Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Լսո՞ւմ եք, թույլ, շաաատ թույլ մի խշշոցը է գալիս: Այդ գրիչն է դիպչում թղթին: Այդ կերպ Մովսես Խորենացին էր ժամանակին ամրագրում, թե. «Արտաշեսի ժամանակ մեր Հայոց աշխարհում անմշակ հող չմնաց, ոչ լեռնային և ոչ էլ դաշտային, այնքան շենացել էր երկիրը»: Պատմահայրը գոհ էր Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշես I-ից (մ.թ.ա. 201-160) և պատմություն գրող պատմիչը տվեց իր գնահատականը այդ մեծ տիրակալին...

…Քաղաքականացրեք, հանգիստ քաղաքականացրեք…

…Պատմությունը բոլորի գնահատականը կտա, չկասկածեք: Ահա, նորից թույլ, կամաաաց խշշոց եկավ, այդ գրիչն աշխատեց, այդ պատմիչն աննկատ արձանագրեց, թե ինչպես… եղավ, որ այսպես եղավ:

Պատմիչը կգրի և կարձանագրի, հավատացեք, իսկ երբ չեն լինի շահամոլների, քծնողների կամ ուղղակի հիմարների անհագ այս ոհմակները, պատմությունն իր գնահատականը բոլորին կտա…
1.jpg
1.jpg (37.27 КБ) 64 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Մինչև նոր ժամանակներ հասարակական նշանակություն ունեցող որոշումները կայացնում էին իշխող դասակարգի անդամները, որոնք իրենց բարոյական և կրթական, ինչպես նաև ժառանգական հիշողության ու ինստիտուցիոնալ փորձառության շնորհիվ ունենում էին որոշումների ընդունման միջինից ավելի բարձր որակ։ Ժամանակակից հասարակություններում, սակայն, այդ որոշումները կայացնում են հասարակության բոլոր անդամները՝ համաժողովրդական կոնսենսուսի միջոցով, որի արտահայտությունն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ։

ԱՌԱՋԻՆ տարբերակում առկա է որոշումների կայացման ի սկզբանե ավելի բարձր որակ, բայց կա մի լուրջ թերություն, քանզի հասարակության 90 տոկոսի փոխարեն որոշումներն ընդունում է մնացած 10 տոկոսը։ ԵՐԿՐՈՐԴ տարբերակում՝ այսինքն մեր դեպքում, որոշումը կայացնում է ամբողջ ժողովուրդը, ինչը սկզբունքորեն ավելի արդար է, սակայն որոշման միջին որակը հաճախ ավելի ցածր է լինում։ Օրինակ՝ հարևան Ադրբեջանում գործադրում են ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՈԴԵԼԸ, բայց իշխող էլիտան իր կրթական և ժառանգական հիմքերի շնորհիվ որոշումների ավելի բարձր որակ է ապահովում, քան ավելի ժողովրդավարական մեր հասարակությունը։ Նույն Ադրբեջանում, սակայն, կա արդարության խնդիր, քանզի հասարակության ճնշող մեծամասնությունը չի մասնակցում որոշումների կայացմանը:

Իդեալական վիճակում պետք է ունենանք մի դրություն, երբ հասարակական որոշումները ընդունի հասարակության ամբողջությունը իր մեծամասնության տեսքով: Հաջողության կհասնեն, սակայն, այն ժողովուրդները, որոնց կրթական, բարոյական և ինստիտուցիոնալ ՀԻՄՔԵՐԸ ԲԱՐՁՐ ԿԼԻՆԵՆ, այսինքն՝ ընդունված որոշումները կլինեն ավելի որակյալ։

Այսպիսով՝ լուծումը մեկն է՝ կրթել հասարակությունը, բայց նաև՝ այդ ընթացքում չկործանվել։

Կկարողանա՞նք - դուք ասեք։
1.jpg
1.jpg (133.75 КБ) 63 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Քաղաքականությամբ չհետաքրքրվելը նույնն է, ինչ չհետաքրքրվելը, թե մեկ ամբողջ կյանք տևողությամբ ճանապարհին քեզ տանող մեքենայի...

Վարորդն ո՞վ է լինելու...
1.jpg
1.jpg (39.97 КБ) 60 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Հայերենը հարգեք և «ջախջախիչ» բառը մի չարաշահեք - իշխանական 52.5 տոկոսով 47.5 տոկոս հավաքածին հաղթելը այդ բառին չի ձգում...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Վերջերս մոդա է դարձել «լիբերալ» այն թեզը, թե պետք է դադարել թ...ին թշնամի համարելը և այդ պարագայում, իբր, նա էլ կդադարի նույն կերպ վերաբերել մեզ։ Պարզաբանեմ «մատների վրա», թե ինչու դա գոնե տեսանելի ապագայում այդպես չի լինի։

1. Թ...ական երկրները պատմականորեն միշտ եղել են տնտեսապես հետամնաց, այնտեղ առկա է եղել և կա խորը սոցիալական անհավասարություն ու լարվածություն,
2. Արդյունքում՝ իշխող վերնախավը, որպեսզի արդարացնի իր կոռուպցիան և վատ կառավարումը, մշտապես կարիք ունի արտաքին թշնամու կերպարի,
3. Ամենահարմար թիրախը, որպես արտաքին թշնամի, հ...ն են, քանզի հասարակ թ...ին հեշտ է համոզել, որ իր դժբախտ կյանքի պատճառը նրանց գոյությունն է,
4. Արդյունքում ձևավորվում է ատելության տրամաբանությունը՝ ш...ել, իսկ հետո էլ վե...ել հայերին։

Սա իշխող շերտին միանգամից մի քանի օգուտ է տալիս․

- Թույլ է տալիս գոլորշիացնել հասարակական լարվածությունը՝ անվտանգ ուղղությամբ,
- Զսպում է դժգոհներին և նրանց տրամադրում է դեպի արտաքին ընդհարում,
- Եթե դժգոհները հաղթեն, իշխանությունը «արդարացնում» է իր գոյությունը,
- Եթե դժգոհները պարտվեն, իշխանությունը ազատվում է նրանցից և «լեգալ» հիմք է ստանում նոր ուժով գործելու հայերի դեմ:

Երկու դեպքում էլ՝ իշխանությունը միայն ուժեղանում է։

Արդյունքը պարզ է - թ...ի թշնամությունը հ...ի հանդեպ տեսանելի ապագայում չի դադարելու։ Ուզում եք թե չեք ուզում, դա այդպես է, դա, այսպես ասենք, հասարակական ցավալի օրինաչափություն է:

Եվ այսպես, եթե հայը ուզում է ապրել իր Հայրենիքում, ապա պետք է սովորի ապրել այդ իրողության գիտակցմամբ։
1.jpg
1.jpg (32.08 КБ) 57 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Միջազգային և միջպետական հարաբերություններում հույզեր չկան, կան միայն ՇԱՀԵՐ։ Վատն է այն գործիչը, ով գործում է վրեժի, սիրո կամ խղճահարության մղումով՝ ակնկալելով, թե իրեն կսիրեն, կհարգեն կամ կօգնեն։ Դա ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է։ Կրկնում եմ՝ այստեղ գործում են ՄԻԱՅՆ ՇԱՀԵՐ։

Իմաստուն պետական գործիչը նա է, ով իր երկրի շահը կարողանում է համադրել մեկ այլ՝ ցանկալի է առավել հզոր, պետության շահի հետ։ Այդ ժամանակ նրա երկրի շահը ինքնաբերաբար սկսում է սպասարկվել ուժեղի կողմից, ուժեղի շահի հետ միասին, իսկ գործիչներն էլ, որպեսզի չերևան շահամոլ, սկսում են խոսել սիրո, եղբայրական բարեկամության և այլ նմանատիպ՝ արտաքին փայլ ապահովող ԴԱՏԱՐԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ։

Բայց հիմքում միշտ մնում է մեկ բան․

👉 ՇԱՀԸ։
1.jpg
1.jpg (70.32 КБ) 57 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Շատ իմաստնության մեջ շատ տխրություն կա և, ով մեծացնում է իմաստնությունը, մեծացնում է... տխրությունը...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

- Там люди гибнут, а ты бессилен им помочь!
- Солдаты.
- А вы не помните, что они ещё и люди?
- Нет, не помню, не имею права, иначе начну думать, что у них есть отцы, матери, дети, что их ждут дома... тогда трудно будет на смерть их посылать, Виталий Исаевич... а приходится...

Այրվող ձյուն ֆիլմի այս հանրահատ երկխոսությունը լսել եմ դեռևս պատանեկան տարիներին և դրանից հետո, արդեն երրորդ տասնամյակն է, մտքիցս դուրս չի գալիս: Հակասական է...
Մի պահ ուզում ես «անսիրտ» հրամանատարին մեղադրել, հետո..., չգիտեմ, իսկ հետո էլ պատեկրացնում ես, որ դու կամ որդիդ կարող են լինել այդ զինվորների մեջ...
Հակասական է...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Երբ գիշերվա հազարին հանկարծ սկսում ես մտածել, թե... ինքը ո՞նց է հաց ուտում, փորփրում ես ինտերնետը և պարզում ես, որ թևքերի մեջ անցքեր կան...

Օֆ, օֆ, օֆ... աման եսի՞մ:

Բայց դե օբշի տանջանք է, էլի, երևի... հատուկ տանջանքի տեսակ է մարդուն սենց շոր հագցնելը...
1.jpg
1.jpg (24.22 КБ) 49 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

1961 թվականին ամերիկացի պրոֆեսոր Աշը մի սենյակում հավաքեց յոթ մարդու։ Նրանց ասաց, որ մասնակցելու են իրականության ընկալման վերաբերյալ փորձի։ Իրականում, սակայն, փորձարկվողը միայն մեկն էր։ Մնացած վեցը պրոֆեսորի օգնականներն էին, որոնց նպատակը իրական մասնակցին մոլորեցնելն էր։

Պատին նկարված էին երկու զուգահեռ գծեր՝ մեկը մոտ քսանհինգ սանտիմետր, մյուսը՝ երեսուն սանտիմետր երկարությամբ։ Ակնհայտ էր, որ երեսուն սանտիմետրանոց գիծը ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ Է։ Պրոֆեսոր Աշը հերթով հարց էր տալիս բոլորին և վեց օգնականները միաձայն ասում էին, թե իբր քսանհինգ սանտիմետրանոց գիծն է ավելի երկար։

Դեպքերի 60 տոկոսի դեպքում իրական փորձարկվողը ՆՈՒՅՆՊԵՍ հայտարարում էր, որ ամենաերկարն է քսանհինգ սանտիմետրանոց գիծը։ Եթե նա նկատում էր, որ իրականում ավելի երկար է երեսուն սանտիմետրանոցը, վեց օգնականները սկսում էին ծաղրել նրան, և նրանց համատեղ ճնշման տակ դեպքերի մոտ 30 տոկոսի դեպքում նա վերջում միանում էր մեծամասնության կարծիքին։ Փորձը կատարվում էր ուսանողների և դասախոսների վրա՝ այսինքն ոչ ամենահեշտ ներշնչվող մարդկանց վրա, և պարզվեց, որ ՏԱՍԻՑ ԻՆԸ ՄԱՐԴՈՒ հաջողվել է համոզել, թե քսանհինգ սանտիմետրանոց գիծն ավելի երկար է, քան երեսուն սանտիմետրանոցը։

Ամենահետաքրքիրն այն է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ փորձարկվողներին բացատրում էին փորձի իմաստը և վեց օգնականների դերը, նրանց 10 տոկոսը շարունակում էր պնդել, որ ամենաերկար գիծը քսանհինգն է։ Իրենց հերթին նրանք, ովքեր ընդունում էին իրենց սխալը, սկսում էին իրենց համար տարբեր արդարացումներ գտնել՝ տեսողության խնդիրներ, կամ դիտման ոչ հարմար անկյուն և նման պատճառաբանություններ։

Տխուր է, բայց՝ օրինաչափ, ընդ որում սա հատկապես գործում է սոցիալական խոշոր, այդ թվում նաև քաղաքական հարցերում: Ճիշտ շեշտադրմամբ ասա, նեշնչիր, ստեղծիր պատրանք, թե «բոլորն այդպես են մտածում» և որոշ ժամանակ անց հասարակությունում կունենաս հենց այդ պատկերը...
1.jpg
1.jpg (111.5 КБ) 46 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Հայ մեծահարուստներ, լսեք մի բան ասեմ.

- Շահամիր Շահամիրյանից լավ տղա չլինեք, ձեզանից հետո ԳՈՐԾՆ է մնալու՝ ազգի համար արված գործը, ոչ թե արձաններ կամ նման բաներ, զուտ հարստությունը ձեր սերունդները դժվար պահեն...

...Լեո եմ կարդում, տեսեք, թե ձեզ համար ինչ եմ բերել...

...Ասում է, որ Շահամիր Շահամիրյանի մահից 25 տարի անց արդեն ոչ նրա հարստությունը կար, ոչ էլ արժանի ժառանգներ կային...

Մտածել է պետք...
1.jpg
1.jpg (107.37 КБ) 44 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

- Mher Hakobyan,- ասում է ինձ ՖԲ Բնակարանների Վերանորոգում օգտատերը,- դուք անձամբ պատրաստ եք ֆիզիկապես ազատագրելու? Եթե այո խնդրեմ զենք վերացրեք ազատագրեք, բայց բոլորի անունից մի խոսացեք։ Ուղղակի ուզում եմ հասկանամ ճառ ասող եք,թե զանգ կախող։

Առաջնային, կարևորագույն հարց է, որին վերջերս պատասխանեցի, սակայն գտնում եմ, որ պատասխանը պետք է ավելի հանրային լինի, դրա համար կրկնեմ՝ բառացի, ինչ իրեն եմ ասել.
1.jpg
1.jpg (17.32 КБ) 44 просмотра
- Բնակարանների Վերանորոգում, տեսեք ոնց է.

Ասել հասարակ մարդուն, թե «զենք վերցրեք...» առնվազն ազնիվ չէ: Մտածող մարդ եք և պետք է լավ իմանանք, որ դա նույնիսկ պետության համար կարող է նրա ուժի բանը չլինել: Այսինքն, եթե ես հենց հիմա էլ AK-74-ը վերցնեմ, գնամ Լաչին և վազեմ թուրքերի խրամատների ուղղությամբ, 99.9999999 տոկոսով ոչինչ չի ստացվի: Կարծում եմ սա հասկանում եք, սակայն, եթե հասկանում եք, ուրեմն պետք է նաև համաձայնեք, որ ԱԶՆԻՎ և ԱՐԴԱՐ ՉԷ հասարակ մարդուն նման բան ասելը:

Անցնենք առաջ - դրան պետք է ձգտի պետությունը, քանզի Արցախը հայ ժողովրդի կենսական տարածքն է և ՀՀ անվտանգության երաշխավորը՝ «աղջկա վիզը հիմա բարակել է»: Ավելին ասեմ, եթե հույս ունեք, որ Արցախի մասին չխոսելով թուրքի հետ խաղաղությո՞ւն կլինի, ապա հիասթափեցնեմ - չի լինի, գալու են իմ և ձեր հետևից, նույնիսկ եթե «կուխնյայի սեղանի տակ մտնենք», իսկ մինչ այդ էլ Անդրանիկ անունը հանենք կիրառությունից կամ ձեռքներիս մեջ ձվաձեղ անելով թուրքին տանք:

ԳԱԼՈՒ ԵՆ, չկասկածեք: Չարի վերջ հեքիաթը կարդացել եք, չէ՞: Աղվեսը՝ ահաբեկիչը կամ Ալիևը, անվերջ գալիս է, չէ՞, կկվի ձագերի հետևից, քանզի ինչո՞ւ չգա, ինչո՞ւ բավարարվի, եթե դիմադրող չկա: Հիմա մեր դեպքում, Արցախի հետ համակերպվեցի՞ք, դիմադրող չկա՞, Սյունիքի հետևից կգա, մանավանդ աշխարհում հիմա այնպիսի քաոս է, որ դրա համար լավագույն շանսերը կան:

Հուսով եմ հասկանալի եղա և վերանորոգման ընթացքում առնվազն գոնե կմտածեք այս մասին...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Փիլիսոփային հարցրին.

- Մարդը ինչպե՞ս կարող է լինել ազատ, բայց միաժամանակ՝ կործանված։
- Երբ ազատությունը ՉԻ ՀԵՆՎՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՐԺԵՔԻ ՎՐԱ, այն դադարում է լինել ուղղություն և դառնում է դատարկություն։
- Ազատությունը ինքնին փրկությո՞ւն չէ։
- Ազատությունը առանց իմաստի փորձություն է, ոչ թե փրկություն...
1.jpg
1.jpg (48.38 КБ) 44 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Կա այս տեսակը ֆեյսբուքում...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37120
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ասեք, որ հուզիչ էր...

Մենք բոլորս մանկությունից ենք գալիս և... մեզ հետ մեծացել են նաև իրենք...

Видео
Приходите в мой дом...
Ответить