Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

20 апрель 2026г.

Հրեաներն իրենց պատմական ճակատագրով և իրենց դիմաց հառնած մարտահրավերներով մեզ ԱՆՉԱՓ ՆՄԱՆ աշխարհի տերերից գլխավորներն են: Նրանց հետ պետք է ձգտել ընկերություն անել...

Ասում եք՝ ցեղասպան: Այդ պահով - նախ դա քննարկելիք հարց է և հետո՝ հրեաներն էլ իրենց շահերն են պաշտպանում: Եվ ի վերջո - պաղեստինցիք մեկ բառ իսկ ասացի՞ն մեր օգտին, երբ Ադրբեջանը գրավեց Արցախը: Թե՞ պետք է բացատրեմ տարբերությունը իսլամական ֆունդամենտալիզմի ոգով գործող ահաբեկիչների և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետության միջև...

...Վաղը մյուս օր, որ Արցախը ազատագրենք, իսկ այնտեղ արդեն իսկ հաստատված ադրբեջանցիք սկսեն մեր կյանքը հարամել, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆԵԼՈՒ, դժգոհ մարդ, եթե եղար երկրի ղեկավար: Նույն բանը չես անելո՞ւ, ինչ հիմա Իսրայելն է անում:
1.jpg
1.jpg (53.91 КБ) 59 просмотров
Այո, շահարկում են Մեծ եղեռնը - ի՞նչ: Սպասում էիր, դժգոհ մնացած մարդ, որ մաքուր, ազնիվ ու մարդկային ինչ որ մեկը մեր կողքին կկանգնի զուտ ազնվությա՞ն համար: Սպասիր, այնքան սպասիր, որ դու էլ հոգնես..., իսկ իրական հաշվարկ անողը, ԱՅՈ, նաև շահը կօգտագործի!

Հերիք է նահանջենք, լացենք և փնթփնթանք, պետք չէ, հերիք է: Ավելի լավ չէ՞ դրա փոխարեն հրեաների նման ազգային շահը սպասարկել: Հերիք է զինվորի արյան և հերոսության ռեսուրսը քամենք, մեզ ՓՈՂ, ՈՒԺ, ԼԱՎ ՏԵԽՆԻԿԱ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԵՏՔ! Հերիք է, ինչքան թույլ եղանք և զիջեցինք, մենք ավելիին ենք արժանի!

...Ներքևի նկարի տղեն Իսրայելի ԳՇ պետն է: Չնայած Թրամփի ֆինտիֆլուշկեքին՝ հրամայել է պատրաստ լինել Իրանի դեմ պատերազմի շարունակությանը...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Փիլիսոփային հարցրին.

- Ինչու՞ մարդիկ, որոնք շատ են զգում, ավելի շատ են տառապում։
- Որովհետև նրանք չեն կարող կիսատ ապրել։ Նրանք կամ ամբողջությամբ են ներս մտնում կյանք, կամ ընդհանրապես դուրս են գալիս դրանից։
- Իսկ նրանք, ովքեր չեն զգում…
- Նրանք չեն տառապում… բայց նաև ՉԵՆ ԱՊՐՈՒՄ։
1.jpg
1.jpg (28.35 КБ) 59 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Բացի ուժեղ լինելուց պատմությունը մեզ այլ տարբերակ չի թողնում...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

25 апрель 2026г.

Փաստորեն Ամիրյան փողոցում լրջագույն հիասթափություն է եղել - ոմանք ավելի շատ են հիասթափվել, քան՝ Շուշիի անկման ժամանակ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Երբ խոսում եմ քաղաքակրթությունների և քաղաքակրթական փակուղու մասին, դրանք, գոնե իմ համոզմամբ, ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ, որոնք կանխորոշում են որևէ ազգի կամ պետության՝ ուժի, հաջողությունը: Պետականաշինական բնագավառում հաջողությունը, հատկապես երկարաժամկետ պատմական համայնապատկերում, ինքն իրեն չի գալիս, այն իր հիմքում միշտ ունենում է որոշակի արժեքային համակարգ, որն էլ տասնամյակների, եթե ոչ՝ հարյումարյակների, կտրվածքով, կանխորոշում է մի որևէ քաղաքակրթության և դրա արտահայտիչը հանդիսացող պետության կամ պետությունների հաջողությունը:

Օրինակ՝ Եվրոպան - մարդկության 5.000-ամյա պատմության մեծագույն մասում Եվրոպան եղել է ՀԵՏՆԱԲԵՄ: Այո, հենց այդպես, մի զարմացեք և ժամանակակից իրավիճակը մի տարածեք Եվրոպայի անցյալի վրա: Շումերա-Աքքադական վերելքի ժամանակներում Եվրոպան ուղղակի չկար և այդ վիճակը պահպանվեց նաև հետագա հարյուրամյակներում, իսկ հունահռոմեական քաղաքակրթական վերելքն էլ վերաբերեց Եվրոպայի միայն մի մասին: Արաբական քաղաքակրթությունը առաջնային էր Եվրոպականի նկատմամբ, իսկ այն զարգացած պարսկական քաղաքակրթությունն էլ դիրքերը պահեց մինչև ուշ միջնադար: Հետ՞ո: Դե իսկ հետո Եվրոպական քաղաքակրթությունը մեծ թռիչք ապրեց, իսկ ասիական էլ դադարեց զարգանալ և հետ մնաց: Արժեհամակարգային առումով այժմ աշխարհում տիրում է հենց Եվրոպական, ոչ թե Ասիական քաղաքակրթությունը և նրա առաջարկած արժեքային համակարգը:
1.jpg
1.jpg (56.22 КБ) 49 просмотров
Որևէ քաղաքակրթության ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ, ըստ իս, իր առաջարկած արժեհամակարգն է, սակայն, քանի որ դրա միակ սպառողը մարդն է, ավելացնենք ևս մեկ գործուն՝ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ: Այլ խոսքերով ասած այն հանգամանքը, թե ինչքա՞ն է ի վերջո մարդակենտրոն այդ արժեհամակարգը: Վերջին օրերին շատ խոսվեց Իրանի վերաբերյալ, իսկ ինքս էլ բազմիցս և տարբեր կերպ ասացի այն մասին, որ Իրանը քաղաքակրթական ճգնաժամի մեջ է, երբ Իրանի քաղաքակրթության առաջարկած արժեհամակարգը իր հմայքով անկասկած և բոլոր առումներով զիջում է Արևմուտքի առաջարկածին: Այսինքն՝ զիջում է մարդակենտրոնությամբ: Իրանական ռեժիմը միջնադարյան շարիաթի արժեհամակարգը բերել, դրել է XXI-րդ դարի պետականության հիմքում և, ինտերնետի ու թվային տեխնոլոգիաների այս դարաշրջանում, համառում է դրա վրա: Սա է գաղտնիքը, գոնե՝ ըստ իս...

...Ես շատ եմ սիրում կարդալ պատմություն: 30 տարի է արդեն, որ կարդում եմ և մտածում: Շատ եմ խորհել մի որևէ ուժի վերելքի կամ անկման մասին և միշտ էլ եկել եմ նույն հետևությանը - ուժը վերելք է ապրում և ծաղկում է միայն և միայն այն ժամանակ, երբ ՀԱՍՈՒ ՈՒ ԸՆԿԱԼԵLԻ Է ԼԻՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ և հակառակը՝ այն անկում է ապրում, երբ կորցնում է իր այդ հատկանիշները: Անկումն առավել ուժեղ է լինում, երբ կողքին լինում է հմայիչ առաջարկը՝ այլ քաղաքակրթության առաջարկած արժեքային համակարգը:

Գիտեմ, որ ժամանակակից տիկտոկյան վիդեոռիլսերի դարաշրջանում նման թեմաներ կարդալը կամ լսելը կարող է շատերին հմայիչ չթվալ, բայց, նրանց համար, ովքեր իրենց արժանի կհամարեն հասկանալ քաղաքակրթական վերելքների ու վայրէջքների գաղտնիքները, առաջարկում եմ հետևել այս շարքին: Իրանն է առաջնային և, օգտվելով Իրանական պատերազմի մի ինչ որ դադարից, մոտ օրերս ես կխոսեմ ԻՐԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ, դրա վերելքների և վայրէջքների մասին: Կպատմեմ իմ հասկացածն ու դա կանեմ իմ ձևով, դուք էլ... կարդացեք, հետո, եթե հարմար կգտնեք՝ խորհեք, իսկ եթե կիսվե՞ք էլ ինձ հետ ձեր կարծիքներով, միայն ուրախ կլինեմ:

Եվ այսպես, Իրանական քաղաքակրթությունը - հետևեք ինձ, մոտ օրերս կպատմեմ Պերսեպոլսի հրդեհի մասին հեքիաթը...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Իրանական քաղաքակրթության ՀԻՄՔԵՐԸ ԴՐՎԵՑԻՆ մ.թ.ա. դեռևս II հազարամյակի կեսերին, երբ Իրանական լեռնաշխարհում հաստատված արիները, այսինքն ըստ իս՝ հայերը, որոնք մ.թ.ա. 1700 թ-ի մոտակայքում Հայաստանից արշավեցին դեպի Հնդկաստան, իսկ հետո էլ հաստատվեցին տեղերում: Մինչ այս, ինչքան էլ հիմա դա կարող է տարօրինակ հնչել, Իրանական լեռնաշխարհում տիրում էին դրավիդյան ցեղերը, որոնց ամենաակնառու ներկայացուցիչը ներկայիս Պարսից ծոցի հյուսիսն ընդգրկող Էլամի թագավորությունն էր: Այս դրավիդյանները հիմա էլ կան Հնդկաչին թերակղզու հարավում: Այո, մի զարմացեք, Իրանական լեռնաշխարհը միշտ չէ, որ հնդեվրոպացի պարսիկներով է եղել բնակեցված, իսկ պարսիկների սիրտը համարվող Պարսքն էլ իր ժամանակին իրենից ներկայացրել է Էլամի թագավորության տարածքը...

...Պատմեմ ձեզ Պերսեպոլսի հրդեհի մասին հեքիաթը...

... Դրավիդյանները զարգացման անհամեմատ ավելի ցածր մակարդակի վրա էին գտնվում, քան հնդեվրոպացիները և հատկապես հայերը: Արդյունքում՝ հնդեվրոպական արժեքային համակարգը ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ նրանց նկատմամբ: Որպես հետևանք, մ.թ.ա. արդեն II հազարամյակի երկրորդ կեսին դրավիդյանների և տեղում հաստատված ու իրենց ազգային դիմագիծն աստիճանաբար կորցնող հայերի միաձուլման արդյունքում առաջացան մարերը և պարսիկները՝ իրար անչափ մոտ ազգեր, որոնք, երկուսը միասին, այդ ժամանակ շատ մոտ էին նաև հայերին: Մոտ էին մոտավորապես այնքան, ինչքան հիմա մոտ են ուկրաինացիները և բելոռուսները ռուսների հետ: Հենց այս ժամանակ էլ ստեղծվեց պարսկամարական քաղաքակրթության կարևորագույն տարրը՝ կրոնական համակարգը - դրվեցին ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ հիմքերը:
1.jpg
1.jpg (61.67 КБ) 49 просмотров
Ինչ որ տեղ մ.թ.ա. XVII դարի վերջերին Իրանական լեռնաշխարհն արդեն փաստացի մակարդակում դադարեց ընդունել Հայկական լեռնաշխարհի գերիշխանությունը, ընդ որում նույնը եղավ նաև մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից էլ պարսիկների և մարերի հարաբերություններում։ Արդյունքում՝ զրադաշտականության կրոնական պատկերացումներում ոչ միայն վերջնական տեսք ստացավ գլխավոր աստվածն, ի դեմս Արումազդի, այլև հստակեցվեց նաև ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱԿՈՏՆՅԱՆ և մեջտեղ բերվեց հակահերոսը, որը լիովին բացատրելիորեն կրում էր Արիման անվանումը։ Իրոք, խնդիր ունենալով վերջնական տեսք տալ սեփական տիրույթների քաղաքական անկախությանը, արդեն Թահմաուրպայի (մ.թ.ա. մոտ 1620-1590) օրոք կոնկրետ քաղաքական ձեռնարկումներին միացան նաև գաղափարական ձեռնարկումները, իսկ այդ ոլորտում առաջնայինն էր այն, ինչ միշտ և բոլոր ժամանակներում արել են կենտրոնից անջատվող մարզերը՝ դիվականացնել կենտրոնին։ Արդյունքում՝ ամենևին էլ զարմանալի չէր, որ Արումազդի հակառակորդի դերում, որպես լիակատար մի չարիք և ամեն մի չարի սկիզբ, սկսեց հանդես գալ Արիմանը՝ Արմենը՝ հայերն ու նրանց ներկայացնող Հայաստանը։ Այս առումով հատկանշական էր նաև այն հանգամանքը, որ իր ժամանակի վիպական պատկերացումներում Թահմաուրպան սկսեց ներկայացվել որպես մի մարդ, որը ոչ միայն հաղթել է Արիմանին, այլև հեծնել է վերջինիս ու ենթարկեցրել է նրան իրեն։ Սա նոր կրոնի ԱՐՏԱՔԻՆ կոչումն էր:

Ինչ վերաբերում է նոր կրոնի ՆԵՐՔԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ, ապա այս ոլորտում զրադաշտականությունը կոչված էր ամենից առաջ հակակշռել տեղում դեռևս բավականին մեծաքանակ դրավիդյաներին: Արդյունքում, հակակշռելով դրավիդյանների խառնիխուռն և ոչ մի կարգավորման չենթարկվող ցեղային հազարավոր աստվածներին ու կրոնական պատկերացումներին, զրադաշտականությունը առաջարկեց իր ժամանակի համար խիստ առաջադեմ և իր պարզության մեջ անչափ ընկալելի մի գաղափար - կան Բարին ու Չարը և, եթե դու ուզում ես, որ ամեն ինչ լավ լինի, եղիր... Բարու կողմնակից: Ծիծաղելի է, չէ՞, պարզության աստիճան և նույնիսկ պարզունակ, սական դա ծիծաղելի է ձեզ բոլորիդ՝ XXI դարի մարդու, համար, իսկ իր ժամանակի դրավիդյանի համար սա առաջնային մի բարոյական ուղենիշ էր: Հենց այս գաղափարն էր ընկած իր ժամանակի Իրանական քաղաքակրթության հիմքում և հենց սրանով էլ այն հսկայական արժեբանական առավելություն ստացավ դրավիդյանների նկատմամբ:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Չեմ ուզում հիասթափեցնել կամ վախեցնել, բայց մեր հայրենակիցների մի զգալի մասի մոտ այս վիճակն է...
1.jpg
1.jpg (61.42 КБ) 49 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

...Իրանական լեռնաշխարհի հարավում իշխող Էլամի թագավորությունը մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսում և I հազարամյակի առաջին կեսում դեռևս բավականին ուժեղ էր ու սա բարդացնում էր զարդաշտականության առաջընթացը, սակայն պարսիկների և մարերի հաջողությունը միայն ժամանակի հարց էր, քանի որ քաղաքակրթական առավելությունը հենց նրանց կողմում էր...

...Ահա և Պերսեպոլսի հրդեհի մասին հեքիաթի շարունակությունը...

...Եվ ահա հարյուրամյակների հետ դրավիդյաններն ու Էլամի թագավորությունը մաշվեցին, մ.թ.ա. VII դարում Մարական և Պարսքի իշխանությունները ոտքի կանգնեցին, իսկ արդեն հաջորդ հարյուրամյակում էլ ամենուր տիրում էր Մարական թագավորությունը, որը մ.թ.ա. 550 թ-ին փոխարինվեց Աքեմենյանների տերությամբ: Վերջ, դրավիդյանները վերջնական պարտություն կրեցին և Իրանական լեռնաշխարհն այսուհետ պատկանում էր պարսկամարական տարրին: Իսկ հետո՞: Եվ ի՞նչ կապ ունի այստեղ Պերսեպոլսի հրդեհը, որի մասին հիշատակեցի վերևում: Կապը, ի մեծ ցավ պարսկամարական տարրի, սակայն, շատ ուղղակի է և ահա թե ինչու:

Աքեմենյանների տերության գլուխ կանգնած և այն հիմնադրած Կյուրոս II Մեծը (մ.թ.ա. 559-530) ԲԱՑԱՌԻԿ ՄԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ոչ միայն իրանական կամ նույնիսկ համաարիական քաղաքակրթության սահմաններում, այլև, չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ ողջ Հին Աշխարհի ռազմաքաղաքական գործիչների համաստեղության մեջ: Իրոք, անչափ խելացի, խորաթափանց, եռանդուն, գործնական, ռազմական և դիվանագիտական առաջնակարգ ունակություններով օժտված այս անձնավորությունը սրա հետ միաժամանակ աչքի էր ընկնում նաև իր ողջ դարաշրջանի համար բացառիկ մի մարդասիրությամբ ու հատկապես մարդկանց սրտերն իր կողմը գրավելու աննախադեպ ունակությամբ՝ այս առումով կարծես իր մեջ մարմնավորելով ԱՐԻԱԿԱՆ ՈՂՋ ԱՅՆ ՀՈՒՄԱՆԻԶՄԸ, որն առկա էր այս քաղաքակրթությունում: Կյուրոս II Մեծը, լինելով ասիական տիրակալ և անխուսափելիորեն ժառանգելով ասորաբաբելական կառավարման ավանդույթները, իր ողջ գործունեության հիմքում այնուհանդերձ դնում էր հենց մարդուն: Իհարկե՝ իր ժամանակի պատկերացումներով, բայց այնուհանդերձ՝ ՄԱՐԴՈՒՆ: Իսկ բաբելոնյան և հատկապես ասորեստանյան դաժան կառավարումը տեսած մարդկանց համար սա շատ բան արժեր: Որպես հետևանք՝ դրավիդյաններին վաղուց արդեն հետևում թողած զրադաշտականությունը նույն այս ժամանակ փայլեց մի նոր ուժով: Ուշագրավ այս տիրակալի հետնորդները, սակայն, ոչ միայն չկարողացան իր ժամանակին համահունչ զարգացնել այդ ձեռքբերումները, այլև նույնիսկ՝ պահպանել այն: Կյուրոս II Մեծին հաջորդած նրա որդի Կամբիս II-ը (մ.թ.ա. 530-522) այս ամենից հեռու մի դատարկություն էր, որն ուղղակի վայելում էր հոր թողածը, իսկ հաջորդ տիրակալ և իրոք ակնառու Դարեհ I-ն (մ.թ.ա. 522-486) էլ մեկ այլ սխալ գործեց:

Իրոք, հենց Դարեհ I-ի օրոք էր, որ Արումազդի ընդգծված պաշտամունքը ավարտականորեն գերակշռող տեսք ստացավ, ի դեմս նույն այս ժամանակ վերջնականապես ձևավորված զրադաշտականության, իսկ Աքեմենյան հաջորդ տիրակալներն էլ եռանդուն կերպով շարունակեցին այս գիծը: Այսինքն՝ Դարեհ I-ը ՄԱՔՐԵՑ և ԳԵՂԵՑԿԱԳՈՒՅՆ ԿԵՐՊՈՎ ՓԱՅԼԵՑՐԵՑ «զրադաշտականության ավտոմեքենան», սակայն ոչ նա և ոչ էլ նրա հաջորդները չհոգացին այն մասին, որ նույն այդ գեղեցիկ ու փայլուն ավտոմեքենան... դադարել էր զարգանալ, քարանում է և հետ է մնում ժամանակից, ընդ որում դա այն պայմաններում, երբ հենց կողքին ոտքի էր կանգնում մարդակենտրոնությունը իր ժամանակի համար մեկ այլ աստիճանի բարձրացրած ՀՈՒՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ:
1.jpg
1.jpg (74.06 КБ) 49 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Զրադաշտականությունը պարտվեց քաղաքակրթական արտաքին մրցավազքում, սակայն ներքին ճակատում ևս այն հաջողություն չունեցավ, քանզի զրադաշտականության ընդգծումը, որտեղ հակահերոսը Արիմանն էր - հարյուրամյակների խուլ արձագանքում ակնարկը այնուհանդերձ ՀԱՅԵՐԻՆ ԷՐ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ - կարծես նաև խորհրդանշական մակարդակով ընդգծեց մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից էլ պարսկամարական տարրի միջև կրոնական, արդյունքում՝ մշակութային, իսկ վերջնարդյունքում էլ նաև գաղափարական ու աշխարհայացքային տարբերությունը՝ պարսկամարական տարրին ավելի հեռացնելով հայերից...

...Եվ ահա Պերսեպոլսի հրդեհի մասին հեքիաթի վերջին մասը...

Վերջ, զրադաշտականական քաղաքակրթությունը, որը մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսին խիստ առաջադեմ մի երևույթ էր, մեկ հազարամյակ անց մ.թ.ա. I հազարամյակի երկրորդ կեսին դարձավ ՀԵՏԱԴԻՄԱԿԱՆ ՄԻ ԲԱՆ՝ արտաքինից փայլուն և Աքեմենյանների հզոր ռազմավարչական համակարգի կողմից աջակցվող, բայց... մարդկանց կողմից արժեբանական մակարդակում աստիճանաբար չընկալվող մի երևույթ, երբ մարդիկ սկսում էին ձգտել դեպի Հունական քաղաքակրթությունը: Ավելին, քարանալով՝ զրադաշտականությունը սկսում էր ճնշել նաև յուրայիններին, երբ, չկարողանալով սիրվեցնել և համոզել, աստիճանաբար դիմում էր ուժի: Իրոք, արդեն Դարեհ I-ի (մ.թ.ա. 522-486) որդի և հաջորդ Քսերեքս I-ի (մ.թ.ա. 486-465) օրոք զրադաշտականությունն այնքան ուժեղացավ, որ նույնիսկ Աքեմենյանների այս տիրակալն ինքը ստիպված էր գործուն միջոցներ ձեռնարկել՝ ինքնակամ և կամակոր զրադաշտականներին սեփական իշխանությանը ենթարկելու հարցով:
1.jpg
1.jpg (87.39 КБ) 49 просмотров
Մ.թ.ա. IV դարի սկզբից Աքեմենյանների տերության ճգնաժամն ակնհայտ էր և ամեն ինչի հիմքում կրկին քաղաքակրթական բացթողումն էր: Աքեմենյանները պարտվել էին Ալեքսանդր III Մեծին (մ.թ.ա. 336-323) շատ տասնամյակներ ԴԵՌԵՎՍ ԱՌԱՋ այն բանից, երբ դա ամրագրվեց Գավգամելայում: Դարեհ I-ից սկսած Կյուրոս II Մեծի հումանիզմը վերացվեց և Աքեմենյան տիրակալները իջան ասորաբաբելոնյան բռնակալների սովորական մակարդակին: Ասվածի ամենաակնառու օրինակներն ուղղակի աչք են զարնում Աքեմենյանների տերության արևմուտքում՝ Փոքր Ասիայում, որտեղ լիուլի տնօրինություն էին անում հունական արժեքները, իսկ հելլենական արժեհամակարգ դավանող տեղական սատրապներն էլ իրենց անվերջ ըմբոստություններով հասել էին կիսաանկախ դրության: Ի՞նչ ասես, նույնսկ Աքեմենյանների տերության գահի հավակնորդ Կյուրոս Կրտսերն էր հելլենականացված անձնավորություն, իսկ չէ՞ որ իրերի այլ դասավորության պարագայում հենց նա կարող էր հայտնվել Աքեմենյանների տերության ղեկին...

Ահա այսպես, Զրադաշտը պարտվեց Արիստոտելին, իսկ Բաբելոնի աստղագետներն էլ զիջեցին Պյութագորասին, ընդ որում սա ավելի մեծ մի պարտություն էր, քան Դարեհ III-ի (մ.թ.ա. 336-330) պարտությունը Ալեքսանդր Մակեդոնացուն - հունական արժեքային համակարգը հաղթեց պարսկամարականին: ՍԱ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ և մի ժամանակ դրավիդյանների քաղաքակրթության նկատմամբ հաղթանակ տարած զրադաշտական քաղաքակրթությունը, «չնորոգվելով» ու համահունչ չգնալով ժամանակի հետ, պարտություն կրեց արժեքային ավելի բարձր մակարդակի վրա հայտնված Հունական քաղաքակրթությունից...

...Երեք գլխավոր ճակատամարտերում Աքեմենյանների ռազմական մեքենան ոչնչացնելուց հետո հունամակեդոնական նվաճողները մտան Պերսեպոլիս, ինչից հետո թալանեցին և այրեցին այն: Եվ ահա Պերսեպոլսի հրդեհում էլ հենց ԱՅՐՎԵՑ ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ու հենց սրանում է Պերսեպոլսի հրդեհի մասին հեքիաթի իմաստը, քանզի պարսկամարական տարրը նույնիսկ դրանից հետո էլ ոչ միայն չմերժեց Ալեքսանդր Մակեդոնացուն, այլև համարեց նրան սեփական տիրակալ՝ վերջնականապես ընդունելով Հունական քաղաքակրթության արժեքային համակարգը, երբ սկիզբ առավ Հելլենիզմի դարաշրջանը:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Հելլենիզմի հմայիչ փայլը Իրանական լեռնաշխարհում մնաց մի քանի տասնամյակ, սակայն հետո կրկին սկսեց փոփոխությունների քամի փչեց: Հելլենիզմն ավելի արդիական էր, քան զրադաշտականությունը, սակայն նույն այդ հելլենիզմի հաղթանակից կես դար անց այս անգամ էլ պարզվեց արդեն, որ այժմ էլ վտանգ կա տարալուծվել հելլենական համըահարթեցնող քաղաքակրթության անդեմ այդ ծովում՝ ԿՈՐՑՆԵԼՈՎ ԻՐԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Ահա հեն այդ ժամանակ էլ ի հայտ եկան պարթևները...

...Եկեք պատմեմ ձեզ Արշակունիների ողբերգության մասին...

...Պարթևները կային նաև Արշակունիներից առաջ և, իհարկե ոչ առաջին դերերում ու շատ զիջելով մարերին, ապրում էին Իրանական լեռնաշխարհի հյուսիսում՝ Կասպից ծովի հարավ-արևելյան ափերին: Եվ ահա այն բանից հետո, երբ Աքեմենյանները աղետ ապրեցին, իսկ դրանից գրեթե մեկ հարյուրամյակ անց էլ կարիք եղավ պատասխան տալ հելլենիզմին, հենց պարթև Արշակունիները բարձրացրին ԻՐԱՆԻԶՄԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ: Նույն պարթևները, սակայն, իրենք էլ լինելով հելլենեկանացված, այնուհանդերձ այնքան խելք ունեցան, որ, գոնե սկզբում, ոչ թե վերադարձան իրեն իրոք սպառած և Հունական քաղաքակրթությանը զիջող զրադաշտականությանը, այլ ստեղծեցին իրենցը՝ Իրանական հելլենիզմը: Որպես հետևանք, Պարթև Արշակունիներն հենց իրենք դարձան Իրանական հելլենիզմի կրողներ և գաղափարական հենց այդ հիմքի վրա էլ տվեցին Իրանական աշխարհի պատասխանը հունական մարտահրավերին: Արդյունքում՝ մինչ մ.թ.ա. I դարում Հունական հելլենիզմը անկում էր ապրում, Իրանական Հելլենիզմը գտնվում էր ծաղկուն դրության մեջ: Կրասոսի կտրված գլուխը վկա...

Սա գործեց մոտ երեք հարյուրամյակ, սակայն հետո եկավ Հռոմեական քաղաքակրթության հետ չափվելու հերթը և կրկին խնդիրներ առաջացան: Իրոք, Հունական քաղաքակրթության հիմքի վրա հառնած Հռոմեական քաղաքակրթությունը ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԷՐ և ՈՒՆԻՎԵՐՍԱԼ: Այն Հունական քաղաքակրթության զարգացման հաջորդ աստիճանն էր և հենց վերջինիս առաջացրած քաղաքակրթական մարտահրավերին էր, որ Երկար նիզակներով հեծյալների տերությունը բախվեց արդեն մեր թվարկության I դարում: Մինչ այդ Պարթև Արշակունիները մեկ ամբողջ հարյուրամյակ փորձում էին չնկատել Եփրատից անդին առաջացած մարտահրավերը, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա ելք չէ, իսկ Հռոմեական քաղաքակրթությունն էլ հմայքի տեսանկյունից հաղթում էր հելլենիստականին, ընդ որում՝ դրա նույնիսկ պարթևական տարբերակին և նույնիսկ Իրանական լեռնաշխարհում:
1.jpg
1.jpg (59.74 КБ) 49 просмотров
Հարցին լուծում տալ փորձեց Վաղարշ I-ը (51-79)՝ մեր Տրդատ I-ի (51, 54-59, 62-76) կրտսեր եղբայրն է, որը Պարթև Արշակունիների Երկրորդ սերնդի ամենաակնառու տիրակալներից մեկն էր և լավ էր զգում ժամանակի հովերը: Արդյունքում, փորձելով ինչ որ կերպ հակադրվել Հռոմեական քաղաքակրթությանը, սակայն այդպես էլ չկարողնալով վերջինիցս ավելի լավ բան հորինել, Վաղարշ I-ը փորձ կատարեց այդ ավելի լավը գտնել ԻՐԱՆԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆՈՒՄ: Որպես հետևանք, վճռական մի շրջադարձով հեռանալով հելլենականությունից և սկսելով շեշտադրել հենց արևելյան արիականությունը, Վաղարշ I-ը խմբագրեց Ավեստան ու այն իր ժամանակի համար ժամանակակից տեսքի բերեց: Սա, որպես առնվազն գոնե ժամանակավոր լուծում, այնուհանդերձ գաղափարական հիմք ապահովեց Պարթևական թագավորությանը և հնարավորություն տվեց քաղաքակրթական մրցավազքում մի ինչ որ բանով գոնե դիմադարձել Հռոմեական քաղաքակրթությանը: Ավելին, տրված քաղաքակրթական ազդակը մեծ արձագանք ունեցավ նաև Իրանական աշխարհի նույնիսկ սահմաններից դուրս՝ Արևելքում, որտեղ ճգնաժամի մեջ էր հայտնվել Քուշանական քաղաքակրթությունը, երբ Վաղարշ I-ի արած առաջարկը սակա-քուշանական տարրին ուղղակի հմայեց: Վերջին հանգամանքը ապահովեց պարթևական II դարի վերելքը, սակայն հենց նույն այդ հանգամանքն էր նաև, որ արտաքին ոլորտում որևէ կերպ չհերիքեց Հռոմեական արժեքներին հակադրվելուն:

Ավելին, Վաղարշ I-ի սկզբնավորած իրանական ազգայնականությունը մեկ այլ ու արդեն նաև ներքին մի վատ հետևանք ունեցավ, քանզի հենց դրանով էլ Աքեմենյանների անկումից հետո մարած զրադաշտականության վերածննդի համար մշակութա-գաղափարական ամուր հիմքեր նախապատրաստվեցին։ Ստեղծված պայմաններում, երբ հելլենիզմն Արևելքում իր, այսպես թե այնպես, արդեն վերջին օրերն էր ապրում, հօգուտ նստակյաց տարրի զարգացող ժողովրդագրական գործոնը հսկայական խթան ստացավ։ Ու հենց սրանում էր կայանում ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ...

...Իրոք, փոխանակ փորձ կատարվեր արժեբանական և գաղափարական մակարդակում գերազանցել հենց կողքին զարգացող Հռոմեական քաղաքակրթությանը, Վաղարշ I-ն ու Արշակունիները փորձ կատարեցին դա կատարել դեպի գեղեցիկ և հմայիչ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ: «Մենք հեռացել ենք մեր արմատներից»,- կարծես հայտարարում էին նրանք,- «հելլենիզմը մեզ հեռացրել է մեր արմատներից և մենք, վերադառնալով դրանց, ավելի ուժեղ կլինենք, քան արևմտյան գիշատիչը»: Ծանոթ խոսույթ է, չէ՞ - անցել է 2000 տարի, սակայն մենք ՀԻՄԱ ԵՎՍ ԼՍՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ...

... 224 թ-ի ապրիլի 27-ին Որմզդականի ճակատամարտում Արտաշիր I-ի (220-243) գլխավորած Պարսից թագավորության բանակը գլխովին ջախջախեց Արտավան V-ի (204-224՝ համիշխան) գլխավորած Պարթևական թագավորության բանակին, ընդ որում Սասանյանների տոհմի առաջնորդը, որը անհաշտ ու նույնիսկ տոհմական ատելություն էր տածում Արշակունիների նկատմամբ, ոչ միայն չբավարարվեց Արտավան V-ի մահով, այլև, ոտքերի տակ գցելով մարմնից կտրված վերջինիս գլուխը, անսպառ ատելությամբ սկսեց կոխկրտել այն: Արտաշիր I-ը տրորում էր Արշակունիների իշխանությունը, սակայն... արդեն այդ պահին իսկ նա ոտնատակ էր տալիս Պարսից թագավորության ապագան, քանզի, չնկատելով իրենց կողմից այդքան ատված Արշակունիների սխալը, հետագա գրեթե կես հազարամյակում Սասանյանները միայն ավելի շատ և ավելի խորը ձևով էին զարգացնելու այն...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Սասանյանների Պարսից թագավորությունը, հանգչող մոխրիների միջից կրկին բորբոքելով Աքեմենյանների վառած կրակը և կրկին ՇԵՇՏԱԴՐԵԼՈՎ ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, մի նոր մակարդակի բարձրացրեց կամ... իջեցրեց Պարսից քաղաքակրթությունը...

...Եկեք պատմեմ ձեզ Սասանյանների ճշտի ու սխալի մասին...

...Ոչնչացնելով հելլենիզմը և, գոնե III դարում հետ մղելով արդեն իսկ թուլացող Հռոմեական կայսրությանը՝ Պարսից թագավորության հիմնադիր Արտաշիր I-ին (220-243) և նրա հաջորդներին սկսեց թվալ, թե, ահա, ելքը գտնված է, իսկ հռոմեական քաղաքակրթական մարտահրավերին էլ պատասխանը տրված է: Սասանյան արքաները համառորեն չէին նկատում, սակայն, որ Հռոեմական քաղաքակրթությունը իր միջից ծնել է արդեն մեկ այլ մարտահրավեր՝ ՔՐԻՍՏՆԵՈՒԹՅՈՒՆԸ:

Իրոք, անվերջ մարդասեր, գոնե քարոզներում, մշտապես պատրաստ մխիթարելու մարդկանց և, որ ամենակարևորն էր, հույս տալով իրական աշխարհում զրկված բոլոր բոլորին (իսկ չէ՞ որ մարդ չկա, որ իրեն զրկված չհամարի), թե այն մյուս կյանքում ավելի լավ կլինի, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ արժեբանական համակարգում վճռական հաղթանակ տարավ Հռոմեական քաղաքակրթության նկատմամբ, բայց չէ՞ որ զրադաշտական քաղաքակրթությունը զիջում էր դեռևս Հունական քաղաքակրթությանը, որին հաղթել էր նույն Հռոմեական քաղաքրթությունը: Ավելին, եթե զրադաշտականությունը կոչ էր անում ուղղակի կրակի պաշտանմունքի և քարացել էր Բարին ու Չարը տարբերակելուն ուղղված իր ժամանակի համար արդեն իսկ պարզունակ կոչերում, ապա քրիստոնեությունը մտնում էր մարդու բոլոր ցանկությունների և նույնիսկ կրքերի մեջ: Քրիստոնեությունը զարգացնում էր մարդու նեքրնաշխարհը և այն ոտքի էր հանում՝ պարզ ու հասարակ մի պայմանով զրկվածներին խոստանալով իրենց չունեցած՝ եղիր լավը կամ, այլ կերպ ասած, հետևիր քրիստնեական մարդասիրական կանոններին և այն աշխարհում չունեցածդ կունենաս: Քրիստնեությունը զարգացնում էր մարդուն և սա մեծագույն մի մարտահրավեր էր իր ժամանակի զրադաշտական քաղաքակրթության համար, որը սկզբում չնկատվեց, իսկ հետո էլ, երբ, նկատվեց, որևէ կերպ չհաղթահարվեց:

Մեծապես դեպի քրիստոնեություն գնացող մանիքեականությունը ծեծում էր զրադաշտականության դռները արդեն III դարի երկորդ կեսին, երբ բանն ի վերջո հասավ նրան, որ Վահրամ I-ը (273-276), որպեսզի պաշտպանի զրադաշտականությունը, նույնիսկ կրոնական բռնաճնշումների դիմեց: Մյուս դարում, սակայն, ավելի վատ եղավ, քանզի արդեն Շապուհ II-ի (309-379) օրոք (սա «Արշակ vs Շապուհ» դուետի պարսից տիրակալն է) Պարսից թագավորությունում սկսեց ՄԵԾ ՏԱՐԱԾՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՀԵՆՑ ՔՐԻՍՏՆԵՈՒԹՅՈՒՆԸ: Շապուհ II-ը դաժան միջոցների էր դիմում, բայց քրիստնեությունը միայն ավելի ու ավելի էր տարածվում: Ոչինչ չօգնեց, իսկ Հազկերտ I-ի (399-419) օրոք էլ վիճակն ավելի ծանրացավ: Այս արքան, սակայն, հիմար չէր և փորձեց գոնե մի ինչ որ օգուտ քաղել քրիստնեության տարածումից: Բանն այն է, որ Շապուհ II-ի երկաթյա ձեռքի ծանրությունից ազատված և սոցիալ-տնտեսական բարենպաստ զարգացումների արդյունքում մեծապես ուժեղացած խոշոր հողատեր ազնվականները ու զրադաշտական ողջ հոգևորականությունը արդեն սկսել էին ելույթներ ունենալ նույնիսկ կենտրոնական իշխանության դեմ, իսկ այս պայմաններում էլ իրերի վիճակը որոշակիորեն լավ պատկերացնող այս գահակալը փորձում էր հենարան գտնել քրիստոնյաների բավականին մեծաքանակ շերտի և հիմնականում հենց նրանց ներկայացնող դասակարգի մեջ: Այս առումով հարկ է նշել, որ, թեև Հազկերտ I-ի նկրտումները որոշակիորեն արդյունք տվեցին և կենտրոնական իշխանության դիրքերը զգալիորեն ամրապնդվեցին, բայց Պարսից թագավորությունը մեծ հաշվով շարունակեց մնալ հարաբերական թուլացածության ու պառկատվածության վիճակում: Ավելին, երկարաժամկետ հեռանկարում Պարսից թագավորությունում Հազկերտ I-ի ցանած սերմերը առատ ծիլեր տվեցին և քրիստնեությունն ավելի ուժեղացավ: Վարդանանց պատերազմը (449-451) և դրան հաջորդած հակապարսկական 6 ապստամբությունները իրենց հիմքում մեծապես հենց այս զարգացումներն ունեին:

V դարի վերջին և VI դարի սկզբին զրադաշտականական քաղաքակրթությանը հիմքերը ցնցած ՄԱԶԴԱԿՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ գաղափարախոսության մասին քիչ բան է հայտնի, սակայն այն իր հիմքում նաև քրիստոնեական առնվազն գոնե տարրեր ուներ: Երևի նաև հենց այդ հանգամանքն էր, որ ամենադաժան միջոցներով մազդակյաններին արմատախիլ արած Խոսրով I-ին (531-579)՝ Սասանյան բոլոր տիրակալներից ամենախելացիին, դրանից հետո իր կառավարման առաջին փուլում դրդեց շատ մեղմ վերաբերմունք դրսևորել քրիստոնեության նկատմամբ: Ոգևորված քրիստոնյաները նույնիսկ պատմում էին, թե արյաց արքան ինքը գաղտնի ընդունել է քրիստոնեությունը, ինչն, իհարկե, այդպես չէր, սակայն, որպես ժամանակի մտածողության արտահայտիչ, տիպիկ էր: Այս առումով հատկանշական էր նաև այն, որ քրիստոնեության էին հակվում ոչ միայն սովորական պարսիկները, այլև՝ պարսիկներ մոգերից, ընդ որում քրիստոնեություն ընդունած և Հայոց մարզպան Գուշնասպ-Վահրամի (548-552) կողմից Դվինում խաչված, իսկ հետո էլ խաչի վրա նետահարված Մաժոխ Վեհշապուհցու օրինակը շատ բնորոշիչ էր...
1.jpg
1.jpg (85.02 КБ) 49 просмотров
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Lion писал(а): 24 июн 2026, 01:10 Բացի ուժեղ լինելուց պատմությունը մեզ այլ տարբերակ չի թողնում...
Դէ որ այսքան դարեր դիմացել էնք և չենք կոտրվել ուրեմն ուժեղ ենք։
Մնացածը կդզվի,ժամանակի հարց է։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

...Խոսրով I-ը (531-579) սեփական քաղաքական խորաթափանցությամբ իրոք բացառիկ մի մարդ էր, որը, ի տարբերություն իր տոհմակից շատ արքաների, կարողանում էր տեսնել խորքային զարգացումների ընթացքը և կանխատեսել դրանց հետևանքները, իսկ դրանք, կարծես թե, այնքան էլ պարսից քաղաքակրթության օգտին չէր...

...Շարունակեմ պատմել ձեզ Սասանյանների ճշտի ու սխալի մասին...

Բանը կայանում էր նրանում, որ արյաց այս արքան, կարծես թե, աստիճանաբար սկսում էր գիտակցել այն հանգամանքը, որ զրադաշտականության արժեհամակարգի վրա հիմված պարսկական քաղաքակրթությունը, ինչքան էլ յուրօրինակ և իր տեսակի մեջ գեղեցիկ, համենայն դեպս գոնե արդեն VI դարի վիճակում ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՀԵՏ ԷՐ ՄՆՈՒՄ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՑ՝ փակվելով ինքն իր մեջ ու չկարողանալով որևէ նոր և հրապուրիչ բան առաջարկել ոչ միայն իր, այլև նույնիսկ հարևան քաղաքակրթությունների ներկայացուցիչներին։ Արդյունքում՝ ստեղծվել և աստիճանաբար խորանում էր իրավիճակը, երբ հարևան, իսկ ինչ-որ տեղ արդեն նաև հպատակ ոչ զրադաշտական բնակչության համար զրադաշտականության արժեհամակարգով տոգորված քաղաքակրթությունը դառնում էր դժվար ընկալելի, եթե ոչ՝ անընկալելի, իսկ արդյունքում նաև՝ ոչ ընդունելի: Դրան հակառակ, իր թերություններով հանդերձ, բայց հարևան գերտերությունը այնուհանդերձ կարողացել էր ավելի ժամանակակից տեսք ունեցող և արմատներով դեպի քրիստոնեությունը գնացող արժեքների հիման վրա ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՀՐԱՊՈՒՐԻՉ ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ, որին էլ ձգտում էին մարդիկ: Տեսափիլիսոփայական այս հանգամանքը, սակայն, նաև կոնկրետ ռազմաքաղաքական բովանդակություն ուներ:

V-VII դարերում Պարսից թագավորությունն ու Բյուզանդական կայսրությունը ուժասպառ անող ընդհարում ունեին Բյուզանդա-Պարսկական պատերազմների երկար շարքում և այս առումով կյանքը ցույց տվեց, որ քաղաքակրթական մակարդակում ԱՎԵԼԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ քրիստոնեական Բյուզանդական կայսրությունն անվիճելի առավելություն ուներ ինքն իր ներսում փակված զրադաշտական քաղաքակրթության նկատմամբ: Իրոք, եթե զրադաշտական արժեքները ոչ մի կերպ ընկալելի չէին պարսիկների հարևան ազգերի և ժողովուրդների համար, ապա, անհրաժեշտ միջոցների առկայության պարագայում, քրիստոնեական համընդհանուր ու ճանաչված կենտրոն հանդիսացող նույն Բյուզանդական կայսրությունը կարող էր անվերջ մարդկային ռեսուրսներ քամել առնվազն ողջ Եվրոպայից: Վերջին պարագան իր հերթին ոչ միայն քանակական, իսկ ինչ-որ տեղ նաև՝ որակական, առավելություն էր ապահովում կայսրությանը, այլև թույլ էր տալիս, ի համեմատ նույն Պարսից թագավորության, առավել արագ ամոքել ռազմական ծանր հարվածների հետևանքները, քանզի խնդիրն, ըստ էության, հանգում էր ընդամենը միայն վարձկանների նոր խմբեր գտնելու և, դրամական շահագրգռվածությունը կիրառելով, դրանք հավաքագրելու ու մարտական գործողությունների ապագա թատերաբեմ հասցնելու մեջ...

...Բարև ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետություն, լա՞վ եք: Ախր Թեհրանում այժմ ևս չեն հասկանում, որ արժեբանական մակարդակում անվիճելիորեն զիջում են Արևմուտքին, երբ մարդիկ ձգտում են դեպի հենց նրա առաջարկած արժքները...

...Պարսից թագավորությունն, այո, հանդիսանում էր տարածաշրջանի առաջատար ուժերից մեկը, այո, այն մի իսկական տերություն էր և ի վիճակի էր ոտք մեկնել հինավուրց հռոմեական փառքի հետ, սակայն, վերջինս այնուհանդերձ ՀԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ՝ պարսիկ ազգի հոգևոր ու մշակութային արժեքների, ինչպես նաև զրադաշտական հավատքի միահյուսման արդյունքում ստեղծված և պետականության մակարդակի բարձրացված յուրօրինակ մի սիմբիոզ: Սրան հակառակ՝ Բյուզանդական կայսրությունը համաքրիստոնեական և ՎԵՐԱԶԳԱՅԻՆ պետական միավոր էր: Որպես հետևանք, պարսկական պետական մեքենայի և ամենից առաջ բանակի շարքերը մեծ հաշվով կարող էին համալրվել, ըստ էության, միայն պարսիկների կողմից, որոնք էլ, ինչպես արդեն նշվեց, լինելով փակ հոգևոր-մշակութային մի ամբողջություն ու քանակապես աճելով, ըստ էության, բացառապես միայն ծնելիության հաշվին, դանդաղ էին շատանում, իսկ լայնածավալ և երկարատև պատերազմներում կրած կորուստներն էլ դժվար էին ամոքվում...

Խոսրով I-ը լավ էր հասկանում այս ամենը և սկզբում շատ բան արեց, բայց հետագայում՝ իր կառավարման երկրորդ շրջանում, ըստ երևույթին կուրացած 560-ական թվականներին հասած սեփական հզորության փայլից, սկզբնական այդ դրական դրությունից նահանջ կատարեց՝ սեփական իշխանության վերջին շրջանում միայն ավելի խորացրնելով իրերի ճգնաժամային դրությունը: Սա լրջագույն մի սխալ էր:
1.jpg
1.jpg (88.71 КБ) 38 просмотров
...651 թ-ին, իսլամադավան արաբների ճնշման դիմաց հետ քաշված արդեն մինչև Մերվ, որտեղից անդին վերջանում էին արյաց արքայի տիրույթները, Հազկերտ III-ը (632-651) մի վերջին կռվում ընդհարվեց Մերվի իշխանի հետ և արդյունքում մնաց լրիվ մեն-մենակ: Արդյունքում՝ արյաց արքան դիմեց փախուստի և, եռօրյա դեգերումներից հետո հոգնած ու սոված, պատսպարվեց մի ջրաղացում, որտեղ էլ Սասանյանների երբեմնի հզոր տոհմի վերջին այդ բեկորին քնած վիճակում սպանեց վերադարձած ջրաղացպանը, որը նույնիսկ չիմացավ էլ, թե ում է սպանում: Հազարամյա զարգացման օղակը փակվեց, քանզի, լիովին նույն կերպ լքված ու հալածված, մ.թ.ա. 330 թ-ին նույն այդ տարածքներում սպանվել էր Աքեմենյանների տերության վերջին տիրակալ Դարեհ III-ը (մ.թ.ա. 336-330), որը հետ էր քաշվել հույներից: Վերջ, երկուհազարամյա ընթացք ունեցող զրադաշտական քաղաքակրթությունը վերջնականապես ԱՄՐԱԳՐԵՑ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և այն հանգամանքը, որ ինչպես ինքը, այնպես էլ իր քաղաքական դեմքը հանդիսացող Պարսից թագավորությունը զիջում են ավելի ունիվերսալ ու ժամանակակից քրիստոնեությանը և վերջինիս քաղաքական դեմքը հանդիսացող Բյուզանդական կայսրությանը:

Իրոք, VII դարի կեսերի վիճակով իրեն վաղուց ի վեր լինելով սպառած և փոխված հասարակությանն ու մարդկանց, ըստ էության, ՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՎ ԱՅԼԵՎՍ ՈՐԵՎԷ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ, նույն այս ժամանակ զրադաշտականությունն իր գոյությունը շարունակում էր արդեն, թերևս, բացառապես միայն ավանդույթի, ինչպես նաև արյաց արքաների ռազմավարչական աջակցության շնորհիվ: Խորթացած նույնիսկ պարսիկներին, սակայն՝ զրադաշտականությունն ու նրա վրա հիմնված արժեքային համակարգը ռազմավարչական բռունցքի վերացումից հետո այլևս որևէ կերպ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՂԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ և դա ամենից առաջ այն պատճառով, որ մարդկանց համար, ինչպես արդեն ասվեց, այս կրոնի առաջարկած արժեքային համակարգն ու դրա վրա հիմնված կենսաձևն արդեն անընդունելի էին: Դեռևս նախորդ հարյուրամյակներում քրիստոնեությունը, չնայած արյաց արքաների հակազդեցությանը, դանդաղ, սակայն հաստատուն կերպով իր դիրքերն էր հաստատում Պարսից թագավորությունում՝ դրանով իսկ հասարակական հարաբերություններում լրջորեն քայքայելով զրադաշտականության հիմքերը: Արդյունքում, ահա այժմ արդեն նորաստեղծ իսլամը, ունենալով նաև ռազմաքաղաքական աջակցություն և սկզբունքորեն, ըստ էության, նման լինելով աբրահամական քրիստոնեությանը, դարձավ վերևում նկարագրված ողջ գործընթացի հաջորդը՝ ըստ էության ՏԵՐ ԴԱՌՆԱԼՈՎ քրիստոնեության առաջխաղացման արդյունքում հիմնովին խարխլված զրադաշտական քաղաքակրթության ժառանգությանը: Քիչ պակաս, քան հարյուր տարի անց մենք կտեսնենք արաբների կողմից ստեղծված իսլամը սեփականացրած և նրան ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ ՀԱՂՈՐԴԱԾ շիա պարսիկների հզոր ելույթը, սակայն դա, ինչպես ասում են, արդեն ուրիշ պատմություն է...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ազգերին ղեկավարում, ազգերի ճակատագրերը տնօրինում են ԱԶԳԱՅԻՆ ԷԼԻՏԱՆԵՐԸ...

Հստակեցնենք՝ ես երբեք չեմ պնդում, թե ազգի հիմնական մասը պասիվ կամ ոչինչ չորոշող օբյեկտ է։ Ոչ միայն այդպես չէ, այլև ճիշտ հակառակը․ ազգի հիմնական հատվածն է ձևավորում այն նյութական բազիսը՝ ՀԻՄՔԸ, որի վրա ազգային էլիտան իրականացնում է իր գործողությունները։ Նապոլեոնը Նապոլեոն չէր դառնա, եթե ծնված լիներ, օրինակ, իր ժամանակի Վրաստանում։ Սակայն, ուժ ստանալով ֆրանսիական հասարակությունից, Նապոլեոնը և ֆրանսիական ազգային էլիտան իրականացրին այն պատմական գործընթացները, որոնք իրականացրին։

«Ազգային էլիտա» ասելով սովորաբար նկատի են ունենում ֆինանսական, կազմակերպչական և այլ տեսակի ռեսուրսների կրող անձանց համախումբը, որը իրականում ղեկավարում է ազգային պետությունը...

Հայ ժողովրդի ազգային էլիտան իր գոյության շուրջ 5000-ամյա պատմության մոտ 4500 տարվա հատվածում ոչ միայն եղել է ԱՌԱՋՆԱԿԱՐԳ, այլև հաճախ ներկայացրել է ազգային էլիտայի լավագույն ձևերից մեկը համաշխարհային մակարդակով։ Ինստիտուցիոնալ հիշողություն ապահովող դպրոցը, որտեղ ձևավորվում էին հայ նախարարական տոհմերի ղեկավարները, հետագայում նույն այդ նախարարական համակարգում և երբեմն ամբողջ ազգի կառավարման մակարդակում ստեղծում էր ոչ միայն բարձր կառավարչական հմտություններով, այլև ազգային ճակատագրի նկատմամբ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ անհատներ։

Իհարկե, եղել են նաև դավաճաններ, եսասերներ և ակնհայտ միջակություններ, սակայն ընդհանուր օրինաչափությունը սա էր՝ հնագույն ժամանակներից մինչև Անգեղակոթի ժողովը։ Պատահական չէ նաև, որ տարբեր ժամանակներում մեր ժողովրդի թշնամիները հաճախ նպատակ են ունեցել ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԵՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԷԼԻՏԱՆ։ Վերջին հարյուրամյակներում, պայմանավորված կոնկրետ պատմական զարգացումներով, հայկական ազգային էլիտան զգալի անկում ապրեց՝ պահպանվելով միայն բեկորների ձևով Զեյթունում, Սասունում, Համշենում, Արցախում, Ուտիքում և Սյունիքում։

Մեծ Եղեռնը մահացու հարված հասցրեց Օսմանյան կայսրության տարածքում գործող հայկական էլիտային, իսկ ժողովրդավարական զարգացումները, իրենց հերթին, փոխեցին էլիտայի դերակատարումը նաև Ռուսական կայսրության կազմում գտնվող հայկական տարածքներում։ Խորհրդային տարիներին հայկական ազգային էլիտան փաստացի չուներ ինքնուրույն պետական դերակատարում և սահմանափակվում էր ազգայինի միայն որոշ դրսևորումներով, որոնք երբեմն արտահայտվում էին Խորհրդային Հայաստանի ղեկավարության՝ օրինակ Քոչինյանի և Դեմիրճյանի գործունեության մեջ։
1.jpg
1.jpg (26.12 КБ) 38 просмотров
Անկախ Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանի ձևավորած քաղաքական համակարգը էլ ավելի թուլացրեց հետխորհրդային ազգային էլիտայի որոշ շերտերի ազդեցությունը, որոնք մղվեցին երկրորդ պլան։ Առաջին պլան եկան արագ հարստացած, սակայն ինստիտուցիոնալ հիշողությունից զուրկ, ԱՅՆ ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ՉՈՒՆԵՑՈՂ անձիք, որոնց հիմնական նպատակը հարստացումն էր։ Հետագա նախագահական շրջաններում այս գործընթացը շարունակվեց։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանության է այն ուժը, որի շրջանակներում ազգային էլիտան ներկայացնող հատվածները հաճախ չունեն ոչ ազգային խնդիրների ձևակերպված տեսլական, ոչ էլ դրանց գիտակցված անհրաժեշտության ընկալում։ Գերիշխող մոտիվը շարունակում է մնալ հարստություն, հարստություն, հարստություն և հարստություն՝ անվերջ հարստանալը։ Այս առումով հաճախ նշվում է, որ նույնիսկ Ադրբեջանի ազգային էլիտան որոշ հարցերում ավելի համակարգված է գործում։ Հեյդար Ալիևը, իր հակասություններով հանդերձ, կարողացել է ձևավորել քաղաքական շարունակականության որոշ մոդել, որը փոխանցվել է հաջորդ սերնդին։ Արդյունքում ադրբեջանական պետական վերնախավը, անկախ ներքին շարժառիթներից, գործում է պետական շահերի համատեքստում։

Մինչդեռ հայկական վերնախավի մի հատվածը սահմանափակվել է հիմնականում անձնական հարստացման տրամաբանությամբ, առանց հստակ պետական-գաղափարական շարունակականության։ Այս վիճակը մեծապես պայմանավորում է ներկայիս համակարգային դժվարությունները։ Էլիտայի մի մասը զբաղված է իշխանության պահպանմամբ՝ ժամանակ ձգելու և վերադառնալու նպատակով, մյուս մասը՝ նյութական շահի պահպանմամբ։

Այս գործընթացները ղեկավարվում են ազգային-ֆինանսական էլիտաների կողմից, որոնք կենտրոնացնում են հիմնական ռեսուրսները իրենց ձեռքում։ Ազգային էլիտայի զգալի հատվածը, փաստացի, դուրս է մղվել որոշումների կայացման գործընթացներից, ինչի հետևանքով հասարակության վրա է ընկնում անհամաչափ բեռ։ Այս իրավիճակը պահանջում է վերանայում և փոփոխություն, սակայն դրա ուղիները արդեն առանձին և ավելի լայն քննարկման թեմա են։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37134
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Կապիտալիստական տիպի կայացած երկրներում երկրի ղեկավարին, որպես կանոն, առաջադրում են էլիտաները։ Դրանք, առաջ քաշելով ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՄԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ, վերջինիս համար ստեղծում են գործադիր իշխանության գլուխ կանգնելու բոլոր անհրաժեշտ պայմանները։ Բնականաբար, նման թեկնածուն առաջին հերթին կոչված է սպասարկելու հենց էլիտաների շահերը։ Սակայն զարգացած երկրներում սովորաբար գործում են նաև հսկողությունների և հակակշիռների ԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ինչպես նաև առկա են բավարար սոցիալական ինստիտուտներ, ինչի արդյունքում այս կամ այն չափով սպասարկվում են նաև հասարակության ոչ էլիտար խավերի շահերը։

Այո, գուցե ոչ մեծ չափով, այո, գուցե էլիտայի թեկնածուն առաջին հերթին ապահովում է իր «ծնողների» շահերը, սակայն հասարակության ՈՉ ԷԼԻՏԱՐ ՄԱՍԻՆ ԵՎՍ ԲԱԺԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է։ Միևնույն ժամանակ և՛ էլիտար, և՛ ոչ էլիտար հատվածների համար կարևոր է այն, որ պետական համակարգը ստանում է ՈՐԱԿՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ։ Դրա դասական օրինակներից մեկն ԱՄՆ-ն է, որտեղ էլիտան առաջ է քաշում նախագահի թեկնածուներին և ապահովում նրանց գործունեությունը՝ ի շահ առաջին հերթին իրեն, բայց նաև՝ պետության ու հասարակության ոչ էլիտար հատվածի։

Սակայն կապիտալիստական տիպի ՉԿԱՅԱՑԱԾ պետություններում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, ԿԱՅԱՑԱԾ ՉԷ ՆԱԵՎ ԷԼԻՏԱՆ։ Վերջերս ես գրել էի հայաստանյան էլիտայի չկայացվածության մասին (տես ստորև առաջին հղումը), իսկ այժմ ավելացնեմ հետևյալը․ երբ չկայացած էլիտան հրաժարվում է պետության ղեկավարի թեկնածու առաջադրելու իր գործառույթից, այդ թեկնածուն սկսում է «ինքնաառաջադրվել»՝ սոցիալական իմաստով։ Եվ ահա այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։
1.jpg
1.jpg (33.7 КБ) 36 просмотров
Քանի որ քաղաքական գործընթացներին, թեկուզ միայն ընտրելու իրավունքի շրջանակում, մասնակցում են հասարակության ամենալայն խավերը, իսկ մեր տիպի չկայացած կապիտալիստական պետություններում այդ խավերի միջին ներկայացուցիչը հաճախ գտնվում է ԱՆԿԻՐԹ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՄԱԿԱՐԴԱԿ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ինքնաառաջադրվող թեկնածուն բավարար ձայներ հավաքելու համար ունենում է ընդամենը մեկ տարբերակ՝ ԼԻՆԵԼ ԱՅԴ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐԱԿԱՅԻՆ ԿՐՈՂԸ ԿԱՄ ԳՈՆԵ ՁԵՎԱՑՆԵԼ, ԹԵ ԻՆՔՆ ԱՅԴՊԻՍԻՆ Է։

Արդյունքում քաղաքական առաջին պլան են դուրս գալիս իրապես անկիրթ և առանձնապես բարձր մակարդակ չունեցող անձինք, որոնք հենց այդ պատճառով էլ ավելի հեշտ են ընկալվում լայն զանգվածների կողմից։ Իսկ զանգվածների համար առավել հասկանալի ու հարազատ երևալու նպատակով նրանք սկսում են լրացուցիչ դերախաղի դիմել։ Եվ այա որպես հետևանք՝ անձինք, ՅՈՒՐԱՅԻՆ ԵՐԵՎԱԼՈՒ ՄՏԱՅՆՈՒԹՅԱՄԲ, խոսում են պարզունակ լեզվով, հաճախ անցնում ժարգոնի («ա»-ով խոսելու հանրահայտ մոլուցքը), ծայրահեղ դեպքերում իրենց խոսքը համեմում են անկեղծ թվացող հայհոյանքով (Վարդան Ղուկասյան), կրում են հասարակության լայն խավերին բնորոշ հագուստ կամ դրա տարրեր (օրինակ՝ Գյումրի այցելելիս դնում են գյումրեցի միջին տարիքի տղամարդուն բնորոշ կեպիատիպ գլխարկ), ցուցադրում են հասարակ մարդու կերպար (փողոցում բոմժի տեսքով կարկանդակ ԾԱՄԵԼ), հաճախ նաև՝ ակնհայտորեն անկիրթ վարքագիծ (դիմացինի հետ խոսելիս քիթ փորել, մեջք կամ նույնիսկ գոտկատեղ քորել, թուք շաղ տալ)։ Երբեմն էլ, կարծես պատահաբար, բարձրաձայնում են նույն սոցիալական խնդիրները՝ «ԴԱՀԿ կալանք կա վրաս հեռուստացույցի համար», «վարկերի տակ ճռռում եմ» և այլն։

Ուրեմն ի՞նչ է ստացվում։

Պետության ղեկավարի թեկնածուին առաջադրում է ԿԱՄ ԷԼԻՏԱՆ, ԿԱՄ ԱՅՆ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԼԱՅՆ ԽԱՎԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ։

Սա է իրականությունը։ Այլ տարբերակ, ըստ էության, չկա։ Մեր երկրի էլիտան մի կողմ է քաշվել թեկնածու առաջադրելու գործից։ Իսկ եթե այդպես է, ապա հետևությունն էլ տրամաբանական է․

ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՔ և ԸՆԴՈՒՆԵՔ անկիրթ, պոպուլիստ, ամբոխին սիրելի ու ամբոխավար թեկնածուներին, որոնք, հաջողությամբ խաղալով իրենց դերը և շահարկելով հասարակության ամենապարզունակ ձգտումները, կկանգնեն երկրի գլխին։ Իսկ հետո, սեփական իշխանությունը պահպանելու համար, առանց երկմտելու, փորձանքի կբերեն և պետությանը, և ազգին։
Приходите в мой дом...
Ответить