասեմ -

ԿԱ...

... այ անհայրենիք!
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Երկիր հնամյա, երկիր պապենի...

- Վերջիվերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, մաշում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու։ Դա մի հիվանդագին սեր է, մի անհաղթելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջեւ աշխարհը, այդ չափով ենք մոտենում ամեն ինչի եւ գուցե դրա համար անզոր ենք դառնում ու մեռնում ենք վաղ։ Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման այրվում է իմ երկիրը, իմ Նաիրին, գուցե դրա համար է այրվում եւ իմ հոգին, որովհետեւ իմ հոգու մեջ Նաիրյան չքնաղ հոգին է այրվում,- Վահան Տերյան:

Ես կայրվեմ մեր հայրենիքի ցավով, Վահան Տերյան, բայց ես ՉԵՄ ջլատվի, մաշվի կամ կեղեքվի, համենայն դեպս՝ այն աստիճան, որ անընդունալ դառնամ որևէ բան ձեռնարկելու...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ցավալին այն է, որ մեր պետականության գլուխ կանգնած անձիք ՏԱՐՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՆ քաղաքակրթությունների պատմությունից: Տիկին Նազարյանի նման անձանց թվում է, թե, եթե իրոնք ուղղակի «ուժ գտնեն իրենց մեջ» և, դեմ գնալով, ըստ իրենց, «ռազմահայրենասիրությանը», գործնական առաջարկ անեն թուրքերին, այն... կընդունվի:

ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է՝ բարձրացված պետական քաղաքականության մակարդակի:
Կնոջ նկատմամբ փորձ կատարելով լինել կոռեկտ՝ ուղղակի ասեմ - սա ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ կոնֆլիկտ է, սա, տիկին Նազարյան, երկու ՏԱՐԲԵՐ քաղաքակրթությունների կոնֆլիկտ է, սա, ասենք, Դանիայի ու Հոլանդիայի միջև կոնֆլիկտ չէ, երբ ուղղակի վիճում են արմատներով եղբայրական երկու հարևաններ: Կրկնեմ, տիկին Նազարյան, սա ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ կոնֆլիկտ է, որը գալիս է հազարամյակների խորքից և ունի իր կանոնները: Այդ կանոնների մեջ առաջնայինը ուժեղ և պատրաստ լինելն է, հակառակ դեպքում թույլ կողմին ուղղակի կոչնչացնեն:

Ցավալի է, ուղղակի չկան տարրական գիտելիքներ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Մեր պետականությանը խորը և համապարփակ ռեֆորմներ են պետք՝ համակարգային և հայեցակարգային նոր լուծումներով:

Լուսանկարում ձախից աջ իր ժամանակի և պետության հզորներն են՝ Մեծ կազմակերպիչ Օտտո ֆոն Բիսմարկը, նրա առաջին ձեռք ու գերմանական բանակի «հայր» Ալբրեխտ ֆոն Ռոն, ինչպես նաև նույն այդ գերմանական բանակի «ուղեղ» Հելմուտ ֆոն Մոլտկեն…

Նայում եմ XIX դարի այս մարդկանց և XXI դարի իմ պետականությունը փոքր եմ զգում: Բայց չէ՞ որ կար մի ժամանակ, երբ մենք Դավիթ Անհաղթ ունեինք, իսկ նույն այս մարդկանց նախկիները դեռևս մարդ էին զոհաբերում:

Սովորել ու աճել է պետք, ԱՅԼ ԵԼՔ ՉԿԱ՝ հետ ենք մնացել, գերմանական նույնիսկ XIX դարից հետ ենք մնացել…

Изображение
Приходите в мой дом...
герцог фридландский
Сообщения: 3892
Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение герцог фридландский »

Лион, лучше и не пытайтесь сравнивать армян с немцами. Армяне это армяне, а немцы это немцы.
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Я иногда думаю в слух, надеюсь не запрещено :)
Приходите в мой дом...
герцог фридландский
Сообщения: 3892
Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение герцог фридландский »

Lion писал(а):
Я иногда думаю в слух, надеюсь не запрещено :)
я тоже. :D
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Не запрещено - рад буду увидеть Вас в этой теме...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Դուք Երևանում Այլանդակ աղջկա արձան տեղադրեք, իսկ Էրդողանի թուրքերը թող Անկարայում ահա այս կերպ իրենց արյունով լցված, չեղած պատմությունը ներկայացնեն...

Մի ամբողջ հսկայական տարածք լցրել են արձաններով և այնտեղ բոլորը, ըստ իրենց պատմակեղծարարության, իհարկե, խելացի, իմաստուն, պետականաստեղծ թուրքերն են՝ սկսած սկյութներից (??!!), վերջացրած Աթաթյուրքով:

Դուք բացեք, բացեք ձեր հերթական այլանդակությունը Երևանի կենտրոնում...

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Հիսունից հետո ընկերները հին հերթով հեռանում
Տեղերը նրանց արդեն մեկընդմիշտ թափուր են մնում...

Շնորհավոր կենդանի ծնուդդ, եղբայր, տեղդ թափուր է մնացել...

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Միշտ և բոլոր ժամանակներում ձգտել են թշնամուն ՍՏՈՐԱՑՆԵԼ և ՎԱՏԱԲԱՆԵԼ: Որպես պատերազմների պատմությունը ոչ առաջին տարին կարդացող մեկը՝ սա ասում եմ ամենապատասխանատու ձևով:

Արդյունքում, սիրելի հայրենակիցներ, եկեք ընդամենը թեթև տանենք սա և ուշադրություն չդարձնենք: Փոխարենը եկեք ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵՆՔ, երբ այդ պարագայում, հավատացեք, նույն այդ Բաքվի ցուցահանդեսը ապագա սերունդները կդիտարկեն մոտավորապես այն կերպ, ինչ կերպ մենք հիմա դիտարկում ենք ԽՍՀՄ ավարային տեխնիկայի ցուցադրումները Բեռլինում 1942 թ-ի գարնանը…

Մենք պետք է ուժեղ լինենք, սա է բոլոր խնդիրների լուծման բանալին!

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Изображение


Մարդիկ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, մարդիկ կարծում են, թե Նիկոլը իր կամքից անկախ չի կարողանում արդյունք ցույց տալ: Ըստ ինձ և իմ պես մտածող մարդկանց, սակայն, նա ուղղակի ապիկար է, այսինքն այն, որ նա չի կարողանում արդյունք ցույց տալ, իր հատկանիշների շնորհիվ է: Մարդիկ հավատում են, որ, ահա-ահա, ԳՇ պետին փոխենք, դատավորներին ճնշենք և... լաաավ կապրենք՝ ինձ նման մարդն ասում է՝ հարգելիներս, ԴՈՒՔ ԽԱԲՎԱԾ ԵՔ:

Ցավը, սակայն, կայանում է նրանում, որ խնդիրը սուբյեկտիվ մակարդակում է - ՀՍՏԱԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՉԿԱՆ, միայն ժամանակը ցույց կտա, թե որը ոնց է, ով է սխալ, ով՝ ճիշտ: Ավելին, խնդիրն այն աստիճան սուբյեկտիվ է, որ, չնայած 10.000 քկմ տարածքի կորստին, 4.500 զոհին, 10.000 վիրավորին, 3 մլդ տեխնիկայի կորստին, անվտանգության խնդիրներին, բանակի, անկախության, պետականության գաղափարի արժեզրկմանը, երկրի ինքնիշխանության և միջազգային վարկի կորստին, այնուհանդերձ դեռևս գտնվում են արդարացումներ, իսկ, քանի որ ամեն ինչ չափազանց ակնհայտ է, կրկին գտնվում է հին և «ամենափրկիչ» արդարացումը՝ ՆԱԽԿԻՆՆԵՐ:

Իմ և Ձեր տարբերությունը՝ Նիկոլին պաշտպանող մարդիկ, ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՈՒՄ Է՝ ես ևս 2018 թ-ին իրեն եմ պաշտպանել, բայց 2019 թվականի սկզբից ես արդեն տեսնում էի Նիկոլի ապիկարությունը, իսկ դուք հիմա էլ դեռ չեք տեսնում կամ տեսնում եք, բայց արդարացնում եք: Դուք բանը հասցրել եք նրան, որ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ իր հետ չեք կապում, դա Ձեզ մոտ բերում է «շաբլոնի կոտրվածքի», հերոսը, հանկարծ՝ անակնկալ Ձեզ համար, ԴԱՌՆՈՒՄ Է ապիկար մեկը և Դուք, որպեսզի չտեսնեք ճշմարտությունը և ինքներդ Ձեր մեջ, մինչև վերջ «ՀԱՎԱՏԱՔ ՀԵՔԻԱԹԻՆ», Ձեր հերոսին արդարացնում եք ու ամեն ինչ նախնիների վրա եք գցում: Դուք՝ կարծես իր երեխային սիրող և նրան ամեն ինչ ներող մի ԾՆՈՂ, չեք տեսնում, որ Ձեր սիրած երեխան վաղուց արդեն վերածվել է կոպիտ, կռվարար և ոչնչի ի վիճակի չեղող մի պարազիտի, որը մի օր հենց Ձեզ փորձանքի կբերի՝ օրինակ, ասենք, ՂՈՒՄԱՐՈՎ ԿՐՎԵԼՈՎ ՁԵՐ ՏՈՒՆԸ:

ԱՄԵՆ-ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ՝ սա է Ձեր միակ բացատրությունը, բայց գոնե մտքներիդ ծայրով անցե՞լ է, որ Նիկոլը նման թեզով Ձեզ նման գուցե ազնիվ, գուցե նվիրված մարդկանց ուղղակի ԽԱԲՈՒՄ ԵՎ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆՈՄ Է: Պատկերացնո՞ւմ եք Ձեր վիճակը, մարդիկ, երբ, տարիներ անց, հանկարծ կպարզեք, որ իմ ասածները ճիշտ էին, որ պատերազմում, օրինակ, մենք անհաջողություն կրեցինք իր սխալների պատճառով, իսկ հիմա էլ մոտավորապես այն տիպի կոռուպցիա կա, ինչ նախկինում: Օրինակ, ասենք 2025 թվականին հանկարծ կպարզվի, որ մարդիկ կովիդի, պարգևավճարների կամ մոնոպոլիաների վրա ՓՈՂ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ և արդեն վաղուց արտասահմանում այդ ՓՈՂԵՐՆ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ, իսկ Դուք, խանութում առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելիս, ինչպես նախկինների օրոք կամ «Նիկոլի վախտ», այդպես էլ այդ պահին… մի քանի հազար դրամի համար տատանումի մեջ եք:

Պատկերացնո՞ւմ եք Ձեր վիճակն այդ պահին…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Եվ կրկին կապիտան Հովսեփյանին հիշեցի...

Ախր պարոն Ռուբինյան, որ այն ժամանակ նման խրոխտ տեսքով կոճակներ էիք շփոթում և ռուսների վրա խնդմնդում էիք, բա չէիք մտածո՞ւմ, որ մի օր այդ կոճակների պահով ՈՒՂՏԸ ՁԵՐ ԴՌԱՆԸ կչոքի:

Ափսոս, ազգս ու պետությունս վնաս կրեցին, ափսոս... նույնիսկ քմծիծաղ տալս չի գալիս...

Հ.Գ. Տակինը ԱՆՊԱՅՄԱՆ կարդացեք, իմ կյանքի ուշագրավ դասերից մեկն է:

Բանակում մի իմաստուն, մի քիչ տարիքով, հավեսի կապիտան ունեինք՝ Հովսեփյան ազգանունով, կարգին մարդ էր - էրնեկ կարդար էս գրածս...

Ահա ուրեմն, մի անգամ ես՝ սերժանտս, ինքը՝ կապիտանը, և շատ խոսուն, բայց ստեղ գրելու ոչ ենթակա մականունով մի 18-ամյա քյավառցի շարքային որոշեցինք էն թափանցիկ սկոտչով զորանոցի աթոռներից մեկը ամրացնել: Կանգնեցինք, ես աթոռը բռնեցի, կապիտանս սկոտչից մի կտոր հանեց, տվեց սկոտչը քյավառցուն, ՀԱՏՈՒԿ ընդգծեց՝ պոչը չկորցնես, որից հետո արդեն կտրած կտորով սկսեց ամրացնել աթոռի թուլացած մասը: Վերջացնելով գործը՝ Հովսեփյանս դարձավ քյավառցուն, թե՝ բեր մի հատ էլ կպցնենք, քյավառցիս, ոնց և սպասելի էր... սկոտչի ծերը կորցրել էր - պարզա, չէ՞, դրանից հետո պտի նորից սկոտչի ծերը գտնեինք...

Կենցաղային իրավիճակ էր, բայց կյանքում չեմ մոռանա որոշակիորեն փիլիսոփայական մտածողություն ունեցող և իմ կողմից շատ հարգված Հովսեփյանի խոսքերը.

- Արա, վաղը կարողա իրար հետ կռիվ գնանք, եսիմ ինչ հանձնարարություն տամ քեզ, որից կյանքեր կախված կլինեն, ո՞նց ես քեզ վստահեմ, սկոտչի ծերը չկարացար ուշադիր լինեիր, որ... չկորեր:

Անցել է արդեն 15 տարի, բայց ես միշտ հիշում եմ այս պատմությունը, որպես կյանքի հետաքրքիր մի դաս: Ու էսօր էլի հիշեցի, թե բա... ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության վերադարձի վերաբերյալ քվեարկելիս կնոպկեն շփոթել եմ...

Մամաաան գըմփա, արա - ասենք երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող արտաքին-քաղաքական հարց ու սենց..., բա հմի, ոնց կասեր Հովսեփյանս, մենք ձեզ ո՞նց կյանքեր վստահենք, հը?!
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

...Եվ էդ Սյունիքում որևէ մեկը... անպատա... անպատիժ չի մնա... (c) Արփի Դավոյան: Հղումը տառացի է, վիդեոնյութը կտեղադրեմ ստորև:

Չեմ ասի՝ տիկին, կասեմ սենց.

- Դավոյան, դու կամ շատ մոտ ժամանակներս ճշտիր խոսքերդ և ներողություն խնդրիր հայ ժողովրդի մի լայն հատվածին ՍՊԱՌՆԱԼՈՒ համար, կամ ես այսուհետ կհամարեմ, որ դու խոսում ես ինչպես թուրք:

Կրկնեմ՝ սյունեցիներին նման կերպ սպառնում է ՄԻԱՅՆ և միայն ԹՈՒՐՔԸ:

Հ.Գ. Ես կանանց չեմ կոպտում, առավել ևս՝ հրապարակավ:

Վիդեո
Приходите в мой дом...
Ответить