Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

- Այսօր ես երկնքից երկիր իջա: Ես տեր եմ և տիրակալ: Իմացեք, ես Հեյդարի որդին եմ, բայց ես նաև ՖԵՐԻԴՈՒՆՆ եմ, ես ԽՈՍՐՈՎՆ ու ՋՈՒՄՇՈՒԴՆ եմ, ես Զալի որդի ՌՈՒՍՏԱՄՆ եմ,- 1501 թ-ի օգոստոսի 1-ին որպես Սեֆյանների շահության շահ թագադրվելիս հպարտորեն հայտարարում էր Իսմայիլ I-ը (1494-1524): Հարյուրամյակների մոխիրների միջին կրկին վեր էր հառնում պարսից պետականությունը և նոր շահի հավակնոտ հայտարարությունը, որն արվեց այդ ամենակարևոր պահին, ամենևին էլ պատահական չէր...

...Բուվեհյանների անկումից հետո պարսկական քաղաքակրթությունը ԿՈՐՑՐԵՑ ԻՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏԻՉԸ: Իրոք, թեև, ինչպես ասվեց, Սելջուկյան սուլթանությունում պարսկական քաղաքակրթությունը լուրջ ներկայացվածություն ուներ, սակայն ոչ այն, ոչ նույն սուլթանության քայքայման արդյունքում Իրանական լեռնաշխարհում հետագայում ստեղծված պետական մյուս միավորները, ոչ էլ առավել ևս մոնղոլական ու դրան հաջորդած տեղական, այդ թվում նաև թուրքմենական իշխանությունները որևէ կերպ չեն կարող հանդիսանալ պարսկական պետականության կրողներ: Այլ էր իրավիճակը, սակայն, հենց նոր համապարսկական նշանակություն ունեցող Սեֆյանների շահության պարագայում, որում շիիզմը բնականաբար ոչ միայն առաջնային տեղ զբաղեցրեց, այլև, որպես պետականության դեմքը որոշող գաղափարախոսություն, դրվեց պետական ռազմավարչական ողջ մեքենայի հիմքում: Արդյունքում՝ ամենևին էլ չէր կեղծում քրդական արմատներ ունեցող, սակայն արդեն պարսկացած Սեֆյանների ներկայացուցիչ Իսմայլի I-ը, երբ, իր հայր Հեյդարի (1460-1488) որդի լինելուց զատ, իրեն հռչակում էր ՀԵՆՑ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՍԻՐԵԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՆՈՐԴ՝ որպես օրինակելի և իրական պարսկական արքաներ ընկալվող Ֆերիդուն, Խոսրով ու Ջումշուդ, ինչպես նաև՝ Ռուստամ Զալ: Սա մի ամբողջ գաղափարախոսություն էր, որը Իսմայիլ I-ը դրեց Սեֆյանների շահության հիմքում, ինչն էլ կանխորոշելու էր այս պետության ողջ բնութագիրը: Այս առումով հատկանշական է, որ, այո, թեև թյուրքական տարրը շատ մեծ, իսկ սկզբնական տասնամյակներում էլ նույնիսկ առաջնային դերակատարություն ուներ Սեֆյանների շահությունում, սակայն նույն թյուրքերն իրենք ընդունեցին շիիզմն ու պարսիկների առաջարկած գաղափարախոսությունը՝ հպարտորեն կրելով իրենց բաժին հասած մյուրիդների կարմիր գլխանոցները և կոչվելով ղզլբաշներ՝ կարմիրգլխանոցավորներ...
1.jpg
1.jpg (209.03 КБ) 47 просмотров
...Պարսից տարրի քաղաքակրթական զարգացման ճանապարհին Սեֆյանների շահությունը կրկնում էր Բուվեհյանների էմիրությանը, որն էլ, բնականաբար շիիզմի լույսի ներքո, իր հերթն ձգտում էր ընդօրինակել Սասանյաններին: Սասանյաններն իրենց հերթին, մերժելով հելլենիստական Պարթևական թագավորությունը, ՁԳՏՈՒՄ ԷԻՆ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ ԱՔԵՄԵՆՅԱՆՆԵՐԻՆ: Ոչ Սասանյաններին, սակայն, և ոչ էլ Բուվեհյաններին չհաջողվեց իրապես հասնել Աքեմենյանների մակարդակին և ամենից առաջ՝ այդ անել քաղաքակրթական հմայքի ու ընկալելիության առումով: Իրոք, Աքեմենյանների դարաշրջանում պարսկական քաղաքակրթությունը ոչ միայն յուրօրինակ էր և գեղեցիկ, այլև՝ ԱՆՉԱՓ ԸՆԴՈՒՆԵԼԻ բոլոր հարևանների համար: Որպես հետևանք, գաղափարախոսական, իսկ երբեմն էլ նույնիսկ կոնկրետ մակարդակում ստեղծվեց «Մեծ Իրանը», երբ պարսկական քաղաքակրթական ծիրի մեջ հայտնվեց ողջ Միջին Ասիան, իսկ Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիան, Ասորիքն ու Միջագետքն էլ մեծ հաշվով դեմ չէին առնվազն համագործակցել պարսիկների հետ: Ոչ Սասանյանները և ոչ էլ Բուվեհյանները, սակայն, որոնք իրենց դարաշրջաններում բյուրեղացրին պարսկական քաղաքակրթությունը, ավելին անել չկարողացան ու Աքեմենյաններին այդպես էլ չհասան: Որպես հետևանք, ինքնին փայլուն պարսկական քաղաքակրթությունը ԱՆԸՆԿԱԼԵԼԻ ՄՆԱՑ հարևանների և ամենից առաջ թյուրքերի ու արաբների համար, այն լճացավ, իսկ արդյունքում էլ դարձավ խոցելի: Սեֆյանները, փաստորեն, փորձեցին կրկնել Սասանյանների և Բուվեհյաններին, սակայն նրանց ողջ ողբերգությունը կայանում էր նրանում, որ նրանք իրենք ևս այդպես էլ չկարողացան կրկնել Աքեմենյաններին...

...XVI դարը բացվեց պարսկական քաղաքակրթական հաղթահանդեսով, սակայն նույն XVI դարի վերջը ականատես եղավ ՔԱՅՔԱՅՎԱԾՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆԿՄԱՆԸ, երբ մի ժամանակ իրենց մեջ շիիզմի ջերմ գաղափարնեը կրող թյուրքերը, այդպես էլ այնուհանդերձ որևէ կերպ չդառնալով պարսկական քաղաքակրթության իրական կրողներ, վերջնարդյունքում անկման էին հասցրել Սեֆյանների շահությունը: Աղետի դեմն առավ խելացի և գործունյա Աբբաս I Մեծը (1588-1629), սակայն նա ևս չկարողացավ հարևաններին հմայել պարսկական քաղաքակրթությամբ: Ավելին, այն ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ, որը վերջինս հասցրեց հայերին և վրացիներին, ինչպես նաև օսմաններին ու ուզբեկներին, վերջնականապես վերացրին պարսկական արժեհամակարգը որևէ կերպ ընկալելու, իսկ, արդյունքում էլ, պարսկական քաղաքակրությունը որևէ կերպ նաև իրենցը համարելու բոլոր ձգտումները: Այս հանգամանքը Սեֆյաններին վերջնարդյունքում քայքայում և անկում էր արժենալու, ինչն էլ տեղի ունեցավ արդեն XVIII դարի առաջին քառորդում...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Իսպա՞նիա, թե՞ Արգենտինա - ահա թե որն է հարցը: Վերջին անգամ 4 տարի առաջ եմ ֆուտբոլ նայել, այսօր ևս կնայեմ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Իսպանիան արժանի էր բոլոր առումներով: Հարգանքներս: Մեսսին հզոր է, բայց Արգենտինային հաղթեցին, ուղղակի հաղթեցին:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6224
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Lion писал(а): 20 июл 2026, 02:10 Իսպանիան արժանի էր բոլոր առումներով: Հարգանքներս: Մեսսին հզոր է, բայց Արգենտինային հաղթեցին, ուղղակի հաղթեցին:
:D Ընդհամենը 1։0 է հաղթել,հազիվ էլ։
Ես էլ եմ Իսպանիայի կողմից։ :roll:
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

…Մարդու կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկն այն պահն է, երբ նա, մուտք գործելով հասուն կյանք, հանդիպում է ԼԱՎ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ՝ մի մարդու, որը նրա համար դառնում է օրինակ: Սա չափազանց կարևոր է, որովհետև ծնողներից բացի հենց նման անհատականությունն է, որ ձևավորում է հասուն կյանք մտնող երիտասարդի արժեհամակարգի հիմնական ուղենիշները։ Այդպիսի մի անձնավորության էլ ես բախտ ունեցա հանդիպելու 1998 թվականի՝ արդեն հեռավոր դարձած սեպտեմբերի 1-ին, երբ ոտք դրեցի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ...

...Մեծահոգի, արժանապատիվ, ուժեղ, բարի, խելացի, խորաթափանց, հավասարակշռված և անսպառ հումորով օժտված մի անձնավորություն, մարդ, որի կերպարն ինձ շատ բան է սովորեցրել, և որը կյանքի այն սկզբնական շրջանում, երբ ես հատկապես դրա կարիքն ունեի, ինձ մեծ աջակցություն է ցուցաբերել։ Մարդ, որի կերպարը աչքիս առաջ եմ ունենում կյանքի ամենատարբեր վայրիվերումներում...

...Լավ ժամանակներում չենք ապրում, պարոն Ղազինյան, դուք հաճախ էիք ակնարկում այս ամենի մասին, ինչը հիմա իրականություն է դարձել: Ի՞նչ արած, այդպես ստացվեց, մեր ազգի առաջնորդները չկարողացան ուժեղ պետություն և առողջ հասարակություն ստեղծել: Որպես հետևանք, լավ մարդիկ մղվում են լուսանցք, իսկ թատերաբեմում էլ մնում են... վատերը: Ի՞նչ ասեմ, ասելիք մեծ հաշվով չկա՝ Արցախը չկա, լավ տղերքը չկան, հասարակությունը դեգրադացված է, սկզբունքայնությունն ու ազնիվ վարքագիծն էլ դարձել են բացառիկ բաներ՝ մնալով որպես ընտրյալների մենաշնորհ...

...Ձեզ քաջ առողջություն, ոգու ուժ և հոգեկան անդորր եմ մաղթում, պարոն Ղազինյան, վստահ եմ, դուք դրանց պակասը հիմա էլ չունեք, բայց ես՝ ցանկանում եմ, իմ մասով - ցանկանում եմ: Մութ է, պարոն Ղազինյան, մութ է, լավ ժամանակներում չենք ապրում, բայց... ես դեռ հույս ունեմ, որ կգան լավ ժամանակներ...

...Այսօր լուր տարածվեց, որ Գագիկ Ղազինյանին ծանուցել են` սեպտեմբերի 1-ից նա ԵՊՀ-ում չի աշխատի: Կորուստ է, ԵՊՀ դասախոսական համայնքի համար սա մեծ կորուստ է՝ մասնագիտական, բայց ամենից առաջ հենց՝ մարդկային առումով:
1.jpg
1.jpg (52.28 КБ) 62 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

...Սեֆյանների շահությունը XVIII դար մտավ ոչ միայն ռազմավարչական քայքայվածության ու անկման վիճակում, այլև, որ, թերևս առավել վատ էր, մի դրության մեջ, երբ երկրի ղեկին կանգնած էր ԱՊԻԿԱՐ Հուսեյնը (1694-1722): Նոր շահը իր անմիջական նախնիների հետնորդն էր ամենից առաջ հենց անգործունայնության առումով ու նա ևս ամեն ինչ թողեց ինքնահոսի՝ հաջողությամբ փակվելով հարեմում: Այս անգամ, սակայն, իրավիճակին լրացուցիչ սրություն էր հաղորդում այն հանգամանքը, որ Հուսեյնը, ի տարբերություն նույնիսկ հենց իր հոր, ավելի թուլակամ, անխելք և ոչ մի հարց բացարձակապես լուծել չցանկացող մի անձնավորություն էր: Այս պայմաններում Սեֆյանների շահությունը սկսեցին կառավարել ամենից առաջ տարաբնույթ ժամիշխանները, իսկ Սեֆյանների տոհմի երբեմնի բարձր հեղինակությունից էլ բառիս բուն իմաստով ՈՒՂՂԱԿԻ ՈՉԻՆՉ ՉՄՆԱՑ:

Եվ այսպես, արդեն XVIII դարում Սեֆյանները ոչ միայն որևէ ԱՐԺԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ չարեցին շրջապատին, այլև այդ մեծագույն դար մտան բացարձակապես դեգրադացված դրության մեջ: Համեմատության մեջ դիտարկելիս պատկերն իրոք ողբերգական էր, քանզի, եթե, օրինակ, Եվրոպայում նույն այս ժամանակաշրջանում գաղափարապես տոն էին տալիս հասարակության ամենալայն շերտերը ներկայացնող լուսավորչականները՝ ՌՈՒՍՍՈՆ, ՎՈԼՏԵՐԸ, ՄՈՆՏԵՔՍՅՈՒՆ և այլք, որոնք զարգացնում էին Նոր ժամանակները ու պատրաստում էին Ֆրանսիական բուրժուական Մեծ հեղափոխությունը և նույնիսկ Նորագույն ժամանակների վրա հասնելը, ապա Սեֆյանները հաջողությամբ ՀԵՏ ԳՆԱՑԻՆ Միջնադար: Արդյունքում՝ խոսք իսկ գնալ չէր կարող քաղաքակրթական հմայիչ արժեհամակարգի առկայության կամ, առավել ևս, դրա զարգացման մասին, երբ պարսկական քաղաքակրթությունը ոչ միայն այդպես էլ չկարողացավ հասնել Աքեմենյանների ձգող և բոլորի համար իդեալ հանդիսացող դրությանը սրանց կառավարման սկզբի վիճակով, այլև անընկալելի դարձավ նույնիսկ այնպիսի երկրորդական էթնոմշակութային խմբերի համար, ինչպիսիք էին, օրինակ, աֆղանները, քրդերը կամ լեզգիները: Սրա հետևանք եղավ 1722 թ-ի աղետը, երբ նույն աֆղանները ծանր պարտության մատնեցին Սեֆյանների շահության բանակին և գրավեցին ոչ միայն շահության տարածքի զգալի մասը, այլև տիրեցին նաև վերջինիս մայրաքաղաք Սպահանին:

Ծագումով թյուրքական Աֆշար ցեղին պատկանող Նադիր-շահը (1736-1747), որը հաջորդեց Սեֆյաններին և հիմնադրեց ԱՖՇԱՐՆԵՐԻ ՇԱՀՈՒԹՅՈՒՆԸ, անկասկած տաղանդավոր զորավար էր, ընդ որում այն, ինչ նա ամենայն հաջողությամբ արեց օսմանների դեմ Թուրք-Պարսկական VII (1730-1735), ինչպես նաև այլ պատերազմներում, թույլ է տալիս ասել, որ այս մարդը Մերձավոր ու Միջին Արևելքների պատմության մեջ նույնիսկ դեռ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ԷԼ Է: Այս առումով հարկ է նշել, սակայն, որ տեղի ունեցավ, ըստ էության, թերևս, միայն գահատոհմի փոփոխություն, իսկ որևէ այլ հեղափոխական փոփոխության մասին էլ ԽՈՍՔ ԳՆԱԼ ՉԷՐ ԿԱՐՈՂ: Իրոք, Աֆշարների նորաստեղծ շահությունը իր արմատներով բնականաբար գնում էր դեպի Սեֆյանների շահություն, Աֆշարներն իրենք Սեֆյանների ռազմավարչական հզորության հիմքը կազմող ղզլբաշների համադաշնության մեջ մտնող ցեղերից մեկն էին և նորաստեղծ շահությունը իր բնույթով Սեֆյանների շահության փաստորեն ընդամենը միայն զարգացած ու ժամանակակից տեսք ստացած շարունակությունն էր:

Արդյունքում՝ իրոք տաղանդավոր զորավար հանդիսացող Նադիր-շահը ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՈՐԵՎԷ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ քաղաքակրթական այն մարտահրավերներին, որոնց առջև XVIII դարում և, ընդհանրապես, Նոր ժամանակներում հառնել է պարսից քաղաքակրթությունը: Ավելին, ի տարբերություն նույն Աբբաս I Մեծի (1588-1629), տեսաքաղաքական և փիլիսոփայական կրթություն բացարձակապես չստացած Նադիր-շահը այս հանգամանքը նույնիսկ չգիտակցեց էլ: Արդյունքում՝ եթե Աբբաս I Մեծից հետո Սեֆյանների շահությունը, վատ թե լավ, բայց դիմացավ մեկ ամբողջ հարյուրամյակ, ապա Նադիր-շահի մահից հետո Աֆշարների շահությունը քանդվեց և կես հարյուրամյակ շարունակ այդպես էլ չհավաքվեց, իսկ հետո էլ վերջնականապես ոչնչացավ՝ այդպես էլ որևէ լուծում չտալով պարսից քաղաքակրթության առջև հառնած հիմնախնդիրներին...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

1796 թ-ին ղզլբաշների երբեմնի համադաշնության հերթական ներկայացուցիչ, թյուրք Ղաջարների առաջնորդ Աղա Մուհամմեդը (1779-1796, 1796-1797՝ շահ) Աֆշարների ոչնչացված շահությունը փոխարինեց ՂԱՋԱՐՆԵՐԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՇԱՀՈՒԹՅԱՄԲ: Այս առումով հարկ է նշել, սակայն, որ, ինչպես Սեֆյանների և Աֆշարների պարագայում, այս անգամ ևս տեղի ունեցավ, ըստ էության, թերևս, միայն գահատոհմի փոփոխություն, իսկ որևէ այլ հեղափոխական փոփոխության մասին էլ խոսք գնալ չէր կարող: Իրոք, Ղաջարների նորաստեղծ շահությունը իր արմատներով բնականաբար գնում էր դեպի Աֆշարների շահություն և իր բնույթով այն վերջինիս փաստորեն ընդամենը միայն զարգացած ու ժամանակակից տեսք ստացած շարունակությունն էր:

Աղա Մուհամմեդը, ինքնին լինելով ակնառու անձնավորությույն, այնուհանդերձ Նադիր-շահի (1736-1747), ըստ էության, համեմատականորեն ավելի ԱՆՈՐԱԿ կրկնությունն էր, ինչքան անորակ, որ նույն Նադիր-շահն ինքն էր կրկնել Աբբաս I Մեծին (1588-1629): Ավելին, Աղա Մուհամմեդի սպանությունից հետո 1797 թ-ին վերջինիս հաջորդեց իր հորեղբորորդի Ֆաթ-Ալին (1797-1834), որը ավելի մեղմ, բայց նաև ռազմաքաղաքական եռանդի պակասով աչքի ընկնող մի անձնավորություն էր: Այս առումով Ղաջարների շահությանը համար միակ դրականը, թերևս, այն եղավ, որ Ֆաթ-Ալիի օրոք առաջնային դերերի վրա էր նրա որդի, 1789 թվականին ծնված ԱԲԲԱՍ-ՄԻՐԶԱՆ: Վերջինս, չնայած փոքրահասակությանը, ակտիվորեն գործում էր սկզբում իր օգնականների միջոցով, իսկ հետո արդեն՝ ինքնուրույն: Աբբաս-Միրզան, իրենից ներկայացնելով եռանդուն և գործունյա մի անձնավորություն, մեծապես փոխհատուցում էր հոր պասիվությունը, ընդ որում, չնայած սուր խելքին ու հասարակական զարգացումները ընկալելու զգալի ունակությանը, խորաթափանցությունը Աբբաս-Միրզային այնուհանդերձ որոշակիորեն չէր հերիքում:

Հայրենական պատմագիտության մեջ, պայմանավորված Ռուս-Պարսկական երկու պատերազմներով, Աբբաս-Միրզայի նկատմամբ ավանդական բացասական վերաբերմունք կա և իրոք, եթե նայենք մեր տեսանկյունից, նա մեր ազգի թշնամին էր՝ զուտ օբյեկտիվորեն, իր իսկ զբաղեցրած դիրքով: Միաժամանակ պետք է նշել, սակայն, որ հենց Աբբաս-Միրզան էր այն ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՏԸ, որը, սկսած 1810-ական թվականների կեսերից, լրջագույն բարեփոխումների ենթարկեց Ղաջարների շահությունը՝ սկզբի համար հասնելով գոնե նրան, որ Աղա Մուհամմեդի մահից հետո վերջինս չկրկնի Աֆշարների շահության ճակատագիրը Նադիր-շահի պարագայում:

Իրոք, Ռուս-Պարսկական I պատերազմը (1803-1813), որը հստակորեն ցույց էր տվել Ղաջարների շահության ՌԱԶՄԱՎԱՐՉԱԿԱՆ ԽՈՐԸ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ եվրոպական և, մասնավորապես, Ռուսական կայսրության ռազմական մեքենայի հետ ընդհարումում, այստեղ հեռուն գնացող հետևությունների տեղիք էր տվել։ Արդյունքում՝ եռանդուն Աբբաս-Միրզան, որևէ կերպ չհամակերպվելով նախորդ պատերազմի արդյունքների հետ, Բրիտանական կայսրության հրահանգիչների լայն օժանդակությամբ սկիզբ դրեց շահության ռազմական մեքենայի բարեփոխմանը, երբ, իդեալական արդյունքում, նախատեսվում էր ունենալ եվրոպական չափանիշներին համապատասխանող մի բանակ:

Արդեն 1820-ական թվականների կեսերին Ղաջարների շահության բանակն իրոք ուներ եվրոպական չափանիշներին համապատասխանող տեսք և գերազանցում էր նույն ժամանակվա նույնիսկ Օսմանյան սուլթանության բանակին, սակայն խնդիրն այնուհանդերձ կայանում էր նրանում, որ իր զգալի մասով ամեն ինչ արված էր ձևական մակարդակում, իսկ մարտական փորձն էլ նորաստեղծ այս բանակին աղետալի կերպով չէր հերիքում: Ավելին, շահության ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔԸ նույն այս նորարարություններին դեռևս պատրաստ չէր և, եթե եվրոպական բուրժուազիան միանգամայն ի վիճակի էր ստեղծել ու ապահովել բուրժուական ոճի և իր ժամանակի համար ժամանակակից բանակ, ապա Ղաջարների շահությում տիրող տնտեսաձևը ու հասարակական հարաբերություները, ի մեծ ցավ Աբբաս-Միրզայի, դրան ոչ մի կերպ պատրաստ չէին: Ռուս-Պարսկական II պատերազմը (1826-1828) հաստատեց այս պարագան և կարելի է ենթադրել, ի դեպ, որ նաև այս հանգամանքի գիտակցումը 1833 թ-ին բերեց Աբբաս-Միրզայի անժամանակ մահվանը, երբ վերջինս ձգտեց, սակայն ոչ միայն այդպես էլ չկարողացավ Աբբաս I Մեծ դառնալ, այլև վերջնականապես հասու եղավ առկա տխուր իրողությանը:

Ի պատիվ նույն Աբբաս-Միրզայի պետք է այնուհանդերձ ասել, սակայն, որ, այո, թեև նրա կողմից սկիզբ դրած գործունեությունը որևէ կերպ չհերիքեց Ռուսական կայսրության նկատմամբ առավելության հասնելու գործում, սակայն այն Ղաջարների շահությանը այնուհանդերձ շատ մեծ օգուտ տվեց, որը, ինչպես ասվեց, ամենից առաջ չկրկնեց Աֆշարների շահության ճակատագիրը: Ավելին, ինչպես Աբբաս I Մեծի առաջացրած հարակայունության ուժն էր, որն իր մահից հետո Սեֆյանների շահությանը հերիքեց մեկ ամբողջ հարյուրամյակ, այդպես էլ Աբբաս-Միրզայի գործունեությունը, ինչքան էլ ՈՉ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՏԿԱՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ, գրեթե մեկ հարյուրամյակի կայունություն ապահովեց: Ղաջարների մոտ, սակայն, հետագայում այդպես էլ չգտնվեց առնվազն գոնե Աբբաս-Միրզայի մակարդակի մի գործիչ, որը ոչ միայն հետագա զարգացում կապահովեր երկրին, այլև ավելին՝ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ-ԱՐԺԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԿԱՆԵՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ: Ոչ, նման որևէ բան այդպես էլ այլևս չեղավ և Ղաջարների շահությունը, վայելելով Աբբաս-Միրզայի թողած հարակայունության ուժն ու այնուհանդերձ դանդաղորեն դեպի անկում գնալով, 1900-1920-ական թվականների քաոսից հետո վերացավ՝ վերջնականապես այնուհանդերձ կրկնելով նույն Սեֆյանների ճակատագրը:

Եվ այսպես, պարսից քաղաքակրթության առջև հառնած խնդիրներին լուծում տալու մակարդակում Ղաջարների շահությունը ևս անհաջողության մատնվեց՝ պարսից քաղաքակրթական հայեցակարգային խնդիրների լուծումը փոխանցելով իր հաջորդին՝ Պահլավիների շահությանը:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

1925 թ-ին, ոչնչացված հայտարարելով Ղաջարների շահությունը, նորաստեղծ Պահլավիների շահության շահ հռչակվեց թյուրք Ռեզա Պահլավին (1925-1941): Չնայած իր թյուրքական ծագմանը, սակայն, նոր շահը, բայց հատկապես իր որդի Մուհամմեդ-Ռեզա Պահլավին (1941-1979), սկսեցին ԸՆԴԳԾՎԱԾ ՊՐՈՊԱՐՍԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ՝ ամենապաշտոնական կերպով որպես քաղաքական իդեալ հայտարարելով Աքեմենյանների տերությունը: Եվ այսպես, եթե ծագումով քուրդ, սակայն պարսկացած ու գոնե սկզբում թյուրքերին մեծ տեղ տվող Սեֆյանները, ինչպես նաև պարսկացած թյուրքեր հանդիսացող Աֆշարներն և Ղաջարները վերջին հաշվով առանձնակի չէին հոգում պարսկական քաղաքակրթության զարգացման ու նրա առջև հառնած հայեցակարգային խնդիրների լուծման մասին, ապա ծագումով կրկին թյուրք, սակայն անվերադարձ պարսկացած երկու Պահլավիները գործեցին լրիվ հակառակ կերպ, ընդ որում այն պնդումը, թե նորընծա շահի տոհմը իբր պարրթևական հինավուրց Կարեն Պահլավների հետնորդն է, երբ այս տոհմն իր հերթին գնում էր դեպի Աքեմենյաններ, պարզ մի կեղծիք էր: Հիշատակված գործընթացի գագաթնակետը եղավ 1971 թ-ին, երբ Մուհամմեդ-Ռեզան պետական ամենաբարձր մակարդակով, միջազգային լայն ներգրավվմամբ, մեծ աղմուկով, շռայլ միջոցներով ու հանդիսավորությամբ նշեց Աքեմենյանների տերության 2500-ամյակը...

...Ես պատահական չասացի, որ Մուհամմեդ-Ռեզան 1971 թ-ին նշեց Աքեմենյանների տերության 2500-ամյակը, բաց թողնելով «ՀԻՄՆԱԴՐՄԱՆ» բառը, քանզի, եթե հաշվենք մ.թ.ա. 550 թ-ից, երբ Կյուրոս II Մեծը (մ.թ.ա. 559-530), ոչնչացնելով Մարական թագավորությունը, իրոք հիմնադրել էր Աքեմենյանների տերությունը, ապա 1971 թ-ի վիճակով անցել էր արդեն 2520 տարի և շահը 20 տարով ՈՒՇԱՑԵԼ ԷՐ: Եվ այնուհանդերձ, չնայած անցել էր 2520 տարի, Մուհամմեդ-Ռեզան 1971 թ-ին ամեն դեպքում նշեց Աքեմենյանների տերության հիմնադրման 2500-ամյակը, քանզի դա ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԷՐ ողջ այն ներքին քաղաքականության բովանդակությանը, որն իր հայրը, բայց հատկապես ինքը, կյանքի էին կոչում վերջին տասնամյակներում: Գործող շահին պետք էր տեսողական և քարոզչական հզոր մի ազդակ ու նա ապահովեց այն:

Իրոք, նույն այդ տարիներին Պահլավիները, իրենց պատկերացրած ձևով փորձելով ամրացնել սեփական իշխանությունը և աչքի տակ ունենալով այն հանգամանքը, որ իշխանությունից հեռացրել են վերջնարդյունքում թեկուզ փաստացի պարսկացած, բայց մեծապես այնուհանդերձ թյուրք ընկալվող Ղաջարներին, որպես սեփական իշխանության ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ սկսեցին տեսնել պարսիկներին ու պարսկական ազգայնականությունը: Սա քաղաքակրթական ճակատում արված քայլ էր և կոչված էր իշխող գահատոհմի ժողովրդագրական կամ քանակական հիմք ապահովել, սակայն այն ինքնին քիչ էր: Ավելին, Պահլավիների շահությունում և երկրի հատկապես հյուսիսային շրջաններում կային զգալի քանակի թյուրքեր, որոնք արդյունքում իրենց մեծապես զրկված զգացին: Իր հերթին, այս ամենը չէր կարող դուր գալ նաև քրդերին և այլ փոքրամասնություններին:

Եվ այսպես, Պահլավիներն այս անգամ կարծես թե գիտակցում էին ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ու, գոնե իրենց պատկերացմամբ, նույնիսկ արեցին էլ այն, սակայն արդյունքում բնակչության զգալի մասն այնուհանդերձ մնաց զրկված դրության մեջ: Այս առումով մխիթարական չէր նաև 1935 թ-ի զիջումը, երբ Ռեզա Պահլավին փոխեց երկրի անունը՝ պաշտոնապես կոչելով այն Իրան: Իրոք, մի կողմից ընդգծված պրոպարսկական շեղումը այնուհանդերձ մնաց, իսկ մյուս կողմից էլ նոր անվանումը, հիշեցնելով Աքեմենյանների և Սասանյանների «Իրանի ու Անիրանի տերության» մասին, որևէ կերպ չէր բավարարում ոչ պարսիկներին: Նույնիսկ սա էր, սակայն, երկրորդական:

Ամենամեծ խնդիրն այն էր, որ դրսում XX-րդ դարն էր և Պահլավիների շահության հենց կողքին, օգտվելով նավթային բումից, ծաղկում էին արաբական միապետություններն ու ԽՍՀՄ-ը, իսկ քիչ այն կողմ էլ մեծ հրապուրանքով ոտքի էր կանգնում սոցիալական ամենադրական քաղաքականություն վարող Արևմուտքը, ընդ որում այս ամենն այն դեպքում, երբ Մուհամմեդ-Ռեզա Պահլավին, արտաքինից ձգտելով ապահովել լիովին ժամանակակից տեսք, ներքին էությամբ փաստացի ստեղծել էր ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՏԻՊԻ ԱՎՏՈՐԻՏԱՐ, ԵԹԵ ՈՉ ՆՈՒՅՆԻՍԿ ՏՈՏԱԼԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ: Որպես արդյունք, նեղացել և փոքրացել էր Պահլավիների ռեժիմի արդեն նաև հասարակական աջակցության բազան, իսկ սոցիալական բևեռացումն էլ մեծ չափերի էր հասել: Եվ այսպես, եթե, ի տարբերություն նախորդ երկու գահատոհմերի, Պահլավիները գիտակցում էին պարսից քաղաքակրթության համար զարգացման ուղի գտնելու անհրաժեշտությունը ու նույնիսկ որոշակի քայլեր էլ արեցին այդ ուղղությամբ, ապա բազմազգ երկրում դրսևորած պարսկական ընգծված ազգայնականությունը, ինչպես նաև սոցիալական բևեռացումը նրանց գործը աղետի հասցրին:

Պահլավիներն այդպես էլ չհասկացան, որ XX դարում բավարար չէ միայն ազգային համախմբումը, ընդ որում բազմազգ երկրում այս հարցում դրսևորվող կտրուկությունն կարող էր նույնիսկ վնաս տալ, այլ պետք է նաև ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, իսկ վերջին հանգամանքը կարող էր կյանքի կոչվել միայն սոցիալական, իրավական և ժողովրդավարական երկրում: Պահլավիների Իրանը, սակայն, ժամանակակից ծածկոցով պատված ընդամենը միայն մի ավտորիտար, եթե ոչ՝ տոտալիտար, երկիր էր, ինչը վերափոխելու ուղղությամբ էլ հենց Մուհամմեդ-Ռեզա Պահլավին ոչ մի իրական քայլ չարեց: Արդյունքում՝ 1979 թ-ին պայթեց Իսլամական հեղափոխությունը, ընդ որում վերջինիս շարժիչ ուժը մեծապես հենց ոչ պարսիկները և ամենից առաջ ԹՅՈՒՐՔԵՐՆ ԷԻՆ ու դա այն դեպքում, երբ բուն պարսկական տարրը, որի շահերի ապահովման համար էլ կարծես հենց վերջին 54 տարում գործում էին երկու Պահլավիները, զզված նույն այդ Պահլավիների ծանր ռեժիմից և սոցիալական անարդար քաղաքականությունից, հետ քաշվեց՝ մեծ հաշվով այդպես էլ չաջակցելով կարծես իր շահերի համատեքստում գործող գահատոհմին:

Եվ այսպես, Պահլավիները մի պահ կարծես թե իրոք գիտակցեցին քաղաքակրթական հրապուրիչ առաջարկ անելու ու այդ ճանապարհով պարսից քաղաքակրթությանը հետագա զարգացում ապահովելու հանգամանքը և այդ ոլորտում նույնիսկ ակտիվ կերպով գործեցին էլ, սակայն, բուն գործընթացն կյանքի կոչելիս թույլ տալով լրջագույն բացթողումներ, էական հաջողության այնուհանդերձ չհասան:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6224
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Մհերը հիացած է Իրանի պատմությամբ,ինչպես ես։
Մհեր խնդրում եմ նշես այդ վերջին մի քանի դինաստիանների ծագումը`քուրդ,պարսիկ,թյուրք։
Ովքեր ինչ ՞ծագում ունէին։

Հարգանքներով։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37167
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Եվ այսպես, եթե ծագումով քուրդ, սակայն պարսկացած և գոնե սկզբում թյուրքերին մեծ տեղ տվող Սեֆյանները, ինչպես նաև պարսկացած թյուրքեր հանդիսացող Աֆշարներն ու Ղաջարները մեծ և վերջին հաշվով առանձնակի չէին հոգում պարսկական քաղաքակրթության զարգացման ու նրա առջև հառնած հայեցակարգային խնդիրների լուծման մասին, ապա ծագումով կրկին թյուրք, սակայն անվերադարձ պարսկացած երկու Պահլավիները գործեցին լրիվ հակառակ կերպ
Приходите в мой дом...
Ответить