Араратское царство: Великий противник Ассирии

Аватара пользователя
Воин301
Сообщения: 6993
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Воин301 »

7) Էթիունների խնդիրը: <…>
Հայտնի է, որ հիշյալ դամբարաններում ունևորներին, հատկապես ցեղերի առաջնորդների , թաղել են նրանց կանաց, ծառաների, ինչպես նաև նրանցից կախման մեջ գտնված այլ մարդկանց հետ միասին, որոնց պարզապես սպանել են:

Հայ ազգի ծագումը
Հայերի էթնոգենետիկական հայրենիքը և առաջնային տիրապետման իրավունքը
Ալբերտ Նալչանջյան
Էջ 38


Փաստորեն Պատմահոր տեղեկությունը Արտաշեսի մահվան և Արտավազդի դժգոհության մասին դառնում է ավելի հիմնավորված: Այսպիսով կարելի է ենթադրել, որ այսպես կոչված «էթիունինների» սովորությունները պահպանվել էին նաև Արտաշեսի ժամանակաշրջանում:
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Lion »

Այո: Ուղղակի ես չեմ ընդունում այն տեսակետը, որ ինչ որ ազգ է եղել, որին անվանել են Էթիունի...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 6993
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Воин301 »

Ես էլ, Մհեր ջան, հայտնի չէ իրենց ինքնանվանումը, արդյո՞ք պատճառը նրանում չէ, որ նրանց ինքնանվանումը պարզապես «հայ» էր:
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Lion »

Հենց այդպես, եղբայր, իսկ Էթիունին իրենց երկրամասի անունն է:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 6993
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Воин301 »

Մհեր ջան, չեմ կարողանում գտնեմ, բայց հիշում եմ, որ դու մի տեղ գրել էիր, որ Մեհրուժան անունը Արծրունիների տոհմական անուն է: Ճի՞շտ եմ հիշում: Ընդհանուր միտքը չեմ հիշում, որ խնդրեմ կհիշեցնես:

Ասածիս իմաստը նրանումն է, որ Ծոփքում գահակալել է Մեհրուժան(Մորֆիլիգ) անունով արքա, որը կարծես թե Երվանդունի էր:
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Lion »

Եղբայր, չեմ հիշում որ նման բան գրած լինեմ: Հիմա էլ նման մտքի կողմնակից չեմ, դժվար ասած լինեմ, երևի ուրիշն է ասել...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 6993
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Воин301 »

Ուրեմն ուղեղս զբաղված է հիշողություններ հորինելով, պատահում է: :)
Gitunik
Сообщения: 6049
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Gitunik »

Էթիունի Տոհմի անուն է։

Ինչպես `

Խոռխորունի,Բզնունի,Վահևունի,Ապահունի,Ռշտունի և այլն։

Թերևս իմ գրածները չէք էլ նկատում։
Мир всем
Аватара пользователя
Воин301
Сообщения: 6993
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Воин301 »

As we have seen above, the much older Neolithic and Chalcolithic samples from the Southern Caucasus (such as those released from the lowlands of Azerbaijan and the Republic of Armenia) show us clear evidence that people who occupied those parts of the Armenian Highlands further back in antiquity were very similar to Armenians. However, somewhere in the later parts of the Bronze Age and early Iron Age, Eastern Armenia seemed to have experienced a sizable invasion from (northern) Caucasian-like people (perhaps even multiple) who, in the Urartian records, have been called the Etiuni and perhaps also the Diauhi. During the Iron Age wars that the kingdom of Urartu fought, however, these people were largely displaced probably pushed back north towards the Caucasus mountains, and Eastern Armenia was re-Armenized, as we can clearly see from genetic data and read in Urartian records. This event, or perhaps a similar earlier one, mirrors Khorenatsi’s history, where he tells us that, during Noah’s time (in the Neolithic), Armenians lived around Mount Ararat, but later, their descendants moved south towards warmer lands until Hayk/Haldi returned to Van and re-Armenized the region. Khorenatsi also tells us that, by the time of Hayk’s return, those lands were occupied by other tribes, some of whom Hayk incorporated into the Armenian nation.

https://www.peopleofar.com/2023/01/08/t ... th-etiuni/


Հետաքրքիր գենետիկ հետազոտություն է, որը ցույց է տալիս, որ մերօրյա հայերը գենետիկորեն ավելի մոտ են Նեոլիթի և Էնեոլիթի ժամանակաշրջանում ապրող մարդկանց և «ուրարտացիներին», քանց թե էթիունցիներին, որոնք իրենց հերթին գենետիկորեն ավելի մոտ են կովկասյան ժողովուրդներին։ Սրանով հասկանալի է դառնում, թե ինչու էին Վանի թագավորները արևմտյան շրջաններից մարդկանց տեղափոխում հյուսիս-արևելյան շրջաններ և ինչով էր պայմանավորված նրանց հակամարտությունը։
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Lion »

Շնորհակալ եմ, լավն էր...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 6993
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Воин301 »

Ճիշտն ասած ինձ համար շատ անսպասելի բացահայտում էր, ես հակված էի էթիունցիներին նույնացնել «ուրարտացիների» հետ, բայց դա կարծես թե մասամբ է այդպես։ Սա մեզ բերում է մեկ այլ հետաքրքիր եզրակացության՝ անգամ հին ժամանակներում հայկական լեռնաշխարհը զավթվել է օտար ցեղերով, բայց հետագայում բնիկ հայերը վերականգնել են պատմական արդարությունը, սա մեզ և մեզ հաջորդող սերունդներին պետք է ուժ տա, որպեսզի մենք էլ վերականգնենք պատմական արդարությունը։
Հա, ի միջի այլոց, էթիունիների առաջխաղացումը, այսինքն կովկասյան ցեղերի առաջխաղացումը կարող է կապված լիներ հայերի հարավային ու արևմտյան հարևանների հետ տևական թշնամանքով։ Այսիքն՝ բուն հայկական բնակչությունը տեղափոխվում էր ավելի անհանգիստ շրջաններ՝ այնտեղ պաշտպանություն կազմակերպելու համար, դրա հետևանքով թուլանում էր այն խաղաղ շրջանները և դառնում խոցելի, հնարավոր է հենց սա խթանեց արևմտյան շրջաններից այլ ցեղերի ներթափանցումը Վանի թագավորություն։
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Lion »

Միանշանակ, իհարկե, չի կարելի կյանքից կտրված խոսել այդ ամենի մասին: Պարզ է, որ եղել են ներխուժումներ, պարզ է, որ տեղում հաստատվել են այլ ազգեր և ցեղեր: Սա հատկապես ճիշտ է սահմանային շրջանների պահով:

Դասական օրինակներ՝ սկյութները մի որոշ ժամանակ հաստատվեցին Ուտիքի տարածքում, արամեացիները՝ Հայոց Միջագետքում, հույները Կիլիկիայում և այլն...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 6993
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Воин301 »

Изображение
Assyrians beside two Urartian ambassadors (left) and two Elamite ambassadors (right). British Museum photograph: detail of ANE 124802
https://shs.cairn.info/journal-revue-d- ... ang=en#im8


Изображение
Էջմիածնի Ավետարան
Ձեռագրի կազմը բաղկացած է 36,5 x 30,5 սմ մեծության փղոսկրե երկու կողքերից, որոնք 7-րդ դ. աշխատանք են համարվում։


Изображение
Три волхва. Византийская мозаика из Сант-Аполлинаре-Нуово, Равенна, около 565 года, (восстановлена в XVIII веке).
Византийское искусство обычно изображает волхвов в персидской одежде, которая включает накидки и фригийские колпаки.

The Floppy Hats of Urartu
Аватара пользователя
Воин301
Сообщения: 6993
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Воин301 »

Կարո՞ղ ենք արձանագրել, որ մեզ հասած փռյուգյան գլխարկի ամենահին տեղեկատվությունը վերաբերվում է Վանի թագավորության սուրհանդակներին։
Մենք գիտենք, որ ըստ հույների հայերը համարվել են փռյուգիացիներին ազգակից իրենց շորերի ընդհանրության հիման վրա (լեզվի նույնպես), նույն այս շորերի ընդհանրության հիման վրա նաև ազգակից են համարվել պարսիկների և մարերին։
Փաստորեն այս գլխարկը կրել են՝ «ուրարտացիները», Երվանդունիները, «երեք արքաները»։
Аватара пользователя
Lion
Сообщения: 36675
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Lion »

Գուցե, եղբայր, այդ հարցով գիտելիքներ առանձնապես չկան...
Приходите в мой дом...
Ответить