Տղերք, էն "կզցրած" սյունեցու վիդեոն նայելիս ինձ մոտ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ: Հետո ՖԲ լրահոսը մեկի էջում այս նկարը բերեց: Ձախում հայ հովիվ Կարեն Պետրոսյանն է, որը մոլորվել, անցել էր ադրբեջանական կողմ և 2014 թ-ին նրան "կզցրած" ներկայացրին ադրբեջանական գեներալին, հետո էլ… սպանեցին: Աջում՝ այսօրվա սյունեցին է:
Տղերք, ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐ և ՈՉ ԸՆԿԵՐՆԵՐ, ուղղակի հայեր՝ հայ ոստիկաններ, թույլ տամ ինձ ասել.
- ՍԻՐՈՒՆ ՉԻ... ՏՂԵՐՔ, կյանքը աշխատանքով ու աշխատավարձով չի սկսվում և դրանցով չի ավարտվում... մի արեք, ինչքան էլ հրաման տան, մի արեք՝ ՆԵՐՔԻՆ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵՔ, մի անգամ հետևեք դրա ձայնին ու, եթե նույնիսկ դա ձեզ աշխատանք արժենա, ՀԱՎԱՏԱՑԵՔ 14 տարվա հրամանի տակ եղած մարդուն, արդյունքում ձեզ պատած հոգեկան բավարարվածությունն առ այն, որ դուք ՃԻՇՏ, հայավարի ու տղավարի եք վարվել, նույն այդ բավարարվածությունը տասնապատիկ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ աշխատանքի կորստից առաջացած անհանգստությունը և տագնապը: Տղերք... բոլորս հայ ենք, ինձ ծանոթ և անծանոթ ուժայիններ, տղերք, մի արեք, երկիր ենք կորցնում, իսկ որ երկիրը կորցրինք, իմ ու ձեր աշխատած փողերն և աշխատավարձերը, ձեր աշխատանքն ու կոչումները ՈՉԻՆՉ, տղերք, ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ արդեն ոչինչ այլևս չեն նշանակի՝ դրանք կհավասարվեն ԶՐՈՅԻ՝ մեծ, չաղ ու կլոր մի սովորական զրոյի: Տղերք՝ ազատ եղեք, ՀՈԳՈՎ ԱԶԱՏ և պինդ եղեք, մենք դեռ պետք է ուժեղ պետություն կառուցենք, մենք պետք ենք իրար!

