Армянский царь Тигран Второй

Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Воин301 »

Շատ լավ ես նկատել Մհեր ջան։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Lion »

Մերսի :)
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Lion »

38 մայիսի 6-ից 9-ը ընթացած Գինդարոս լեռան ճակատամարտը ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՐԵՑ Արևելքում գործող Պարթևական թագավորության դաշտային բանակին, որը առժամանակ ուղղակի դադարեց գոյություն ունենալ: Կշեռքի հաջողության նշանը, փաստորեն, զգալի կերպով թեքվեց դեպի Մարկոս Անտոնիոսի ու Հռոմեական հանրապետության կողմը, իսկ այս պարագայում հիմնավորված և ինչ-որ տեղ նաև տրամաբանական էր սպասել, որ ՏԻԳՐԱՆ II ՄԵԾԸ ԿՐԿԻՆ ԳՈՐԾԻ ՄԵՋ ԿԴՆԻ ԻՐ ՓԱՅԼՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ: Եվ այսպես, պարտության մատնելով Բակուրին, հռոմեական բանակի հրամանատար Պուբլիոս Բենտիդիոսը շարժվեց դեպի Հարավային Ասորիք՝ հյուսիսում, սակայն, իր տեղակալ Պուպեցիոս Սիլոնի գլխավորությամբ թողնելով զգալի ուժեր:

«Հերովդեսը, անցնելով Հռոմ՝ Անտոնիոսի, Կեսարի և սինկլիտոսի առաջ պատմում է իր հավատարմությունը հռոմեացիներին։ Դրանից հետո Անտոնիոսից Հրեաստանի թագավոր նշանակվելով՝ նա հռոմեական զորքերով իրեն օգնական է վերցնում Վենտիդիոս սպարապետին, որպեսզի Հայոց հետ պատերազմի և Անտիգոնոսին տապալի: Ասորիք հասնելով՝ նա փախուստի է մատնում Հայոց զորքերը։ Սիղոնին թողնելով, որ հայերին դիմադրի Եփրատի մոտ, իսկ Պակարոսին էլ սպանելով` Վենտիդիոս սպարապետն ինքը դառնում է Երուսաղեմ՝ Անտիգոնոսի դեմ: Հայերը, սակայն, նորից օգնություն ստանալով պարսիկներից, դիմում են Սիղոնի վրա և հալածում են նրան՝ շպրտելով Վենտիդիոսի մոտ ու անչափ արյունահեղություններ անելով» (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 19),- շարունակում է պատումը Պատմահայրը՝ մեզ փոխանցելով, դժբախտաբար, ԿՐԿԻՆ ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱՑԱԾ, սակայն Տիգրան II Մեծի ռազմաքաղաքական գործունեության, ինչպես նաև Հայկական բանակի անցած փառահեղ ուղու դրվագներից ևս մեկը:

Եվ այսպես, մ.թ.ա. 38 թվականի մայիսի վերջին Զևգմայի ճ-մ-ում Մեծ Հայքի (մոտ 90.000) և Հայոց Միջագետքի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը ծանր պարտության մատնեց Հռոմեական հանրապետության համալրված, հաջողությունը զարգացնել փորձող ու Պուպեցիոս Սիլոնի գլխավորությամբ առաջխաղացում իրականացրած բանակին (մոտ 70.000) (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 20; Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 49, գլուխ 20, 21)։ Այս ճակատամարտը խորհրդահայ պատմագիտության կողմից, սակայն, ինչպես և սպասելի էր, հայտարարվել է ոչ իրական, դե իսկ համաշխարհային պատմագիտությունն էլ ընդհանրապես չի ընդունում վերջինիս գոյությունը: Արդյունքում, սակայն, համադրելով այս ճակատամարտը նախորդ իրադարձությունների հետ, հնարավորություն է ստացվում ՏԵՂԱԴՐԵԼ ԱՅՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԿՐԵՏ ՇՂԹԱՅՈՒՄ, որտեղ վերջինս գտնում է իր ճշգրիտ տեղը:

Այս կապակցությամբ մինչև առաջ անցնելը հերթական անգամ հիշենք, որ համաշխարհային պատմագիտությանը հիմնականում ԽՈՐԹ ԵՆ տարածաշրջանային մի շարք իրադարձությունների վերաբերյալ արժեքավոր տեղեկությունները հայտնող հայկական աղբյուրները, կամ էլ վերջիններս, կրկին չարաբաստիկ եվրոպակենտրոնության պատճառով, առնվազն խիստ թերագնահատվել են և չեն օգտագործվել իրադարձությունները լուսաբանելիս: Կոնկրետ այս օրինակի վրա պարզորոշ երևում է, թե ինչպես Մովսես Խորենացուն անտեսելը բերել է իրադարձությունների ամբողջական պատկերի կորստին: Ասվածի կապակցությամբ հատկանշական է, որ Դիոն Կասսիոսը՝ հռոմեական կողմից հիմնական սկզբնաղբյուրը մ.թ.ա. 38 թվականի մայիսի 6-9-ի Գինդարոս լեռան ճ-մ-ին անմիջապես հաջորդող իրադարձությունների վերաբերյալ, հռոմեական բանակի որևէ անհաջողության մասին չի հայտնում, սակայն վերջինիս երկում այնուհանդերձ առկա են որոշակի տողատակեր: Այսպես, Դիոն Կասսիոսը հայտնում է, որ, ՉՆԱՅԱԾ պարթևների դեմ ձեռք բերած մեծ հաջողությանը, Մարկոս Անտոնիոսն այնուհանդերձ չափազանց դժգոհ մնաց Պուբլիոս Բենտիդիոսից և վերջինս պաշտոնազրկվեց՝ դրանից հետո այլևս երբեք չզբաղեցնելով որևէ զինվորական պաշտոն: Դիոն Կասսիոսը այս հանգամանքը բացատրում է Մարկոս Անտոնիոսի ռազմաքաղաքական խանդով, այն ենթատեքստով, որ վերջինս չէր ցանկանում Պուբլիոս Բենտիդիոսի փառքի հետագա մեծացումը, սակայն կարելի է ենթադրել, որ որոշակիորեն, իսկ գուցե նաև հիմնականում իր դերն է ունեցել հենց այն հանգամանքը, որ Պուբլիոս Բենտիդիոսի ենթակա Պուպեցիոս Սիլոնը, այսինքն` փաստացի՝ Պուբլիոս Բենտիդիոսը, ԾԱՆՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԿՐԵԼ Գինդարոս լեռան ճ-մ-ին անմիջապես հաջորդող ժամանակաշրջանում, ինչի հետևանքով Գինդարոս լեռան ճ-մ-ում ձեռք բերված հաջողությունը մեծապես արժեզրկվել էր:

Արդյունքում կարելի է լիովին հիմնավորված գալ հետևության, որ մ.թ.ա. 38 թվականի մայիսի 6-9-ի Գինդարոս լեռան ճակատամարտում Պարթևական թագավորության բանակի կրած խոշոր պարտությունից հետո Մեծ Հայքի թագավորության բանակն իր հիմնական ուժերով ՄԻՋԱՄՏԵԼ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և, ինչ որ տեղ Զևգմայի գետանցման մոտակայքում ծանր պարտության մատնելով Հռոմեական հանրապետության բանակին ու փոխելով պատերազմի ընթացքը, ԿԱՅՈՒՆԱՑՐԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ: Այսպիսով՝ կարծում եմ, որ ժամանակն է իր արժանի տեղում դնել Տիգրան II Մեծի գահակալության նաև ամենավերջին այս իրադարձությունը ևս, երբ Մեծ Հայքի թագավորությունը, ժամանակին իր մասնակցությունը բերելով զարգացող իրադարձություններին, կրկին վերականգնեց ռազմաքաղաքական հավասարակշռությունը Արևելքում:

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Lion »

Մ.թ.ա. 95 թվականին իր մահկանացուն կնքեց Մեծ Հայքի թագավորության արքա Տիրան I-ը, որի խաղաղ և ռազմաքաղաքական էական իրադարձություններից գործնականում զուրկ գահակալման շրջանը, կարծես, ԼՈՒՌ ՆԱԽԵՐԳԱՆՔՆ ԷՐ բուռն իրադարձություններով լի գահակալման այն շրջանին, որը բաժին էր ընկնելու նրա որդի և հաջորդ Տիգրան II Մեծին։

Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան II Մեծը նույնիսկ մեծամասշտաբ անձանց ամենևին էլ պակաս չունեցող մեր պատմության մեջ ԲԱՑԱՌԻԿ ՄԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ընդ որում վերջինիս բացառիկությունը պայմանավորվում է այս տիրակալի ամենից առաջ ռազմաքաղաքական ձեռքբերումներով, սակայն ամենևին էլ չի սահմանափակվում դրանով։ Տիգրան II Մեծն իրենից ներկայացնում էր բացառիկ խելքի և խորաթափանցության, քաղաքական զարգացումների գնահատման անչափ սուր ընկալման, զորավարական առաջնակարգ ունակությունների, հսկայական եռանդի, երկաթյա կամքի, ինչպես նաև կազմակերպչական մեծ ունակությունների տեր մի անձնավորություն։ Հայոց բացառիկ այս տիրակալը, որը, կարծես թե կրկնելով, իսկ ինչ-որ իմաստով էլ նույնիսկ գերազանցելով Արա III Մեծին, արդյունքում ոչ միայն հսկայական ռազմաքաղաքական վերելքի ապահովեց Մեծ Հայքի թագավորությանը և հայ ժողովրդին, այլև, որ, թերևս, ավելի կարևոր էր, վերջիններիս կենսունակության հսկայական ուժ ապահովեց, ինչը անչափ կարևոր նշանակություն ունեցավ հետագայի համար՝ ըստ էության մեծապես պայմանավորելով հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։

Այս առումով Տիգրան II Մեծին լավագույններից մեկը բնորոշում է Ռենե Գրոսեն, որը նշում է. «Տիգրանը՝ թերագնահատված այդ մեծ տիրակալը…, անշուշտ, շատ ավելի է արժանի պատմության հիացմունքին, քան նրա ժամանակակից Միհրդատ Եվպատորը, եթե ցանկանաք նկատել, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության հասցրեց իր երկիրը», մինչդեռ Տիգրանն ապահովեց սեփական ժողովրդի հավերժական հարատևումը»:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6213
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Gitunik »

https://www.youtube.com/watch?v=sKqbKpq ... V&index=26

Ձայն Արարատի 26 - Տիգրան Մեծ / Armenology - Tigran The Great

Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 26-րդ թողարկումը նվիրված է Տիգրան Մեծին: Ով էր Արտաշեսյան հարստության այս փառավոր ժառանգը, ինչ գործունեություն է ծավալել, Հռոմի և Պոնտոսի հետ ինչ հարաբերություններիմեջ է եղել: Խոսվում է նաև տվյալ ժամանակաշրջանի հասարակական կարգերի մասին: Հյուրն է՝ պրոֆեսոր Հայկ Հակոբյանը:
Мир всем
герцог фридландский
Сообщения: 3892
Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33

Re: Армяне и "азербайджанцы": Почему и зачем...??!!

Сообщение герцог фридландский »

https://youtu.be/A8aTObjpRtg:lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol:Саркис Цатурян: Тигран Великий был персом ВИДЕО
13:32

"Тигран Великий был персом". Об этом в эфире передачи на YouTube-канале Civilnet заявил главный редактор ИА «Реалист» Саркис Цатурян.

В беседе с ведущей Стеллой Меграбекян он подчеркнул, что армянская цивилизация за период своего развития процветала, когда она имела нормальные, позитивные и добрые отношения с Ираном.

«Я имею в виду, например, крещение Армении, строительство империи Тиграном Великим, который по национальности был персом. То есть наша цивилизация процветала в это время. К сожалению, как только мы отказались от некоторых стратегических связей с Ираном, многое стало меняться не в благоприятную для нашего народа сторону », - отметил С.Цатурян.

Известно также, что Тигран исповедовал древнюю иранскую религию - зороастризм.

Вот такой «армянский царь» был у «Великой Армении».
Арутюнян Эдуард
Сообщения: 1203
Зарегистрирован: 13 авг 2017, 17:43

Re: Армяне и "азербайджанцы": Почему и зачем...??!!

Сообщение Арутюнян Эдуард »

герцог фридландский писал(а):
https://youtu.be/A8aTObjpRtg :lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol::lol:Саркис Цатурян: Тигран Великий был персом ВИДЕО
13:32

"Тигран Великий был персом". Об этом в эфире передачи на YouTube-канале Civilnet заявил главный редактор ИА «Реалист» Саркис Цатурян.

В беседе с ведущей Стеллой Меграбекян он подчеркнул, что армянская цивилизация за период своего развития процветала, когда она имела нормальные, позитивные и добрые отношения с Ираном.

«Я имею в виду, например, крещение Армении, строительство империи Тиграном Великим, который по национальности был персом. То есть наша цивилизация процветала в это время. К сожалению, как только мы отказались от некоторых стратегических связей с Ираном, многое стало меняться не в благоприятную для нашего народа сторону », - отметил С.Цатурян.

Известно также, что Тигран исповедовал древнюю иранскую религию - зороастризм.

Вот такой «армянский царь» был у «Великой Армении».

Слова вырваны из общего контекста, не очень умного "умника", особенно о всегда "хороших" отношениях с Ираном. Тигран не был ни персом, ни скифом(про это ваши мутят). Персии к тому времени давно не было, а Ервандяны не персы. Армянские публицисты с недообразованием и глупыми высказываниями вредят армянам больше чем любая турецкая пропагада, это факт.
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Lion »

Идиотизм и незнание темы. по одной из версии Тигран был внуком Арташес I, отцом которого был армянских вельможа Зарех. По другой версии он был внуком внука брата первого Аршакидского царя Аршака I Храброго. в любом случае, даже если взять эту версию, он ровно столько парфянин, чем нынешние Виндзоры и Романовы немцы, а грузинские Багратиони - армяне.
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6213
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Gitunik »

Lion писал(а):
Идиотизм и незнание темы. по одной из версии Тигран был внуком Арташес I, отцом которого был армянских вельможа Зарех. По другой версии он был внуком внука брата первого Аршакидского царя Аршака I Храброго. в любом случае, даже если взять эту версию, он ровно столько парфянин, чем нынешние Виндзоры и Романовы немцы, а грузинские Багратиони - армяне.

Аршакиды и Парфяны разве не Персы?
Зарех Ервандуни прадед Тиграна 2 Арташесяна,а Ервандуни потомки Айказуны,а бабушка Тиграна 2 Сатеник из рода Аланац,
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Lion »

Нет, парфяне не "классические" персы, это в первых, и далее - если даже по этой версии посмотреть, Тигран уже давно был армянином.
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6213
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Gitunik »

Lion писал(а):
Нет, парфяне не "классические" персы, это в первых, и далее - если даже по этой версии посмотреть, Тигран уже давно был армянином.

Конечно Тигран 2 Армянин из рода Ервандуни-Арташесян,я в курсе
Мир всем
Gitunik
Сообщения: 6213
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Gitunik »

Ես նման եմ պրոֆիլով Տիգրան Մեծին, Հեսա գործով էլ նման կլինեմ, գնամ կռվի։

Մհեր գալիս ես? Չես գալիս, ես այդպես էլ գիտեի։
Мир всем
Gitunik
Сообщения: 6213
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Gitunik »

Ես չեմ կարա հիվանդ ծնողիս թողնել ու գնալ կռվի, բայց գնալս չէ բացառվում։
Мир всем
Gitunik
Сообщения: 6213
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армянский царь Тигран Второй

Сообщение Gitunik »

Великая Армения при Тиграна 2Великого в 70 год до нашей эри
Мир всем
Gitunik
Сообщения: 6213
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Պատմական քննարկումներ թեմայից դուրս: Свободно об истории...

Сообщение Gitunik »

https://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D0 ... 0%D0%BD_II

Тигра́н II (арм. Տիգրան II, др.-греч. Τιγράνης, лат. Tigranes), более известный как Тигран Великий (арм. Տիգրան Մեծ; 140 год до н. э. — 55 год до н. э.) — царь Великой Армении, при котором страна на короткое время стала сильнейшим государством к востоку от Рима. Крупный полководец и завоеватель эпохи эллинизма, правивший в 95—55 гг. до н. э. Имел титул шахиншаха («царя царей»). Внук Арташеса I.
Мир всем
Ответить