Секты и сектанты: Агрессия против духовных основ нации...

Gitunik
Сообщения: 6023
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Секты и сектанты: Агрессия против духовных основ нации...

Сообщение Gitunik »

Այս բոլոր աղանդները միայն փող և գույք են դիզում,տասանորդ հավաքում և այլն։

Սրանք վնասում են մեր `Հայ Հավատացյալներին,որոնք մոլորվում են և ընկնում այդտեղ։
Мир всем
Gitunik
Сообщения: 6023
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Секты и сектанты: Агрессия против духовных основ нации...

Сообщение Gitunik »

Gitunik писал(а): 06 июн 2025, 22:34 Բերենք աստվածաշնչյան անունների օրինակներ, որոնք սկսվում են քառագրով, ցույց տանք նրանց ուղղագրությունը, և՝ թե ինչպես են դրանք հնչում եբրայերեն, ըստ եբրայախոս բլոգերի բացատրության. Հիսուս՝ հրեերեն հնչում է Եհո-շուա, այլ ոչ թե Յահո-շուա (יְהוֹשֻׁעַ , Ել..33:11): Հուդան՝ Եհու-դա יְהוּדָה, Ծնն. 29:35) և ոչ թե «Յահ-ուդա»: Հովհաննեսը՝ եբրայերեն Եհո-անան (ոչ թե Յահ-անան): Նաև Եհոադդան (יְהוֹעַדִּין‎, 2Թագ.14:2), Եհոարիբ (יְהוֹיָרִיב‎, 1Տրգ.24:7); Եհոզաբադ ( הוֹיָרִיב‎, 2Թագ.12:21)‎, Եհոնաթան (יְהוֹנָתָן‎ , 1Թագ.13:3), Եհոսափատ (יְהוֹשָׂפָט‎, 2Սամ.8:16), Եհոսեդեկ (יְהוֹצָדָק 1Տրգ.6:14‎) և այլն: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Աստծու անվան առաջին մասը հնչում է «Եհո-», ոչ թե «Յահո -»:Իսկ հիմա, թվարկված անունները համեմատեք Աստծու անվան քառագրի հետ՝ եբրայերենը կարդալով աջից ձախ, և համոզվեք, որ այս բոլոր աստվածաշնչյան անունները սկսվում են քառագրով (ԵՀՎՀ), որի արտասանությունը բխում է այս անունների հնչյուններից։ Այսինքն, Արարչի քառագիր անունը (ԵՀՎՀ), արտասանվում է «Եհովա(հ)»։Այժմ նայենք ​​լեզվաբան Ժերար Ժերտոյի հետազոտությունը. «Աստծո անունը. նրա պատմությունը և արտասանությունը» գրքում (էջ 236,239,240), նա հաստատում է, որ «Հիսուս» անունը եբրայերեն יהושע հնչում է որպես Յեհո-շուա, Յեհուշվա կամ կարճ տարբերակ՝ Յեշուա («Հիսուս» բառը՝ երկու արմատներից ԵՀՎ կամ Եհո יהו + շուա שע = Եհովա + փրկություն):Հրեաները երբեք «Հիսուս» անունը չեն արտասանել որպես Յահո-շուա կամ Յա-շուա, իսկ ԵՀՎՀ քառագրությունը՝ «Յահվե»: Ժերար Ժերտոն գրում է, որ 3-4-րդ դարերի պապիրուսներում քառագիրը יהוה հանդիպում է միայն ԻԵՕԱ և ԻԵԵՕՕՈՒԱ ձևերով և արտասանվում որպես Yehua կամ Yehoa՝ Ա վանկի շեշտադրմամբ (YhVH բաղաձայնների համակցությունը YehVH է, ոչ թե YahVH): Մենք տվեցինք ակադեմիկոս-լեզվաբանի հետազոտությունների սոսկ մի փոքր մասը, իսկ դուք շատ ավելին կարող եք գտնել Ժերար Ժերտոյի գրքում (google-ը ի օգնություն): Ի՞նչ ունենք արդյունքում քառագրի արտասանության վերաբերյալ։Քննելով Իսրայելի աստվածաշնչյան եբրայերեն անունների ուղղագրությունը, որոնք սկսվում են ԵՀՎՀ քառագրով և պարզելով, թե ինչպես են նրանք հնչում՝ պարզ կդառնա նաև քառագրի արտասանությունը: Իսկ աղավաղում այս առումով՝ հորինում են լոկ նրանք, ում չի հետաքրքրում ճշմարտությունը, ովքեր նպատակ են դնում մոլորեցնել Աստվածաշնչի ընթերցողներին և թաքցնել Արարչի՝ Հիսուս Քրիստոսի Աստծու և Հոր անվան ճիշտ արտասանությունը, Հով.20:17: Իսկ թե ո՞վ է շահագրգռված, որ սխալ դիմեն Արարչին, և Նա չարձագանքի (ինչպես մենք չենք արձագանքում, երբ մեր անունը չի հնչում), հայտնի է Ս.Գրքից. դա Սատանան է, առաջին զրպարտիչն ու ստախոսը (Հով.8:44):Հաջորդ հարցը 2).2) Ինչո՞ւ են Ե.վ.ներն ընտրել «Եհովա» անունը, այլ ոչ թե Սաբաովթ, Էլոհիմ և այլն։Աստվածաշնչում Արարիչն իրեն կոչում է (ներկայանում մարդկանց) մի քանի տիտղոսներով կամ անուններով, խոսենք դրանցից յուրաքանչյուրի նշանակության մասին. 1) Աստված — եբրայերեն այն հնչում է՝ Էլ, Էլագ, Էլոահ կամ Էլոհիմ (Ծնն.1:1; Նեեմ.12:45): Ուշադրություն դարձրեք՝ Ծնն.1:1-ում, հայերեն թարգմանված «Աստված» բառը եզակի թվով է (Աստված ստեղծեց…), եբրայերեն գոյականը אֱלֹהִים «Էլոհիմ» է՝ հոգնակի տեսքով (Աստվածներ), կարծես շատ աստվածների մասին է խոսքը, որը կարող է շփոթեցնել Աստվածաշնչի ուսումնասիրողներին (Երրորդության առումով): Ցույց տանք ինչպես է Ծնն.1։1-ը կարդացվում եբրայերեն.Ծնն.1:1. Բերեշեթ բարա Էլոհիմ — Սկզբում ՍՏԵՂԾԵՑ (եզակի) Աստվածները երկիրը (ոչ թե մեկ Աստված, այլ ԱՍՏՎԱԾՆԵՐ): «Էլոհիմ»-ի նույն ձևն օգտագործվում է կեղծ աստվածների համար, օր., Դագոն, տե՛ս Դատ.16:23-ը …Նրանք ասացին. «Մեր Աստվածը (Էլոհիմ) մեր ձեռքն է ՄԱՏՆԵԼ Սամսոնին»: Տեսնում ենք, որ, թեև Ծնն.1:1-ում և Դագոնի առնչությամբ օգտագործվում է Էլոհիմ ձևը՝ ԱՍՏՎԱԾՆԵՐ, բայց բայերը եզակի թվով են. Աստվածները (Էլոհիմ) ՍՏԵՂԾԵՑ կամ Դագոն աստվածները Սամսոնին ՄԱՏՆԵՑ փղշտացիների ձեռքը (Ծնն.1:1; Դատ.16:23): Այսինքն, թեպետ այս տեքստերում կա Էլլոհիմ՝ «Աստվածներ» ձևը, սակայն բայը հաղորդում է լոկ ՄԵԿ Աստծու մասին: Ինչո՞ւմն է բանը՝ իմացանք իսրայելցի մի ուսուցչից, ում համար եբրայերենը մայրենի լեզու է.ողջ խնդիրն այն է, որ Արևելքում հոգնակի ձևով արտահայտում էին մեծություն և ակնածանք, ում դիմում էին այդ կերպ։ Օրինակ, Ծնն.24:12-ում ծառան Աբրահամին դիմում է ոչ թե որպես Ադոն (մեկ Տեր), այլ հոգնակի ձևով՝ որպես Ադոնիմ («Աբրահամ տերեր», ինչպես՝ «Մենք՝ Նիկոլայ II-ս» կամ «Մենք՝ Եկատերինա II-ս», ինչն ընդունված էր Ռուսական կայսրությունում): Նայենք նաև Ել.7:1-ը. Այստեղ Եհովան Մովսեսին ասում է. «Տես, ես քեզ Էլոհիմ (աստվածներ) դարձրի փարավոնի համար»: Թեև Մովսեսը մեկն է, նրա մասին ակնածալից ասված է Էլոհիմ — աստվածներ հոգնակի ձևով՝ ասես ընդգծելու Մովսեսի մեծությունը Իսրայել ժողովրդի մեջ (կարծես նա միայնակ շատերին արժե):Սակայն հունարենում հոգնակի թիվը չի օգտագործվում վեհություն և ակնածանք փոխանցելու համար։ Հետևաբար, Ծնն.1։1-ում Յոթանասնիցի թարգմանիչները օգտագործել են հունարեն ho Teosʹ՝ «Աստված» բառը, որպես եբրայերեն Էլոհիմի համարժեք։ Այստեղից էլ «Աստված» բառը հայերեն (նաև ռուսերեն) թարգմանության մեջ օգտագործվում է եզակի թվով: Նույն ձևը (ho Teosʹ) հանդիպում է նաև Աստվածաշնչի այլ տեքստերում, որտեղ եբրայերենում դրված է «Ellohim» ձևը (אֱלֹהִים, տես Մրկ.12:29-ը, որտեղ, օրինակ, Հիսուսը մեջբերում է 2Օր.6:4-ը):Այսպիսով, Արարչի 1-ին՝ «Աստված» անվան ձևը Ս.Գրքում հանդիպում է իմաստային երկու տարբերակով՝ հոգնակի «Էլոհիմ» ձևով և եզակի «Էլոահ» ձևով, ինչը նույնն է և կարող է թարգմանվել և՛ «աստվածներ» բառով, և՛ «Աստված» բառով՝ կախված Էլոհիմ կամ Էլոահ բառերի բայական ձևերից (אֱלָהּ‎, տես Եզր.5։1; Դան.2:11,18): Եթե ​​գրված է Elohim-ը կամ Eloah-ը ՍՏԵՂԾԵՑ, դա վերաբերում է ՄԵԿ Աստծու: Իսկ եթե գրված է Elohim-ը կամ Eloah-ը ՍՏԵՂԾԵՑԻՆ, ուրեմն խոսքը մի քանի աստվածների մասին է (սովորաբար կեղծ աստվածների, Եր.10։11)։ Այժմ, եթե ոմանք կամենան Ծնն.1:1-ի Էլոհիմ/Աստվածներ ձևի հիման վրա Երրորդություն-ը պնդել՝ դուք փաստարկներ կունենաք ապացուցելու, որ Եհովան մեկ Աստված է:Անցնենք Արարչի մյուս անուններին. 2) Տիրակալ (եբր.՝ Ադոնայ, Ծն.15:2; Հես.7:7); 3) Եհովա יהוה (Ել.15:3; 33:19); 4) Ամենագո — היה լինել բայի ձևը. նրանից՝ և քառագիրը יהוה‎ (Ել.3:14,15); 5) Ամենակարող — Շադայ (שד — «զորություն») 6) Բարձրյալ — Էլիոն (El-ից — բարձր ոգի, Ծն.14:20; 2Օր.32:8; Սղ.83:18); 7) Ցևաովթ/Սաբաովթ՝ «զորքեր», հանդիպում է «Եհովա Ցևաովթ» կամ «Աստված Ցևաովթ» համակցությամբ (1Սմ.1:3; Ես.1:9; Մաղ.3:17): «Բարձրյալ» անունը երբեմն վերագրում են Հիսուսին, բայց դա սխալ է. թեև Հիսուսը ամեն անունից վեր է (Եփ.1:20,21), բայց չպետք է կարծել, որ նա Եհովան է. Հիսուսը ՄԱՐԴԿԱՆՑ միջից հասավ ամենաբարձր դիրքին և նստեց Աստծու աջ կողմում (դարձավ Նրա գլխավոր օգնականը): Բայց երբեք Եհովայի տեղը չի գրավի (Եբր.10:12):Այժմ պարզենք, թե ինչ է նշանակում այս անուններից յուրաքանչյուրը: Աստված անունը (եբր.՝ Էլ, Էլոհիմ) բացատրում է Արարչի բնույթը (Արարիչը Աստված է, այսինքն՝ ՈԳԻ, ոչ թե մարդ, Հով.4:24); Եհովա — տալիս է լինել/դառնալ ամենայնին; Ամենագո — գոյություն ունեցող; Տիրակալ — Ադոնայ նշանակում է, որ Արարիչը տիրապետում է տիեզերքին. Ամենակարող — Շադայ նշանակում է «ամեն ինչ կարող է», Ամենակալ — ամեն ինչ Նրա իշխանության տակ է; Բարձրյալ/Էլիոն — Աստված բոլորից վեր է; Աստված Սաբաովթ և Եհովա Ցևաովթ — Եհովա բոլոր զորքերի տեր (1Սամ.17:45):Արարչի աստվածաշնչյան բոլոր այս անուններից ո՞րն է ամենագլխավորը։ Սկզբունքորեն դժվար չէ կռահել, որ, օրինակ, «Աստված, Բարձրյալ, Տեր, Սաբաովթ (զորաց հրամանատար), Ամենակարող, Ամենագո և Ամենակալ» անուններով կոչում են նաև գոյություն ունեցող կեղծ աստված-ոգիներին և նույնիսկ մարդկային հասարակության մեջ ինչ-որ կոլեկտիվի ներսում բարձր իշխանություն ունեցող մեկին (աշխատավայրում, օրինակ, մեկը և՛ ամենագո է (հսկում է բոլորին), և՛ բարձրյալ է — դիրքով կոլեկտիվում բոլորից վեր է, և՛ ամենակալ է՝ ամեն ինչ պահում է իր ձեռքում և այլն): Եզակին միայն Եհովա անունն է, որ նշանակում է — «ամենայն բանի լինել տվող». բանական արարածներից ուրիշ ոչ ոք չի կարող կյանք տալ։Արարչի անձնական այս անունը նույնական է Իր անհատականությանը և բացահայտում է Նրա էության եզակիությունը որպես Արարիչ և Ստեղծիչ, Ով կյանք է տվել տիեզերական աշխարհակարգին և նրա մեջ եղածին: Սա Արարչի գլխավոր անվան օգտին 1-ին փաստարկն է. եթե նրան դիմենք «Եհովա» անունով, Նա հաստատ կիմանա, որ հենց Ինքն է օգնության կանչված, քանզի ոգեղեն և մարդկային աշխարհից ուրիշ ոչ ոք այս անունով չի կոչված. Այժմ նայենք Ե.վ.ների-ի կողմից «Եհովա» անվան օգտին տրված 2-րդ փաստարկը առ այն, որ ՀԿ-ում Արարչի անունը ԵՀՎՀ ձևով շատ ավելի հաճախ է հանդիպում, քան մյուսները — 6973 անգամ (հաշվարկն արված է ԴԸ-ում): Եվ սակայն սրա դեմ կարող են առարկել: Օրինակ.մարդուն կարելի է 10 անգամ ասել «Ալեքսանդր», 100 անգամ՝ «Տեր», բայց դա չի նշանակի, որ «Տեր» անունը Ալեքսանդր անձի գլխավոր անունն է։ Այսինքն, Ս.Գրքում Արարչի որևէ անվան կրկնության թիվը չի ապացուցում դրա առաջնայնությունը։ Ավելին. եթե պարզենք, թե ինչպես է Արարիչն Ինքը ներկայանում Իր ծառաներին, ապա կգտնենք հօգուտ Արարչի «Եհովա» անվան 3-րդ փաստարկը։ Պարզենք դա: Ել.6:2,3-ից գիտենք, որ Աբրահամին Նա հայտնվեց Ամենակարող Աստված անունով, իսկ Մովսեսին՝ Եհովա անունով, մեջբերենք Ել.6:2,3-ը. Ես եմ יהוה Եհովան: Եվ երևացի Աբրահամին, Իսահակին և Հակոբին Ամենակարող Աստծու անունով, բայց իմ Եհովա יהוה անունով նրանց չհայտնվեցի (ԱԹ):
Chatgpt.com

Արհեստական բանականությունը ասում է `

«Jehovah / Եհովա» ձևը պատմականորեն առաջացել է միջնադարյան ընթերցման համակարգից (մասորետական ձայնավորների և համահունչների խառնուրդ)

«Yeho-» ձևը հիմնականում բացատրվում է որպես՝
քերականական կրճատում
արտասանության հեշտացում
աստվածանվան ընդգրկում անունների մեջ (theophoric names)
Այսինքն՝ դա քառագրի արտացոլում է անուններում, բայց ոչ քառագրի ամբողջական հնչյունական վերարտադրություն։
Мир всем
Gitunik
Сообщения: 6023
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Секты и сектанты: Агрессия против духовных основ нации...

Сообщение Gitunik »

Chatgpt.com

Արհեստական բանականությունը ասում է`

Եբրայերենում միջնադարում մասորետները (ձայնավորների նշաններ ստեղծողները) քառագրի համար չեն գրել իրական ձայնավորներ, այլ տեղադրել են այլ բառի ձայնավորներ (սովորաբար “Adonai”-ի)։
Սա հանգեցրեց ուշ ձևերի, ինչից էլ պատմականորեն առաջացավ «Jehovah» ընթերցումը։

Եբրայերենում חוה / hovah ձևը նշանակում է «աղետ, կործանում» (այլ արմատ), բայց դա կապ չունի քառագրի հետ։
Այսինքն՝ « Ehovah»-ը պարզապես սխալ համադրության արդյունք է, ոչ թե իրական բաղադրիչ։
Мир всем
Gitunik
Сообщения: 6023
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Секты и сектанты: Агрессия против духовных основ нации...

Сообщение Gitunik »

Gitunik писал(а): Сегодня, 20:05 Chatgpt.com

Արհեստական բանականությունը ասում է`

Եբրայերենում միջնադարում մասորետները (ձայնավորների նշաններ ստեղծողները) քառագրի համար չեն գրել իրական ձայնավորներ, այլ տեղադրել են այլ բառի ձայնավորներ (սովորաբար “Adonai”-ի)։
Սա հանգեցրեց ուշ ձևերի, ինչից էլ պատմականորեն առաջացավ «Jehovah» ընթերցումը։



Եբրայերենում חוה / hovah ձևը նշանակում է «աղետ, կործանում» (այլ արմատ), բայց դա կապ չունի քառագրի հետ։
Այսինքն՝ « Ehovah»-ը պարզապես սխալ համադրության արդյունք է, ոչ թե իրական բաղադրիչ։
Դէ արի հասկացի ,ով է սխալ տալիս Աստծո անունը։
Դա Աստծո անուն էր՞ արդյոք թէ բառ։
ՅՀՎՀ։
Мир всем
Gitunik
Сообщения: 6023
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Секты и сектанты: Агрессия против духовных основ нации...

Сообщение Gitunik »

Արհեստական բանականությունը կարող է և սխալվել։
Мир всем
Ответить