Поздравления: Праздники и люди...

Description of your first forum.
Gitunik
Сообщения: 6224
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Поздравления: Праздники и люди...

Сообщение Gitunik »

Մինչև քրիստոնեությունը Վարդավառը Աստղիկ աստվածուհու տոնն էր՝ սիրո, ջրի ու գեղեցկության։ Աստղիկը Վահագնի սիրուհին էր, և ամեն տարի այս օրը նրան վարդեր էին նվիրում ու վարդաջուր ցողում։ Դրանից էլ մնացել է «վարդ» + «վառ» անունը՝ վարդերով զարդարված տոն։

Հետո 301 թվականից հետո եկեղեցին այն կապեց Պայծառակերպության հետ։ Ավանդության համաձայն՝ Քրիստոսը Թաբոր լեռան վրա պայծառացավ, և աշակերտների վրա ցող իջավ։ Այդ ցողի խորհուրդը հիմա մենք շարունակում ենք ջրով իրար օրհնելով։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Поздравления: Праздники и люди...

Сообщение Lion »

Այո, ապրես: Շնորհավորում եմ...
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6224
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Поздравления: Праздники и люди...

Сообщение Gitunik »

Շնորհավոր Նավասարդ։

Հայկյան հաղթանակի 4518 տարին։

Այս օրը Հայկը սպանեց Նեբրովթ Բելին։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Поздравления: Праздники и люди...

Сообщение Lion »

Այո, շնորհավորում եմ: Այսօր թեմաներ կլինեն...
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6224
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Поздравления: Праздники и люди...

Сообщение Gitunik »

Հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը, նշել են Երևանի կենտրոնում. միջոցառումը կազմակերպել են «Եվրասիա-Հայաստանը» և Եվրասիայի առաջնորդների ասոցիացիան

Մասնակիցները կրակի վրա հարիսա են պատրաստել, կատարել հայկական ժողովրդական պարեր, ավանդական խաղեր խաղացել՝ ստեղծելով միասնության այն մթնոլորտը, որով միշտ հայտնի են եղել ժողովրդական տոները:

Կազմակերպիչների կարծիքով՝ նման հանդիպումներն օգնում են ոչ միայն պահպանել պատմությունը, այլև մեկ անգամ ևս զգալ, թե որքան հարուստ և բազմաբովանդակ մշակութային ժառանգություն ունի հայ ժողովուրդը:
Мир всем
Ответить