Հայտնի է, որ հիշյալ դամբարաններում ունևորներին, հատկապես ցեղերի առաջնորդների , թաղել են նրանց կանաց, ծառաների, ինչպես նաև նրանցից կախման մեջ գտնված այլ մարդկանց հետ միասին, որոնց պարզապես սպանել են:
Հայերի էթնոգենետիկական հայրենիքը և առաջնային տիրապետման իրավունքը
Ալբերտ Նալչանջյան
Էջ 38
Փաստորեն Պատմահոր տեղեկությունը Արտաշեսի մահվան և Արտավազդի դժգոհության մասին դառնում է ավելի հիմնավորված: Այսպիսով կարելի է ենթադրել, որ այսպես կոչված «էթիունինների» սովորությունները պահպանվել էին նաև Արտաշեսի ժամանակաշրջանում:
