Մինչև նոր ժամանակներ հասարակական նշանակություն ունեցող որոշումները կայացնում էին իշխող դասակարգի անդամները, որոնք իրենց բարոյական և կրթական, ինչպես նաև ժառանգական հիշողության ու ինստիտուցիոնալ փորձառության շնորհիվ ունենում էին որոշումների ընդունման միջինից ավելի բարձր որակ։ Ժամանակակից հասարակություններում, սակայն, այդ որոշումները կայացնում են հասարակության բոլոր անդամները՝ համաժողովրդական կոնսենսուսի միջոցով, որի արտահայտությունն
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ։
ԱՌԱՋԻՆ տարբերակում առկա է որոշումների կայացման ի սկզբանե ավելի բարձր որակ, բայց կա մի լուրջ թերություն, քանզի հասարակության 90 տոկոսի փոխարեն որոշումներն ընդունում է մնացած 10 տոկոսը։
ԵՐԿՐՈՐԴ տարբերակում՝ այսինքն մեր դեպքում, որոշումը կայացնում է ամբողջ ժողովուրդը, ինչը սկզբունքորեն ավելի արդար է, սակայն որոշման միջին որակը հաճախ ավելի ցածր է լինում։ Օրինակ՝ հարևան Ադրբեջանում գործադրում են
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՈԴԵԼԸ, բայց իշխող էլիտան իր կրթական և ժառանգական հիմքերի շնորհիվ որոշումների ավելի բարձր որակ է ապահովում, քան ավելի ժողովրդավարական մեր հասարակությունը։ Նույն Ադրբեջանում, սակայն, կա արդարության խնդիր, քանզի հասարակության ճնշող մեծամասնությունը չի մասնակցում որոշումների կայացմանը:
Իդեալական վիճակում պետք է ունենանք մի դրություն, երբ հասարակական որոշումները ընդունի հասարակության ամբողջությունը իր մեծամասնության տեսքով: Հաջողության կհասնեն, սակայն, այն ժողովուրդները, որոնց կրթական, բարոյական և ինստիտուցիոնալ
ՀԻՄՔԵՐԸ ԲԱՐՁՐ ԿԼԻՆԵՆ, այսինքն՝ ընդունված որոշումները կլինեն ավելի որակյալ։
Այսպիսով՝ լուծումը մեկն է՝ կրթել հասարակությունը, բայց նաև՝ այդ ընթացքում չկործանվել։
Կկարողանա՞նք - դուք ասեք։

- 1.jpg (133.75 КБ) 2 просмотра