Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ես իրավաբան եմ, 14 տարի էլ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ ԵՄ ԵՂԵԼ: Իրավապահ համակարգում աշխատող ընկերներ ունեմ, ունեմ նաև ընկերներ Ոստիկանությունից: Հուսով եմ այս տողերը կարդացողը նաև գիտի իմ վերաբերմունքը օրենքի, օրինականության, պետականության, բանակի և ուժային կառույցների նկատմամբ, իսկ ով էլ չգիտի՝ ասեմ – ես ուժեղ պետության և ուժային հզոր, հիերարխիկ, կայացած համակարգի կողմնակից եմ:

Տղերք, էն "կզցրած" սյունեցու վիդեոն նայելիս ինձ մոտ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ: Հետո ՖԲ լրահոսը մեկի էջում այս նկարը բերեց: Ձախում հայ հովիվ Կարեն Պետրոսյանն է, որը մոլորվել, անցել էր ադրբեջանական կողմ և 2014 թ-ին նրան "կզցրած" ներկայացրին ադրբեջանական գեներալին, հետո էլ… սպանեցին: Աջում՝ այսօրվա սյունեցին է:

Տղերք, ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐ և ՈՉ ԸՆԿԵՐՆԵՐ, ուղղակի հայեր՝ հայ ոստիկաններ, թույլ տամ ինձ ասել.

- ՍԻՐՈՒՆ ՉԻ... ՏՂԵՐՔ, կյանքը աշխատանքով ու աշխատավարձով չի սկսվում և դրանցով չի ավարտվում... մի արեք, ինչքան էլ հրաման տան, մի արեք՝ ՆԵՐՔԻՆ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵՔ, մի անգամ հետևեք դրա ձայնին ու, եթե նույնիսկ դա ձեզ աշխատանք արժենա, ՀԱՎԱՏԱՑԵՔ 14 տարվա հրամանի տակ եղած մարդուն, արդյունքում ձեզ պատած հոգեկան բավարարվածությունն առ այն, որ դուք ՃԻՇՏ, հայավարի ու տղավարի եք վարվել, նույն այդ բավարարվածությունը տասնապատիկ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ աշխատանքի կորստից առաջացած անհանգստությունը և տագնապը: Տղերք... բոլորս հայ ենք, ինձ ծանոթ և անծանոթ ուժայիններ, տղերք, մի արեք, երկիր ենք կորցնում, իսկ որ երկիրը կորցրինք, իմ ու ձեր աշխատած փողերն և աշխատավարձերը, ձեր աշխատանքն ու կոչումները ՈՉԻՆՉ, տղերք, ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ արդեն ոչինչ այլևս չեն նշանակի՝ դրանք կհավասարվեն ԶՐՈՅԻ՝ մեծ, չաղ ու կլոր մի սովորական զրոյի: Տղերք՝ ազատ եղեք, ՀՈԳՈՎ ԱԶԱՏ և պինդ եղեք, մենք դեռ պետք է ուժեղ պետություն կառուցենք, մենք պետք ենք իրար!

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Երեք տարի առաջ այս օրը ՀՀ ազգաբնակչության զգալի մասը ցնծում էր՝ լի հաղթական զգացումներով և լավատեսությամբ առ ապագա: Ես կյանքումս նման բան չէի տեսել: Հետո կորցրինք Արցախը և իմ, ինչպես նաև շատերի կյանքը ԴԺՈԽՔԻ ՎԵՐԱԾՎԵՑ: Ժամանակն ինձ համար ԿԱՆԳ Է ԱՌԵԼ 2020 թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերվա չարաբաստիկ հայտարարության հետ միասին, թեև ես իհարկե հույս ունեմ, որ այն մի օր նորից կսկսի հոսել, իսկ Արցախն էլ հետ կբերենք…

Հիմա հեշտ է մեղադրելը 2018 թ-ին ցնծացողներին, առավել հեշտ է այդ անել այն մարդկանց համար, որոնք ինչ-ինչ պատճառներով այդ օրերին ՉԵՆ ԿԻՍԵԼ ՀԻՇԱՏԱԿԱԾՍ ՑՆԾՈՒԹՅՈՒՆԸ: Ասվում է պարզ մի բան՝ մարդիկ, դուք սխալվեցիք, տեսա՞ք ինչ եղավ: Այս կապակցությամբ, սակայն, կուզենայի ասել հետևյալը:

- Այո, հարգելիներս, մարդիկ սխալվեցին և ԴՈՒՔ ՀԻՄԱ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՔ ԻՆՉ ՈՐ ՄԻ ՆՈՐ, ՃԻՇՏ ԲԱՆ ԱՍԵԼ նույն այդ մարդկանց: Եթե ասեք, որ նախկինները պետք է մնային իրենց այն տեսքով, որով կային, դա ճիշտ չի լինի, եթե ասեք, թե մարդիկ, դա սխալ էր և վերջ, դա նոր բան չի լինի, եթե ուղղակի խորհուրդ տաք ձեր ասած ուղով գնալ, դա ևս չի կարող երաշխիք հանդիսանալ ապագա սխալից:

Ըստ իս, մտածող իմ ընկերներ ջան, պետք է ամենից առաջ այն հարցին պատասխանել, թե ԱՅԴ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՆԿԱՐԾ ԵՂԱՎ, որ ՀՀ ազգաբնակչության զգալի մասն այդ ուղին ընտրեց, ԱՅԴ Ի՞ՆՉ ԷԻՆ ԱՐԵԼ նախկին իշխանությունները, որ այդ աստիճան զզվեցրել էր մարդկանց, հոգնեցրել էր մարդկանց այն աստիճան, որ նրանք նման ցնծացող տեսքով գնացին այդ բախտախնդիրների հետքերով:

Սա է, հարգելիներս, չունեցա՞նք այդ հարցի պատասխանը, դատապարտված ենք ապագայում անընդհատ ԿՐԿՆԵԼՈՒ նույն սխալը, իսկ մի ինչ որ պահին էլ մեկ ուրիշը ձեզ կասի մոտավորապես այն, ինչ դուք հիմա ասում եք 2018 թ-ի ապրիլի 23-ի ծնծացողներին, բայց չէ՞ որ մենք այդքան հարուստ չենք հերթական անգամ նման կերպ սխալվելու համար…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Մեր քաղաքական մշակույթը երբեմն տարրական ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅԱՄԲ Է ՏԱՌԱՊՈՒՄ, երբ քաղաքագիտական տարրական կանոնները չեն պահպանվում, իսկ իշխանությունն էլ հաճախ ոչ միայն չի գիտակցում իր դերն ու նշանակությունը, այլև՝ այդ հարցով հաճախ մանիպուլյացիաների է գնում:

Հայտնի թեզը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ևս բարձրաձայնեց՝ եթե պատերազմը կանգնեցնեինք, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԿՄԵՂԱԴՐԵՐ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ…

Հիմա ինչպե՞ս բացատրես այս մարդուն, որ, հարգելիս, դու՝ ԴՈՒ, այդ վճռական պահին ԵՂԵԼ ԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ և քո խնդիրներն ունեիր: Ընդդիմությունն իր խնդիրներն ուներ: Դու՝ իշխանություն ես, կրող ոչ միայն իշխանական տեղեկատվության և իշխանական լծակների, այլև՝ լիազորված ընդունելու ՈՐՈՇՈՒՄՆԵՐ: Ընդդիմությունը ՉՈՒՆԻ նման լծակներ:

Արդյունքում, ԴՈՒ՝ իշխանություն, պարտավոր ես ՀԵՆՑ ԴՈՒ որոշում ընդունել, իսկ եթե չե՞ս ուզում ընդունել նման որոշում, ՀԵՌԱՑԻՐ, թող ուրիշները կառավարեն: Չէէ, բայց, չես ուզում, չէ՞, դու ուզում ես իշխանություն մնալ և դրա հաճույքները վայելել, բայց, երբ գալիս է որոշում ընդունելու պահը, խուսափում ես որոշում ընդունել, մի հատ էլ մեղադրում ես… ընդդիմությանը – Լավ է, էլի…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ցավում է, մի պահ թուլանում է, թվում է թե անցավ, հետո նորից ուժեղանում և ցավում է՝ կարծես մոտիկ մարդ մահացած լինի... ու դու, այդ վշտի մեջ, իսկ ոմանք այս սենց...

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Եվ կրկին այսօրվա ԱԺ չարաբաստիկ հրճվանքի մասին՝ հիշեցնեմ, որ պառլամենտական երկրում ԱԺ նախագահն ու իր տեղակալը, վարչապետի ակնհայտ հավանությամբ, ըստ էության, ծաղրում և հեգնում էին չինական արտադրության հակավիրուսը: Սա իրենց համար բառ է կամ պրիվատ մի հանդիպում, որտեղ, դե ջահել տղերք են... ղժժում են:

Արդեն ասվեց, որ երկրի վիճակը ամենևին էլ «ղժժալու» չէ, բայց ցավն այն է, որ մեր երկրի պետական կառավարման բուրգի գագաթին հայտնված այս անձիք «ղժժում» են... Չինաստանի վրա - շատ դիվանագիտական է, խոսքեր չունեմ, մանավանդ չինացիների պարագայում, երբ ասիական պետականաշինական ավանդույթի դասական կրող չինացիները նման հարցերին ավանդականորեն շատ խիստ են վերաբերվում...

Ի՞նչ ասես...?!
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Կարդում եմ Բյուզանդական կայսրության պատմությունը…

Ակնառու կայսրեր շատ են եղել, սակայն երկուսն իրոք բացառիկ են՝ Հուստինիանոս I-ը (527-565) և Վասիլ II-ը (963-1025): ՈՒՆԻԿԱԼ ՏԻՐԱԿԱԼՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ՝ հզոր կազմակերպիչներ, վարչարարներ և դիվանագետներ, որոնք, անվերջ նվիրված լինելով կայսրությանը, իրենց պատկերացրած ձևով ու չափով ծաղկեցրել են սեփական տերությունը: Երկու կայսրերն էլ կայսրության հզորության համար արեցին հնարավորինս ամեն ինչ, սակայն սեփական այդքան փայփայված տերության համար իրենցից հետո վատ արդյունք թողեցին՝ մատնանշելով զարգացման սխալ ուղիներ…

Այս ամենի մասին կարելի է երկար խոսել կամ նույնիսկ գրքեր գրել, սակայն այս պահին ասածս այլ է՝ միջնադարյան այդ տիրակալները իրենց բաժին հասած պետության մասին ՀՈԳՈՒՄ ԷԻՆ ԼԻՈՎԻՆ ԵՎ ԱՆԿԵՂԾ, նրանք, սեփական պատկերացրածի չափով, նաև ուզում էին, որ կայսրությունը ծաղկի նաև իրենցից հետո: Նրանք գուցե և սխալվեցին ապագայի հարցում, սակայն ԳՈՆԵ հոգում էին դրա մասին՝ իրենց ձևով և չափով մտածում էին սեփական պետության ապագայի մասին:

Այժմ եկեք տեղափոխվենք XXI դարի Հայաստան - զարգացման ուղի՞, պետության հետագա առաջընթացի հայեցակա՞րգ, ոլորտային զարգացումների տեսլակա՞ն, դե լաաավ, ամոոոթ է, ԾԻԾԱՂԵԼԻ ԲԱՆԵՐ ԵՔ ԱՍՈՒՄ, ավելի լավ է էժան և կործանարար պոպուլիզմով խաբել մեծ երեխաներին…

Հետաքրքիր է, փաստորեն միջնադարյան երկու այդ տիրակալները ավելի խորը ռազմավարական մտածողություն ունեին, քան XXI դարի «առաջադեմ և լուսավորյալ» առաջնորդները…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Դժվար օրեր են այսօրն ու վաղը՝ եռատոնը չկա…

Ծանր է գրելը, բարեկամներս, սակայն հիշենք, որ ցատկելու համար երբեմն մի պահ ստիպված ենք լինում կռանալ, իսկ մեր ազգն էլ իր հինգհազարամյա պատմության մեջ նման անկումները չէ, որ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՎԵՐԵԼՔՈՎ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ:

Փառք ու պատիվ Շուշին ազատագրողներին և փառք ու պատիվ նրանց, ովքեր ապագայում Շուշին ԿՐԿԻՆ կազատագրեն: ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆԵԾՔ ապիկար դավաճաններին, որ մեզ նման կորուստ ու ցավ պատճառեցին, թող ձեր անունները Հայոց պատմության մեջ հավերժ մնան ստոր և սև դավաճանության հիշատակի ներքո, իսկ ձեր սերունդներն էլ ամաչեն կրել ձեր ազգանունները:

Գլուխներդ բարձր, հայեր, ոգիներդ տեղը, ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ…

Մենք դեռ կքայլենք լուռ ու մունջ հաղթած,
և որսից փրկված մի գազանի պես,
սեգ հայացքների պատկերի ներքո,
ոտքի տակ թուրքեր, երկնքում խաչեր... ազատված… վանքեր...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

1992 թվականի մայիսի 9-ին տղերքը, մագլցելով ժայռերը և խենթորեն խիզախ մի գրոհով գրավելով թշնամու անառիկ դիրքերը, ազատագրեցին Շուշին: Այդ ժամանակ ես 11 տարեկան էի: Ես ամեն տարի նշել եմ մայիսի 9-ը, նշել եմ ուրախ շնորհավորանքներով, բայց այս տարի մի քիչ այլ կերպ կլինի…

Դրսում անձրև է սկսվում, բայց ես ինքս ինձ և 29 տարի առաջ Շուշին ազատագրած տղերքին ուղղակի հարգած չեմ լինի, եթե այս անձրևի պես, ըստ էության, մանրուքից խուսափելով հիմա, երբ ես 40 տարեկան եմ, մեկ ժամից չլինեմ Ազատության հրապարակում:

Շուշին պետք է նորից հայկական լինի, մեր պետությունը պետք է նորից հզորանա!
Приходите в мой дом...
герцог фридландский
Сообщения: 3892
Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение герцог фридландский »

Целое поколение армян выросло во вражде, ненависти к соседям. Чтобы это исправить надо будет долго и упорно трудиться. Чтобы 9 мая было для них праздником Победы над фашизмом, а не праздником победы фашизма.
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Это не так - на деле осторожное отношение к тюркам есть один из элементов самозащиты армян.
Приходите в мой дом...
герцог фридландский
Сообщения: 3892
Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение герцог фридландский »

Lion писал(а):
Это не так - на деле осторожное отношение к тюркам есть один из элементов самозащиты армян.
Убийство армянами мирного населения никакой самозащитой по определению быть не может.
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Это как раз турки систематично и методично убивали армян. Еще не хватало, чтоб Вы докатились до того, чтоб армян, обвинить в убийстве турок...
Приходите в мой дом...
герцог фридландский
Сообщения: 3892
Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение герцог фридландский »

Lion писал(а):
Это как раз турки систематично и методично убивали армян. Еще не хватало, чтоб Вы докатились до того, чтоб армян, обвинить в убийстве турок...
Лион, не делайте вид, что я не предоставлял тут доказательств уничтожения армянами мирного населения.
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ссылки давайте и далее мы перейдем к нужной теме.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Модераторское - Далее продолжаем тут.
Приходите в мой дом...
Ответить