Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Հեշտ է զոմբիներին հայհոյելը և իրենց ժեխ կոչելը, հեշտ է, բայց…

Խնդիրը կայանում է նրանում, որ մարդկանց մի զգալի մասն, ըստ էության, ՉԻ ՄԵԾԱՆՈՒՄ: Ճիշտ հասկանանք իրար՝ հիշատակածս անհատները ֆիզիկապես մեծանում են, բայց հոգեպես մնում են… ԵՐԵԽԱ: Սա ես չեմ ասում այլ իմաստով, սա, ցավոք, ուղղակի փաստ է: Ինձ համար սա հատկապես ակնհայտ է այն բանի ֆոնին, որ, աշխատանքիս իսկ բերումով, ես ՇԱՏ ԵՄ ՇՓՎՈՒՄ մեր հասարակության մեծաքանակ անդամների հետ և բոլոր հիմքերն ունեմ նման դիտարկում անելու համար: Եվ այսպես, մարդկանց մի զգալի խմբին, ցավոք, բնորոշ է նույն ախտը՝ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՄԵԾԱՆԱԼ, ԲԱՅՑ ՆԵՐՔՆԱՊԵՍ ՄՆԱԼ ԵՐԵԽԱ:

Իսկ երեխան սիրում է հավատալ հեքիաթներին և խորապես վստահ է, որ հրաշք է լինելու՝ սպիտակ ձիու վրա սուրալով գալու է մի ՀԵՐՈՍ և փրկելու է իրեն՝ լուծելով իր բոլոր խնդիրները: Իր հերթին, սակայն, կան քաղաքական գործիչներ, որոնք գիտակցաբար խաղարկում են «հերոսին սպասելու» մեծ երեխաների այս ձգտումները: ԽԱՂԱՐԿՈՒՄ ԵՆ՝ ինչպես աղանդավորների ղեկավարն է խաղում միամիտ հավատացյալների հույզերի հետ կամ… ճարպիկ խաբեբան, որն, օրինակ, բալզակյան տարիքի մի տիկնոջ հավատացնում է իր՝ երազանքի ասպետ լինելու մեջ՝ արդյունքում տիրանալով նույն այդ տիկնոջ ունեցվածքին…

ՀԵՇՏ Է ԶՈՄԲԻՆԵՐԻՆ ՀԱՅՀՈՅԵԼԸ ԵՎ ՀԵՇՏ Է ԻՐԵՆՑ ԺԵԽ ԿՈՉԵԼԸ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, ինքս ևս երբեմն տուրք եմ տալիս այդ գայթակղությանը: Մանավանդ՝ երբ խոսքը վերաբերում է մեր պատմական հողերին, ազգի ապագային և պետականությանը: Հեշտ է, բայց… ինքս աստիճանաբար հանգում եմ այն մտքին, որ այդպես պետք չէ վարվել, իրոք՝ պետք չէ:

Նոր վերադարձա սուպերմարկետից՝ ՄԻ ԿԻՆ ԵՎ ԻՐ ԱՄՈՒՍԻՆՆ ԱՌԵՎՏՈՒՐ ԷԻՆ ԱՐԵԼ, գումարը կազմել էր 10.000 դրամ և կինը, զարմացած դրանից, փորձում էր չեկը ընթերցելով հասկանալ, թե ի վերջո իրենք այդ ի՞նչ գնումներ են արել, որ ընտանեկան բյուջեից հեռացավ ամբողջ 10.000 դրամ: Նույն այդ ժամանակ կնոջ ամուսինը, որն, ակնհայտորեն, որոշակիորեն ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ մտածողության տեր էր, հիշեցրեց… զոմբիների ու ժեխի մասին, իսկ ատամների արանքից էլ նետեց, թե… ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ամեն դեպքում խորհուրդ է տալիս գնաճից խուճապի չմատնվել: Ակնարկը կնոջն էր ուղղված, որն, ինչքան հասկացա, գործող իշխանության կողմնակից էր և պայքարում էր, որ «հները հետ չգան», այն դեպքում, երբ ամուսինն ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԵՐ…

Մեղք է մեր ժողովրդի մի մասն, ԻՐՈՔ ՄԵՂՔ Է – ժողովրդի մի մասն արդեն վաղուց ազատվել է պատրանքներից և այս կամ այն կերպ իր գլխի ճարն է տեսնում, բայց մյուս մասը… ՀԱՎԱՏՈՒՄ Է… մանկական անմիջականությամբ հավատում է հերոսին, չի ուզում հավատալ, ուղղակի պատրաստ չէ ընդունել այն փաստը, որ հերոսը ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՀԵՐՈՍ ՉԷ…

Դժվար է հավատալը, դժվար է ընկալել իրականությունը, հեշտ է ապրել պատրանքներով, հեշտ ու հաճելի է հավատալ մի ինչ որ կախարդական էակի գոյությանը, որը, քո երկարատև զրկանքներից հետո, քեզ հանկարծ խոստանում է կյանքի կոչել քո բոլոր չիրականացած իղձերն ու երազանքները՝ արդարություն, նյութական բարեկեցություն, երջանկություն – հեշտ է, հաճելի է, սակայն ԿՅԱՆՔԸ ՀԵՔԻԱԹ ՉԷ ԵՎ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ…

Ես այսուհետ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՄ ՉԶԱՅՐԱՆԱԼ՝ հնարավորինս քիչ կիրառել, իսկ իդեալում էլ չկիրառել «զոմբի», «ժեխ» կամ նմանատիպ այլ տերմիններ, քանի որ աստիճանաբար հանգում եմ այն մտքին, որ իմ այն հայրենակիցները՝ ԻՄ ՔՈՒՅՐԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ, որոնք նման տերմինների հասցեատերը լինելու են հավակնում, ուղղակի… ԶՈՀԵՐ ԵՆ՝ կյանքի հանգամանքների, «գեղեցիկ հեքիաթի» զոհեր – իրենք իմ հայրենակիցներն են, իմ քույրերն ու եղբայրներն են և իրենց ուղղակի պետք է… օգնել՝ լուսաբանել և հասկացնել իրականությունը:

Այս կապակցությամբ ասեմ նաև՝ ՈՉ ՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՆ – չե՞ն ուզում իմ օգնությունը, խնդրեմ, ոչ մի խնդիր՝ իրենք գիտեն, թող հանգիստ կրեն իրենց մանկամտության հետևանքները, քանի որ, հայտնի բան է՝ ձրի խորհուրդը անպետք մի բան է: Ինքս արդեն պատրանքներ չունեմ և, կարող եք վստահ լինել, իմ գլխի ճարը կտեսնեմ և իմ գլխի ճարը ԼԱՎ կտեսնեմ, դրա համար կրկնեմ՝ ոչ մի պարտադիր բան - կուզենա՞ն մարդիկ ինչ որ բան հասկանալ, կփորձեմ օգնել, չե՞ն ուզենա... խնդրեմ, հավատացեք հերոսին, գնաճը մի նկատեք, վստահ եղեք, որ «սաղ նախկիններն են մեղավոր, որ հերոսին չեն թողնում գործել», ժխտեք մեր պետականության անկման փաստը, մինչև... գնաճը կխեղդի կամ... նոր պատերազմ կլինի:

Սա է...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Պրո և հակաիշխանական լայվեր բանակից…

Մի արեք, խնդրում և հորդորում եմ հատկապես իշխանություններին, քանի որ ԼԾԱԿՆԵՐՆ իրենց ձեռքում են: Մի արեք, առեք նման բանի դեմը, բանակում վտանգավոր են նման խաղերը, դա մի ջին է, որ, եթե բաց թողեցիր շշից, այլևս տերը չես, ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԼԻՆԵՆ:

Չի կարելի, զինվորականներ են, գրգռված վիճակում են և զենքով, իսկ այս լայվերում մեկը մյուսին վիրավորում են: Մի արեք, չի կարելի…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Կներեք, իսկ ո՞վ է այս անձնավորությունը, որ ոչ միայն մարտական դիրք մուտք ունի, այլև ցուցումներ է տալիս դիրքապահներին և բացատրություններ է վերցնում: Հիշեցնեմ՝ խոսքը վերաբերում է մարտական դիրքին և ՀՀ կանոնավոր բանակին:

Մի արեք նման բաներ - քիչ բան կա, որից ես զայրանում եմ, բայց այդ քիչ բաներից մեկն այն է, երբ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱՆԱԿԸ փորձում են վերածել ախպերական թայֆայախմբի ու այնտեղ սկսում են սերմանել ջոկատա-աշխարհազորային հոգեբանություն: Կրկնեմ՝ ուժը ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱՆԱԿԻ մեջ է՝ աշխարհազորը, կամավոր ջոկատները կամ, առավել ևս՝ թայֆայախումբը ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի կարող փոխարինել կանոնավոր բանակին և իրենց ուժով վերջիններս սկզբունքորեն, ԷԱԿԱՆՈՐԵՆ զիջում են կանոնավոր բանակին:

Արդյունքում տացվում է՝ մեր երեք տասնամյակի հիմնական պետական ձեռքբերում հանդիսացող ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱՆԱԿԸ... իջեցվում է՝ աշխարհազորի, կամավոր ջոկատների կամ թայֆայախմբի մակարդակին:

Անընդունելի է!

Իրեն հարգող երկրում այս անձը վաղուց արդեն բացատրություններ տալիս կլիներ՝ ռազմական ոստիկանությունում, իսկ դիրքապահներն էլ իրավական, եթե ոչ գոնե բարոյական պատասխանատվության կենթարկվեին վերջինիս հետ նման կերպ շփվելու համար:

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Կոլոտ հովո կոչվող խայտառակությունը Ալիևի կնոջ ՖԲ պատին թուրքերի ուրախությունն է կիսում՝ «Պարոն Ալիևի» դեմքին էլ... խաղաղություն է տեսնում...

Մենք ենք մեղավոր, ուրիշ ոչ-ոք՝ երբ բեմի էժանագին այս խեղկատակին սկսեցինք ինչ որ բանի տեղ դնել, իսկ նա էլ իր դատարկությամբ սկսեց իրեն... ազգի մտավորական երևակայել:

Աղբի տեղը աղբամանում է, ոչ թե բեմի վրա:

Առողջանալ է պետք...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

... ու ասեմ՝ մեր խնդիրն այնքան էլ այն չէ, որ կոլոտ Հովո կոչվող մի խեղկատակ երևույթ կա, մեր խնդիրը նրանում է, որ այս պահի դրությամբ իր գրվածքը հայերից 334 հոգի լայքել է, 51 հոգի՝ սրտիկել, իսկ 9 հոգի էլ նույնիսկ գուրգուրել է...

Միակ հույսի կետը՝ զայրացած սմայլիկներն այնուհանդերձ 528 հատ են: Հույս կա, ուղղակի... դժվար է լինելու հասարակության հոգեբանական այս կորուստները ամոքելը...

Սպասենք և հուսանք...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Թշնամին ավերել է Շուշիի Կանանչ ժամ եկեղեցին։

Երևի Ալիևի դեմքի երեկվա «խաղաղությունը» դրանից էր, ինչպես նկատել էին որոշ այսպես կոչված հայեր...

Ցավալի է...

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Կուռքերի երկիր Հայաստան…

Ճիշտ ու սխալ չկա՝ յուրայի՞ն է, ճիշտ է, իսկ եթե յուրային կուռք է՝ առավել ևս՝ ԱՆՍԽԱԼԱԿԱՆ Է, հենց նոր երկնքից իջած՝ ոտքերն էլ մի քիչ ամպոտ, նույնիսկ տեսականորեն ՉԻ ԿԱՐՈՂ սխալվել:

Պաշտպանոոոուււււմ են Արշակյանին յուրայինները, փրփուրը բերաններին վատաբանոււււււմ են լրագրողին՝ անհավատալի բան՝ 2018 թվականի արժեհամակարգի քարոզի հիման վրա իշխանության եկածները պաշտպանում են նախարարի կողմից լրագրողին… բռնցքահարելու դրվագը, արդարացնում են, անիծում և փնովում են լրագրողին…

Տխուր է, հարգելիներս, ՇԱՏ ՏԽՈՒՐ Է՝ սա ամենից առաջ անբարոյական է, բայց, որ ոչ պակաս կարևոր է՝ նաև ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷԼ ՉԷ - չնկատելով ձեր սիրելիների կամ կուռքի սխալները, դուք, հարգելիներս, ուղղակի փչացնում եք նրան, ինչպես վատ ծնողը, որ երես է տալիս երեխային…

Մանկապարտեզային մտածողություն՝ ցավոք…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Մոդա է դարձել բողոքել լրագրողական կուլտուրայի անկումից, գուցե, բայց չե՞ք գտնում, որ նաև լրագրողների հետ շփվողներն են իրենց անվայել պահում:

Իշխանական պատգամավորներն, օրինակ, իրենց տարրական նեղություն չեն տալիս լրագրողների հետ շփվելիս իրենց զսպելու և սեփական վատ տրամադրությունը (Անդրանիկ Քոչարյան) կամ որևէ քաղաքական ուժին չսիրելը (Ալեն Սիմոնյան) պարպում են նույն լրագրողների վրա: Կան նաև նախարարներ, որոնք լրագրողներից փախուստի դիմելու հարցում սպրինտերական արագություն են զարգացնում, իսկ ոմանք էլ լրագրողներից թաքնվելու արվեստը հասցրել են այնպիսի գագաթների, ինչին Մոսադը կնախանձեր:

Եվ ամենակարևորը՝ այս ամենը այն պարագայում, երբ գործադիրի ղեկավարը, ճակատագրի ինչպիսի չար կատակ, հենց նախկին լրագրող է...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Հայ ժողովուրդը Արցախը կորցրեց, որովհետև նրա ՄԵԾ ՄԱՍԸ իրապես չէր գնահատում, չէր արժեվորում այն: Ժողովուրդը, որը 1988 թ-ից սկսեց միասնական ձևով պայքարել Արցախի համար, իսկ հետո էլ մի ԾԱՆՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ հաստատեց իր իրավունքը Արցախի նկատմամբ, այսինքն՝ սիրեց ու գնահատեց այն, դրանից 27 տարի անց իր զգալի մասով ՈՉ ՍԻՐՈՒՄ և ՈՉ ԷԼ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ: Ցավոք սա փաստ է և այս հարցում իրենց մեղքի հսկայական բաժինն ունեն ՀՀ բոլոր իշխանությունները:

Այնուհանդերձ՝ Արցախը ազգային ԱՆԲԵԿԱՆԵԼԻ ԱՐԺԵՔ Է, ընդ որում այն արժեք է ոչ թե միայն ինչ որ վերին, հոգևոր մակարդակում, այլ՝ շատ իրապես՝ այն ՀՀ անվտանգության բարձիկն էր, ՀՀ տնտեսության կարևորագուն մասը և հայ ժողովրդի կենսատարածքի կարևորագույն բաղադրիչը: Սա, սակայն, հայերի մեծ մասը, կրկնեմ, չի հասկանում և չի գնահատում…

Նայում եմ այս նկարը՝ բալզակյան տարիքի այն տիկինը հեռախոսով հիացած նկարում է գործող վարչապետին և աղուհաղ մատուցող աղջնակին: Ենթադրում եմ, որ աղջնակն իր աղջիկն է, գուցե թոռնուհին կամ գուցե մեկ այլ ազգական, էական չէ, նայում եմ հեռախոսով նկարահանում իրականացնող այդ տիկնոջն ու նրա ՀԻԱՑԱԾ ԴԵՄՔԻՆ և հասկանում եմ, որ… այս տիկինը ևս, ցավոք, Արցախը չի գնահատում, նա չի սիրում այն ու Արցախը նրա համար ոչինչ է՝ ֆիքցիա, ԴԱՏԱՐԿ ՄԻ ՏԵՂ:

Շատ կուզենայի հարց ուղղել այդ տիկնոջը, բայց դա դժվար հաջողվի, սակայն, եթե որևէ մեկը ճանաչում է նրան՝ ՓՈԽԱՆՑԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, հարցս.

- Հարգելի տիկին՝ մորս տարիքի իմ ազգակցուհի, որ այդքան հիացած դեմքով նկարում եք այդ աղջնակին, այսինքն՝ ըստ էության, ընդունում եք, որ նա վերին, մի բարձր արժեքի է հասել, երբ ՀՀ գործող վարչապետին աղուհաց է մատուցում, Ո՞ՐՆ Է ԱՅԴ ԱՐԺԵՔԸ, կասե՞ք, ի՞նչ մի ձեռքբերման է հասել ձեր աղջնակը, որ այդքան հիացել եք և ՄԻ՞ԹԵ ՁԵՐ ԱՂՋՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԸ ԿՈՐՑՐԱԾԻՆ ԱՂՈՒՀԱՑ ՄԱՏՈՒՑԵԼԸ ՀԵՆՑ ԱՅԴ ԱՐԺԵՔՆ Է, ՈՐԸ ՁԵԶ ՀԻԱՑՐԵԼ Է: Դուք ակնհայտորեն համարում եք, որ ՀՀ ամենաբարձր պաշտոնատար անձին աղուհաց մատուցելն արդեն իսկ ձեռքբերում է, բայց գիտակցո՞ւմ եք արդյոք դուք, տիկին, որ ձեր աղջնակի դիմաց մի մարդ է, որ… Արցախ է կորցրել, հասկանո՞ւմ եք դուք այդ հանգամանքը:

Ցավոք, հարգելի տիկին, գործնականում վստահ եմ, որ ոչ գիտակցում եք և ոչ էլ հասկանում եք այս ամեը, ուղղակի… պաշտոնատար անձ եք տեսել ու կուրացել եք, բայց չէ՞ որ… նույն այդ պաշտոնատար անձը, կրկնեմ, ԱՐՑԱԽ Է ԿՈՐՑՐԵԼ: Եվ այսպես, մորս տարիքի հարգելի տիկին, դուք և ձեզ պես մտածողները ոչ սիրում եք Արցախը, ոչ էլ գնահատում եք այն և սա վերևում ասածիս դասական մի հաստատումն էր:
Ցավալի է…

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Կա՞ր հայկական եկեղեցին, չկա հայկական եկեղեցին...

Իսկ ոմանք դեռևս բարբաջում են թուրքի հետ խաղաղ գոյակցության և նույնիսկ ինչ-ինչ տնտեսական օգուտների մասին:

Կա՞ր հայկական եկեղեցին, չկա հայկական եկեղեցին...

Ցավալի է...

Изображение
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Работы Мгера Акопяна

Сообщение Gitunik »

Lion писал(а):
ՀԱՅՈՑ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՉԽԱՄՐՈՂ ՓԱՌՔԸ


Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որի մասին հիշատակությունները հանդիպում են արդեն շումերական և աքքադական սեպագրերում: Հայերը մարդկության գիտակցական պատմության սկզբից ևեթ ապրել են Հայկական լեռնաշխարհում: Արդեն մարդկության պատմության արշալույսին շումերական տիրակալները փորձեցին հպատակեցնել Հայկական լեռնաշխարհը և իրենց տիրապետության տակ առնել հայոց առաջին պետական միավորը՝ Արա(ր)տայի քրմապետությունը:

…«Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես քաղաքի (նկատի ունի Արա(ր)տայի մայրաքաղաք Մեծամորը – Մ.Հ.) պարիսպներից թափվում էին ամբողջ տարին՝ աղմկոտ սուլոցով: Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան»,- տխրությամբ և իրենց կրած անխուսափելի անհաջողության գիտակցմամբ հայտնում էին շումերական տրտմած արձանագրությունները: Ի վերջո արշավանքը նախաձեռնած Ուրուկի կառավարիչ Էնմերքարը ստիպված եղավ նահանջի հրաման տալ…

Հայերը հետագայում ևս բազմիցս հաջողությամբ ետ են մղել տարածաշրջանային գերիշխանության հասած այնպիսի պետությունների ոտնձգությունները, ինչպիսիք էին Աքքադը, Բաբելոնը, Ասորեստանը, Խեթթին, Եգիպտոսը, Մարաստանը, Աքեմենյան Պարսկաստանը, Սելևկյան թագավորությունը, Պոնտական թագավորությունը, Պարթևական թագավորությունը, Հռոմը, Սասանյան Պարսկաստանը և այլն:

Հնագույն ժամանակներում ողջ աշխարհում թնդում էր հայոց մարտակառքերի փառքը: Ի՛նչ արժեն միայն հիշատակությունները դեպի արևելք տեղի ունեցած արիական արշավանքների կամ հզոր Եգիպտոսի ջախջախման մասին, մի ջախջախում, որն իրականացրին հայերը՝ եգիպտական աղբյուրներում հիշատակվող «Հայք»-երը:

Հին և Միջին դարերում մեծ հարգանք էր վայելում Հայոց այրուձին, որն իր կազմում ուներ ծանր և թեթև զինված հեծյալներ: Հայոց ծանր հեծյալների մեջ հանդիպում է ծանր հանդերձանքի և ճկունության այն հիանալի համակցությունը, որը հնարավորություն էր տալիս մի կողմից կիրառել ծանր հեծյալի առավելությունները, մյուս կողմից էլ՝ հնարավորինս զերծ մնալ վերջինիս բնորոշ թերություններից: Մասնավորապես՝ Հայոց ծանր հեծյալները ոչ այնպես անհեթեթորեն ծանր էին հանդերձավորված, ինչպես, ասենք, պարթևները, սակայն դրա փոխարեն նրանք ավելի ճկուն էին, որն էլ հնարավորություն էր տալիս հաջողությամբ կիրառել ք.ա. I դարում նրանց սպառազինության մեջ հայտնված նետն ու աղեղը: Նույնիսկ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներն էին խոստովանում հայոց այս զորատեսակի արտասովոր ռազմական հատկությունները և իրենց զորավարների անհաջողությունները հաճախ բացատրում դրանով:

Նույն ժամանակներում արժանի համբավ էր վայելում նաև Հայոց հետևազորը: Հայոց հետևակը հատկապես լավ էր կռվում լեռնային մարտերում, ինչպես նաև ամրոցների գրոհի կամ դրանց պաշտպանության ժամանակ: Ծանր հետևակը ի վիճակի էր ետ մղելու ծանր հեծելազորի հարվածը, մի բան, որը երբեմն չէր հաջողվում նույնիսկ հունական և հռոմեական հետևակին: Սակայն Հայոց ծանրազեն հետևակին չէր զիջում, իսկ իր ռազմական փառքով հաճախ գերազանցում էր թեթև հետևակը, որն իր սպառազինության մեջ ուներ հայոց փառաբանված լայնալիճ աղեղը:

Թշնամիները հաճախ էին իրենց անհաջողությունները բացատրում նաև հայոց այս զինատեսակի բացառիկ մարտական հատկություններով: Այսպես՝ Քսենոֆոնի գլխավորած հայտնի Բյուրաց նահանջի ժամանակ այդ արհեստավարժ ռազմիկը, որին ռազմական գործում դժվար էր որևէ բանով զարմացնել, անթաքույց զարմանքով իր օրագրում գրում էր. «Թշնամին ուժեղ ճնշում էր գործադրում, և քանի որ մեր ուղին անցնում էր կիրճերով, ապա նա, ընդհուպ մոտենալով, նետահարում էր մեզ աղեղներից…: Հենց այդ ժամանակ էլ ընկավ քաջարի լակոնիացի Լեոնիմը, կողից խոցված նետով, որը միջաթափանց անցել էր վահանի և կաշվե զրահի միջով, ինչպես նաև Բասի-արքադացին, որի գլուխը միջաթափանց ծակվել էր նետով»։ Ավելի ուշ զարմացախառն հիացմունքով նույն հեղինակը ավելացնում է. «Նրանց նետերը ծակում էին վահանները և զրահները, իսկ երբ հելլենները ձեռք էին բերում դրանցից, ապա, ավելացնելով դրանց գոտիներ, օգտագործում էին տեգերի փոխարեն…»:

Ծայրահեղ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներից Ապպիանոսը նույնիսկ ստիպված խոստովանում է հայկական բանակի բարձր մարտական հատկանիշները, իսկ Զոսիման, պատմելով 351 թ. Մուրսայի ճակատամարտին մասնակցած Հայոց օժանդակ բանակի հրամանատարներից մեկի՝ Մանվելի մասին, հայտնում է, որ վերջինս անչափ հմուտ նետաձիգ էր և մեկ ձգումով կարողանում էր թշնամու շարքերն ուղարկել մինչև երեք նետ՝ դրանով իսկ մեծ կորուստ պատճառելով վերջինիս:


Այո Ազգը Հայոց ուներ փառավոր պատմություն
Мир всем
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Lion писал(а):
Թշնամին ավերել է Շուշիի Կանանչ ժամ եկեղեցին։

Երևի Ալիևի դեմքի երեկվա «խաղաղությունը» դրանից էր, ինչպես նկատել էին որոշ այսպես կոչված հայեր...

Ցավալի է...

Изображение


Արցախը կորցրերցինք որովհետեվ չճանաչեցինք Արցախը,44 օրվա այդ պատերազմի վախտ ուզում էի գնայ կռվեի Արցախի համար ,բայց Մայրս չէր թողնում,անիմաստ էր կռվել եթե հողերը հանձնեցին:
Դավաճանները հասան իրենց ուզածին,բայց չեն մարսելու:
Ռուս ու ազեր շները ինտերնետով հաչում են արդեն ավել պակաս ևս չեն մարսելու,իմ զայրութը դրանք դեռ չեն ճաշակել,դրանք դեռ չգիտեն ինչ վրիժառուներ են հիմա ոտքի ելնելու:
Հանուն Հայրենիքի փրկության ու Աստծո զորությամբ ամեն ինչ ետ ենք վերցնելու,դեռ 5000 զոհի դիմաց տասնապատիկ արյուն պիտի թափվի:
Սա Մարգարեություն չէ այլ առաքելություն:
ԱՄԵՆ
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Պետրոս Ղազարյանի հետ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցը լսելուց հետո ինձ... մատաղացու գառան դերում զգացի՝ կարծես մորթելու են տանում:

Էրդողանը և Ալիևը մեզ ԲԱՑԱՀԱՅՏ սպառնում են, իսկ մեր անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձը մեզ համոզում է, թե մենք գործ ունենք գործարար կոլեգաների, գրեթե բարեկամների հետ:

Տխուր է...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցի չնչին, ոչ կարևոր չափով կրճատված սղագրությունը 27.03.2021 թ-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցից, 2:56 - 6:00 րոպեներ:

-…Հիմա, եթե մենք Արցախում ինչ որ բան ենք սարքում, մենք պետք է ՀՍՏԱԿ ՈՒՆԵՆԱՔ ԿՈՆՑԵՊՑԻԱ, թե հինգ տարի հետո ի՞նչ է լինելու Արցախի այն հատվածի հետ, որը մերն է: Այսօր կան ռուսական զորքերը և նրանց մնացել է չորս ու կես տարի: Ի՞նչ է լինելու դրանից հետո, որովհետև Ադրբեջանը, Թուրքիան ասում են, որ այդ հարցը լուծված է: Ես ենթադրում եմ, որ ռուսական զորքերի գնալուց հետո նրանք ՄՏՆԵԼՈՒ ԵՆ ԱՅՆՏԵՂ: Ի՞նչ ենք ակնկալում մենք,- հարց է հնչեցնում Պետրոս Ղազարյանը:

- …Եթե, օրինակ, պատերազմը սկսվեր ԼՂԻՄ տարածքում, ապա ավելի մեծ խնդիրներ մենք կունենայինք, քան նախկինում ենք մենք ունեցել,- մասնավորապես պատասխանում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, երբ, փաստորեն ստացվում է, որ հիմա, քանի որ Արցախը իրոք սեղմվել է նախկին ԼՂԻՄ տարածքում և մի բան էլ դեռ դրանից ՔԻՉ, մենք հնարավոր ագրեսիայի պարագայում ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ունենք, քան նախկինում և նույնիսկ ԼՂԻՄ «ժամանակներում»:

Եվ այս պայմաններում առավել քան մտահոգիչ է հետագա մոտեցում, որ դրսևորվում է պաշտոնյայի խոսքում.

- Ինչ վերաբերում է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ…, բնականաբար այս հարցերը մեզ էլ է հուզում և մենք փորձում ենք հասկանալ, թե այդ հարցերը ինչպե՞ս ենք լուծելու երկարաժամկետ խնդիրները: Երկարաժամկետ խնդիրները լուծելու հիմնական նախապայմաններից մեկը այն է, որպեսզի Արցախում ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՄՆԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ: Դա մեզ համար շատ կարևոր է, որպեսզի անվտանգության տեսանկյունից…,- ասում է Արմեն Գրիգորյանը:
- Բայց խաղաղապահները ըստ պայմանագրի,- հակադարձում է Պետրոսը,- պետք է մնան փոխադարձ…
- Հնարավորություն կա երկարաձգելու…,- հակադարձում է Արմեն Գրիգորյանը
- Փոխադարձ, Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ,- համառում է Պետրոսը
- Հնարավորություն կա երկարաձգելու…,- իրենն է պնդում ՀՀ ԱԽ քարտուղարը:
- Փոխադարձ…,- պնդում է Պետրոսը:
- Իհարկե, հինգ տարի հետո շատ դժվար է կանխատեսել, թե ինչ է լինելու, բայց մեր քայլերը ուղղված են նրան, որ խաղաղապահները մնան…,- համառում է Արմեն Գրիգորյանը
- Շատ լավ է, իսկ եթե չմնա՞ն,- ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարից ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱև ԻՐ ԵՎ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ անվտանգության երաշխիքի մասին փորձում է ի վերջո պատասխան ստանալ լրագրողը:
- Եթե չմնան, մենք պետք է ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ նոր լուծումներ մտածենք…
- Չեք կարծո՞ւմ, որ եթե մենք ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՍԿՍԵՆՔ ՄՏԱԾԵԼ, ՈՒՇ ԿԼԻՆԻ…,- կառավարման պարզագույն կանոններն իմացող մարդու վստահությամբ տարակուսում է Պետրոսը:
- Չէ, մենք գնալու ժամանակ չենք մտածի, բնականաբար այսօր էլ մեր օրակարգում կա…,- ՈՒՇՔԻ Է ԳԱԼԻՍ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձը՝ նշելով մի շարք, ըստ իրեն, հիմնավոր նախադրյալների մասին, ի դեմս տեղում ստեղծվող ենթակառուցվածքների և գլոբալ զարգացումների:

- Լավ, իսկ եթե գնա՞ն,- քիչ անց նորից է հարցնում Պետրոսը:
- Եթե գնան, պետքա այլ լուծումներ մտածենք,- պատասխանում է պաշտոնյան:
- Ե՞վ:
- Եվ կմտածենք ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ավելի շատ…,- ըստ Ֆրեյդի հերթական անգամ լեզվի սայթաքումով իր իրական մտքերն է մատնում Արմեն Գրիգորյանը, որից հետո հանգստացնում է մեզ բոլորիս, թե,- բայց այս պահին նախադրյալները մեզ հուշում են, որ մնալու են…

ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ մեր անվտանգության մասին հոգացող մարդկանց մասին: Կարճ ասած՝ ռուսներն այստեղ են, 4.5 տարի խնդիր չի լինի, ըստ իրենց, իհարկե, հետո եթե լինի՞…: Ախպեեերր, կմտածեեեենք, էլի, ի՞նչ եք կպել, պոկ չեք գալիս, համ էլ այդ ժամանակ հնարավոր է մենք չլինենք, այ քեզ բան, ՈՎ ՈՐ ՊԵՏՔ Է, ԹՈՂ ՄՏԱԾԻ, իսկ այժմ մեզ թողեք հանգիստ ապրենք, մեր պաշտոնները վայելենք…

Տխուր է…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Պատկերացրեք՝ քնել եք և... արթնացել եք 500 տարի անց: Հենց այն վիճակում, ինչ քնել եք՝ չեք ծերացել, չեք հիվանդացել, իրականության մասին էլ գիտեք 2021 թ-ի մարտի 30-ի վիճակով: Աչքներդ բացում եք և ձեզ հայերեն բարևում են, ենթադրենք՝ ինչ որ հիվանդանոցում:

Առաջին հարցը որ կտայիք, ո՞րը կլիներ...
Приходите в мой дом...
Ответить